Ո՞Վ Է ՍՏՈՒՄ - Արդեն մի քանի տարի է՝ Արուսյակ Գևորգյանն ապրում է Սարի Թաղում: 3 չստացված ամուսնություններից հետո նա որոշեց վերադառնալ իր մանկության բակ և պայքարել սեփական իրավունքների համար: Նույն ընտանիքի՝ առանձնացված սենյակներում ապրող անդամների օրն սկսվում է հենց այսպես: 38-ամյա Արուսյակի չորս երեխաներից երկուսն այսօր նրա կողքին չեն. մեկն ապրում է մորական տատիկի, մյուսը՝ հայրիկի հետ: Մոտ 2 տարի է՝ Արուսյակը տունը լուսավորում է լապտերի լույսով: Նա մորը՝ Աննմանին է մեղադրում իրեն ու երկու երեխաներին հոսանքից զրկելու մեջ: Մայր ու աղջիկ պայքարում են իրար դեմ՝ դուրս հանելով տարիների կուտակածը: