СТАНЬ VIP
Пашинян намекнул Лукашенко, что его не желают видеть в Армении, поэтому заседания ЕАЭС в Армении не будетСМИ: Баку отказался от встречи глав МИД Армении и Азербайджана на МальтеЛавров прокомментировал решение Армении выйти из ОДКБСловакия заявила, что хочет сохранить существующие транзитные коридоры для транспортировки нефти и газа из РоссииСемилетний мальчик застрелил своего 2-летнего брата из пистолета, найденного в бардачке семейного грузовика«Каскадерское» ДТП в Ереване: столкнулись два автомобиля, один из них наехал на барьерное ограждение

Վիկտոր Հյուգո

Այս բաժնում ներկայացված են հայտնի մարդկանց կենսագրական նյութերը
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Վիկտոր Հյուգո

Сообщение Tatev Hayrapetyan » 26 апр 2014, 22:32

(43.06 кб) Просмотров: 1847





Կենսագրություն

Վիկտոր Հյուգոն եղել է երեք եղբայրներից կրտսերը (ավագ եղբայրներ՝ Աբել (1798—1865 թթ.) և Եվգենի (1800—1837 թթ)): Գրողի հայրը՝ Ժոզեֆ Լեոպոլդ Սիգիսբեր Հյուգոն (1773—1828 թթ.), նապոլեոնյան բանակի գեներալ էր, իսկ մայրը՝ Սոֆի Թղեբյուշեն (1772—1821 թթ.), դաշնակահարուհի էր: Հյուգոյի վաղ մանկությունն անցել է Մարսելում, Կորսիկայում, Իտալիայում (1807 թ.), Մադրիդում (1811 թ.), ուր ընտանիքը տեղափոխվում էր հոր աշխատանքի բերումով և կրկին վերադառնում Փարիզ: Ճանապարհորդությունները խորը տպավորություններ են թողել գրողի հոգում, որոնք էլ արտահայտվեցին իր ստեղծագործություններում: 1813 թ.-ին Հյուգոյի մայրը՝ Սոֆի Թղեբյուշեն, սիրային կապ ունենալով գեներալ Լագորիի հետ, ամուսնալուծվում է և որդու հետ հաստատվում Փարիզում:

1814-1818 թթ. Հյուգոն սովորել է Լյուդովիկոս Մեծի անվան լիցեում: 14 տարեկան հասակում նա սկսում է իր գրական գործունեությունը: Գրում է իր չտպագրված ողբերգությունները՝ «Athelie ou les scandinaves» և մորը նվիրված «Yrtatine» ողբերգությունները, և «Louis de Castro» դրաման: 15 տարեկան հասակում Ակադեմիայի մրցույթում արժանանում է պատվավոր մեկնաբանությանը «Les avantages des études» բանաստեղծության համար, իսկ 1819 թ.-ին «Jeux Floraux» մրցույթում «Vierges de Verdun» և «Rétablissement de la statue de Henri III» պոեմների համար ստանում է երկու մրցանակ: 1822 թ. հոկտեմբերին Հյուգոն ամուսնանում է Ադել Ֆուսեի հետ (1803—1868 թթ.): Նրանք ունենում են հինգ երեխա՝ Լեոպոլդ (1823—1823 թթ.), Լեոպոլդինա (1824—1843 թթ.), Շառլ (1826—1871 թթ.), Ֆրանսուա-Վիտկոր (1828—1873 թթ.), Ադել (1830—1915 թթ.): 1823 թ.-ին տպագրվում է «Իսլանդացի Հանը» (Han d’Islande) վեպը: Շառլ Նոդյեի հիմնավորված քննադատությունները հիմք հանդիսացան Հյուգոյի և Նոդյեի հետագա ընկերության համար, որը շարունակվեց մինչև 1827—1830 թթ.: Հենց այս ժամանակահատվածում Հյուգոն վերսկսում է իր հարաբերությունները հոր հետ և գրում է «Գովք հորս» (Odes à mon père, 1823 թ.),«Երկու կղզի» (1825 թ.) և «Պայքարից հետո» (Après la bataille)պոեմները: Հյուգոյի հայրը մահացավ 1828 թ.-ին:

Հյուգոյի «Կրոմվել» (Cromwell) պիեսը, որը գրված է ֆրանսիական հեղափոխության հռչակավոր դերասան Ֆրանսուա-ժոզեֆ Տալմայի համար, տպագրվել է 1827 թ.-ին: Սակայն ստեղծագործությունը մեծ վեճեր առաջացրեց: Դրամայի նախերգանքում հեղինակը հերքում է կլասիցիզմի պայմանականությունները՝ հատկապես տեղի և ժամանակի միասնությունը՝ ներմուծելով ռոմանտիկ դրամայի նշույլներ: 1829 թ.-ին լույս են տեսնում «Մահվան դատապարտվածի վերջին օրը» (Dernier Jour d’un condamné), իսկ 1834 թ.-ին «Կլոդ Գյո» (Claude Gueux) ստեղծագործությունները: Այս երկու կարճ վեպերում Հյուգոն ներկայացնում է իր բացասական վերաբերմունքը մահապատժի նկատմամբ:
«Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպը տպագրվել է 1831 թ.-ին: 1830-1843 թթ. Վիկտոր Հյուգոն աշխատում էր գրեթե միայն թատրոնի համար, այնուամենայնիվ նա տպագրում է մի քանի բանաստեղծական ժողավածուներ՝ «Աշնանային տերևները» (Les Feuilles d’automne, 1831 թ.), «Մթնշաղի երգերը» (Les Chants du crépuscule, 1835 թ.), «Ներքին ձայներ» ( Les Voix intérieures, 1837 թ.), «Շողեր և ստվերներ» (Les Rayons et les Ombres, 1840 թ.): Արդեն 1828 թ.-ին նա բեմադրեց իր առաջին պիսեներից մեկը՝ «Էմի Ղոբսաղը» (Amy Robsart): 1829 թ.-ին ստեղծվեց «Էղնանի» (Hernani) պիեսը (առաջին բեմադրությունը 1830 թ.-ին), որը հին և նոր արվեստի ներկայացուցիչերի միջև գրական վեճերի առիթ դարձավ: Նոր արվեստի հավատարիմ պաշտպանը դարձավ Տեոֆիլ Գոտյեն, ով ոգեշնչված ընդունել էր այս ստեղծագործությունը: Այս վեճերը գրականության պատմության մեջ հայտնի են «ճակատամարտ «Էղնանիի» համար» անվան տակ:

1841 թ. Հյուգոն ընդունվեց Ֆրանսիական ակադեմիա, իսկ 1845 թ. ստացավ պեղի պաշտոն (pair de France): 1848 թ. ընտրվել է Ազգային ժողովում: Հյուգոն 1851 թ. պետական հեղաշրջման հակառակորդ էր: Երբ Նապոլեոն Երրորդը իշխանության անցավ, Հյուգոն արտաքսվեց: 1870 թ. վերադարձավ Ֆրանսիա, իսկ 1876 թ. ընտրվեց սենատոր: Հյուգոն մահացել է թոքերի բորբոքումից 1885 թ. մայիսի 22-ին 83 տարեկանում: Թաղման արարողությունը տևել է 10 օր: Մասնակցել է մոտ մեկ միլիոն մարդ: Թաղված է Պանթեոնում:




Ստեղծագործություններ

Հյուգոյի առաջին ստեղծագործությունները իրեն հաջողություն և հայտնություն բերեցին իր կյանքի առաջին տարիներին: Իր առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Գովքեր և զանազան բանաստեղծություններ» (Odes et poésies diverses), տպագրվել է 1822 թ.-ին, երբ Հյուգոն 20 տարեկան էր: Լյուդովիկոս XVIII թագավորը գրողին տարեկան գումար էր տրամադրում: 1826 թ.-ին լույս տեսավ «Գովքեր և բալլադներ» ժողովածուն:

Վիկտոր Հյուգոյի առաջին հասուն ստեղծագործությունը «Մահապատժի դատապարտվածի վերջին օրը» ( Le Dernier Jour d'un condamné) երկն է, որը գրվել է 1829 թ.: Այս ստեղծագործությունը մեծ ազդեցություն է թողել Չարլզ Դիքենսի և Դոստոևսկու վրա: «Կլոդ Գյո» (Claude Gueux)-ն կարճ, իրական հենք ունեցող վավերագրական պատմություն է մարդասպանի մասին, ով Ֆրանսիայում մահապատժի է ենթարկվել: Այն լույս է տեսել 1834 թ.: Սակայն Հյուգոյի առաջին լիարժեք վեպը համարվում է «Փարիզի Աստվածամոր տաճարը» (Notre-Dame de Paris), որը տպագրվել է 1831 թ. և միանգամից թարգամանվել է մի շարք լեզուներով:




Բանաստեղծություններ

Հյուգոն բազմաթիվ բանաստեղծությունների և պոեմների հեղինակ է։ Միայն իր կյանքի ընթացքում հրատարակվել է նրա չափածո ստեղծագործությունների 21 ժողովածու, իսկ մահից հետո ևս 8-ը։




Հրատարակված կյանքի ընթացքում

Odes et poésies diverses (1822)
Nouvelles Odes (1824)
Odes et Ballades (1828)
Les Orientales (1829)
Les Feuilles d'automne (1831)
Les Chants du crépuscule (1835)
Les Voix intérieures (1837)
Les Rayons et les Ombres (1840)
Les Châtiments (1853)
Les Contemplations (1856)
La Légende des siècles (մաս առաջին 1859)


"Quasimodo"
Les Chansons des rues et des bois (1865)
L'Année terrible (1872)
L'Art d'être grand-père (1877)
La Légende des siècles (Մաս երկրորդ 1877)
Le Pape (1878)
La Pitié suprême (1879)
Religions et religion (1880)
L'Âne (1880)
Les Quatre Vents de l'esprit (1881)
La Légende des Siècles (մաս վերջին, 1883)



Հետմահու ժողովածուները

La Fin de Satan (1886)
Dieu (1891, 1941)



Ձեռագրերից հանված հետմահու ժողովածուները

Toute la Lyre (1888, 1893, 1897, 1935-1937)
Les Années funestes (1898)
Dernière Gerbe (1902, 1941)
Océan, Tas de pierres (1942)
Le Verso de la page (1960)
Œuvres d'enfance et de jeunesse, 1814-20 (1964)



Վեպեր

Գան Իսլանդացի (Han d’Islande, 1823).
Բյուգ-Ժարգալ (Bug-Jargal, 1826)
Մահապատժի դատապարտվածի վերջին օրը (Le Dernier jour d’un condamné, 1829).
Փարիզի Աստվածամոր տաճարը (Notre-Dame de Paris, 1831, թարգմանվել է հայերեն ).
Կլոդ Գե (Claude Gueux, 1834).
Թշվառներ (Les Misérables, 1862. թարգմանվել է հայերեն ).
Ծովի մշակները (Les Travailleurs de la Mer, 1866).
Մարդը որ ծիծաղում է (L’Homme qui rit, 1869).
Իննսուներեքը (Quatrevingt-treize, 1874, թարգմանվել է հայերեն ).



Թատերգություններ

Կրոմվել (Cromwell, 1827).
Էմի Ռոբսարտ (Amy Robsart, 1828, опубликована 1889).
Հերնանի (Hernani, 1830).
Միարիոն Դելորմ (Marion Delorme, 1831).
Արքան զվարճանում է (Le Roi s’amuse, 1832. թարգմանվել է հայերեն ).
Լուկրեցիա Բորջա (Lucrèce Borgia, 1833, թարգմանվել է հայերեն).
Մարիա Թյուդոր (Marie Tudor, 1833).
Անջելո, Պադուայի բռնակալը (Angelo, tyran de Padoue, 1835).
Ռուի Բլազ (Ruy Blas, 1838).
Բուրգրաֆները (Les Burgraves, 1843).
Տորկվեմադա (Torquemada, 1882).
Ազատ թատրոն. մանր թատերգություններ և պատառիկներ (Théâtre en liberté, 1886).



Բեմադրված օպերաներ

Lucrezia Borgia, 1833 թ.
Il Giuramento, 1837 թ.
Ernani de Verdi, 1844 թ.
Rigoletto de Verdi, 1851 թ.
Marion Delorme d'Amilcare Ponchielli, 1885 թ.
Torquemada de Nino Rota, 1943 թ.



Երաժշտական կատակերգություններ

Թշվառները (Les Misérables), 1980 թ.
Փարիզի Աստվածամոր տաճարը (Notre-Dame de Paris), 1999 թ.



Երգեր

Georges Brassens : Gastibelza, La Légende de la Nonne
Julos Beaucarne : Je ne songeais pas à Rose
Colette Magny : Les Tuileries, Chanson en canot
Malicorne : La fiancée du timbalier
Pierre Bensusan : « Demain, dès l’aube, à l’heure où blanchit la campagne »
Gérard Berliner : composition théâtrale Mon Alter Hugo208, qui donnera aussi lieu à l'album Gérard Berliner chante Victor Hugo
Аватара пользователя
Tatev Hayrapetyan (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель


Вернуться в Կենսագրություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение