СТАНЬ VIP
В Ереване заподозрили Баку в подготовке к возможной агрессииВ Армении вводят запреты и штрафы за нарушения правил вождения самокатовВице-президент Еврокомиссии посетит Ереван с целью запуска диалога по либерализации визового режимаГлава МИД Ирана назвал красной линией и абсолютно неприемлемым изменение границ соседних странМиграционная служба МВД анонсировала новую систему управления очередямиВ Армении седьмой месяц подряд сокращается рождаемость

ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Сообщение Harutin » 30 дек 2010, 12:57

ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Xachik Manukyan.jpg
Xachik Manukyan.jpg (8.91 кб) Просмотров: 3245
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Сообщение Harutin » 30 дек 2010, 12:57

***

Փայլփլանքների ետևից ընկանք,

Աչքը գամվում է պսպղոցներին,

Իսկ ժամանակի մասնիկները թանկ

Մեր կամքից անկախ համբարձվում էին։



Ծերացած եկան որոնումներից,

Կարծում էին` կար ու փնտրում էին,

Յոթ սարից այն կողմ` լուսավոր ու ջինջ

Այլ առավոտներ պիտի գտնեին։



Դերվիշ էր, ասաց` համբերեք` կանցնի,

Շարունակությունը դեռ չեն հորինել,

Առայժմ հովի նման հպանցիկ

Տարուբերում են անփույթ` վարուվեր։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Сообщение Harutin » 30 дек 2010, 12:58

***

Անբովանդակ պատկերներ են համընթաց

Մայրամուտի բոցերի մեջ մոխրանում,

Մոռացության վարագույրն է իջնում ցած,

Շուրջը` համառ ամայությունն է հառնում։



Ես փորձում եմ հանուն սիրո կատակել,

Խոսք եմ ասում մի անժպիտ աղջկա,

Նա մեկնում է արցունքները ապակե

Եվ պարզում է կուրծքը` որտեղ սիրտ չկա:



Եվ ձայնում է` շուրջս, ավա՜ղ, սիրտ չկա,

Մարմիններ են դատարկության մեջ դոփում,

Ես գնում եմ դեպի երկինք հյուրընկալ,

Որտեղ աստղե սրտիկներ են տրոփում։



- Ես գնո՜ւմ եմ,– ձայնում է ու մարդ չկա

Եվ ինքն իրեն աստղի հետ է նշանում.

Փաթիլվում են արցունքները աղջկա,

Եվ գարունն է ձմռան հաշվին ուշանում։



Բայց մի ծվեն, կյանքից ծվեն մի կանաչ

Դեռ ջանում է գարնան շնչով թոթովել,

Մրրիկների սլացքի դեմ` աննահանջ

Փռփռում է արեգակի լույսն ի վեր։



Հե՜յ, մոտ եկեք` հողի գրկում թաքնվենք,

Մինչ արևն այս սառնությունը պաշարի,

Դեռ կարող են մանուշակներ հայտնվել

Խորշոմներում երերացող աշխարհի։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Сообщение Harutin » 30 дек 2010, 12:58

***

Հիմա փնտրում եմ այնտեղ` ուր չկա–

Այդպես ավելի հեշտ եմ գտնելու։

Մեծ Արջն է փռվում քնած աղջկա

Արթուն պահերի տենչանքին հլու։



Թեև ասելու բան չէր մնացել,

Բայց թալանումը տարիներ տևեց,

Մոտեցող ձմռան հմայքը կարծր

Հերթով կգետնի անցորդներին ծեր։



Մենք սայթաքումին հազիվ թե հասնենք,

Բան ենք կորցրել ու շտապում ենք,

Ամփոփումը կա` երկնքի մասն ենք,

Թեև միջանկյալ օտար ափում ենք։



Աստղերի վրա սառույցներ չկան,

Ճերմակ փաթիլներ այնտեղ չեն իջնում,

Այրող կարոտն է մեր վաղընջական

Նրանց հրեղեն խորքերում ննջում։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Сообщение Harutin » 30 дек 2010, 12:58

***

Հարթակից դեռ չհասած տուն`

Ստվել էր ձեր սուրբ երդումը,

Հիմի անկախ հայրենիքում

Կաթվածահար թպրտում ենք։



Գրպանումս ավել փող կար,

Ասի` կին ու գինի առնեմ,

Առնեմ, տանեմ խառնեմ իրար–

Ձեր խառնաբույր ցավը տանեմ։



Շշշշշ, լուռ կացեք, ճաշ է եփում

Հեռարձակվող ամեն ալիք,

Սոխ են մաքրում, բողկ են քերում–

Ջա՜ն, խոհարար իմ հայրենիք։



Քիչ էր, վախից շատ են կերել,

Տռզակալած զկրտում են,

Նրանք, որ մեր խիղճն են եղել,

Վաղուց արդեն երկնքում են։



Երջանկության քելեխի շուրջ

Մեզ ազգովի բերին ի մի,

Մեկս հարբած, մյուսը լուրջ`

Քաշում ենք էս լուծը հիմի։



Սկիզբը չեմ հիշում,

Գալիքն անորոշ է,

Խարխափում ենք փոշում,

Դաշտն` անկանաչ, քոս է։



Հառաչում է անսերմ

Բացված սև ակոսը,

Ո՞նց ձայնես, որ լսեն`

Փախեփախ, քաոս է։



Իմ ծիրանը թողել,

Գովում են կոկոսը,

Ելքը` մնաց հողե

Ոսկեբերան փոսը։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Сообщение Harutin » 30 дек 2010, 12:59

***

Տոնածառ դրեցի, իսկական կինո է,

Սև–սպիտակ կինո է էս տարվա Նոր տարին,

Ձյունանուշը չկա, ու Պապը գինով է,

Գինու թասը ձեռքին` կանչում է գուպարի։

Իմ ճերմակ ու մաքուր, քեզ լրիվ կորցրի,

Մոխրացար, մարեցիր հոգսերի հնոցում,

Հեքիաթս փշրվեց ոտքի տակ անցյալի`

Ինձ լքված թողնելով ալեզարդ փողոցում։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Сообщение Harutin » 30 дек 2010, 12:59

***

Ուշացավ նվագածուն,

Մենք արդեն պարում ենք,

Իրար շուրջ թևածում

Եվ իրար փայում ենք։

Փշրել է ծաղրածուն

Մեր կարծր հոգսերը,



Ծիծաղով է բացում

Խցանված մեր սերը.

Անսպառ բարիք է,

Կրկես է աշխարհը,

Ամենքիս հերիք է
Խնդության պաշարը։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Сообщение hasmikhasmik » 27 май 2011, 23:48

Անսպառ բարիք է,

Կրկես է աշխարհը,

Ամենքիս հերիք է
Խնդության պաշարը։

ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Аватара пользователя
hasmikhasmik
Частый гость
Частый гость



Вернуться в Բանաստեղծություններ