Harutin » 23 авг 2013, 22:05
ՓՈՒԹԱՆՑԻԿ ՎԵՐԱԴԱՐՁ
Ինչպիսի՜ն էր, տեր իմ աստված, ինչպիսի՜ն էր:
- Ստում ես, սիրտ, ու կասկածն է զարթնում նորեն -
զեփյուռի՞ պես, որ շնկշնկում է մեղմորեն,
թե՞ գարնան պես, որ փախչում է արագորեն:
Այնքան թեթև, այնքան շարժուն ու անորոշ,
նուրբ, ոնց ամռան խատուտիկն է հովը ցրում,
ժպիտի պես, որ կորչում է քրքիջներում
ու ծածանվում օդում իզուր, ինչպես դրոշ:
Դրոշ, ժպիտ, խատուտիկի տագնապ աննինջ,
և գարունը այն հունիսին, զեփյուռը մեղմ,
ինչ խե՜նթ էր քո կարուսելը և ի՜նչ տխուր...
Ողջը, ինչի մենք ձգտեցինք, դարձավ ոչինչ
-Հուշ իմ հեռու, դու կույր մեղուն ես դառնության,
ու չգիտեմ` ինչպիսին ես, միայն գիտեմ`
անցա՜ր մի օր: