СТАНЬ VIP
Армия Израиля возобновила авиаудары по ЛивануПутин сообщил, что он, Алиев и Токаев беспокоятся по поводу обмеления Каспийского моряTasnim: Советник аятоллы Хаменеи удивлен тем, что Турция попала в ловушку, расставленную США и Израилем в СирииПосле объявления военного положения в Южной Корее войска устанавливают баррикады у здания парламентаЭрдоган обсудил по телефону с Путиным ситуацию в СирииТранспорт в Ереване парализован

ԽՈՐԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԽՈՐԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Сообщение Harutin » 05 окт 2010, 19:44

ԽՈՐԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Xoren Gasparyan.jpg
Xoren Gasparyan.jpg (10.57 кб) Просмотров: 548
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԽՈՐԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Сообщение Harutin » 05 окт 2010, 19:50

Ես՝ յուրաքանչյուրս


(«Մղձավանջ» շարքից)


Ձեզ հետ էլ, երևի, նման բան պատահած լինի. երազ ես տեսնում, որ քնած ես ու երազ ես տեսնում: Բայց չգիտեմ՝ պատահե՞լ է, որ երազ տեսնեք, որ քնած եք ու երազ եք տեսնում՝ միաժամանակ գիտակցելով, որ երազի մեջ եք երազ տեսնում, և ինքներդ հյուսելով երազում տեսնվող երազի պատումը: Մի խոսքով՝ ինչ-որ խճողված, խառնաշփոթ մի բան, որից դժվար թե կարողանամ գլուխ հանել, բայց կփորձեմ պատմել, թե ինչ տեսա երազում տեսածս երազում:
Մինչ այդ ասեմ, որ երազում տեսած երազս շարունակությունն էր (իմ կամքով՝ փաստորեն) ցերեկվա իրական մեր խոսակցության՝ իմ և Դերվիշ Բաբայի միջև: Նրա հետ երբեմն փիքր ենք անում աշխարհի բաներից՝ փորձելով փիլիսոփայությամբ սփոփել մեզ (քաք սրտի մխիթարանք):
...Դարձյալ ու դարձյալ շեշտելով իր սևեռուն միտքը, թե մեզ միայն հրաշքը կփրկի՝ Դերվիշ Բաբան փակեց աչքերը, նիրհելով մի տասը րոպեի չափ: Հետո աչքերը բացեց, բուի հայացքով նայեց դեմքիս ու նորից սկսեցինք խոսել: Հիշեցինք մի առակ, թե ինչպես տիրակալներից մեկն իր հպատակներին հորդորում է, որ ամեն մեկը մի սափոր գինի լցնի մեծ ավազանի մեջ, իսկ երբ բոլորը լցնում-ավարտում են, պարզվում է, որ ավազանը լցված է միայն ջրով: Հպատակներից յուրաքանչյուրը, մտածելով, թե մյուս բոլորը գինի կբերեն, սովորական ջուր է բերած լինում պարզապես. դե այդքան գինու մեջ մեկ սափոր ջուրն ի՞նչ պիտի զգացվեր: Ահա այս հայտնի առակը հիշեցինք: Ու հանկարծ ուղեղս լուսավորվեց. հրաշք կարո՛ղ է տեղի ունենալ...
Իսկ հիմա՝ երազում տեսած երազի մասին:
Ես, ուրեմն, իբր քուրմ եմ ինչ-որ ցեղի (ասենք՝ մումբու-յումբու): Սովորական, շարքային քուրմ չէ՛, այլ քրմապետ: Ու կամենում եմ, որ երազիս երազի մեջ կամենամ, որպեսզի իմ ցեղի բոլոր տղամարդ ներկայացուցիչները (որոնք բոլորն առանձին-առանձին ես եմ. այս մեկը գիտեմ երազիս մեջ, բայց ո՛չ երազիս երազի մեջ) մեկական սափոր գինի բերեն ու լցնեն հսկայական կարասի մեջ: Այդպես է հաճո աստվածներին՝ ասում եմ ցեղակիցներիս: Եվ գիտեմ (ես՝ քնածս, երազումս և երազիս երազի մեջ), որ ցեղակիցներիցս ոչ մեկը գինի չի բերելու, այլ ջո՛ւր կբերի. լավ եմ ճանաչում նրանց: Ու սկսվում է...
...Մենք՝ տասը հազար հպատակներս, մեկական սափոր լցնում ենք ջրով, իհարկե՝ բոլորից թաքուն և ձևացնելով, թե գինի է: Բերում ենք, խոնարհվում քրմապետին (ինձ) ու լցնում կարասի մեջ: Նախ բերում եմ ես, հետո նա (որ դարձյալ ես եմ, բայց երազիս երազի մեջ չգիտեմ, որ բոլորն էլ ես եմ, իսկ երազիս մեջ գիտեմ, և գիտեմ ու այդպես եմ կամենում կրկնակի երազ տեսնող քնածս), հետո մյուսը (դարձյալ ես՝ նույն կարգով), և այդպես՝ տասը հազար անգամ։ Բերում ենք (եմ), խոնարհվում քրմապետին (ինձ), ջուրը լցնում կարասի մեջ՝ որպես գինի ու հեռանում՝ համոզված, որ ոչ ոք չի էլ կասկածի, թե կեղծում ենք (եմ)։
Երազիս երազում քրմապետս, որ շատ լավ գիտեմ ցեղակիցներիս, որոնց ծոցից եմ ելել, համոզված եմ՝ կարասը լցվել է մաքուր ջրով։ Դա գիտեմ միայն ես՝ քրմապետս, բայց չգիտենք մենք՝ ցեղի (մումբու-յումբու) ներկայացուցիչներս։ Միայն ցեղի ներկայացուցիչներից յուրաքանչյուրս (ես+ես+ես+.... ես տասը հազարերորդս) գիտենք, որ կարասի գինու մեջ մեկ սափոր ջուր կա ընդամենը՝ մեր (իմ) բերած ջուրը. դա ոչ ոք չգիտե, այլ միայն մենք (ես)։ Մեկ անգամ էլ ասեմ, որ ես՝ քնածս, իմ կամքով հյուսում եմ երազիս երազը և առաջին երազիս մեջ գիտեմ ինչն-ինչոց է, իսկ երկրորդ երազիս մեջ ամեն բան գիտեմ միայն քրմապետս, և տասը հազար անգամ եսս գիտե, որ միայն ինքն է կեղծ բան արել՝ ջուր լցնելով կարասի մեջ։
Փոքր-ինչ շունչ առնեմ. ինձ թվում է՝ խճճվեցի.............................................. ...............................................
Կարասն, ուրեմն, լիքն է: Մենք խոնարհվում ենք քրմապետին (իմ բյուր եսերով խոնարհվում եմ ինձ): Աստվածների ցանկությունը կատարել ենք (կատարել եմ, կատարել եմ, կատարել եմ... տասը հազար եսս):
Եվ քրմապետս հանճարեղ միտք եմ հղանում:
-Ի՛մ ժողովուրդ,-դիմում եմ հավաքված ամբոխին,-ես հիմա կխնդրեմ ամենազոր աստվածներին, որպեսզի արյան պես կարմիր գինին ջրի պես թափանցիկ դառնա: Աստվածների կամոք այդ հրաշքը կատարելով՝ ես թողություն կտամ ձեր մեղքերին:
Ձեռքերս երկինք եմ կարկառում ու աբրակադաբրա խոսքեր մրմնջում: Ամբոխը ցնծում է (ցնծում եմ տասը հազար անգամ), գոռում-գոչյուններ արձակում: Մի պահ, միայն մի պահ տասը հազարից յուրաքանչյուրս (ես՝ տասը հազար անգամ) կարկամում է (եմ). «Իսկ եթե իմ լցրած ջուրը պատճառ դառնա, որ ամեն ինչ բացահայտվի, եթե դա խանգարի հրաշքին, ու բոլորն իմանան, որ կեղծիք եմ թույլ տվել»: Բայց հաջորդ վայրկյանին քրմապետս շրջում եմ կարասը, և ջուրը հոսում է ճերմակ մարմարե հատակն ի վար՝ թրջելով բոլորիս (իմ+իմ+իմ...+իմ) բոբիկ ոտքերը:
Հրա՜շք է: Ջուր է, զուտ ջուր, ո՛չ մի կաթիլ գինի: Հպատակներիցս յուրաքանչյուրն ապշահար նայում է այդ հրաշքին: Ես նայում եմ քսան հազար աչքերով, չէ՛, ներողություն, տասնինը հազար ինը հարյուր ինսունինը աչքերով. հպատակներիցս մեկը միաչքանի է (եմ):
Այդ միայն քնածս և երազ տեսնողս գիտեմ, որ բոլորս ջուր ենք լցրել կարասի մեջ, բայց երազիս երազում միայն գիտեմ, որ մի՛միայն ես եմ ջուր լցրել կարասի մեջ, ու մյուսներին չեմ կասկածում: Ու չեմ էլ ուզում (տասը հազար եսս), որ հանկարծ մյուսներն իմանան այդ մասին: Այդ մասին չգիտեն նաև ո՛չ կողակիցս (կողակիցներս), ո՛չ զավակներս:
Հրաշքը կատարված է: Քրմապետս համոզված եմ, որ աստվածների կամո՛ք իմ հպատակ ցեղակիցները ջուր բերեցին՝ չիմանալով, որ մյուսներն էլ են ջուր բերելու. այդպես եղավ, որպեսզի ես հրաշք կատարեմ: Հպատակներիցս յուրաքանչյուրը (ես՝ տասը հազար անգամ) համոզված է (եմ), որ հրաշքին մեծապես նպաստել է իր (իմ) բերած մեկ սափոր (միայն մեկ սափոր) ջուրը: Հրաշքի արարմանը մասնակից եմ (ենք) ուրեմն:
Ցնծում ենք ցեղովի (ցնծում եմ տասը հազար մեկ անգամ՝ երկնքին նայելով քսան հազար մեկ աչքերով). աստվածների ընտրյալ ցեղի համար հրաշք կատարվեց։ Սա՝ երազիս երազի մեջ։ Մինչդեռ երազիս մեջ, խորապես ամաչելով իմ տասը հազար մեկ եսերի կատարած կեղծիքի համար, ուղղակի տառապում եմ մեղքիս ահավորությունը գիտակցելով։ Այսպե՛ս, հիացագին ցնծության (երազիս երազում) ու մեղքի ահավոր գիտակցումի տառապանքի խառնուրդը (երազումս) ինձ հանգիստ չի տալիս ամբողջ մի հավերժություն...
Քնածս, որ ամբողջ ժամանակ գիտակցել եմ, որ երազ եմ տեսնում երազի մեջ, ուզում եմ արթնանալ։ Բավական է այս կամա-ակամա փորձությունը։ Բայց մեծագույն ճիգեր եմ գործադրում ու չեմ կարողանում։ Այսպես՝ ամբողջ մի հավերժություն.....
......................................................................................
...Հետո (ո՛չ երազումս, ո՛չ էլ երազիս երազում) քնածիս հուշում եմ՝ բացի՛ր Գիրքը։ Եվ իսկույն արթնանում եմ...
......................................................................................
Գիրքը բացեցի։ Այնտեղ գրված էր.
«Եւ երրորդ օրը հարսանիք էր Գալիլեայի Կանայում...»։

Սիրո անդրաշխարհ
Վեցն անց է հիսունութ րոպե...
Աչքերս փակում եմ:
Նա է: Ծաղկաբույր, մաքուր: Արևոտ, բայց թախծոտ: Շոշափելիորեն տեսանելի, մոտիկ: Իսկ աչքերում՝ ժպիտ-հեգնանք-տագնա՞պ... Կարթնանամ, հիմա կարթնանամ...
Բայց բույրը լուսավոր ամպի պես պարուրում է ինձ...
Սպիտակ խալաթ: Կանաչ պատեր: Մանուշակագույն մշուշ: Ինքն է: Մանկաժպիտ, մանկաձայն: Ու ես՝ հիվանդ: Ձեռքինը փուշ է: Վարդի փուշ: Արագ մի հարվածով ծակում է ձախ ձեռքիս մատը, ու ցավը խփում է սրտիս: Մոտեցնում է ապակե բարակ խողովակը: Արյունն անցնում է խողովակի միջով, որը երկարում է, պարուրաձև ձգվում մինչև լուսամուտը: Արյունս պտտվում է պարույրի միջով: Լուսամուտագոգին հայտնվում է ալ-կարմիր մի վարդ՝ ծաղկամանի մեջ:
Սերը՝ վարդ է ծաղկող,
Իսկ սերն առանց ցավի՝
Վարդ է անիսկական:
Ուզում եմ մեկնել ձեռքս: Անպտուղ ճիգեր: Անշարժ եմ, կաթվածահար: Ձայն՝ «Վախենո՞ւմ ես»: Չգիտեմ: Հնչում է երաժշտություն:
Լուսամուտից դուրս եմ նայում: Անձրև է գալիս: Հեռվում՝ անձրևից լվացված լեռներին, բոսորագույն ամպի ետևից արևը լույս է ցողում, ծիածանը յոթներանգ կամար է կապել:
Անշարժ եմ, տեղում գամված: Հատակի ճեղքից ոզնու փշերով հսկայական մի մուկ է գալիս դեպի ինձ: Հեռախոսը զրնգում է դիմացի սեղանին: Մատներս անգամ չեմ կարող շարժել:
Վերցնում է գրիչը՝ նիզակը: Ամազոնուհի: Դիպուկ մի զարկով խոցում է մկանը...
Շարժվելու ունակությունս վերստանում եմ: Բռունցքի հարվածով փշրում եմ հեռախոսը, թափահարում թևերս ու թռչում: «Թռչուն դառնամ, այս աշխարհի որոգայթից բարձրանամ»: Առաստաղը ետ է քաշվում: Վերևում էլեկտրալարեր են, բարձր լարման հաղորդագծեր: Դողդողում են, դժժում: Սարդոստայն է: Հեղձուկ է: Օդը չի բավարարում: Ընկնում եմ: Ձեռքինը սուր է: Մյուս ձեռքինը՝ կշեռք: Աչքերը կապված են ժապավենով: Սուրը մի կողմ է նետում, աչքերից հեռացնում է կապը: La femme fatale. Օրհասական կին: Հեգնախառն ժպիտն ինձ գամում է բազկաթոռին:
Էլեկտրական աթոռ: Սեղմում է զանգի կոճակը: Սուր, ծակող, ականջներս, ուղեղս, սիրտս խոցող ցավն սպանում է ինձ: Մահապատիժն ի կատար է ածված... Ո՜ւ, ո՜ւ, ո՜ւ...
Գնացքն էր՝ սուլելով անցավ:
Ուղեղս պայթում է: Գնացքի վերջին թխկթխկոցը լսվում է հեռվում, ու այդ թխկթխկոցին համաչափ՝ սեղանիկի վրա տկտկում է ժամացույցը: Յոթն է: Մի կես ժամ էլ կարող եմ քնել:
Տը՛կ, տը՛կ, տը՛կ... կը՛տ, կը՛տ, կը՛տ... Բարակ, կիսաթափանց շորի տակից ուրվագծվում է կրծկալը, հետույքի վրա կիսավարտիքի եզրագծերն են պարզորոշ երևում թեթև շրջազգեստի տակից... Այս մեկը կիրք է... Ահա, շրջվեց՝ ցցուն կրծքերով... Սեքս-ռումբ... Կը՛տ, կը՛տ, կը՛տ...»Անսանձ նժույգս ծառս է լինում»: Կա՛ց...
Գնա՛... Նա չէ... Քե՛զ չէի փնտրում... Դու միշտ կա՛ս... կա՛ս... կա՛ս... Ուզեմ՝ կգա՛ս... կտա՛ս... կտա՛ս... (Եղել է, այո, մոմեր եմ վառել վաճառվող սիրո զոհասեղանին):
Քայլերս տանում են բույրի ետևից:
...Պլատոն, բարեկա՛մս, ես էլ այն Պիեռոյի նման այնքան եմ սիրում կյանքը, որ դա չի կարող ինձ համար վատ չվերջանալ... զի բուռն է իբրեւ զմահ սէր: Եվ սերն առանց ցավի՝ վարդ է անիսկական: Իսկ կյանքը դիմահար կրակոց է:
Բույրն ինձ տանում է շենքերի արանքով, նեղ լաբիրինթոսի միջով: Մարդիկ պակասում են, մարդիկ անհետանում են: Շենքերը սեղմվում են իրար, նեղ մի ճանապարհ է մնում նրանց արանքում: Քայլում եմ՝ արդեն ոտաբոբիկ: Ցերեկ է, բայց շենքերի ներսում վառվում-մարում, վառվում-մարում, վառվում- մարում են լույսերը: Բացվում-փակվում, բացվում-փակվում, բացվում-փակվում են լուսամուտները: Ինձ են նայում՝ թաքուն: Քչփչում են: Չը՛ք, չը՛ք, չը՛ք...
Գնում եմ՝ բույրի ետևից:
Դաշտեր են: Հնձած արտ է: Խոզանը ծակծկում է բոբիկ ոտքերս: Գնում եմ՝ բույրի ետևից: Լեռան քարքարոտ փեշերին եմ: Հեռվում՝ վերևում, նշմարում եմ այգին։ Դղյակն է: Ոտքերիս տակից նախշազարդ մի օձ է սողում:
-Ո՜ւշշ, ո՜ւշշ, ո՜ւշշ է,- ֆշշացնում է ու անհետանում քարերի տակ: (Չէ՛ (չէ՛, չէ՛), հինգ րոպե էլ չի՛ անցել):
Գնում եմ՝ բույրի ետևից:
Դղյակի պարիսպների շուրջ առու է հոսում: Պարիսպների վերևում ոսկե փշալարեր են, որոնց արանքից հյութեղ պտուղները՝ կանաչ, բուրավետ փայլով կանչում են...
Բոբիկ ոտքերով մտնում եմ առվի մեջ, և զուլալ ջուրը պղտորվում է: Անցնում եմ առվի միջով: Ոտքերս, մինչև ոտնակոճերս, ամբողջովին ցեխոտ են: Ու... հանկարծ... դղյակի պատին նկատում եմ մեծ, արնակարմիր տառերով գրված՝
PRIVATE PROPERTY
Վա՜րդը...
Կա՛նգ առ...
Շրջվում եմ: Ետ պիտի դառնամ: Գոնե ոտքերս կլվանամ առվի ջրում: Բայց առուն չկա: Տարածքն ամբողջությամբ ձյունածածկ է: Ձյունով էլ կարելի է ցեխը մաքրել...
Ոտաբոբիկ՝ հեռանում եմ ձյուների միջով... «Եղբայրաբար...»,- կրկնում եմ մտքումս ու ժպտում՝ քառասուն հազար եղբոր ժպիտով:
Յոթն անց է տասը րոպե: Անձրև է գալիս: Սովորական, տխուր, միապաղաղ, անփոփոխ աշխատանքային օր է...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պատմվածքներ