- Goethe.png (62.31 кб) Просмотров: 990
ԿենսագրությունՅոհան Վոլֆգանգ Գյոթե (գերմաներեն`
Johann Wolfgang von Goethe, 1749, օգոստոսի 28 - 1832, մարտի 22), գերմանացի բանաստեղծ, պետական գործիչ:
Ծնվել է
Գերմանիայի կայսերական ազատ քաղաք
Մայնի Ֆրանկֆուրտում, պատրիկի ընտանիքում: Նրա հայրը`
Յոհան Կասպար Գյոթեն, կայսերական խորհրդական էր, ազնիվ, սկզբունքային, խստապահանջ ու մանրախնդիր քաղաքացի և ընտանիքի հայր, որը, սակայն, ոչինչ չէր խնայում իր երեխաների կրթության ու դաստիարակության համար: Մայրը`
Կատարինե Էլիզաբեթ Տեքստորը, Ֆրանկֆուրտի քաղաքային խորհրդի նախագահ
Յոհան Վոլֆգանգ Տեքստորի դուստրն էր:
Գյոթեն միջնակարգ կրթությունն ստացել է տնային ուսուցիչների մոտ` հոր անմիջական հսկողությամբ:
1765-ին մեկնում է Լայպցիգ, որտեղ երեք տարի իրվաբանություն, նկարչություն և քերթության արվեստ է ուսանում: 1768-ին անակնկալ հիվանդության պատճառով վերադառնում է
Ֆրանկֆուրտ: 1770-ին մեկնում է
Ստրասբուրգ` տեղի համալսարանում շարունակելու ուսումը: Այստեղ ծանոթանում է իր ժամանակի ամենալուսավոր մտածողներից մեկի` Յոհան Գոթֆրիդ Հերդերի հետ, որն այն ժամանակ
«Փոթորիկ և գրոհ» (Sturm und Drang) գրական շարժման նշանավոր տեսաբանն է: Հերդերի ազատասիրական հայացքները, գրականությունը կյանքին մոտեցնելու պահանջը, Շեքսպիրի կենսախինդ ու առողջ արվեստին հետևելու կոչը, բնությունը ուսումնասիրելու և դրան մերձենալու գաղափարը, որոնք միաժամանակ
«Փոթորիկ և գրոհ» շարժման ծրագրային կետերն էին, մեծ ազդեցություն են ունենում երիտասարդ Գյոթեի աշխարհահայացքի ձևավորման վրա և կանխագծում նրա գրական շրջանի առաջին ուղին:
1771-ի
օգոստոսի 6-ին Գյոթեն պաշտպանում է ատենախոսություն և մեկնում
Վիցլար` իրավաբանական պրակտիկայի, իսկ
1772-ին վերադառնում է Ֆրանկֆուրտ: Այստեղ նա
Հերդերի և
Մերքի հետ հրատարակում է
«Ֆրանկֆուրտի գիտական լրատու» ամսագիրը, որը
18-րդ դարի գերմանական գրականության, արվեստի և փիլիսոփայության բնագավառի քննադատական լավագույն պարբերականներից էր: Դրան զուգահեռ Գյոթեն այդ ընթացքում ստեղծագործական եռանդուն աշխատանք է ծավալում:
1771-1775-ին գրում է
«Գյոն ֆոն Բերլինխիգեն» պատմական դրաման,
«Երիտասարդ Վերթերի տառապանքները» վեպը,
«Կլավիգո» ողբերգությունը,
«Պրոմեթեոս» դրամատիկական հատվածը և քնարական բանաստեղծությունների մի ամբողջ շարք:
Սաքսոնա-Վայմարական տասնյոթամյա դուքս
Կարլ Ավգուստի հրավերով Գյոթեն
1775-ի
նոյեմբերի 7-ին մշտական բնակության է մեկնում Վայմար: Այստեղ նա դառնում է դուքսի գաղտնի խորհրդականը, ավելի ուշ դքսության առաջին նախարարը, իսկ
1791-ից մինչ
1816-ը, չնայած իր բազմազբաղությանը, ղեկավարում է նաև
Վայմարի թատրոնը: Մեծ բանաստեղծի հռչակը Վայմար է ձգում Գերմանիայի բազմաթիվ մեծությունների, այդ թվում
Հերդերին և
Շիլլերին:
Գյոթեի ստեղծագործությանը նոր լիցք է հաղորդում Իտալիա կատարած ճանապարհորդությունը: Երկու տարի (
1786-1788) ապրելով Իտալիայում և մոտիկից շփվելով արվեստի փառաբանված երկրին, Գյոթեն Վայմար է վերադառնում ստեղծագործական նոր մտահղացումներով: Մեկը մյուսի հետևից հրապարակ է հանում
«Էգմոնդ», «Տորքվատո Տասսո», «Հռոմեական էլեգիաներ», «Վիլհելմ Մայստեր», «Հերման և Դորոթեա», «Ռայնեկե աղվես», «Հոգեհարազատություն», «բանաստեղծություն և ճշմարտություն» և բազմաթիվ այլ ստեղծագործություններ, որոնք հետագայում ամփոփվում են
40 հատորի մեջ: Գյոթեի ստեղծագործության գագաթը
«Ֆաուստ» ողբերգությունն է, որի առաջին մասը հրատարակվել է
1806-ին, իսկ երկրորդ մասը ավարտել է մահից մի քանի ամիս առաջ
(1831-ի օգոստոսին):
«Իմ հետագա կյանքը,- «Ֆաուստը» ավարտելուց հետո գրում է Գյոթեն,- ես կարող եմ այսուհետև ընդունել որպես պարգև միայն և, ըստ էության, ինձ համար բոլորովին միևնույն է, թե ինչ եմ անելու և որևէ բան անելո՞ւ եմ արդյոք, թե՞ ոչ»:Ըստ ոչ լրիվ հաշվումների
1912 թվականին Գյոթեի մասին արդեն
20 հազար աշխատություն է գրվել: