СТАНЬ VIP
Мария Захарова прокомментировала роспуск Минской группы ОБСЕ, назвав лучшим вариантом совместную инициативу Баку и ЕреванаСфабрикованное Азербайджаном «дело» против Рубена Варданяна направлено в судЛавров и Байрамов обсудили ситуацию вокруг крушения самолета «Азербайджанских авиалиний»Левон Тер-Петросян отреагировал на предложение Никола Пашиняна принять участие в дебатахФидан и Блинкен обсудили по телефону ситуацию с курдскими силами и вопросы стабильности в СирииДмитрий Песков заявил, что членство в СНГ приносит Армении значительные выгоды

Էլիֆ Շաֆաք « Ստամբուլի բիճը»

Էլիֆ Շաֆաք « Ստամբուլի բիճը»

Сообщение Lusine1101 » 23 апр 2017, 11:23

ժուկով ժամանակով
Աստծու (ակները ցորենի չափ շատ են լինում, Շատ խոսելը մեղր է լինում:
Մի թուրքական և մի հայկական հեքիաթի նախաբան...



Մեկ


Դարչին



Երկնքից գլխիդ ինչ էլ որ թափվի, երբեք չպետք է հայհոյես: Անձրևը ներառյալ: Վերևից գլխիդ ինչ էլ ընկնի, պետք է ընդունես: Անձրևն ինչքան էլ ուժեղ լինի, փոթորիկն ինչքան էլ սառը լինի, չպետք է հայհոյես այն, ինչ ամպերը ճիշտ են գտել մեզ ներքևում գտնվողներիս համար: Աշխարհի կարգն է այդպիսիև: Դա բոլորը գիտեն: ՋծԶելիհան էլ գիտի:
Չնայած դրան` հուլիս ամսի առաջին ուրբաթ օրը, հակառակ խցանմանը մայթով վազելով, վաղուց արդեն ուշացած հանդիպմանը շտապելիս, նորից բերանը եկածն էր ասում: Զելիհան անընդհատ հայհոյում էր. մայթի կոտրված քարերին, բարձրակրունկ կոշիկներին, հետևից ընկած մարդկային խզբզանքներին, խելագարի պես ազդանշանող վարորդներին, ամբողջ աշխարհին, ժամանակին (թե ինչներին էր պետք) այս փորձանք Կոստանդնուպոլիս քաղաքը գրավողին և դարերով իր սխալը չշտկած ամբողջ օսմանյան տոհմին ու մեկ էլ անձրևին... այո՜, այս գրողի տարած ամառային անձրևին... ամեն մեկին առանձին-առաևձին հայհոյում էր:
Իրականում անձրևն այս քաղաքում իսկական տանջանք է: Աշխարհի մյուս վայրերում անձրևը բոլորին և ամեն ինչին հավանաբար բարօրություն է բերում, բերքին, բույսերին, շրջապատին, եթե մի քիչ էլ ռոմանտիզմ ավելացնենք, հաստատ լավ է սիրահարների համար: Բայց Ստամբուլում այդպես չէ: Այստեղ ամեն ինչ այլ է: Մեզ համար անձրևը ո՜չ բարօրություն է, ո՜չ էլ խոնավություն: Ո՜չ մաքրվում ենք նրանով, ո՜չ էլ կարգավորվում: Ծայրահեղ դեպքում` անձրևը զայրույթի պատճառ է:

1


Մեր զայրույթի պատճառն է անձրևը:
Որովհետև ցեխը և խառնաշփոթն ու զայրույթը ոչ թե կաթիլ-կաթիլ, այլ դույլերով է թափվում վրաներս, կարծես մեզ դա է պակասում: Անձրևը նաև պայքար է: Միապաղաղ պայքար: Միանգամից ջրով լի տաշտը նետված կատվի ձագերի պես տասը միլիոնով անմիջապես անիմաստ կռվի ենք բռնվում կաթիլների հետ: Իրականում չի կարելի ասել, որ այս պայքարում մենք մենակ ենք: Այնուամենայնիվ, Ստամբուլի փողոցները, որոնց թիթեղյա ցուցանակներին խոշոր անուններ են գրված, մեզ հետ պայքարում են: Փողոցները, սրբերի` չորս կողմը տարածված գերեզմանաքարերը, ամեն անկյունում սպասող աղբակույտերը, մոտ ժամանակներս ժամանակակից շենքերի վերածվելիք տգեղ, մեծ կառույցները ու մեկ էլ ճայերը... Նրանք էլ կան այս կռվի մեջ: Երբ երկինքը սկսում է թքել մեր գլխին, զայրանում ենք:
Բայց հետո, երբ վերջին կաթիլները գետնին են հասնում, երբ նստում են փոշու հատիկ անգամ չունեցող տերևների վրա, այսինքն` այն պահին, երբ զգում ենք, որ անձրևը վերջապես դադարել է, բայց վստահ չենք, անպաշտպան այդ պահին, այղ տատանվող քավարանում, երբ հավատում ենք, որ կյանքը սովոր հունի մեջ է մտնելու, ամեն ինչ ու ամեն վայր խաղաղվում է: Երկինքը մեզ է նայում, մեզ` ներքևինևերիս: Նայում և ժպտում է, կարծես ներողություն է խնդրում, որ մեզ այս ծանր վիճակի մեջ է դրել: Եվ մենք էլ` մազերին դեռ կաթիլներ, փողքերին` ցեխ, հայացքներում` հոգնածություն, զարմացած նայում ենք արդեն կապտին տվող և այժմ ավելի քան երբևէ թափանցիկ երևացող երկնքին: Նայում ենք ու չենք կարողանում չպատասխանել նրա ժպիտին: Անհնար է ամեն անգամ երկնքին չներելը:
Բայց դեռ շատ շուտ է նման ներողության համար: Այս պահին անձրևը դեռ գալիս է իր ամբողջ ուժով, և Զելիհան չի պատրաստվում ներել: Բացի այղ, անձրևանոց էլ չուներ: Քանի որ` «քանի որ այնքան տարօրինակ ես, որ ամեն անձրևին փողոցի առևտրականներին նորից մի բուռ փող ես տալիս ու անձրևանոց գնում, իսկ արևը

2


դուրս գալուն պես այստեղ-այնտեղ մոռանում ես, այս անգամ ոչ մի անձրևանոց-մանձրևանոց, պետք է մինչև վերջ թրջվես, աղջի՛կս»,֊ հրամայեց ինքն իրեն: Առանց այդ էլ շատ ուշ էր: Ամբողջովին թաց էր: Այս տեսանկյունից եթե նայես, անձրևն էլ տխրության պես մի բան է երևի, սկզբում ամեն ինչ անում ես, որ հանկարծ քեզ չդիպչի, ապահով ու չոր մնալու համար ամեն ինչ անում ես, բայց երբ տեսնում ես` չի լինում, տեսնում ես, որ դեռ թափվում է վրադ չորս կողմից, ինչ արած, եթե մի անգամ սուզվեցիր, մի կաթիլ ավել, մի կաթիլ պակաս, ինչ տարբերություն: Կան «ջրից չոր դուրս եկողներ», և «տեղատարափից օգտվողներ»: Անձրևը Զելիհայի սև ու գանգուր մազերից թափվում էր ցած` լայն ուսերին: Քազանջըների ընտանիքի բոլոր կանանց պես նա էլ էր ծնվել սև ու գանգուր մազերով: Բայց ի տարբերություն մյուսների` մազերի ձևը չփոխեց, պահեց նույնը:
Երբեմև-երբեմն շունչ առնելու համար կանգ առնելով` կկոցում էր զմրուխտե կանաչ աչքերը, ասես հանկարծակի լույս էր ընկել նրանց վրա: Այսօր հայացքի մեջ անկեղծ անտարբերություն կար. անտարբերություն, որ հատուկ է աշխարհի երեք տեսակի մարդկանց, կամ անհուսալիորեն մաքուր, կամ անհուսալիորեն ներամփոփ, կամ էլ անհուսալիորեն հույսով լցված մարդկանց: Քանի որ Զելիհան այս երեք խմբից ոչ մեկին չէր պատկանում, նրա աչքերի անտարբերությանն իմաստ տալը բարդ էր: Անտարբերությունը գնում ու գալիս էր: Տատանվում էր: Նրա հայացքը մեկ մոտենում, հանգչում էր. մեկ էլ հետ էր քաշվում տեղում թողնելով դատարկություն, փնտրտուք:
Հուլիսի այս առաջին ուրբաթ օրը Զելիհան տարօրինակ է: Երբեմն մորֆին ընդունածի պես անզգացմուևքային է երևում. Նրա նման աշխույժ մարդու համար բավական անսովոր վիճակ: Դրա համա՜ր է. որ ոչ քաղաքի, ոչ էլ անձրևի հետ պայքարել չի ուզում: Դրա համա՜ր է. որ չի պատերազմում: Անտարբերությունը յոյոյի նման է. իջնում բարձրանում է հրեն հատուկ ռիթմով: Զելիհան էլ համընթաց է քայլում այդ յոյոյին. հոգեկան վիճակը նման է ճոճանակի երկու բևեռի միջև գնում-գալիս է: Տեղատվությունից մակընթացության է անցնում, հետո նորից մակընթացությունից տեղատվության:

3


Երբ Ջելիհան քայլում էր անձրևի տակ, դեկորատիվ հովանոցներ. անձրևանոցներ և պլաստիկ շարֆեր վաճառողները ծաղրող հայացքով հետևում էին նրան: Նա կարողանում էր ուշադրություն չդարձնել վաճառողների հայացքներին, ճիշտ այնպես, ինչպես իր մարմնին նայող տղամարդկանց քաղցած հայացքներին չէր ուշադրություն դարձնում: Երբեմն հանդիմանող հայացքները գամվում էին փայլուն փիրսինգին: Այնպես էին նայում, ասես յուրահատուկ թանկարժեք քարի ամրության առեղծվածն էին քննարկում: Սակայն Զելիհան այդ փիրսինգով հպարտանում էր, ինչ էլ լիներ, ինքնուրույն էր քթին ամրացրել:
Դիմանում էր ցավին, սովոր էր իրեն ցավ պատճառելուն: Սիրում էր փիրսինգը: Սիրում էր ոճը: Ոչ տղամարդկանց խոսքով կամ հայացքով զզվեցնելը, ոչ կանանց ամոթանքները, ոչ մայթերի կոտրված քարերի վրայով բարձրակրունկ կոշիկներով քայլելու դժվարությունը, ոչ շոգենավի և ավտոբուսների մեջ սեղմվելը, ոչ առավել ևս մոր անդադար փնթփնթոցը, ոչ մի ուժ այս աշխարհում չէր կարող այս քաղաքի շատ կանանցից ավելի բարձրահասակ Զելիհային ստիպել հրաժարվել գրավիչ գույներով կարճ շրջազգեստ, մեծ կուրծքը ցուցադրող նեղ բլուզներ, փայլուն նեյլոնե զուգագուլպաներ և մի թիզ բարձրակրունկ կոշիկներ հագնելուց:
Մայթի քարին կանգնելն ու նրա տակից ցեխի' բաց մորեգույն շրջազգեստին ցայտելը մեկ եղավ: Զելիհան սկսեց հայհոյել: Նա միակ կինն էր Քազանջըների տոհմում, որ այդպիսի անամոթ բառեր էր օգտագործում առաց ամաչելու, առանց մտածելու: Ոչ միայն Քազանջըների ընտանիքում, այլև բոլոր թուրք կանանց մեջ եզակի համարվող առանձնահատկություն էր: Գուցե այդ պատճառով, որ ամեն անգամ, երբ սկսում էր հայհոյել, ցանկանում էր լրացնել կանանց' հայհոյելու պակասը, հայհոյում ու հայհոյում էր: Այս անգամ էլ էր այդպես: Եկած-գնացած բոլոր քաղաքապետներին հայհոյեց, որովհետև մանկությունից ի վեր մի օր չեղավ, որ այս անիծյալ մայթի քարերն իրենց տեղում ամրացված տեսնի: Ծանր, ահավոր հայհոյանքներ,.. Կողքով անցնողները

4


զարմանքով երեսին էին նայում: Կնոջն անսազական հայհոյանքներ...
Զելիհան հանկարծ լռեց, կարծես մեկը ձայն տվեց նրան: Շուրջը ծանոթ մարդ փնտրելու փոխարեն դեմքը շրջեց դեպի սև երկինքը, հոնքերը կիտեց: Անհանգիստ խոր շունչ քաշեց, հետո նորից սկսեց հայհոյել, բայց այս անգամ ոչ թե աշխարհին, այլ նորից սկսված անձրևին:
Ինչպիսի' անզգուշություն: Մեծ տատիկը լիներ, հիմա ինչքան կզայրանար: Ըստ նրա չգրված օրենքների, որոնք խախտելն անհնար է, սա իսկական անաստվածություն է: Մարդ կարող է չսիրել անձրևը, իհարկե, պարտավոր չէ սիրել, բայց ինչ էլ լինի, չի կարելի հայհոյել երկնքից եկող որևէ բանի, որովհետև ոչինչ երկնքից ինքնուրույն չի ընկնում, և տեղացող ամեն բարօրության ու դժբախտության հետևում Աստված է: Մի անգամ հայհոյեցիր երկնքին, Նրա ուղարկածին հայհոյելու չափ մեծ մեղք ես գործում:
Անկասկած, Զելիհան Մեծ տատիկի չգրված ու անբեկանելի օրենքներն անգիր գիտեր: Բայց հուլիս ամսի այս առաջին ուրբաթ օրը իրեն այնքան անհույս էր զգում, որ անգիր արած ամենախոշոր կանոններն անգամ կարող էր խախտել: Բացի այդ, ինչ ասել-ասել էր, եղածը եղած է, անցյալի հետ գործ չուներ: Զելիհան զղջալու ժամանակ չուներ: Գինեկոլոգի մոտ հանդիպումից ուշացել էր: Սա շատ լուրջ խնդիր չէր. համենայնդեպս, մարդը, զգալով, որ ուշանում է գինեկոլոգի հանդիպումից, անմիջապես կորցնելով այնտեղ գնալու չնչին ցանկությունը, հանգիստ կարող է որոշել ընդհանրապես չգնալ:
Քայլերն արագացրեց: Միևնույն ժամանակ թափարգելին մաքրվող նկար փակցրած մի տաքսի աղմուկով կանգ աոավ նրա աոաջ՝ վրան՝ ջուր, ցեխ ու Մադոննայի Like a Virgin երգը լցնելով: Բարակ բեղերով, մեծ կզակով, թուխ մաշկով սևահեր մի մարդ ազդանշանեց ու գլուխը հանեց բաց պատուհանից: Զելիհան մի պահ մենակ մնաց: Մտածեց, որ մարդն ինչ-որ հասցե է հարցնելու կամ խնդրանք ունի: Սակայն մինչ երաժշտությունը բարձր հնչում էր, լսվեց լկտի վարորդի միակ հարցը՝ «էս ունեցվածքդ լրիվ քո՛նն է. ջանիկս»:

5


-Ի՞նչ ես ասում, հը,֊ Զելիհայի ձայնն այնքան բարձր էր, որ ինքն էլ վախեցավ:- Այս քաղաքում կինը հանգիստ չի' կարող քայլել:
-Բայց եթե կարող ես մեքենա նստել էլ ինչի՞ քայլես,- չարախնդաց վարորդը:- Այսպիսի սեքսուալ մարմինն ափսոս է, ասում եմ չթրջվես, էդ եմ ասում:
Մինչ Մադոննան երգում էր, «Ինչպես կույսը, ում հպվում են առաջին անգամ», Ջելիհան աչքերը փակեց, բերանը բացեց ու հայհոյանք հայհոյանքի հետևից... Այսպիսով, մի կանոն էլ խախտեց: Եվս մի չգրված ու անբեկանելի օրենք, այս անգամ ոչ թե Մեծ տատիկի, այլ «Կանանց Զգացմունքների գրքից». «Դու դու եղիր, մի’ հայհոյիր քեզ հետապնդողին»:

Ստամբուլցի կանանց ուղեցույցի, զգացմունքների Ոսկե կանոնը. «Եթե փողոցում հետևիցդ են ընկել, ուշադրություն մի' դարձրու, մի' պատասխանիր, զրույցի մի՛ բռնվիր, որովհետև ոչ միայն հետապնդողին հայհոյող կինը, այլև ուշադրություն դարձնող կինը, այդ մարդուն միայն ավելի է ոգևորում»:

Անկասկած, Զելիհան ծանոթ էր այս կանոնին, բացի այդ, գլուխն այնքան աշխատում էր, որ չխախտեր այն, բայց հուլիս ամսի այս առաջին ուրբաթը նման չէր մյուսներին, նրա մեջ մի այլ ինքնություն կար ավելի անտարբեր, ավելի անվախ ու հնարավորինս զայրացած ինքնություն: Հիմա նրա հոգին նվաճել էր այդ մյուս Զելիհան. լծակներն իր ձեռքն էր վերցրել, երկուսի անունից էր որոշում կայացնում: Դրա համար էր շարունակում բարձրաձայն հայհոյել: Այնպիսի աղմուկ բարձրացավ, որ Մադոննայի ձայնն իջավ, ու մարդիկ գլխին հավաքվեցին: Անցորդներն ու անձրևանոց վաճառողները, մտածելով, թե մեծ փորձանք է եղել, հավաքվեցին տեսնելու: Այդ ընթացքում, ոչ ոք չէր նկատել, բայց շուտվանից Ջելիհայի հետևից ընկած մի մարդ, չցանկանալով մոտենալ խենթ կնոջը, դադարեց հետևել նրան: Սակայն տաքսու վարորդը ոչ այդքան զգուշավոր էր, ոչ էլ այդքան վախեցած, նա հաճույքով հետևում էր այդ ամբողջ

6


իրարանցմանը: Երբ վարորդը ծիծաղում էր, Զելիհան, նկատեիցոր ատամները ապշեցուցիչ սպիտակ և անթերի են, անմիջապես մտածեց, որ ճենապակուց են. Ինչ տարբերության: Ուշքի.' արի: Նորից զգաց, թե ինչպես է ադրենալինի ծանոթ ալիքը աստիճանաբար բարձրանում արյան մեջ, այրում ստամոքսը, արագացնում երակազարկը: Զելիհան գիտի, թե ուժը ինչպիսի կիրք է: Ի տարբերություն Քազանջըների ընտանիքի բոլոր կանանց' միայն Զելիհան, միայն նա էր, որ զգում էր' մի օր տղամարդ է սպանելու:
Զելիհայի բախտից հենց այդ պահին տաքսու հետևում սպասող «Տոյոտայի» վարորդի համբերությունը սպառվեց, և նա ազդանշանեց: Զելիհան, ասես արթնանալով սարսափելի երազից, վեր թռավ: Ինքն իրենից վախեցավ: Ինչպես միշտ, անհանգստացավ ուժի հանդեպ ունեցած հակումից: Փորձելով հանդարտվել' մի կողմ շրջվեց' հուսալով, որ բազմությունը կցրվի, մարդիկ իրենց ճանապարհով կգնան, ցանկացավ նրանց միջով անցնել-հեռանալ: Բայց անհանգստությունից այնպիսի սխալ շարժում արեց, որ աջ ոտքը մտավ մայթի դուրս եկած քարի տակ: Նման իրավիճակներում խուճապը թույն է: Ոտքը քարի տակից խուճապահար հանելուն պես կրունկը կոտրվեց: Եթե ամենասկզբից հիշեր այն պատվելի կանոնը, որ երբեք չպետք է մոռանար, այս փորձանքի մեջ չէր ընկնի:

Ստամբուլցի կանանց ուղեցույցի զգացմունքների Արծաթե կանոնը. "Եթե փողոցում քեզ հետևում են, մի՛նյարդայնացիր, խուճապի մի' մատնվիր, որովհետև հետապնդումից նյարդայնացող և չափից շատ ուշադրություն դարձնող կինը միայն իր գործն է բարդացնում»:

Վարորդը, տեսնելով նրա վիճակը, ծիծաղեց, հետևի «Տոյոտան» ազդանշանեց, անձրևն ավելի ուժեղացավ, ու լսվեցին հանդիսատես հետիոտների ոտնաձայները: Անհնար էր հասկանալ, թե ում և ինչի համար է պետք նախատել: Այդ խառնաշփոթի մեջ Ջելիհայի աչքն ընկավ տաքսու հետևում փայլող շարժանկարներից մեկին. «Մի’ արհամարհիր օտարին, նա էլ սիրտ ունի».

7


Զելիհան անտարբեր նայեց այդ բառերին: Տառերը ցրիվ եկան աչքի առաջ: Հանկարծ իրեն այնքան հոգնած զգաց, այնքան հոգնած ու ձանձրացած, որ կարծես ստիպված էր զբաղվել ոչ միայն յուրաքանչյուր ստամբուլցու ամենօրյա խնդիրներով, այլև ավելի էական մտածմունքով: Քիչ անց տաքսին էլ, «Տոյոտան» էլ հեռացան, մարդիկ էլ գնացին իրենց ճանապարհով: Միայն Զելիհան մնաց, ափերի մեջ սեղմած կոտրված կրունկին այնպիսի խղճահարությամբ նայեց, ասես ճանապարհին մահացած թռչուն էր գտել: Այդպես մնաց մի պահ:
Ըստ Զելիհայի' խղճահարությունը բարդ խնդիր է: Համենայնդեպս, շատ բաների դեմ կարող էր պայքարել, բայց ոչ խղճահարության: Անմիջապես իրեն հավաքեց, նորից սկսեց քայլել: Մեկ կրունկով մի կերպ' շուտով կարողացավ հեռանալ այնտեղից: Երաժշտությունը փչացնող կեղծ նոտայի պես կաղալով արագ սահեց անձրևանոցներով բազմության մեջ: Հասարակությունը դարչնագույնից ու մոխրագույնից վերածվել էր թանաքագույնի: Դարչնագույնի ու մոխրագույնի մեջ Զելիհան նման էր կտորին պատահական խառնված մորեգույն թելի: Զելիհան աններդաշնակ գույն էր: Սակայն բազմությունը նրա աններդաշնակությունը կլանելու և իր տեմպին հարմարեցնելու չափ աշխույժ ու ամբողջական էր: Հասարակությունը մասերի ամբողջություն չէ: Հարյուրավոր շնչող, քրտնող, տառապող մարմիններից բաղկացած կույտ չէր. անձրևի տակ մի մարմին էր: Շնչող, քրտնող, տառապող մի մարմին: Ամռանը թե ձմռանը, արևին թե անձրևին, տարբերություն չկա. Ստամբուլում քայլել' նշանակում է քայլել հասարակության հետ:
Զելիհան անցավ Հին Ղալաթիջո կամրջով: Անցնելով մի ձեռքին անձրևանոցը, մյուսին' կարթը բռնած ձկնորսների կողքով, նախանձեց նրանց անշարժության կարողությանը, համբերությանը, անգամ կասկածելի գոյություն ունեցող անիմաստ ձկանը ժամերով սպասելու ունակությանը: Ի՞նչ հիանալի կարողություն է այսքան փոքր բանից երջանկանալը: Օրվա վերջում տուն վերադառնալ' դատարկաձեռն, բայց երջանիկ: Այս աշխարհում հանդարտությունը հաջողություն է, իսկ հաջողակները' հանդարտ: Երևի հենց այդպես էլ պետք է լիներ: Զելիհան կարող էր միայն ենթադրել, որովհետև

8


երբեք չէր զգացել նման հանդարտություն, չէր էլ կարծում, որ կզգա: Գոնե' ոչ այսօր: Հաստատ այսօր չէ:
Չնայած շտապում էր Փակ շուկայի մոտով անցնելիս քայլերը դանդաղեցրեց: Առևտուր անելու ժամանակ չուներ, բայց չկարողացավ աչքի չանցկացնել ցուցափեղկերը: Ծխախոտ վառեց: Ծուխը փչելիս իրեն ավելի լավ, համենայնդեպս ավելի հանգիստ զգաց: Այս քաղաքում կոնկրետ շրջանակներից բացի շատ ծխող կանանց չես հանդիպի փողոցներում: Տեղատվությունից մակընթացություն, մակընթացությունից տեղատվություն... շարժվեց դեպի շուկայի ներքին հատվածները: Այստեղ նրան անունով ճանաչող վաճառականներ կան, հատկապես ոսկերիչները: Զելիհան ամեն տեսակ փայլող պարագայի թուլություն ունի: Ճենապակե մազակալներ, գրավիչ կրծքազարդեր, ողկույզավոր ականջօղեր, սադափե վզկապներ, շերտավոր կարով վզնոցներ, ատլասի պայուսակներ, շիֆոնից շալեր, մետաքսե փոնփոններ և կոշիկներ, միշտ բարձրակրունկ: Ամեն անգամ այս շուկայով անցնելիս խանութների մի շարք մտնում դուրս էր գալիս, վաճառողների հետ սակարկում էր և միշտ նախնականից շատ ավելի ցածր գնով էր կարողանում գնել այն. ինչը սկզբում չէր էլ մտածել գնել: Բայց այսօր այլ էր: Այսօր միայն մի քանի խանութի մոտ շրջելով մի քանի ցուցափեղկի նայեց: Այդքանը:
Բազմազան կանաչեղենով ու համեմունքներով լի ամաններով, կարասներով ու շշերով լի մի տաղավարի առջև կանգնեց: Հիշեց, որ երեք քույրերից մեկն այս առավոտ իրենից դարչին էր ուզել, բայց չհիշեց որ մեկը: Մի թեմայի շուրջ անգամ համաձայնության չեկող, բայց առանձին-աոանձին իրենց ճշմարտացիությանը հավատացող, ուրիշներից սովորելու ոչինչ չունեցող, բայց ուրիշներին շատ բան սովորեցնող չորս աղջիկներից ամենափոքրը լինելը դժբախտություն է. լոտոյում մի նիշով տարվելու չափ տհաճ: Ինչ էլ անես, մարդ չի կարողանում ազատվել անհատույց անարդարությանը դատապարտված լինելու զգացումից:
Զելիհան մի քիչ դարչին գնեց, ոչ թե փոշի, այլ՛ ձողիկ: Վաճառողը նրան աոաջարկեց թեյ, ծխախոտ և ընկերական զրույց, և նա

9


ոչ մեկից չհրաժարվեց: Գինեկոլոգը թող սպասի: Նստած խոսելիս հայացքը պատահական անցկացրեց պահարանների վրայով, մինչև կանգ առավ թեյի բաժակների մի հավաքածուի վրա: Սա էլ էր նրա թուլությունների ցանկում, բարակ, նուրբ գդալով, ապակե ափսեով, ոսկեգույն զարդարված թեյի ապակե բաժակները: Տանը երևի ամենաքիչը երեսուն հավաքածու կլիներ, բոլորն էլ ինքն էր գնել: Բայց նորը գնելուց վնաս չկար, որովհետև դրանք շատ հեշտ էին կոտրվում: «Այնքան փխրուն են...»,- մրթմրթաց Զելիհան: Քազանջըների ընտանիքի բոլոր կանանցից միայն նա էր, որ անհանգստանում էր բաժակների հեշտ կոտրվելու համար:
Մյուս կողմից' յոթանասունյոթ տարեկան տատիկը խնդրին այլ կերպ էր նայում:
«Չարը խափանվեց»,- ասում էր Մեծ տատիկը ամեն անգամ, երբ բաժակ էր կոտրվում: «Լսեցիք այս չարաբաստիկ ձայնը: Ճտտոց հանեց: Աստված վկա: Վա՜խ, սիրտս դողաց: Աստված գիտի, թե ում չար աչքն էր, պայթեց գնաց»:
Ամեն անգամ եթե բաժակ կամ հայելի էր կոտրվում, Մեծ տատիկը հանգիստ շունչ էր քաշում: Քանի որ այս խենթ աշխարհի երեսից չար մարդկանց վերացնելն անհնար է, նրանց չար աչքը պայթեցնելու համար ավելի լավ կլիներ, որ բախվեին ապակե սահմաններին ու վերանային, քան անմեղ հոգիներին վնասեին:
Կես ժամից Զելիհան մտավ բժշկի շքեղ ընդունարանը մի ձեռքին կոտրված կրունկը, մյուսին' թեյի բաժակների հավաքածուն: Միայն ներս մտնելիս նկատեց, որ դարչինի փաթեթը թողել է Փակ շուկայում:
Սպասասրահում երեք կին ու մի տղամարդ էին նստած: Նայելով նրանց' Զելիհան կանանց անմիջապես դասեց «անհանգստության» շարքը: Նրանցից ամենաջահելը պետք է որ ամենաանտարբերը լիներ: Ձեռքի ամսագիրն էր թերթում, երևի ծուլանում էր տեքստերը կարդալ, որովհետև միայն նկարներին էր նայում: Հաստատ մի պարզ պատճառով էր եկել' հակաբեղմնավորիչի համար խորհրդակցելու և այլն: Պատուհանի տակ նստած երեսուն տարեկանին մոտ ու մազարմատների ներկը թափված գեր շիկահեր կինը անընդհատ


10


նյարդային օրորում էր ոտքերը: Դատելով հայացքից՜ մտքով այլ տեղ էր: Զելիհան ենթադրեց, որ նա լուրջ խնդիր չունի, հերթական ստուգում կամ փափ-սմեր թեստ: Ամուսնու հետ եկած գլխաշորով կինը հավանաբար ամենաանհանգիստն էր. շրթունքները սեղմած, հոնքերը կիտած: Պետք է որ ավելի լուրջ խնդիր ունենար' անպտղության բուժում և այլն: Անպտղության խնդրի լրջությունն ըստ անալիզների՝ տարբեր մարդկանց համար տարբեր է: Զելիհան անձամբ այդ օրերին չհղիանալը կնոջ ամենամեծ դժբախտությունը չէր համարում:
-Բարի գալուստ,- ծլվլաց քարտուղարուհին:- Դո՞ւք էիք պայմանավորվել ժամը երեքին:
Քարտուղարուհին «ր» տառը կարծես դժվարությամբ էր արտասանում և այդ թերությունը փոխհատուցելու համար ձայնը բարձրացնում ու ժպտում էր: Զելիհան գլուխն օրորեց:
-Լավ, իսկ ինչի՞ց եք գանգատվում, Օրիորդ ժամը երեք:
Զելիհան կարողացավ ուշադրություն չդարձնել հարցի հիմարությանը: Որոշ կանանց առատորեն ընձեռվել էր մի բան. որ նրան ընդհանրապես չէր տրվել իգական կայտառությունը: Չգիտես ինչու, որոշ կանայք Ենթագիտակցորեն ժպտալը դարձրել են բնավորության մի մաս: Մարդ ինչպե՞ս կարող է միշտ այդպես ուրախ-գվարթ զբոսնել: Բայց անցնելով գիտակցությունը պրպտող այս փշոտ հարցի վրայով՝ նախընտրեց պատասխանել քարտուղարուհու հարցին.
-Վիժեցման համար:
Բառը փուչիկի պես կախվեց օդում: Բոլորն անմիջապես լռեցին, սպասեցին, թե երբ է իջնելու հատակին: Քարտուղարուհու կպչուն ժպիտն էլ անհետացավ: Զելիհան ակամա զգաց, որ հանդարտվում է: Այսպես ավելի լավ էր: Չէր կարելի ասել, որ իրեն դուր էր գալիս իգական կայտառությունը:
-Հանդիպում նշանակելու պատճառը,- ասաց Զելիհան' հետ տանելով աչքերին ընկած մազափունջը: Կզակը բարձրացնելով' առաջ բերեց արծվենի քիթը: Պատասխանը կրկնեց, գուցե մտադրվածից ավելի բարձր ձայնով.

11


-Վիժեցման համար...
Այս նոր հիվանդին հանդիպումների տետրում անաչառ ու պրոֆեսիոնալ գրանցելու և նման քաջությունը նախատելու արանքում տատանվող քարտուղարուհին երևի չգիտեր ինչ աներ, որովհետև մի պահ հապաղեց: Այսպես կանգնած նայում էր իր առջև դրված բաց տետրին: Մի քանի վայրկյան էլ պետք է անցներ, որ կարողանար գրել: Այդ ընթացքում Զելիհան մրթրմրթաց.
֊ Ուշացել եմ, կներեք...
Ըստ պատի ժամացույցի' քառասունվեց րոպե էր ուշացել:
-Անձրևի պատճառով...
Իրականում դա անձրևի մեղքը չէր, որովհետև խցանումը, մայթի դուրս պրծած քարերը, անպատասխանատու քաղաքապետարանը, իր հետևից ընկած մարդն ու կպչուն տաքսու վարորդը, բացի այդ, կանգնել ու առևտուր անելն էլ, կարող էին ուշացման պատճառ համարվել: Սակայն Զելիհան դրանցից ոչ մեկը չնշեց: Կարող էր սովորած լինել ստամբուլցի կանանց զգացմունքների ուղեցույցի Ոսկե և Արծաթե կանոնները, բայց երբ հերթը հասավ Բրոնզե կանոնին, որոշեց հիմնվել գրքի վրա:

Ստամբուլցի կանանց ուղեցույցի, զգացմունքների Բրոնզե կանոնը. «Եթե փողոցում քեզ հետևել են, ամենալավը շուտափույթ մոռանալն է, չհիշելը, որովհետև միջադեպը միայն նյարդերդ է քայքայելու»:
Զելիհան հիմա չէր պատմի իրեն հետևողների մասին, որովհետև շատ խելացի էր իմանալու համար, որ նման իրավիճակներում քույրերը կաջակցեն, բայց ավելի շատ հակված են նախատելու: Ուստի պատասխանը չերկարացրեց, և որպես քավության նոխազ մնաց միայն անձրևը:

-Ձեր տարիքը, օրիորդ:
Ի՜նչ նյարդայնացնող հարց է, ի՜նչ անիմաստ: Զելիհան, աչքերը կկոցելով, նայեց քարտուղարուհուն, ասես իր առջև ոչ թե կին էր, այլ


12


մթնշաղ: Հանկարծ ստիպված եղավ ընդունել իրեն վերաբերող մի ճշմարտություն' իր տարիքը: Նա էլ էր անհանգստանում իր տարիքի համար, ինչպես բոլոր նրանք, որ իրենց իրական տարիքից ավելի մեծի պահվածք ունեն:
-Ես,- ասաց նա, կարծես ուզում էր ժամանակ շահել: Վերջապես ավելացրեց:- Տասնինը տարեկան եմ:
Բառերը հնչելուն պես այնպես կարմրեց, ասես մերկ լիներ:
-Անշուշտ, ձեր ամուսնու թույլտվությունն է պետք - շարունակեց քարտուղարուհին արդեն առանց ծլվլոցի:- Իհարկե, եթե ամուսնացած եք...
Զելիհան աչքի պոչով տեսավ, թե ինչպես տեղում շարժվեցին աջում նստած գեր շիկահերը և ձախում նստած գլխաշորով կինը: Սենյակում գտնվողների հետաքրքրասեր հայացքները ծանրացան վրան: Սակայն Զելիհայի դեմքին ոչ սրտնեղության հետք կար. ոչ էլ ամաչկոտության: Այս հասարակական տանջանքից իհարկե հաճույք չէր ստանում, բայց ներքին մի ձայն հուշում էր, որ ուշադրություն չդարձնի ուրիշների մտքերին ու կարծիքներին:
Ի վերջո, նրա համար տարբերություն չկար: Վերջերս որոշել էր անձնական բառարանից որոշ բառեր հանել օրինակ' «ամոթը» կարող էր նրանցից մեկը լինել: Բայց նորից իր մեջ քաջություն չգտավ ասելու այն ճշմարտությունը, որ սենյակում բոլորը հասկացել էին: Այս վիժեցմանը հավանություն տվող ամուսին չկար: Հայր չկար: ՀՈՐ փոխարեն կար ԴԱՏԱՐԿՈԻԹՅՈԻՆ:
Համենայնդեպս, ամուսնու բացակայությունն առավելություն դարձավ գրանցումների հարցում: Ըստ երևույթին' ոչ մեկի գրավոր համաձայնության կարիքը չկար: Բյուրոկրատական կարգավորումները, ամուսնացած զույգերի երեխաներին փրկելու համար ցուցաբերված հոգատարությունը, երևում է, չէր վերաբերվում ապօրինի երեխաներին: Ի վերջո, անհայր երեխան բիճ էր, և Ստամբուլում բիճը նման է շարժվող ատամի' ամեն պահի պատրաստ ընկնելու:
-Ծննդավայրը,- շարունակեց քարտուոաոուհին հոգնած ձայնով:
-Ստամբուլ:

13


- Ստամբո՞ւլ:
Զելիհան թոթվեց ուսը, ասես ուզում էր ասել էլ որտե՞ղ: Աշխարհում ուրիշ որտեղ կարող էր լինել: Նա այս քաղաքին էր պատկանում: Դեմքից չէ՞ր հասկացվում: Համենայն դեպս, Զելիհան իրեն տիպիկ ստամբուլցի էր համարում: Այսպիսի պարզ ճշմարտությունը չտեսնելու համար քարտուղարուհուն հակառակվելու պես շրջվեց կոտրված կրունկի վրա և տեղ գրավեց գլխաշորով կնոջ կողքին: Միայն այդ ժամանակ ուշադրություն դարձրեց նրա կողքին նստած ու ամոթից կաթվածահար եղածի պես տեղից չշարժվող ամուսնու վրա: Այդ մարդը, բացի Զելիհային քննաղատելուց, կարծես խեղդվում էր այսպիսի կանացի վայրում միակ տղամարդը լինելու անհանգստությունից: Զելիհան մի պահ խղճաց նրան: Ցանկացավ աոաջարկել պատշգամբում մեկական ծխախոտ ծխել, որովհետև վստահ էր, որ նա ծխում է: Բայց նրան կարող էին սխալ հասկանալ: Չամուսնացած կինը ամուսնացած տղամարդկանց չէր կարող նման առաջարկներ անել: Բացի այդ, եթե կինը ամուսնացած տղամարդու կողքին է, նա կարող էր թշնամանք ունենալ ուրիշ կնոջ հանդեպ: Ինչո՞ւ էր այդքան դժվար տղամարդկանց հետ ընկերություն անելը: Ինչո՞ւ էր ամեն ինչ այդպես ավարտվում: Ինչո՞ւ չես կարող դուրս գալ պատշգամբ, մեկական ծխախոտ ծխել, երկու բառ փոխանակել ու գնալ քո ճանապարհով: Զելիհան անծպտուն նստեց պատուհանի կողքին, կարծես ուզում էր հոգնածությունը, սրտնեղությունը տալ դրսին ու դրա դիմաց վերցնել փողոցի աղմուկը: Շատ չանցած մի վաճառողի խեղդված ձայն սողոսկեց սենյակ. «Կեռաս... Թարմ կեռաս...»:
֊ Լավ է, լավ է... շարունակիր բղավել,- ինքն իրեն ասաց Զելիհան:
Երբևէ չէր սիրել լռությունը: Սովոր էր, որ մարդիկ փողոցում, շուկայում, սպասասրահում, աջ ու ձախից, գիշեր-ցերեկ իրեն են նայում, նայելիս էլ նախատում են. նա կարող էր պայքարել նայելու, ոտից գլուխ տնտղելու, հայացքով մաս-մաս անելու դեմ: Նա չէր կարող պայքարել միայն լռության դեմ: -Քիրազջը... ֊Քիրազջը'...Կիլոն քանիս է:

՚ Կեռաս վաճառող (թուրք.):

14


Մի կին էր բղավում դիմացի շենքի վերևի հարկերի մի բաց պատուհանից: Զելիհային միշտ դուր է եկել այս քաղաքի բնակիչների’ սովորական մասնագիտությանների համար գոյություն չունեցող անուններ ընտրելու կարողությանը: Շուկայում վաճառվող գրեթե ամեն ինչի վերջում կարող ես ավելացնել -ջը վերջածանցը, մեկ էլ տեսնում ես, քաղաքի մասնագիտությունների ցուցակը մի նիշով էլ ավելացավ: Դրա համար էլ նայած վաճառվող ապրանքին, մեկին հանգիստ կարող են ասել քիրազջը, սուջու' կամ սիմթչի2
... կամ էլ քյուրտաժջը3:
Արդեն կասկած չուներ: Վստահ էր. գնացել, իրենց թաղամասի նորաբաց կլինիկայում թեստ էր անցել: «Մեծ բացման» օրը կլինիկայի աշխատողները մի խումբ ընտրյալ հյուրերի շքեղ հրավերք էին կազմակերպել, և որպեսզի փողոցով անցնողները տեղյակ լինեն իրադարձությանը, ծաղիկներով զարդարել էին մուտքը: Երբ Զելիհան հաջորդ օրը գնաց կլինիկա, ծաղիկների մեծ մասը թառամել էր, բայց պաստառներն աոաջին օրվա պես փայլում էին: Ֆոսֆորե մեծ տառերն ասում էին. «Շաքարախտի թեստ անցնողների համար հղիության թեստն անվճար է»: Զելիհան, այղ երկուսի կապը չհասկանալով՝ անցավ թեստը: Արդյունքներից պարզվեց, որ արյան շաքարը նորմալ է, ինքն էլ հղի է:
-Կարող եք մտնել,- դռան արանքից կանչեց քարտուղարուհին:
Հետո արտաբերեց այն բառը, որի դժվարությունը «ր»-ի խնդիր
ունեցողի համար անխուսափելի էր.
-ԴոկտոՐը... Բժիշկը ձեզ է սպասում:
Զելիհան, վերցնելով թեյի բաժակների հավաքածուն ու կոտրված կրունկը, ոտքի կանգնեց: Զգաց, թե ինչպես են սենյակի բոլոր գլուխները շրջվում իր կողմն ու գրանցում յուրաքանչյուր շարժումը: Սովորականի պես հնարավորինս արագ քայլեց: Բայց այդ պահին շարժումները արճճի պես ծանր էին. դանդաղ: Սենյակից դուրս գալու պահին շրջվեց, ասես մեկը հրեց նրան: Շատ լավ

1 Ջրավաճառ (թուրք.):
2 Սիմիթ վաճաոռղ (թուրք ):
3 Վիժեցում կաւրարող բժիշկ (թուրք.):


15


գիտեր, թե ում կողմն է պետք նայել: Շրջվեց և ուղիղ նրան նայեց' գլխաշորով կնոջը:
Գլխաշորով կնոջ աչքերի խորքում նախատինք, գողացող շրթունքներին' անեծք կար: Աստվա՜ծ, որ քո գործերն անքննելի են, ինչո՜ւ այսքան տարի իրեն չողորմած երեխան պարգևեցիր դրա արժեքը չիմացող տասնինը տարեկան աղջկան...
Ուղիղ կեցվածքով և ընկերական ժպիտով բժիշկը վստահություն ներշնչող խոշորամարմին մարդ էր: Ի տարբերություն քարտուղարուհու դեմքին նախատինք չկար և հիմար հարցեր չէր տալիս: Երևում էր, որ Զելիհային ընդունել էր բարեհաճությամբ և առանց նախապաշարմունքների: Նրան մի քանի թուղթ տվեց ստորագրելու, հետո այլ թղթեր' վիրահատության ընթացքում կամ հետո առաջանալիք խնդիրների համար: Զելիհան բժշկի մոտ զգաց, որ նյարդերը հանգստանում են, հոգին թուլանում է. դա շատ վատ էր, որովհետև միշտ, երբ նյարդերը հանգստանում են և հոգին թուլանում է, թեյի բաժակի պես կոտրվող է դառնում, և երբ թեյի բաժակի պես կոտրվող էր դառնում, աչքերը լցվում էին: Ատում էր լացը: Մանկությունից ի վեր չէր սիրել շրջապատի լացկան կանանց: Խոստացել էր, որ չի դառնա ամենուր արտասվող ու բողոքող, քայլող աղքատության հուշարձաններից մեկը: Զելիհան ինքն իրեն արգելել էր լաց լինել: Եվ մինչ այսօր հիմնականում կարողացել էր հավատարիմ մնալ խոստմանը: Ամեն անգամ բավական էր շունչը պահել ու հիշել երդումը: Այդ պատճառով էլ հուլիս ամսի այս առաջին ուրբաթ օրը արցունքները զսպելու համար մինչ այդ կիրառած տեխնիկան նորից կրկնեց: Խոր շունչ քաշելով' սեղմեց շրթունքները: Շունչը պահելիս կզակն այնպես բարձրացրեց, ասես ուզում էր իր ուժը ցույց տալ: Բայց չգիտես ինչու' այս անգամ այդ Մետտոդը չօգնեց: Պահած շունչը խեղդված հեծկլտոցի պես դուրս հորդեց:
Բժիշկը զարմացած չէր: Այնուամենայնիվ, սովոր էր: Այս սենյակ վիժեցման համար եկող բոլոր կանայք լալիս են:
- Պետք չէ,- ասաց նա' հագնելով ձեռնոցները և Զելիհային մխիթարելով- Մի' անհանգստացեք, ամեն ինչ լավ կլինի: Միայն

16


քնելու եք: Քնելու եք, երազ եք տեսնելու: Դեռ երազը չավարտված' մենք ձեզ արթնացնելու ենք, ու հետո տուն եք գնալու: Արևս երբեք ոչինչ չեք հիշելու:
Լացելուց Զելիհայի դիմագծերն ընդգծվել էին. հատկապես նրա ամենացայտուն առանձնահատկությունը քիթը: ճիշտ իր քույրերի պես նա էլ էր ժառանգել հոր արծվաքիթը: Բայց նույն քիթը նրա դեմքին ավելի սուր ու երկար էր երևում:
Բժիշկը շոյեց Զելիհայի ուսը: Երիտասարդ հաճախորդին մի անձեռոցիկ մեկնեց, իսկ հետո' ամբողջ տուփը: Սեղանին միշտ մեկից ավելի անձեռոցիկի տուփ էր լինում: Այդ անձեռոցիկները դեղագործական ընկերությունները բաժանում էին որպես նվեր: Մատիտի, տետրի, կազմակերպության անունը կրող այլ իրերի հետ արտադրում էին նաև անձեռոցիկներ' անդադար արտասվող կին հաճախորդների համար:
-Թո՜ւզ... Հյութալի թո՜ւզ... Հասած թո՜ւզ:
«Քիչ առաջվա վաճառո՛՜ղն էր, թե ուրիշը: Գնորդները նրան ի՛նչ էին ասում... Ինջիրջի*’»,- մտածեց Զելիհան' պառկած ճեփ-ճերմակ ու մաս մաքուր վիրահատական սեղանին: Ո՜չ տարբեր սարքավորումները, ո՜չ էլ նշտարները նրան այդքան չէին վախեցնում, որքան այդ բացարձակ ճերմակությունը: Ըստ Զելիհայի' սպիտակը նման էր լռության: Երկուսն էլ զուրկ էին կյանքից:
Լռության գույնից ազատվելու համար ուշադրությունը սևեռեց առաստաղի սև կետին: Որքան հայացքը կենտրոնացնում էր. այնքան կետը սկսում էր նմանվել սև սարդի: Մինչ դեղը տարածվում էր Զելիհայի երակներում, սարդը ավելի էր մեծանում: Մեկ-երկու վայրկյանից այնքան էր ծանրացել, որ նույնիսկ մատը չէր կարողանում շարժել: Փորձելով դիմադրել անզգայությանը' նորից սկսեց հեծկլտալ
-Վստա՜հ եք, որ ցանկանում եք վիրահատվել: Գուցե ավելի լավ է մի փոքր է՜լ մտածեք,- ասաց բժիշկը այնպիսի թավշյա ձայնով, կարծես Զելիհան փոշի էր, և նա վախենում էր իր խոսքերի քամով ցիրուցան անել:- Եթե ոպում Եք մտածել այս որոշման շուրջ, դեո ուշ չէ:

՚ Թուզ վաճառող (թուրք.)

17


Բայց արդեն շատ ուշ էր: Զելիհան գիտեր, որ այդ գործը պետք է հիմա արվի, հուլիս ամսի աոաջին ուրբաթ օրը: Կա՛մ հիմա, կա՛մ երբեք:
-Մտածելու բան չկա: Չեմ կարող ծննդաբերել,- ասաց նա:
Բժիշկը գլուխն օրորոց: Այդ պահին, նույն հրամանը կատարելու պես, մզկիթի էզանը լցվեց սենյակ: Մի քանի վայրկյանից մյուս մզկիթն էլ միացավ, անմիջապես մյուսը, ապա' մյուսը: Զելիհայի դեմքը խոժոռվեց: Միշտ ատել է մարդկային ձայնի պարզունակությամբ արտաբերվող էզանը, որ խոսափողերով ու բարձրախոսներով քաղաքի վրա մռնչալով վերածվում էր էլեկտրո-աղմուկի: Քիչ անց աղմուկն այնքան խլացնող էր, որ նա սկսեց մտածել շրջակա բոլոր մզկիթների ձայնային համակարգի մասին:
Ով գիտի, գուցե իր ականջներն էին հանկարծ զգայուն դարձել:
-Մի րոպեից կավարտվի, մի՛ անհանգստացեք - ասաց բժիշկը:
Զելիհան զարմացած նայեց բժշկին: Այդքան ակնհա՞յտ էր էլեկտրո-էզանի հանդեպ ատելությունը: Իրեն պետք էլ չէր: Քազանջըների բոլոր կանանցից միայն նա էր անհավատ: Մինչդեռ երեխա ժամանակ, թեկուզ կարճ ժամանակով, ամեն ինչ այլ էր: Այն ժամանակ իրեն դուր էր գալիս երազել, որ Ալլահն իր միակ ընկերն է: Իհարկե, դա վատ չէր: Միակ խոչընդոտը լավագույն ընկերոջ՝ ութ տարեկանից ծխող և շատախոս երեխայի գոյությունն էր: Այդ երեխան իրենց տանը մաքրություն անող կնոջ աղջիկն էր. բեղիկներից ազատվելը հարկ չհամարող, գեր կնոջ աղջիկը: Այդ օրերին կինը շաբաթը երկու անգամ էր գալիս և ամեն անգամ պեպենոտ աղջկան էլ էր բերում: Որոշ ժամանակ անց Զելիհան ու նա մտերիմ ընկերներ դարձան, անգամ արյունակից քույրեր դառնալու համար ցուցամատերը կտրեցին: Մի ամբողջ շաբաթ արյունակցության դրոշով' վիրակապով էին շրջում:
Այդ օրերին, երբ Զելիհան աղոթում էր, այդ արյունոտ վիրակապն էր հիշում, երանի Ալլահն էլ իր արյունակից եղբայրը լիներ... բայց միայն իր եղբայրը...
Երբ Ալլահից խնդրում էր իր մտերիմ ընկերը և ամբողջ աշխարհում միայն իր արյունակիցը լինել, անմիջապես զղջում էր ու

18


մեղա գալիս: Հետո անմիջապես կրկնում էր, որովհետև եթե Ալլահից ներողություն ես խնդրում, պետք է երեք անգամ ասես' մեղա՛, մեղա՛, մեղա՛:
Միևնույն է, աններելի մեղք էր. Աստծուն չի կարելի անձնավորել, մարդկային հատկանիշներով պատկերացնել: Զելիհան ամբողջ մանկության ընթացքում դժվարանում էր կանգնեցնել իր երևակայությունը. եթե Ալլահին անձնավորելը ճիշտ չէ, ապա ինչո՞ւ են նրան նկարագրում մարդուն հատուկ ածականներով: Ամեն ինչ տեսնում էր, բայց աչքեր չուներ, ամեն ինչ լսում էր, բայց ականջներ չուներ, ամենուր հասնում էր, բայց ձեռքեր չուներ... Զելիհան ութ տարեկանում այս տեղեկություններից մի եզրակացության հանգեց. Արարիչը կարող է նման լինել արարածներին, բայց արարածներն Արարչին' ոչ... կամ էլ ճիշտ հակառա՞կն էր: Մենք կարող ենք նրան նման լինել իսկ նա մեզ՝ ոչ: Քազանջըների ընտանիքի մեծերին եթե հարցներ, հաստատ ականջները կձգեին, նա էլ ոչ ոքի չզայրացնելու համար լռել է, Արարչի հետ կապված բոլոր առեղծվածները պահել է իր մեջ:
Իր մեջ է պահել և աշխատել է շատ ուշադրության չդարձնել: Հաստատ այդպես էլ կշարունակեր, եթե մի օր մեծ քրոջ' Ֆերիդեի ցուցամատին վիրակապ չտեսներ: Նույն մատը, նույն կտրվածքը... Մաքրություն անող կնոջ աղջիկը Զելիհայից հետո Ֆերիդեի արյունակից քույրն էր դարձել: Այդ ժամանակ Զելիհան դավաճանություն զգաց: Արյունակից քույրը պետք է մեկը լինի: Դու էլ պետք է նրա համար միակը լինես: Այդ դեպքից հետո Զելիհան զայրացավ ոչ միայն փոքրիկ ընկերոջ, այլև Աստծո վրա: Ուրեմն Արարիչն էլ մեկից ավելի եղբայրներ ունի: Նման մի բան: Այնքան ծառաների պիտի օգնության հասներ, որ Զելիհային օգնության չէր հասնի:
Երեխաների ընկերությունը չշարունակվեց: Տունն այնքան մեծ ու խարխուլ էր, մայրն' այնքան փնթփնթան ու պահանջկոտ, որ շուտով մաքրություն անող կինը, աղջկան էլ վերցնելով, հեռացավ: Անհավատարիմ արյունակից քրոջից զրկվելով' Զելիհան չիմացավ ո՞ւմ դիմել ու կոտրվեց: Կամ ո՞ւմ վրա զայրանար հիմա: Մաքրություն անող կնոջ վրա՞՝ աշխատանքից հեռանալու համար, մո՞ր վրա, որ

19


կնոջ հեռացման պատճառ դարձավ, երկկողմանի խաղ խաղացող արյունակից քրո՞ջ, թե նրան գողացած քույրիկի՝ Ֆերիդեի վրա, թե ամեն ինչ ու բոլորին այսպես ստեղծած Ալլահի վրա: Ուրիշներին չվիրավորելու համար որոշեց Ալլահից նեղանալ: Այդ օրվանից ի վեր սովոր էր Արարչի հետ վիճելուն: Դեռ այդ փոքր տարիքից զգալով անհավատության համը' հասուն տարիքում ժամանակի հետ կարծես անհավատությունն իր պարտականությունը դարձրեց:
Աեկ այլ մզկիթից էլ հնչեց էզանը: Նամազի կանչերը խառնվեցին իրար' ջրի մեջ նետած քարից առաջացած շրջանների պես:
Այնտեղ պառկած' արձագանքները լսելիս Զելիհան հանկարծ հիշեց, որ ուշացել է ընթրիքից: Նրան հետաքրքրեց, թե սեղանին ինչ են դնելու, երեք քույրերից որ մեկն է ճաշը պատրաստելու: Քանի որ քույրերից յուրաքանչյուրը մի ճաշատեսակ էր լավ պատրաստում, ապա կախված օրվա խոհարարից' սեղանին տարբեր կերակուր էր դրվում: Սակայն այսօր սիրտը բիբարով տոլմա էր ուզում: Քույրերից յուրաքանչյուրը յուրովի էր պատրաստում այդ պարզ, բայց ընտիր ճաշատեսակը: Բիբարով տոլմա... Երբ սարդը սկսեց իջնել, Զելիհայի շնչառությունը ծանրացավ: Չնայած դեռ փորձում էր նայել առաստաղին' զգում էր, որ նույն տարածության մեջ մյուսների կողքին տեղ չունի: Շուտով ոտք դրեց Մորփեոսի թագավորություն:
Այնտեղ բավական լուսավոր էր, նույնիսկ փայլուն: Սկսեց ծանր-ծանր քայլել, ասես սահում էր: Շարժվեց մեքենաներով ու անցորդներով լեցուն կամրջով' փորձելով չդիպչել ձկնորսներին, որոնց կարթերի ծայրերին վառ վարդագույն որդեր էին փաթաթված: Ամեն քայլն անելիս մայթի մի քար տեղից շարժվում էր: Հանկարծ սարսափով հասկացավ, որ քարերի տակ դատարկություն է: Անծայրածիր դատարկություն:
Դատարկությունն ամենուր էր' ոտքերի տակ և միաժամանակ գլխի վրա: Քիչ անց տեսավ, որ ներքևինը վերևում է, որ կապույտ երկնքից մայթի քարեր են թափվում: Երբ երկնքից մի քար էր ընկնում, մայթից մի քար պակասում էր: Երկնքից վերև ու գետնի տակ նույնն էր. ԴԱՏԱՐԿՈԻԹՅՈԻՆ:

20


Մինչ քարերը թափվում էին, իսկ ներքևում փոսը խորանում, Զելիհան տագնապեց, վախեցավ այդ կոպիտ անդունդին կուլ գնալուց:
-Կանգնեք,- ճչաց նա, մինչ ոտքերի տակ շարժվում էին քարերը:
-Կանգնեք,- հրամայեց նա անցնող մեքենաներին:
-Կանգնեք - հրահանգեց նա իր ուսերից բռնող անցորդներին' բղավելով ամբողջ ուժով:
-Խնդրո ւմ եմ, կանգնեք:

*
* *


Երբ արթնացավ, մենակ էր, սրտխառնոց ուներ և անծանոթ սենյակում էր: Մի պահ հետաքրքրեց, թե ինչպես է այստեղ հայտնվել, բայց չցանկացավ իմանալ: Ո'չ ցավ, ո'չ վիշտ, ոչինչ չէր զգում: Վերջապես որոշեց, որ հաղթել է իր ներսի անտարբերությունը: Պետք է կողքի սենյակում անտարբերության մատնած լիներ ոչ միայն երեխային, այլև զգացմունքները: Գուցե դուրս գալով մի արծաթե կարթ գներ, գնար ձկնորսության: Եթե իրեն անզգացմունքայնությունն է պատել, առանց ուղեղի դեմ պայքարելու և առանց անցյալին մատնվելու գուցե կարողանար ժամերով այդպես մնալ:
-Աստվա'ծ իմ, վերջապես: Ուրեմն ուշքի Եք Եկել,- քարտուղարուհին ձեռքերը խաչած կանգնած էր դռան մոտ:- Աստված իմ: Վախեցրիք մեզ: Սիրելի'ս, գիտե՞ք ինչպես էիք բղավում: Ահավոր էր: հ'նչ ահավոր, սարսափելի էր:
Զելիհան անթարթ ու զարմացած նայեց կնոջը:
-Երևի փողոցով անցնողները մտածեցին՝ ձեզ սպանում ենք... Զարմանալի էր, որ այստեղ ոստիկանություն չեկավ, զարմանում եմ:
« Որովհետև քո ասած Ստամբուլի ոստիկանությունը ամերիկյան ֆիլմերի արդար ոստիկանությունը չէ»,- մտածեց Զելիհան' վերջապես իրեն թույլ տալով աչքերը թարթել:
Չհասկանալով, թե ինչու է նյարդայնացրել քարտուղարուհուն և ավելի շատ նյարդայնացնելուց վախենալով՛ մտքին եկած աոաջին բացատրությունը տվեց կնոջը.

21


-Ներեցե'ք... Գուցե ցավ զգալուց եմ այդպես բղավել:
Բայց իրեն բավական տրամաբանական թվացող այս բացատրությունը քարտուղարուհու վրա չազդեց.
-Աստված վկա, նման բան հնարավոր չէ, որովհետև բժիշկը վիրահատություն չի արել: Ձեզ չենք էլ դիպել, ուր մնաց ցավ զգայիք:
-Ինչպե՞ն թե,-կմկմաց Ջելիհան' ավելի շատ փորձելով հասկանալ սեփական հարցի ծանրությունը, քան իմանալ պատասխանը:֊ Այսինքն... դուք հիմա...
-Ո'չ, բան չենք արել,- ասաց քարտուղարուհին գլխացավի նոպա ունեցողի պես գլուխը բոևելով:- Դուք այնքան բարձր էիք բղավում, որ բժիշկը ոչինչ չկարողացավ անել, իհարկե: Սիրելի'ս, գիտակցությունը չէիք կորցնում, ի՜նչ զառանցանքներ, ի՜նչ բղավոցներ էին, հետո սկսեցիք հայհոյել, անշնորհք բառեր ասել: Աստվա՜ծ իմ, քանի տարի է' աշխատում եմ, նման բան ոչ տեսել եմ, ոչ լսել:
Զելիհան այս խոսքերի մեջ ակնհայտ չափազանցություն զգաց, բայց չուզեց վիճել: Գինեկոլոգի սենյակը վիճաբանության համար հարմար վայր չէ: Ընդհակառակը, մտածեց, որ նման վայրերը կանանց ստիպում են լռակյաց լինել:
-Ի վերջո, վստահ չէինք, որ գիտակցությունը կորցրել եք կամ որ նորից կսկսեք բղավել: Բժիշկն ասաց' սպասենք, մինչև ուշքի գա: Եթե հաստատ վիժում է ուզում, հետո էլ կարող ենք անել: Մենք ձեզ այս սենյակը բերեցինք, որ քնեք: Ընդհանրապես չքնեցիք:
-Ուրեմն չի գնացել,- ասաց Զելիհան:
Անծանոթ մարդկանց շրջապատում գտնվելու կեսօրվա քաջությունից ոչինչ չէր մնացել: Աչքերը, մխիթարություն աղերսելով, դանդաղ իջան փորին.
-Ուրեմն աղջիկս դեռ այնտեղ է...
-Իհարկե, դեռ չգիտենք' տղա է, թե աղջիկ,- ասաց քարտուղա¬րուհին իմաստուն ձայնով:
Բայց Զելիհան գիտեր, իմանում էր:
Դուրս եկավ փողոց: Չնայած վաղուց մթնել էր' իրեն թվում էր, թե վաղ առավոտ է: Անձրևը կտրվել էր, անհանգստությունն

22


անցել էր, և կյանքը գեղեցիկ էը. նույնիսկ թվաց, որ կարելի է ապրել: Չնայած երթևեկությունը դեռ խառն էր, ճանապարհներն էլ ցեխոտ, անձրևի թարմ հոտը ներծծվել էր ամբողջ քաղաքի մեջ: Աջ ու ձախ կողմում փոքր չարաճճիություններից հաճույք ստացող Երեխաները ջրափոսերի մեջ էին մտնում: Եթե մեղք էր պետք գործել, ապա ճիշտ Ժամանակն էր: Այն եզակի պահերից էր, երթ Աստված չի բավարարվում միայն մեզ դիտելով, այլև հետաքրքրվում է մեր հոգսերով, այն եզակի պահերից, երբ Նրան քեզ մոտիկ ես զգում...
Զելիհան տեսնում էր, որ Ստամբուլը դարձել է երջանկությամբ լեցուն մեծ քաղաք, ճիշտ Փարիզի պես' ռոմանտիկ ու կախարդական: Չնայած Փարիզում չէր եղել: Մի ճայ անցավ մոտիկից, շատ ցածր: Մի շոգենավ ձայնեց հեռվից: Մի պահ Զելիհան հավատաց, որ նոր և գուցե գեղեցիկ մի ժամանակի շեմին է կանգնած: Հետո մրմնջաց ինքն իրեն. «Ինչո՞ւ թույլ չտվեցիր. Ալլա՛հ: Ինչո՞ւ չթողեցիր, որ ազատվեմ այս երեխայից»:
Սակայն խոսքերը բերանից դուրս գալուն պես իրեն երկերեսանի զգաց, լավ օրերին Աստծու հետ վիճող, վատ օրերին օգնություն խնդրողներից չէր: Ներողություն խնդրեց իր ներսի աթեիստից.
- Մեղա՛, մեղա՛, մեղա՛...
Մի ձեռքին թեյի բաժակների տուփը, մյուսին' կոտրված կրունկը, անցյալ շաբաթներից ավելի վատ տրամադրությամբ կաղալով բռնեց տան ճանապարհը:

*
* *



Այսպես, հուլիս ամսի առաջին ուրբաթ օրը երեկոյան ութի մոտ Զելիհան տուն հասավ: Աջ ու ձախ կողմերում բարձրացող ժամանակակից բնակարանների միջև տարօրինակության հուշարձանի պես կանգնած թեքված, ներկը թափված բարձր առաստաղներ ունեցող տունը մտավ: Ոլոր փայտե աստիճաններով բարձրացավ երկրորդ հարկը և Քազանջըների բոլոր կանանց գտավ ճաշասեղանի շուրջ հավաքված, ամանների վրա հակված: Պարզ էր, որ իրեն սպասելու կարիք չէին զգացել:

23


-Ահա: Վերջապես եկավ օրիորդը: Բարի գալուստ, օտարական, արի’, դու էլ միացիր մեզ,- ասաց Բանուն’ վիզը երկարացնելով փռում կարմրացրած փխրուն հավի թևիկի վրայից:- Մարգարեն ասել է' ձեր սեղանի ուտելիքը օտարականներից մի՛ պահեք:
Բանուի շուրթերին թեթև փայլուն շերտ կար: Ոչ միայն շուրթերը, այլև ողջ դեմքը, անգամ շագանակագույն աչքերին էր անցել այդ փայլը, ասես կերած հավի յուղն ամենուր քսվել էր: Զելիհայից տասներկու տարի մեծ ու տասնհինգ կիլոգրամ ծանր լինելու պատճառով ավելի շատ ասես նրա մայրը լիներ, քան քույրը: Եթե Բանոփն հարցնեք, կպնդի, թե այնպիսի մարսողական համակարգ ունի, որ կերածն անմիջապես երևում է վրան: Ջուր խմեր, կգիրանար... Բանուն մտածում էր, որ ինքը պատասխանատու չէ իր կիլոգրամների համար, նույնիսկ եթե ռեժիմով սնվի, նման մարսողական համակարգի դեմ չի կարող պայքարել: Գիրությունը ճակատագիր էր: Այդ ճակատագիրը սրբացնելու համար hapur hupur կերակուրներն ուտելու մասին չէր մտածում:
-Գիտե՞ս այսօր ինչ կա ընթրիքին,- ուրախ-ուրախ շարունակեց Բանուն' նոր թևիկ վերցնելուց առաջ մատը Զելիհային թափ տալով:- Բիբարով տոլմա:
-Դե ասա, այսօր իմ հաջողակ օրն է,- մրթմրթաց Զելիհան: Ճաշացանկն ի՛նչ ծանոթ էր: Փռից նոր հանած մեծ հավի հետ յայլա ապուր, փիլյաքի , նախորդ օրվանից մնացած քյուֆթա, թթու, առավոտը պատրաստած կարկանդակ և, այո’, բիբարով տոլմա: Զելիհան անմիջապես մի աթոռ քաշեց: Չնայած այդպիսի ծանր օրվա վերջում դժվարանում էր ընտանիքի հետ մի սեղանի շուրջ նստել, քաղցը հաղթեց նրան:
-Մինչ այս ժամը որտե՞ղ էիր, փոքրի՛կ օրիորդ:
Հարցնողը մայրն էր: Մայրը' Գյուլսումը, գլուխը երնարացրել էր սեղանի մյուս ծայրից: Հայացքում խստություն, դեմքին' կոպտություն կար: Զելիհան հավատաց, որ մայրը նախկին կյանքում Իվան Ահեղն է եղել:
-Գիտե՞ս ժամը քանիսն է:

24


Ուսերը վեր քաշած, հոնքերը կիտած' թթված դեմքը դարձրեց Զելիհայի կողմը: Կարծես եթե այդպես անշարժ, խիստ և ուշադիր նայեր, կկարողանար կարդալ աղջկա միտքը:
Գյուլսումն ու Ջելիհան' մայր ու աղջիկ, պատրաստ էին ամեն վայրկյան վիճելու, բայց չցանկանալով վեճի բռնվել, մի պահ այդպես մնացին: Առաջինը Զելիհան փախցրեց հայացքը: Քանի որ գիտեր, թե մայրիկի մոտ նյարդայնություն ցույց տալն ինչ մեծ սխալ է, իրեն ստիպեց ծիծաղել պատասխանելու փորձ արեց.
-Այսօր շուկայում զեղչ էր: Թեյի բաժակներ գնեցի: Ընտիր են: Նախշազարդ, գդալներն էլ հավաքածուի մեջ են:
-Դու առնում ես, իրանք կոտրվում են: Ափսոս է, աոաջին հարվածից կոտրվում են,- ասաց Ջևրիյեն’ Քազանջըևերի քույրերից երկրորդը:
Մասնավոր լիցեյում պատմության ուսուցչուհի էր: Միշտ առողջ ու չափավոր էր սնվում, խուսափում էր ցանկացած ծայրահեղությունից: Ճիշտ իր պես' մազերն էլ միշտ կարգուկանոնով էին: Սև մազերը ծոծրակին մի հիանալի փունջ էր անում ու կապում, մի մազ անգամ չէր կարող դուրս գալ:
-Շուկա՞ ես գնացել Բա դարչի՞նը: Ինչի՞ դարչին չես աոել: Առավոտն ասացի չէ՞, որ սյութլաչ եմ պատրաստելու, վրան շաղ տալու համար դարչին չի մնացել,-ասաց Բանուն' հավը երկու անգամ կծելու ընթացքում: Բայց այդ խնդիրը նրան մի վայրկյանից ավել չզբաղեցրեց: Ախորժակով ձգվեց դեպի հացը: Ըստ Բաևոփ «հացի տեսության»' եթե մարմինն ամեն օր կոնկրետ քանակով հաց չընդունի, չի հագենա, չի հասկանա, որ հագեցել է: «Հագեցածության զգացողության» ու «հացը պահեստավորելու» միջև կապը և ստամոքսի' հագեցածությունը լիովին հասկանալու համար ամեն ինչի հետ մեկտեղ պետք էր տրամաբանական քանակի հաց ուտել: Այդ պատճառով Բանուն կարողանում էր կարմրացրած կարտոֆիլի, փլավի. մակարոնի, կարկանդակի և, եթե պետք է. հացի հետ հաց ուտել
-Դարչի՞ն,- կրկնեց Զելիհան' ավելի շատ հաստատելով, քան հարցնելով: Հիշելով շուկայից գնած ձողիկների ճակատագիրը

25


շրթունքները սեղմելով լռեց: Առանց պատասխանելու ափսեի մեջ բիբարով տոլմա դրեց:
Ամեն անգամ հեշտությամբ հասկանում էր, թե ով է պատրաստել բիբարը' Բանուն, Ջևրիյեն, թե Ֆերիդեն: Եթե Բանուն էր օրվա խոհարարը, պիստակ, նուշ, ընկույզի պես հավելյալ բաներով էր լցոնում տոլման: Եթե Ֆերիդեն էր պատրաստում բիբարները, դրանք, բրնձով ծայրեծայր լցված, այնպես էին ուռչում, որ դեռ թավայի մեջ եփվելիս ծայրերից բացվում, թափվում էին: Բիբարները չափից դուրս շատ լցոնելու հակմանը հավելելով նաև ամեն կարգի նոր ու անհայտ համերի հետաքրքրությունը' Ֆերիդեի տոլմաները տարօրինակ համեր էին ունենում: Կախված լցոնումից' կամ շատ համեղ էին լինում, կամ շատ անհամ: Բայց եթե Ջևրիյեն էր պատրաստում տոլման, միշտ համեղ էր լինում: Ջևրիյեն բոլոր կերակուրներին շաքարափոշի ավելացնելու սովորություն ուներ, ասես ուզում էր իր մտքերի դառնությունը դրանով փոխհատուցել: Եվ համից դատելով' այսօրվա տոլման նրա ստեղծագործությունն էր:
-Այսօր բժշկի եմ գնացել- ասաց Զելիհան' խմաքով հանելով սառած բիբարի կանաչ թաղանթը:
-Վա՜յ, իմ մոտ բժիշկ-մժիշկ մի' ասա,- խոժոռվելով հակաճառեց Ֆերիդեն:
Ֆերիդեն խնդիր ուներ մարդկանց հետ դեմ առ դեմ խոսելիս: Նրան ավելի հեշտ էր խոսել շրջապատի իրերի, քան մարդկանց հետ: Դրա համար էլ հարցն ուղղեց ոչ թե Զելիհային, այլ Զելիհայի ափսեին:
-Այս առավոտ թերթ չե՜ս կարդացել: Ինը տարեկան մի մատ երեխայի կույրաղիքն են վիրահատել, հետո էլ ժանգոտ մկրատը ներսն են թողեր Խնդրեմ, սա էլ որերորդը: Եթե այս երկրում օրենքները գործեին... Աստված վկա, հիվանդանոցները լիքն են բժիշկներով: Իրենց դիրքը չարաշահող, օրենսգիրքն անտեսող քանի բժիշկ կա, գիտե՞ս:
Ոչ ոք չհակաճառեց. Քազանջըների բոլոր կանանցից բժշկական գործերին ամենաշատը Ֆերիդեն էր ծանոթ: Վերջին վեց տարում

26


մեկը մյուսից տարօրինակ ութ տարբեր հիվանդության ախտորոշում էր արել իր համար: Բժիշկնե՞րը չէին կարողանում որոշում կայացնել, թե՞ Ֆերիդեն էր տնային պայմաններում աշխատում նոր հիվանդությունների վրա' անհայտ է: Միևնույն է. որոշ ժամանակ անց արդեն կարևոր չէ, թե ինչն ինչոց էր: Ուղեղի առողջությունն աշխարհ էր, որի ճանապարհը կորցրել էր, խոստացված հողեր էին' Շանգ- րիլա: Նպատակ ուներ մի օր վերադառնալ այնտեղ, բայց առայժմ մեկը մյուսից տարօրինակ անուններով ու բարդ բուժում պահանջող «ուղեղի հիվանդությունների» արահետի տարբեր կանգառներում էր իջևանում:
Իրականում Ֆերիդեն փոքր տարիքից էլ տարօրինակ էր: Դպրոցում միշտ դժվարանում էր մյուս աշակերտների պես լինել: Բացի աշխարհագրության դասից ոչնչով չէր հետաքրքրվում: Աշխարհագրության դասին էլ մեկ-երկու թեմա էր հետաքրքրում նրան: Ամենասիրածը մթնոլորտային շերտերն էին: Օզոնի ստրատոսֆերայի մասնատման և օվկիանոսի հոսքի ու մթնոլորտի շարժումների միջև կապի մասին կարող էր ժամերով մտածել, կարդալ, խոսել: Բարձր գոտիներում ստրատոսֆերայի շարժը, մեզոսֆերայի առանձնահատկությունները, հարթավայրային քամիները և ծովային քամիների, արևի պտույտների ու արևադարձային լայնությունների, աշխարհի ձևի և մեծության մասին ինչ գտնում, անմիջապես կարդում էր: Դպրոցում սերտած յուրաքանչյուր տեղեկություն տուն հասնելուն պես փորձարկում էր ընտանիքի անդամների վրա, դրա համար էլ Քազանջըները մթնոլորտի շարժումների մասին լավ տեղեկացված էին: Ֆերիդեն աշխարհագրական գիտելիքները ցուցադրող յուրաքանչյուր զրույցի ժամանակ ոգևորությամբ էր խոսում, ամպերի վրայով էր թռչում, մի մթնոլորտային շերտից ցատկում մյուսը: Լիցեյն ավարտելուց անմիջապես մի տարի անց տարօրինակությունները շատացան, նա սկսեց վայրենության և մարդատյացության նշաններ ցույց տալ:
Ֆերիդեի հետաքրքրությունը աշխարհագրության հանդեպ ժամանակի ընթացքում չնվազեց, բայց նրան ներշնչեց իր համար

27


հաճելի մեկ այլ հետաքրքրություն' վթարներ U աղետներ Ամեն օր նախ թերթերի երրորդ էջն էր կարդում Ոչ թե կարդում էր, աայլ կուլ էր տալիս: Ավտովթարներ, սերիական սպանություններ, փոթորիկներ, երկրաշարժեր, հրդեհներ, հորդառատ անձրևներ, անբուժելի հիվանդություններ, հարձակումներ, անհայտ վարակեր. Ընտրելու հատկություն ունեցող նրա հիշողությունը խնամքով պահեստավորում էր տեղական, ազգային և միջազգային պատահարները:
Այս կարգի «դառը նորություն» հայտնելով' ընթացող զրույցի մեջ կարող էր լիմոն քամել, փչացնել բոլորի տրամադրությունը; Բայց Ֆերիդեի տարածած սև լուրերը ոչ մեկին չէին անհանգստացնում: Համենայնդեպս, նրան հավատացող չկար: Քազանջըների ընտանիքը գտել էր նրա խենթության հետ միշտ վարվելու ձևը. խենթությունն ու «ստախոսությունը» խառնում էին իրար: Ֆերիդեի հետ այնպես էին վարվում, ասես այդ ճշմարտությունը չկա, ասես թերթից ընտրած այղ բոլոր լուրերը երևակայության արդյունք են:
Ֆերիդեին տրված ախտորոշումը «սթրեսի խոցն էր»: Ընտանիքում դա ոչ ոք լուրջ չընդունեց, «սթրես» բառը վաղուց արդեն շուտասելուկ էր դարձել: Մի սթրես ավել, մեկը պակաս... Թուրքական իրականություն մտնելուն պես այս բառը այնպիսի ոգևորթյամբ ընդունվեց, ոը երկրում սնկի պես սթրեսային հիվանդներ հայտնվեցին: Ֆերիդեն էլ անդադար սթրեսի հետ կապված մի հիվանդությունից մյուսն էր ճամփորդում: Ի՞նչ բարեբեր աշխարհ է: Կարծես սթրեսի հետ ոչինչ կապ ունենալ չէր կարող: Այս փուլն էլ անցնելով' Ֆերիդեն ժամանակն անցկացնում էր հարկադրական խանգարման, բուժվող ամնեզիայի և հոգեկան դեպրեսիայի տարածքներում:
Խենթության երթևեկության յուրաքանչյուր փուլում Ֆերիդեն փոխում էր մազերի գույնն ու ձևը: Նրա հոգեկան փոփոխություններին հետևող բժիշկներն էլ էին սկսել մազերի ձևափոխման աղյուսակ պահել; Մազերը մեկ կարճ, մեկ միջին չափի էր կտրում, մեկ մազ աճեցնելով՝ երկարացնում էր մինչև գոտկատեղը, մի անգամ լրիվ խազել էր; Բիզ-բիզ, գանգուր, հյուսած, տոննաներով մաղի տիրեյ.

28


ժելե, ձև տվող կրեմ էր օգտագործում, զարդարում էր կապիչով, հերակալներով կամ ժապավեններով: Փորձել էր պանկի ոճը' բիզ-բիզ, բալետի պարուհու մազափունջ: Մտքին եկած ամեն գույնի ներկել էր մազերը: Հիվանդության փուլերին կարելի էր հետևել ըստ մազերի գույնի:
Մի տևական շրջան «մեծ դեպրեսիա» ապրելուց հետո Ֆերիդեն «սահմանային անձ» կոչվող ախտորոշմանն էր անցել: Քազանջըների յուրաքանչյուր անդամ այս ախտորոշումը յուրովի մեկնաբանեց: Օրինակ' մայրը, «սահման» բառը կապելով ոստիկանության, մաքսատան ծառայողների և մաքսանենգության հետ, աղջկա մեջ հանցագործության հակում տեսավ: Առանց այդ էլ չէր վստահում ու կասկածում էր նրան: Մինչդեռ Ֆերիդեի քույրերին «սահման» բառը միայն «ծայր» գաղափարն էր հիշեցնում, իսկ «ծայր» գաղափարը' մահացու անդունդ: Գուցե այդ պատճառով էին նրան ծայրաստիճան զգուշությամբ վերաբերվում, ինչպես բարձր պատի վրա քայլով շարժվող և ամեն վայրկյան ընկնելու պատրաստ լուսնոտին: Մյուս կողմից տատիկը լրիվ այլ կերպ էր մեկնաբանել «սահմանային անձ» ախտորոշումը: «Սահմանային» բառի' ժապավենի ծայր հիշեցնելուց բացի, ավելի հետաքրքրությամբ ու մտերմությամբ էր ուսումնասիրել ամենախենթ թոռանը:
Շատ չանցած' Ֆերիդեն բոլորի կողմից յուրովի մեկնաբանված «սահմանային անձ» ախտորոշումից անցավ «հեբեֆրենիկ շիզոֆրենիա» անունով անբացատրելի ու չարտաբերվող ախտորոշմանը: Այդ օրվանից ի վեր, կարելի էր ասել, հավատարիմ մնաց իր նոր անվանը: Ինչ ախտորոշում էլ լիներ, որքան էլ փոխվեր, Ֆերիդեն ապրում էր ըստ իր երազների երկրի կանոնների: Աչքերի հանդիպման եզակի պահերին բավական էր մեկ անգամ նայել բիբերին' անսովորությունը և այդ մոխրականաչ աչքերի հետևում թաքնված երազկոտ մարդու որքան խոր, նույնքան էլ խենթ լինելը հասկանսգու համար:
Բայց հուլիս ամսի այս աոաջին ուրբաթ օրը Զելիհան քրոջ բժիշկների հանդեպ ունեցած ատելության վրա ուշադրություն չդարձրեց: Արագ-արագ մի կարկանդակ կերավ, մի բաժակ թան լցրեց իր

29


համար, մի հատ էլ տոլմա վերցրեց ու հանկարծ կանգ առավ, ներսում գաղտնիքը բացահայտելու ցանկությունն աճեց.
-Այսօր գինեկոլոգի մոտ էի գնացել:
֊ Վա՜յ, այդ գինեկոլոգները...,- նորից գոռաց Ֆերիդեն, բայց խոսելն ու լռելը մեկ եղավ: Դրա հետ կապված որևէ մեկնաբանություն չտվեց: Բժիշկների աշխարհում ամենաքիչը տեղյակ էր գինեկոլոգներից:
-Այսօր վիժման համար գինեկոլոգի մոտ էի գնացել,- նախադասությունն ավարտեց Զելիհան' առանց որևէ մեկին նայելու:
Բանուն գցեց հավի թևիկն ու քարացավ, Ջևրիյեն, շուրթերը սեղմելով, քիչ էր մնում լաց լիներ, Ֆերիդեն նախ գոռաց, հետո ծիծաղեց, մայրը' Գյուլսումը, գլուխն ափերի մեջ առած, աքցանի մեջ սեղմվածի պես տնքաց, ու միայն տատիկը... սիրելի տատիկը, հանգիստ շարունակեց ուտել ապուրը: Գուցե նրանից էր, որ վերջերս լսողությունը լավ չէր: Կամ էլ հիշողությունն էր սկսել վատանալ: Ով գիտի, գուցե կարծում էր, որ սարսափելի բան չի պատահել: Տատիկից ով է բան հասկանում:
-Երեխայիդ ես սպանել: Ո՜նց,- սարսափած հարցրեց Ջևրիյեն:
-Երեխա չէ,- ասաց Զելիհան' ուսերը թոթվելով:- Այս փուլում թանձրուկ է: Ղուրանում ասվում է, չէ՞. «Նա քեզ արյան թանձրուկից ստեղծեց», այդպես: Թաևձրուկ բառը և՜ կրոնի, և՜ գիտության համար ավելի հարմար է:
-Ի՜նչ կրոն, ի՜նչ գիտությոն: Դու ո՜չ կրոնավոր ես, ո՜չ էլ գիտնական,- զայրույթից դողալով' նետեց Ջևրիյեն:- Ծայրահեղ դեպքում սառած տոլմա ես: Անսիրտ, անխիղճ:
-Լավ, լավ, դեռ չեմ վերջացրել,- ասաց Զելիհան հանգիստ, վճռական:- Եթե թանձրուկի ու ձեր հարաբերություններն այդքան լավ են, ես ավետիս ունեմ, հե՜յ, ժողովուրդ: Ոչ ոքի էլ չեմ սպանել,- Զելիհան շրջվեց դեպի քույրը:- Չէ', իրականում ուզում էի: Թանձրուկին ուզում էի ընդմիշտ վերացնել, բայց չեղավ: Ես քշեցի, բայց ինքը չգնաց...
-Դա ի՞նչ է նշանակում,- հարցրեց այլայլված Բանուն:

30
Последний раз редактировалось Lusine1101 12 июн 2017, 23:07, всего редактировалось 5 раз(а).
Аватара пользователя
Lusine1101 (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель

Էլիֆ Շաֆաք « Ստամբուլի բիճը»

Сообщение Lusine1101 » 02 май 2017, 15:35

Զելիհան մի պահ կանգ առավ' մտածելով բացատրության մասին: Հանկարծ ձայնը բարձրացրեց:
-Որովհետև այս երեկո Ալլահն ինձ նշան ուղարկեց:
Հասկանալով, որ նման ծանրակշիռ պնդումը աստվածավախ և
ամեն ինչը չափազանցնելու հակված ընտանիքին գրավիչ չի թվա, այնուամենայնիվ, չկարողացավ սանձել բառերը:
-Մի կողքիս բժիշկը, մյուսին' բուժքույրը, թմրած-պառկած էի: Ամեն ինչ վերջացած էր: Մեկ-երկու րոպեից վիրահատությունը կսկսվի, երեխան էլ չի լինի: Ընդմի՜շտ: Բայց հենց վիրահատական սեղանին, երբ արդեն պիտի քնեի, մոտակա մզկիթում սկսվեց կեսօրի էզանը... էզանը մետաքսի պես փափուկ էր: Փաթաթվեց ամբողջ մարմնիս: Հետո, դեռ էզանը չավարտված, մի հրեշտակ ականջիս շշնջաց. «Հե՜յ, Զելիհա՛, այս Երեխային չես սպանելու»:
Ջևրիյեն ակամա վեր թռավ, Ֆերիդեն նյարդային հազաց. Բանուն մի շնչում մի բաժակ ջուր խմեց, իսկ մայրը' Գյուլսումը, սկսեց տրորել ճակատը: Միայն հեռուներեւմ, հավանաբար այստեղից շատ ավելի հեքիաթային, ավելի ապրվող մի աշխարհում զբոսնող տատիկը չէր մասնակցում: Ապուրը կերել էր ու համբերատար սպասում էր հաջորդ ուտելիքին:
-Հետո..,,֊ պատմությունը շարունակեց Զելիհան:- Այդ վեհ ու խորհրդավոր ձայնն այսպես հրամայեց. «Հեյ, Զելիհա՜: Հեյ, պատվական Քազանջը ընտանիքի անշնորհակալ երեխա: Հե՜յ, այդ ընտանիքը սևերես անող: Թող, թող ապրի քո միջի երեխան: Հիմա չես կարող իմանալ, բայց այս երեխան մեծանալով' առաջնորդ է դառնալու: Փադիշահ է դառնալու»:
-Իբր փադիշահ է մնացել,֊ մեջ ընկավ Ջևրիյեն. նորից ուսուցչությունը գլուխ էր բարձրացրել:
-«Հե՜յ, Զելիհա՜ ծառաս: Հե՜յ, իմ մեղավոր ծառա, հե՜յ, կի՛ն, որ վառվելու ես դժոխքի կրակներում».֊ ինքն իրեն գոչերով շարունակեց Զելիհան՛ աշխարհից կտրված:- «Չնայած քո գործած մեղքերին. այս երեխան մաս մաքուր է լինելու: Օրինակ է ծառայելու բոլորին: Ոչ միայն այս երկրի. Միջին Ասիայի, Բալկանների համար,

31


ամբողջ աշխարհն է լսելու երեխայիդ անունը: Այս աղջիկը հետևից մարդկային զանգվածներ է տանելու և մարդկանց խաղաղություն ու արդարություն է բերելու»:
Զելիհան աչքի ծայրով նայեց ընտանիքի անդամներին: Շուրջը սառած դեմքեր Լին:
-Կարճ ասած, թանձրուկիկը ոչ մի տեղ չի գնացել: Ավետիս եմ բերել: Երեխան դեռ իմ մեջ է: Նշանակում է' շուտով այս սեղանին մի ափսե էլ է ավելանալու:
Սեղանի շուրջ ծանր լռություն տիրեց: Կարծես երբեք չէր ավարտվելու լռությունը, իհարկե, եթե մայրը' Գյուլսումը չասեր.
-Բի՜ճ,- մռնչաց Գյուլսումը:- Այս ընտանիք ապօրինի երեխա՞ ես բերում: Բի՞ճ ես բերում:
Բառը թանձր ծխի նման բարձրացավ, պտտվեց, կանգնեց օդում:
-Ամաչի՜ր, ամաչի՜ր: Հերիք չի էսքան ժամանակ մեզ խայտառակ ես անում,- Գյուլսումի դեմքը զայրույթից աղճատվել էր:- Էս փիրսինգի՜ն նայիր, էս վիճակի՜ն... Ներկի ամանի մեջ ընկածի պես է շպարվում, մի թիզ փեշե՜րը, մի թիզ կրունկնե՜րը: Եթե... եթե էսպես փողոցայինի նման հագնվես, վերջն էլ էս կլինի: Բեյօղլուի փողոցային կանայք անգամ քեզնից նամուսով են: Աստծուն շնորհակալ եղիր: Շնորհակալ եղիր, որ էս ընտանիքում տղամարդ չկա: Թե չէ քեզ ողջ չէին թողնի:
Իրականում այս համոզմունքն այնքան էլ ճիշտ չէր: Ոչ թե սպանելու, այլ ընտանիքում տղամարդ չլինելու հատվածը: Համենայնդեպս, տղամարդիկ եղել են: Մի տեղ մի ժամանակ: Բայց ճիշտ էր, միշտ Քազանջըների ընտանիքում կանայք տղամարդկանցից շատ էին: Կարծես ցեղի վրա անեծք կար, և սերնդեսերունդ Քազանջը տղամարդիկ տարեցտարի ավելի վաղ էին հեռանում կյանքից: Օրինակ' տատիկի ամուսինը' Ռըզա Սելիմ Քազանջըն, դեռ վաթսունը չբոլորած, մի օր հանկարծամահ եղավ: Հետո Լևենթ Քազանջըն հիսունմեկերորդ տարին չբոլորած մահացավ սրտի կաթվածից, գնաց պապի ու հոր մոտ:
Մի հորեղբայր ունեին, որ ռուս կնոջ հետ Մոսկվա էր փախել կարծելով, թե այնտեղ կփրկվի ընտանեկան անեծքից: Ի վերջո, կինը

32


նրա փողերը գողացավ, իսկ հորեղբայրը Սանկտ֊Պետերբուրգում սառեց ու մահացավ: Սարսափելի հարբած մեկ այլ բարեկամ փողոցն անցնելիս ավտովթարի էր ենթարկվել և ընդմիշտ տեղափոխվել էր հանդերձյալ աշխարհ: Քսան տարեկանում մահացած զարմիկներ ունեին, մեկը լիալոանի ժամանակ հարբած լողալիս խեղդվել էր, մյուսը թիմի գավաթ նվաճելը տոնող մի անվախ երկրպագուի արձակած պատահական գնդակից մեռավ: Մ՜եկը քաղաքապետարանի կոյուղու համակարգը փոխելու համար բացած երկու մետրանոց փոսն ընկավ: Կար նաև Զիյա անունով հեռու զարմիկ, որն առանց պատճառի ինքնասպան էր եղել:
Սերնդեսերունդ չգրված օրենքի ենթարկվելու պես Քազանջը ընտանիքի տղամարդիկ մահանում էին: Վերջին սերնդի ամենաերկար ապրածն ընդամենը քառասունմեկ տարեկան էր: Զգուշանալն էլ կարծես չէր օգնում: Օրինակ' ճակատագրից փախչող մի հեռու գարմիկ ունեին, որն առողջ ապրելակերպի համար առավելագույն ջանք էր թափում, հեռու էր մնում շատ ուտելուց, մարմնավաճառների, զայրացած երկրպագուների հետ շփումից, ալկոհոլից ու ամեն տեսակի թմրանյութից, բայց ի վերջո մի կիսակառույցի կողքով անցնելիս վրան բետոնե քար է ընկնում, ու մահանում է.
Կար նաև Ջելալը' Ջևրիյեի շատ սիրելի և մի կռվում մահացած, միևնույն ժամանակ հեռու ազգական ամուսինը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Ջելալը կաշառակերության մեղադրանքով երկու տարով բանտարկվեց: Ազատվելուն քիչ էր մնացել, երբ մահվան գույժը ստացան: Կռվի մեջ էր մահացել: Բայց ոչ թե հարվածից, կռվող բանտարկյալներին նայելու համար հանդիսատեսի հարմար տեղ փնտրելիս բարձր լարման հոսանքալարի վրա է կւսնգնում ու մահանում: Ամուսնուն կորցնելուց հետո Ջևրիյեն վաճառում է տունը, ապրելու ցանկությունը կորցրած, որպես պատմության տխուր ուսուցչուհի տեղափոխվում Քազանջըների տուն: Քանի որ դպրոցում միշտ պայքարում էր արտագրելու, աղմկելու դեմ, իսկ տանը' աղմուկի ու խառնաշփոթի, կյանքն անցնում էր շարունակ ինչ-որ մեկին կշտամբելով: Քազանջըների ընտանիքը

33


Ջևրիյեի աշակերտներին անկեղծորեն խղճում էր: Չգիտեին, որ Ջևրիյեի աշակերտներն էլ ընտանիքին էին խղճում:
Ընտանիքի տղամարդկանց մասին խոսելիս, իհարկե, պետք է հիշել Սաբահաթթին փեսային' Բանոփ փափկասիրտ, լավ բնավորությամբ խիստ ամաչկոտ ամուսնուն: Չնայած դեռ փաստաթղթով ամուսիններ էին, բացի ամուսնական առաջին օրերի կարճ շրջանից, Բանուն իր տանն ամուսնու հետ մնալու փոխարեն ավելի շատ ժամանակ ընտանիքի տանն էր անցկացնում: Նրանց ֆիզիկական հեռավորությունն այնպես էր ուշադրություն գրավում, որ երբ Բանուն հղիացավ զույգով, բոլորը դրա տեխնիկական հնարավորությունների մասին կատակներ էին անում: Սակայն Քազանջըների բոլոր տղամարդկանց սպասող ողբերգական ճակատագիրը զույգերին դեռ փոքր տարիքում հասավ: Տղաներին մանկական հիվանդության պատճառով կորցնելուց հետո Բանուն հիմնավոր տեղափոխվեց ընտանիքի մոտ: Երբեմն այցելում էր ամուսնուն: Տեսնում էր, որ դեռ սիրում է իրեն: Բայց էլի չէր կարողանում մնալ իր տանը, անմիջապես ընտանեկան օջախ էր վերադառնում: Ի վերջո, կար նաև Մուսթաֆան. այս սերնդի միակ տղա երեխան, չորս աղջկա մեջ Ալլահի պարգևած գանձը:
Ինչքա՜ն էր ուզում Լևենթ Քազանջըն իր ազգանունը կրող տղա երեխա ունենալ... Տղայի հայր դաոնալուցանկությունն այնքան մեծ էր, որ Քազանջը ընտանիքի չորս աղջիկները միշտ իրենց չսպասված հյուր էին զգացել: Լևենթ-Գյուլսում Քազանջը զույգի առաջին երեք երեխան աղջիկ էին: Սկզբում' Բանուն, հետո' Ջևրիյեն, ապա' Ֆերիդեն... Աղջիկներն իրենց գոյությունը տարիներ շարունակ ընդունել էին որպես «ներածություն», գրքից աոաջ գրվող նախաբան, սպասվող երգին նախորդող նախերգանք, սպասվող տղա երեխային նախորդած անիմաստ, անցողիկ փուլեր... Վերջապես չորրորդ երեխան տղա եղավ' Մուսթաֆան: Ինչ վերաբերում է հինգերորդ և ամենափոքր երեխային' Զելիհային, նրա ծննդի միակ պատճառը ծնողների' տղա ունենալու համար կրկին բախտը փորձելն էր: Գուցե նորից տղա ծնվի... Եթե Զելիհային հարցնեք, նախերգանքից

34


Էլ վատ էր վերջին նոտա լինելը, վերջաբանի վերաբերմունք տեսնելը առաջաբանից ավելի վատ էր: Վերջաբան թե առաջաբան. տարբերություն չկա: Գլխավորը այս ընտանիքի գրքի տեքստն էր: Մուսթաֆան արժեքավոր էր: Ծնված օրից ի վեր Քազանջը ընտանիքի տղամարդկանց անեծքից նրան պաշտպանելու համար մի շարք միջոցառումներ ձեռնարկվեցին: Փոքր տարիքից աչքի ուլունքներով ու թալիսմաններով էր շրջապատված, երբ սկսեց քայլել, միշտ աչքի առաջ էին պահում նրան, մինչև ութ տարեկանը մազերը չէին կտրում' հուսալով, որ եթե աղջիկ երեխայի նման լինի, կկարողանան Ազրայիլին՛ խաբել:
Երբ մեկը ձայն էր տափս երեխային, ասում էր' աղջի՛կս, եկ այստեղ: Երբ քսան տարին լրացավ, բոլորը միաձայն ընդունեցին Մուսթաֆային հնարավորինս հեռու ուղարկելու որոշումը: Ե՛վ այն հույսով, որ եթե այստեղից հեռանա, կկարողանա ճակատագրից փախչել, և՛, եթե անկեղծ խոսենք, այս որոշումը ստիպված էին կայացրել, որովհետև բացի ընտանիքից ոչ մեկի հետ կարգին չէր կարողանում շփվել: Չնայած լավ աշակերտ լինելուն' Մ՜ուսթաֆայի դպրոցական կյանքը շփվելու անկարողության պատճառով վատ էր անցել: Տանն իրեն թագավոր զգացող երեխան դասարանում բազմաթիվ աշակերտների մեջ միակը չլինելը չէր կարողանում ընդունել: Դպրոցում էլ պայքարեց հատուկ և արտոնյալ լինելու համար և ի վերջո առանց ընկեր մնաց: ժամանակի ընթացքում Մուսթաֆան այնքան էր ընկել բոլորի աչքից, որ մայրը' Գյուլսումը, երբ նրա համար ավարտական երեկո էր ուզում կազմակերպել, չգտավ մեկին, որ հրավիրի:
Տնից դուրս մենակ ու չշփվող, իսկ տանը սիրով շրջապատված Մուսթաֆան ծննդյան ամեն տարեդարձի հետ քայլ առ քայլ մոտենում էր Քազանջը ընտանիքի տղամարդկանց ճակատագրին:
Այս պայմաններում տղային որոշ ժամանակով արտասահման ուղարկելը հավանական թվաց: Անհրաժեշտ գումարն ապահովելու համար տատիկի թանկարժեք իրերից վաճառեցին և Քազանջը ընտանիքի միակ տղա երեխային Արիզոնայի համալսարանում

՛ Իսլամում մահվան հերշտակը

35


գյուղատնտեսության ու կենսահամակարգի ինժեներիա սովորելու և Աստծո զորությամբ երկար տարիների կյանք ապրելու համար ուղարկեցին Ամերիկա:
Մի խոսքով, հուլիս ամսի այս աոաջին ուրբաթ օրը, երբ Գյուլսումը Զելիհային կշտամբում էր ու փառք տալիս Աստծուն, որ ընտանիքում տղամարդ չկա, գոնե մի փոքր իրավացի էր: Զելիհան պատասխանելու փոխարեն վեր կացավ սեղանի մոտից և այդ կտուրի տակ միակ հասուն էակին գտնելու ու կերակրելու համար գնաց խոհանոց:
Երրորդ Փաշա էր կատվի անունը: Անկուշտ, երբեք չհագեցող մոխրագույն կատվաձագ էր:
Քազանջըների ընտանիքում կատուներն էլ մարդկանց պես իրար հետևից սերունդներով գալիս գնում էին: Ի տարբերություն մարդկանց կատուներն առանց բացառության ապրում էին մինչև ծերություն: Բոլոր կատուներն ունեն իրենց հատուկ բնավորության գծերը, բայց այս տան կատուների ցեղում հիմնականում երկու գեն են մրցակցել: Մի կողմից 1930-ականներին հարս եկած տատիկի բերած երկարամազ, կարճ քթով, ճեփ-ճերմակ պարսկական կատվի «ազնվական» գեներն էին (թաղի հարևանները կատակում էին, թե' ամբողջ օժիտը երևի այդ կատուն է): Մյուս կողմից' «փողոցի» գեներն էին: Սպիտակ պարսկական կատուն հաջողացնում էր տնից փախչելով կենակցել դեռևս անհայտ տեսակի, բայց ակնհայտորեն մոխրագույն կատուների հետ: Իրար հետևից սերնդեսերունդ ծնվող այս երկու գենետիկ առանձնահատկություններից մեկը կամ մյուսը տարօրինակ կերպով հայտնվում էր այս կտուրի տակ ծնված կատուների մեջ: Որոշ ժամանակ անց Քազանջըները դադարեցին կատուներին տարբեր անուններ տալ, միայն նրանց տոհմածառին էին հետևում: Եթե ծնված ձագը ազնվական կողմին էր նման, այսինքն' երկարամազ, տափակ քթով ու սպիտակ էր, մոր տոհմին պատկանող անուն էին տալիս' Առաջին Փաշա, Երկրորդ Փաշա, Երրորդ Փաշա... Եթե ծագում էր փողոցի տոհմից, անունը դնում էին «Սուլթան»' Առաջին Սուլթան, Երկրորդ Սուլթան, Երրորդ Սուլթան... Իհարկե, սուլթանն ավելի բարձր էր, քան փաշան' որպես փողոցի կատուների'

36


ազատ հոգի ունենալու և ոչ մեկին չքծնելու նշան: Կարծես ընտրված անուններն անդրադառնում էին կատուների բնավորության վրա: Ազնվականները վախեցած, կարիքավոր ու հանդարտ էին, նստում էին վառարանի մոտ, բան ու գործը իրենց լպստելն էր: Եթե մեկը գլուխները շոյում էր, սկսում էին իրենց լպստել' ասես ցանկանում էին մաքրել մարդկային շփման բոլոր հետքերը: Մինչդեռ երկրորդ գեները կրող մոխրագույնները միշտ ավելի աշխույժ, ավելի հետաքրքրասեր էին. տեղում չէին նստում, անընդհատ ամեն ինչին խառնվում էին, գումարած նաև շոկոլադ ուտելու պես տարօրինակ, շքեղ սովորությունները:
Ինչ վերաբերում է Երրորդ Փաշային, նա ազնվական տոհմի բոլոր առանձնահատկություններն ուներ, միշտ այնպիսի պատվավոր ռիթմով էր քայլում, ասես շուրջը թանկարժեք ճենապակի էր: Ամեն պահ երկու զբաղմունք ուներ, կրծում էր էլեկտրական լարերը և բավարարվում թռչուններին ու թիթեռներին հետևելով, քանի որ նրանց հետևից վազելու համար շատ ծույլ էր: Երկրորդ զբաղմունքից կարող էր հոգնել, բայց առաջինից' երբեք:
Տան գրեթե բոլոր էլեկտրական լարերը երկու-երեք անգամ տաքացրել էր, մասնատել, կծել, վնասել: Եթե մտածենք Երրորդ Փաշայի տարիքի մասին, պարզ կդառնա, որ բավական շատ էր էլեկտրականությունից վնասներ կրել:
- Փաշա՞, տղա՛ս... արի տեսնենք ինչ կա այստեղ- Զելիհան մի կտոր այծի պանիր պարզեց նրան: Եթե մայրը տեսներ, որ կատվին այծի պանիր է տալիս, կզայրանար: Թաքուն հաճույքով մի քիչ էլ այծի պանիր տվեց: Հետո կապեց գոգնոցը, լվացարանը լցրեց փրփրոտ ջրով ու սկսեց ափսեները, բաժակները, կաթսաները քերելով լվանալ: Վերջապես ամանները լվանալ-վերջացնելուց հետո հանգստացած, քստքստացնելով վերադարձավ ճաշասենյակ: Այնտեղ ՙՙբիճՙՙ բառը դեռ կախված էր օդում, մայրը դեռ խոժոռված էր:
Մ՜ինչև մեկը հիշեցրեց, որ պետք է քաղցրավենիքը բերել, սենյակում զզվելի լռություն էր: Համենայնդեպս. Ջևրիյեն քիչ անց ոտքի կանգնեց: Մեծ կաթսան ձեռքին' դուրս եկավ: Փոքր թասիկների մեջ

37


լցրած սութլաչը հրամցնելիս սենյակը լցվեց քաղցր, խաղաղ բույրով: Պարզ է, որ սութլաչը նոր էր պատրաստվել, չէին սպասելու, որ սառչի: Ջևրիյեն սովորական հանգստությամբ շարունակեց բաժանել սութլաչը, իսկ Ֆերիդեն նրա հետևից բոլոր թասիկների մեջ հնդկական ընկույզ էր լցնում:
-Դարչին էլ լիներ, ավելի լավ կլիներ,- հանկարծ ասաց Բանուն:- Դարչինը չպիտի մոռանայիր...
Զելիհան հանգիստ հենվեց աթոռի թիկնակին, անտեսանելի ծխախոտ ծխելու պես խոր շունչ քաշեց: Հոգնածությունը, զզվանքը, տագնապները ծխի հետ զայրացած դուրս փչելիս զգաց, որ ամբողջ օրն իրեն հանգիստ չտվող անորոշության յոյոն իջնում-բարձրանում է: Նա երբեք չի մոռանա հուլիս ամսի այս առաջին ուրբաթ օրը, այս անիծված երկար օրը տեղի ունեցածը (և տեղի չունեցածը): Հայացքը հառեց հնդկական ընկույզով ծածկված սութլաչի թասիկներին. անցանկալի բաների պատճառ էր դառնալու, անցանկալի բանով հղի էր... Շատ ավելի ուշ հայացքը դեռ անդարչին սութլաչին հառած, իրեն չնմանվող քաղաքավարի, մետաքսե ձայնով շշնջաց.
- Տխուր եմ,֊ ասաց Զելիհան.- Շատ տխուր եմ:

38


Երկու



ՍԻՍԵՌ



Սուպերմարկետները նյարդային ու մտազբաղ կանանց համար թակարդներով լի վտանգավոր վայրեր են: Համենայնդեպս' Ռոզի պես կանանց համար:
Երբ էլ մտներ սուպերմարկետ, ոչ անհրաժեշտ լիքը իրերով էր լցնում զամբյուղը: Բայց այս անգամ վճռեց նույն սխալը չանել: Այս անգամ իսկապես անհրաժեշտ իրերից բացի ոչինչ չէր գնելու: Ինքն իրեն խոսք տվեց: Այդ վճռականությամբ ուղղվեց դեպի երեխաների տակդիրների բաժին: Բացի այդ, ժամանակ չկար: Անհանգիստ էր. որ փոքրիկ աղջկան կայանատեղում մեքենայի մեջ է թողել: Որ ի՞նչ, ինչո՞՛ւ էր երեխային մենակ թողել մեքենայի մեջ: Սա էլ էր այն սխալներից մեկը, որն անելուն պես զղջում էր, բայց չէր կարողանում վերադառնալ, շտկեր: Անկեղծ ասած, նման դեպքերը սարսափելի շատացել էին վերջին ամիսներին... եթե ավելի կոնկրետ, ապա' երեքուկես ամիս: Օրեցօր, շաբաթ առ շաբաթ դժոխային տանջանք կրած իրականությանը դիմադրելու, ճակատագրի դեմ պայքարելու, անընդհատ լալով օրերն անցկացնելու և ամուսնության ավարտի հետ հաշտվելու երեքուկես ամիս... Ամուսնություն կոչվող ինստիտուտն ընդամենը պատրանք է, որ մարդուն հավատացնում է. թե կա հավերժություն, բայց հետո թողնում է կոտրած տաշտակի առաջ: Չար կատակի նման: Բայց ամենավատ վիճակում ոչ թե կատակողն է. այլ կատակին հավատացողը: Ամուսնալուծությունը ծանր է երկու կողմի համար էլ, բայց եթե դու չես ամուսնությանը վերջ դնողը, ապա ավելի դժվար է այդ անհամ կատակի վրա ծիծաղելը: Եթե ավարտվելու է. գոնե առանց ստորացման ավարտվի: Անորոշության մեջ մնալը,

39


երկար ժամանակ տանջվելը ամենավատն է; Այդ անորոշությունը մարդուն հույս էր տալիս,որ ամեն ինչ դեռ կարող է փոխվել: Սին հույսեր: Անհույս վիճակում հուսալուց ավելի սարսափելի,
ավելի հիմար չէր կարող է լինել: Երեք ու կես ամսվա տատանումից հետո արդեն Ռոզն ուզում էր միայն իր ճանապարհով գնալ; Հենց այդպես իր ճանապարհով, առանց հետ նայելու: Ռոզը որոշել էր: Եթե այս ամենը Աստծու կողմից իր համար պատրաստված տանջանքի թունել է, ապա նա կանցնի, այս մթության ալիքից պատվով, դուրս կգա և դուրսգալուն պես լրիվ այլ կին կդառնա:
Զայրույթը դուրս թափնլով՝ փորձեց ծիծաղել բայց' իզուր: Միայն տարօրինակ խեղդված ձայն դուրս եկավ: Ռոզը հառաչեց. երկհարկանի հառաչանք էր. քանի որ մթերքների այնպիսի բաժնով էր անցնում, որով ավելի լավ կլիներ չանցներ' քաղցրավենիքների ու շոկոլադի բաժիններով:
Կարբոևահիդրատային դիետա պահողների համար աևշաքար վանիլի շոկոլադի դարակի մոտով անցնելիս անմիջապես կանգ առավ: Մեկ, երկու... հինգ հատ գնեց: Կարբոևահիդրատային դիետա չէր պահում: Բայց ապրանքի անունը լավ էր հնչում, ավելի ճիշտ նրան դուր էր գալիս տարբեր բաներ փորձելը: Եթե կյանքում խոսքիդ տերը չես, մարմնիդ հանդեպ կարող ես խոսքիդ տերը լինել, եթե շրջապատին չկարողանաս մեղադրել, մարմնիդ կարող ես: Ռոզն այնքան էր հոգնել ցրված տանտիկին, անուշադիր կին, վատ մայր լինելու համար մեղադրվելուց, որ արդեն կաշվից դուրս էր գալիս հակառակն ապացուցելու և կամքը ցուցադրելու համար:
Սուպերմարկետի սայլակը շրջեց ցեպի մեկ այլ բաժին և անմիջապէս հայտնվեց նոր՝ Արագ սննդի րաժնում: Երեխաների տակդիրները ո՞ր գրողի ծոցում էին: Աչքերը հառեց հնդկական ընկույզով քաղցրավենիքի տուփերին մեկ, երկու... վեց տուփ անմիջապես լցրեց սայլակԸ: Մի արա, Ռոզ: Միայն այս ցերեկ մի տուփ բալի պաղպաղակ կերար: Արդեն 1 կիլոգրամ գիրացել ես... Սեփական անձի գգաշացումը բավարար չէր: Կրկին գիտակցությունից դուրս

40


մի տեղ մի մեղքի կոճակ սեղմեց, որովհետև Ռոզի ուղեղում սեփական պատկերը հառնեց այդ պահին: Քանի որ քիչ աոաջ, օրգանական կաթնուկների մոտով անցնելիս, կարողացավ չնայել հետևի լայն հայելուն, արտաքինի մասին մոռացել էր: Բայց այժմ մտքի երևակայական հայելու պատկերն իրեն էր հետևում: Նայեց ինքն իրեն: Տխրությամբ նայեց լայնացող ազդրերին, տարածվող կոնքերին, բայց կարողացավ ժպտալ ընդգծված այտոսկրերին, ոսկեգույն մազերին, մշուշոտ-կապույտ աչքերին և կատարյալ ականջներին: Ականջները մարդու մարմնի ամենահավատարիմ մասերն են: Մարդ որքան էլ գիրանա, ականջները նույնն են մնում, միշտ հավատարիմ, միշտ անդավաճան:
Ցավոք սրտի, մարմնի մյուս մասերը նույնը չէին: Կնոջ մարմինը անհավատարմության երախտամոռ կույտ է: Մարմինն այնքան փոփոխական էր. որ անգամ չգիտեր, թե նրան որ կարգը դասեր: Օրինակ' եթե պատկաներ «տանձաձևների» դասին, ապա ազդրերն ուսերից լայն պիտի լինեին: Եթե «խնձորաձև» լիներ, պետք է որովայնի և կրծքի հատվածում գիրանար: «Առողջ կյանք» ամսագիրը կին-ընթերցողներին այսպես էր դասակարգում' տանձաձևներ ու խնձորաձևներ: Սակայն և’ տանձերի, և՛ խնձորների առանձնահատկություն ունեցող Ռոզը չէր կողմնորոշվում, թե որ դասին է պատկանում, իհարկե, եթե չկա մի աոանձին' «մանգոյաձևների» դաս' ներքևում գեր, մեջտեղում գեր և վերևում գեր կանանց համար... «Վա՜յ, ինչ որ է»,- մտածեց նա: Ինչ էլ լիներ, կնիհարեր: Այս խայտառակության խայտառակություն ամուսնալուծության արկածն ավարտելուն պես լրիվ նոր կին էր դառնալու: «Հենց այդպե՞ս».- մտածեց նա: Ռոզը «այո» բառի փոխարեն «հենց այդպես» էր ասում, «ոչ»-ի փոխարեն' «ոչ մի կերպ»:
Հենց այդպե ս: Բոլորովին այլ կնոջ վերածվելով' իր գինը չիմացող ամուսնուն ու նրա փնթփնթան բազմանդամ տոհմին ապշեցնելու էր: Դրա մասին մտածելն անգամ հաճելի էր, երազանքն անգամ հրապուրիչ էր: Այդ մտքից երևի տրամադրությունը բարձրացավ որովհետև ժպտաց: Այդ միջանցքը մի լավ ուսումնասիրեց:

41


Կարծես ձեռքերն իրենից անկախ երկարեցին դեպի դարակները, կարագով դանիական կարկանդակներ, գունավոր մրգային փոքրիկ կարկանդակներ, սև քաղցր մատուտակով շաքարային գնդիկներ, դեղնավուն կոնֆետներ... Այս ամենը սայլակը լցնելուն պես արագացրեց շարժումները, ասես մեկն ընկել էր հետևից: Բայց քաղցրավենիքի կախվածությանը պարտվելը նրա մարմնի վրա ազդել էր. քիչ անց ավելի խոր զղջումից էր խեղդվում: Ինչպե՞ս կարողացավ երեխային մենակ թողնել մեքենայի մեջ: Ինչպե՞ս կարողացար, Ռոզ...
Օր չի անցնում, որ Արիզոնայի հեռուստատեսությամբ տան մոտից փախցրած երեխայի կամ անուշադրության համար դատապարտված մոր մասին լուրեր չհաղորդեն: Անցած շաբաթ Թաջսոնից մի կին ճաշ եփելիս տունը կրակի էր տվել, ու ներսում քնած երկու երեխան վերջին պահին էին փրկվել: Ռոզը մտածեց, որ եթե նման բան պատահեր իր հետ, սկեսուրը ուրախությունից կպարեր: Տե՛ր Աստված, սկեսուրի ծաղր այդ վհուկ Շուշանն իրեն մայրության իրավունքից զրկելու համար նույն պահին դատ կբացեր: Մտքի սև սցենարների մեջ խորասուզված Ռոզը դողաց: Վերջերս իսկապես մի քիչ ցրված էր. մոռանում էր ոչ կենսական բաների մասին, օրինակ' վարկերի պարտքերի, հեռախոսի մուծումների մասին... բայց ոչ ոք, խելքը գլխին ոչ մի մարդ նրան չէր կարող մեղադրել վատ մայր լինելու համար: Երբեք: Դա կապացուցեր և' ամուսնուն, և' ամուսնու սարսափելի հայկական ընտանիքին: Ռոզն ամուսնու ընտանիքն ընդունում էր որպես մի օտար երկիր, մի այլ աշխարհ: Մի երկիր, որտեղ մարդիկ բարդ արտասանվող ազգանուններ և անբացահայտելի գաղտնիքներ ունեն: Ռոզն այնտեղ իրեն միշտ օտար է զգացել: Ինչ էլ աներ, «օտար» լինելը գիտակցության մեջ էր միշտ, այս կպչուն բառը դեռ առաջին օրվանից էր կպել իրենից:
Ինչ սարսափելի է, երբ մարդը ֆիզիկապես հեռու է, մինչդեռ դու հոգեպես դեռ կապված ես նրան: Ինչո'ւ չէր կարողանում մտքից հանել ու դուրս նետել ամուսնուն: Աղմկոտ ամուսնալուծությունից, մի տարի վեց ամիս տևած թիթեռնիկի կյանք ամուսնությունից հետո մնացել էր վիրավորանքը և երեխան:

42


-Ինձ միայն սրանք են մնում,- ասաց Ռոզն ինքն իրեն:
Ամուսնւպուծությունից հետո վերականգնման շրջան է գալիս, և այդ շրջանի ամենամեծ կողմնակի, վատ ազդեցությունը շատախոսելն էր: Ամուսնալածությունը մարդուն շատախոս է դարձնում: Ինչքան ուզում ես խոսիր, խոսակցության նյութը չի սպառվում: Օրինակ' Ռոզը շաբաթներ շարունակ մտքում Չաքմաքչյան ընտանիքի յուրաքանչյուր անդամի հետ կրկին կռիվ էր տալիս, հակաոակ կողմի խոսքերի դիմաց վճռականորեն պաշտպանում իրեն, ամեն անգամ հաղթում էր, մտքում հաշվում ամոանալածության գործընթացում չասած և այդ ժամանակից ի վեր սրտին ծանրացած խոսքերը: Բայց ի՞նչ օգուտ: Մեկ է ոչ ոք չի լսում... Հաոաչեց: Ահա այնտեղ են: Առանց լատեքսի, լավ ներծծող տակդիրները: Դրանք սայլակի մեջ դնելիս նկատեց, որ մազերը ճերմակած, այծի մորուքով միջին տարիքի մի մարդ է ժպտում իրեն: Երևի մտածում էր. «Ինչ ուշադիր, ինչ հոգատար երիտասարդ մայրիկ է»: Իրականում Ռոզին դուր էր գալիս, երբ տեսնում էին իր մայր լինելը, այդ պահին էլ չկարողացավ զպսել իրեն ու ժպտաց հանդիսատես գտնելու հաճույքից: Այդ հոգեվիճակում ձգվեց դեպի Ալոե վերայով, գարնանային զեփյուռի էսենցիայով մի տուփ թաց անձեռոցիկը: Դա էլ դրեց սայլակի մեջ: Փառք Աստծո, կան մարդիկ, որ գնահատում են իր մայրությունը: Ավելի շատ գնահատում ու հետաքրքրություն տեսնելու ցանկությամբ՝ մանկական իրերի միջանցքով սկսեց այս ու այն կողմ գնալ: Չնայած սովորաբար ոչ մի բան գնելու նպատակ չէր ունենում, այս անգամ չպետքական նոր իրեր էր գտնում, երեք շիշ մանրէասպան լոսյոն' մաշկի գրգռման դեմ, բաղնիք ջրի տաքության ազդանշանող անվտանգության բադիկ, փոքրիկ մատները պաշտպանող վեցտեղանի, պլաստմասե կափարիչով հավաքածու. Կապիկ-Մաքս- ականջի փայտիկների տուփ, լնդերը քորելու թիթեռնիկաձև խաղալիք...
Ամբողջը դրեց սայլակի մեջ: Հիմա ո՛վ կարող էր ասել, որ անպատասխանատու մայր է: Ո'վ կարող էր մեղադրել, որ փոքրիկ աղջկա պահանջները չի բավարարում: Երբ երեխան ծնվեց մի՞թե համալսարանական ուսումը չթողեց: Ուժ չէր խնայում, որ ամուսնությունը

43


տևական լինի: Երբեմն Ռոզը պատկերացնում էր, որ դեռ համալսարանի ուսանող է, դեռ չի ամուսնացել, և, այո՛, դեռ նիհար է: Վերջերս համալսարանի ճաշարանում մի գործ էր գտել, դա կարող էր օգնել իրեն ուսանող զգալուն, բայց մյուս երկու երազանքը չէր իրականացնի:
Հաջորդ միջանցք անցնելիս Ռոզը խոժոռվեց: Միջազգային ուտելիքների բաժինն էր:
Նյարդային նայեց սմբուկի սոուսների և տոլմայի թփի ամաններին: Սմբուկ-մմբուկ չկա: Տոլմա-մոլմա չկա: Այսուհետ ստիպված չէին տարօրինակ էթնիկ կերակուրներ ուտել: Այդ զզվելի ղավուրմայի տեսքը միայն բավական էր սրտխառնոցի համար: Այսուհետ ինչ ուզեր, այն էր պատրաստելու: Դստեր համար իսկական Կենտուկիի կերակուրներ էր պատրաստելու: Օրինակ' համբուրգեր... Համբուրգեր-նրբերշիկ-բիֆշտեքս եռյակի մասին մտածելիս դեմքը պայծառացավ: «Հենց այդպես»,- ասաց ինքն իրեն: Ավելին, ձվածեղ, թխկենու հյութի մեջ թաթախած խմորով ուտելիքներ, սոխով սենդվիչներ, հորթի կարմրացրած կոտլետներ, կարմրացրած կարտոֆիլ... մի խոսքով' իսկական ամերիկյան կերակուր էին ուտելու այսուհետ...
Ամեն անգամ սեղան նստելիս այդ զզվելի մածանով ջրիկ խմիչքի փոխարեն խնձորի հյութ կխմեին: Այսուհետ ամենօրյա ճաշացանկը ամերիկյան խոհանոցից էր ընտրելու, կարտոֆիլի պյուրե կամ կարմրացրած միս... կամ... սիսեռ: Այս կերակուրները առանց դժգոհության պատրաստելու էր: Միակ ցանկությունը օրվա վերջում իր դիմաց հոգատար նստած ու կերակուրները ժպտալով ուտող ամուսին ունենալն էր: Իրեն ու իր պատրաստածը իսկապես սիրող մարդ: Հենց այդպե՛ս: Ռոզը դրա կարիքն էր զգում, մեծ ընտանիք, էթնիկ գիտակցություն, դժվար արտասանվող ազգանուն ու հնացած գաղտնիքներ չունեցող պարզ, սիրելի մարդ, սիսեռով յահնիի գինն իմացող տղամարդ:
Մինչդեռ մի ժամանակ ինքն ու Բարսամը ինչքա՜ն էին սիրում իրար: Այդ ժամանակ Բարսամը նույնիսկ չէր նկատում' ինչ է դրված սեղանին, առավել ևս' ինչ կա կերակուրի մեջ, քանի որ աչքերը

44


Ռոզի աչքերին էին նայում, այնքան լի էին սիրով ու ցանկությամբ: Այդ կրքոտ օրերը հիշելիս Ռոզի այտերը վառվեցին, բայց դրան հետևած շրջանը հիշելով' անմիջապես սառեց: Ցավոք, աչքը թարթելու չափ արագ ի հայտ եկավ ամուսնու այդ սարսափելի ընտանիքը, և բեմադրությունը մինչև վերջ ինքն առաջ տարավ:
Դրան հետևող շաբաթների ընթացքում Բարսամի ու Ռոզի սերն աստիճանաբար մարեց, կաթիլ-կաթիլ պակասեց: «Եթե այդ Չաքմաքչյանների ջոկատը ագռավի քիթը չխոթեր մեր ամուսնության մեջ,- մտածում էր Ռոգը,- ամուսինս դեռ կողքիս կլիներ»: Խոր շնչեց: «Իսկապես, ինչո՞ւ էիր անընդհատ քիթդ խոթում ամուսնությանս մեջ»,- կրկին հարցրեց իր երևակայած բազմոցին նստած, շյուղերով կրկին երեխայի ծածկոց գործող Շուշանին: Բայց ո՜չ իր պատկերացրած սկեսուրը պատասխանեց, ո՜չ էլ բամիայի թթվի ամանը, որին այդքան ժամանակ նայում էր խեթ հայացքով: Ռոզը չդիմացավ, հարցը կրկնեց: Ամուսնալուծությունից հետո վերականգնման շրջանի երկրորդ վատ ազդեցությունն էլ դա էր. մարդը ոչ միայն շատախոս է դառնում, այլև համառ: «Ինչո՞ւ մեզ հանգիստ չթողեցիր»: Ռոզը նույն հարցը մեկ առ մեկ տվեց ամուսնու Երեք քույրերին' Սուրփուն հորաքրոջը, Զարուհի հորաքրոջը ու Վւսրսենիկ հորաքրոջը' առանց նկատելու զայրացած նայելով պապականուշի ամաններին:
Ռոզն արագ, կտրուկ շրջվեց ու դուրս եկավ էթնիկ ուտելիքների միջանցքից: Զայրույթով անցավ պահածո ուտելիքների ու հացահատիկների բաժնի մի ծայրից մյուսը: Այնքան էր տարվել իր մելանխոլիայով, որ քիչ էր մնում բախվեր այնտեղ կանգնած երիտասարդին: Երիտասարդը մտահոգ նայում էր դարակներին շարված սիսեռի ապրաքանիշերին: Մի վայրկյան առաջ հաստատ նա այնտեղ չէր: Կարծես երկնքից ընկավ: Բաց մաշկ ուներ, նուրբ, միջին կառուցվածք, շագանակագույն աչքեր և հետաքրքրասեր, ավելի շուտ' հետազոտողի տպավորություն թողնող սուր քիթ: Շագանակագույն մազերը կարճ էին կտրած: Ռոզին թվաց, որ նրան ինչ-որ տեղ տեսել է, բայց երբ և որտեղ չկարողացավ հիշել:

45


-Շատ համեղ են, չէ',- հարցրեց Ռոզը:- Ցավոք սրտի, այս աշխարհում բոլորը սիսեռի յահնիի գինն իմանալու չափ զգացմունքային չեն...
Ցրված և անուշադիր երիտասարդը վեր թռավ, շրջվեց իր կողքին բոաած վարդագույն այտերով գեր կնոջ կողմն ու մինչև ականջները կարմրեց, ասես բռնվել էր ձեռքին անբարո իրերով, այլ ոչ թե սիսեռի տուփերով: Քանի որ ոչինչ չկար, ոչինչ էլ չգտավ ի պաշտպանություն:
-Կներեք,-ասաց երիտասարդը՝ ուսը աջ թեքելիս աջ աչքը թարթելով: Ռոզը դա ընդունեց որպես ամաչկոտության նշան: Ռոզը, ցանկանալով ցույց տալ, որ երիտասարդն իրեն դուր է գալիս, քաղցրաձայն ծիծաղեց: Այդ պահին դեմքին «Փոքրիկ Նապաստակի» արտահայտությունից բացի մայր բնության կողմից ներշնչված երեք կենդանու նմուշ էլ կար: Հակառակ սեռի հետ բոլոր հարաբերություներում որպես փոխակերպում դրանք էր օգտագործում, նվիրվածության զգացմունքը փոխանցելու համար' Նվիրված շան, շեղելու համար Սատանա-կատվի, և քննադատելու համար' Կռվարար բորենու արտահայտությունը:
-Հիմա հիշեցի' քեզ որտեղից եմ ճանաչում...- հանկարծակի ասաց Ռոզը:- Վաղուց էի ինձ տանջում, որ հիշեմ' քեզ որտեղից եմ ճանաչում: Արիզոնայի համալսարանում ես, չէ': Գրազ գանք, քուեսադիլլա ես սիրում:
Երիտասարդը նայեց միջանցքին, ասես ուզում էր փախչել, միայն թե չգիտեր' որ կողմ:
-«Կակտուս Գրիլը» կա՞, այնտեղ կես դրույքով եմ աշխատում,- ասաց Ռոզը' ցանկանալով պարզաբանել:- Ուսանողական միության երկրորդ հարկի մեծ ճաշարանը: Հիշեցիր: Հիմնականում կանգնում եմ ուտելիքի սպասարկման սեղանի հետևում, օմլետներ, քուեսադիլլաներ... Կես օր եմ աշխատում, շատ փող չեմ ստանում, բայց ինչ արած: Ստիպված եմ: Իրականում նախւսկրթարանի ուսուցիչ եմ ուզում լինել: Գուցե նորից համալսարան վերադառնամ

46


Հիմա արդեն երիտասարդը հետաքրքրությամբ ուսումնասիրում էր Ռոզի դեմքը, կարծես ուզում էր անգիր անել յուրաքանչյուր մանրամասնը:
-Ամեն դեպքում, պետք է որ քեզ այնտեղ տեսած լինեմ,- ասաց Ռոզը: Աչքերը կկոցելով' ներքևի շրթունքը թեթև թրջեց: Անցավ Սատանա-կատվի արտահայտությանը:- Անցյւպ տարի, երբ երեխա ունեցա, համալսարանից դուրս եկա, բայց հիմա կրկին փորձում եմ վերադառնալ..
-Իսկապե՞ս,֊ հետաքրքրությամբ հարցրեց երիտասարդը, բայց հարցնելն ու անատամի նման բերանը փակելը մեկ եղավ: Եթե Ռոզը կյանքում երբևէ արտասահմանցու հետ զրուցած լիներ, կկարողանար տարբերել Արտասահմանցու ծանոթանալու պահի ոեֆլեքսը: Արտասահմանում որպես օտար ապրողները, երբ աոաջին անգամ սկսում են մեկի հետ խոսել ճիշտ բառերը ճիշտ պահին ճիշտ արտասանությամբ արտաբերել չեն կարողանում: Երիտասարդի ամաչկոտության իրական պատճառն այս ռեֆլեքսն էր: Սակայն Ռոզը մանկությունից ի վեր հակված էր մտածել որ շուրջն ամեն ինչ իր հետ է կապված: Դրա համար էլ երիտասարդի լռությունն իր հետ կապեց: Արտահայտվելու համար պարզեց ձեռքը.
-Կներես: Մոռացա ներկայանալ: Անունս Ռոզ է:
-Մուսթաֆա,- ասաց երիտասարդը, ադամախնձորը բարձրացավ-իջավ:
-Որտեղի՞ց ես,- հարցրեց Ռոզը:
֊ Ստամբուլից,- կարճ պատասխանեց նա:
Ռոզը թեթև խուճապով բարձրացրեց հոնքերը: Եթե Մուսթաֆան կյանքում գոնե մի ամերկացու հետ զրուցած լիներ, կկարողանար տարբերել Տեղացիների աշխարհագրական վախի ոեֆլքսը: Ամերիկացիներն այդ ռեֆլեքսն են ունենում, երբ զգում են, որ պատմության կամ աշխարհագրության մասին բավարար գիտելիքներ չունեն: Իսկապես, Ռոզը փորձում էր հիշել, թե որտեղ է Ստամբոզը: Արդյոք Եգիպտոսի մայրաքաղա՞քն էր, թե՞ Հնդկաստանում ինչ-որ տեղ... Հոնքերը կիտելու պատճառը խառնաշփոթն էր: Սակայն Մուսթաֆան հասունության

47


տարիքից ի վեր կանանց կողմից չսիրվելու վախ ուներ: Դրա համար էլ Ռոզի դեմքի արտահայտությունը վերագրեց սեփական անլիարժեքությանը: Պատասխանելիս փորձեց խոսքը կարճ կապել:
-Հաճելի էր ծանոթանալ, Ռոզ,- ասաց կտրուկ շեշտադրությամբ:- Ես պետք է գնամ...
Սիսեռի տուփերն արագ տեղը դրեց, ժամին նայեց, զամբյուղը վերցրեց ու քայլ առավ: Մինչև տեսադաշտից հեռանալը Դոզը լսեց նրա «բայ-բայ»-ը:
Միստիկ ընկերոջն այսպես կորցրած Ռոզը հանկարծ զգաց, թե ինչքան երկար ժամանակ է անցկացրել սուպերմարկետում: Երիտասարդի թողած սիսեռի տուփերից բացի մի քանիսն էլ վերցնելով' արագ ուղղվեց դեպի դրամարկղը: Ամսագրերի և գրքերի միջանցքով անցնելիս աչքը մի բանի ընկավ. Աշխարհի ատլասին: Զարդանախշ վերնագրի տակ գրված էր' Դրոշներ, Վիճակագրություն և քարտեզներ. Աշխարհի ատլասը ընտանիքների, աշակերտների, ուսուցիչների, աշխարհի ճանապարհորդների տրամադրության տակ է: Ատլասը խլեց, ծնկան վրա գտավ Ստամբուլը, բացեց ճիշտ էջը և քաղաքի տեղը տեսնելու համար նայեց քարտեզին:
Վերջապես երբ դուրս եկավ, կայանատեղում տեսավ Արիզոևայի արևի տակ վառվող 1984 թվականի կապույտ Չեռոկի Ջիփը, ներսում' քնած երեխան:
-Արմանո՚ւշ, արթնացիր, սիրելի՛ս, մայրիկդ վերադարձավ:
Երեխան տեղից շարժվեց, բայց երբ Ռոզը դեմքը համբուրեց, անգամ աչքերը չբացեց: Փափուկ մազերը կապած էին գլխի չափ մեծ ժապավենով: Երեխան բաց վարդագույն գծերով ու մանուշակագույն կոճակներով զարդարված վառ կանաչ զգեստ էր հագել: Խեղճ երեխան այդ տեսքով նման էր խելագարի զարդարած տոնածառի:
-Քաղցա՞ծ ես: Մայրիկդ այս երեկո քեզ համար իսկական ամերիկյան կերակուր է պատրաստելու,- ասաց Ռոզը տոպրակները դնելով հետևի նստարանին: Չէր մոռացել անգամ ճամփի տոպրակով հնդկական ընկույզով լոխում առանձնացնելու մասին:

48


Հայելուն նայելով’ շտկեց մազերը: Դրեց վերջին օրերի ամենասիրած ձայներիզը ու մինչև շարժիչը միացնելը մի բուռ լոխում գցեց բերանը:
- Ուրեմն սապերմարկետում տեսած տղան Թուրքիայից է եկել - ասաց Ռոզը դիմային հայելուց աղջկան աչքով անելով:
Արմանուշի ամեն ինչը կատարյալ էր' կոճակ-քիթիկը, փափուկ ձեռքերը, փոքրիկ ոտքերը... անունից բացի ամեն ինչ կատարյալ էր: Ամուսնու ընտանիքը պնդեց, որ երեխային Մեծ տատիկի անունը տան: Հիմա Ռոզը շատ էր զղջում, որ նման անուն տալու փոխարեն ավելի պարզ, ավելի ամերիկյան անուն չի տվել: Աննի կարող էր լինել, օրինակ, կամ Քեթի կամ Սինդի... Երեխայի անունը պետք է երեխայական լինի, սիրվող, հաճելի, հեշտ արտասանվող անուն: Սակայն Արմանուշ անունը ոչ մի սիրվող կամ երեխայական կողմ չուներ: Նման անուն չէր արտասանի ոչ ոք: Անունը շատ օտար էր, և՛ արտասանությունն էր դժվար, և՛ երկար էր: Ինչպես էր դիմելու սեփական երեխային, երբ չէր կարողանում արտասանել, երբ ականջներին խորթ էր: Ռոզը հոգոց հանելով մի լոխում էլ կերավ: Մինչ լոխումը հալչում էր լեզվի վրա, որոշեց աղջկան այսահետ էմի կոչել:
Եվ որպես այդ անսպասելի մկրտության արարողության մաս' աղջկան համբույր ուղարկեց հայելուց:
Սպասեցին մինչև հաջորդ խաչմերուկում կանաչ լույս վառվի: Ռոզը ձայնապնակից հնչող Գլորիա էստեֆանին նվագակցեց մատներով ղեկը թմբկահարելով:
Ժամանակակից սեր չեմ ուզում. անհանգստությունից բացի ինչ կա.
Նախնական սեր եմ ուզում, սիրո ամենանախնական վիճակը...


*
* *


Մուսթաֆան իր գնած մի քանի բանը դրեց գանձապահի առաջ. Կալամատա ձիթապտուղ, սառեցված սպանախով պիցցա, պահածո սնկի ապուր, պահածո սոուսով հավի ապուր և պահածո լապշայի ապուր: Մինչ ԱՄՆ գալը երբեք կերակուր պատրաստելու կարիք չէր զգացել: Հիմա երկսենյականոց ուսանողական բնակարանի փոքրիկ

49


խոհանոցում ամեն անգամ կերակուր պատրաստելիս իրեն աքսորված տիրակալ էր զգում: Անցյալում մնացին այն օրերը, երբ իրեն բամբակի մեջ մեծացրած մայրը, տատիկը և չորս քույրերը իր առաջ ծառայում էին, եթե մի բան չէր էլ ուտում, կերակրում էին: Ամանները լվանալը, սենյակը հավաքելը, արդուկելը, առավել ևս առևտուր անելը նրա համար մեծ բեռ էր: Եթե կարողանար ազատվել այն զգացողությունից, որ այդ ամենն իր համար պետք է ուրիշներն անեն, գուցե այդքան չդժվարանար: Սովոր չէր աշխատելուն, ինչպես որ սովոր չէր մենակությանը: Մուսթաֆայի հետ մեկն էլ կար տանը, քչախոս, անընդհատ սովորող և գիշերները, քնելուց առաջ Լեռնային գետերի երաժշտություն կամ Կիտերի միստիկական հաղորդակցությունների նման տարօրինակ ձայնասկավառակներ լսող ինդոնեզացի ուսանող էր: Մուսթաֆան հույս ուներ, որ եթե սենյակի ընկեր ունենա, իրեն Արիզոնայում այդքան միայնակ չի զգա, բայց ճիշտ հակառակը եղավ: Գիշերները անկողնում մենակ ու ընտանիքից կիլոմետրերով հեռու պառկած' չէր կարողնում լռեցնել իր մտքի ձայները: Ներսում հարցաքննող ու մեղադրող ձայներ կային: Շատ լավ չէր կարողանում քնել: Հաճախ հեռուստատեսությամբ պարզունակ կատակերգություններ նայելով կամ ինտերնետում սերֆինգով զբաղվելով' նստում էր մինչև ուշ ժամերը: Դա օգտակար էր: Այլ բաներով հետաքրքրվելիս ներսի թունավոր ձայները պակասում էին: Բայց արևածագի հետ վերադառնում էին տանջող մտքերը: Տնից համալսարանական քաղաք գնալիս, դասերին կամ ճաշարանում հերթին սպասելիս զգում էր, թե ինչքան է կարոտում Ստամբուլը: Երանի մարդու հիշողությունը համակարգչի հիշողության նման լիներ: Ինչքան կուզեր հիշողության մեջ եղած բոլոր տեղեկությունները ջնջել, հին փաստաթղթերը ամբողջությամբ զրոյացնել և նորը սկսել:
Արիզոնան Մուսթաֆային փրկելու էր սերնդեսերունդ Քազանջըների բոլոր տղամարդկանց բաժին ընկած վատ ճակատագրից: Այդ նպատակով էր հասել այստեղ, այսքան հեռու: Բայց Մուսթաֆան նման ցնորքների չէր հավատում: Հավատացած էր, որ այդ ցնորքերը կանանց հատուկ տաբուների աշխարհի նշաններ են:

50


Կանայք առանց այդ էլ տարօրինակ էակներ են: Չնայած Մուսթաֆան այդքան շատ կանանց շրջապատում էր մեծացել, չէր կարողանում բացատրել կանանց հանդեպ օտարության այդ զգացումը:
Իրականում Մուսթաֆան համաձայնեց այսքան հեռու գալ ոչ թե ընտանիքի տղամարդկանց սպասող ճակատագրից փախչելու ցնորքի պատճառով, այլ ցանկանում էր հեռու մնալ ընտանիքի կանանցից: Ավելի շատ ենթագիտակցական ռեֆլեքս, քան գիտակցված ընտրություն:
Մուսթաֆան մեծացել էր որպես վաղամեռիկ և միշտ անսպասելի մահացած տղամարդկանց ընտանիքի միակ տղա երեխան' մոր, տատիկի ու չորս քույրերի հետ, որոնց մասին մտածելն անգամ տաբա էր... Երբեմն գիշերները անկողնում լարվում էր այն մտքից, թե այդ կտուրի տակ ինքը միակ տղամարդն է: Կարծես տան կանայք գիտեին իր յուրաքանչյուր ձայնը, իր կարոտները: Սուզվում էր խելքից դուրս մտքերի մեջ, սկսում էր դիպչել ինքն իրեն մեղքի զգացողությամբ, որից չէր կարողանամ ազատվեր Սեքսուալաթյունը դա է. խեղդված բառերի մեջ երևացող զզվելի կանգ, պայթելու պատրաստ լռություն: Սկզբում Մուսթաֆան սրբացնում էր կանանց: Սիրահարվում էր աղջիկների, որոնք ակնհայտորեն մերժելու էին իրեն, հեռվից հեռու ծանոթանալու երազանքներ էր ունենում, բայց երբեք չէր դիպչում աղջիկներին, ոչ միայն նրանց, այլև երազանքներին... Խոժոռ նայում էր ամսագրերի մոդելների նկարներին, կարծես ուզում էր իր մեջ վերլուծել պատճառը, որի համար ոչ մի կին իրեն չի ցանկանում: Տանը թագավորի վերաբերմունքի և դրսում արհամարհանքի, ծաղրանքի ու ստորացման վախի միջև տարեցտարի փակվել էր:
Այլ բանից էլ էր տանջվում, ամենակրտսեր քույրը Ջելիհան, միշտ ծաղրում էր. նրա պատճառով իրեն թերի ու անկատար էր զգամ: Իսկ մայրն, ընդհակառակը, նրան միշտ բարձր էր գնահատում, երես էր տալիս: Ո'չ Զելիհայի պնդումների պես չար, ո'չ մոր ասածի պես վեհ էր ուզում լինել, այլ միայն շարքային մարդ: Ե'վ լավ, և' սխալվող մարդ: Բոլորի չափ, բոլորի պես: Միակ ցանկությունը մի պտղունց հասկացողությունն էր, և որ կյանքում ինքն իրեն ավելի լավ

51


ճանաչելու պահը գտներ: Եթե իրեն սիրող կին լիներ, ամեն ինչ այլ կլիներ: Իրեն կնվիրեր նրան, նրան կհավատար: Անցյալը չիմացող և իմանալ չցանկացող զույգ... Մուսթաֆան գիտեր, որ Ամերիկայում պետք է հաջողակ լինի, ոչ թե ավելի լավ ապագայի, այլ անցյալի դժվարություններից ազատվելու համար:
-Ինչպե՞ս եք այսօր,- հարցրեց գանձապահը լայն ժպիտով:
Մյուս կողմից էլ սկսեց Մուսթաֆայի գնածները տեղավորել թղթե տոպրակների մեջ:
Մուսթաֆան դեռ սովոր չէր դրան: Ամերիկայում բոլորը մեկը մյուսի որպիսությունն են հարցնում, անգամ բոլորովին անծանոթ մարդկանց: Բայց այս հարցը ավելի շուտ ողջույնի ձև էր, քան իրական անհանգստության արտահայտություն: Բայց Մուսթաֆան չէր կարողանում նույն հանգստությամբ ու բնական պատասխանել:
-Լավ եմ, շնորհակալ եմ,- ասաց նա կարմրելով:- Իսկ դո՞ւք: Գանձապահ աղջիկը հետաքրքրությամբ նայեց նրան:
-Որտեղից եք:
-Թ՜ուրքիայից...,- խոժոռված մրթմրթաց Մուսթաֆան' հասկանալով, որ իր պատասախանը ոչինչ չի արտահայտում:
«Պարտքս լինի, մի օր այնքան մաքուր անգլերեն խոսեմ, որ չհասկանան օտար լինելս»,- մտածեց նա: Տոպրակը վերցնելով դուրս եկավ: Մյուս կողմից էլ գրպանում ավտոբուսի ժամատախտակն էր փնտրում:


Մինչ Ռոզը կարմիր լույսի տակ կանգնած' նվագակցում էր ձայնապնակից եկող երգին, ամերիկաբնակ մեքսիկացի մի ընտանիք սկսեց ծանր-ծանր անցնել փողոցը: Մայրը երեխայի սայլակն էր քշում, իսկ հայրը 4-5 տարեկան երեխայի ձեռքից էր բռնել: Մինչ նրանք օրորվելով քայլում էին, Ռոզը նախանձով նայում էր այդ ընտանիքին: Ամուսնալուծվելուց ի վեր հանդիպած ամեն զույգ նրան երջանկություն էր պարգևում:
- Գիտե՞ս, է'մի, երանի այդ վհուկ տատիկդ այսօր ինձ այս թուրքի հետ սեթևեթելիս տեսներ: Վստահ եմ' ամբողջ մարմնով

52


կփշաքաղվեր: Կարող ես պատկերացնել ինչպես կսարսափեր: Գոռոզ Չաքմաքչյան ընտանիքի համար դրանից վատ սարսափ անհնար է մտածել... Գոռոզ ու սառը ու...
Բայց չկարողացավ ավարտել նախադասությունը, որովհետև այլ բան մտածեց, բավական վատ բան: Կանաչ լույսը վառվեց, աջ կողմում շարված մեքենաները շարժվեցին, հետևի քարավանը ազդանշան տվեց, բայց Ռոզը չէր շարժվում: Նրա միտքն այնքան հիասքանչ էր, որ վախենում էր շարժվելուց կորցնի: Միտքը սուզվեց երազանքների մեջ' զայրույթի լույսեր արձակելով: Ամուսնալուծությունից հետո վերականգնման շրջանի երրորդ վատ ազդեցությունն էլ սա էր երևի, մարդուն դարձնում էր ոչ միայն շատախոս ու համառ, այլև մի քիչ էլ հակատրամաբանական: Թե չէ թարսուշիտակ աշխարհն էլ է բաժանված մարդուն բավական տրամաբանական թվում:
Ա՜խ, վրեժի քաղցր համը... Նոր կյանք ստեղծելու և լրիվ նոր կին դառնալու երկարաժամկետ պլանները, մոտ ժամանակներում կատարվելիք ներդրումը: Բայց Ռոզը այդքան չէր կարող սպասել, արագ էր ուզում վրեժ լուծել: Այնպիսի բան պիտի աներ, որ նախկին սկեսուրը համբերությունից դուրս գա. նախկին ամուսնու ամբողջ ընտանիքի քունը փախնի: Ռոզը սատանայական մտքեր տներ: Աշխարհի երեսին Չաքմաքչյանների ընտանիքին ՙՙօտարՙՙ-ից բացի առավել համբերությունից կարող էր մի բան հանել՝ թուրքը:
«Նախկին ամուսնու մերձավոր թշնամու հետ սեթևեթելը ինչ հետաքրքիր է: Լավ. Արիզոնայի անապատում որտեղի՛ց թուրք տղամարդ գտնեի: Հո կակտուսի վրա չե՞ն աճում».֊ Ռոզը հաճույքով ծիծաղեց: ճակատագրի ի՜նչ հաճելի պատահականություն էր Արիզոնայի անապատներում սուպերմարկետի բաժնում սիսեռ փնտրելիս մի թուրքի հանդիպելը: Իսկ գուցե պատահականություն չէ՜ր:
Ռոզը նորից գործի գցեց մեքենան, բայց ուղիղ գնալու փոխարեն ձախ թեքվեց' շրջվելով ու հանդիպակաց ճանապարհն անցնելով՝ մեծ արագությամբ սկսեց հակառակ կողմով ընթանալ:
Ցտեսություն, տխուր օրեր,
Էլ չեմ ուզում, էլ չեմ ուզում:


53


Աչքը թարթելու չափ արագ' 1984 թվականի կապույտ Չեռոկի Ջիփը մտավ «Ֆրայի» սուպերմարկետի կայանատեղին:

Նախնական սեր եմ ուզում, սիրո ամենանախնական վիճակը..
.

Մեքենան կիսաշրջան գծեց, հետո հատելով փողոցը մտավ սուպերմարկետի մուտքով: Ռոզը տեսավ, որ երիտասարդը փոքրիկ տոպրակը ձեռքին, սպասում է ավտոբուսի կանգառում:
֊ Հեյ, Մուսթաֆֆա՛,- կանչեց նա' գլուխը հանելով պատուհանից:- Քեզ տեղ հասցնե՞մ:
Մուսթաֆան մի պահ զարմացած նայեց: Հետո թեթև թափահարեց գլուխը.
-Այո’, շնորհակալ եմ:
Ռոզը մեքենայի մեջ գիտակի տեսքով ժպտաց:
-Մոսթաֆֆա, քեզ դստերս հետ ծանոթացնեմ' Արմանուշի: Բայց ես նրան էմի եմ ասում: Է՚մի, տես, Մոսթաֆֆան է...
Երիտասարդը նայեց քնատ երեխային: Ռոզը նրա դեմքին ճանաչելու նշան փնտրեց, բայց չգտավ: Այդ պատճառով էլ որոշեց հուշել, ավելի պարզ հուշում անել.
-Աղջկաս անունը Արմանուշ Չաքմաքչյան է:
Ըստ երիտասարդի դեմքի հանգիստ արտահայտության' ազգանունն էլ նրան ոչինչ չասաց: Ռոզը կրկնելու կարիք զգաց.
-Արմանուշ Չաք-մաք-չյան:
Միայն այդ ժամանակ երիտասարդի շագանակագույն աչքերը փայլեցին, բայց ոչ այպես, ինչպես հույս ուներ Ռոզը:
-Չաք-մաք-չյան... Չաք-մաք-չը... Կարծես թուրքերեն լինի,- ուրախ բացականչեց նա:
-Իրականում հայերեն է,- զգուշացրեց Ռոզը: Գաղտնիքը բացահայտել էր, բայց կարծես ինքն իր հետ խոսեր, ոչ թե երիտասարդի:
-Հայրը' այսինքն նախկին ամուսինս...,- կոկորդը մաքրեց, ասես ուզում էր բերանի դառը համից ազատվել,֊ հայ էր:
-Այո՞,- անտարբեր ասաց Մուսթաֆան:

54


«Երևի չհասկացավ»,- մտածեց Ռոզը: Հետո երկար ժամանակ կոկորդը խեղդող հեծկլտոցը բաց թողնելու պես ծիծաղեց: <<Թող չհասկանա, ես հասկանում եմ... Մոսթաֆֆան իմ վրեժի միջոցը կլինի»:
-Նայի՛ր,- ասաց Ռոզը Սիրելի նապաստակի ձայնով:- Չգիտեմ, սիրո՛ւմ ես մեքսիկական արվեստը, բայց վաղը երեկոյան ցուցահանդես է բացվելու: Եթե ուրիշ պլաններ չունես, վաղը գնանք, հետո էլ կարող ենք արագ մի բան ուտել:
-Մեքսիկական արվե՛ստ...,- Մուսթաֆան կանգ աոավ նախադասության կեսին:
-Ասում են բավական լավն է,- ավելացրեց Ռոզը:- Ի՛նչ կասես... կուզե՛ս գալ:
-Մեքսիկական արվեստ...,- կրկնեց Մուսթաֆան՝ այս անգամ վստահությամբ:- Իհարկե, ինչու ոչ:

55


Երեք


ՇԱՔԱՐԻ ՓՈՇԻ



֊ Այս ի՞նչ փորձանք էր' մեր գլխին եկավ - գոռալով հյուրասրահ մտավ Տիգրան քեռին: Մխիթարանք գտնելու հույսով հուզմունքից մեծացած սև աչքերով շուրջը նայեց:- Լսածներս սուտ են, չէ՞: Թող մեկն ասի, որ ես սխալվել եմ:
Բեղերի տակից երևացող դիմացի երկու ատամների պատճառով նույնիսկ ամենազայրացած պահերին թվում էր' ժպտում է Տիգրան Իստանբուլյանը:
Այս վիճակում նույնիսկ ժպտում էր:
- Քեռի’, հանգստացեք, խնդրում եմ, հապա նստեք, սրտին վնաս կտաք,- ասում էր Սուրփուն հորաքույրը' Չաքմաքչյան քույրերից ամենափոքրը:
Ընտանիքում միայն նա էր կողմ Բարսամի ու Ռոզի ամուսնությանը, և այս ամենից հետո իրեն մեղավոր էր զգում: Սակայն նրա համար անսովոր էր իր վրա զայրանալը: Կալիֆոռնիայի Բերքլի համալսարանի մարդաբանական գիտությունների պրոֆեսոր Սուրփուն Չաքմաքչյանը բավական ինքնավստահ, ֆեմինիստ ակադեմիկոս էի, ով կարծում էր, որ աշխարհում ամեն խնդրի շուրջ կարելի է երկխոսել և խաղաղ ու տրամաբանական բանակցություններ վարել:
Այսպիսի զգացմունքային ընտանիքում այդ առանձնահատկությունների պատճառով երբեմն իրեն միայնակ էր զգում: Տիգրան Իստանբուլյանը հառաչելով ու բեղերը կրծոտելով՝ ուղղվեց դեպի ամենամոտ նստարանը: Ամբողջ ընտանիքը հավաքվել էր ուտելիքներով ծածկված հին կարմրափայտ սեղանի շուրջ, բայց սովորական կասկածյալներից բացի կարծես ոչ ոք հաց չէր ուտում: Վարսենիկ հորաքրաջ զույգ

56


երեխաները բազմոցին հանգիստ քնած էին: Կալիֆոռնիայի ծովածոցի շրջանում՝ Հայ Երիտասարդական Կազմակերպության կողմից ծրագրված սոցիալական բարեգործությանը մասնակցելու նպատակով Միննեապոլիսից եկած հեռու զարմիկ Գևորգ Քարաօղլանյանն էլ էր այստեղ: Վերջին երեք ամսում Գևորգն անընդհատ մասնակցել էր այս կազմակերպության բոլոր բարեգործություններին. Հայաստանի համար բարեգործական համերգներին, տարեկան մեծ զբոսախնջույքներին, Ամանորյա խնջույքին, Ուրբաթ օրվա լուսային խնջույքին, ձմեռվա գալա համերգին, Կիրակնօրյա տոնախմբություններին և Երևանում հանուն էկոտուրիզմի կազմակերպված ծառատունկի մրցույթին: Սակայն Տիգրան քեռին բարետես զարմիկի' Միննեապոլիսից Սան Ֆրանցիսկո հասնելու մեջ միայն դրական բաներ չէր տեսնում: Եթե տղամարդը հանկարծ այսքան ընկնում է մի կազմակերպության հետևից, ապա հաստատ կնոջ հարց կա: Գևորգն էլ երևի սիրահարվել է մի աղջկա, ում դեռևս սեր չի խոստովանել:
Դրա մասին մտածելով' Տիգրան քեռին ուղղվեց դեպի սեղանի ուտելիքները: Առջևը մի կուժ թան էր դրված' մեջը սառույց' ամերիկանացված թան: Նրա կողքին տարբեր չափերի գույնզգույն կավե ամանների մեջ' լոբու փիլաքի, քադընբուդու քյուֆթա, գարնիյարաք, փռից նոր հանած գաթա և ամենակարևորը, ա՜խ, ամենագրավիչը, բաստուրմա: Տիգրան Իստանբուլյանը խենթանում էր բաստուրմայի համար: Այնքան, որ իր մտածմունքները գեթ մի պահով էլ կմոռանար նրա համար: Հատկապես սեղանի մյուս ծայրին բուրմա քաղցրավենիքը տեսնելով' զայրույթը լրիվ մարեց:
Չնայած նրան, որ կնոջ խիստ դիետայի հսկողության տակ էր, Տիգրան քեռին ամեն անցնող տարի իր հայտնի փորին ճարպի մի շերտ էլ էր ավելացնում, ճիշտ ծառերի բների պես, որ ամեն տարի լայնության օղակներին մեկն էլ են գումարում: Կարճահասակությունից ու գիրությունից չբողոքող կարճահասակ ու գեր մարդ էր հիմա: Երկու տարի առաջ նրան նկարահանեցին մակարոնի գովազդում: Մի ուրախ խոհարարարի էր կերպավորում այնտեղ, նույնիսկ այն բանից հետո, որ կինը լքել է, նա իրեն չի կորցնում,

57


որովհետև գիտի խոհանոցում երջանիկ մակարոն պատրաստելու ձևը: Տիգրան քեռին կյանքում իսկապես նման էր գովազդային մարդու: Միշտ նրա ուրախությունն այնքան ուշադրություն էր գրավում, որ բարեկամների մեծ մասը, հենց ուզում էին ապացուցել, որ գեր մարդիկ ավելի ուրախ են լինում, անմիջապես նրա անունն էին տալիս: Սակայն միշտ ուրախություն տարածող Տիգրան քեռին այսօր իրեն նման չէր:
-Լավ Բարսամն ո՞ւր է,֊ ասաց Տիգրանը՝ պատառաքաղը խրելով քյուֆթայով լի ամանի մեջ:- Գիտի՞ կինն ինչ ղալաթներ է անում:
-Նախկին կինը - ուղղեց Զարուհի մորաքույրը: Ամբողջ օրը մեկը մյուսից ծույլ երեխաների հետ չարչարվող նախակրթարանի փորձառու ուսուցչուհին լսած ամեն մի սխալն ուղղելու սովորություն ուներ:
-Այո՜, իհարկե, նախկին կինը: Բայց կինը դա հո չի՞ զգում: Այդ կինը խելքը թռցրել է: Ինձ թող էլ Տիգրան չասեն, եթե սխալվում եմ. Ոոզ վհուկը այս ամենն արել է միայն մեզ նյարդայնացնելու համար: Թ՜ող ուրիշ անուն գտնեն ինձ:
-Քեռի ջա՜ն, ուրիշ անունի կարիք չես ունենա,- փորձեց մխիթարել Վարսենիկ հորաքույրը:- Դիտավորյալ է անում...
-Ինչ անում է, թող անի, իր սեփական կյանքը մեզ չի հետաքրքըում: Բայց թոռնիկս՝ ուրիշ հարց: Մի մատ խեղճ երեխա է: Անմիջապես պետք է փրկենք Արմանուշին այս փորձանքից, - մեջ ընկավ մի ձայն: Շուշան տատիկն էր: Սեղանից վեր կենալով' ծանր, հանգիստ քայլելով շարժվեց դեպի բազկաթոռը:
Չնայած հիանալի խոհարար լինելուն, երբեք ախորժակ չէր ունեցել, հատկապես վերջին շրջանում դուստրերը շատ էին անհանգստանում, որ օրը մի ամանից ավել չի ուտում ու գոյատևում է: Կարճահասակ, ոսկրոտ, սուր դիմագծերով, ճյուղի նման նուրբ կին էր: Կառավարման տարօրինակ լուսապսակ էր տարածում շուրջը, ամենաբազմազան արգելքների դեմ կամքը լարող, դիմացկուն մարդկանց հատուկ լուսապսակ: Ինչ էլ լիներ. Շուշան տատիկը պարտությունը չէր ընդունում: Հավատում էր, որ կյանքը ծայրեծայր գոյատևման պայքար է, սակայն պնդում էր. որ եթե հայ ես. երեք

58


անգամ ավելի դժվար է լինում, երեք անգամ ավելի բարդ: Միշտ էլ վճռականությունն ու դիմացինի սիրտը գրավելու նրա ունակությունը ապշեցրել էր ընտանիքին:
-Կարևորը թոռանս առողջությունն է, մնացածն ինչ դարդս է,֊ սա ասելով' Մեծ տատիկ Շուշանը հաստ շյուղերը վերցնելով' անցավ գործելուն: Շյուղերով մուգ կապույտ մանկական ծածկոցի առաջին շարքերն էր գործում: Անկյունում գործել էր Ա.Չ. տառերը' Արմանուշ Չաքմաքչյան: Քանի որ ընտանիքը դիտում էր շյուղերի պարը, մի պահ լռություն տիրեց: Շուշան տատիկի գործելը նման էր խմբակային թերապիայի: Շրջապատի մարդիկ հանդարտվում էին, երբ նրան գործելիս էին տեսնում: Կարծես աշխարհն ավելի շատ ապրելու տեղի կնմանվեր, այս գործի շարունակվելու դեպքում, կարծես վախենալու բան չէր լինի:
-Ճիշտ ես... իմ խեղճ Արմանուշիկ,- ասաց Տիգրան քեռին:
Քանի որ շատ լավ գիտեր, թե ինչ է նշանակում տոկունության հուշարձան քրոջ հետ չհամաձայնելը, բոլոր հարցերում պաշտպանում էր Շուշանին: Մի բիբարով տոլմա էլ ուտելով' ասաց.
-Այդ անմեղ գառնուկին ի՞նչ է լինելու:
Ոչ ոք ժամանակ չունեցավ պատասխանելու, որովհետև դռան կողմից բանալու շխկշխկոց լսվեց, ներս մտավ գունատ Բարսամը:
-Պա՜հ, ով եկավ: Պարո՜ն Բարսամ, պարո՜ն Բարսամ, մի մինուճար երեխա ունես, նրան էլ թուրքերն են մեծացնելու: Իսկ դու տեղիցդ չես շարժվում... Ամոթ:
-Ես ի՞նչ կարող եմ անել- Բարսամ Չաքմաքչյանը հոգնած նայեց քեռուն: Սակայն մի պահ հայացքը սահեց ու կանգ առավ պատին կախված Մարտիրոս Սարյանի նկարի հսկա կրկնօրինակի վրա:
Երկար նայեց նկարին, կարծես իր փնտրած պատասխանն, այնտեղ էր թաքնված. «Ծաղկած խնձորենիներ», 1912: Սակայն հավանաբար դա էլ չմխիթարեց նրան, որովհետև, երբ կրկին խոսեց, ձայնի մեջ միայն հուսահատություն կար.
-Խառնվելու իրավունք չունեմ: Ոոզը նրա մայրն է:
-Ամա՜ն, ի՞նչ մայր,- քրքջաց Տիգրան Իստանբուլյանը:

59


Նրա չափերի մարդու համար ծիծաղը շատ նուրբ էր. ընդհանրապես դա նկատվող, բայց վերահսկելի մանրուք էր. սակայն լարված պահերին լրիվ մոռացվում էր:
-Այդ անմեղ գառնուկը հետո ի՞նչ է ասելու ընկերներին: Հայրս Բարսամ Չաքմաքչյանն է, մեծ քեռուս անունը Տիգրաև Իստանբուլյաև է, նրա հայրը Երվանդ Իստանբուլյան, իմ անունը Արմանուշ Չաքմաքչյան է, ամբողջ տոհմս էսինչ էսինչյան... Ամբողջ ընտանիքը 1915 թվականին մսագործ թուրքերի ձեռքով կորցրած, ցեղասպանությունից մազապուրծ տոհմի թոռն եմ, սակայն Մուսթաֆա անունով թուրք է ինձ մեծացրել, այդ պատճառով էլ սովորեցի իմ արմատներին դավաճանելը, մեծացա, որ ժխտեմ հայոց ցեղա-սպանությունը: Անեկդոտ է, Աստված վկա... Վա՜յ, մեռնեմ պրծնեմ:
Տիգրան Իստանբուլյանը զայրացած լռեց և խոսքերի ազեցությունը ստուգելու համար հոնքերը կիտած նայեց զարմիկին: Բայց Բարսամը քարի պես անշարժ էր:
-Վազի՛ր, կանգնեցրու այս ամենը, Բարսա՚մ֊ ավելացրեց Տիգրան քեռին արդեն ավելի բարձր ձայնով:- Այս գիշեր թռիր Արիզոնա և քանի դեռ ուշ չէ, վերջ դիր այս կատակերգությանը: Խոսիր կնոջդ հետ. հայդե՛:
-Նախկին կնոջ,- ուղղեց Զարուհի մորաքույրը ամանի մեջ մի կտոր բուրմա դնելով:- Վա՜յ, իսկապես, սա չպետք է ուտեմ: Կալորիաների ռումբ է, Աստված վկա: Մայրի՛կ ջան, ինչի՞ ես այսքան շաքար լցրել այս քաղցրավենիքների մեջ: Ինչո՞ւ արհեստական քաղցրացնողներ չես փորձում:
-Չեմ փորձում, որովհետև ոչ մի արհեստական բան չի կարող ոտք դնել իմ խոհանոց,- պատասխանեց Շուշան Չաքմաքչյանը:- Քանի դեռ չեք ծերացել ու շաքարախտ չեք ստացել, ինչքան կարող եք, կերեք: Ամեն ինչ իր ժամանակին է գեղեցիկ:
-Աստված վկա, ճիշտ ես, համենայնդեպս իմ շաքարի ժամանակը դեռ չի հասել,- ասաց Զարուհի հորաքույրը աչքով տալով, բայց միայն բուրմայի կեսն ուտելու քաջություն ունեցավ: Դեռ չկերած՝ շրջվեց եղբոր կողմը.

60
Последний раз редактировалось Lusine1101 07 май 2017, 12:41, всего редактировалось 10 раз(а).
Аватара пользователя
Lusine1101 (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель

Էլիֆ Շաֆաք « Ստամբուլի բիճը»

Сообщение Lusine1101 » 04 май 2017, 11:47

-Համ էլ Ռոզն ի՞նչ գործ ունի Արիզոնայում:
-Այնտեղ աշխատանք է գտել- ասաց Բարսամը անարտահայտիչ ձայնով:
-Աստվա՜ծ իմ, ինչ գործ - հարձակվեց Վարսենիկ հորաքույրը:- Իբր ինչ կարող է անել այնտեղ... Համալսարանի սրճարաններում մատուցող աշխատե՜լն ուր, ի՜նքն ուր... Դիտավորյալ է անում: Ամբողջ աշխարհը կկարծի' նրան բավականաչափ ալիմենտ չենք տալիս: Թե մեզ մեղադրելու համար չի անում, ես ես չլինեմ: Դժվարությունների դեմ պայքարող խիզախ, միայնակ մայրիկի դեր է ստանձնել: Ինքն իր համար այդ դերն է ստեղծել:
-Արմանուշին Ռոզից վտանգ չի սպառնում,- ասաց Բարսամը փորձելով ձայնին մի պտղունց հույս ավելացնել:- Ռոզը համալսարանական կրթությունը շարունակելու համար մնաց Արիզոնայում: Ուսանողական կազմակերպությունում գտած գործը ժամանակավոր է: Իրականում ուզում է նախակրթարանի ուսուցչուհի դառնալ: Երեխաներին շատ է սիրում: Այստեղ վնաս չկա: Ի՞նչ կարևոր է, թե ում հետ է հանդիպում, եթե երջանիկ է և եթե Արմանուշին լավ է նայում:
-Որքան ճիշտ ես, այնքան էլ սխալ ես,- ասաց Սուրփուն հորաքույրը աչքերի հանկարծակի հեգնական փայլով:- Եթե իդեալական աշխարհում ապրեինք, դա նրա կյանքն է, կարող ես ասել, որ գործ չունենք: Պատմության և ազգի հասկացություն եթե չկա, հիշողության ու հասարակական պատասխանատվության զգացում չկա, եթե միայն այս պահով ես ապրում, իհարկե, կարող ես դա պահանջել: Սակայն, սիրելի' եղբայր, դու էլ շատ լավ գիտես, որ անցյալը անցնող-գնացող բան չէ: Անցյալը ապրում է ներկա ժամանակում և մեր հայրերի շունչը մեր երեխաների մեջ է... Այն ընթացքում, որ այդ մարդն է խնամելու երեխայիդ, իրավունք ունես նախկին կնոջդ կյանքին խառնվելու: Հատկապես' եթե սկսի թուրքի հետ հանդիպել:
Ակադեմիական ճառեր չսիրող և առօրյա խոսակցական լեզուն ինտելեկտուալ ժարգոնից գերադասող Վարսենիկ հորաքույրը մեջ ընկավ.
-Բարսա՜մ ջան, ես մի հարց ունեմ: Կարո՞ղ ես ինձ հայերեն խոսող մի թուրք ցույց տալ:

61


Բարսամը պատասխանելու փոխարեն խեթ նայեց քրոջը: Վարսենիկ հորաքույրը պատասխանեց.
-Ասա' ինձ, քանի՞ թուրք է հայերեն սովորել: Հը, կա՞ն այդպիսի թուրքեր: Ոչ: Ինչո՞ւ մեր մայրերը սովորեցին նրանց լեզուն, բայց հակառակը չեղավ: Պարզ չէ՞, թե ով է ում ղեկավարում: Վե՜ր կաց, արի Միջին Ասիայով մինչև Անատոլիայի խորքերը, հետո շուրջդ նայիր: Լա՜վ, այնտեղի նստակյաց միլիոնավոր հայերին ի՞նչ եղավ: Ձուլվեցին: Ոչնչացան: Սպանվեցին: Որբ մնացին: Վտարվեցին: Զրկվեցին ունեցվածքից: Իսկ հետո մոռացվեցին: Ինչպե՞ս կարող ես սեփական աղջկադ թողնել նրանց ձեռքում, ում պատճառով այսքաև քիչ ենք մնացել և այսքան տառապել ենք: Մեսրոպ Մաշտոցը գերեզմանում շուռ եկավ:
Ցանկանալով մեղմել զարմիկի սրտնեղությունը՝ Տիգրան քեռին այդ պահին սկսեց մի պատմություն անել.
-Մի օր մի արաբ մազերը կտրելու համար գնում է վարսավիրի մոտ: Կտրելուց հետո էլ ուզում է վարսավիրին փող տալ: «Քո փողը ոչ մի կերպ չեմ կարող ընղունել: Սա հասարակական ծառայություն է»,- ասում է վարսավիրը: Արաբը սրանից շատ է ուրախանում, զարմացած, բայց ուրախ դուրս է գալիս վարսավիրանոցից: Հաջորդ առավոտ, երբ վարսավիրը բացում է վարսավիրանոցը, դռան մոտ մի զամբյուղ է գտնում: Մի զամբյուղով խուրմա, վրան էլ «Շնորհակալություն» գրությամբ բացիկ:
Թախտին զույգ երեխաներից մեկը քնի մեջ շարժվեց:
-Հաջորդ օրը մի թուրք է ոտք դնում նույն վարսավիրանոց: Նա էլ է կտրում մազերը ու կտրելուց հետո ուզում է վճարել, սակայն վարսավիրը կրկին ասում է. «Փողը չեմ կարող ընդունել: Սա հասարակական ծառայություն է»: Թուրքը շատ է ուրախանում դրանից, զարմացած, բայց ուրախ դուրս է գալիս: Հաջորդ օրը խանութը բացելիս վարսավիրը դռան մոտ մի տուփ լոխում է գտնում, վրան «Շնորհակալություն» գրությամբ բացիկ:
Թախտին պառկած զույգի մյուս երեխան սկսեց լացել: Վարսենիկ հորաքույրը վազեց զույգի մոտ և մի հպումով լռեցրեց արտասվողին:

62


-Հաջորդ օրը մի հայ է գալիս նույն վարսավիրանոցը: Նա էլ մազերը կտրելուց հետո ցանկանում է վճարել վարսավիրին, բայց մարդը հակառակվում է. «Կներես, փողդ չեմ կարող վերցնել, սա հասարակական ծառայություն է»: Հայը սրանից շատ է ուրախանում, նա էլ բավական զարմացած, բայց ուրախ դուրս է գալիս խանութից: Հաջորդ օրը վարսավիրը վարսավիրանոցը բացելիս, մտածում է. «Տեսնես ինչ կա այնտեղ»:
-Մի տուփ... բուրմա՞,- հարցրեց հեռու զարմիկ Գևորգ Քարաօղլանյանը:
-Ո՜չ, վարսավիրը իր առաջ տեսնում է ևս 12 հայի: Այնտեղ շարված սպասում էին:
-Ի՞նչ, ուզում ես ասել, որ ձրիակեր ժողովո՞ւրդ ենք - ասաց Գևորգը:
-Ո՜չ, պարո՜ն, ի՞նչ կապ ունի: Ինչպե՞ս ես լսում, անգրագե՜տ երեխա,- հակառակվեց Տիգրան քեռին:- Միայն ուզում եմ ասել, թե մենք հայերս, որքան ենք օգնում միմյանց: Հենց մի լավ բան ենք տեսնում, անմիջապես պատմում ենք ընկերներին ու բարեկամներին: Հայ ժողովուրդը կոլեկտիվ հոգու շնորհիվ է որ կարողացել է' գոյատևել: Այլապես վաղուց վերացած կլինեինք, ազգը կչորանար:
-Բայց այսպիսի խոսք էլ կա: Ասում են, թե երկու հայ հենց մի տեղ են ընկնում, սկսում են մասնատվել, երեք տարբեր եկեղեցի են հիմնում,- մեջ ընկավ զարմիկ Գևորգը, որ վճռել էր հակառակվել:
-Դաս մատերս մոմ ըրի, նորեն գոհ չմնաց,- փնթփնթաց Տիգրան Իստանբուլյանը: Երբ ուզում էր երիտասարդներից բողոքել, հայերեն էր խոսում:
Քիչ-միչ թերթային հայերենը հասկացող, բայց տանը խոսվող հայերենից դժվարացող Գևորգը ծիծաղեց' փորձելով թաքցնել, որ հասկացել է նախադասության առաջին հատվածը, իսկ երկրորդը' ոչ:
-Տղային մի’ զայրացրու,- թուրքերեն ասաց Շուշան տատիկը: Սենյակի մեծերը ամեն անգամ, երբ ուզում էին իրար բան ասել, որ երեխաները չհասկանան, թուրքերեն էին խոսում:
Տիգրան քեռին մոր կողմից նախատինքի արժանացած երեխայի պես ամաչելով' խոր շունչ քաշեց, շարունակեց բուրմա ուտել:

63


Սենյակում ճնշող լռություն տիրեց: Փողոցի լապտերների թույլ լույսի ներքո վերամարմնավորվեցին, երեք տղամարդ, կանանց երեք սերունդ մայրը, աղջիկները և թախտին հանգիստ քնած նորածին զույգը, և շրջապատը գարդարող տասնյակ գորգիկները, պահարանի անտիկ արծաթեղենը, պահարանին դրված ինքնաեռը, ուտելուց հետո նվագելու համար պահարանից հանած Երկու ձայնասկավառակները (Կոմիտաս. Ավանդական երգեր և Երևանի կանանց երգչախմբի կատարմամբ հայկական երաժշտություն), տեսանվագարկիչի մեջ կիսատ դիտված տեսաերիզ («Նռան գույնը»), մի քանի նկար, Սուրբ Աննայի սրբապատկերը, Հայաստանի քարտեզը, ճերմակ ձյունով ծածկված Արարատի նկարը... բոլորը և ամեն ինչ կարճ ժամանակով թաղվեց լռության մեջ: Քիչ անց կայանած մեքենաներից մեկի ուժեղ լույսը լցվեց ներս, լուսավորեց պատին կախված զարդանախշ շրջանակով աղոթքը. «Ձեզ ճշմարտությունն եմ ասում, երկրի վրա ինչ կապեք, երկնքում է կապվելու և երկրի վրա ինչ քանդեք, երկնքում է քանդվելու»:
Աղմկոտ երեխաներով և հետաքրքրասեր տուրիստներով տրամվայը զնգոցով անցավ: Սան-Ֆրանցիսկոյի պիկ ժամի աղմուկը լցվելով սենյակ' Չաքմաքչյան ընտանիքին փրկեց լճացումից:
-Ռոզը հետին մտքեր չունի,- կրկին պաշտպանության անցավ Բարսամը:- Համ էլ մեր սովորույթներին հարմարվելը նրա համար այնքան էլ հեշտ բան չէ: Հիշում եմ, երբ նոր էինք ծանոթացել. Կենտուկիից եկած ամաչկոտ, բարյացակամ աղջիկ էր:
-Դժոխքի ճանապարհը լիքն է բարյացակամության քարերով, ասում են,- ասաց Տիգրան քեռին:
Բայց Բարսամը նրան չպատասխանեց.
-Ուր Ռոզն է մեծացել, այնքան փակ տեղ է, որ նույնիսկ ալկոհոլ չեն վաճառում: Արգելված է: Գիտե՞ք, որ Կենտուկիում է կատարվում էլիզաբեթթաունի ամենամյա ամենահուզիչ իրադարձությունը՝ Հերոսների օրը: Նրանք Ամերիկա մայրցամաք առաջինը ոտք դրածների նման հագնվելով' քայլում են գյուղաքաղաքով,- ասաց Բարսամը' անհույս աղերսանքով ձեռքերը պարզելով վեր՝ ասես ուզում էր

64


Աստծու ուշադրությունը գրավել իր վրա:- Հետո էլ գեներալ Ջորջ Արմսթրոնգ Կուստերի հետ հանդիպելու համար գնում են քաղաքի կենտրոն ու հերոսական երգեր երգում: Այդ մարդկանց համար ամենամեծ ուրախությունը սա է:
-Դրա համար էլ հենց սկզբից չպիտի ամուսնանայիր նրա հետ,- թեթև քրքիջով ասաց Տիգրան քեռին: Զայրույթից հետք անգամ չէր մնացել: Երբևէ չէին տեսել, որ ամենասիրած զարմիկից կես ժամից ավելի նեղացած մնար:
-Եթե ձեզ գոնե մի անգամ Ռոզի տեղը դնեք, կհասկանաք խեղճ աղջիկը ինչեր է տարել: Փոքրիկ գյուղաքաղաքից վեր կաց արի աշխարհ, հայրդ ու մայրդ սարքավորումների խանութ աշխատեցնեն, տարիներով այնտեղից դուրս մի արի ու դուրս գալուն պես սիրահարվիր հայի: Դեռ առանց հասկանալու, թե ինչ է կատարվում, հայտնվեց այս խենթ տոհմի մեջ: Մենք էլ հեշտ մարդիկ չենք: Վայ նրան, ով մեզ համապատասխան չէ: Ի՞նչ աներ Ռոզը: Իհարկե, իրար խառնվեց:
-Աստված վկա, Ռոզն էլ մեզ համար չէր,- հակառակվեց Վարսենիկ հորաքույրը' պատառաքաղը քյուֆթայի մեջ խրելուց առաջ շրջվելով դեպի եղբայրը: Ի տարբերություն իր մայրիկի' միշտ ախորժակ ուներ և չնայած ամեն օր սպառած ուտելիքի քանակին ու վերջերս զույգ երեխա աշխարհ բերելուն, հրաշք էր, որ կարողանում էր այդքան նիհար մնալ:- Հենց հիշում Եմ, միակ ուտելիքը, որ կարողանում էր պատրաստել, գառան այդ սարսափելի ազդրերը... Ամեն անգամ, երբ տուն էինք գալիս, կեղտոտ գոգնոցը կապած դրանք էր կարմրացնում:
Բարսամից բացի բոլորը ծիծաղեցին:
-Բայց պետք է նրան արժանին մատուցել- շարունակեց Վարսենիկ հորաքույրը' գոհ մնալով լսողների աջակցությունից,- երբեմն սոուսը փոխում էր: Երբեմն Թեքս-մեքս սոուսով համեմված, երբեմն կրեմային սոուսով էինք ուտում միսը... Կինդ խոհանոցում միշտ փոփոխություններ էր անում:
-Նախկին կինը,- ուղղեց Զարուհի հորաքույրը:

65


֊ Բայց դուք էլ պակաս վատության չեք արել- ասաց Բարսամը' ոչ ոքի չնայելով,- եթե հիշում եք, նրա սովորած առաջին բառը «օտարն» էր:
֊ Ի՞նչ, ուզում ես ասել, օտար չէ՞ր,- նրա կողմը թեքվեց Տիգրան քեռին ու թփթփացրեց մեջքին:- Որ օտար է, ինչո՞ւ օտար չասենք:
-Բայց հիշեցնեմ,- ասաց Բարսամը,- որ այս ընտանիքում ոմանք լավ էլ ծաղկացրին այդ բառը: Մի օտար ավել, մի օտար պակաս: Օտարի աղջիկ ես, այսօր կաս, վաղը չկաս, չէի՞ք ասում խեղճին: Դու գնացող ես, մենք ենք մնացող, չե՞ք ասել:
-Ամա՜ն, ասել ենք, ասել ենք, ի՞նչ կա դրա մեջ,- մեղքն իր վրա վերցնելով' քիթը կախեց Վարսենիկ հորաքույրը:- Սո՞ւտ է, այդպես էլ եղավ: Եղբորից բացի ո՞վ կա: Ռոզը կգնա էլ, կգա էլ, բայց քույրը մինչև մահ մնում է եղբոր կողքին:
Այդ խոսքից հետո երեք քույրերը միաժամանակ սիրով նայեցին Բարսամին' ընտանիքի փոքրին:
-Այսքան հումորը բավական է:
Խոսողը Շուշան տատն էր: Խոսքերն անմիջապես ազդեցին: Լռեցին: Արևը մայր մտավ, ներսի լույսը պակասեց: Սեղանի մոտ նստածներից մեկը վեր կենալով' վառեց բյուրեղյա ջահը:
-Պիտի չթողնենք, որ Արմանուշին վնաս տան, կարևորը դա է,- կամացուկ ասաց Շուշան տատը: Դեմքի անթիվ գծերն ու ձեռքերի նուրբ, մանուշակագույն երակները սպիտակ լույսի տակ ընդգծվել էին:
-Այդ անմեղ գառնուկը մեր կարիքն է զգում, մենք էլ' իրենը:
Լուսավորված դեմքով ավելացրեց այն տոնով, որով երեխաներին ու թոռներին պատմում էր իր հեքիաթները, որոնք միշտ լավ ավարտ են ունենում.
-Միայն հայը կարող է հասկանալ, թե ինչ է նշանակում այսքան պակասելը, թվով այսքան փոքր մնալը: Էտած ծառի պես փոքրացանք: Իհարկե. Ռոզն ազատ է, կարող է ուզած մարդու հետ ծանոթանալ. նույնիսկ ամուսնանալ դա մեզ չի վերաբերվում: Բայց Բարսամի երեխան հայ է և պետք է հայի պես մեծանա:

66


Չորս


ԲՈՎԱԾ ՊԻՍՏԱԿ



Ասյա Քազանջըն չգիտեր, թե ինչու են ոմանք խենթանում իրենց ծննդյան օրերի համար, բայց գոնե գիտեր, որ ինքը նման մարդկանցից չէ: Ատում էր իր ծննդյան օրերը: Գուցե՞ որովհետև մանկուց ի վեր ամեն ծննդյան տարեդարձին նույն անհամ տորթն էր ստիպված լինում ուտել եռաշերտ կարամելով, շագանակով (չափազանց քաղցր) խմորի վրա հարած լիմոնի կրեմով (չափազանց թթու): Երբեք չէր հասկանում' ինչո՞ւ են մորաքույրները սրտատրոփ սպասում, որ իրեն երջանկացնեն այդ անհաջող տորթով: Բայց միայն Ասյայի բողոքներն էին լսում: Ով գիտի, գուցե ամեն տարի այդ ժամանակ մոռացության ամպ էր նստում նրանց վրա: Գուցե մոռանում էին, որ նա տորթ չի սիրում: Պետք է որ ամեն անգամ նախորդ ծննդյան տոնի հուշերը սրբած և հիշողությունը զրոյացրած լինեին: Ինչո՞ւ ոչ:
Քազանջըների ընտանիքը ուրիշների պատմությունները երբևէ չմոռանալու և սեփական պատմությունները վայրկենական ջնջելու հակում ունեցող ընտանիք էր:
Իրականում' Ասյան մինչև այս ծնունդը ամեն ծննդյան տարեդարձի ուտում էր նույն տորթը, բայց ամեն անգամ իր հետ կապված մի նոր ճշմարտության էր հայտնաբերում: Օրինակ' երեք տարեկանում եթե բավականաչափ լացուկոծ դներ, կկարողանար ամեն ինչ ձեոք բերել: Դրանից երեք տարի անց' վեց տարեկանում, հասկացավ, որ պետք է լացին վերջ դնել, հակառակ դեպքում միշտ երեխա կմնա: Ութ տարեկանում խորապես զգացած, բայց ամբողջովին չբացահայտած ճշմարտություն պարզեց. իր բիճ լինելը:

67


Այժմ հետ նայելով կարծում էր, որ բացի իր սեփական ջանքերից, պետք է արժանին հատուցել նաև Գյուլսում տատիկին: Պատահաբար երկուսով հյուրասենյակում էին: Գյուլսումը զբաղված էր իր շատ սիրելի բույսերը ջրելով, իսկ դեռ ութ տարեկան Ասյան' նկարչական տետրի ժպտացող ծաղրածուին էր նկարում:
-Տատի՛կ, ինչո՞ւ ես ծաղկամանների հետ խոսում,- հանկարծ հարցրեց Ասյան:
-Ծաղկամանների հետ չեմ խոսում, բույսերի հետ եմ խոսում,- ասաց տատիկը:- Եթե խոսես բույսերի հետ, ավելի արագ մեծանալով' կգեղեցկանան:
-Իսկապե՞ս,- ասաց Ասյան' շրթունքները ուռցնելով' ցույց տալով, թե չի հավատում:
-Իսկապես: Բույսերին պետք է ասել' հողը ձեր մայրն է, ջուրը' հայրը: Եթե այսպես ասես, շատ կուրախանան, կծաղկեն:
Ասյան այլևս հարց չտալով' շարունակեց նկարել: Ծաղրածուի զգեստը ծիրանագույն, իսկ ատամները կանաչ ներկեց: Հենց ուզում էր կոշիկները կարմիր ներկել, հանկարծ կանգ առավ, երեսառած տոնով սկսեց տատիկին նմանակել.
-Ջանի՛կս, ջանի՛կս, վա՜յ, վա՜յ, հողը մայրդ է, ջուրը' հայրդ:
Գյուլսում տատիկը հոնքերը կիտեց, բայց մի պահ իրեն այնպես պահեց, ասես չի նկատել: Այս անտարբերությունից ավելի ոգևորված' Ասյան շարունակեց նմանակումը:
Ջրելու հերթը հասել էր աֆրիկյան մանուշակին' Գյուլսում տատիկի սիրելիին: Տարեց կինը սկսեց երգել ծաղկի համար.
-Ամա՜ն, ամա՜ն: Ինչպե՞ս է իմ գեղեցկուհին:
Ասյան անմիջապես նմանակեց.
-Ամա՜ն, ամա՜ն, ինչպե՜ս է գեղեցկուհիս:
Այս անգամ Գյուլսում տատիկի հոնքերը մի լավ խոժոռվեցին.
-Ինչ էլ մանուշակագույն բացվել ես,- ասաց նա ծաղկին:
-Ինչ էլ մանուշակագույն բացվել են,- արձագանքեց Ասյան ամենաերեսառած ձայնով:

68


Ահա այդ պահին Գյուլսում տատիկը զայրացավ և ինքնիրեն մրթմրթալով' կամացուկ ասաց այդ բառը.
֊Բի՛ճ:
Այնքան ցածր ասաց, որ Ասյան անմիջապես չզգաց, որ դա իրեն է ուղղված, այլ ոչ թե ծաղկին: Ինչպես ասվել էր, այնպես էլ անցավ-գնաց այդ բառը: Բայց Ասյան չմոռացավ:
Ասյան այս բառի իմաստը ամբողջությամբ հասկացավ միայն հաջորդ տարի' իր իններորդ տարեդարձին, միայն այն ժամանակ, երբ մի երեխա իրեն կանչեց' բիճ: Իններորդ տարեդարձի բացահայտումն էլ, ահա, սա էր: Բիճությունը տատիկի զայրացած բառից չէր բաղկացած, այն անցողիկ չէր, հարատև էր: Հետո, երբ տասը տարեկան դարձավ, իրեն պատկանող մեկ այլ բացահայտում էլ արեց, ի տարբերություն դասարանի մյուս բոլոր աղջիկների' միայն իրենց տանը հոր կամ տղամարդու մոդել չկար: Եվս երեք տարի էր պետք, որպեսզի հասկանար, թե դա ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ աղջիկ երեխայի վրա: Տասնչորս, տասնհինգ և տասնվեց տարեկաններում հերթով դա էր բացահայտելու. մյուսների ընտանիքները իրենին չէին նմանվում, և որոշ ընտանիքներ կարողանում էին շատ նորմալ լինել: Իսկ Քազանջըների ընտանիքում, որտեղ տղամարդիկ ժամանակից շուտ և տարօրինակ կերպով անհետանում էին, կանայք չափից դուրս շատ էին, և այնտեղ չափից դուրս շատ գաղտնիքներ կային: Ասյայի' այս դասակարգման մեջ ամենավերջին բացահայտումը ամենաահավորն էր. ինչքան էլ ուզեր, երբեք գեղեցիկ կին չէր դառնալու:
Ասյա Քազանջըն հաջորդ տարի' տասնյոթ տարեկան դաոնալիս մի նոր բացահայտում էր անելու, ինքը այս քաղաքին չէր պատկանում: Այստեղին չէր պատկանում: Ստամբուլի հետ իր կապը ավելի խոր չէր, քան քաղաքապետարանի կողմից ամենուր փակցրած «Ուշադրություն, ճանապարհային աշխատանքներ» կամ էլ «Շենքի վերանորոգում: Ներողություն ենք խնդրում ժամանակավոր անհարմարավետության համար» հայտարարությունները: Ասյան էլ ժամանակավոր անհարմարավետաթյուն էր այս քաղաքի համար: Արդեն

69


հաջորդ տարի' տասնութամյակից ուղիղ երկու օր առաջ, Ասյան տան դեղերի պահարանիկը դատարկել և այնտեղի բոլոր հաբերը խմել էր: Հերիք չէ, որ ստամոքսի ամբողջ պարունակությունը դուրս թափեց, գավաթներով զզվելի հոտ ունեցող մոխրագույն բույսերի թեյ խմեցրին: Այսպիսով, Ասյան, նախորդ բացահայտումներին ևս մեկը գումարելով' բոլորեց տասնութամյակը: Այս անտիկ աշխարհում ինքնասպանություն գործելն իրականում առավելություն էր, և իր ընտանիքի պես ընտանիքում ապրելիս այս առավելությունից օգուտ չէր կարող ստանալ:
Անհայտ պատճառներով Ասյա Քազանջըի' երաժշտության հանդեպ սերը այդ օրերից սկսվեց: Դա անցողիկ սեր չէր: Ավելին, հնարավորինս շոշափելի սեր էր: Սակայն միայն մի երաժշտի էր սիրում' Ջոնի Քեշ:
Նրա մասին ամեն ինչ գիտեր. Արկանզասից Աեմֆիս ձգված կյանքի բոլոր մանրամասները, դժվարությունները, տխրությունները, կնոջ հանդեպ սերը, վայրէջքներն ու վերելքները, նկարները, շաժումները և, իհարկե, երգերի բառերը: Ասյան, որ Ջոնի Քեշի երգերն իր կյանքի կարգախոսն էր դարձրել հավատում էր նրա մի երգի բառերին. «Տանջողի հոգով ես ծնվել, ուր գնաս, խնդիր ես ստեղծելու»:
Այսօր տասնինը տարեկան էր դառնում և իրեն աոաջին անգամ հասուն էր զգում: Այնուամենայնիվ, իրեն հետաքրքրող մի այլ խնդրի էր անդրադարձել, այն տարիքում էր, երբ մայրն ունեցել էր իրեն: Այսպիսով, ոչ ոք չէր կարող նրան երեխայի տեղ դնել: Աղջիկ երեխաները, հասնելով այն տարիքին, երբ մայրն իրենց ունեցել է, արդեն կարող են կին համարվել:
Այս մտքից ոգևորված' մրթմրթաց.
- Իմացած լինեք, ձեզ զգուշացնում եմ: Այս տարի ծննդյան տորթ- մորթ չեմ ուզում:
Ուսերը բարձրացրած, ձեռքերը խաչած' կանգնել էր. մոռացել էր, որ ամեն անգամ այսպես կանգնելիս մեծ կուրծքն ընդգծվում է: Եթե հիշեր, հաստատ ամեն անգամվա պես իր պատյանի մեջ կմտներ,

70


որովհետև Ասյա Քազանջըն ատում էր մորից ստացած ժառանգական այդ թեռը' մեծ կուրծքը:
Երբեմն իրեն նմանեցնում էր Ղուրանի խորհրդավոր կերպար Դաբբեթ-ուլ Արզին. տարբեր կենդանիների մարմիններից կազմված մարմնով դատաստանի օրը մարդկանց երևացող էակի պես Ասյան էլ գոյություն չունեցող մասերի ամբողջություն էր երևում իր աչքին: Նրա մարմինը բաղկացած էր ընտանիքի բոլոր կանանցից ժառանգած, միմյանց չներդաշնակող մասերից: Բարձրահասակ էր, այս քաղաքի կանանցից շատ ավելի բարձրահասակ, ճիշտ Ջելիհա մորաքրոջ նման, Ջևրիյե մորաքրոջ ոսկրոտ, բարակ երակներով մատներն ուներ, Ֆերիդե մորաքրոջ նյարդայնացնելու չափ սուր ծնոտը, Բանու մորաքրոջ փղի ականջները: Նման արծվաքիթ աշխարհում երկու հոգի ուներ' Ֆաթիհ Սուլթան Մեհմեդը և Զելիհա մորաքույրը: Հավանեք, թե չհավանեք, Սուլթան Մ՜եհմեդը գրավել է Կոստանդնուպոլիսը. այս իրադարձության դիմաց կարելի է ուշադրություն չդարձնել քթի ձևին: Ինչ վերաբերում է Զելիհա մորաքրոջը, այնքան լավ ու տպավորիչ տեսք ուներ, որ մարդիկ քթին ուշադրություն չէին դարձնում, նա հիպնոսում էր իր ընդհանուր տեսքով: Բայց Ասյան ոչ Մեհմեդ Սուլթան Ֆաթիհի նման նվաճումներ էր ունեցել, ոչ էլ Զելիհա մորաքրոջ գրավչությունն ուներ: Դե որ այդպես է, ինչպե՜ս կարող էր մարդկանց արգելել իր քթին նայել:
Բայց ճիշտը խոսենք, Ասյան հարազատներից ժառանգած լավ բաներ էլ ուներ: Ամենաառաջինը' մազերը: Գանգուր, սև ու փարթամ մազեր ուներ, տեսականորեն' ընտանիքի բոլոր կանանց պես. բայց գործնականում' միայն Զելիհա մորաքրոջ նման: Ամեն անգամ կարգապահ ուսուցիչ Ջևրիյե մորաքույրը մազերը ձիգ հյուս էր անում, իսկ Բանու մորաքրոջ հետ անհնար էր համեմատական անցկացնել, որովհետև միշտ գլխաշոր էր կապում: Ֆերիդե մորաքույրը մազերի ձևն ու գույնը անընդհատ փոխում էր' կախված հոգեվիճակից: Գյուլսում տատիկը բամբակե գլուխ ուներ, որովհետև ամբողջովին սպիտակել էր և ամոթալի համարելով տարեց կանանց' տարիքից ջահել երևալու ջանքները, հրաժարվել էր մազերը ներկելուց: Մյուս կողմից' նրանից շատ ավելի մեծ Մեծ տատիկը կարմիր հինայով

71


ներկած մազերից երբեք չէր հրաժարվում: Աստիճանաբար ծանրացող ալզհեյմերի պատճառով նույնիսկ եթե երեխաների անուններն ու մի շարք այլ բաներ էլ մոռանար, մազերը հինա դնելը կարծես երբեք չէր մոռանում:
Դրական ժառանգական ցուցակին Ասյա Քազանջըն կարող էր ավելացնել նշաձև դարչնագույն աչքերը (Բանու մորաքրոջից), բարձր ճակատը (Ջևրիյե մորաքրոջից), պոռթկուն, բայց միևնույն ժամանակ տարօրինակ աշխույժ և ուրախ խառնվածքը (Ֆերիդե մորաքրոջից): Ամեն անցնող տարի տեսնելով, որ ավելի ու ավելի է նմանվում նրանց, ամբողջ մարմնով փշաքաղվում էր: Միայն մի բայց կար հակատրամաբանությունը: Քազանջը կանայք ասես երդվյալ իռացիոնալ լինեին: Ընտանիքում ոչ ոք տրամաբանորեն չէր մտածում: Այս հարկի տակ խելքի և բանականության հանդեպ անտարբերություն էր տիրում: Այս ամենին հետևելով' Ասյան բազմիցս իրեն խոսք էր տվել, որ խելացի, վերլուծական մտքի ճանապարհից չի շեղվի: Երբեք նրանց պես հակատրամաբանական չի լինի: Տասնինը տարեկանում Ասյան այնքան էր ուզում սեփական «ես»-ը և անկախությունն ապացուցել, որ ամենաչարացած կռիվների էր բռնվում, ամենաանհնար ընդվզումներն ունենում: Այժմ զրույց է գնում տորթին հակառակվելու մասին, որը զայրույթից հետո այսպիսի շարունակություն ունեցավ.
-Այդ հիմար տորթից արդեն չեմ ուզում:
-Շատ ուշ է, օրիո՜րդ: Արդեն սարքել ենք,- ասաց Բանու մորա¬ույրը նոր բացած Տարոտ գուշակության քարտերի վրայից Ասյայի ուղղությամբ արագ հայացք նետելով: Սովորաբար՛ եթե սրանից հետո եկող երեք քարտը լավը չէր լինում, ապա դա մտածմունքի և խառնաշփոթության նշան էր:
-Բայց ձևացրու, որ չգիտես, թե չէ մայրդ կտխրի: Թող անակն¬կալ լինի:
-Այդպիսի բացահայտ բանն ինչպե՞ս կարող է անակնկալ լինել- ասաց Ասյան:
Հավանաբար սա էլ Քազանջըների ընտանիքում գեներով էր անցնում: Ամեն տեսակի հիմարություն սպասելի էր այս տանը:

72


-Ամեն տարի նույն տորթը ուտելուց կշտացել եմ: Ճակատագիրս իմանալու համար բախտագուշակ լինելը պարտադիր չէ:
-Այս տանը գուշակություն անող միակ մարդը ես եմ, ոչ թե դու,- աչքով անելով ասաց Բանու մորաքույրը:
Դա ճիշտ էր, գոնե որոշ չափով: Տարիներ շարունակ ապագան գաշակելու ունակությունը զարգացրած Բանու մորաքույրը արդեն տանն էր ընդանում հաճախորդներին և դրանով գումար էր վաստակում: Գուշակի գոյությունը Ստամբուլում լեգենդի նման էր: Երբեմն բավական էր միայն պատահական հաջողությամբ գուջակել ինչ-որ մեկի ապագան: Մեկ էլ տեսար այդ մարդը ամեն հանդիպածին պատմում է, բացի այդ էլ աոաջին հաճախորդդ է դարձել: Պետք է որ նման լուրերը քամու և ճայերի օգնությամբ տարածվելիս լինեն, այլապես ինչպե՞ս կարելի բացատրել այն, որ մի քանի շաբաթվա մեջ հաճախորդներրը դռան մոտ հերթ էին առաջացրել: Բանու մորաքույրն էլ գուշակության արվեստի աստիճաններով ցատկռտելով' բարձրանում էր և ամեն քայլով ավելի հայտնի դառնում:
Այժմ քաղաքի բոլոր կողմերից գալիս էին նրա հաճախորդները. կույսեր և այրիներ, երիտասարդ աղջիկներ և անատամ տատիկներ, աղքատներ և հարուստներ, մելամաղձոտներն ու կասկածամիտները գալիս էին այստեղ՝ ձգտելով իմանալ, թե ճակատագիրը նրանց ինչ է բերելու: Բազմաթիվ հարցերով էին գալիս, հարցերին կամ մասնակի պատասխաններ էին ստանում, կամ էլ նորերն ավելացրած' հեռանում էին: Ոմանք իրենց շնորհակալությունը հայտնելու կամ ճակատագրին կաշառելու հույսով մեծ փողեր էին տալիս, բայց կային մարդիկ, որ մի գրոշ էլ չէին տալիս: Ինչքան էլ տարբեր լինեին, միևնույն է, մի ընդհանրություն ունեին հաճախորդները, առանց բացառության բոլորը կանայք էին: Այն օրվանից, երբ Բանու մորաքույրն իրեն գուշակ էր հայտարարել, երդվել էր, որ երբեք տղամարդ հաճախորդ չի ունենա: Այդ ընթացքում, սկսած արտաքին տեսքից, Բանու մորաքույրը շատ բան էր արմատապես փոխել: Գուշակության կարիերայի սկզբում տանը շրջում էր ուսին անփութորեն նետած նախշազարդ շալերով:

73


Շատ չանցած' շալերին փոխարինելու եկան քաշմիրից էթոլները, նրանց փոխարեն' փաշմինա շարֆերը, իսկ դրանց փոխարեն' թույլ կապած մետաքսե գլխաշորեր' միշտ կարմիր երանգներով: Հետո Աստված գիտի որքան ժամանակ գաղտնի մտածած որոշումը հրապարակեց. նյութական և աշխարհիկ ամեն ինչից ետ էր կանգնելու, իրեն ամբողջությամբ նվիրելու էր Աստծո ծառայությանը: Ի վերջո հասավ նրան, որ հայտարարեց, թե հին դերվիշների պես պատրաստ է զղջման շրջան անցնել և հրաժարվել բոլոր աշխարհիկ բարիքներից:
-Քեզնից ի՞նչ դերվիշ, խելքդ գլուխդ հավաքիր,- միաձայն ասացին քույրերը:
Քազանջըների տոհմում շեյխերի անունը երբեք չէր լսվել: Որոշել էին, որ նա պետք է հրաժարվի այդ տարօրինակությունից: Այդ նպատակով երեքն էլ միասին հայտնեցին իրենց դեմ լինելը' յուրաքանչյուրը հնարավորինս համոզիչ ձևով ու ձայնով:
-Եթե նկատել ես, դերվիշները կտավից կամ կոշտ բրդից շապիկներ են կրում, ոչ թե քաշմիրի շալեր,- ասաց Ջևրիյե մորաքույրը' քույրերից ամենատխուրը, ամենաչափավորը:
Հագուստների համար մտահոգվող Բանու մորաքույրն անհանգստացավ:
-Բացի այդ, ասում են' կամ քեչայի, կամ ծղոտի վրա են պառկում, ոչ թե քեզ նման' բմբուլներով օրթոպեդիկ անկողնում,- օգնության եկավ Ֆերիդե մորաքույրը քույրերից ամենաանհավասարակշիոը, ամենախենթը:
Բանու մորաքույրը հարցաքննողների աչքերին չնայելու համար նայեց դիմացի պատին ու ձայն չհանեց: Ինչ կարող էր անել, հատուկ օրթոպեդիկ մահճակալի վրա չպառկեր, մեջքի ցավից չէր ազատվի: Աղքատության բացարձակ աստիճանին կհասներ առանց օրթոպեդտիկ մահճակալից հրաժարվելու:
-Բացի այդ, դերվիշը նախ և առաջ սպանում է իր չարությունը: Մի հատ քեզ նայիր, տեղով մեկ չարություն ես,֊ սա Ջելիհա մորաքույրն էր' քույրերից ամենասուր լեզուն ունեցողը, ամենաանամոթը:

74


Ցանկանալով ինքն իրեն պաշտպանել' Բանու մորաքույրն անցավ հակագրոհի.
-Հեչ էլ այդպես չի: Ես չարություն չունեմ: Եթե կա էլ, այսուհետ չի լինի: Այդ օրերն անցյալում են մնացել- հետո նոր ձեռք բերած միստիկ ձայնով ավելացրեց:֊ Երդվում եմ, պայքարելու եմ չարությանս դեմ և նրան հաղթելու եմ:
Քազանջըների ընտանիքում երբ որ մեկը անսովոր բան էր անում, մյուսները նույն վարվելակերպն էին ձեռք բերում.
-Վայ, ոնց ուզում ես արա, խնդրեմ: Կարծես թե շատ պետքներս է:
Այս անգամ էլ էր նույնը, ոչ ոք Բանու մորաքրոջ պնդումները լուրջ չընդունեց: Սակայն այս խոսակցությունից հետո Բանու մորաքույրը գնաց իր սենյակը, դուռը փակեց և, բացի լոգարան ու խոհանոց կարճ այցելություններից, այդ դուռը քառասուն օր շարունակ չբացեց: Մեկ էլ մի անգամ դռան վրա ստվարաթղթից ցուցանակ փակցնելու համար բացեց.

«ԱՅՍՏԵՂ ՄՏՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ
ՊԵՏՔ է ԹՈՂՆԵՍ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԴ»


Մեկուսացման օրերի սկզբում փորձեց իր մոտ վերցնել Հինգերորդ Սուլթանին, որն իր վերջին օրերն էր ապրում: Երևի մտածել էր, որ զղջման շրջանի մենակության մեջ կատուն իրեն ընկեր կլիներ, թե չէ չգիտեր դերվիշները ընտանի կենդանի պահում են. թե ոչ: Չնայած նրան, որ Հինգերորդ Սուլթանը երբեմն բավականին չշփվող էր լինում, մեկուսացած միայնակ կյանքը Հինգերորդ Սուլթանի համար դժվար էր, նա չէր պատրաստվում հրաժարվել հանապազօրյա հացից: Բանու մորաքրոջ խցում կարողացավ ապրել միայն մի քանի ժամ, հետո մլավելով ավիրեց շրջակայքը, մագլցեց դռան վրա, ի վերջո, իրեն դուրս նետեց սենյակից: Միակ ընկերոջը այսպես կորցնելով' Բանու մորաքույրը թաղվեց միայնության մեջ և դադարելով խոսել իրեն խուլ ու համրի պես էր պահում: Հաջորդ քառասուն օրվա և քառասուն գիշերվա ընթացքում դադարեց լողանալ,

75


սանրվել և հատկապես ամենասիրելի «Դժբախտ բաղեղի անեծքը» դիտել:
Բայց ամենամեծ ցնցումն այն էր, որ միշտ մեծ ախորժակ ունեցող Բանա մորաքույրը հաց ու ջրից բացի այլ բան չէր ուտում: Չնայած որ հայտնի էր կարբոնահիդրատների և հացի հանդեպ սիրով, ոչ ոք ուշադրություն չէր դարձնում նրան, որ Բանուն կարող է միայն հացով գոյատևել: Նրան գայթակղելու համար երեք քույրերը հնարավոր ամեն ինչ անում էին այդ ժամանակ, ձուկ էին կարմրացնում ու միս տապակում և ամեն ուտելիքին լիքը յուղ էին ավելացնում, որ անուշ հոտերին չդիմանալով' դուրս գա սենյակից:
Բայց օգուտ չկար: Բանու մորաքույրը ճանապարհից ետ չէր դառնում: Չորս ձեռքով կարծես փաթաթվել էր իր որոշմանը, ինչպես չոր հացին: Ամաններ, լվացք, հեռուստացույց, հարևանների հետ բամբասանք... ամենօրյա կյանքի այս բոլոր երևույթներից մեկ առ մեկ հրաժարվեց: Այդ օրերին երբ քույրերը բացում էին դուռը, նրան Ղուրան կարդալիս էին տեսնում: Նրան շրջապատող երջանկության և հանգստության լուսապսակն այնքան ակնհայտ էր, որ իրեն տարիներ շարունակ ճանաչողներին օտար էր թվում: Հետո քառասունմեկերորդ օրվա առավոտյան, երբ բոլորը երշիկով ձվածեղ էին ուտում, Բանուն քսքստացնելով դուրս եկավ սենյակից: Դեմքին լայն ժպիտ, աչքերում' գերբնական փայլ, գլխին էլ' բալագույն շարֆ:
-Այդ գլխի՞նդ ինչ է,- եղավ Գյուլսում տատիկի առաջին ռեակցիան:
-Այս պահից ի վեր կրոնիս պահանջով ծածկելու եմ գլուխս:
-Սա ի՞նչ է նշանակում: Դու քո ասածները լսո՞ւմ ես,- ասաց Գյուլսում տատիկը:- Ի՞նչ գլխաշոր, ի՞նչ բան: Մեր ընտանիքում նման մոլեռանդություններ չկան:
-Ութսուն տարի է, ինչ թուրք կինը ազատվել է չարշաֆից,- ասաց Ջևրիյե մորաքույրը' ջանալով խոսեւ մասնագիտական ասպարեզից:- Փորձում ես ե՞տ շրջել պատմության ընթացքը: Հանիր գլխիցդ:

76


Սակայն Բանու մորաքույրն իր որոշումից ետ չկանգնեց, գլխաշորը չհանեց: Նույնիսկ իրեն գուշակ հայտարարելը գլխաշորի խնդրի չափ չէր զարմացրել ընտանիքի անդամներին:
Արտաքինի պես Բանու մորաքրոջ գլխում էլ էին փոփոխություններ կատարվում: Սկզբում միայն բաժակ էր նայում, բայց ժամանակի ընթացքում նոր և անսովոր տեխնիկաներ կիրառեց, Տարոտ քարտերից բացի չոր լոբու հատիկներ, մանրադրամ, թզբեհի հատիկներ, դռան զանգակներ, կեղծ մարգարիտներ, իսկական մարգարիտներ, օվկիանոսի քարերի պես անհավանական ամեն ինչ «կարդալու» կարողություն ձեռք բերեց: Ամեն ինչ կարող էր օգտագործել, միայն թե պարանորմալ աշխարհից լուր ստանար: Երբեմն Բանու մորաքույրը ուսերին նայելով սկսում էր խոսել, սովորաբար ուսերի հետ թեժ խոսակցության էր բռնվում: Նա պնդում էր, որ իր ուսերին երկու տեսակի ջին կա. բարին աջ կողմում, չարը' ձախ: Չնայած որ երկուսի անունն էլ գիտեր, երբեք չէր բարձրաձայնում: Դրա փոխարեն մեկին Շեքերշերբեթ Հանըմ՛, մյուսին' Աղուլու Բեյ5 էր ասում:
-Եթե ձախ ուսիդ վատ ջին կա, ինչո՞ւ նրան չես իջեցնում ուսիցդ,- մի անգամ հարցրեց Ասյան իր ամենամեծ մորաքրոջը:
֊ Որովհետև մարդու կյանքում այնպիսի պահեր են գալիս, որ ոչ բարությունն է բավական, ոչ էլ բարիները: Վատերի կարիքն ես զգում,- եղավ պատասխանը:
Ասյան զարմացած նայեց նրան:
-Որպես իմ ամենամեծ մորաքույր պետք է օրինակ լինես ինձ համար, չէ՞: Ի՞Նչ ես կանգնել ասում ես, որ երբեմն վատերի կարիքն ենք զգում: Աստված վկա, մեր տանն ամեն ինչ թարս է:
-Ինչ էլ ասես,- ուշադիր զարմուհուն նայելով'ասաց Բանու մորաքույրը, - այս աշխարհում այնպիսի վատ բաներ կան, որ, փաոք Աստծո, մաս-մաքուր սիրտ ունեցող մարդիկ դրանից տեղյակ չեն: Թող չիմանան, որ իմանան, էլ լավը չեն լինի, չէ՞:

տիկին Շաքար-Օշարակ (թուրք.):
1 պարոն Թունավոր (թուրք ):


77


Ասյան չդիմացավ ու գլխով համաձայնության նշան արեց: Համ էլ զգում էր, որ Ջոնի Քեշն էլ է համաձայն այդ մտքի հետ:
-Բայց եթե վատության հորի մեջ ես ընկել, աջ ու ձախից կեղտով ես շրջապատված, կամ թե հաշվեհարդարի հարց կա, այդ լավասիրտ մարդիկ քեզ չեն կօգնի: Չես կարող լավերից օգնություն խնդրել:
-Ուզում ես ասել, որ դրա փոխարեն վատ ջիների՞ց պետք է օգնություն խնդրեմ:
-Ի՞նչ իմանաս,- ասաց Բանու մորաքույրը գիտունիկի պես օրորելով գլուխը:- Լավ սիրտն ուզում է, որ երբեք վատի օգնության կարիքը չունենաս: Աստված տա, կարիքը չզգաս: Բայց որ զգացիր, արդեն վատ ջինի կարիքն ես զգալու:
Այդ թեմայի շուրջ այլևս չխոսեցին: Լավերի անընդունակությունը և վատերի անհրաժեշտությունը ընտանեկան խոսակցություններում վայրկենական հայտնվող ու անհետացող թեմա էր:
Վերջերս Բանու մորաքույրը գուշակության տեխնիկաները հաճախ փոխելով' սկսել էր բոված պնդուկով գուշակել: Խոհանոցում խնամքով բոված պնդուկների ճտճտոցին տարբեր-տարբեր իմաստներ էր տալիս, պնդում էր, որ դրանց միջոցով բնությունն ու աշխարհը իրեն գաղտնիքներ են շշնջում: Անտեսանելին միայն Աստված գիտի, նրան անհարգալից վերաբերմունք և անհնազանդություն չցուցաբերելու համար սովորածները բացահայտելու փոխարեն, անթափանց ու գաղտնի էր պահում:
Ինչ էլ ասեր, Քազանջըների ընտանիքը կասկածում էր, որ այդ ամենի հիմքում Բանու մորաքրոջ ախորժակն է: Հավանաբար՝ գուշակություն անելիս պնդուկ էր ուտում: Սուրճով գուշակությունից համեղ Մետտոդ էր հաստատ: Ընտանիքում բոլորը դրան էին հավատում: Մյուսները տարբեր մեկնաբաևություններ էին տալիս: Ըստ Ստամբուլում պտտվող լուրերի' շատ բարեսիրտ կին էր, դրա համար կարիքավոր հաճախորդներից գումար վերցնելու փոխարեն մի բուռ պնդուկ էր ուզում: Պնդուկը նրա վեհանձնության ու ճշմարտացիության խորհրդանիշն էր դարձել: Ի վերջո, այս տեխնիկայի

78


տարօրինակությունը բազմապատկեց նրա փառքը: Նրան «Պնդուկ Մայր» էին ասում:
Վատ ջիներ, բոված պնդուկներ... Ասյա Քազանջըն ժամանակի ընթացքում վարժել էր ամեն կարգի տարօրինակություններին, բայց դեռ դժվարանում էր մի բան ընդունել. անունը: Անհնար էր ընդունել Բանու մորաքրոջ «Պնդուկ Մայր» անունը: Դրա համար էլ, երբ տուն հաճախորդ էր գալիս, Տարոտ քարտերը դրվում էին սեղանին, նրանից հեռու էր պահում իրեն: Գուցե այդ պատճառով է, որ չնայած Ասյան շատ լավ լսեց մորաքրոջ վերջին խոսքերը, այնուամենայնիվ, չլսելու տվեց: Եթե հենց այդ պահին Ֆերիդե մորաքույրը տափակ ափսեի վրա դրված մեծ, փայլուն տորթով սենյակ չմտներ, կշարունակեր վայելել անտարբերության պարգևած երջանկությունը:
-Ա՜ա՜ա՜, ա՜յ աղջիկ, ի՞նչ ես անում այստեղ,- ասաց Ֆերիդե մորաքույրը՝ հոնքերը կիտելով:- Այստեղ չպետք է լինես, բալիկ ջան, բալետի դաս չունե՞ս:
Բախտի դասե՜ր: Դա էլ Ասյայի կապանքներից մեկն էր: Միջին խավի շատ թուրք ընտանիքների պես Քազանջըներն էլ, վառվելով այն մտքից, որ իրենց երեխան կարող է հարուստի երեխայից ցածր դասվել, Ասյային ստիպում էին մասնակցել բաների, որոնք նրան ընդհանրապես չէին հետաքրքրում:
-Իսկական գժանոց է,- մրթմրթաց Ասյան:
Այս երկու բառը վերջերս նրա համար այնքան սովորական էին դարձել, որ առանց ամաչելու շարունակ կրկնում էր: Ձայնը լավ բարձրացնելով' գոռաց.
-Մի՜ անհանգստացեք: Արդեն դուրս էի գափս:
-Օգո՞ւտն ինչ,- չհանդուրժող ձայնով ասաց Ֆերիդե մորաքույրը' ցույց տալով տորթի ափսեն:- Սա պետք է անակնկալ լիներ: Էլ անակնկալի իմաստը ո՞րն է:
-Դե, օրիորդն առանց այդ էլ տորթ չի ուզել,- անկյունից միջամտեց Բանու մորաքույրը:
Դա ասելիս շրջեց սեղանին դրված Տարոտ քարտերից մեկը: Քարտը «Ագռավի աղջիկ» էր ցույց տալիս: Անգիտակցության և

79


գիտակցության նշանը, այս քարտը երևակայության և գաղտնի ընդունակությունների բացահայտում էր խորհրդանշում, բայց, միևնույն ժամանակ, լի էր անբացահայտելիությամբ:
Շուրթերը սեղմելով' մյուս քարտը շրջեց, աշտարակ, մեծ փոփոխությունների, զգացմունքային պոռթկումների, անսպասելի անկումների նշան: Բանու մորաքույրը մի պահ խորասուզվեց մտքերի մեջ: Հետո շրջեց երրորդ քարտը: Կանգ առավ: Հավանաբար շուտով հյուր էր գալու, օվկիանոսի այն կողմից անսպասելի հյուր:
-Ի՞նչ է նշանակում' տորթ չի ուզում: Այսօր նրա ծննդյան օրն է,- հակառակվեց Ֆերիդե մորաքույրը:
Բիբերի մեջ նյարդային փայլ կար: Բայց հետո երևի պարանոյան անցավ, որովհետև աչքերը կկոցելով' Ասյային նայեց.
-Ի՛նձ նայիր, կարո՞ղ է մտածում ես' ինչ-որ մեկը տորթը թունավորել է:
Ասյան զարմացած նայեց ամենափախած, ամենախենթ մորաքրոջը: Չնայած շատ ժամանակ էր անցել ու շատ բան էր տեսել, դեռ կարողանում էր զարմանալ նրա տարօրինակ խոսքերի վրա: Դեռ չէր կարողացել Ֆերիդե մորաքրոջ պոռթկումների հանդեպ հանգստություն պահպանելու մարտավարություն մշւսկել: Ֆերիդե մորաքույրը հոգեկան հիվանդությունների շարքը ծայրեծայր անցնելով' պարանոյայի վրա էր կանգ առել: Ինչքան էլ ջանք էին թափում իրականություն վերադարձնելու համար, նա ավելի էր խենթանում երևի:
-Ասում ես վախեցել է, որ թունավորե՞լ են: Խանգարվեցի՞ր, Ֆերիդե ջան: Իհարկե ո՜չ, քո ինչն եմ ասել, համով խփնվածի մեկը...
Խոսողը Զելիհա մորաքույրն էր: Սենյակում բոլորը նայեցին նրան: Դռան մոտ կանգնել էր Զելիհա մորաքույրը' գրավիչ ու գեղեցիկ. ուսերին ուռուցիկ թավշե մուգ կանաչ ժակետով, բարձրակրունկ կոշիկներով, նրան անչափ դուրեկան դարձնող դեմքի արտահայտությամբ' այնքան գրավիչ էր: Ի տարբերություն երիտասարդ տարիքում կարճ զգեստներից ու բարձրակրունկ կոշիկներից հոգնած շատ թուրք կանանց' Զելիհան մեծանալով չերկարացրեց փեշերը

80


և չկրճատեց կրունկները: Հագնվելու ոճը նախկինի պես շքեղ էր: Տարիները քույրերից խլել էին գեղեցկությունը, իսկ նրան ավելի էին գեղեցկացրել: Երևի ժամանակին կաշառք էր տվել:
Զելիհա մորաքույրը ժպտաց, կարծես գիտեր, թե ինքն ինչպիսի ազդեցություն է թողնում մյուսների վրա: Մի պահ դռան մոտ կանգնած' նայեց մանիկյուր արած մատներին: Ձեռքերին մեծ ուշադրություն էր դարձնում, ինչ էլ լիներ, դրանցով էր կատարում իր աշխատանքը: Բյուրոկրատական հաստատություններն ու կառավարման օղակները չէր հավանում ու իրեն հարմար մասնագիտություն ընտրեց. և՜ անկախ, և՛ ստեղծագործական աշխատանք, միևնույն ժամանակ' իր մեջ ցավ կրող, հաճախորդներին թեթև ցավ պատճառող մասնագիտություն, տատու:
Մոտ տասը տարի առաջ Զելիհա մորաքույրը տատուի սրահ բացեց և սկսեց իրեն հատուկ տատուների հավաքածու մշակել: Սկզբում նախապատվությունը տատուի արվեստի դասականներին չէր տալիս, այդ կարմիր վարդերը, փայլփլուն թիթեռները, ծայրեծայր նետահարված սրտերը, փրչոտ միջատները, հսկայական սարդերը... Այդ կարծրացած նախշերի փոխարեն ցանկացավ սեփական նախշերը ստեղծել ներշնչվելով կյանքի հիմնական սկզբունքներից մեկից' տառապանքից: Զելիհա մորաքույրը տառապանքը սիրում էր: Կես տղամարդու, կես կնոջ դեմք, կես կենդանու, կես մարդու մարմին, կես ծաղկած, կես չոր ծաղիկներ: Բայց այդ առաջին նախշերը երկար չպահպանվեցին: Մարդիկ տատուի միջոցով ցանկանում էին մի բան ասել, ցանկանում արտահայտել չարտահայտվածը, ոչ թե անորոշություն ավելացնել իրենց առանց այդ էլ անորոշ կյանքին: Դրա համար տատուն պետք է հնարավորինս հստակ ու մաքուր լինի: Ամենախառը տատուների մեջ անգամ նախշը պետք է լինի հասկանալի ու պարզ: Տառապանքի հավաքածուն ոչ ոք չհավանեց, և Զելիհա մորաքույրը նոր շարք սկսեց: «Անդադար սիրո ցավին դիմակայելու ուղիներ» էր նոր հավաքածուի անունը:
Այս հավաքածուի բոլոր տատուները մի թեմայով էին' հին սեր: Քաղաքի բոլոր դժբախտ սիրահարները, լքվածները, սիրո ցավ

81


ապրողները, կարճ ասած, իրենց տառապանք պատճառածին անդադար սիրողներն էին այս հավաքածուի նպատակը: Նրանք բերում էին նախկին սիրելիների նկարները, ում ցանկանում են մտքից հանել, բայց ամեն վայրկյան մտածում են նրա մասին:
Զելիհա մորաքույրը նկարն ուսումնասիրում էր, մտածում, ի վերջո հասկանում, թե որ կենդանուն է նման նախկին սիրեցյալը: Մնացածը համեմատաբար հեշտ էր: Այդ կենդանուն նկարում էր թղթին, հետո վշտահար հաճախորդի մարմնի վրա էր անցկացնում տատուի տեսքով: Իրականում այս Մետտոդը շամանների հին Մետտոդներից չէր տարբերվում: Նպատակը տոտեմի և մարդու միջև հատուկ կապ ստեղծելն էր, մարդուն տոտեմի առաջ ուժեղացնելը: Չթշնամանալ նախկին սիրեցյալին, այլ թշնամուն առնել մարմնի մեջ, թուլացնել: Նպատակը նախ և առաջ «նրան» ընդունելը, գրկելը, հետո փոխակերպելն էր: Որևէ կենդանու հետ զուգորդվելով' նախկին սիրեցյալը կենդանու տեսքով հպվում է մարմնին, այսինքն' մարմնի մեջ է ներարկվում, բայց, միևնույն ժամանակ, դրսում է մնում, այսինքն' մաշկի երեսին: Նախկին սիրեցյալին դրսի և ներսի այս շեմին թողնելուց և ճարտարությամբ կենդանու վերածելուց հետո լքվողի և լքողի միջև ուժային հավասարակշռությունը կարող էր փոխվել: Տատու անող հաճախորդը իրեն այնպես էր զգում, ասես գրավել էր նախկին սիրեցյալի սիրտը ու նրանից վեր էր դասում իրեն: Այս աստիճանին հասնելուն պես նախկին սիրեցյալը կորցնում էր գրավչությունը, իսկ չդադարող սիրո ցավից տառապողներն ավելի հանգիստ կարող էին ազատվել իրենց մտքերից: Քանի որ սերն իշխանություն է սիրում: Այս պատճառով է, որ կարող ենք մինչև մահ սիրել ուրիշներին, բայց մեզ մինչև մահ սիրողներին նվաստացնում ենք, հեռացնում մեզնից:
Ինչևէ, այս հավաքածուն մեծ հաջողություն ունեցավ: Քանի որ Ստամբուլը կոտրված սրտերի քաղաք է, Զելիհա մորաքրոջ գործերը կարճ ժամանակում լավացան, հատկապես բոհեմական շրջանակներում լեգենդ էր դարձել:
Ասյան խոր շունչ քաշեց: Մոր կողմը չնայելու համար շրջեց հայացքը: Այդ կինը, ում երբեք «մայրիկ» չէր ասել և «մորաքույրացնելով»

82


գուցե փորձել էր հեռավորություն պահել, վախեցնում էր նրան: Խղճահարության վատ զգացում ունեցավ: Երբեք նման չի լինի մորը: Աստվա՜ծ իմ, ինչ մեծ անարդարություն է մորն ավելի գեղեցիկ, ավելի գրավիչ ստեղծել, քան աղջկան:
-Չե՞ք հասկանում, ինչո՞ւ այս տարի Ասյան չի ուզում, որ տորթ պատրաստենք,֊ ասաց Զելիհա մորաքույրը մանիկյուրն ուսումնասիրելն ավարտելով:- Վախենում է գիրանալուց:
Չնայած գիտեր ինչ անմտություն է մոր մոտ զայրույթը ցույց տալը, Ասյան իրեն չկարողացավ զսպել.
-Ճիշտ չի, չեմ վախենում գիրանալուց:
Զելիհա մորաքույրը աչքերում խորամանկ փայլ, նայեց նրան.
-Լավ, ջանի՜կ, եթե այդպես ես ասում...
Միայն այդ ժամանակ Ասյան նկատեց Զելիհա մորաքրոջ ձեռքի սկուտեղը: Մի մեծ գունդ միս, նրանից ավելի մեծ խմորի գունդ կար սկուտեղի վրա: Երևում է' երեկոյան մանթի էին ուտելու:
-Քանի՞ անգամ ասեմ, որ մանթի չեմ սիրում- խոժոռվեց Ասյան:- Գիտեք, որ միս չեմ ուտում:
Ձայնն իրեն օտար թվաց, խեղդված, տարօրինակ:
-Չասեցի՞, էս աղջիկը գիրանալուց է վախենում.- գլուխն օրորելով ու դեմքին ընկած մազափունջը ետ նետելով՝ ասաց Զելիհա մորաքույրը:
-Ի՞նչ կապ ունի գիրանալը: Հեչ չես լսե՞լ բուսակերություն բառը.- Ասյան օրորեց գլուխը, բայց մոր շարժումները կրկնելու վախից դեմքին ընկած մազը հետ չտարավ:
-Ո՞նց չեմ լսել- ուսերը թոթվեց Զելիհա մորաքույրը:- Տե՜ս, չմոռանաս, ջանի՜կս, - շարունակեց նա ավելի համոզիչ թավշյա ձայնով,- դու բուսակեր-մուսակեր չես, նախ և առաջ Քազանջը ընտանիքի երեխան ես:
Ասյան հանկարծ զգաց, որ կոկորդը չորացավ:
-Մենք' Քագանջըներս, յոթ սերնդով, պապից սկսած' կարմիր միս ենք սիրում: Եվ ինչքան կարմիր, ինչքան յուղոտ լինի, այնքան լավ: Ինձ չես հավատում, Հինգերորդ Սուլթանին հարցրու.

83


թող պատմի, չէ՞ Սուլթան,- Ջելիհա մորաքույրը գլխով ցույց տվեց պատշգամբի դռան մոտ թավշյա բարձին պառկած խոշոր կատվին: Կատուն, կարծես ասածները հաստատելով, շրջվեց նրա կողմն ու քնկոտ կկոցեց աչքերը:
Նորից Տարոտ քարտերը խառնող Բանու մորաքույրն անկյունից խառնվեց զրույցին.
-Այս երկրում այնպիսի աղքատ մարդիկ կան, որ եթե Քուրբան Բայրամըն’ չլինի, մսի համը չեն իմանա: Տոնից տոն են կարգին ուտում: Գնա էդ խեղճերին հարցրու, թե բուսակեր լինելն ինչ է: Այսպես անիմաստ խոսելու փոխարեն ափսեիդ մեջ դրված ամեն կտորի համար պետք է շնորհակալ լինես:
-Վա՜յ, մորաքո՜ւյր,- ասաց Ասյան խորը շունչ քաշելով:
Բայց ուզում էր ասել... վա՜յ, մորաքույրնե՜ր... Բոլորին միաժամանակ:
-Աստված վկա, այս տունն իսկական գժանոց է: Բոլորս խենթ ենք, ես էլ ձեզ եմ քաշել, ուրիշ տարբերա՞կ ունեի, բոլորս խենթ ենք,- իր կարգախոսը կրկնեց Ասյան: Բայց այս անգամ ձայնից հոգնածություն էր կաթում:- Ես դուրս եմ գալիս, տիկնա՜յք: Ինչ ուզում եք, խնդրեմ, կաթսաներով եփեք: Ինչ անում եք՝ արեք: Առանց այդ էլ բալետի դասից ուշացա:
Մորաքույրներից ոչ մեկը չզգաց, թե Ասյան ինչքան գռեհիկ, սովորության համաձայն' ի՜նչ զզվանքով արտաբերեց «բալետ» բառը: Ատամին կպած ուտելիքի մնացորդը թքելու պես դուրս թռավ բերանից «բա-լետ» բառը:

84


Հինգ



ՎԱՆԻԼ



Այստեղ Կաֆե Կունդերան է: Ստամբուլի եվրոպական հատվածում, օձագալար փողոցի վրա ժամանակակից, բայց մատչելի երևալ փորձող սրճարան: Սրճարանի նկարից սա է հասկացվում. «Այս վայրը նկարի կարիք չունի, նկարն իսկի պետքն էլ չէ»: Ամբողջ քաղաքում միայն այստեղ է հաճախորդը միշտ սխալ դուրս գալիս, միայն այստեղ են մարդիկ սպասավորներին վատ վերաբերվելու համար հավելավճար տալիս: Ոչ ոք չի կարողացել լուծել առեղծվածը, թե ինչու և ինչպես է սրճարանին տրվել հայտնի գրողի անունը: Որովհետև ներսում Միլան Կունդերային կամ նրա վեպերը հիշեցնող ոչինչ չկա:
Կաֆե Կունդերայի չորս պատերը ծայրեծայր պատված են տեսակ-տեսակ շրջանակներով, այդ շրջանակների մեջ էլ հարյուրավոր ֆոտոներ, նկարներ, գրություններ: Այնքան մոտիկ են իրար շրջանակները, իրար տակ, կողք կողքի և խաչված, մի պահ մտածում ես, որ նրանց հետևում պատ չի կարող լինել: Գուցե այս վայրի պատերը ոչ թե աղյուսից են, այլ շրջանակներից: Առանց բացառության' բոլոր շրջանակների բոլոր նկարներում ճանապարհ է: Ամերիկայից’ լայն ավտոճանապարհներ, Ավստրալիայից' երկկողմանի ագատ ճանապարհներ, Գերմանիայից' կանոնավոր մայրուղիներ, Փարիզից' լուսավոր բուլվարներ, Հռոմից' միջանկյալ փողոցներ, Մաչու-Պիչուից' շավիղներ. Հյուսիսային Աֆրիկայից' մոռացված քարավանային ճանապարհներ, Մետաքսի ճանապարհի հին առևտրական ուղիների քարտեզները, Մարկո Պոլոյի ոտնահետքերը... այստեղ ամբողջ աշխարհից նկարներ կան:

85


Հաճախորդներն էլ այդ նկարներից ավելի քան գոհ են: Նրանց համար նկարներն այլընտրանք են անդադար խոսակցություններին: Երբ չեն ուզում խոսել, կամ խոսակցությունն ավարտվել է, թիկնակին հենվելով, ամբողջ օրը մի բանի վրա կենտրոնանալու ցանկությամբ սեղանի իրենց անկյունից մի շրջանակ էին ընտրում պատի կույտից: Հետո հայացքները հառում էին ընտրած նկարին, դանղաղ-դանդաղ գնում դեպի այնտեղ պատկերված ճանապարհը: Սա այլ աշխարհի ցանկություն էր: Այն հեռու աշխարհում լինելու, այնտեղ փայլելու ցանկությամբ կենտրոնանում էին նկարի վրա: Կարծես թե կարևոր էլ չէր որտեղ լինելը, միայն թե այստեղ չլինեին:
Նկարները որքան էլ տարբեր՝ մի մնայուն բան կար. ոչ մեկի հետ Միլան Կունդերան կապ չուներ: Ոչ նկարների, ոչ ձևավորման, ոչ մնացածի հետ: Այսպիսով, որտեղից էր գալիս Կունդերա անունը: Սրճարանի բացման առաջին օրվանից այստեղ եկող առաջին հաճախորդները մի տեսություն էին առաջ քաշել: Ըստ մի պատմության' մի անգամ ինչ-որ պատճառով Կունդերան գալիս է Ստամբուլ և մի տեղից մյուսը գնալիս լրիվ պատահական կանգ է առնում այստեղ, մտնում է կապուչինո խմելու: Չնայած ո՜չ կապուչինոն, ո՜չ էլ հետը մատուցված վանիլով բիսկվիթը չի հավանում, այստեղ ոչ ոք անիմաստ հարցերով չի անհանգստացնում նրան: Դրա համար էլ ավելի երկար է նստում, քան նախատեսում էր և նույնիսկ մի քանի էջ էլ գրում է: Նրա գնալուց հետո այդ օրվա կապակցությամբ սրճարանին «Կունդերա» անունն են տալիս: Մեկ այլ տեսության համաձայն' իրականում սրճարանի տերը մոլեռանդ Կունդերա կարդացող էր: Նրա ստորագրությամբ բոլոր գրքերը կարդալուց հետո որոշում է այս վայրը կոչել իր սիրած գրողի անունով: Սակայն այս պատմությունը իրականների մեջ ամենաթույլն էր, քանի որ սրճարանի տերը արևայրուքով երևալու համար սոլյարիից դուրս չեկող և գրականության հետ կապ չունեցող մարդ էր: Այնքան հեռու էր տեքստ կարդալուց, որ իր ստեղծած երաժշտական խմբի հետ հանդիպելիս չէր բարեհաճում անգամ երգերի բառերը կարդալ: Նման մարդու' Կունդերայի երկրպագուն լինելը

86


ոչ մեկի մտքով չէր անցնում, այս վայրի անվան հետ կապված այլ պատմություններ էին պտտվում:
Դրանցից մեկն այսպիսին էր. գուցե սրճարանին «Կունդերա» անուն տալու պատճառը նրա երևակայության արդյունք լինելն էր: Սրճարանն ի սկզբանե երևակայության արդյունք էր: Այսպիսով, այստեղ եկող-գնացողներն էլ կարող էին երևակայական համարվել: Առանց այդ էլ Կաֆե Կունդերայի հաճախորդները ո՜չ կյանքը, ո՜չ էլ իրենց իրական չէին համարում: Ամեն ինչ կարող էր պատրանք լինել, ինչո՞ւ ոչ: Կունդերան նոր գրքում սկսել էր պատմել Ստամբուլ քաղաքի մի փոքրիկ սրճարանի մասին, ոչնչից սկսեց ստեղծել, կյանքով ու քաոսով լցրեց: Սակայն շատ չանցած ավելի լուրջ գործեր ի հայտ եկան, ու սրճարանը մնաց որպես անավարտ ծրագիր, անավարտ հեքիաթ: Որոշ ժամանակ անց Կունդերան մոռացավ այդ վայրը, որի համար ինքն էր պատասխանատվություն կրում: Ինչ վերաբերում է Կաֆե Կունդերայի հաճախորդներին' անմխիթար դատարկության զգացումով խեղդվում էին այն պահից, երբ իրենց գոյության պատճառ հանդիսացող գրողը մոռացավ իրենց: Այդ պատճառով էր, որ մնում-մնում' դեպրեսիայի մեջ էին ընկնում: Կյանքը նման էր մի սցենարի, որտեղ եթե գլխավոր դեր չէին կատարում, ուրեմն չէին ուզում մասնակցել: Կամ պետք է թագավոր լինեին, կամ ոչինչ: Քանի որ թագավոր լինելու հնարավորությունը շատ փոքր էր, իրենց անկյո¬նում հանգիստ նստած խմում էին:
Սրճարանի անվան հետ կապված տեսություններից ամենալայն ընդունելություն այս մեկն ուներ: Ամբողջ վայրը Կունդերայի գրչի տակից էր դուրս եկել և կիսատ մնացած երևակայության արղյունք էր... Երբեմն Կաֆե Կունդերայով նոր հետաքրքված կամ ուշադրություն գրավել ցանկացող մեկը նոր տեսություն էր առաջարկում, մյուս հաճախորդներն էլ միառժամանակ զբաղվում էին դրանով: Նոր տեսության շուրջ մտածում-մտածում էին և, ի վերջո, դրանից ձանձրանալով նորից ու նորից վերադառնում հավերժական դեպրեսիայի ճահճին:
Այսօր էլ Հարբեցող Ծաղրանկարիչը սրճարանի անվան հետ կապված նոր տեսություն էր շարադրում: Տարօրինակ է: Համենայնդեպս,

87


ծաղրանկարիչն այստեղ նոր մարդ չէր, ոչ էլ՝ իր վրա ուշադրություն գրավողներից: Բայց արի ու տես, որ այսօր կենտրոնացել էր սրճարանի անվան վրա: Ընկերները, հատկապես կինը, չնայած թեմայով հետաքրքրված չէին, իրենց պարտավորված զգացին լսել: Ինչ էլ լիներ, պետք է լսեին նրան, հանդուրժող լինեին: Քանի որ վերջապես խիզախություն հավաքելով' արեց այն, ինչ բոլորն այդքան ժամանակ ասում էին. այսօր անդամակցեց Անանուն Հարբեցողների Միությանը: Նրան մրցանակ էր հասնում:
Սակայն սեղանի շուրջ գտնվողները ծաղրանկարչին ավելի հանդուրժող վերաբերվելու երկրորդ պատճառ էլ ունեին: Ծաղրանկարներում վարչապետին անդրադառնալու համար մի օր առաջ նրա դեմ երկրորդ դատն էր բացվել: Եթե այս անգամ էլ մեղադրվեր, երեք տարով բանտարկվելու էր: Հարբեցող Ծաղրանկարիչը կառավարությունը պատկերել էր որպես ոչխարի հոտ, իսկ վարչապետին' ոչխարի մորթու մեջ մտած գայլի տեսքով, և այդ քաղաքական ծաղրանկարները մեծ համբավ էին ձեռք բերել: Եթե այս փոխաբերությունն էլ ձեռքից առնեին, այլ բան ուներ մտածած' պինգվիններ: Մեջլիսի բոլոր անդամներին որոշել էր սմոքինգով պինգվինների տեսքով պատկերել: Քաղաքական գործիչներին կենդանական աշխարհ տեղափոխելու ջանքերն այնքան լուրջ ազդեցություն էին ունեցել, որ հիմա ընկերները Հարբեցող Ծաղրանկարչին նայելիս խոր ցավ էին զգում, իրենց առջև տեսնում էին մարդու, որ շուտով բանտարկվելու է:
- Ես այս թեմայով նոր տեսություն եմ առաջ քաշել,- ասաց Հարբեցող Ծաղրանկարիչը:
Ընկերների կարեկցանքը չէր զգացել և մի քիչ զարմացած էր ունկնդիրների ուշադրությունից: Խոշոր, խենթ կապույտ աչքերով մարդ էր: Եթե աչքերի տակի մուգ օղակները նրան մասամբ սարսափելի, մասամբ անհասանելի չդարձնեին, բավական գեղեցիկ կարող էր համարվել: Նրան օտար չէին տանջանքն ու մելանխոլիան, սակայն ամենասխալ կնոջը գաղտնի սիրահարվելուց հետո մտածմունքներն ավելի էին շատացել:

88


Նրան նայելով չէիր ասի, որ հումորով է փող վաստակում, որ այդ լուրջ ու հանգիստ դեմքի հետևում ամենածիծաղելի հումորներն են թաքնված: Խմիչքի հանդեպ սիրո պատճառով անհամ համբավ ուներ, բայց վերջերս ալկոհոլից կախվածությունը հասել էր գագաթնակետին, առավոտները սկսել էր արթնանալ կասկածելի վայրերում ու չգիտեր' ինչպես է այնտեղ հասել: Շշի տակը տեսնելու հետևանքը եղավ այն, որ վերջերս արթնացավ մզկիթի բակում՝ հանգուցյալի համար կատարվող նամազի քարին պառկած: Դատելով տեսքից' սեփական դիակը բարձրացնելիս ընկել էր: Արշալույսին, երբ կարողացավ աչքերը բացել, կողքին մի իմամ էր կանգնած. առավոտյան էզան կարդալու գնալիս քարի վրա խռմփացնող մարդուն հանդիպելուց զարմացած իմամ: Այս դեպքից հետո Հարբեցող Ծաղրանկարչի ընկերները, նույնիսկ կինը, այնքան էին վախեցել, որ կարողացան խնդրելով-աղաչհլով նրան համոզել, որ դիմի պրոֆեսիոնալ օգնության և կյանքը կարգի բերի: Վերջապես այսօր առաջին անգամ Անանուն Հարբեցողների ժողովին էր մասնակցել և խոսք տվել, որ կթողնի խմելը: Այժմ կաֆե-լատտե էր խմում և արժանի էր ուշադրության: Դրա համար էլ բոլոր սեղանակիցները, նույնիսկ կինը, համակ ուշադրությամբ սկսեցին լսել տեսությունը:
-Կունդերա բառն իրականում գաղտնագիր է: Կարևորը անունը չէ. այլ՝ ինչ է նշանակում:
-Իսկ ի՞նչ է նշանակում,- հարցրեց Ծայրահեղ Ազգայնական Ֆիլմերի Ոչ Ազգայնական Սցենարիստը:
Կարճահասակ, փոքրիկ մարդ էր: Համոզվելով, որ կանանց հասուն տղամարդիկ են դուր գալիս, մորուքը մոխրագույն էր ներկել: Հանրաճանաչ հեռուստատեսային սերիալներ էր գրում և ստեղծել էր երեխաների շատ սիրելի «Առյուծասիրտ Թիմուրը»:
Թշնամու հսկայական գնդերը մի քանի հարվածով արյունոտ պյուրեի վերածող թանձրամարմին ազգային հերոս: Երբ սցենարիստին ֆիլմերի հետ կապված պարզ ու կոպիտ հարցեր են տալիս, պնդում է. որ մասնագիտության բերումով ազգայնական է. բայց

89


նախընտրում է նիհիլիստ լինել: Դրա համար չէր կարող մեղադրվել ազգայնական լինելու մեջ:
Ազգայնականությունը նրա արած «գործ»-ի արդյունքն էր: Սցենարիստն այսօր նոր ընկերուհու հետ էր եկել, մինչև խոսելը գրավիչ, աչքի ընկնող կին: Սցենարիստն ընկերուհուն իհարկե չէր ասել այդ մասին, րայց սեղանի շուրջը նստած նրա նման մակերեսային թռչնակների համար օգտագործվող հատուկ մականուն կար «չարազ», իհարկե, ուտելիք չէ, բայց բերանը գցելով քաղցը հաղթահարելու համար կատարյալ է: Սեղանի ամանից մի քանի պիստակ գցեց բերանը և նոր ընկերուհուն փաթաթվելով' ուրախ ծամեց.
-Դե ասա, ինչ գաղտնագիր է:
-Սրտնեղություն,֊ ծխախոտի ծուխը փչելով' ասաց Հարբեցող Ծաղրանկարիչը:- Ներքին սրտնեղություն:
Կաֆե Կունդերայի օդափոխման համակարգը ծխող-բքող հաճախորդների հետևից չէր հասնում, շուրջը պատվել էր ծխով: Ծաղրանկարչի բարակ ծուխը միացավ սեղանի վերևում կախված ծխի շերտին:
Սեղանի շուրջը միակ չծխողը Գաղտնի Գեյ Մամուլի տեսաբանն էր: Ատում էր ծխի հոտը: Ամեն օր տուն գալով' Կաֆե Կունդերայի զզվելի հոտից ազատվելու համար անմիջապես հագուստը հանում ու վազում էր բաղնիք: Բայց էլի չէր կարողանում այստեղ չգալ: Նրան և’ դուր էր գալիս այս փոփոխական ընկերական շրջապատի մաս լինել, և՜ գաղտնի սիրահարված էր Հարբեցող Ծաղրանկարչին, դրա համար էլ շարունակում էր գալ:
Գաղտնի Գեյ Մամուլի տեսաբանը Հարբեցող Ծաղրանկարչի հետ ֆիզիկական մտերմություն չէր ուզում: Բավական էր միայն նրան մերկ պատկերացնելը, փշաքաղվում էր: Ո'չ, նա սեռական հարաբերություններ չէր ուզում, այդպես էր ասում ինքն իրեն, սա հոգիների եղբայրություն է: Հոգեկան միություն էր ուզում: Դե, հոգեկան լինի, թե սեռական, երկու մեծ խոչընդոտ կար: Աոաջինը' Հարբեցող Ծաղրանկարիչը հստակ հետերոսեքսուալ էր, և մի փոփոխության հավանականությունը փոքր էր: Երկրորդը' Ասյա կոչվող

90
Последний раз редактировалось Lusine1101 07 май 2017, 22:59, всего редактировалось 2 раз(а).
Аватара пользователя
Lusine1101 (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель

Էլիֆ Շաֆաք « Ստամբուլի բիճը»

Сообщение Lusine1101 » 07 май 2017, 16:09

անդուր աղջկան էր սիրահարվել կարծես, աղջկանից թացի բոլորը գիտեին այդ ահավոր վիճակի մասին: Դրա համար էլ Գաղտնի Գել Մամուլի տեսաբանը Հարբեցող Ծաղրանկարչի հետ կապի հույս չուներ: Միայն կողքին էր ուզում լինել: Երբ Ծաղրանկարիչը ձեոքը տանում էր բաժակին կամ մոխրամանին, պատահմամբ ձեռքին կամ ուսին դիպչելիս միանգամից փշաքաղվում էր: Որպեսզի ապացուցեր, որ նրա կամ այլ տղամարդու հանդեպ հետաքրքրություն չունի, երբեմն Ծաղրանկարչից հեռու, իսկ երբեմն էլ վատ էր պահում իրեն, անսպասելի ստորացնում էր նրա տեսակետները: Խառը պատմություն էր:
-Սրտնեղություն,- կրկնեց կաֆե-լատտեն գլուխը քաշած Հարբեցող Ծաղրանկարիչը:- Չհանդարտվող, չդադարող ներքին նեղվածությունը մեր կյանքի կոնսպեկտն է: Ամեն օր սուզվում ենք հոգնածության մեջ: Սեփական մշակույթի, սեփական ժողովրդի հետ ցավալի հանդիպումներից վախենալու պատճառով խցկվել ենք նապաստակի բնի մեջ: Արևմուտքցիներն էլ կարծում են, թե Արևելքի և Արևմուտքի քաղաքակրթությունների միջև մշակութային անդունդ կա: Երանի այդքան հեշտ լիներ: Քաղաքակրթության իրական անդունդը թուրքերի և թուրքերի միջև է: Մեր և նրանց միջև: Շուրջբոլորը քյառթուներ ու գեղցիներ և գյուղացիներ են: Մենք էլ դրա կենտրոնում ենք: Մի բուռ մշակութային, քաղաքաբնակ հին հարևաններին ենք կարոտում: Ստամբուլի հայերին, հույներին, հրեաներին... նրանց փոխարեն հարևանություն ենք անում Անատոլիայի գյուղացիների հետ: Չգիտենք ուր փախչենք: Հոգնեցինք: Ամբողջ քաղաքն անցել է նրանց ձեռքը:
Մի պահ լռեց: Վախեցած նայեց պատուհանի կողմը, ասես մի խումբ մարդիկ քարերով ու փայտերով հարձակվում են վրան:
-Փողոցները, հրապարակները, շոգենավերը նրանցն են: Բոլոր բաց տարածությունները նրանցն են: Գուցե մեկ-երկու տարուց այս սրճարանը մեր ունեցած միակ վայրը կլինի. Ազատագրված տարածք: Ամեն օր նրանցից փախչելու համար այստեղ չենք տեղավորվում: Աստված մեգ սեփական ժողովրդից պաշտպանի:

91


-Բանաստեղծության նման եղավ,- ասաց Արտասովոր Անտաղանդ Բանաստեղծը: Արտասովոր անտաղանդ բանաստեղծ լինելու պատճառով շրջակայքում ամեն ինչը բանաստեղծության նմանեցնելու բնավորություն ուներ:
-Մնացինք այստեղ, ձանձրացանք: Մի կողմից հպարտ աշխարհիկ մոդեռնիստներն են: Մի խոսք ասել, մի քննադատություն չես կարող անել: Բանակի ու պետության կեսը նրանց ձեռքում է: Մյուս կողմից' պահպանողական ավանդապաշտներ, օսմանյան անցյալի երկրպագուներ, նրանք էլ չեն թողնի, որ իրենց հայցերին մի բան ասեն, քննադատեն: ժողովրդի ու պետության մյուս մասն էլ նրանց թիկունքին է կանգնած: Է՜, բա մեզ ինչ է մնում:
Ծխախոտը հետ դրեց թառամած, ճաքճքած շուրթերին և կրկին խոսելիս մոռացավ այն ձեոքը վերցնել.
-Մոդեռնիստներն ասում են, որ պետք է առաջ գնանք, բայց նրանց չենք հավատում: Ավանդապաշտներն ասում են, որ պետք է ետ գնանք, բայց նրանց իդեալական մակարդակին վերադառնալ չենք ուզում: Երկու քարի արանքն ենք մնացել: Ո՞ւր փախչես: Փոքրամասնություն էլ չենք: Երանի ՄԱԿ-ի կոնվենցիայի պաշտպանության տակ էթնիկ փոքրամասնություն լինեինք: Բայց նիհիլիստները, պեսիմիստներն ու անարխիստները փոքրամասնություն չեն համարվում: Սակայն մեր ազգը սպառվում է: Մեր թիվը գնալով նվազում է: Ինչքա՞ն ենք գոյատևելու:
Ոչ ոք այդ հարցին չպատասխանեց, ոչ ոք իր վրա չվերցրեց պատասխանատվությունը: Հպանցիկ լռություն տիրեց, որ հիշեցնում էր սեղանի գլխին կախված ծխի շերտը: Ծաղրանկարչի' Կյանքի հետ Անհաշտ կինը սեղմեց ատամները: Շագանակագույն, թախծոտ աչքերով կին էր: Չափից շատ զայրույթ էր կուտակել իր մեջ: Այդ կինը, որ կյանքում իր ցանկությունները չկարողացավ իրականացնել, անընդհատ ինքն իրենից փախչելով' ի վերջո սեփական անձից բացի ամեն ինչից և ամեն մեկից նեղացել էր, շատ արագ փայլող, շատ արագ մարդկանց վատնող և ամուսնուց շատ ավելի լավ ծաղրանկարիչ լինելուն հակառակ' նրա չափ չգնահատվելու ցավը թույնի

92


պես երակներում կրող այդ կինը հիմա ամուսնու կողքին խոսելիս չէր կարողանում որոշել տասներկու տարվա կյանքի ընկերոջը ուզածի պես վատաբանի՞, թե՞ իդեալական կնոջ պես՝ հակառակ ամեն ինչի' աջակցի նրան: Իրար ատում էին, բայց այսքան տարի անց էլ պահպանել էին ընտանիքը, կինը այն հույսով, որ ժամանակը կգա' վրեժ կլուծի, իսկ տղամարդը' որ ժամանակը կգա' ամեն ինչ տեղը կընկնի: Սակայն այդ ընթացքում մի շարք հարցերում այնքան էին նմանվել իրար, որ արդեն միմյանցից փախցրած բառերով էին խոսում, նույն շարժումներն էին անում: Նույնիսկ ծաղրանկարներն էին սկսել նմանվել: Ձևախեղված մարմիններ էին նկարում, հասարակության ամենածուռ կողմերը ամենակոպիտ ձևով ցուցադրող երկխոսություններ գրամ և հատկապես մարդկանց նմանեցնում էին կենդանիներին: Դեպրեսիվ կենդանիների աշխարհ...
-Մենք ի՞նչ ենք, գիտե՞ք: Այս աշխարհի թարախը: Խեղճ, թաց, հոտած թարախ, ընդամենը: Մեզնից բացի բոլորը միայն մտածում են Եվրամիություն մտնելու, հարստանալու, իշխանության անցնելու, օգուտ քաղելու, ընկերուհուն կամ սիրելիին անընդհատ փոխելու մասին:
Ծայրահեղ Ազգայնական Ֆիլմերի Ոչ Ազգայնական Սցենարիստը մի փոքր անհանգստացավ:
-Ահա Կունդերան էլ հայտնվում է այդ պահին,- շարունակեց Հարբեցող Ծաղրանկարիչը' չնկատելով, որ անիմաստ է խոսում:-Թեթևության միտքը մեր կյանք է մտնում անիմաստ դատարկության տեսքով: Մեր գոյությունը անճարակ սուտ է. մահկանացու ենք, բայց ոչ դրա հետ հաշտվելու հավատ ունենք, ոչ էլ...
Հենց այդ պահին հանկարծակի աղմուկով բացվեց Կաֆե Կունդերայի դուռը: Տարիքից ավելի հոգնած ու խոժոո երիտասարդ մի կին մտավ ներս:
-Հե՜յ, Ասյա,- կանչեց սցենարիստը՝ նրան տեսնելով: Երևի նրան դիտեց որպես փրկիչ, որ ցրելու է սեղանի շուրջ ծավալված տխուր զրույցը:- Արի՛, արի՜: Այստեղ ենք:
Ասյան թեթև ժպիտով ողջունեց սցենարիստին և ամբողջ սեղանին, ճակատը կնճոոտեց: Դեմքի արտահայտությունից սա էր

93


հասկացվում' «Դե, ինչ անենք, գոնե մի քիչ ձեր մոտ մնամ, համ էլ ինչ տարբերություն, ամեն դեպքում կյանքը զիբիլ է»: Ծանր քայլերով, անտեսանելի անշարժունակության բեռով մոտեցավ սեղանին: Առանց հարցուփորձ անելու մի աթոռ քաշելով' սկսեց ծխախոտ փաթաթել:
-Այս ժամին այստեղ ի՞նչ գործ ունես: Բալետի դասի չպե՞տք է լինեիր,- հարցրեց Հարբեցող Ծաղրանկարիչը կիսատ մնացած ճառը լրիվ մոռանալով: Աչքերի մեջ անհանգստության փայլ վառվեց ու մարեց: Սեղանի շուրջ ոչ ոք դա չնկատեց:
-Այնտեղ եմ, ահա,- խորամանկ արտահայտությամբ ասաց Ասյան:- Այս պահին բալետի դասի եմ: Եվ հենց հիմա...,- Ասյան թղթի մեջ թութուն լցրեց,- ամենաբարդ ցատկերից մեկն եմ կատարում, օդում ոտքերս 45 աստիճան տակ բացում եմ, կաբրիոլե:
-Վա՜յ,- ծիծաղեց Հարբեցող Ծաղրանկարիչը:
-Հետո շրջվելով ցատկում եմ,- շարունակեց Ասյան:- Աջ ոտքն առաջ, դեմի պլի, ցա՜տկ:- Թութունի կաշվե քսակը օդ բարձրացրեց:- 180 աստիճան պտտվիր,- հրամայեց նա: Ամանը շրջելիս սեղանին մի քիչ մոխիր թափվեց:- Ձախ ոտքի վրա իջի՛ր:- Ամանը հանգիստ իջեցրեց պիստակի ամանի կողքին:- Հետո նույն շարժումը կրկնելով վերադարձիր սկզբնական դիրքին: Էմբիոտե':
-Բալետն ինչ է, եթե ոչ բանաստեղծություն' գրված մարդու մարմնի միջոցով,- մրթմրթաց Արտասովոր Անտաղանդ Բանաստեղծը:
Այս խոսքերին ծանր լռություն հետևեց: Հեռվում ինչ-որ տեղ իրար էին խառնվում քաղաքի ձայները, շչակներից, ազդանշաններից, հայհոյանքներից ու ծիծաղներից բաղկացած զանգված' ճայերի նվագակցությամբ: Մի քանի նոր հաճախորդ եկան, մի քանիսը գնացին: Գավաթները, բաժակները, ափսեները թարմացվեցին, բայց ամեն ինչ նույնը մնաց: Մատուցողներից մեկը մի կնոջ պայուսակին դիպավ, մի սկուտեղ բաժակի հետ ընկավ հատակին: Սրճարանում ոչ ոք ուշադրություն չդարձրեց, նույնիսկ նրանք, ում վրա թափվեցին ապակու փշուրները: Մեկ այլ մատուցող հայտնվեց' ավելով: Մինչ

94


գոգաթիակով հավաքում էր ապակու կտորտանքը, մի քանի հաճախորդ այնքան տխուր էին նայում դրանց, ասես իրենց կյանքն էր: Աշխատանքային ժամերը երկար էին, աշխատավարձը' քիչ, աշխատանքը' շատ: Սակայն մինչև այժմ ոչ մի մատուցող չէր թողել աշխատանքը: Բոլոր գնացածները այս կամ այն պատճառով դուրս էին արվել: Այդպես էր Կաֆե Կունդերան. մի անգամ ոտքդ դրեցիր, մնալու ես, մինչև այդ վայրն ինքը քեզ դուրս չշպրտի: Դրան հետևող մեկ ժամվա ընթացքում սեղանի շուրջ բոլորը, բացի մեկից, վրա-վրա գարեջուր, գինի, գրափփա պատվիրեցին: Միայն Հարբեցող Ծաղրանկարիչը չհրաժարվեց կաֆե-լատտեից: Մրթմրթալով կաֆե-լատտեի հետ բերած վանիլով բիսկվիթներն էլ կրծեց: Խոսակցություններին հետևեց լռությունը, լռությանը' խոսակցությունները: Արդյունքում' ոչինչ ներդաշնակ չարվեց, բայց այս աններդաշնակությունն անգամ մի փոքր ներդաշնակություն, իրեն հատուկ ռիթմ ուներ: Ասյան ամենաշատը Կաֆե Կանդերայի այս առանձնահատկությունն էր սիրում, կոմայի նման հոգնածությունը և աններդաշնակությունը, որը ոչ ոք չէր ուզում շտկել: ժամանակից ու տարածությունից դուրս էին: Ստամբուլն անընդհատ անհանգիստ էր, բայց Կաֆե Կունդերայում միայն թմրությունն էր իշխում: Սրճարանից դուրս մարդիկ իրենց մենակությունը թաքցնելու համար մոտենում են իրար, իրականում փորձում են ավելի անկեղծ երևալ, քան կան: Բայց այստեղ ճիշտ հակառակն էր: Այստեղ բոլորը իրականում իրենց ավելի խենթ էին համարում: Կաֆե Կունդերան քաղաքի հակադրությունն էր, ավելին' մերժումը:
Հաճույք ստանալով անշարժությունից, անտարբերությունից' այդպես նստեց, մինչև Հարբեցող Ծաղրանկարիչը ժամացույցին նայեց ու շրջվեց իր կողմը.
-Յոթն անց քառասուն է: Բալետի դասդ վերջացավ:
-Վա՜յ, միանգամից պիտի գնա՞ս: Ընտանիքդ էլ շատ հետամնաց է,- ասաց Ծայրահեղ Ազգայնական Ֆիլմերի Ոչ Ազգայնական Սցենարիստի ընկերուհին:- Այսինքն' ընդհանրապես չեմ հասկանում: Եթե չես ուզում, քեզ ինչո՞ւ են ստիպում գնալ դասերի: Տիպիկ թուրքական ընտանիք:

95


Սցենարիստի' թիթեռնիկի կյանք ունեցող ընկերուհիների ընդհանուր խնդիրն էլ դա էր: Անհանգստանալով, որ խմբին ավելի ուշ են միացել, անմիջապես փորձում էին մոտ-մոտ անել: Դրա համար սեղանակիցներին չափից դուրս անձնական հարցեր տալով՝ իրեն մեջ էր գցում, անտեղի տեղը սեփական կարծիք հայտնում: Սակայն խմբի անդամներին իրար միացնում էր զրույցը անտեղի չանձնավորելը և հարգանքը իրենց չվերաբերող հարցերի հանդեպ:
-Գործդ էդքան հեշտ չի, էլի՜: Էդքան մորքուրից ո՞նց ես գլուխ հանում,-շարունակեց Ծայրահեղ Ազգայնական Ֆիլմերի Ոչ Ազգայնական Սցենարիստի ընկերուհին' չհաջողացնելով ժամանակին կարդալ Ասյայի դեմքի զայրույթը:-Նույն հարկի տակ մոր դեր խաղացող այդքան մորաքույր... Աստված վկա, ես լինեի, մի վայրկյան չէի դիմանա:
Դա արդեն չափից դուրս էր: Խմբում չգրված օրենքներ կային, չարտասանվող, բայց երբեք չխախտվող: Ասյան ծուխը նյարդային դուրս փչեց: Առանց այդ էլ կանանց չէր սիրում: Եթե ինքն էլ կին չլիներ, իհարկե, ավելի հանգիստ կվերաբերվեր այդ խնդրին: Չէր սիրում կանանց դատարկախոս վիճակները, քննադատաբար զննող աչքերը: Ամեն անգամ, երբ ծանոթանում էր կնոջ հետ, երկու ռեակցիայից մեկն էր ունենում. Կամ մի քիչ սպասում էր, տեսներ երբ է նրան ատելու, կամ առանց սպասելու անմիջապես ատում էր: Սցենարիստի նոր ընկերուհին բնականաբար երկրորդ ռեակցիան էր տեսնելու:
-Իմ ընտանիքը նորմալ չի,- ասաց Ասյան' հույս ունենալով այդպես փակել խոսակցությունը: Խեթ նայեց դիմացը նստած կնոջը: Բայց այդ պահին նրա հետևում, պատին կախված արծաթե շրջանակն ընկավ աչքով: Ռոլիվիայից' ճանապարհի նկար էր: Դեպի Կարմիր լիճը ձգվող հեռավոր ճանապարհ: Ինչ լավ կլիներ հիմա այնտեղ լիներ: Ա՜խ, երանի կարողանար գնալ այս քաղաքից, կարևոր չէ' ուր, միայն գնար, այստեղից հեռու լիներ, միայն թե մի տեղ լիներ, որտեղ իրեն ոչ ոք չի ճանաչում: Սուրճը խմեց, ծխախոտը հանգցրեց ու նորը փաթաթելով' մրթմրթաց.
-Մենք ընտանիք չենք, մի տեղ ապրելու դատապարտված մի խումբ խփնվածներ ենք: Մերը դա է:

96


-Բայց ընտանիք կոչվածը հենց այդպիսի բան է.- հակաճառեց Արտասովոր Անտաղանդ Բանաստեղծը: Նման պահերին հիշում էր, որ ինքը խմբի ամենամեծն է. ոչ միայն տարիների իմաստով, այլև' կորած տարիների: Երեք անգամ ամուսնացած, երեք անգամ ամուսնալուծված: Առանց բացառության բոլոր նախկին կանայք իրենից հնարավորինս հեռու լինելու համար լքԵլ էին Ստամբուլը: Ամեն ամուսնությունից մնում էր երեխա, որ տարին մեկ էր այցելում, բայց որին հպարտությամբ էր ընդունում ինքը:
-Մի՛ մոռացիր,֊ ասաց՝ մատը հայրաբար Ասյայի վրա թափ տալով,- բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար, բայց դժբախտ ընտանիքները դժբախտ են յուրովի է:
-Վա՛յ, Տոլստոյի համար նման բաներ ասելը հեշտ է.- ասաց Ծաղրանկարչի' Կյանքի հետ Անհաշտ կինը:- Մարդը կին ուներ, որ ամեն ինչ տանում էր: Տոլստոյն ուզում էր երեխա ունենա, կինը մեծացնում էր: Տասներկու երեխա, աղմկոտ: Որպեսզի վեհանձն պարոն Տոլստոյը վեպ գրելու վրա կենտրոնանա, խեղճ կինը իրեն զոհաբերելով ամբողջ կյանքում էշի պես աշխատել է:
-Դե լավ, դու ինչի՞ այդպես ջղայնացար,- դեմքը խոժոռելով' հարցրեց Հարբեցող Ծաղրանկարիչը, սակայն վիճելու նյութ չունենալու պատճառով ո՜չ կինը պատասխանեց, ո՜չ էլ նա սպասեց պատասխանի: Սեղանակիցները, զգալով ամուսինների միջև լարվածությունը, նախընտրեցին լռել: Սակայն մի վայրկյան էլ չանցած, Հարբեցող Ծաղրանկարիչը խոր շունչ քաշելով՝ կանչեց քիչ առաջ սկուտեղը գցած մատուցողին և ուշադրություն չդարձնելով ընկերների, անգամ կնոջ հուսահատությանը, մի գավաթ սառը գարեջուր պատվիրեց: Երբ գարեջուրը բերեցին, երևի թեթև մեղավորություն զգաց, որովհետև միանգամից թեման փոխելով' սկսեց պատմել ալկոհոլի դրական կողմերից:
-Եթե այս երկրռում գոնե մի քիչ դեմոկրատիա կա. այս ձեռքիս ալկոհոլի շշին ենք պարտական,- դրսից եկող շտապօգնության մեքենայի ձայնը լռեցնելու համար' ձայնը բարձրացրեց:- Ոչ սոցիալական ռեֆորմները, ոչ քաղաքական շարժումները, ոչ անգամ

97


ազատագրական պատերազմը: Թուրքիային մյուս բոլոր մուսուլման երկրներից առանձնացնողը սա է: Այս գարեջուրը, այս գարեջուրը...,- բարձրացրեց գավաթը, ասես հիմա մյուս գավաթներին էր զարկելու ազատության և զարգացած քաղաքացիական հասարակության խորհրդանիշը:
-Հո չասեցի՜ր, վարպե՛տ: Ինչքա՜ն ժամանակ է պայքար մղվել ալկոհոլի ազատության համար,- կոշտ ձայնով խոսեց սցենարիստը: Մյուսները չխառնվեցին: Վիճելն անիմաստ էներգիայի կորուստ էր: Դրա փոխարեն պատերից մեկական շրջանակ ընտրելով՝ առանձին-առանձին կենտրոնացան ճանապարհի նկարների վրա:
-Այն ժամանակվանից, երբ իսլամն արգելեց ալկոհոլը: Այսինքն' մի ամբողջ հավերժություն,- մրթմրթաց Հարբեցող Ծաղրանկարիչը:- Մտածե՛ք օսմանյան պատմության մասին: Տասնյակ գինետներ, տասնյակ խորտիկներ... մարդկանց քեֆը տեղն է եղել: Մենք ազգովի գժվում ենք ալկոհոլի համար, ինչո՞ւ չենք ընդունում: Տարվա մեջ տասնմեկ ամիս զվարճանում ենք, հետո խուճապով զղջում. Ռամազանի ամբողջ ամիսը պաս պահող ու սուրբ ամիսն ավարտվելուն պես ալկոհոլին վերադարձող հասարակություն է: Որ այս երկրում շարիաթ չկա, որ կրոնավորներն ուրիշ տեղերի չափ հաջողություն չունեն, այս խմիչքի' ավանդույթը վառ պահող մշակույթին ենք պարտական: Կարճ ասած, Թուրքիայում դեմոկրատիային նման մի բան եթե կա, պարտական ենք ալկոհոլին:
-Եթե այդպես է, գոնե խմենք,- հոգնած ժպիտով ասաց Հարբեցող Ծաղրանկարչի' Կյանքի հետ Անհաշտ կինը: Ամուսնու իրավացիությունը հաստատելուց բացի, ավելի շատ ուզում էր վերջ դնել այդ խոսակցությանը:
-Ասյա՛, քո այդ բալետի անունն ի՞նչ էր: Դրա կենացը խմենք գոնե... Չեկկե՞:
-Չեկկետի,- ուղղեց Ասյան: Դեռ զղջում էր այն օրվա համար, որ հարբած ժամանակ խմբի մոտ ելույթ էր ունեցել բալետի մասին: Որ ի՞նչ խոսեց նրանց հետ Չեկետտիի մասին: Մատի փաթաթան դարձրին: Այդ օրվանից ի վեր ինչքան թեմայի հետ կապված նեղվում էին,

98


մատների ծայրերի վրա «փոինթի» քայլի կենացն էին խմում: Եթե բաժակ բարձրացնելու համար ավելի լավ պատճառ չէր լինում, նրանք էլ Չեկետտիի կենացն էին խմում:
-Այսինքն' եթե դա չլիներ, բալետի պարուհիները մատների ծայրերի վրա քայլելու համար իրենց այդպես չէի՞ն տանջի,- ասաց մեկը:
-Ի՞նչ դարդ ունեն որ, - ասաց մեկ ուրիշը և ծիծաղեցին մատների ծայրերի վրա քայլելը զարգացնող բալետի վրա: Միշտ էլ ծիծաղում էին նրանց վրա, ովքեր բարդ կյանքն ավելի էին բարդացնում...
Ամեն օր այստեղ էին հանդիպում, այս սրճարանում: Արտասովոր Անտաղանդ Բանաստեղծը, Ծայրահեղ Ազգայնական Ֆիլմերի Ոչ Ազգայնական Սցենարիստը և այդ պահի նրա ընկերուհին. Հարբեցող Ծաղրանկարչի' Կյանքի հետ Անհաշտ կինը, Թաքուն Գեյ Մամուլի տեսաբանը և, իհարկե, Ասյան:
Եթե նույնիսկ երբեմն ձայները բարձրացնում էին, շատ չէին վիճում: Կռիվը, վեճը, աղմուկը էներգիայի անիմաստ կորուստ է: Այսպես ասելով այնքան լարվածություն էին կուտակել իրենց մեջ: Խմբի անդամները երբեմն ուրիշների էլ էին բերում, ընկերներ, աշխատակիցներ կամ նորածանոթ օտարներ, ավելի հաճախ մենակ էին գալիս: Խումբը մի օրգանիզմ էր, ուր բոլորը ցույց էին տալիս իրենց տարբերությունները, բայց ոչ ոք իր տարբերությունը մյուսների հանդեպ ճնշում գործադրելու համար չէր օգտագործում:
Հատիկ-հատիկ մասերը ընդհանուրից ավելի շատ էին: Ասյա Քազանջըն սեփական ընտանիքում փնտրած հանգստությունն այստեղ էր գտնում: Կաֆե Կունդերան նրա կացարանն էր: Իրեն հանգիստ էր զգում այս մարդկանց կողքին, որոնք չէին խառնվում իր հագնվելուն, իր խոսքերին: Մինչ իրեն տանջում էր Քազանջը րնտանիքի անհասանելի կատարելությանը հասնելու համար. Կաֆե Կանդերայի ժողովուրդը նրան ընդունում էր այնպես, ինչպես կար: Ավելին, նրանք ընդունում էին, որ մարդ արարածն իրականում մեղսավոր, անկատար և անուղղելի է:
Ասյան մորաքույրների հետ ո՛չ Կաֆե Կունդերայից էր խոսում, ո՛չ էլ այս խմբից: Եթե տնեցիներն իմանային, որ նման վայրերում նման

99


տիպերի հետ է լինում, մեծ աղմուկ կբարձրացնեին: Ամենաշատը տարիքային տարբերության համար կանհանգստանային: Ընդհանուր առմամբ խմբի անդամները Ասյայի ծնողների տարիքին կլինեին: Սակայն հենց տարիքային տարբերությունն էր գրավում Ասյային: Նրանց նայելով' հասկանում էր, որ կյանքում «առաջընթաց» կոչվող բան չկա: Եթե հիսուն տարեկան մարդիկ այդքան անկատար են և այդքան երեխա, տասնութ տարեկանում մեծանալու համար ջանքեր թափելու կարիք չկա: Նշանակում է, որ կյանքում որոշ բաներ չեն փոխվում, եթե տգեղ հասուն մարդ ես, տգեղ չափահաս, տգեղ միջին տարիքի մարդ, ուրեմն տգեղ ծեր և տգեղ դիակ ես լինում: Կաղապարը նույնն էր: Գուցե մի քիչ հոռետեսական է թվում, բայց գոնե իզուր տեղը կատարելություն չէր փնտրում: Մեծանալով' կյանքը չէր ուղղվում, ճիշտ այնպես, ինչպես մարդը ծերանալիս չի մեծանում: Ի վերջո, դա էլ էր մխիթարանք: Ասյան էլ կարող էր նույնը մնալ եթե հաշվի առնենք, որ ժամանակի ընթացքում ոչինչ չի փոխվում, և այդ անկատարության վիճակը հավերժական է: Հնարավորինս անկատար...
-Այսօր ծնունդս է,- հանկարծակի ասաց Ասյան: Այնքան միանգամից դուրս պրծավ բերանից այդ բառը, որ ինքն էլ զարմացավ:
֊ Հա՞,- ասաց մեկը:
֊ Ինչպիսի՜ զուգադիպություն, այսօր ամենափոքր աղջկաս ծնունդն էլ է,- ասաց Արտասովոր Անտաղանդ Բանաստեղծը:
-Հա՞,- ասելու հերթը հասավ Ասյային:
-Ուրեմն աղջկաս հետ նույն օրն ես ծնվել: Երկվորյակ ես,- ասաց բանաստեղծը գլուխը թատերական ուրախությամբ թափահարելով:
-Ձուկ,- ուղղեց Ասյան:
Բանաստեղծի դեմքով կասկածի ամպ անցավ: Թե՞ այսօր չէր ծնվել միջնեկ երեխան: Կասկածները չհաստատվեցին, և նա բարձրացրեց բաժակը:
Միայն այդքանը: Ոչ ոք չփորձեց Ասյային գրկել, նրան խեղդել սիրո կպչուն համբույրներով, ոչ ոք վեր չկացավ տորթ բերելու համար: Բանաստեղծը նրա համար մի բանաստեղծություն կարդաց, Ծաղրանկարիչը նրա պատվին երեք բաժակ գարեջուր խմեց, և

100


Ծաղրանկարչի' Կյանքի հետ Անհաշտ կինը անձեռոցիկի վրա արեց նրա ծաղրանկարը. խենթ ու խելացի աչքերի տակ սուր քթով, մեծ կրծքով, ուռած մազերով, մռայլ դեմքով երիտասարդ կին: Հետո Ասյայի համար հսկայական կրեմով սուրճ պատվիրեցին և օրվա վերջում չթողեցին, որ հաշիվը փակի: Այդքան պարզ, այդքան անպաճույճ ընդունվեց ծննդյան տոնի հարցը: Ոչ թե նրա համար, որ լուրջ չընդունեցին, այլ այնքան լուրջ ընդունեցին, որ շատ չանցած խորացան անցողիկության և այնկողմնային կյանքի մասին խոսակցությունների մեջ:
Խմբում մեծամասնությունը համոզված էր, որ մահից հետո կյանք կա, և այն երկրային կյանքից շատ ավելի վատն է: «Մենք ավելի լավ է այստեղ մնացած մեր ժամանակը լավ անցկացնենք», ընդհանուր համոզմունքը դա էր: «ժամանակը...»,- խոր շունչ քաշեց մեկը, բայց չշարունակեց: Ընդհանուր աոմամբ սեղանակիցների համար ժամանակը դատարկ բառ էր: Նրանք անտեղյակ էին կրոնավորների' ժամանակի ընկալմանը, ո՛չ իսլամով էին հետաքրքրված, ո՛չ մեկ այլ կրոնով: Բերգսոնյան ժամանակը շատ սարսափելի էր, թանփընարյան ժամանակը լուրջ ընդունելը ավելի ծանր էր, քան ինքնագնահատականի սպասելը: Իսկ կապիտալիստական ժամանակի հասկացությունը նույնիսկ չէր էլ հետաքրքրում նրանց: Այս վայրն է, այս տեղը: Կարծես դրսում նրանց ոչ ոք չէր սպասում: Բառերը դանդաղ հալվեցին բերաններում, շուրջը խոր անտարբերություն տիրեց: Ոմանք մտքերի մեջ էին խորասուզվում, ոմանք դադարելով խոսել սուզվում էին պատի տարբեր նկարների մեջ: Երկար տևեց այս անզգացմունքային վիճակը: Երեկոն կամաց-կամաց իջավ Կաֆե Կունդերայի վրա: Երեկոյան ժամը իննին, հենց առատ ճաշից հետո լույսերը հանգան, երգերի և ծափահարությունների մեջ Ասյա Քազանջըն փչեց լիմոնի կրեմով (չափազանց թթու), վրան կարամելով (չափազանց քաղցր) եռահարկ տորթի մոմերը: Երեք մոմից միայն մեկը կարողացավ հանգցնել: Մնացածը մարեցին չորս կողմը կանգնած մորաքույրների, տատիկի և Մեծ տատիկի համատեղ ջանքերով:
- Այսօր ինչպե՞ս անցավ բալետիդ դասը,- լույսերը վառելիս հարցրեց Ֆերիդե մորաքույրը:

101


-Լավ էր,- ժպտալով պատասխանեց Ասյան:- Ուսուցչի պարտադրած ձգվելու վարժությունների պատճառով մեջքս ցավում է մի քիչ, բայց դժգոհ չեմ, լիքը նոր շարժում սովորեցի:
-Հա՞,- ասաց կասկածող ձայնը. Զելիհա մորաքույրն էր:-Օրինակ ի՞նչ:
Ասյան շրջվեց մոր կողմը և շարունակեց դերասանություն անել:
-Հըմ՜մ՜մ", տեսնենք,- ասաց նա՝ տորթի առաջին կտորը վերցնելով,- Պետիտ֊ժետեեմ սովորել փոքրիկ ցատկ, պիրուտտե գլիսսադե էլ կա:
-Վա՜յ, ինչ սիրուն է, Աստված վկա: Մի զարկով երկու նապաստակ,- մեջ ընկավ Ֆերիդե մորաքույրը:- Միայն բալետի դասի գումարն ենք տալիս, բայց աղջիկը ֆրանսերեն էլ է սովորում: Շատ խնայող է:
Զելիհա մորաքրոջից բացի բոլորը գլխով արեցին: Իսկ նա' զմրուխտե կանաչ աչքերի անդունդում կասկածի փայլով, դեմքը մոտեցրեց աղջկա դեմքին և գրեթե անլսելի ասաց.
-Ցույց տուր տեսնենք սովորածդ շարժումները:
-Գժվե՞լ ես,- ասաց Ասյան' հետ քաշվելով:- Հյուրասենյակի մեջտեղում ի՞նչ ցույց տամ: Այստեղ չեմ կարող: Ստուդիայում, ուսուցչի հետ պետք է աշխատեմ: Սկզբում տաքանում ու ձգվում ենք, հետո եռանդով պարապում: Համ էլ պարտադիր երաժշտություն է լինում: Գլիսսադե սահել է նշանակում, գիտեիք: Ինչպե՞ս կարող եմ սահել գորգի վրա: Մարդ այդպես միանգամից չի կարող բալետով զբաղվել:
Զելիհա մորաքույրը սև մազերը մատներով շտկելիս թունավոր ծիծաղեց: Աղջկա հետ վիճելու փոխարեն նախընտրելով տորթ ուտել' ուրիշ ոչինչ չասաց: Բայց միայն ծիծաղը բավական էր Ասյային զայրացնելու համար: Ամանը հրեց, աթոռը հետ քաշելով' ոտքի ելավ:
Այսպիսով, երեկոյան ինն անց տասնհինգ րոպեին, ժամանակին ծաղկուն ու մեծ, իսկ հիմա վաղուց արդեն ժամկետը լրացած, փլված տանը, ամբողջովին կանանցից բաղկացած հանդիսատեսի առաջ Ասյա Քազանջըն' դեմքի ռոմանտիկ արտահայտությամբ, թևերը տարածած, ձեռքերի միջնամատերը բութ մատներին հպելով' նուրբ գալարվելով սկսեց պարել գորգի վրա:

102


Վեց



ՊԻՍՏԱԿ


Արմանուշ Չաքմաքչյանը հետևում էր, թե ինչպես է «А Clean Well-Lighted Place for Books>>-ի շատախոս վաճառողն իր ընտրած տասներկու վեպը հատ-հատ գրանցելով' դնում տոպրակի մեջ: Վերջապես, երբ վերցրեց կրեդիտային քարտի գործարքը, փորձելով նայել կտրոնի տակի գումարին' ստորագրեց թուղթը: Կրկին հավաքած ամբողջ գումարը ծախսեց գրքերի վրա: Արմանուշը գրքի սիրահար էր. դա մեծ բան չէր համարվում, որովհետև տղաների համար մեծ կարևորություն չուներ: Դա էր մոր հիասթափության պատճառը, որը երազում էր նրա համար հարուստ ամուսին գտնել: Այս առավոտ էլ հեռախոսով մորը խոստացել էր, որ երեկոյան զբոսնելիս վեպերի մասին ոչինչ չի խոսելու: Արմանուշը զգում էր, որ սպասվող ժամադրության մասին մտածելիս ստամոքսում անհանգստության ալիք է բարձրանում: Մ՜ոտ մի տարի ոչ ոքի հետ չէր հանդիպեր: Երդվել էր' այսպես կոչված ժամադրությունների վրա ժամանակ կորցնելու փոխարեն այս գործին վերջ էր տալու, ոչ ոքի հետ չէր հանդիպելու, տանը նստած գիրք էր կարդալու: Բայց այս երեկո Արմանուշ Չաքմաքչյանը ևս մեկ անգամ փորձելու էր բախտը տղամարդկանց հետ, սիրուն մի շանս էլ էր տալու:
Հակառակ սեռի ներկայացուցիչների հետ կրկնվող անհաջողությունների հիմնական պատճաոը գրքերի հանդեպ զգացած սերն էր, իր հանդիպած տղամարդկանցից ավելի գիտակ լինելը, սակայն իրավիճակն ավելի բարդացնող երկու հավելում էլ կար: Առաջինը' Արմանուշը գեղեցիկ աղջիկ էր, շատ գեղեցիկ: Միջին կազմվածքով. նուրբ դիմագծերով, մուգ շեկ ալիքաձև մազերով, խոշոր

103


մոխրակապտավուն աչքերով և նուրբ արծվաքթով, որն ուրիշների համար կարող էր դիտվել որպես թերություն, բայց նրան վստահ տեսք էր տալիս: Նրա ֆիզիկական գրավչության և խելքի միասնությունը տղամարդկանց վախեցնում էր: Ոչ թե նրա համար, որ տգեղ կանանց էին նախընտրում, կամ որ խելքը չէին գնահատում, այլ որ չգիտեին ինչպես դասակարգել, նրան ուր տեղավորել: Հասակակից տղաները աղջիկներին երեք դասի էին բաժանում' նրբիկներ, խելացիներ ու նշանվողներ: Նրբիկները տղաների հետ քնելու համար մեռնող աղջիկներն են, առաջնությունը մարմնին տվողները, իսկ խելացիների հետ կարելի էր խոսել, այսինքն' նրանց ընկերները առաջնությունը խելքին տվողներն էին: Իսկ նշանվողներն այն աղջիկներն էին, որ մտածում էին մի օր ամուսնանալու մասին, նախ և առաջ' նրանք էին լավ բնավորություն ունեցողները: Արմանուշի խնդիրն այն էր, որ այս երեք կատեգորիաներից յուրաքանչյուրին համապատասխանելու չափ «կատարյալ» էր և այդ պատճառով ոչ մի դասի չհամապատասխանելով' չգիտեր ինչ անի:
Արմանուշ Չաքմաքչյանի' տղամարդկանց հետ կապված անհաջողակության երկրորդ գործոնն ավելի բարդ էր' ազգականները: Սան Ֆրանցիսկոյի Չաքմաքչյանների ընտանիքը և մայրը Արիզոնայում միմյանց հակասող կարծիքներ ունեին կատարյալ տղամարդու վերաբերյալ: Մանկությունից ի վեր հինգ ամիսը Սան Ֆրանցիսկոյում (ամառային արձակուրդները, գարնանային արձակուրդները և շաբաթվա վերջի այցելությունները), իսկ մնացած յոթ ամիսը Արիզոնայում անցկացնելու պատճառով ժամանակ էր ունեցել հասկանալու, թե երկու կողմն էլ իրենից ինչ են սպասում: Միևնույն է, ամբողջովին մեկը մյուսի հակապատկերն էին այդ սպասումները: Մի կողմին գոհացնող քայլը մյուսին հաստատ անհանգստություն կպատճաոեր: Մայրը' Ռոզը, ծնվել էր Միջին Արևմուտքում, սպիտակ, բողոքական ամերիկուհի էր և ուզում էր այդ սահմանմանը համապատասխանող մարդկանց հետ հանդիպեր: Իսկ Սան Ֆրանցիսկոյի հոր կողմը սփյուռքահայեր էին, կաթոլիկ հայկական տոհմ էր և սպասում էր, որ նա պետք է իրենց նմանների հետ հանդիպի: Այսպիսով ոչ մեկին չվիրավորելու

104


համար Արմանուշը փորձեց Սան Ֆրանցիսկոյում հայերի հետ հանդիպել, իսկ Արիզոնայում' հայության հետ ընդհանրապես ոչ մի կապ չունեցողների: Բայց ճակատագրի հեգնանքով' Սան Ֆրանցիսկոյում իր հետաքրքրությունը միշտ ոչ հայերն էին առաջացնում, իսկ Արիզոնայում սիրահարված երեք երիտասարդից երեքը ամերիկահայեր էին, չնայած մայրը խոր հիասթափություն էր ապրում:
Գրքերն ու մտածմունքները վերցնելով' դուրս եկավ գրախանութից: Օպերայի հրապարակն անցնելիս քամին սուլում էր, ականջին խորհրդավոր մեղեդիներ հասցնում: «Օպերա» սրճարանում նստած մի երիտասարդ զույգ ընկավ աչքով, կամ դիմացը լիքը լցված սենդվիչների մեջ իրենց ուզածը չէին գտել, կամ էլ վիճել էին: «Փառք Աստծո, ամուսնացած չեմ ու մենակ եմ»,- մտածեց Արմանուշը կես կատակ կես լուրջ: Թեքվեց դեպի Թուրքական փողոցը: Տարիներ առաջ մի նյույորքցի ամերիկահայ աղջկա էր ցույց տալիս քաղաքը: Այս փողոց մտնելիս աղջկա դեմքը խոժոռվեց.
-Թուրքական փողո՞ց: Ուր գնում ես' թուրքերը դիմացդ են դուրս գալիս:
Արմանուշը հիշում էր, թե ինչքան էր զարմացել այդ աղջկա արձագանքի վրա: Փորձում էր պատմել, թե ինչու է փողոցին այդ անունը տրվել, որ այն կրում է ժամանակին քաղաքապեւո եղած և քաղաքի պատմության մեջ կարևոր դեր խաղացած Ֆրանկ Թյուրքի անունը:
-Դե լավ,- խոսքը կտրեց ընկերուհին, շատ հետաքրքրված չէր քաղաքի պատմությամբ,- ուր գնում ես դիմացդ թուրքեր չե՞ն դուրս գալիս:
Արմանուշը ձայն չհանեց: «Ինչպե՞ս ասել, այո՛, թուրքերն ամենուր են, էլ չեմ ասում, որ մեկը մայրիկիս հետ է ամուսնացել: Ինչպե՞ս ասեմ»:
Արմանուշը հայ ընկերների մոտ խորթ հորից չէր խոսում: Ասենք, ոչ հայ ընկերներին էլ չէր վստահում: Նույնիսկ հայ-թուրքական խնդրի մասին սակավ տեղեկություն կամ հետաքրքրություն ունեցողներին ոչինչ չէր պատմում: Իմանալով, որ գաղտնիքները գրիպից

105


արագ են տարածվում, գաղտնիքներն էլ, լռությունն էլ պահպանում էր: Երբ որ պետք էր լինում Մուսթաֆայի մասին խոսել, նրան ոչ թե անունով էր դիմում, այլ խորթ հայր էր ասում: Եթե մի հայի մոտ «Մուսթաֆա» անունն ասեր, նա միանգամից կփշաքաղվեր: Լիցեյն ավարտելիս Արմանուշը որոշեց թաքցնել գաղտնիքները, որովհետև համալսարանական կամպուսներում ամենաշատ հետաքրքրություն առաջացնող վերջին թեման «ծևողներ»-ն էր: Եթե չասես, որ անսովոր ընտանիք ունես, բոլորը քեզ նորմալ կվերաբերվեն: Արմանուշը փոքր տարիքում հայտնաբերել էր, որ մարդիկ հակված են նորմալությունը հալած յուղի տեղ ընդունել: Եթե հաշվի առնենք, որ մայրը «օտար» է, ուրեմն նորմալ է, որ Ռոզը մեկ այլ «օտար»-ի հետ ամուսնանա: Ընկերները կարծում էին, որ Արմանուշի խորթ հայրն էլ Միջին Արևմուտքի սպիտակ, բողոքական ամերիկացի է:
Արագ-արագ անցավ Թուրքական փողոցի խանութների մոտով: Միասեռականների կացարանի, լիբանանցիների տնօրինած համեմունքներով պահածոների կրպակի և տարատեսակ մարդկանց կողքով անցնելիս նստեց դեպի Russ'an Hill գնացող տրամվայը:
Ճակատը հպելով փոշոտ ապակուն, հորիզոնից բարձրացող մշուշին հետևելով, մտածեց Բորխեսի «Լաբիրինթոսներ»-ի մասին: Սիրում էր այս քաղաքում լինելը, քաղաքի մարմնում զարկերակի պես խփող խանդավառությունն էր սիրում, սիրում էր այստեղ գալ, մնալ հոր և Շուշան տատիկի հետ: Ի տարբերություն մոր հայրն այլևս չամուսնացավ: Արմանուշը գիտեր, որ ժամանակի ընթացքում հայրը մի շարք ընկերուհիներ է ունեցել, բայց ոչ ոքի հետ չէր ծանոթացրել, կամ հարաբերությունները լուրջ չէին, կամ չէր ուզում նրան վշտացնել: Հավանաբար երկրորդը: Այս պահվածքը շատ նման էր Բարսամ Չաքմաքչյանին: Արմանուշը հավատում էր, որ աշխարհում այդպիսի անանձնական մարդ չկա: Միայն չէր հասկանում, թե ինչպես է հոր նման անձնուրաց տղամարդը ամուսնության առաջարկություն արել եսասիրության հուշարձան մորը: Մորը չսիրելուց չէր: Իհարկե, սիրում էր, բայց Ռոզի հետ ապրելը հեշտ չէր: Երբեմն մոր ծայրահեղ սիրուց խեղդվում էր: Այդ ժամանակ փախչում էր Սան Ֆրանցիսկո'

106


Չաքմաքչյան ընտանիքի գիրկը, բայց այնտեղ էլ պահանջկոտ սիրո ծովը կլանում էր նրան:
Արմանուշ Չաքմաքչյանը տրամվայից իջնելուն պես արագացրեց քայլերը: Մատտ Հեսսինգերը յոթն անց կես գալու էր իր հետևից: Պատրաստվելու համար ժամ ու կեսից քիչ ուներ: Դա հազիվ էլ հերիքեր ցնցուղ ընդունելուն և մի զգեստ հագնելուն: Գուցե հագներ փիրուզագույն զգեստը, որը բոլորի կարծիքով իրեն շատ է սազում: Այդքանը բավական է: Ոչ մի շպար, ոչ մի աքսեսուար: Իրեն այդ ժամադրության համար չէր զարդարելու, առանց այն էլ մեծ սպասումներ չուներ: Եթե ամեն ինչ լավ լինի, ուրեմն լավ է: Եթե չգնա էլ, ինչ արած, դրան էլ էր պատրաստ: Սան Ֆրանցիսկոն և իր մտքերը պատած մշուշի տակ Արմանուշը հասավ Russian Hill-ում գտնվող տատիկի տուն: Սան Ֆրաևցիսկոյի ամենաբարձր բլուրներից մեկի վրա գտնվող փախստականների աշխույժ թաղամաս էր:
-Բարև, սիրելի՜ս, բարով եկար:
Զարմանալի է, դուռը բացեց ոչ թե տատիկը, այլ Սուրփուն հորաքույրը:
-Սիրելի՜ս, ո՛նց եմ կարոտել քեզ - ասաց նա սիրով,- պատմիր տեսնենք, ի՞նչ ես արել դրսում: Ինչպե՞ս անցավ օրդ:
-Լավ անցավ- հանգիստ պատասխանեց Արմանուշը' մտածելով, թե ինչ գործ ունի այստեղ հորաքույրը երեքշաբթի երեկոյան: Սուրփուն հորաքույրը շատ վաղուց, ամենաքիչը Արմանուշի մանկությունից ի վեր, Բերքլիում էր մնում, որտեղ դասավանդում էր: Ամեն շաբաթվա վերջին պարտադիր գալիս էր Սան Ֆրանցիսկո. բայց շաբաթվա մեջ նրան այստեղ տեսնելը անսպասելի իրադարձություն էր: Սակայն Արմանուշը, սկսելով պատմել, թե այդ օրը ինչեր է արել, դադարեց հետաքրքրվել այդ հարցով: Պայծաո դեմքով ասաց.
-Նոր գիրք եմ գնել:
-Գի՞րք, նորի՞ց ասաց գիրք,- ներսից կանչեց մի ծանոթ ձայն:
Վարսենիկ հորաքրոջ ձայնն էր: Արմանուշն անձրևանոցը կախեց կախիչից, շտկեց քամուց խառնված մազերը և հետաքրքրվելով. թե ինչ գործ ունի Վարսենիկ հորաքույրն այդտեղ՝ մտավ ներս:

107


Այս ժամին օդանավակայանում չպե՞տք է լիներ: Վոլեյբոլի միևնույն թիմի հարձակվող զույգ աղջիկներն այդ երեկո վերադառնում էին Լոս Անջելեսի տարածաշրջանային մրցաշարից: Վարսենիկ հորաքույրը խաղի համար այնքան էր անհանգստանում, որ երեք օր չէր քնել, անընդհատ աղջիկներին կամ մարզչին էր զանգահարում: Սակայն թիմի վերադարձի օրը, սովորության համաձայն, ժամեր առաջ օդանավակայան գնալու փոխարեն այստեղ էր եկել, ներսում սեղան էր գցում:
-Այո', գիրք ասացի,- ասաց Արմանուշը՝ մտնելով ընդարձակ հյուրասենյակ:
-Նրան մի' նայիր, ջանի՛կ: Մեծանում է,- հետևից ասաց Սուրփուն հորաքույրը:- Բոլորս հպարտանում ենք քեզանով, սիրելի՜ս:
-Ջանի՛կս, իհարկե հպարտանում ենք, բայց եթե տարիքին համապատասխան պահի իրեն, ավելի լավ կլինի,- ասաց Վարսենիկ հորաքույրը՝ վերջին ճենապակե ափսեն էլ սեղանին դնելով: Հետո պինդ փաթաթվեց զարմուհուն:- Քո տարիքի աղջիկները զբաղված են շպարով ու պայուսակի խնդիրներով, իսկ դու գրքերի հետևից ես ընկել: Լավ է, որ գեղեցկանալու կարիք չունես, բայց կարդալով-կարդալով ո՞ւր կհասնես:
-Հորաքո՜ւյր, ավելի լավ. եթե շպարի, հագուստի ու պայուսակի հետևից ընկնեի, ընտանիքով կսնանկանայինք, գրքերը շատ ավելի էժան են,- ասաց Արմանուշը ամենաժլատ հորաքրոջն աչքով անելով:
Չէր զգացել, թե ինչ գեղեցիկ է մայր մտնող արևի լույսի տակ: Տոպրակը դրեց տատիկի բազկաթոռին ու նվեր ստացած խաղալիքները տեսնելու համար ոգևորվող երեխայի պես դատարկեց: Գրքերը թափվեցին իրար վրա. Ալեֆ. «Երկերի ժողովածու», «Ավազի գիրքը», «Խաչվող ճանապարհների այգին», «Նարցիս և Գոլդմունդ», «Թագավոր, թագուհի, վալետ», «Վայրի աքաղաղ», «Ծովի փախածը», «Նեղացած սուրճի թյուրքյուն», «Մինչև գարուն սպասիր խմբիդ», «Վազել մկրատը ձեռքին» և ամենասիրելի գրողի՝ Կունդերայի երկու գիրքը' «Կյանքն այլ վայրում է» և «Ծիծաղելի սերեր»: Մի քանիսը'

108


նոր, մի քանիսը տարիներ առաջ կարդացված, բայց նորից կարդացվելիք վեպեր էին:
Արմանուշը կարծում էր. որ Չաքմաքչյանների' գրքի սիրո դեմ պայքարը այլ պատճառ ուներ, շատ ավելի խոր ու մութ պատմություն: Ոչ միայն կին, այլև հայ լինելու պատճառով էլ պետք է խուսափել գրասեր լինելուց: Վարսենիկ հորաքրոջ ընթերցանության դեմ անընդհատ պայքարելու տակ ավելի զգացմունքային, ավելին' պատմական անհանգստություն, չգոյատևելու վախն էր զգացվում: Հորաքույրը չէր ուզում, որ նա հասակակիցներից շատ տարբերվի, աչքի ընկնի: Բացի այդ, ըստ նրա պատմածների' երբ հայերը դեռ Օսմանյան կայսրության մի մասն էին, Օսմանյան կառավարության կողմից վտարվածների մեջ գրողներ, բանաստեղծներ, արվեստագետներ, մտավորականներ են եղել: Սկզբում ազատվել են «ուղեղներից», դրանից հետո աքսորել են մնացածին' հասարակ ժողովրդին: Սփյուռքի շատ հայ ընտանիքների պես Չաքմաքչյաններն էլ և՛ հպարտանում, և՛ անհանգստանում են, երբ երեխաներից մեկը գրել-կարդալուն չափից դուրս շատ ուշադրություն է դարձնում և երբ գնահատականը միջինից չափազանց բարձր է լինում: Գրքերի, հատկապես վեպերի աշխարհը վտանգավոր էր: Այդ երևակայական ճանապարհը մարդուն հեշտությամբ կարող էր տանել երազանքների աշխարհ, այն խորհրդավոր աշխարհը, որտեղ ոչինչ հաստատուն չէ, և ամեն ինչ հնարավոր է: Մարդ առանց հասկանալու այնպես կարող էր ընկղմվել այդ աշխարհը, որ իրականության հետ կապը ամբողջությամբ կարող էր կտրվել: Եթե փոքրամասնություն ես, որպես փոքրամասնության երեխա ես աշխարհ եկել, երբեք շատ երազկոտ, շատ միամիտ, շատ ռոմանտիկ լինելու շքեղություն քեզ չես կարող թույլ տալ: Ոտքերդ միշտ պետք է ամուր դնես իրականության հողի վրա: Ոչ ոքի չպետք է շատ հավատաս: Հոռետես լինելը լավատես լինելուց նախընտրելի է, որովհետև աշխարհը լի է անիրավություններով: Անցյալում կորուստներ ունեցածների համար երևակայությունը թունավոր հեղուկ է, աննկատ տարածվում է արյան մեջ, խախտում կռուցվածքը, խոչընդոտում ապագայի և

109


ներկա կյանքի վրա կենտրոնանալուն: Լռեցնողներն այդքան հանգիստ չեն կարող վատնել բառերը: Նրանք, ում ձեռքից խլել են ինքնությունը, հանգիստ չեն կարող լքել իրենց արմատները: Սփյուռքում հայ լինել նշանակում է ողջ մնացածների թոռ լինել: Եթե որպես ողջերի երեխա ցանկանում ես կարդալ, մտածել, գրել և երագել, դա պետք է անես անձայն: Նման ընտանեկան ժառանգություն ունեցողը պետք է ոչ թե տարբերվի, այլ սովորական դառնա: Այդպես էր սովորել Արմանուշը, բայց ահա սովորածներից ոչ մեկը չէր կարողանում կիրառել:
Խոհանոցից եկող սուր համեմունքների հոտը ներխուժեց նրա մտածմունքների մեջ:
֊ Հորաքույր, մեզ հետ ճաշելո՞ւ ես,- հարցրեց նա երեք հորաքույրներից ամենաշատախոսին:
-Մի բան կգցեմ բերանս, սիրելի՜ս,- մրթմրթաց Վարսենիկ հորաքույրը:- Մի քիչ հետո պետք է գնամ օդանավակայան, երկվորյակները գալիս են այսօր: Մեկ էլ ձեզ մանթի բերելու համար մտա...,-Վարսենիկ հորաքույրը հպարտությամբ ժպտաց - Գուշակիր, այսօր ինչ է եկել Երևանից: Բաստուրմա է եկել: Նստիր' ուտենք:
-Հորաքո՛ւյր, մանթի էլ չեմ կարող ուտել, բաստուրմա էլ,- ասաց Արմանուշը հոնքերը կիտելով:- Ամբողջ գիշեր չեմ ուզում սխտորի հոտ գա վրայիցս:
-Ինչ կա՞ որ: Ատամներդ կլվանաս, մեկ էլ անանուխով մաստակ կծամես, հոտ-մոտ չի մնա:
Խոսողը Զարուհի հորաքույրն էր, որ սենյակ մտավ' ձեռքին մաղադանոսի և լիմոնի կտորներով զարդարված մի աման մուսաքքա: Ամանը դնելով սեղանին' զարմուհուն գրկելու համար թևերը տարածեց: Արմանուշը թևերը տարածելով' միաժամանակ հետաքրքրվեց, թե նա այստեղ ինչ գործ ունի: Բայց արդեն սկսել էր հասկանալ. Չաքմաքչյան ընտանիքի բոլոր անդամների' Շուշան տատիկի տանը հենց Արմանուշի ժամադրության երեկոյան հայտնվելը շատ լավ ծրագրված պատահականություն էր: Բոլորը տարբեր պատճաոաբանություններով էին եկել, բայց ակնհայտորեն' նույն նպատակով:

110


Պարզ է, որ բոլորն էլ ուզում էին տեսնել, փորձարկել և գնահատել Մետտ Հեսսինգերին' այն հաջողակ երիտասարդին, ով իրենց աչքի լույսի հետ էր հանդիպելու:
Արմանուշը անհույս նայեց բարեկամներին: Ի՞նչ կարոդ էր անել: Ինչպե՞ս կարող էր անկախ լինել այսքան սիրո և հետաքրքրասիրության մեջ: Կյանքին չհավատալու և փորձանքներից վախենալու համար իրավացիորեն այդքան պատճառ ունեցող ընտանիքին ինչպե՞ս համոզեր, որ իր համար չանհանգստանան: Ինչպե՞ս կարող էր ազատվել գենետիկ ժառանգությունից, հատկապես երբ մի կողմը դրա համար հպարտ է: Նա շրջափակման մեջ էր ապրում, սիրուց ու հոգատարությունից հյուսված, բայց' շրջափակման մեջ: Այնքան բարյացակամ էր, որ ոչ ոքի չէր կարողանում հակաճառել: Հնարավո՞ր էր պատերազմել լավի հետ:
-Անիմաստ է,- հաոաչեց Արմանուշը:- Ամենակծու ատամի մածուկները, ամենաանանուխով մաստակները, նույնիսկ սարսափելի սուր ողողման հեղուկները չեն կարող անցկացնել բաստուրմայի հոտը: Այս աշխարհում դեռևս բաստուրմային հաղթող բան չի հայտնագործվել: Ամենաքիչը պետք է մի շաբաթ անցնի: Թեկուզ մի կտոր ուտես, օրերով չամանի հոտ կգա, քրտինքիցդ չամանի հոտ կգա: Նույնիսկ չիշիկիցդ չամանի հոտ կգա:
Հենց նա շրջվեց, Վարսենիկ մորաքույրը հետաքրքրությամբ շշնջաց Սուրփուն հորաքրոջը.
-Առաջին անգամ եմ լսում, որ բաստուրմա չի ուտում, ինչ է թե ճիշիկից բաստուրմայի հոտ է գալու:
Արմանուշը չլսելու տվեց և ուղղվեց դեպի բաղնիք: Հորաքույրների հետ վիճելու նպատակ չուներ: Պետք է պատրաստվեր: Բայց հենց մտավ բաղնիք Տիգրան քեռուն տեսավ: Գլուխը լվացարանի տակի պահարանի մեջ, հսկա մարմինը՛ ձեռքերին ու ծնկներին հենած. լվացարանի ծորակներն էր նորոգում: Քիչ էր մնում վրան կանգներ:
-Տիգրան քեռի՞,- ճչաց Արմանուշը:
-Վա՛յ, սիրելի՜ս, եկա՞ր - ասաց Տիգրան Իստանբուլյանը լվացարանի տակից:

111


-Այս տունը լիքն է Չեխովի կերպարներով- ինքն իրեն ասաց Արմանուշը:
֊Դե որ էդպես ես ասում, թող էդպես լինի,- ասաց Տիգրան քեռին' փորը շոյելով:- Գիտնականը դու ես:
֊ Քեռի, ի՞նչ ես անում այստեղ:
-Տատիկդ տան ծորակների հնությունից էր բողոքում: Այս երեկո ինքս ինձ ասացի' ինչո՞ւ խանութը շուտ չփակեմ ու չգնամ Շուշանի տուն' ծորակները սարքելու:
-Հա՞,- ասաց Արմանուշը' փորձելով ծիծաղը զսպել:- Ինչպիսի պատահականություն: Բոլորն այստեղ են այս երեկո: Իսկ տատի՞կս ուր է:
-Ննջում է- ասաց Տիգրան Իստանբուլյանը' անգլիական բանալին վերցնելու համար պահարանի միջից դժվարությամբ դուրս գալով և փնչացնելով նորից մեջը մտնելով:- Գիտես, գիշերները չի քնում: Գոնե հիմա թող քնի: Բայց մինչև յոթն անց կես կարթնանա, մի' անհանգստացիր:
Յոթն անց կես: Երևում է ընտանիքի բոլոր անդամները կենսաբանական զարթուցիչը հարմարեցրել էին Մետտ Հեսսինգերի զանգին:
-Բացիչը տուր,- ասաց մի հոգնած ձայն:- Սա բանի պետք չէ:
Արմանուշը գործիքների պայուսակի մեջ, ուր ամեն չափի մոտ հարյուր քառասուն բանալի կար, անհրաժեշտ բացիչը փնտրելիս պետքական ու անպետք մի քանի գործիք առավ ձեռքը: Մինչ անճարակ վերանորոգող քեռին խողովակներն էր նորոգում, անհնար էր ցնցուղ ընդունել, հետևաբար' գնաց հետևի կողմի ննջասենյակ, կամաց բացեց դուռն ու ներս նայեց: Տատիկը անկողնու մեջ կծկված թեթև խռմփացնում էր: Անհանգիստ քուն էր' ամեն վայրկյան պատրաստ ընդհատվելու: Կրկին երեխաներով ու թոռներով շրջապատված տարեց կանանց հատուկ բախտավորություն էր կարդացվում նրա դեմքին: «Գուցե երազում մեզ է տեսնում»,- մտածեց Արմանուշը:
Միշտ էլ փոքր-մոքր կին էր եղել, ծերությունը նրան ավելի փոքրացրել, նիհարացրել էր: Օրեցօր ավելի շատ էր քաղցրի կարիք

112


զգում: Իսկ գիշերներն ինչպես միշտ արթուն էր: Ծերությունը Շուշանի անքնության խնդրին ոչնչով չէր նպաստել: Չէր քնում, միայն կարճ ննջում էր: Արմանուշը հանգիստ փակեց դուռը: Երբ սրահ վերադարձավ, սեղանը պատրաստ էր: Նրա համար էլ էին մի աման դրել: Չնայած ժամադրությանը մի ժամից քիչ էր մնացել, ընտանիքով սպասում էին ճաշելուն: Բայց Արմանուշը արդեն սովորել էր, որ Չաքմաքչյանները բանականությամբ չեն գործում: Եթե չուտեր, կնեղանային: Բոլորին երջանկացնելու համար կարող էր մեկ-երկու բան գցել բերանը: Բացի այդ, սիրում էր այդ խոհանոցը: Ամեն անգամ Արիզոնայից Սան Ֆրանցիսկո գալիս փոխում էր ուտելիքի սովորությունները: Հայկական խոհանոցից Միջին Արևմուտքի խոհանոց անցում կատարելու համար բերանի համը ամբողջովին պետք է փոխեր: Մայրը՝ Ռոզը, միշտ ցանկացել է հայկական ուտելիքներն իր խոհանոցից հեռու պահել, մանավանդ հարևանների հետ հանդիպելիս հայկական խոհանոցը փնովելուց մեծ հաճույք էր ստանում: Հատկապես երկու կերակուր էր վատաբանում' փաչան և աղիքով տոլման: Արմանուշը հիշում է' ինչպես էր մի անգամ մայրը տիկին Գրինելլին պատմում.
-Ի՜ի՜ի՜,- զզվանքով ասաց տիկին Գրինելլը:- Իսկապես աղի՞ք են ուտում:
-Հա բա,- ասաց Ռոզը՝ գլուխն արագ թափ տալով:- Այն էլ ինչպես են ուտում: Մեջը սխտոր ու համեմունքներ լցնելով ստամոքս են ուղարկում այդ ահավոր միսը:
Երկու կանայք միաժամանակ խոժոռվեցին: Սակայն Արմանուշի խորթ հայրը հենց այդ պահին դեմքի հոգնած արտահայտությամբ շրջվեց նրանց կողմը.
-Ի՞նչ կա որ: Բումբարի նման է ձեր պատմած ուտելիքը: Նշանակում է, որ շատ համով է - եթե այդպես չասեր, դեռ կշարունակեին:
-Ամուսինդ է՞լ է հայ - շշնջաց տիկին Գրինելլը. երբ Մուսթաֆան դուրս եկավ սենյակից:
-Ի՞նչ կապ ունի,- ասաց Ռոզը՝ ձայնը ցածրացնելով:- Միայն խոհանոցներն են նման: Թե չէ նա հայերի թշնամին է:

113


Դռան զանգի հետ բոլորը, բացի Արմանուշից, ոգևորվեցին: Դեռ ժամը յոթը չկար: Ճշտապահությունը հաստատ Մետտ Հեսսինգերին հատուկ չէր: Զանգի հետ երեք հորաքույըները միաժամանակ ոտքի ելան: Հանդարտությունը պահպանող Արմանուշը դիտավորյալ դանդաղ, հորաքույրների սևեռուն հայացքների ներքո, գնաց դեպի դուռըն ու բացեց:
Դուռը բացելն ու դեմքի պայծառանալը մեկ եղավ:
-Հայրի՜կ - ուրախ ճչաց նա:- Կարծում էի, թե երեկոյան ժողով ունես: Ինչպե՞ս կարողացար այսքան շուտ գալ:
Սակայն դեռ հարցը չավարտած' հասկացավ պատասխանը: Բարսամ Չաքմաքչյանը, փոսիկավոր ժպիտով, փաթաթվեց աղջկան: Աչքերը հպարտ ու անհանգստությամբ փայլում էին:
-Այո', բայց պետք է հետաձգեինք ժողովը,- ասաց նա Արմանուշին, և երբ աղջիկը շրջվեց, շշնջաց քույրերին:- Դեո չի՞ եկել տղան:
Մետտ Հեսսինգերի գալուց առաջ վերջին երեսուն րոպեն Արմանուշից բացի բոլորն ավելի էին հուզվում: Իրար հետևից երեք զգեստ հագցնելով' ցուցադրություն անել տվեցին, ի վերջո միաձայն եկան նույն որոշմանը, փիրուզագույն զգեստը պիտի հագնի: Զգեստին հարմար ականջօղեր կախեցին, իսկ ձեռքին' Վարսենիկ հորաքրոջ ասած «կանացի փայլ» հաղորդող գինու գույնի պայուսակ: Մեկ էլ, եթե ցուրտ տեղ գնային, փափուկ կապույտ ժակետը գցեցին ուսերին: Արմանուշը գիտեր, որ «ժակետները»-ը չքննարկվող իրերի ցուցակում են: Փոքր տարիքից ի վեր, երբ դուրս էր գալիս, ժակետ էր գցում վրան: Ինչ էլ լինի, աշխարհը տնից դուրս է: Չաքմաքչյանների համար դա Հյուսիային բևեռի նման բան էր: «Դուրս» ասվածը «ցուրտ աշխարհի» նման է և այնտեղ գնալուց առաջ գերադասելի էր ձեռագործ ժակետ վերցնել: Արմանուշը փոքր ժամանակ ստիպված էր պառկել տատիկի գործած գույնզգույն ծածկոցի տակ, որի անկյուններում իր անվան սկզբնատառերն էին գրված, իսկ ավելի մեծ տարիքում ստիպված էր ընդունել իրեն պարտադրվող ժակետը:

114


Պատրաստություններն ավարտվելուն պես սեղան նստեցին: Չաքմաքչյանների համար տրամաբանական էր ընթրիքին պատրաստ լինելուց առաջ տանն ինչ-որ բան ուտելը:
-Բայց, սիրո՜ւնս, թոչնի չափ ես ուտում: Մանթիիցս չե՞ս համտեսելու - խնդրեց Վարսենիկ հորաքույրը ձեռքին շերեփ, սև աչքերում' այնքան տխրություն, որ նայողը կմտածեր, թե կյանքի և մահվան խնդիր կա:
-Չեմ կարող ուտել հորաքո՜ւյր,- ասաց նա:- Ափսեիս մեջ այսքան քադայըֆ ես դրել: Սա փորձեմ, հերիք է:
-Չուզեցիր, որ վրայիցդ մսի ու սխտորի հոտ գա,- զայրացած ասաց Սուրփուն հորաքույրը:- Մենք էլ քադայըֆ տվեցինք: Այդպես վրայիցդ պիստակի հոտ կգա:
-Մարդ ինչո՞ւ պետք է ուզի, որ վրայից պիստակի հոտ գա,-զարմացած ասաց քնից նոր արթնացած Շուշան տատիկը:
-Չեմ ուզում, որ պիստակի հոտ գա,- մրթմրթաց Արմաևուշը: Բայց դեռ մի բառ չասած՝ բջջային հեռախոսը զանգեց. Չայկովսկի: Հեռախոսը վերցրեց, հոնքերը կիտելով՝ նայեց էկրանին: Փակ համար: Ով ասես կարող էր լինել: Նույնիսկ ընթրիքը հետաձգելու համար տարօրինակ պատրվակ հորինելու համար զանգող Մետտ Հեսսինգերը կարող էր լինել: Արմանուշն անհանգիստ, հեռախոսը ձեռքին, կանգնել էր: Չորրորդ զանգին վերցրեց՝ հուսալով, որ մայրը չէ: Բայց նա էր մայրը:
-Սիրելի՛ս, լա՞վ ես, քեզ այդտեղ լա՞վ են վերաբերվում.- եղավ առաջին հարցը:
-Այո՛, մայրի՛կ,- մրթմրթաց Արմանուշը ձանձրացած ձայնով: Արդեն սովորել էր: Փոքր տարիքից ի վեր, եթե Չաքմաքչյանների տանն էր մնում, մայրն իրեն այնպես էր պահում, կարծես նրա կյանքը վտանգված է:
-Է՚մի, դեռ տնից դուրս չես եկել, չէ՞:
Արմանուշը դրան էլ էր սովորել: Մայրը հորից բաժանվելուց ի վեր աղջկան ոչ մի անգամ իրական անունով չէր դիմել:
Որպեսզի Ոոզը կարողանար սիրել աղջկան, կարծես նրան պիտի նորից անուն տար: Այս մասնատվածությունը տարեցտարի

115


ազդում էր Արմանուշի վրա: Հոր հետ Արմանուշ էր, մոր հետ' էմի: Մինչ օրս Չաքմաքչյանների ընտանիքից ոչ մեկի հետ չէր խոսել այդ անվանափոխության մասին: Որոշ բաներ պետք է գաղտնիք մնան: Գաղտնիքից շատ ի՞նչ կա կյանքում:
-Ինչո՞ւ չես պատասխանում,- համառեց մայրը:- Այս երեկո զբոսնելու չէի՞ր գնալու:
Արմանուշը, իմանալով, որ սենյակում բոլորը լսում են, կանգ առավ:
-Այո՛, մայրի՛կ,- ասաց նա տհաճ լռությունից հետո:
-Չես մտափոխվել, չէ՞:
-Ո՛չ, մայրի՛կ: Համա՞րդ ինչու ես փակել:
-Ես էլ իմ պատճառներն ունեմ: Ես մայր եմ: Ամեն անգամ հասկանալով, որ զանգողը ես եմ, չես պատասխանում:- Ռոզի ձայնը տխրել ու նվազել էր, հետո նորից բարձրացավ:- Մետտը ծանոթանալո՞ւ է ընտանիքի հետ:
-Այո՛, մայրի՛կ:
-Զգույշ, հա՜: Այդպիսի բան չանես: Տղայի լեղին կճաքի: Դու այդ հորաքույրներիդ չես ճանաչում, քննիչի պես խեղճ երեխայի քթից կբերեն:
Արմանուշը ձայն չհանեց: Կամ հեռախոսագծի մեջ տարօրինակ թշշոց կար, կամ էլ մայրը մի կողմից իրեն էր նախատում, մյուս կողմից' մազերը սանրում:
-Ինչո՞ւ ոչինչ չես ասում, սիրելի՜ս: Թե՞ բոլորն այդտեղ են, այդ ջադուներդ,- ասաց Ռոզը: Խեղդված ձայն լսվեց հեռախոսից: Կարծես մի շերեփ խմոր լցվեց թավայի մեջ:- Ախ, հա՜, ինչի՞ եմ հարցնում: Իհարկե այդտեղ են: Գրազ գանք' բոլորը միասին են եկել: Դեռ ատում են ինձ, չէ՞:
Արմանուշը ոչինչ չէր կարող պատասխանել: Մտովի պատկերացրեց Ռոզին, հիմա կանգնած է բաց վարդագույն կահույքով կիսամութ խոհանոցում, որը միշտ ուզում էր փոխել, բայց դրան ոչ ժամանակ, ոչ էլ գումար էր կարողանում տրամադրել: Մազերը գագաթին հավաքած, անլար հեռախոսն ականջին, մյուս ձեռքին' շերեփը, այնքան կրեպ էր պատրաստում, ասես տանը մի գլուխ

116


երեխա կար: Մինչ երեկո հավանաբար ամբողջն ինքն էր ուտելու: Խորթ հորը Մուսթաֆա Քազանջըին էլ պատկերացրեց Արմանուշը. խոհանոցի սեղանի մոտ նստած, ձեռքին «Arizona Daily Star» թերթը, տնտեսական էջերն է թերթում ու սուրճը խառնում: Արիզոնայի համալսարանն ավարտելուց և Ռոզի հետ ամոանանալուց հետո Մուսթաֆան սկսեց աշխատել շրջանի գործարանում: Որքանով Արմանուշն էր նկատել ժայռերի ու քարերի աշխարհն ավելի էր սիրում, քան մարդկանց աշխարհը: Վատ մարդ չէր, գուցե' մի փոքր ձանձրալի: Կարծես կյանքում ոչ մի բանի հանդեպ սեր չուներ: Ընտանիքը Ստամբուլում էր, բայց նա ով գիտի ինչքան ժամանակ այնտեղ չէր եղել: Արմանուշը երբեմն հետևում էր նրա' անցյալի հետ կապերը կտրելուն, սակայն պատճառը չէր կարողանում գտնել: Մեկ-երկու անգամ նրա հետ 1915 թվականի և թուրքերի՝ հայերի հանդեպ արածների մասին ցանկացավ խոսել: «Շատ բան չգիտեմ»,- ընդհատելով ասում էր Մուսթաֆան՝ քաղաքավարի, բայց միևնույն ժամանակ կտրուկ լռեցնելով նրան:- «Պատմության մասին թող խոսեն պատմաբանները»:
-Է՚մի, ինչո՞ւ չես խոսում, բալի՛կս - Ռոզի ձայնը սկսեց նյարդային հնչել:
-Մայրի՛կ, արդեն պիտի գնամ: Հետո կզանգեմ,- ասաց Արմանուշը: Վերջին անգամ մի թշշոց լսվեց հեռախոսից: Մայրը կամ թավայի մեջ մի լիքը շերեփ խմոր լցրեց, կամ սկսեց լացել: Արմանուշը նախընտրեց հավատալ երկրորդին:
Նյարդայնացած վերադարձավ սեղանի մոտ, նստեց ու փորձելով ոչ մեկի աչքերին չնայել՝ սկսեց ուտել իր առջև դրվածը: Սակայն ամանի մեջ իր չուզած բաներն էին լցրել կարճ ժամանակում: Մի քանի վայրկյան պահանջվեց սխալը հասկանալու համաը:
-Հորաքո՛ւյր, կասե՞ս' ես ինչու եմ մանթի ուտում,֊ հարցրեց Արմանուշը:
-Չգիտեմ, սիրելի՛ս,- նույն տոնով պատասխանեց Վաըսենիկ հորաքույրը:- Ասեցի' կարող է ուզես համը տեսնել: Ուրեմն սիրտդ է ուզել:

117


Արմանուշի լացը եկավ: Սեղանից վեր կենալու թույլտվություն խնդրեց և ատամները մաքրելու համար վազեց բաղնիք: Այդ հիմար ժամադրությանը համաձայնելու համար հազար անգամ զղջաց: Մի ձեռքին ատամի մածուկը, մյուսին' ատամի խոզանակը, և դեմքի դժգոհ արտահայտությամբ հայելու առաջ կանգնած' երկար նայեց իրեն: Այս պարզ Colgate Total սպիտակեցնող մածուկը ինչպե՞ս պիտի պայքարեր մանթիի հոտի դեմ: Գուցե զանգի Մետտ Հեսսինգերին ու հետաձգի՞ հանդիպումը: Իրականում միայն ուզում էր սենյակում փակվելով' իր գնած վեպերը կարդալ: Ուրիշ բան չէր ուզում:
-Պետք է պառկեիր անկողնում ու վեպերդ կարդայիր - հայելուց նախատեց ծանոթ դեմքը:
-Ի՞նչ ես ասում, սիրելի՜ս- հետևից ասաց մի ձայն: Ջարուհի հորաքույրն էր:- Ջահել ես, գեղեցիկ: Աշխարհի ամենալավ տղամարդուն ես արժանի: Քեզ մի քիչ կանացի փայլ ավելացնենք: Այս շրթներկը քսիր տեսնենք, փոքրի՜կ օրիորդ:
Քսեց: Շրթներկի տակ գրած չէր « կանացի փայլ», բայց դրա նման մի բան էր' «բալի փայլ»: Արմանուշը հորաքրոջ ստիպողաբար քսած շրթներկի մեծ մասը անձեռոցիկով մաքրեց: Հենց այդ պահին լսվեց դռան զանգը: Յոթն անց երեսուներկու: Նշանակում է ճշտապահությունը հատուկ էր Մետտ Հեսսինգերին:
Մետտ Հեսսինգերը տոնական էր հագնված: Շատ ոգևորված ու մի քիչ շփոթված էր երևում: Արմանուշից առանց այն էլ երեք տարով փոքր էր, սակայն կամ մազերին չափից շատ ժելե քսելու, կամ էլ սովորական օրերին չհագած կաշվե բաճկոնի և մեղրի գույնի տաբատի պատճառով ջահելությունը աչքի էր զարնում: Այդ տեսքով չափահաս հասուն մարդու էր նման: Ձախ ձեռքին տասներկու կարմիր վարդակակաչի ծաղկեփնջով մտավ ներս: ժպտաց Արմանուշին, բայց հետո թիկունքի դիտորդներին նկատելով՝ սառավ: Չաքմաքչյանների ամբողջ ընտանիքը շարվել էր Արմանուշի հետևում:
-Նե՜րս եկ, երիտասա՜րդ, մի՜ վախեցիր,֊ ասաց Վարսենիկ հորաքույրը քաջալերող ձայնով:

118


Մետտ Հեսսիեգերը ճակնդեղի պես կարմրելով' մեկ-մեկ սեղմեց ընտանիքի բոլոր անդամների ձեռքերը: Ինքնավստահությունը կորցնելով' սկսեց քրտնել: Մեկը ձեռքից ծաղիկները վերցրեց, մյուսը' բաճկոնը: Փետրահան սագի սրտաճմլիկ տեսքով մտնելով հյուրասրահ' նստեց առաջին պատահած բազկաթոռին: Մյուսներն էլ մոտ նստելով՝ կիսաշրջան կազմեցին: Նախ եղանակից խոսեցին: Հետո խոսեցին Մեետտի կրթության (իրավաբանական ֆակուլտետում էր. դա և' վատ էր, և' լավ), ընտանիքի (նրանք էլ էին իրավաբաններ. ղա նույնպես և' լավ էր, և' վատ), հայերի մասին Մետտի տեղեկացվածության (վատ էր, որ շատ բան չգիտեր, բայց լավ է, որ իմանալու ցանկություն ուներ) մասին, հետո նորից անցան եղանակին. իսկ դրանից հետո նյարդային լռություն տիրեց: Գրեթե հինգ րոպե ոչ ոք ոչինչ չասաց: Այդ տհաճ վիճակից արդեն ընկնելու էին մի տխուր փակուղի, երբ կրկին Չայկովսկի լսվեց: Արմանուշը նայեց էկրանին, փակ համար: Հեռախոսի ձայնն անջատեց:
Երեկոյան յոթն անց քառասունհինգ Արմանաշ Չաքմաքչյանն ու Մետտ Հեսսինգերը վերջապես կարողացան դուրս գալ փողոց: Նստելով մուգ կարմիր Սուզուկի Վերոնա՝ ուղևորվեցին այն ոեստորանը, որի մասին Մետտը շատ էր լսել որպես հաճելի և ռոմանտիկ վայր. Անունը «Ծուռ Պատուհան» էր:
-Հույս ունեմ կարիբյան ու ասիական խոհանոցի խառնուրդի հետ խնդիր չունես,- ասաց Մետտը' ծիծաղելով իր բառերի վրա:-Շատ են գովում այս ռեստորանը:
«Շատ գովելը» Արմանուշի համար չափի միավոր չէր: Բայց հույս ունենալով, որ կասկածները երեկոյի ավարտին չեն հաստատվի, չհակառակվեց:
Սակայն երեկոն ընդհանրապես նրանց ցանկացածի պես չանցավ: Ինտելեկտուալների և բոհեմական արվեստագետների հանդիպման վայր «Ծուռ Պատուհանը» ո՛չ ռոմանտիկ էր, ո՛չ հաճեփ: Ավելին, բարձր առաստաղով պահեստի էր նման, դեկորատիվ ջահերով և ժամանակակից վերացական արվեստի ստեղծագործություններով զարդարված պահեստ: Ոտքից գլուխ սև հագած

119


մատուցողները շաքարափոշու հատիկներ կրող մրջյունների նման գնում-գալիս էին: Չափազանցված խնամքով պատրաստված ափսեներով կերակուրները կոպիտ էին մատուցվում: Վեր կացող հաճախորդի տեղն անմիջապես մյուսն էր գրավում: Ինչ վերաբերում է ճաշացանկին, ապա այն անհասկանալի լեզվով էր գրված: Կարծես բավական չէր, որ բաղադրիչները բավական խառն էին, յուրաքանչյուր կերակուր պատրաստված ու զարդարված էր ըստ որևէ հայտնի էքսպրեսիոնիստի նկարի:
Ռեստորանի հոլանդացի տերը կյանքում երեք նպատակ էր ունեցել, փիլիսոփա դառնալ, նկարիչ դառնալ, ռեստորանի տեր դառնալ: Երիտասարդ տարիքում փիլիսոփայության ու նկարչության միջև տատանվելով' երկու ասպարեզում էլ անբավարար տաղանդի պատճառով, որոշել էր այն զարգացնել խոհանոցում: Այսպիսով, սկսեց ամեն ճաշատեսակը նմանեցնել մի կտավի, սկսեց ամեն ճաշատեսակի բաղադրությանը փիլիսոփայական իմաստներ տալ: «Ծուռ Պատուհան»-ում ուտելը բացի հաճույքից վերաբերում էր նաև արվեստի բնագավառին: Ճաշացանկն այնքան խառն էր, որ ընտրություն կատարելը բավական ժամանակ խլեց: Մետտը, չիմանալով թե ընտրած կերակուրներին որ գինին կհամապատասխանի, բայց ցանկանալով լավ տպավորություն թողնել, ամենաթանկ գինիներից մեկն ընտրեց: Սկսեցին զրուցել: Մետտը խոսեց ապագա կարիերայից, իսկ Արմանուշը մանկությունից, որն ուզում էր վերացնել, մեկը ապագայի ծրագրերից, մյուսը անցյալի հետքերից, մեկը կյանքի սպասելիքներից, մյուսը ընտանեկան հուշերից: Իրար չէին համապատասխանում, երկուսն էլ դա չտեսնելու տվեցին: Հենց ուզում էին ընկնել խոսակցության գիրկը, Արմանուշի հեռախոսը զանգեց:
Անհանգստացած ստուգեց համարը: Փակ չէր: Անծանոթ համար էր, բայց փակ չէր: Պատասխանեց:
-Է՚մի, ո՞ւր ես:
Անակնկալի եկած Արմանուշը կմկմաց:
-Մայրի՛կ: Դու ինչպե՞ս... Համարդ ինչի՞ է փոխվել:

120
Аватара пользователя
Lusine1101 (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель

Էլիֆ Շաֆաք « Ստամբուլի բիճը»

Сообщение Lusine1101 » 10 май 2017, 16:40

-Տիկին Գրինելլի հեռախոսից եմ զանգում, դրա համար,- ասաց Ո֊ոգը:- Զանգերիս որ պատասխանեիր, իհարկե, այսքան նեղություն չէի կրի:
Հենց այդ պահին մատուցողը կարմիր, բեժ ու սպիտակ թունայով ափսեն դրեց նրա առաջ: Խոզանակի հարվածներով տարածված սոուսի մեջ թյունոսի երեք կարմիր հում կտոր կար ու ձվի դեղնուց: Բոլորը միասին կլոր աչքերով տխուր դեմք էին ստեղծել: Հեռախոսը դեռ Արմանուշի ականջին էր, բայց մորն արդեն չէր լսում: Մտածելով, թե այդ դեմքն ինչպես է ուտելու, շրթունքները սեղմեց:
-Է՛մի, ինչո՞ւ ինձ հետ չես խոսում: Ես քո մայրը չե՞մ: Արժանի չե՞մ, որ Չաքմաքչյանների հանդեպ ունեցած հարգանքի գոնե կեսի չափ ինձ հարգես:
-Մայրի՛կ, խնդրում եմ,- ասաց Արմանուշը, որովհետև այդ հարցին կարելի էր պատասխանել միայն խնդրելով: Մեջքը այնպես կորացավ, ասես մարմնի ծանրությունը կրկնապատկվել էր: Ինչո՞ւ էր այսքան բարդ մոր հետ շփվելը:
Արագ-արագ ներողություն խնդրեց և խոստանալով, որ տուն հասնելուն պես կզանգի, հեռախոսն անջատեց: Աչքի պոչով նայեց Մետտին' արդյոք լսե՞ւ է հեռախոսազրույցը, բայց տեսնելով, որ նա դեռ ափսեն է ուսումնասիրում, հանգստացավ: Մետտի ափսեն կլոր չէր. ուղղանկյուն էր, և ուտելիքը մանանեխի սոուսով բաժանված էր երկու մասի: Պատկերներից կամ գույներից բացի, ափսեի կատարելությունն ըստ Մետտի տպավորիչ էր: Նա հապաղեց, չէր ուզում պատառաքաղը խրել այդ կատարելության մեջ՝ վախենալով խաթարել կատարյալ ուղղանկյունը: Սկզբում չէին հասկացել, որ ճաշատեսակները երկու էքսպրեսիոնիստական կտավի կրկնօրինակն են: Արմանուշի ճաշատեսակը պատրաստված էր Ֆրանչեսկո Բորետտի «Կույր մարմնավաճառը» կտավի հիման վրա: Իսկ Մետտի ճաշատեսակի հիմքում Մարկ Ռոթկոյի «Անանունը» նկարն էր: Երկուսն էլ այնքան էին կենտրոնացել ճաշատեսակների վրա, որ չէին լսել, թե մատուցողն ինչպես է հարցնում' ամեն ինչ կարգին է, թե' ոչ: Երբ հերթը հասավ քաղցրավենիքին, արդեն սովորել էին

121


արվեստի գործեր ուտելուն: Այնքան, որ Մետտը հանգիստ ցրեց Փիթեր Քիթչելլի «Ապրիլի կապույտը բերում է մայիսի դեղին»-ի կատարյալ դասավորված մոշերը, իսկ Արմանուշն առանց հապաղելու գդալը խրեց Ջեքսոն Պալլոկի «Փայող իր»-ը ներկայացնող դողդոջուն թավշանման ժելեի մեջ: Բայց ինչ վերաբերում է զրույցին, ուտելու ժամանակ գրանցած զարգացման կեսին էլ չհասան:
Ինչ-որ բան էր պակասում: Հավանաբար' Արմանուշն իր սահմանները հասկացել էր. Մետտին սիրահարվելու հնարավորություն չկար: Այդ բացահայտումն անելուց հետո իզուր մտածելու փոխարեն փորձեց վայելել պահը, և նրա հանդեպ ունեցած հետաքրքրությանը փոխարինեց մեծ համակրանքը: Տուն վերադառնալիս մեքենան կանգնեցրին ու մի քիչ քայլեցին Կոլումբոսի բուլվարով: Այդ պահին քամին փոխվեց, և Արմանուշը հանկարծ զգաց ծովի սուր, աղի հոտը, ցանկացավ լինել ծովի ափին, փախչել այդ պահից: Կրկին հասնելով «Սիթի լայթս» գրախանութ չկարողացավ իրեն զսպել ու հետաքրքրությամբ նայեց ցուցափեղկին, որովհետև այնտեղ իր ամենասիրած գրքերից մեկն էր տեսել «Դամբարան Բորիս Դավիդովիչի համար»:
- Այս գիրքը կարդացե՞լ ես: Հզոր է,- ասաց նա' չկարողանալով իրեն զսպել ու կտրուկ «ոչ»-ից հետո սկսեց պատմել առաջին պատմությունը: Բայց մինչ կհասկանար, որ առանց Արևելյան Եվրոպայի գրականության մասին տեղեկություն ունենալու այս գրքի գինը չես իմանա, երկար շրջան գծեց, հաջորդ քսան րոպեն պատմում ու պատմում էր: Այսպիսով, Արմանուշը խախտեց առավոտյան մորը տված խոստումը, որ գրքերի մասին ոչինչ չի խոսի: Վերջապես Russian Hill վերադառնալով' Շուշան տատիկի դռան առաջ դեմ դիմաց կանգնեցին: Հասկանում էին, որ երեկոն ավարտվել է և այնքան էլ իրենց ուզածի պես չի անցել: Միայն զգացմունքային մտերմությունը, միայն կրքոտ համբույրը կարող էր լրացնել պակասը, սակայն համբուրվելիս երկուսն էլ կրքից կիլոմետրերով հեռու էին: Արմանուշի համար դա միայն կարեկցանքով, իսկ Մետտի համար' զարմանքով դրոշմված հպում էր:

122


Ամբողջ երեկո քեզ մի բան էի ուզում ասել,- կմկմաց Մետտը-Անհավատալի բույր ունես... անհավանական, էկզոտիկ... իսկական...
-Իսկական ինչի՞- հարցրեց Արմանուշը,-վախենալով լսել «մի աման սխտորով մանթիի» պատասխանը: Սակայն պատասխանը սարսափելի չէր:
-Պիստակի... այո՛, պիստակի հոտ է գալիս քեզնից:
Տասնմեկն անց տասնհինգ Արմանուշը վերջապես վերադարձավ Շուշան տատիկի տուն: Մի պահ վախեցավ, որ դուռը բացելով' ամբողջ ընտանիքին հյուրասենյակում քաղաքականության մասին խոսելիս, թեյ խմելիս և միրգ կտրտելով իր վերադարձին սպասելիս կտեսնի. բայց ներսում մութ էր ու դատարկ: Հայրն ու տատիկը քնած էին, իսկ մյուսները վաղուց գնացել էին: Սեղանին՝ ափսեի մեջ, խնամքով մաքրած երկու նարինջ ու երկու խնձոր կար. երևում էր' իր համար էին թողել: Արմանուշը վերցրեց սևացած խնձորներից մեկը: Լացը եկավ, այնպես, առանց պատճառի: Գիշերվա խորհրդավոր խաղաղության մեջ խնձոր կրծելով սկսեց ուրվականի պես շրջել, անհայտ պատճառով տխրել էր: Միայն նոր հասկացավ, թե վերջերս ինչքան է հոգնում: Շուտով Արիզոնա էր վերադառնալու, բայց վստահ չէր, որ կկարողանա դիմանալ մոր խեղդող աշխարհին: Չնայած սիրում էր Սան Ֆրանցիսկոն, հոր ու Շուշան տատիկի հետ մնալու համար ժամանակը կկանգնեցներ, բայց այստեղ էլ ուրիշ կերպ էր խեղդվում: Իր ինքնության մի մասը կորել էր. առանց գտնելու չէր կարողանում սեփական կյանքով ապրել: Այղ երեկո Մետտ Հեսսինգերի հետ ունեցած միջակ ժամադրությունը պատճառ դարձավ, որ իր զգացած փակուղին ավելի հստակ տեսնի: Դատարկության մեջ էր ապրում: Չէր կարողանում ազատվել միայնակ երկար ճամփորդության մեկնելու անհրաժեշտության զգացումից: Միրգը վերցնելով' անձայն գնաց Իր սենյակը: Մազերը հավաքեց, փիրուզագույն զգեստը խնամքով հանեց ու հագավ չինական թաղամասից գնած մետաքսե գիշերազգեստը: Պատրաստություններն ավարտելուն պես համակարգիչը միացրեց, այդ պահին միայն մի բան կարող էր օգնել նրան, միայն մի տեղ կարող էր ապաստան գտնել՝ Կաֆե Կոստանդնուպոլիս:

123


Կաֆե Կոստանդնուպոլիսը չաթ էր կամ, ըստ մշտական այցելուների' առանց սուրճի ինտերնետ-սրճարան: Մի քանի հույն-ամերիկացիներ, սեֆարադ-ամերիկացիներ ու ամերիկահայեր էին հիմնել: Բացի նյույորքցի լինելուց, մեկ ընդհանրություն էլ ունեին, բոլորը մի ժամանակ Ստամբուլում ապրած քրիստոնյա ընտանիքների թոռներ էին: Բոլորն էլ հպարտանում էին իրենց ընտանիքներով և չէին սիրում թուրքերին: Կայքը բացվում էր ծանոթ երաժշտությամբ:

Istanbul was Constantinople
Now its Istanbul, not Constantinople
Been a long time gone, Constantinople
Now it's Turkish delight on a moonlit night.1


Երաժշտության հետ հայտնվում էր քաղաքի ուրվագիծը՝ պարուրված մայրամուտի մանուշակագույն, սև ու դեղնավուն շղարշների մեջ: Էկրանի կենտրոնում չաթ մտնելու նշանն էր՝ վառվող ու մարող նետ:
Հետո առաջ անցնելու համար գաղտնագիր էր պետք: Այդ բավական բնական տեղական սրճարանը տեսականորեն բաց էր բոլորի համար, բայց գործնականում բաժանված էր մշտական այցելուների միջև: Որպես կանոն, որովհետև երբեմն ոչ մշտական զրուցակիցներ էլ էին հայտնվում, բայց խմբի կորիզը մոտավորապես նույնն էր: Կայք մտնելուց հետևի ուրվագիծը մարում էր և խաղից առաջ բացվող թատրոնի վարագույրի պես երկու կողմի բաժանվում:
Ինտերնետ-սրճարան մտնելիս զանգահարություն էր լսվում, հետո նորից նույն երաժշտությունը, բայց այս անգամ' ավելի հեռվից.

Even old New York was once New Amsterdam
Why they changed it 1 can’t say
People just liked it better that way.2


՚ Ստամբուլը Կոստանդնուպոլիս էր,
Այժմ Ստամբուլ է, ոչ թե Կոստանդնուպոլիս,
Վաղուց արդեն չկա Կոստանդնուպոլիսը,
Այժմ այն թուրքական բաղցրավենիք է լիալուսնի ներքո:


2 Անգամ հին Նյու-Յորքը մի ժամանակ Նոր Ամստերդամ էր,
Ինչու փոխեցին՝ չեմ կարող ասել,
Մարդիկ պարզապես ավելի շատ սիրեցին այդ ձևը:


124


Կայք մտնելուց հետո Արմանուշն առցանց ընկեր փնտրողների «ամուրի հայեր», «ամուրի հույներ» ֆորումներին նայելու ուղիղ «Անուշի ծառը» բաժինը բացեց: Այստեղ ավելի ինտելեկտուալ հետաքրքրություններ ունեցողների ֆորում էր: Արմանուշը խումբը տասն ամիս առաջ էր բացահայտել և ղրանից ի վեր գրեթե ամեն օր քննարկումների մշտական մասնակիցն էր: Երբեմն որոշ անդամներ ցերեկվա ժամերին էին նամակ գրում, բայց հիմնական քննարկումները տեղի էին ունենում գիշերները առօրյա աղմուկները դադարելուց հետո: Արմանուշին դուր էր գալիս մտածել, որ կայքը էժան, ծխով պատված բար էր, ուր տուն վերադառնալիս մտնելը սովորություն էր դարձել: Կաֆե Կոստանդնուպոլիսի «Անուշի ծառ» բաժինը յոթ մշտական անդամ ուներ: Հինգը հայ էին, մնացած երկուսը հույն: Իրար անձամբ չէին ճանաչում, դրա կարիքը չէին զգացել: Բոլորը տարբեր քաղաքներից էին, տարբեր մասնագիտություններով ու տարբեր կյանքերից: Բոլորը կեղծանուններ ունեին: Արմանուշինը Մադամ Վտարված Հոգի էր: Այս անունն ընտրել էր ի պատիվ իր շատ սիրելի Զապել Եսայանի' 1915 թվականին Օսմանյան կառավարության աքսորած Սաքընջայի հայ մտավորականների ցուցակում միակ կին գրողն էր:
Զապել Եսայանը հիանալի կերպար էր: Ծնվել էր Ստամբուլում, աքսորվել էր. որպես գրող և մամուլի տեսաբան շատ բարդ, բայց լեցուն կյանք էր ապրել: Արմանուշի սեղանին մի նկար կար. Զապել Եսայանը գլխարկի տակից նայում էր շրջանակից դուրս' մի անորոշ կետի:
«Անուշի ծառի» անդամներն ամեն շաբաթ քննարկման մի թեմա էին ընտրում: Հետաքրքվում էին պատմությամբ ու փիլիսոփայությամբ: Փոփ-մշակույթն ատում էին ու երդվել էին չճանաչել կապիտալիստական պահանջարկ վայելող մշակույթի ինքնիշխանությունը: Ընտրած թեմաները տարբեր էին լինում, բայց սովորաբար՝ ընդհանուր պատմության կամ մշակույթի վերաբերյալ: «Ընդհանուրը» երբեմն «ընդհանուր թշնամի» իմաստն էր ձեռք բերում, այսինքն՝ թուրքերը: Ոչինչ մարդկանց այդքան արագ և այդքան ուժեղ չի կարող մոտեցնել իրար, որքան ընղհանուր թշնամին:

125


Այս շաբաթ քննարկման թեման «Ենիչերիներն» էին: Նոր հաղորդագրություններն աչքի անցկացնելիս տեսնելով, որ Պարոն Բաղդասարյանն առցանց է, Արմանուշն ուրախացավ: Նրա մասին միայն այն գիտեր, որ ճիշտ իր պես ողջ մնացածների թոռ է, բայց ի տարբերություն իրեն' լի է զայրույթով: Երբեմն չափից դուրս խիստ ու կասկածամիտ էր: Վերջին մի քանի ամսում ինտերնետային կայքով էր ապրում, գուցե հենց դրա շնորհիվ' նա սկսեց Արմանուշին դուր գալ: Եթե օրն անցնում էր առանց նրա նամակները կարդալու, կիսատություն էր զգում: Հաստատ գիտեր, որ ընկերության զգացումը նրա հանդեպ, նրան հավանելը կամ նրանով հետաքրքրված լինելը փոխադարձ էր:
«Նրանք, ովքեր հավատում են Օսմանյան կառավարության արդարությանը, չգիտեն ենիչերիների պարադոքսը: Ենիչերիները քրիստոնյա երեխաներ էին, ովքեր սեփական ժողովրդին արհամարհելու և անցյալը մոռանալու գնով հավանական հասարակական աստիճանների գագաթին հասնելու նպատակով կրոնափոխվել էին Օսմանյան պետության կողմից: Ենիչերիների պարադոքսը յուրաքանչյուր փոքրամասնության համար նույնքան արդիական է, որքան անցյալում: Հեյ, քոչվորների երեխաներ: Այս դարերի հարցը մի պահ տվեք ինքներդ ձեզ: Այս պարադոքսի մեջ ի՞նչ դիրք եք գրավելու, հաշտվելո՞ւ եք ենիչերիների դերի հետ: Թուրքերի հետ հաշտվելու համար ձեր համայնքները բախտի քմահաճույքի՞ն եք թողնելու, թույլ եք տալու, որ իրենց ասածով անընդհատ առաջ նայեք և անցյալի վրա խաչ քաշեք»:
Հայացքը էկրանին հառած' Արմանուշը մի կտոր էլ խնձոր կտրելով' նյարդային ծամեց: Ոչ մի տղամարդ իրեն այսքան չէր հիացրել, իհարկե, հորից բացի, նա ուրիշ էր: Պարոն Բաղդասարյանի մեջ և՛ հիացնող, և' վախեցնող բան կար, բայց ոչ թե Պարոնից կամ խիզախորեն պաշտպանած մտքերից, այլ հենց իրենից էր վախենում: Խոսքերի խորքում կախարդանք կար, որ կարող էր արթնացնել Արմանուշի մեջ թաքնված ու դեռևս չբացահայտված խորհրդավոր էակին: Համենայնդեպս, Պարոն Բաղդասարյանն իր խոսքով փորձում էր

126


արթնացնել Արմանուշի մեջ թաքնվածը: Իսկ եթե մի օր մռնչալով արթնանա ու էլ չքնի՞:
Մինչ Արմանուշը սարսափելի բաներ էր մտածում, Լեյդի Սիրամարգի ուղարկած մի երկար նամակ ընկավ աչքով: Այդ կինը ամերիկահայ էր, Կալիֆոռնիայի կենտրոնում գտնվող մի գինետանն աշխատող գինու մասնագետ և հաճախ էր այցելում Երևան: Ամեն ճամփորդությունից հետո ԱՄՆ-ի և Հայաստանի բավական զվարճալի համեմատություններ էր անում: Այսօր էլ մի թեստ էր ուղարկել ստուգելու համար, թե ով որքանով է հայ:

Թեստ-Արդյո՞ք բավականաչափ հայ եք

1.Երեխա ժամանակ միշտ ձեռագործ ծածկոցներո՞վ էին ձեզ ծածկում և դպրոց գնալիլս ձեռագործ ժակետներ էիք հագնում:

2.Մինչև վեց կամ յոթ տարեկանը ամեն ծննդյան տարեդարձին հայերենի այբուբե՞ն էիք նվեր ստանում:

3.Ձեր տանը, ավտոտնակում կամ գրասենյակում Արարատի առնվագն մեկ նկար կա:

4.Սովորական էր, երբ ձեր տանը սիրում էին հայերենով, զայրանում էին անգլերենով և նախատում ու գործեր էին բարդում թուրքերենով:

5.Ձեր հյուրերին չիպսով հումուս, փայտիկի վրա անցկացրած սմբուկ էիք հյուրասիրո՞ւմ:

6.Ձեզ ծանո՞թ է մանթիի համը, սուջուխի հոտը, բաստոտմայի հանդեպ սերը:

7.Անկարևոր թեմաներից խոսելիս հեշտությամբ ափերից դարս գալով' նյարդայնանում եք, բայց իրականում հասկանալով, որ անհանգստանալու կամ խուճապի մատնվելու կարիք չկա, ձեզ հանգիստ եք պահում:

8. Ձեր արծվաքիթը վիրահատել եք կամ ծրագրո՞ւմ եք վիրահատել:

127


9.Սառնարանում մի տուփ նութելլա, իսկ ձեղնահարկում՝ նարդի ունե՞ք:

10.Հյուրասենյակում շատ սիրված գո՞րգ է գցված: Պատահո՞ւմ է, որ չհամարձակվեք անգամ վրայով քայլել:

11.«Լորկե-լորկե» պարելիս տխրո՞ւմ եք, չնայած նրան, որ մեղեդին պարային է և բառերը չեք հասկանում:

12.Ամեն երեկո ընթրիքից հետո ընտանիքով միրգ ուտելը ձեր տանն ընդունված ավանդո՞ւյթ է: Ձեր հայրը, որ տարիքում էլ լինեք, ձեզ համար դեռ մաքրո՞ւմ է նարինջը:

13.Պատահո՞ւմ է, որ ձեր բարեկամներին ուտելիք պարտագրելիս «կուշտ եմ» բառը չեք ընդունում

14.Դուդուկի ձայնից ամբողջ մարմնով սարսռում եք և չեք դադարում զարմանալ, թե ինչպես կարող է ծիրանենուց պատրաստված փողն իր մեջ այդքան տխրություն կրել:

15.Զգո՞ւմ եք, որ անցյալում ձեզ թույլ են տվել ավելի շատ սովորել քան պետք էր:


Այս բոլոր հարցերին «այո» պատասխանած Արմանուշը նայեց ներքևը, որ տեսնի'քանի միավոր է հավաքել:

0-3 միավոր - Ներիր, ընկե՜ր, դա հայ չես, «օտար ես»:

4-8 միավոր - Օտարի նման ես: Հավանաբար հայի հետ ես ամուսնացած:

9-12 միավոր - Հաստատ հայ ես:

15 միավոր - Անկասկած, մաքուր հայ ես:


Արմանուշը ժպտաց: ճամփորդելու ցանկությունը նորից մեծացավ: Կարծես ուղեղի խորքում մի գաղտնի դուռ բացվեց: Պիտի գնար: ճամփորդության խիստ կարիք ուներ: Մասնատված մանկության պատճառով դեռևս տևականության կամ պատկանելության զգացում չէր ունեցել: Որպեսզի կարողանար սեփական կյանքն սկսել, պետք է ճամփորդեր: Երբ զգաց այս նոր

128


մտքի ծանրությունը, նամակ ուղարկեց, բոլորին, բայց հատկապես Պարոն Բաղդասարյանին:
«Ենիչերիների պարադոքսը նման է երկու գոյության միջև մնալուն: Մի կողմում անցյալի մնացորդներն են: Մյուս կողմում' խոստացված ապագայի փայլը: Անցյալը մեզ համար երեք հասկացությունից է բաղկացած' հիշողություն, տխրություն և անարդարություն: Իսկ ապագան' հաջողության զարդարանքներով պճնված կացարան է, երբևէ չունեցած ապահովության զգացում, մեծամասնությանը միանալու, նորմալ լինելու ցանկություն»:

«Բարի գալուստ Մադամ Վտարված Հոգի: Ուրախ եմ, որ վերադարձել ես: Ինչ հաճելի է լսել քո ներսի բանաստեղծին»:
Դա Պարոն Բաղդասարյանն էր: Արմանաշը չկարողացավ իրեն զսպել ու կրկին բարձրաձայն կարդաց նախադասության վերջը. «Ինչ հաճելի է լսել քո ներսի բանաստեղծին»: Մտքերը խառնվեցին, բայց միայն մի պահ:
«Կարծում եմ ենիչերիների պարադոքսը անձամբ ինձ էլ է վերաբերում: Որպես տարբեր մշակույթների պատկանող և ծայրաստիճան վատ ձևով բաժանված ծնողների միակ երեխա...,- անձնական պատմությունը բացահայտելուց անհանգստանալով' մի պահ հապաղեց, բայց հետո խոսելու ցանկությունը հաղթեց - որպես ողջ մնացածների երեխա, հայ հոր և Քենթուկիից էլիզաբեթթաունցի մոր միակ դուստր' գիտեմ, թե ինչ է նշանակում ոչ մի տեղի չպատկանելը, անընդհատ երկու գոյության միջև տատանվելը»: Մինչ այղ երբևէ խմբի անդամներից ոչ մեկին այդքան անձնական և բացահայտ ոչինչ չէր գրել: Սիրտը արագ բաբախեց: Խոր շունչ քաշեց: Պարոն Բաղդասարյանը հիմա ինչ կմտածի իր մասին, իսկապես կգրի՞' ինչ մտածում է:
«Պետք է որ դժվար լինի: Սփյուռքի հայերի մեծամասնության համար Հայ դատը ինքնություն ձեռք բերելու միակ հոգեբանական զենքն է: Իսկ քո դեպքն այլ է, բայց ի վերջո բոլորս ամերիկացի ենք և հայ: Եթե մեր արմատները չկորցնենք, ապա այս բազմազանությունը լավ բան է»:

129


Ծովածոցի շրջանի ծանրակշիռ գրական ամսագրի խմբագրի հետ ամուսնացած, անցյալում լավ մամուլի տեսաբան եղած Դժբախտ տնային տնտեսուհին էր գրողը;
«Իհարկե, մշակութային բազմազանությունը լավ բան է, բայց իմ դեպքն ավելի շատ կիսատություն է, քան բազմազանություն: Մորս սիրտը չկոտրելու համար չկարողացա լրիվ հաշտվել հայությանս հետ, հորս սիրտը կոտրելու վախից չկարողացա հաշտվել ամերիկացի լինելու հետ: Ոչ մի անգամ չկարողացա լիովին հայ լինել,-գրեց Արմանուշը. զգում էր, որ խոստովանության շեմին է:- Պետք է գտնեմ ինքնությունս: Գիտեք ինչ եմ մտածում: Գնալու եմ Թուրքիայում իմ ընտանիքի տունը տեսնելու: Տատիկս միշտ խոսում է Ստամբուլի այդ չքնաղ տան մասին: Գնալու եմ սեփական աչքերով տեսնեմ: Եթե կարողանամ դեպի իմ ընտանիքի անցյալը ճամփորդել, միևնույն ժամանակ ճանապարհորդություն կկատարեմ դեպի իմ ապագան: Եթե անցյալս բացահայտելու համար ոչինչ չանեմ, ենիչերիների պարադոքսն ինձ հանգիստ չի թողնի»:
-Սպասի՜ր, սպասի՜ր, սպասի՜ր,- խուճապով ասաց Լեյդի Սիրամարգը:
-Ինչպե՞ս թե: Միայնակ գնալու ես Թո՞ւրքիա, գժվե՞լ ես:
-Որոշ կապեր կարող եմ գտնել: Այդքան էլ բարդ չէ:
-Ի՞նչ կապերից ես խոսում, Մադամ Վտարված Հոգի,- շարունակեց պնդել ԼԵյդի Սիրամարգը:- Քո կարծիքով՝ մինչև ուր կհասնես անձնագրիդ հայկական անունով:
-Դրա փոխարեն ուղիղ գնա' Ստամբուլում անվտանգության ծառայություններին հանձնվիր,- միջամտեց Հակաղավուրման:
Նա Կոլումբիայի համալսարանի Մերձավոր Արևելքի բաժնի ուսանող էր և մանկուց դժգոհում էր, որ մայրն ամեն նախաճաշին իր առաջ ղավուրմա էր դնում: Արմանուշը զգաց, որ իր կյանքի հետ կապված ևս մեկ լուրջ խոստովանության ճիշտ ժամանակն է:
-Իրականում կապեր գտնելն ինձ համար այնքան էլ դժվար չի, որովհետև մայրս թուրքի հետ է ամուսնացած:

130


Երկար լռություն տիրեց: Քանի որ ոչ-пр ոչինչ չգրեց, Արմանուշը շարունակեց.
-Անունը Մուսթաֆա է, Արիզոնայի երկրաբանական կազմակերպությունում է աշխատում: Լավ մարդ է, բայց պատմության հետ ոչ մի կապ չունի և ԱՄՆ գալուց ի վեր, այսինքն' մոտ 20 տարի, հայրենիք չի գնացել: Հարսանիքին անգամ ընտանիքին չհրավիրեց: Ինչ-որ բան այն չէ, բայց չգիտեմ' ինչ: Այդ թեմայով երբեք չի խոսում: Բայց գիտեմ, որ Ստամբուլում մեծ ընտանիք ունի: Նրան մի անգամ հարցրի' ինչ մարդիկ են ընտանիքիդ անդամները, ասաց' սովորական մարդիկ են' իմ ու քո նման:
-Աշխարհի ամենազգացմունքային մարդը չէ, ոնց երևում է, իհարկե, եթե խոսքը տղամարդկանց մասին է, զգացմունքներից կարելի է չխոսել,֊ միջամտեց Սաֆոյի դուստրը: Վերջերս Բրուքլինի մի էժան բարում աշխատանք գտած լեզբուհի մատուցողուհի էր:
-Ինձ էլ այդպես թվաց,- ավելացրեց Դժբախտ Տնային Տնտեսուհին- սիրելու ունակություն գոնե ունի՞:
-Այո', սիրում է մորս, մայրս էլ՝ նրան - պատասխանեց Արմանուշը: Զգաց, որ առաջին անգամ է ընդունում խորթ հոր ու մոր սերը:-Համենայնդեպս' նրա ընտանիքի հետ կարող եմ մնալ. Ինչ էլ լինի' խորթ աղջիկն եմ, երևի որպես հյուր կընդունեն: Սովորական թուրքերի ընդունելությունն առեղծված է: Ամերիկանացված ակադեմիկոսներ չեն, իսկական թուրք ընտանիք է:
-Սովորական թուրքերի հետ ի՞նչ ես խոսելու,- հարցրեց Լեյդի Սիրամարգը:
-Նույնիսկ կրթվածները կամ ազգայնական են, կամ տգետ: Ըստ քեզ' սովորական մարդիկ կընդունե՞ն պատմական ճշմարտությունները: Կարծում Ես' ասելու են «Ներողություն ենք խնդրում ձեզ կոտորելու և արտաքսելու, հետո էլ այդ ամենը ժխտելու համա՞ր»: Ինչի՞ ես ուզում գլուխդ ցավի տակ դնել:
-Չես հասկանում...,- Արմանուշը հանկարծ հուսահատվեց: Գաղտնիքները մեկը մյուսի հետևից բացահայտելուց հետո զգաց.

131


пր այս մեծ աշխարհում մենակ է: Դա միշտ գիտեր, բայց ընդունելու համար ճիշտ ժամանակին էր սպասում:
-Դուք բոլորդ հայկական համայնքներում եք ծնվել ու ստիպված չեք եղել ապացուցել, որ նրանցից մեկն եք: Բայց ես ծնվածս օրից դռան շեմին եմ: Քավարանում մնացի: Հպարտ, բայց կորուստ ունեցած հայ ընտանիքի և հիստերիայի աստիճան հակահայ մոր միջև եմ տատանվել: Ձեզ պես ամերիկահայ լինելու համար նախ պետք է գտնեմ հայությունս: Եթե անհրաժեշտ լինի ճամփորդություն կատարել դեպի անցյալ, պատրաստ եմ:
-Լա՜վ, իսկ հայրդ ու ընտանիքդ ինչպե՞ս են թույլ տալու, որ գնաս Թուրքիա:-Ստոիկ Ալեքսն էր' բոստոնցի հույն-ամերիկացի, որը կյանքից գոհ էր այնքան ժամանակ, քանի դեռ շրջապատված էր արևոտ եղանակով, համեղ ուտելիքներով ու գեղեցիկ կանանցով: Որպես Ջենոնի հավատարիմ հետևորդ' հավատում էր, որ մարդիկ չպետք է բարդացնեն կյանքը և պետք է երջանիկ լինեն իրենց ունեցածով:- Սան Ֆրանցիսկոյի ընտանիքդ չի՞ անհանգստանա:
Անհանգստանա՞լ: Արմանուշը խոժոռվեց' պատկերացնելով հորաքույրներին ու տատիկին: Գիտեր, որ անհանգստությունից կհիվանդանան: Պիտի չիմանան. նրանց համար այդպես ավելի լավ կլինի: Գարնանային արձակուրդներն են մոտենում, տասը օր կարող եմ մնալ Ստամբուլում: Հայրս կմտածի, որ մորս հետ եմ' Արիզոնայում, մայրս կմտածի, որ այստեղ եմ' Սան Ֆրանցիսկոյում: Այնքան էլ բարդ չի կազմակերպելը: Մեկ է, իրար հետ չեն խոսում: Խորթ հայրս էլ Ստամբուլի ընտանիքի հետ չի հանդիպում: Ոչինչ չի բացահայտվի: Գաղտնի կմնա:- Արմանուշը աչքերը կկոցելով նայեց էկրանին:- Եթե մորս ամեն օր, իսկ հորս' երկու-երեք օրը մեկ զանգեմ, ամեն ինչ կարող եմ վերահսկողության տակ պահել:
-Հրաշալի ծրագիր է: Հենց հասնես Ստամբուլ- ասաց Լեյդի Սիրամարգը,- մեր սրճարանին ամեն օր կգրես:
•Վա՜յ, մեր լրագրողը կդառնաս,- ավելացրեց Հակաղավուրման:

132


*
* *


Արմանուշը էկրանից հեռանալու համար հենվեց աթոռին: Գիշերվա լռության մեջ կարող էր լսել հոր համաչափ շնչառությունն ու տատիկի շուռումուռ գալն անկողնում. Զգում էր, որ մարմինը ծանրանամ է: Կարծես մի կեսը, ցանկանալով հասկանալ, թե ինչ է անքնությունը, ուզում էր ամբողջ գիշեր այս աթոռին նստել, իսկ մյուս կեսը ցանկանամ էր խոր քուն մտնել: Մյուս խնձորն էլ կերավ: Զգաց, որ ադրենալինը բարձրանամ է: Որոշում էր ընդունել, և արդեն ետդարձի ճանապարհ չկար:
Արմանաշը անջատեց սեղանի լամպը. մնաց միայն համակարգչի թրթռացող լույսը: Արդեն պատրաստվում էր դարս գալ Կաֆե Կոստանդնուպոլսից, երբ էկրանին մի նախադասություն երևաց.
- Այս ներքին ճանապարհորդությունը քեզ ուր էլ տանի, խնդրում եմ, քեզ լավ նայիր, սիրելի՛ Մադամ Վտարված Հոգի, և թույլ մի տար, որ թուրքերը քեզ վատ վերաբերվեն:
Գրողը Պարոն Բաղդասարյանն էր:

133


Յոթ



ՑՈՐԵՆ


Երկու ժամ էր' ինչ արթնացել էր Ասյա Քազանջըն, բայց դեռ սագի բմբուլից վերմակի տակ պառկած էր: Միայն Ստամբուլի ձայները լսելիս մտքում «Անձի Նիհիլիզմի Մանիֆեստն» էր կազմում:

Կետ աոաջին. Եթե կյանքդ սիրելու պատճառ չես գտնում, մի ձևացրու թե սիրում ես:

Այս նախադասության շուրջ մի քիչ մտածեց և այնքան հավանեց, որ որոշեց իր մանիֆեստի առաջին կետը դարձնել: Երկրորդ կետին անցնելիս դրսում մեկն արգելակեց:
Ապա լսվեցին վարորդի բարձրաձայն հայհոյանքները, հավանաբար բղավում էր կարմիր լույսի տակ փողոցն անցնողների վրա: Վարորդն այնքան բղավեց, մինչև ձայնը մարեց քաղաքի աղմուկի մեջ:

Կետ երկրորդ. Մարդկանց ճնշող մեծամասնությունը երբեք չի մտածում, մտածողներն էլ ճնշող մեծամասնություն չեն: Տարբերությունը տես: Որոշիր' որ խմբին ես պատկանում:

Կետ երրորդ. Եթե խումբդ չես կարողանում ընտրել պարզապես ապրիր, մաքրվիր չարությունից, ջրիմուռ կամ վայրի բույս դարձիր:

- Երկու ժամ է կանչում եմ, չե՞ս լսում: Դեռ անկողնո՞ւմ ես, ծո՜ւյլ աղջիկ:
Առանց դուռը թակելու անհրաժեշտության գլուխը ներս խցկողը Բանու մորաքույրն էր: Այս առավոտ այնպիսի գրավիչ կարմիր շալ էր կապել, որ հեռվից գլուխը նման էր մեծ, հասած լոլիկի:

134


-Ձերդ մեծությանը սպասելով' մի ինքնաեռ թեյ խմեցինք: Վեր կաց տեսնեմ: Տապակած երշիկի հոտը չե՞ս զգում: Չե՞ս սովածացել,-առանց պատասխանի սպասելու դուռը փակեց:

Կետ չորրորդ,- մրթմրթաց Ասյան' վերմակը գլխին քաշելով ու կողքի շրջվելով:- հարցեր մի տուր, եթե պատասխանով հետաքրքրված չես:

Վերմակի տակ կծկված'պատկերացրեց նախաճաշի սեղանը: Շաբաթվա վերջի նախաճաշի ծանոթ աղմուկի մեջ կարողանում էր լսել ինքնաեռի միակ ծորակից կաթող ջրի ձայնը, կաթսայի մեջ քլթքլթալով եփվող յոթ ձուն, թավայի մեջ տապակվող համեմված երշիկի կտորները և հեռուստացույցի փոխվող ալիքների ձայնը: Առանց ներս նայելու գիտեր, որ ինքնաեռի գլխին Գյուլսում տատիկն է կանգնած, ճիշտ այնպես, ինչպես գիտեր, որ երշիկ կարմրացնողը քառասուն օրվա սուֆիական պասը հաջողությամբ ավարտած և իրեն բախտագուշակ հայտարարելուց հետո ախորժակը կրկին վերականգնած Բանու մորաքույրն էր: Վստահ էր, որ Ֆերիդե մորաքույրն էր, որ չէր կարողանում ընտրել ալիքն ու մեկից մյուսն էր անցնում, նա ընդունակ էր միաժամանակ և' մուլտֆիլմ դիտել, և' փոփ-երաժշտություն, և' լուրեր լսել:

Կետ հինգերորդ. Եթե կյանքում հաջողության հասնելու կարողություն կամ պատճառ չանես, իզուր մի տանջվիր, բավարարվիր մի բան լինելով: Ոչինչ մի ունեցիր, միայն եղիր:

Կետ վեցերորդ. Եթե ինչ-որ բան լինելու կարողություն կամ պատճառ չունես, բավարարվիր միայն լինելով: Մի բան մի եղիր, միայն եղիր:

-Ա՜սյա,- դուռը մինչև վերջ բացվեց, ու Զելիհա մորաքույրը զայրացած ներս մտավ:- Ասեցինք՝ վեր կաց: Մեզ միանալու համար քանի՞ դեսպան պիտի ուղարկենք Ձերդ գերազանցությանը:

Կետ յոթերորդ. Եթե լինելու համար ուժ կամ բավարար պատճառ չունես, միայն դիմացիր կյանքին:

135


-Ա՜սյա, ասացի...
-Ի՞նչ է:
Ասյայի գլուխը վերմակի տակից դուրս եկավ գանգուր, սև զայրույթի տեսքով: Ոտքի կանգնեց, տշեց անկողնու մոտ դրած նարդոսագույն հողաթափերը: Մեկը չհասավ նշանակետին, բայց մյուսը կարողացավ ուղարկել ուղիղ պահարանի վրա:
Հողաթափը հայելուն խփվելով’ փափուկ վայրէջք կատարեց գետնին:
-Աստծու սիրուն, կիրակի առավոտով մի քիչ հանգիստ չե՞ս կարող թողնել:
-Ցավոք սրտի ժամեր տևող «մի քիչ» չկա,- հողաթափի նյարդայնացնող ուղուն հետևելուց հետո ասաց Զելիհա մորաքույրը:- Ինչի՞ ես փորձում ինձ ջղայնացնել: Եթե հասունության կամակորություններ ես անում, ուշացել ես, փոքրի՜կ օրիորդ, առնվազն հինգ տարի առաջ պետք է լուծած լինեիր այդ խնդիրը: Հիշեցնե՞մ, որ տասնինը տարեկան ես:
-Իհարկե, գիտեմ,- սարսափազդու նայելով' ասաց Ասյան:- Այն նույն տարիքում եմ. երբ ինձնով հղիացար ու անօրինական երեխա լույս աշխարհ բերիր:
Դռան մոտ կանգնած Զելիհա մորաքույրը Ասյային նայեց այնպիսի հոգնածությամբ, ինչպես կնայեր ամբողջ գիշեր խմելով աշխատած քանդակագործը, որն առավոտյան իր ստեղծած քանդակը տեսնելով' խոր հիասթափություն է ապրում: Հետո հասկանալով, որ դուստրն իր արտացոլանքն է, դառը ժպտաց: Ինչքա՛ն նման էր իրեն: Ինչքան նման էին իրար և ինչքան տարբեր էին: Զելիհա մորաքույրը հիշեց իրեն այդ տարիքում, կասկածամտությունը, ըմբոստությունը, զայրույթը կարծես ամբողջովին անցել էին դստերը: Անհասկանալի կերպով Քազանջը ընտանիքի սպիտակ ագռավները երկուսն էին: Սակայն Ասյան շատ երիտասարդ լինելու պատճառով դեռ չէր հոգնել աշխարհից, բայց ընդունակ էր ինքնաոչնչացման: Կյանքում բոլորը չէ, որ ընդունակ են իրենց ստեղծածը սեփական ձեռքերով ոչնչացնել: Այս հարկի տակ այդ առանձնահատկությունն ունեցող երկուսից

136


մեկն էր Ասյան: Աչքերում մարմանդ շողում էր ինքնաոչնչացման այդ դառը գրավչությունը: Բնավորությամբ որքան նման էին իրար, այդքան տարբեր աշխարհայացքներ ունեին: Զելիհա մորաքույրը հստակ տեսնում էր, որ Ասյան նման չէր իրեն, գեղեցիկ չէր, հավանաբար' երբեք էլ չէր լինի: Ոչ թե նրա համար, որ մարմնի կամ դեմքի մեջ ինչ-որ տարօրինակություն կար. իրականում առանձին-առանձին վերցրած ամեն ինչ համաչափ էր հասակը, քաշը, գանգուր սև մազերը, ծնոտը, բայց այդ ամենը միացնելիս ընդհանուր մի անհամաչափություն էր նկատվում: Տգեղ էլ չէր, ընդհանրապես տգեղ չէր: Միջակ դուրեկանություն ուներ: Նայելը հաճելի էր, բայց նայողի հիշողության մեջ չէր տպավորվում: Դեմքն այնքան սովորական էր, որ առաջին անգամ տեսնողներին թվում էր, թե դրանից առաջ հանդիպել են: Այդ պատճառով «գեղեցիկ»-ի փոխարեն առնվազն կարող էր արժանանալ «հաճելի» հաճոյախոսությանը: Դա, իհարկե, լավ էր, միայն մի առարկություն կար. կյանքի այս փուլում Ասյան հաճելի չէր, գեղեցիկ լինելու ճանապարհին էր: Իրականում «հաճելին» վերջին բանն էր, որ կցանկանար լսել իր մասին: Քսան տարի անց սկսելու էր իր մարմնին այլ աչքով նայել: Ասյան այն կանանցից է, որ եթե ոչ երիտասարդ, ապա միջին տարիքում բավական գրավիչ են լինում: Իհարկե, եթե մինչ այդ ապրի...
Ցավոք սրտի, Ասյան կյանքի հանդեպ բացարձակ վստահություն չուներ: ժամանակին չվստահելու չափ հոռետես էր: Աստվածային արդարության ճշմարտացիության հանդեպ չնչին հավատ անգամ չունեցող հրդեհ էր նրա ներսը: Այս տեսանկյունից մորն էր նման: Այդ գլխով ո՛չ համբերատար կարող էր լինել, ո՛չ հավատացյալ: Բայց այս կյանքը սպասելու համար ժամանակ չէր տալիս: Զելիհա մորաքույրը հստակ տեսնում էր, որ ֆիզիկական թերությունը ցավեցնում է երիտասարդ աղջկա սիրտը: Երանի կարողանար նրան բացատրել, որ գեղեցկությունն այնքան էլ ցանկալի բան չէ: Երանի կարողանար ասել, որ գեղեցկությունը միայն ամենասխալ տղամարդկանց ձգող մագնիս է: Երանի կարողանար ասել, թե գեղեցիկ չծնվելն ինչ բախտավորություն է, որ տգեղ կանանց հանդեպ և' կանայք,

137


և' տղամարդիկ ավելի առատաձեռն են, որ կյանքն ավելի հեշտ է: Առանց մի բառ ասելու Զելիհա մորաքույրը մոտեցավ պահարանին, հողաթափը վերցրեց ու մյուս զույգի հետ դրեց Ասյայի մերկ ոտքերի առաջ: Կանգնեց ծնոտը ցցած ու մեջքը ձգած, գերու դիրք ընդունած դստեր դեմ, գերու, որ զենքերը հանձնել է, բայց հպարտությունը՝ երբե՛ք:
-Առաջ ընկիր,- հրամայեց Զելիհա մորաքույրը: Մայր ու աղջիկ անձայն ուղղվեցին դեպի հյուրասենյակ: Նախաճաշը վաղուց բացվող-փակվող սեղանին էր: Չնայած կամակորությանը անտարբեր չմնաց զարդարված սեղանի և տակը գցված մարջանագույն գորգի ներդաշնակության հանդեպ: Երեք տեսակի սև, կարմիր բիբարով կանաչ զեյթուն, յուղոտ սպիտակ պանիր, հյուսված, կանաչիով ու այծի պանիր, խաշած ձու, մեղրամոմ, գոմեշի կաթի սեր, ծիրանի և մոշի մուրաբաներ, ճենապակյա ափսեներում՝ լոլիկ՝ վրան ձիթապտղի յուղ և ուրց: Արդեն իննսուն տարեկան Մեծ տատիկը նստած էր սեղանի գլխին' ձեռքին իրենից էլ նուրբ թեյի բաժակը: Հոգնած ու մի փոքր էլ զարմացած հայացքով նայում էր պատշգամբի ղռան մոտ' վանդակում ծլվլացող դեղձանիկին, կարծես նոր էր տեսնում: Գուցե և այդպես էր: Ալզեյհմերի հինգերորդ աստիճանին հասնելուց հետո սկսեց խառնել իր կյանքի ամենահարագատ դեմքերն ու իրադարձությունները: Օրինակ' անցյալ շաբաթ կեսօրի նամազի վերջերում' գլուխը գորգին հպելու պահին մոռացավ, թե հետո ինչ պիտի անի: Աղոթքի խոսքերը հանկարծ վերածվեցին բառերի շղթայի և անհաշվելի ոտքեր ունեցող սև, փրչոտ հազարոտնուկի պես հեռացան: Որոշ ժամանակ անց հազարոտնուկը կանգնեց, շրջվեց, հեռվից Մեծ տատիկին ձեռքով արեց: Շվարած Մեծ տատիկը' համրիչը ձեռքին, գլխին' նամազի գլխաշորը, գորգին կպած, դեմքը դեպի Քըբլան շրջած, այդպես մնացել էր' անձայն ու անշարժ, մինչև որ մեկը նկատել և բարձրացրել էր հատակից:
-Շարունակությունն ինչպե՞ս էր - խուճապով հարցրեց տատիկը, երբ նրան բազմոցին պառկեցնելով' գլխի տակ փափուկ բարձ դրեցին;- «Սեջղեղե Սյուփհանե Բարբիյելալաէ- պետք է ասել: Առնվազն

138


երեք անգամ է պետք ասել: Երեք անգամ ասացի - կրկնեց նա նորից' համբերությունը հատածի պես:- Բա հետո՞: Դրանից հետո՞ ինչ կար, ո՞րերորդ ռյաքաթում էի:
Կարծես բախտի բերմամբ, երբ Մեծ տատիկը այս հարցը տալիս էր, Զելիհա մորաքույրն էր կողքին: Քանի որ կապ չուներ ոչ նամազի, ոչ էլ այլ կրոնական պարտականությունների հետ, գաղափար չուներ, թե Մեծ տատիկն ինչի մասին է խոսում: Բայց ցանկացավ օգնել, հնարավորինս մեղմել ծեր կնոջ անհանգստությունը: Վեր կացավ ու Ղուրանը բերեց, էջերը պրպտելով' մխիթարող բաներ փնտրեց:
-Տես ինչ է ասում' Նամազ անելիս սփռվեք երկնքում, փնտրեք Աստծո գթությունը, նրա ողորմածությունը փնտրեք:
-Ի՞նչ ես ուզում ասել,- Մեծ տատիկը շփոթված կկոցեց աչքերը:
-Ուզում եմ ասել, որ արդեն կարող ես չմտածել, թե նամազն ինչպես ավարտվեց: Այս հայաթում էլ է այդպես ասվում, չէ՞: Դե, մեծ տատի'կ ջան, արի միասին հաց ուտենք:
Ստացվեց: Մեծ տատիկը դադարեց անհանգստանալ մոռացած հայաթի համար և նրանց հետ խաղաղ ճաշեց: Նման դեպքերը վերջերս սարսափելի հաճախակի էին դարձել: Հիմնականում հանգիստ ու ներամփոփ տատիկը երբեմն ամենապարզ բաներն էր մոռանում: Բայց արի ու տես, որ երբեմն էլ միտքը նոր լվացած վենետիկյան բյուրեղի պես պայծառանում էր, և դժվար էր հավատալ, որ հիվանդ է: Իսկ այս առավոտ ինչ վիճակում էր, դժվար է ասել: Դեռ վաղ էր:
Վերջապես երեսը լվացած և ատամները մաքրած Ասյան նարդոսագույն հողաթափերը քստքստացնելով մոտեցավ սեղանին և ասաց.
-Բարի լույս, տատի՛կ,- ու խոնարհվելով ծեր կնոջ կողմը' համբուրեց այտերը:
Փոքր տարիքից ընտանիքի բոլոր կանանցից Մեծ տատիկն իր սրտում հատուկ տեղ ուներ, նրան շատ էր սիրում, որովհետև ի տարբերություն ընտանիքի որոշ անդամների'Մեծ տատիկը կարողանում էր առանց խեղդելու սիրել: ճնշող չէր նրա սերը, չէր խեղդում:

139


Երբեմն Ասյային չար աչքից պաշտպանելու համար թաքուն նրա գրպանները օրհնված ցորենի հատիկներ էր գցում: Չար աչքի դեմ պայքարելու պես լավ ու հաճախակի ծիծաղում էր, մինչև որ հիվանդությունը ծանրացավ: Առաջ Ասյայի հետ հաճախ էին ծիծաղում: Չնայած նրան, որ Մեծ տատիկի առողջության համար անհագստանում էր, նրա հիշողության կորստի հանդեպ էլ էր հարգանք տածում Ասյան: Որքան տատիկը հեռանում էր իրենցից, այքան նրան ավելի մոտ էր զգում:
-Բարի լույս. իմ սիրո՛ւն թոռնուհի,- պատասխանեց Մեծ տատիկը բոլորին զարմացնելով փայլուն հիշողությամբ: Հեռակառավարման վահանակը ձեռքին' հեռվում նստած Ֆերիդե մորաքույրը առանց նրան նայելու ասաց.
-Վերջապես կամակոր արքայադուստրն արթնացավ:
Չնայած նախատող ձայնին' կարծես տրամադրությունը լավ էր:
Այս առավոտ նորից ներկել էր մազերը, այս անգամ' պլատինի գույնի: Ասյան արդեն հասկանում էր, որ մորաքրոջ սանրվածքի արմատական փոփոխությունները հոգեվիճակի արմատական փոփոխությունների նշան են: Խենթության նշաններ գտնելու համար սկսեց ուշադիր զննել Ֆերիդե մորաքրոջը: Բացի ամբողջովին հեռուստացույցի մեջ մտնելուց ու ծայրաստիճան անտաղանդ փոփ-աստղին հիացմունքով հետևելուց, այլ տարօրինակություն չգտավ:
-Գիտե՞ս, պետք է պատրաստվես, այսօր գալիս է մեր հյուրը,-ասաց Բանու մորաքույրը' ներս մտնելով վառարանից նոր հանած բլիթների սկուտեղը ձեռքին:
Երևում էր' երջանիկ է այսօրվա ածխաջրածինը ստանալու համար:
-Մինչև նրա գալը տունը պիտի հավաքենք:
Ասյան, կաթող ծորակի մոտից ոտքով Հինգերորդ Սուլթանին հեռացնելով, իր վրա գոլորշի արձակող ինքնաեռից թեյ վերցնելով' անտարբեր հարցրեց.
-Այդ ամերիկացի աղջիկը ձեզ ինչո՞ւ է այդքան ոգևորում որ:-Մի կում թեյ խմելով դեմքը խոժոռեց և սկսեց շաքար փնտրել: Մեկ, երկու... չորս կտոր շաքարով լցրեց փոքրիկ բաժակը:

140


-Ի՞նչ է նշանակում’ ինչու է այդքան ոգևորում. նա հյուր է: Օվկիանոսի մյուս կողմից է գալիս,-ասաց Ֆերիդե մորաքույրը՝ օվկիանոսի մյուս կողմի հեռավորությունը ցույց տալու համար ձեռքը բարձրացնելով և նացիստական ողջույն տալով: Կարծես հիշել էր լիցեյի տարիները, մթնոլորտի տեղաշարժերը և օվկիանոսի հոսքերը վերականգնվել էին հիշողության մեջ: Ոչ ոք չգիտեր, բայց լիցեյի տարիներին սովորած աշխարհագրության մասին բոլոր գիտելիքները բոլոր մանրամասներով հիշում էր:
-Ավելին, քո քեռին է մեզ ուղարկել այդ հյուրին,- միջամտեց Գյուլսում տատիկը, ով անցյալ կյանքում ասես Իվան Ահեղն էր եղել:
-Քեռի՞ս: Ո՞ր քեռիս: Այն քեռին, որ կյանքում չե՞մ տեսել:
Ասյան ստուգեց թեյի համը, դեռ դառն էր: Մի կտոր շաքար էլ ավելացրեց:
-Հո՜ւ, հո՜ւ, արթնացե՜ք: Այն մարդը, ում մասին խոսում ենք, Ամերիկա ոտք դնելուց ի վեր մեզ չի այցելել: Դեռևս ողջ լինելու միակ ապացույցը Արիզոնայի տեսարաններով բացիկներն են,-թունավոր նայելով՝ ասաց Ասյան:- Կակտուս' արևի տակ, կակտուս' աղջամուղջի մեջ, մանուշակագույն ծաղիկներով կակտուս, կարմիր թռչուններով կակտուս... Մարդը նույնիսկ չի բարեհաճում բացիկի ոճը փոխել:
-Կնոջ նկարներն է ուղարկում,- ավելացրեց Ֆերիդե մորաքույրը, որ անարդարություն չլինի:
-Շա՜տ պետքս են այդ չաղ, շիկահեր կնոջ նկարները: Մեկ կրեպ պատրաստելիս, մեկ այգում աշխատելիս, մեկ Մեծ Կանյոնում, մեկ մեքսիկական գլխարկով' ժպտալիս: Որպես ի՜նչ է ուղարկում այդ նկարները: Մեզ չհրավիրած տան առաջ, դեմ առ դեմ անգամ չհանդիպած կնոջ նկարները... Ամեն ամիս օտար կնոջ նկարներ ստանալուց չե՞ք հոգնել:- Ասյան ուշադրություն չդարձնելով, որ թեյը եռման է, մի մեծ կում արեց:
-Հեշտ չէ այդքան ճամփա անցնելը: Ամեն օր թերթերում կարդում ենք. ինքնաթիռներ են փախցնում, մեքենաները վթարի են ենթարկվում, գնացքներն են անգամ շրջվում: Երեկ էգեյան ծովի

141


ափին մի ավտովթարից ութ հոգի է մահացել,- առավոտյան լուրերը հաղորդեց Ֆերիդե մորաքույրը:
Հայացքներն իրարից փախչելով սեղանի շուրջը նյարդային շրջաններ գծելուց հետո կենտրոնացան ափսեի մեջ դրված սև ձիթապտուղների վրա:
Ամեն անգամ, երբ Ֆերիդե մորաքույրը դեղին մամուլի երրորդ էջից սարսափելի լուրեր էր կարդում, ճնշող լռություն էր տիրում: Այս անգամ էլ այդպես եղավ: Այդ լռության մեջ Գյուլսում տատիկը խոժոռվեց միակ որդու հասցեին քննադատությունների պատճառով. Բանու մորաքույրը քաշքշեց շալի ծայրերը, Ջևրիյե մորաքույրը փորձեց հիշել, թե Մ՛եծ Կանյոնը կոնկրետ որտեղ է, բայց քանի որ ուսուցչության տարիները նրան պատասխանելիս աշխույժ, իսկ հարցնելիս ամաչկոտ էին դարձրել, ոչ ոքի չհամարձակվեց հարցնել, Մեծ տատիկը կերավ ամանի երշիկի կտորը, Ֆերիդե մորաքույրը մտածեց իր կարդացած մյուս դժբախտ պատահարների մասին, բայց մռայլ լուրերի փոխարեն նկարներից մեկում Մուսթաֆայի ամերիկուհի կնոջ կապույտ սոմբրերոն հիշեց: Եթե Ստամբուլում դրա նման մի բան գտներ, հաստատ գիշեր-ցերեկ չէր հանի գլխից: Այդ ընթացքում ոչ ոք չնկատեց, թե որքան վշտացավ Զելիհա մորաքույրը:
-Պետք է ընդունենք ճշմարտությունը,- իրենից գոհ ասաց Ասյան:- Տարիներով դողացել եք Մուսթաֆա քեռու վրա որպես ընտանիքի միակ թանկագին արու զավակի, բայց հենց տնից հեռացավ, մոռացավ ձեզ: Չի՞ երևում, որ մարդուն այս ընտանիքը չի հետաքրքրում: Եթե այդպես չէ, ինչո՞ւ մեզնով չի հետաքրքրվում
-Տղան շատ է աշխատում,- միջամտեց Գյուլսում տատիկը:-Օտարությունը հեշտ բան չի: Հնում ասում էին’ պանդխտությունը կրծում է մարդուն:
-Դա առաջ էր: Հիմա արդեն գնալ-գալն այնքան հեշտ է. որ... Իհարկե, նրա համար, ով ցանկանում է: Հեռավորությունը պատրվակ է:
Ասյան թեյից վառվող լեզուն հովացնելու համար մի կտոր պանիր կծեց: Զարմանալի է, պանիրը հրաշալի էր՝ փափուկ և աղի՝

142


ճիշտ իր սիրածի պես: Անդադար խոսում էր, բայց ստիպված լինելով ուտել, մի պահ բերանը փակեց ու նյարդային ծամեց: Այս ժամանակավոր զինադադարից օգտվելով' Բանու մորաքույրը, ինչպես միշտ' լարված պահերին, սովորության համաձայն սկսեց մի լեգենդ պատմել: Դա պատմություն էր մի մարդու մասին, որ շուտով մահանալու էր և ճակատագրից փախչելու համար թափառում էր աշխարհով մեկ: Հյուսիս, հարավ, արևելք և արևմուտք, հնարավոր ամեն անկյուն գնաց մարդը: Ի վերջո, Կահիրեում անսպասելի հանդիպեց Ազրայիլին: Ազրայիլը զարմացած նայեց նրան: Ոչ մի բառ չասաց ու չհետևեց: Մարդն ունեցած-չունեցածը հավաքելով' փախավ այնտեղից: Կրկին ճամփա ընկավ: Մինչև Չինաստանի մի գաղտնի գյուղաքաղաքի հասնելը անդադար ճամփորդեց: Ծարավ ու հոգնած' մտավ առաջին պատահած պանդոկը: Այնտեղ' հենց իր աթոռի կողքին Ազրայիլը համբերատար նրան էր սպասում, այս անգամ դեմքը խաղաղ էր: «Բարով եկար, ճիշտ ժամանակին եկար - ասաց նա:- ճիշտն ասած, Կահիրեում քեզ հանդիպելով' շատ զարմացա, որովհետև ճակատագրով կանխորոշված էր, որ Չինաստանում ենք հանդիպելու»:
Ասյան այդ պատմությունն անգիր գիտեր, ճիշտ այնպես, ինչպես այդ հարկի տակ պատմվող բազմաթիվ այլ պատմությունները: Միայն չէր հասկանաում ու երբեք էլ չէր հասկանա, թե ինչու էին մորաքույրները հաճույք ստանում բառ առ բառ անգիր արած պատմությունները նորից պատմելուց: Հյուրասենյակի օդը փափկեց, ապահով դարձավ, առօրյա կյանքի ընթացքը մեղմ փաթաթվեց բոլորին, կարծես կյանքը երկար, չընդհատվող փորձ էր, և բոլորն իրենց խոսքերն էին անգիր անում: Մինչև նախաճաշի ավարտը մի խոսակցությունից մյուսը, մի պատմությունից մյուսն անցան: Անգամ Ասյան ուրախացավ: Երբեմն սեփական անհավասարակշռության վրա ինքն էլ էր զարմանում: Ինչպե՞ս կարող էր այսքան զայրանալ իր ամենասիրած մարդկանց վրա: Նրա հոգեվիճակը կարծես յոյո լիներ, իջնում-բարձրանում էր' մեկ զայրացած, մեկ ուրախ: Չգիտեր, որ դրանով էլ է մորը նման:

143


Փողոցով անցնող սիմիթ վաճառողի միապաղաղ ձայնից խոսակցությունն ընդհատվեց: Բանու մորաքույրը դեպի պատուհանը վազելով՝ կարմիր գլուխը պարզեց դուրս:
-Սիմիթչի՜, սիմիթչի՜,- կանչեց նա:- Սիմիթն ի՞նչ արժի,- անգիր գիտեր սիմիթի գինը: Սա ավելի շատ ենթագիտակցորեն իրականացվող արարողություն էր, քան հարց: Դրա համար էլ հարցը տալուն պես առանց մարդու պատասխանին սպասելու ասաց:- Ութ հատ տուր:- Ամեն կիրակի նախաճաշին ութ սիմիթ էին առնում՝ ընտանիքի ամեն անդամին' մեկական, մի հատ էլ ավել հեռվում գտնվող եղբոր համար:
-Ինչ էլ թարմ են սիմիթները' ճրթճրթան,- ուրախ-ուրախ ասաց Բանու մորաքույրը: Օղակներով ցուցադրության պատրաստվող կրկեսի ձեռնածուի պես սիմիթները պահել էր երկու ձեռքին: Քնջութները շաղ տալով' մեկական դրեց յուրաքանչյուրի դիմաց: Սիմիթը բլիթին դնելով' բլիթը' հացին, կերավ:
Բայց շատ չանցած' կամ արագ սրտխփոցից կամ էլ վատ մտքերից դեմքը լրջացավ, այնպիսի արտահայտություն ստացավ, ասես հաճախորդին Տարոտի քարտերով տեսած տխուր լուր էր հայտնելու:
-Ճակատագրից փախչելն անհնար է.- ասաց Բանու մորաքույրը' հոնքերը բարձրացնելով:- Աստված երկար կյանք տա Մուսթաֆային: Բայց չգիտի՞, որ Ամերիկա փախչելով' մեր ընտանիքի տղամարդկանց ոչնչացնող ճակատագրից չի կարող փախչել հաստատ գիտի...
Բանու մորաքույրը շրջվեց Ասյայի կողմը.
-Ժամանակին' դեռ օսմանյան շքեղ օրերին, երկու զամբյուղագործ էին ապրում: Երկուսն էլ շատ աշխատասեր են լինում, բայց մեկը հավատացյալ է լինում, մյուսը' անհավատ, կամակոր: Մի օր սուլթանը գալիս է գյուղ, ասում.
-Ձեր զամբյուղները ցորենով եմ լցնելու: Եթե ցորենին լավ նայեք, ոսկի կդառնա:
Առաջին զամբյուղագործն առաջարկը սիրով ընդունում ու լցնում է զամբյուղները: Իսկ քեզնից պակաս կռվարար զամբյուղագործը հրաժարվում է մեծ սուլթանի նվերից: Ի վերջո, գիտե՞ս ինչ եղավ:

144


-Իհարկե,-ասաց Ասյան,- ինչպես կարող եմ չիմանալ ամենաքիչը տաս անգամ լսածս պատմության ավարտը: Իսկ դու գիտե՞ս, թե այս պատմություններն իմ ստեղծագործ հոգուն ինչպիսի վնասներ են հասցրել: Օրինակ' այս ծիծաղելի պատմության պատճառով մինչև դպրոց գնալս ամեն գիշեր բարձիս տակ ցորենի հատիկներով էի դնում' հուսալով, որ առավոտյան ոսկու կվերածվի: Հետո ինչ եղա՞վ: Գնացի դպրոց, մի օր էլ երեխաներին պատմեցի, որ ոսկու վերածված ցորենները շուտով ինձ հարստացնելու են, դարձա դասարանի ծիծաղի առարկան: Ինձ հիմարի տեղ էիք դրել:
Ասյայի մանկության ցնցումներից ու վթարներից ոչ մեկն իր հիշողության մեջ ցորենի պատմության չափ դառը հետք չէր թողել:
Հետագա տարիներին լսելիք բառն առաջին անգամ այդ ժամանակ լսեց' բիճ: Մինչև նախակրթարանի երրորդ դասարանի ցորենի պատմությունը Ասյան բիճ բառը մի անգամ տատիկից էր լսել, բայց կարևորություն չէր տվել, որովհետև չգիտեր նշանակությունը: Բայց այն օրը, երբ պատմում էր ցորենների՝ ոսկի դառնալու պատմությունը, իրեն ծաղրող երեխաներից մեկից լսած «բիճ» բառն այլ էր: Պատմության այս մասը չպատմելով՝ մի բաժակ թեյ էլ լցրեց:
-Ինձ նայիր, Ասյա՜, մեզ հետ ուզածիդ չափ անշնորհքություն կարող ես անել, բայց երբ մեր հյուրը գա, քեզ զսպիր, նրան լավ վերաբերվիր: Անգլերենդ էլ բոլորիցս լավ է:
-Գուշակության արվեստում օտար լեզվի կանոնը չի գործում, իհարկե,- չարախնդաց Ասյան:
Բանու մորաքույրը լիցեյում անգլերեն էր սովորել, բայց սովորածից բան չէր հիշում: Ինչ վերաբերում էր Ֆերիդե մորաքրոջը, դպրոցում գերմաներեն էր ընտրել, բայց հենց այդ ժամանակ աշխարհագրությունից բացի բոլոր առարկաների հանդեպ հետաքրքրությունը կորցնելու պատճառով մեծ առաջընթաց չգրանցեց: Մեծ տատիկին ու Գյուլսում տատիկին եթե չհաշվենք, մնում էին Զելիհա մորաքույրն ու Ջևրիյե մորաքույրը: Երկուսն էլ միջին մակարդակի անգլերեն գիտեին: Սակայն նրանց անգլերենը կտրուկ տարբերվում էր: Զելիհա մորաքույրը հայհոյանքներով և ժարգոնով

145


անգլերեն էր խոսում, այդպես էր խոսում ամեն օր իր դաջվածքի արվեստանոց եկող արտասահմանցիների հետ: Մինչդեռ Ջևրիյե մորաքույրը լիցեյում սովորածի պես, ժամանակի ընթացքում սառած դասագրքային անգլերեն էր խոսում: Կարճ ասած, ցանկացած պարզ, բարդ և բաղադրյալ նախադասություն կարողանում էր միմյանցից տարբերել, գիտեր բայ, դերանուն և գոյական, անգամ շարահյուսության մեջ սխալ տեղադրված կապակցություններն էր կարողանում գտնել, բայց չէր կարողանում խոսել:
-Դրա համար էլ մեր թարգմանիչը կլինես, սիրելիս, նրա խոսքերը մեզ կթարգմանես, մերը նրան,- ասաց Բանու մորաքույրը:-Մշակույթների միջև ձգվող կամրջի պես արևելքն ու արևմուտքը կկապես իրար:
Ասյան այնպես ծամածռեց դեմքը, ասես տանը վատ հոտ կար, որը միայն ինքն էր զգում, և այնպես սեղմեց շուրթերը, կարծես անցնելու էր կրակահերթի:
Այդ ընթացքում ոչ ոք չնկատեց, թե Մեծ տատիկն ինչպես վեր կացավ ու մոտեցավ տարիներով ձեռք չտված դաշնամուրին: Երբեմն սեղանի վրա տեղ չանող կերակուրների և ափսեների համար որպես բուֆետ էին օգտագործում դաշնամուրը:
-Հրաշալի է, որ երկուսդ էլ մի տարիքի եք,- ճառն ավարտեց Բանու մորաքույրը:- Ընկերներ կլինեք:
Ասյան հետաքրքրությամբ նայեց Բանու մորաքրոջը: Արդյոք մի օր կդադարի' իրեն երեխայի տեղ դնել: Երբ փոքր էր, ամեն անգամ. երբ տուն փոքր երեխա էր գալիս, մորաքույրները երեխային նրա մոտ էին բերում և սովորաբար հրամայում էին' դե, ընկերացե՜ք: Հասակակից լինելը մորաքույրների համար նշանակում էր մեխանիկորեն լավ ընկեր դառնալ:
-Իսկապես հիանալի կլինի: Երբ իր երկիր վերադառնա, նամակագրական կապ կհաստատեք,- միջամտեց Ջևրիյե մորաքույրը: Նամակագրական ընկերության հանդեպ անսասան հավատ ուներ: Որպես Թուրքիայի հանրապետության ուսուցիչների բանակի անխոնջ անդամ' նա համարում էր, որ հանրապետությունն

146


Արևմուտքի մարդկանց ներկայացնելը յուրաքանչյուր թուրք քաղաքացու պարտքն է: Երկիրը ներկայացնելու համար միջազգային նամակագրական ընկերությունը կարող էր լավ միջոց լինել:
-Արդեն Սան Ֆրանցիսկոյի ու Ստամբուլի միջև փոխադարձ նամակներ կգրեք իրար,- մրթմրթաց Ջևրիյե մորաքույրը: Քանի որ մտքին կրթական պատճառներից այլ բան չեկավ, օտարերկրացու հետ նամակագրական կապ հաստատելու համար մանկավարժական պատճառ փնտրեց:
-Մեր խնդիրն անընդհատ սխալ հասկացվելն է: Արևմուտքի մարդիկ կարծում են' թուրքերն արաբներին են նման: Ինչո՞ւ, որովհետև մեզ չենք ներկայացնում: Կապ չունի, որ ընդամենը մեկ հոգու հետ ենք խոսում, պատմենք արևմուտքցիներին մեր մասին:
Այդ պահին Ֆերիդե մորաքույրը հանկարծ բարձրացրեց հեռուստացույցի ձայնը, և մի նոր փոփ-տեսահոլովակ գրավեց բոլորի ուշադրությունը: Ասյան ուշադիր նայեց երգչուհու սանրվածքին' պլատինի գույնի ու գանգուր: Այդ պահին հասկանալով, թե Ֆերիդե մորաքույրն այս առավոտվա սանրվածքն անելիս ումից է ներշնչվել, ծիծաղը զսպելու համար շրթունքները սեղմեց:
-Ցավոք սրտի, թուրքերից առաջ ԱՄՆ գնացած հույների և հայերի պատճառով ամերիկացիների ուղեղը լվացված է - իր ճառը շարունակեց Ջևրիյե մորաքույրը:- Թուրքիան համարում են «Կեսգիշերային ճեպընթաց»: Ամերիկուհուն մեր երկրի գեղեցկությունները ցույց տալը քո պարտականությունն է:
Ասյան տխրությամբ խոնարհեց գլուխը:
-Համ էլ անգլերենդ կլավացնես: Գուցե նրան էլ թուրքերեն կսովորեցնես: Ուզեիր էլ, նման բան չէիր գտնի: Հնարավորությունը ոտքդ է եկել:
Ո՜տքս... այդ բառը լսելով՝ Ասյան ոտքի կանգնեց:
-Ո՞ւր, փոքրի՛կ օրիորդ, նախաճաշը դեռ չի վերջացել,- ասաց Զելիհա մորաքույրը, սեղան նստելուց ի վեր առաջին անգամ էր խոսում:
Շաբաթվա վեց օրը տասներկուսից մինչև ժամը ինը տատուի սրահի խառնաշփոթի մեջ աշխատելու պատճառով կիրակի օրվա երկար նախաճաշերից ամենաշատը նա էր հաճույք ստանում:

147


-Ճապոնական ֆիլմերի փառատոն կա,- ասաց Ասյան, անկեղծ երևալու ջանքը նրա ձայնին արհեստականություն էր հաղորդել:
-Ուսուցիչներից մեկը պահանջել է, որ շաբաթվա վերջում մի ֆիլմ դիտենք ու վերլուծություն գրենք:
-Ա՜յդ ինչ հանձնարարություն է- վրա բերեց մանկավարժության ոչ ավանդական Մետտոդներին հավանություն չտվող Ջևրիյե մորաքույրը:
Բայց Զելիհա մորաքույրը չերկարացրեց.
-Լա՛վ, գնա նայիր ճապոնական ֆիլմդ,- գլուխը օրորեց նա:-Բայց տես՝ չուշանաս: Հինգից շուտ տանը կլինես, երեկոյան մեր հյուրին դիմավորելու ենք օդանավակայանում:
Ասյան պայուսակը վերցնելով' արագ գնաց դեպի դուռը: Հենց ուզում էր դուրս գալ' մի անսպասելի ձայն լսեց: Մեկը դաշնամուր էր նվագում:
Վաղուց անցյալ դարձած նվագ փնտրող վախեցած, դողդոջուն հպումներ, ցրված նոտաներ, որ չէին կարողանում հավաքվել:
-Մե՜ծ տատիկ,- ոգևորությամբ շշնջաց Ասյան: Կարծես փնտրած հանգստությունը գտած' ժպտալով փակեց դուռը:
Մեծ տատիկը ծնվել էր դարասկզբին, Սալոնիկում: Երբ այրիացած մոր հետ գաղթեցին Ստամբուլ, դեռ երեխա էր: 1923 թվականն էր: Այս տոհմածառում բոլոր տարեթվերն ու իրադարձությունները խառնվում են, բայց տատիկի' այս քաղաք գալու տարեթիվը շփոթելն անհնար է:
-Դու և հանրապետությունը այս քաղաք միասին եկաք: Բայց առանց իմանալու' երկուսիդ էլ անհամբեր սպասում էի.- տարիներ անց ասելու էր նրա ամուսինը' Ռըզա Սելիմ Քազանջըն:- Երկուսդ էլ հին վարչակարգը վերացնելու եկաք' մեկը հայրենիքում, մյուսը' իմ հարկի տակ: Դու էլ, հանրապետությունն էլ լույսի պես իջաք իմ կյանք:
-Երբ ես եկա, դու վշտացած էիր, բայց' ուժեղ: Ես քեզ երջանկացրի. դու էլ ինձ ուժ տվեցիր,֊ ասում էր Մեծ տատիկն ի պատասխան:
Իրականում Մեծ տատիկն աշխույժ ու գրավիչ աղջիկ էր և տասնհինգ տարեկանում այնքան երկրպագու ուներ, որ եթե շարք

148


կանգնեին, Գալաթայի կամրջի մի ծայրից մյուսը կհասնեին: Իր դուռը թակող թեկնածուներից միայն մեկին էր հավանել: Վանդակի հետևից էր տեսել նրան: Թիկնեղ, բարձրահասակ մարդ էր, անունը Ռըզա:
Թավ մորուք, բարակ բեղեր և շատ լուրջ, խոշոր սև աչքեր ուներ: Նրանից տասնհինգ տարով մեծ էր: Մեկ անգամ էր ամուսնացել, և ինչպես ասում էին' կինը և’ նրան, և' որդուն լքել-գնացել էր. անխիղճ կին: Կնոջ դավաճանությունից հետո, չնայած փոքրիկ որդու հետ մենակ մնալուն, մի քանի տարի հրաժարվում էր ամուսնանալ ու գերադասում էր մենակ ապրել հորից մնացած տանը: Իր հարստությունը կիսում էր ընկերների հետ, իսկ թշնամիների զայրույթն օրեցօր աճում էր: Անթիկունք մեծացած մարդ էր, որն աշակերտից վարպետ էր դարձել: Նախկինում կաթսայագործ էր, իսկ հետո' ճիշտ ժամանակին ճիշտ տեղում դրոշի գործ ստանձնած խելացի գործարար: 1930-ականների սկզբին դեռ նորաստեղծ Թուրքիայի հանրապետությունը թոհուբոհի մեջ էր, և որքան էլ կառավարությունը պարբերաբար խրախուսեր ձեռներեցությունը, այդ ոլորտում փողը քիչ էր: Նոր վարչակարգը աշակերտներից հայրենասեր չափահասներ կերտող ուսուցիչների, ազգային բուրժուազիա ստեղծելուն աջակցող հովանավորների և ամբողջ երկիրը թուրքական դրոշով գարդարող դրոշ կարողների կարիք ուներ, ոչ թե՝ կաթսայագործների: Դրա համար էլ Ռըզա Սելիմն անցավ դրոշի արտադրության: Սակայն չնայած նոր մասնագիտությամբ մեծ փող վաստակելուն և շատ ազդեցիկ ընկերներ ունեևալուն ազգանվան օրենքի ժամանակ Ռըզա Սելիմը, հակառակ սպասվածի, Բայրաքչը՝ ազգանվան փոխարեն ցանկացավ անվանակոչվել իր առաջին մասնագիտությամբ՝ Քազանջը:
Չնայած լավ տեսք ուներ, հաշվի առնելով տարիքային տարբերությունը և առաջին ամուսնության դժբախտությունը (ով գիտի' կինն ինչու է լքել, գուցե նա կանանց հետևից ընկնելու սովորություն է ունեցել. այսպես էին բամբասում թաղամասի կանայք)՝ Ռըզա Սելիմ Քազանջըն Մեծ տատիկի երկրպագուներից ամենաքիչ հավանականն էր:

’ Դրոշ պատրաստող (թուրք.):

149


Անկասկած, նրանից ավելի արժանի թեկնածուներ կային: Բայց հակառակ մոր համառ առարկություններին և արցունքներին՝ Մեծ տատիկը ականջ դրեց միայն իր սրտի ձայնին: Գուցեև Ռըզա Սելիմ Քազանջըի սև աչքերում գտավ այն թանկ կարողությունը, որ այս աշխարհում շատերին չի տրված' ուրիշին իրենից ավելի սիրելու կարողությունը: Այդ օրերին Մեծ տատիկը, չնայած շատ երիտասարդ և անփորձ լինելուն, այնքան շրջահայաց էր, որ հասկանում էր նման առաքինության տեր մարդուց սիրվելու բացառիկ բախտավորությունը: Ռըզա Սելիմ Քազանջըի աչքերը գթառատ էին, ճիշտ այնպես, ինչպես ձայնը: Նրա կողքին մարդ իրեն ապահով էր զգում, նույնիսկ եթե շուրջը խառնաշփոթ էր: Ռըզա Սելիմի պես մարդը մարդկանց կես ճանապարհին թողնողներից չէր:
Բայց միայն դա չէր պատճառը, որ Մեծ տատիկն ընտրեց Ռըզա Սելիմ Քազանջըին: Իրականում, բացի նրան գրավիչ համարելուց, նրա պատմությունն էր գրավիչ համարում: Զգացել էր, թե որքան խորն է վիրավորվել նրա հոգին առաջին կնոջ հեոանալու պատճառով:
Ինքը կարող էր բուժել այդ վերքերը: Վստահ էր: Համենայնդեպս, կանանց դուր է գալիս միմյանց թողած փլատակների վրա աշխատելը: Մեծ տատիկի որոշման համար երկար ժամանակ չպահանջվեց: Ռըգա Սելիմից բացի ոչ մեկին չէր սիրի:
Մեծ տատիկը գուցե զգացմունքով էր հավատացել Ռըզա Սելիմին. բայց նա էլ դրա դիմաց մինչև վերջին շունչը արդարացրեց սպասելիքները: Առանց օժիտի, բայց դրա փոխարեն երկարամազ, ձյան պես ճերմակ կատվի հետ եկած այդ սպիտակամորթ, մոխրակապտավուն աչքերով կինը նրա կյանքի ուրախությունն էր դառնալու: Մեծ տատիկը որքան էլ կամակոր լիներ, ամուսինը կատարում էր կնոջ բոլոր ցանկությունները: Սակայն տասներեքամյա երեխայի հետ ամեն ինչ այլ էր. փոքրիկ Լևենթը խորթ մորը երբեք չէր ընդունելու, չէր փորձելու սիրել: Ամեն անգամ հակառավելու էր Մեծ տատիկին, և ի վերջո, մանկությունն ավարտվելու էր խեղդված զայրույթով: Իհարկե, նման թշնամանքի մեջ անցկացրած մանկությունն ուրիշ ինչո՞վ կարող էր ավարտվել:

150
Последний раз редактировалось Lusine1101 12 май 2017, 14:26, всего редактировалось 4 раз(а).
Аватара пользователя
Lusine1101 (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель

Էլիֆ Շաֆաք « Ստամբուլի բիճը»

Сообщение Lusine1101 » 11 май 2017, 15:16

Մեծ տատիկը և Ռըզա Սելիմը երկար ժամանակ երեխա չէին ունենում: Նախ Մեծ տատիկը շատ երիտասարդ էր և երեխա մեծացնելու ցանկություն չուներ, իսկ երբ մտափոխվեցին, արդեն Ռըզան շատ մեծ էր: Այսպիսով, տոհմը շարունակող միակ երեխան Լևենթ Քազանջըն էր. նա էլ ոչ մի բանի հանդեպ հետաքրքրություն չուներ: Խորթ որդու թշնամանքը վիրավորում էր Մեծ տատիկին, բայց նրա կյանքը շատ լեցուն էր այդ տարիքում: Աշխարհում երեխա խնամելուց բացի այլ, ավելի հետաքրքիր բաներ էլ կային, օրինակ' դաշնամուր նվագելը: Շուտով անգլիական Գրովեր էնդ Գրովեր ֆիրմայի Բենթլի դաշնամուրը փայլում էր հյուրասենյակի ամենաընտիր անկյուններից մեկում: Մեծ տատիկը երաժշտության առաջին դասերն այդ դաշնամուրով առավ: Ուսուցիչը սպիտակ գվարդիական ռուս երաժիշտ էր, փախել էր բոլշևիկյան հեղաշրջումից և հասկանալով, որ բոլշևիկները երկար են մնալու, հաստատվել էր Ստամբուլում: Ըստ նրա' Մեծ տատիկն իր լավագույն աշակերտն էր:
Ոչ միայն տաղանդավոր էր, այլև որոշել էր դաշնամուրն իր ամբողջ կյանքի ուղեկիցը դարձնել: Ամենաշատը սիրում էր Ռախմանինով, Բորոդին և Չայկովսկի: Ամեն անգամ տանը մենակ մնալիս, երբ միայն իր ու գրկում հաճույքով գալարվող կատվի համար էր նվագում, ընտրում էր այդ կոմպոզիտորների գործերից: Բայց հյուրերի համար բոլորովին այլ երաժշտություն էր նախընտրում: Պետական պաշտոնյաների, գործարարների և նրանց նուրբ կանանց համար նվագում էր Բախ, Բեթհովեն, Մոցարտ, Շուման և հատկապես Վագներ:
Ընթրիքից հետո տղամարդիկ' խմիչքն առած, հավաքվում էին բուխարու մոտ, աշխարհի քաղաքականությունն էին քննարկում: 1930-ականների սկիզբն էր, երբ ազգային քաղաքականությունը բացահայտ չէր կարող քննարկվել, միայն կարող էին գնահատել կամ հաստատել: Անգամ պատերն ականջներ ունեն: Դրա համար էլ ամեն անգամ, երբ իրական քննարկման կարիք էր լինում, ամեևահարմարը աշխարհի քաղաքականության վրա կանգ առնելն էր:
Մինչ տղամարդիկ քննարկում էին, կանայք հավաքվում էին սենյակի մյուս կողմում' ձեռքներին անանուխի լիկյորով բյուրեղյա

151


գավաթներ, զննում էին մեկմեկու զգեստները: Կանանց երկու տեսակների կտրուկ տարբերություն կար՝ մասնագիտություն ունեցող կանայք և տնային տնտեսուհիներ: Մասնագիտություն ունեցողները վճռական, իդեալիստ, ճանապարհի ընկեր կանայք էին, «նոր թուրք կնոջ» խորհրդանիշը, ընտրյալ բարենորոգիչների կողմից մեծարվող և աջակցություն ստացող:
Այդ կանայք նոր մասնագիտություններ ունեին' դատապաշտպաններ էին, ուսուցիչներ, դատավորներ, կառավարիչներ, քարտուղարուհիներ, ակադեմիկոսներ... Ի տարբերություն իրենց մայրիկների' տանը չէին փակվել և իրենց կանացիությունը չցուցադրելու պայմանով հնարավորություն էին ստացել նվաճելու սոցիալական, տնտեսական և մշակութային բարձունքները: Հիմնականում կոստյում էին հագնում՝ դարչնագույն, սև կամ մոխրագույն՝ զսպվածության, համեստության և ռազմատենչության գույները: Մազերը՝ կարճ, առանց շպարի, առանց զարդարանքի, առանց ուռճացման, անսեռ, առանց կանացիության մարմիններ: Ամեն անգամ, երբ տնային տնտեսուհիները նյարդայնացնող կանացի կչկչոցով ծիծաղում էին, մասնագիտության տեր կանայք հարթ կաշվե պայուսակներն ամուր սեղմում էին թևատակին, կարծես ամեն վայրկյան ուզում էին դուրս գնալ, կարծես ուզում էին փախչել կնոջ մյուս տեսակից: Ի տարբերություն նրանց՝ տնային տնտեսուհիները նման հրավերքներին նուրբ ատլասե երեկոյան զգեստներով էին գալիս, սպիտակ, պաստելային կապույտ կամ վարդագույն, կանացիության, անմեղության և փխրունության գույները: Ավելի շատ ռազմիկ, քան կին՝ մասնագիտության տեր կանայք չէին հավանում հարճանման տնային տնտեսուհիներին: Արդյունքում՝ ոչ ոք ոչ ոքի բավականաչափ «կին» չէր համարում:
Ամեն անգամ, երբ ոազմատենչների ու հարճերի միջև լարվածություն էր ծագում, երկու խմբերից ոչ մեկին չպատկանող Մեծ տատիկը բյուրեղյա գավաթներով լիկյոր և արծաթե ափսեներով Նուշի պաշտետ հյուրասիրելու համար գաղտնի աչքով էր անում սպասավորին:

152


Պարզել էր, որ լիկյոր-նուշ միասնությունը անկախ պատկանելությունից սենյակի բոլոր կանանց նյարդերը հանգստացնող միակ բանն էր:
Երբ խնջույքն ավարտին էր մոտենում, Ռըզա Սելիմ Քազանջըև կնոջը կանչում և խնդրում էր, որ հարգարժան հյուրերի համար դաշնամուր նվագի: Մեծ տատիկը երբեք տարբերություն չէր դնում, արևմտյան կոմպոզիտորներից բացի, հայրենասիրական ազգային քայլերգեր էլ էր նվագում: Ամեն անգամ արժանանում էր հյուրերի հավանությանը: Հատկապես 1933 թվականի «Տասներորդ տարվա քայլերգը» պիտի նորից ու նորից նվագեր: Քայլերգն ամենուր էր: Անգամ քնի մեջ արձագանքում էր մարդկանց ականջներում: Անգամ բարուրի երեխաներին էին նրա աշխույժ ռիթմի տակ քնեցնում, այդպիսի շրջան էր:
Չնայած Մեծ տատիկի հետաքրքրությունը դաշնամուրի հանդեպ ընդհանրապես չէր նվազում, շուտով նա զբաղմունքների նոր ցանկ կազմեց: Առաջիկա տարիներին ֆրանսերեն էր սովորելու, գրելու էր պատմվածքներ, որ երբեք չէր հրատարակելու, ապակու վրա նկարելու և յուղաներկի տեխնիկայի գծով էր վարպետանալու, փայլուն կոշիկներ ու պարահանդեսային ատլասե զգեստներ էր կրելու, ամուսնուն պարերի էր տանելու, խենթ խնջույքներ էր կազմակերպելու և ոչ մի օր տնային գործ չէր անելու:
Ռըզա Սելիմ Քազանջըն կատարում էր կամակոր կնոջ բոլոր ցանկությունները: Մյուսների հանդեպ հարգանք տածող, արդարության խոր զգացում ունեցող, խելամիտ մարդ էր: Միայն մի թեմա կար, որի մասին խոսելիս բնավորությունն ամբողջովին փոխվում էր, ներսի թշնամանքն ի հայտ էր գալիս առաջին կինը: Տարիներ հետո էլ, երբ Մեծ տատիկը նրան հարց էր տալիս առաջին կնոջ մասին, Ռըզա Սելիմ Քազանջըն լռում էր:
-Կարծես մայր չէ, քար է: Մայրն ինչպես կարող է երեխային թողնել-գնալ,- դեմքն ատելությամբ խոժոռելով' ասում էր նա: Աչքերը խորհրդավոր վշտով էին պատվում:
-Բայց քեզ չի՞ հետաքրքրում, թե նրան ինչ է եղել: Ճակատագրի մասին չե՞ս ուզում տեղեկանալ,- հարցրեց մի անգամ տատիկն

153


ամուսնուն, գրկին նստած, սովորության համաձայն ծնոտը շոյեյով' փորձում էր համոզել, որ խոսի:
-Այդ փչացածի ճակատագիրն ինձ չի հետաքրքրում,- կտրուկ ասաց Ռըզա Սելիմ Քազանջըն: Անգամ չէր էլ մտածում ցածր խոսել, որ Լևեևթը չլսի, որ իր մոր մասին վատ են խոսում:
-Գուցե ինչ-որ մեկի հետ է փախել,- ավելացրեց Մեծ տատիկը: Չնայած գիտեր, որ չափն անցնում է, այնուամենայնիվ, հավատում էր, որ ամուսինը դա չի հասկանա:
-Ինչի՞ ես քիթդ խոթում քեզ չվերաբերող հարցերի մեջ,֊ նախատեց Ռըզա Սելիմ Քազանջըն,- թե՞ դու էլ ես նույն ճանապարհի ճամփորդը:
Տատիկը վերջապես հասկացավ, որ չափն անցել է: Բացի ընտանեկան առաջին վեճերի եզակի պահերից, նրանց ամուսնությունը տարիներ շարունակ հանդարտ էր ընթացել: Սիրով, հարգանքով, հանգիստ: Տարօրինակ էր, որովհետև շրջապատի ընտանիքներից ոչ մեկն այդպես չէր: Նրանց գոհունակությունը շատերի նախանձի աղբյուրն էր: Շրջապատի քննարկման ամենասիրելի թեման զույգի' երեխա չունենալն էր: Բոլորը համոզված էին, որ Մեծ տատիկն անպտուղ է: Շատերը Ռըզա Սելիմին համոզում էին ուրիշ կնոջ հետ ամուսնանալ, քանի դեռ ուշ չէ: Ռըզա Սելիմ Քազանջըն մերժում էր այդ խորհուրդները: Սերնդեսերունդ Քազանջըների տղամարդկանց հետապնդող ճակատագրի համաձայն' նրա անժամանակ մահվան օրը Մեծ տատիկն առաջին անգամ հավատաց չար աչքին: Այդ երջանիկ տանն ուրիշ էլ ի՞նչը կարող էր սպանել ամուսնուն, եթե ոչ նախանձ մարդկանց' պատերը ծակող չար աչքերը:
Հիմա այդ շրջանից ոչինչ չէր հիշում: Ոսկրոտ մատներով հին դաշնամուրը շոյելիս Ռըզա Սելիմ Քազանջըի հետ կապված Մեծ տատիկի հուշերը ալզհեյմերի փոթորկոտ ջրերում նման էին ճանապարհ ցույց տալու կարողություն չունեցող հին ու անուժ փարոսի, որ հեռվում վառվում ու մարում էր:

154


*
* *


Երբեք չքնող փողոցներ և հազարավոր գաղտնիքներ ունեցող սալաքարերով մի թաղամասում, Գալաթայի աշտարակին նայող բնակարանի մահճակալներից մեկին, համեստ շենքերի ապակիներից անդրադարձող արևի շողերի տակ, ճայերի ձայների մեջ մերկ ու անշարժ նստած էր Ասյա Քազանջըն: Մինչ միտքը լողում էր երազանքների աշխարհում, ներս քաշած խիտ ծուխը թոքերն այրելով գալարվում էր մարմնի մեջ:
-Ի՞նչ ես մտածում, սիրելի՜ս:
-Անձի նիհիլիզմի մանիֆեստի ութերորդ կետի վրա եմ աշխատում,- ասաց Ասյան'բացելով մշուշոտ աչքերը:

Կետ ութերորդ. Հասարակության և Իմ միջև խոր անդունդ կա. եթե նրա վրա դողացող կախովի կամուրջ է, երկու կեսերն իրար կապելու հուսահատ փորձերի փոխարեն բաց թող կամուրջը: Կարող ես հասարակությանը հեռվից ցտեսություն ասել և ընդմիշտ մնալ Քո տարածքում:

Ասյան նորից ծխեց:
-Սպասիր, քեզ կերակրեմ,- ձեռքի ջոինթը վերցնելով' ասաց Հարբեցող Ծաղրանկարիչը:
Սպիտակած մազերով պատած կուրծքը դանդաղ հենվեց նրան: Ասյան սնվելու պատրաստ կույր թոչնի պես բացեց բերանը: Երբ Ծաղրանկարիչը հաշիշի ծուխը փչեց ուղիղ նրա բերանի մեջ, նա ծուխն այնպիսի հաճույքով ներս քաշեց, ասես աղբյուրի ջուր էր խմում:

Կետ իններորդ. Եթե քո ներսի անդունդը քեզ ավելի է ոգևորում, քան դրսի աշխարհը, լավ, կարող ես փակվել քո մեջ, այսինքն' սեփական մտքիդ մեջ:

Կրկին նույն բանն արեցին. Ծաղրանկարիչը ծուխը փչեց նրա բերանի մեջ, նա ներս քաշեց, կրկին ու կրկին, մինչև շնչափողի վերջին ծուխը դուրս փչելը:

155


-Գրազ գանք, հիմա ավելի լավ ես զգում - ծոր տվեց Հարբեցող Ծաղրանկարիչը, դեմքից ավելի շատ կարելի էր հասկանալ, որ սեքս է ուզում:
-Լավ սեքսից ու լավ ջոինթից լավ բան չկա:
Ասյան չհակաճառելու համար լեզուն կծեց: Գլուխը շրջելով բաց պատուհանի կողմը, հսկա քաղաքը կարծես ամբողջ քաոսով ու շքեղությամբ գրկելով' ձեռքերը տարածեց:
-Զիբիլ է, - ասաց նա:
Հարբեցող Ծաղրանկարիչը միայն վարտիքով, գարեջրից փքված փորը ցուցադրելով, ոտքի կանգնեց: Գնաց դեպի նվագարկիչը: Ասյայի ամենասիրելի Ջոնի Քեշի երգերից մեկն էր ընտրածը "Hurt”.
I hurt myself today
To see if I still feel
I focus on the pain
The only thing that's real'.


Ասյան խոժոռվեց, ասես մաշկի տակ անտեսանելի ասեղ մտավ.
-Ափսո՜ս:
-Ի՞նչն է ափսոս, սիրելի՜ս:
-Եվրոպա, Ասիա, անգամ վերակառուցված Ռուսաստան... էս կազմակերպիչ կոչվածները ուր ասես համերգ են կազմակերպում... Բայց եթե Ստամբուլում երաժշտասեր ես, ոչ մի աշխարհագրական սահմանման չես համապատասխանում: Քավարանում ես մնում: Այստեղ մեր ուզածի չափ համերգներ չկազմակերպելու պատճառը Ստամբուլի աշխարհաքաղաքական դիրքն է:
-Այո, այս քաղաքը դեպի արևմուտք ուղղելու համար բոլորս Բողազիչիի կամրջի վրա շարվելով՝ մեր թոքերի ամբողջ ուժով պիտի փչենք: Իսկ եթե չստացվի, մյուս կողմը կփորձենք, տեսնենք


Ես այսօր ինձ ցավեցնում եմ.
Որ տեսնեմ' արդյոք դեռ զգում եմ
Ես կենտրոնանում եմ ցավի վրա'
Միակ բանը, որ իրական է:


156


դեպի արևելք կգնա, թե ոչ,- ծիծաղելով ասաց Ծաղրանկարիչը:-Մեջտեղում մնալը լավ չէ: Միջազգային քաղաքականության երկիմաստությունը չի անցնում:
Բայց ամպերում սավառնող Ասյան նրան չէր լսում: Ջոինթը նորից բերանին դնելով' անտարբեր շնչեց:
-Պետք էր Ջոնի Քեշին մինչև մահանալն այստեղ բերելու մի ձև գտնել: Մարդը պիտի Ստամբուլ գար. առանց իմանալու, որ այստեղ հավատարիմ երկրպագուներ ունի, մահացավ:
Հարբեցող Ծաղրանկարիչը ծիծաղեց: Համբուրեց Ասյայի ձախ այտի նշանը, մեղմ շոյեց վիզը, հետո ձեռքերն իջեցրեց դեպի խոշոր կուրծքը: Մի ձեռքով գրկեց երկուսը: Համբույրն անամոթ էր: Աչքերը փայլում էին: Հարցրեց.
-Նորից ե՞րբ ենք հանդիպում:
-Երևի Կաֆե Կունդերայում հանդիպելու ժամանակ,- Ասյան ուսը թոթվելով հեռացավ նրանից:
-Լա՛վ, իսկ այստեղ՝ տանը, ե՞րբ ենք հանդիպում:
-Այսինքն՝ ուզում էիր ասել այստեղ՝ հասարակաց տա՞նը երբ ենք հանդիպում,- հակառակվեց Ասյան:- Քանի որ երկուսս էլ լավ գիտենք, որ սա քո տունը չէ: Տունն այն է, որտեղ ապրում է քո բազմամյա կինը, իսկ սա հասարակաց տուն է, ուր առանց կնոջդ իմացության քնում ես այլ կանանց և աղջիկների հետ, «ծտերի» հետ ես հանդիպում: Ինչքան երիտասարդ, դատարկամիտ, այնքան լավ:
Հարբեցող Ծաղրանկարիչը հոգոց հանելով գրկեց ռաքըի բաժակը: Մի շնչում կեսը խմեց: Այնպիսի վշտացած դեմք ընդունեց, որ Ասյան վախեցավ՝ հիմա կամ կգոռա, կամ հոնգուր-հոնգուր լաց կլինի, նման վիրավորանքն անձայն չի կարող անցնել: Բայց նա բավարարվեց միայն խեղդված ձայնով ասելով.
-Երբեմն շատ անխիղճ ես լինում:
Փողոցում ֆուտբոլ խաղացող երեխաների աղմուկը լցվեց սենյակ: Դատելով բարձր աղմուկից՝ երեխաներից մեկը քիչ առաջ կարմիր քարտ էր ստացել, և ամբողջ թիմը զբաղված էր դատավորի վրա հարձակվելով:

157


-Մութ կողմ ունես, Ա՚սյա,֊ մտածկոտ ասաց Հարբեցող Ծաղրանկարիչը:֊ Անուշիկ դեմքի հետևում թաքնված թույն: Առաջին հայացքից դժվար է հասկանալ, որ շատ սարթ Ես: Բայց դե կա, էլի': Անդադար ավիրելու հակում ունես:
-Հնարավոր է, բայց ոչ մեկին չեմ վնասում, չէ՞,֊ Ասյան ինքնապաշտպանության կարիք զգաց:- Միայն ուզում եմ ես ես լինել, բայց՝ ապարդյուն: Մի քիչ կարողանայի ինձ հետ մենակ մնալ:
-Որ քեզ ավելի արագ ու ավելի շո՞ւտ ոչնչացնես: Դա՞ ես ուզում: Ինչպես թիթեռն է գնում դեպի կրակը, դու էլ գնում ես դեպի քո ոչնչացումը:
Ասյան լարված ծիծաղեց:
-Խմելիս սարսափելի հարբում ես, քննադատելիս ճնշում ես, զայրանալիս ամենացավոտ տեղին ես խփում: Չգիտեմ՝ քեզ ոնց մոտենամ: Այնքան շատ է քո մեջ զայրույթը, սիրելի՜ս...
-Գուցե բիճ եմ, դրանից է,- ասաց Ասյան' մի ջոինթ էլ վառելով:- Նույնիսկ չգիտեմ' հայրս ով է: Երբեք չեմ հարցրել, երբեք չեն ասել: Երբեմն կարծում եմ, որ մայրս ինձ նայելիս նրան է տեսնում, բայց ոչինչ չի ասում: Բոլորս ձևացնում ենք, որ «հայր» ասվածը չկա: Միայն «Հայր» կա, մեծատառ «Հ»-ով: Երբ Աստված վերևից լսում է մարդուն, էլ ինչ կարիք կա հայր ունենալու: Բոլորս նրա երեխաները չե՞նք: Չնայած' մայրս կուշտ է այս խոսակցություններից: Իմ ճանաչած բոլոր կանանցից ավելի կասկածամիտ, ավելի ըմբոստ է: Խնդիրն էլ դա է: Ես ու մայրս շատ նման ենք իրար, բայց շատ տարբեր ենք:
Հարբեցող Ծաղրանկարիչը ծուխը փչեց դեպի կարմիր ծառից պատրաստված գրասեղանը, որը մի քանի այլ իրերի պես թաքցրել էր՝ վախենալով, որ կինն իրենց անհաշիվ վեճերից մեկի ժամանակ կփչացնի: Մեջլիսի անդամներին տարբեր կենդանիների տեսքով պատկերող երկու նոր՝ Երկկենցաղ քաղաքական գործիչ և Ռնգեղջյուր քաղաքական գործիչ շարքերի ճեպանկարներն էլ էին այնտեղ: Վարչապետին ոչխարի մորթի հագած գայլի տեսքով պատկերելու համար դատարանը նրան երեք տարվա ազատազրկման էր դատապարտել, հետո էլ դատավճիռը անորոշ ժամկետով հետաձգել էր:

158


Այդ պատճառով էլ առայժմ չէր մտածում այդ շարքը հրապարակելու մասին: Բայց ո՜վ գիտի: Մտքի և խոսքի ազատության չափ կարևոր մի բան էլ կար՝ ծաղրելու ազատությունը:
Սեղանի անկյունում դրված՝ սագի վիզ հիշեցնող լամպի լույսի տակ մի փայտե արձանիկ կար' գրքին հակված, ինքնամոռաց Դոն-Քիշոտ: Ասյան շատ էր սիրում այդ արձանիկը:
-Ընտանիքս խփնված է: Հուշերի հետևից են ընկել: Անընդհատ անցյալից են խոսում, բայց զտված անցյալի տարբերակով: Քազանջըների խնդիրներն այսպես են լուծում, եթե ինչ-որ բան քեզ անհանգստանցնում է, աչքերդ փակիր, մինչև տասը հաշվիր, ցանկություն պահիր, որ խնդիրը վերանա, մեկ էլ կտեսնես' չկա խնդիր, ապրե՜ե՜ե՜ս... Ամեն օր մոռացության նոր հաբ ենք ընդունում...
Ասյան մշուշոտ գլխով փորձեց հասկանալ, թե Դոն-Քիշոտն ինչ է կարդում: Արդյոք քանդակագործը մի քանի բառ գրե՞լ էր գրքի մեջ: Հետաքրքրված' իջավ մահճակալից ու մոտեցավ արձանիկին, ի՜նչ ափսոս, որ փայտե էջերին ոչ մի բառ չկար: Վերադառնալով' նորից սկսեց բողոքել:
-Ինձ նյարդայնացնում է կատարյալ տներ տեսնելը: Երջանիկ ընտանիքների սրտաճմլիկ նմանակումները: Գիտե՞ս, երբեմն Մեծ տատիկին նախանձում եմ: Երանի ես էլ հարյուր տարեկան լինեի, նրա հիվանդությունից ունենայի: Աննման, քաղցր ալզեյհմեր: Հիշողությունը հալվում-գնում է:
-Դա լավ բան չէ, սիրելի՜ս:
-Շրջապատի մարդկանց համար կարող է վատ լինել, բայց քեզ համար լավ է,- հակառակվեց Ասյան:
-Դե, հա՜, այդ երկուսը հիմնականում կապված են իրար հետ:
Բայց Ասյան ուշադրություն չդարձրեց:
-Այսօր տատիկը տասնյակ տարիներ անց բացեց դաշնամուրը, նրա նվազած առանց ակորդի նոտաները լսեցի: Այնքան տխուր էր: Այդ կինը մի ժամանակ Ռախմանինով է նվազել իսկ հիմա մանկական երգ անգամ չի կարողանում: Ուզում եմ ասել, որ նա չի հասկանում, մենք հասկանում ենք,- ավելացրեց Ասյան արհեստական

159


ոգևորությամբ:- Ալզեյհմերն այնքան տհաճ չէ, ինչքան կարծում ենք: Անցյալը շղթա է, որից պետք է ազատվենք: Մարդուն ճնշող հարկ: Երանի անցյալ չունենայի, ոչ ոք լինեի, զրոյից սկսելով՝ զրոյում էլ ընդմիշտ մնայի: Փետուրի պես թեթև: Ընտանիք չկա, հուշ չկա, ոչ մի զիբիլ չկա:
-Բոլորն անցյալի կարիք ունեն,- հակառակվեց Հարբեցող Ծաղրանկարիչը:
-Ես հաշվից դուրս եմ, որովհետև, վստահ եղիր, դրա կարիքը չունեմ,- ասաց Ասյան: Սուրճի սեղանին դրված « Ջիպպո» կրակայրիչը վերցրեց, կափարիչը բացելով' վառեց ծխախոտը, աղմուկով փակեց: Երևի ձայնը դուրն էր եկել, որովհետև սկսեց այդ շարժումը կրկնել հինգ, տասը, հիսուն... Թրխկ... Թրխկ... Թրխկ... Թրխկ... Հարբեցող Ծաղրանկարիչն արդեն խենթանում էր, երբ հանկարծ «Ջիպպոն» նրան տալով' մրթմրթաց.
-Ես գնամ:
Սկսեց հագուստները փնտրել:
-Այս առավոտ աննման ընտանիքս ինձ մի հանձնարարություն է տվել: Մորս հետ պիտի գնամ օդանավակայան' մեր ամերիկացի նամակագրական ընկերոջը դիմավորելու:
-Չգիտեի, որ ամերիկացի նամակագրական ընկեր ունես:
-Ապագա նամակագրական ընկերս: Մորաքույրներիս ծրագրի համաձայն՝ աղջիկն այնքան է սիրելու Ստամբուլն ու թուրքերին, որ Ամերիկա գնալուց հետո էլ անընդհատ մեզ է հիշելու: Նամակներով թուրք-ամերիկյան բարեկամություն ենք ստեղծելու:
-Լա՜վ, այդ աղջիկը որտեղի՞ց հայտնվեց:
-Կարծես երկնքից ընկավ. Աստված վկա: Մի առավոտ փոստարկղում մի նամակ գտա, տեսնես որտեղի՞ց է' Սան Ֆրանցիսկո: Էմի անունով մի աղջիկ. Մուսթաֆա քեռուս խորթ աղջիկն է: Չէինք էլ իմանում, որ մարդը խորթ աղջիկ ունի: Այսպիսով իմացանք, որ նրա կինը երկրորդ անգամ է ամուսնացել: Մեզ երբեք չէր ասել: Եթե տատիկս իմանար, որ թանկագին որդու կինը կույս չի եղել, կվատանար: Բա որ կույս չլինելուց բացի նաև այրի լիներ...

160


Ասյան երգը չփչացնելու համար հարգանքով լռեց.

It Ain't Me, Babe.


Նվագը սուլելով՝ առանց բառերը մրթմրթալու խոսակցությունը չշարունակեց.

I'm not the one you want, babe I'm not
the one you need
You say you're looking for someone
Who's never weak but always strong?


-Մի խոսքով, այս էմի անունով օրիորդը երկնքից ընկածի պես մի նամակ ուղարկեց: Արիզոնայի համալսարանի ուսանող է, շատ է հետաքրքրված այլ մշակույթներով, սեպտեմբերի տասնմեկից հետո հատկապես հետաքրքրված է մուսուլմանական երկրներով: Թուրքիան էլ շատ հետաքրքիր տեղ է: Անհամբեր սպասել է մի օր մեզ հետ ծանոթանալուն և այլն և այլն: Միանգամից էլ ավելացնում է, թե՝ մի շաբաթից գալիս եմ Ստամբուլ: Ձեզ մոտ կարո՞ղ եմ մնալ:
-Տես, է՜,- ասաց Հարբեցող Ծաղրանկարիչը կրկին լցրած ռաքըի բաժակի մեջ երեք սառույց գցելով:֊ Լավ, գրե՞լ է, թե ինչի համար է ուզում այստեղ գալ: Միայն որպես զբոսաշրջի՞կ:
-Չգիտեմ,- մրթմրթաց Ասյան. ծնկաչոք մահճակալի տակ գուլպայի զույգն էր փնտրում:- Բայց դատելով համալսարանի ուսանող լինելուց' գրազ գանք' «Իսլամը և բռնությունը կանանց նկատմամբ» թեմայով ոաումնասիրություն է անում, կամ էլ, ինչ իմանամ, «Միջին Արևելքում նահապետական ավանդույթներ»-ի նման մի բան... Թե չէ, ինչի՞ պիտի ուզեր կանանցով լի մեր խենթանոցում ապրել, երբ քաղաքը լիքն է մատչելի ու լավ հյուրանոցներով: Վստահ եմ, մեզ

՚ Ես ախ չեմ, ինչ ուզում ես դու սիրելիս,
Ես նա չեմ, ում կարիքը դու ունես,
Դու ասում ես, որ մեկին ես փնտրում, ով երբեք թույլ չէ,
Այլ՝ միշտ ուժեղ:


161


հետ ուզում է խոսի մուսուլմանական երկրներում կանանց վիճակի և այդ ամբողջ...
-Զիբիլի մասին,- ավարտեց Հարբեցող Ծաղրանկարիչը:
-Իսկապես,- հաղթական ասաց Ասյան. գուլպայի կորած զույգն էր գտել: Մի ակնթարթում շրջազգեստն ու վերնաշապիկը հագավ, արագ սանրեց մազերը:
-Մի անգամ նրան էլ Կաֆե Կունդերա բեր:
-Կառաջարկեմ, բայց վստահ եմ' կուզի հնէաբանության թանգարան գնալ,- մրթմրթաց Ասյան' կաշվե կոշիկները հագնելով:
Շուրջը նայեց' համոզվելու համար, որ ոչինչ չի կորցրել:
-Նրա հետ պիտի որոշ ժամանակ անցկացնեմ: Մերոնք ուզում են ամեն տեղ նրա հետ շրջեմ, որ Ստամբուլով հիացած մնա:
Չնայած պատուհանները բաց էին, սենյակից դեռ ջոինթի. ռաքըի ու սեքսի հոտ էր գալիս:
Ջոևի Քեշը երգում էր.

l‘m not the one you want, babe I’ll
only let you down.’


Ասյան պայուսակը վերցնելով' ուղղվեց դեպի դուռը: Հենց ուզում էր դուրս գալ' Հարբեցող Ծաղրանկարիչը կանգնեց նրա առաջ: Աչքերի մեջ նայելով' գրկեց ուսերն ու դանդաղ քաշեց իր կողմը: Մուգ շագանակագույն աչքերն ուռած էին. հարբեցողներին կամ ամեն ինչից խնդիր ստեղծողներին հատուկ երևույթ: Նա երկուսը մեկում էր:
-Ասյա’, սիրելի’ս,- շշնջաց Նա: Դեմքը լուսավորվել էր կարեկցանքով, որ Ասյան երբեք չէր տեսել:- Չնայած այդքան թույն ես պարունակում, գուցե և հենց այդ պատճառով, տարօրինակ կերպով շատ յուրահատուկ ես: Իմ ճանաչած ամենաանգին մարդն ես, ամենախենթ հոգին: Գուցե չհասկացար, բայց ես քեզ սիրում եմ: Դեմքիդ զայրացած արտահայտությամբ Կաֆե Կունդերա մտնելու աոաջին օրվանից սիրահարվեցի քեզ: Չգիտեմ, քեզ համար իմաստ ունի, թե չէ. բայց

’ Ես այն չեմ. ինչ դու ուզում ես, սիրելիս.
Ես միայն կվշտացնեմ քեզ:


162


նորից կխոստովանեմ: Այս տնից դուրս գալուց առաջ պետք է իմանաս, որ այս վայրը հասարակաց տուն չէ և այստեղ «ծտերի» չեմ բերում: Սա իմ կացարանն է: Այստեղ գալիս եմ խմելու, նկարելու և ցրվելու: Երբեմն էլ նկարելու, ցրվելու և խմելու... այդքանը...
Ապշած Ասյան մի պահ անշարժ կանգնեց դռան շեմին: Չիմանալով ձեռքերն ուր դնի' խցկեց գրպանները և մատները հացի փշուրների նման բանի դիպան: Ձեռքերը հանելով' տեսավ շագանակագույնին մոտ ցորենի սերմերը, որ Մեծ տատիկն էր գրպանը գցել' նրան չար աչքից պաշտպանելու համար:
- Տես, է՜, ցորեն... ցորե՜ն...,- ասաց նա' բառին տարբեր հնչերանգներ տալով:- Մեծ տատիկը փորձում է ինձ չար աչքից պաշտպաևել:-Ձեոքը բացելով' Հարբեցող Ծաղրանկարչին մի հատիկ ցորեն տվեց: Բայց անմիջապես էլ կարմրեց' կարծես գաղտնիք էր բացել:
Կարմրած այտերով' իր ներսի դառնությունից դառնացող Ասյան արագ բացեց դուռը: Իրեն արագ դուրս նետեց, բայց մի պահ կանգ առավ' կարծես կարևոր բան էր մոռացել ասել: Փնտրած բառերը գտնել չկարողացավ:
Ձեռքերն ակամա երկարեցին դեպի Հարբեցող Ծաղրանկարչի մատները, հանկարծակի և միայն մի պահ ամուր-ամուր հպվեցին նրանց: Հետո հինգ հարկ վազեց ներքև' կարծես հնարավորինս փախչելով հոգին հալածող բոլոր տառապանքներից:

163


Ութ



ՄԱՅՐՈՒ ԸՆԿՈՒՅԶՆԵՐ



- Ո՞նց թե դեռ քնած է,֊ հարցրեց Ասյան' կզակով ցույց տալով ննջասենյակը:
Երբ օդանավակայանից վերադարձան, տեսավ, թե ինչպես են մորաքույրներն իր անկողնու կողքին ևս մեկը դրել, նյարդայնացավ' հասկանալով, որ այս կտուրի տակ միակ վայրը, որտեղ կարող էր մենակ մնալ, «աղջիկների սենյակի» են վերածել: Երկուսին մի սենյակում էին տեղավորել կամ, որ իրեն ավելի լավ տանջեն, կամ իր սենյակից լավ տեսարան է բացվում և ուզում են հյուրի վրա ավելի լավ տպավորություն թողնել, կամ էլ ԱԸՄՀԽԾ-ի' Ազգամիջյան ընկերությունն ու մշակութային հանդուրժողականությունը խրախուսող ծրագրի շրջանակներում նպատակահարմար են գտել երկու աղջիկների հանդիպումը: Չնայած նրան, որ Ասյան օտարի հետ իր սենյակը կիսելու նվազագույն ցանկություն անգամ չուներ, հյուրի մոտ չէր կարող ընդդիմանալ և ատամները սեղմելով' համաձայնեց այս ճամբարին: Բայց համբերությունը սպառվում էր: Բավական չէ. որ ամերիկացի աղջկան տեղավորել են իր ննջասենյակում, Քազանջը ընտանիքի կանայք էլ, երևում է, պատրաստվում էին ճաշել մինչև պատվավոր հյուրի արթնանալը: Քսան րոպեում արթնացրին իրար, տաքացրին ոսպով ապուրն ու մսով ճաշը, կաթսաները խոհանոցից ճաշասենյակ բերեցին, իսկ Հինգերորդ Սուլթանը այդ ընթացքում պահանջկոտ մլավոցներով հետևում էր բույրին: Անշարժ նստել էին աթոռներին, չէին խոսում, հեռուստացույց էին դիտում ու փսփսում: Այդ ընթացքում բացի Հինգերորդ սուլթանից բոլորն իրենց կերակուրները քիչ-քիչ կերան, և այլևս բան չմնաց:

164


Գուցե արթնացել է, ամաչում է, դրա համար էլ անկողնուց վեր չի կենում: Գնամ նայեմ, հա՞,֊ հարցրեց Ասյան:
-Տեղդ նստիր, փոքրի՛կ օրիորդ: Թող աղջիկը քնի,- Զելիհա մորաքույրը բարձրացրեց հոնքը:
Մի աչքով էկրանին, մյուսով իրադարձություններին հետևող Ֆերիդե մորաքույրն էլ նրան միացավ.
-Քնի կարիք ունի: ժամային գոտիների մասին լսե՞լ ես: Խեղճ աղջկա քնի ռիթմը խախտվել է: Օվկիանոսային հոսանքների վրայով է անցել:
-Սրան ասում են պարադոքս: Երբ հյուրի մասին է խոսքը՝ վա՜յ, թող քնի, իսկ երբ իմ մասին է, նույնիսկ մի կիրակի առավոտ ուզածիս պես չեմ կարողանում անկողնում մնալ,֊ ասաց Ասյան, բայց ոչ ոք չընդդիմացավ, քանի որ ոչ ոք նրա հեւո վիճելու նպատակ չուներ:
-Շշշշշ, սո՛ւս, սո՛ւս, սկսվեց,- ոգևորությամբ ասաց Ֆերիդե մորաքույրը:
Սպասված հաղորդման՝ «Սկսնակի» պատվին հեռուստացույցի ձայնը բարձրացրեց: Մասնակիցները Դոնալդ Տրամպի' Բոազիչիի կամրջի հրաշալի տեսարան ունեցող ընդարձակ գրասենյակի փայլուն, ատլասի վարագույրների հետևից հուզված լռությամբ նայում էին զառիթափին: Ղեկավարը հրամանին պատրաստ երկու հավաքականին վերևից զննող, հպանցիկ հայացքով նայելուց հետո պատմեց նրանց սպասող առաջադրանքների մասին: Հավաքականներից մեկը պետք է հանքային ջրի շիշ գտներ, նրանից ևս իննսունինը հատ պատրաստելու ուղիներ փնտրեր, հետո քաղաքի ամենաշքեղ շրջաններից մեկում հնարավորինս արագ ու թանկ վաճառեր:
֊ Վա՜յ, ինչ դժվար է, ինչ դժվար է: Ես սա առաջադրանք չէի կոչի,- բացականչեց Ասյան:- Ավելի հեշտ կլիներ, եթե մասնակիցներին ուղարկեին Ստամբուլի ամենակրոնական, ամենապահպանողական թաղամասը, նույն շշերի մեջ կարմիր գինի լցնելով' վաճառել տային, այն ժամանակ տեսնեինք ինչ կլիներ:
-Մեղա Աստված,- ասաց Բանու մորաքույրը ու հոգոց հանեց. անհանգստանում էր, որ զարմուհին կրոնի և հավատի մասին

165


կատակներ էր անում: Չնայած շատ լավ տեսնում էր. թե Ասյան այդ տեսանկյունից ում է նման: Եթե աթեիզմն էլ կրծքի քաղցկեղի կամ շաքարախտի նման գենետիկորեն մորից աղջկան անցնող մի թան է, ուրեմն բուժել հնարավոր չէ: Այդ պատճառով նորից հոգոց հանեց:
Մորաքրոջը վշտացնելու վրա ուշադրություն չդարձնելով Ասյան թոթվեց ուսերը.
-Իսկ ինչի չէ՞ որ: Այս ամերիկյան ոչ ինքնատիպ նմանակումից շատ ավելի անկեղծ ու ստեղծագործական կլիներ: Պետք է արևմուտքից վերցրած տեխնիկական նյութը խառնեն տեղական մշակույթի առանձնահատկություններին, չէ՞: Թե չէ միայն նմանակումից մեզ ի՞նչ է մնում: Դրա համար էլ, օրինակ, կարող են մասնակիցներից պահանջել, որ մուսուլմանական թաղամասում խոզի միս վաճառեն: Խնդրեմ, այ դրան դժվարություն կասեմ: Այղ ժամանակ տեսնենք վաճառքի ստրատեգիան:
Ոչ ոք դա քննարկելու ժամանակ չունեցավ, որովհետև ննջասենյակի դուռը աղմուկով բացվեց, և մի քիչ ամաչկոտ, մի քիչ շշմած՝ դուրս եկավ Արմանուշ Չաքմաքչյանը: Հագել էր բաց գույնի բամբակյա տաբատ և մարմնի գծերը թաքցնելու չափ լայն ու երկար վերնաշապիկ: Երբ Թուրքիա էր գալիս, իրերը հավաքելիս երկար մտածում էր, թե ինչ հագուստ վերցնի ու պահպանողական վայրում աչքի չընկնելու համար ամենակոկիկ շորերն էր ընտրել: Դրա համար էլ Մտամբուլի օդանավակայանում Զելիհա մորաքրոջ մարմնավաճառի շրջազգեստ հիշեցնող կարճ փեշը և մարմնավաճառի կոշիկներ հիշեցնող բարձրակրունկ կոշիկները տեսնելուց Արմանուշը թեթև շոկի մեջ էր: Բայց ավելի սարսափելին գլխաշորով ու երկար զգեստներով անչափ հավատացյալ և օրը հինգ անգամ նամազ անող Բանու մորաքրոջ հետ ծանոթանալն էր: Արմանուշի համար ճնշող առեղծված էր, որ չնայած արտաքինի և բնավորությունների կտրուկ տարբերությաևը' միևնույն հարկի տակ ապրող այս երկու կանայք քույրեր են:
-Welcome, welcome,- ուրախ բղավեց Բանու մորաքույրը, բայց քանի որ նրա անգլերենը սպառվեց, այդպես կանգնած մնաց' լեզվի ծայրին այն ամենը, ինչ ուզում էր հարցնել:

166


Հինգերորդ Սուլթանը, որ ուզում էր ճանաչել օտարի հոտը, Արմանուշի շուրջը մի շրջան գծեց ու երբ հողաթափերից հոտ առավ որոշեց, որ այլևս ոչ մի հետաքրքիր բան չկա:
֊ Ներեցե՜ք, չեմ հասկանում ոնց եմ այսքան քնել,֊ կակազեց Արմանուշը դանդաղ անգլերենով: Շատ ամերիկացիների նման նա էլ օտարների մոտ խոսելիս ձայնը բարձրացնում էր, կարծես անգլերեն լավ չիմանալը խլության նշան է:
- Իհարկե, աղջի՛կս, մարմինդ քնելու կարիք էր զգում: Երկար ճանապարհորդություն էր,- ասաց Զելիհա մորաքույրը: Չնայած ներդաշնակ, բայց վատ առոգանությանը, և նրան, որ շեշտերը սխալ էր դնում, անգլերեն խոսելիս բավական հանգիստ տեսք ուներ:-Քաղցած չե՞ս: Հույս ունեմ' կսիրես թուրքական ճաշատեսակները:
Բանու մորաքույրը, որ բոլոր լեզուներով «ճաշատեսակ» բառը գիտեր, կրկին տաքացող ոսպով ապուրը բերելու համար վազեց խոհանոց: Հինգերորդ Սուլթանը, ցատկելով բարձի վրայից, պահանջկոտ մլավոցներով նրա հետևից խոհանոց վազեց:
Արմանուշը, նստելով իր համար առանձնացված աթոռին, զննեց սենյակը: Արագ նայեց շուրջը' կանգ առնելով որոշ իրերի վրա. վարդենուց պատրաստված' ապակե դռներով պահարան, մեջը սուրճի գավաթներ, թեյի բաժակներ, տարբեր հնություններ, պատին կպած հին դաշնամուր, հատակին' թանկարժեք գորգ, եռոտանիների, թավշյա բազկաթոռների, հատկապես հեռուստացույցի վրա աչքի ընկնող ասեղնագործ ծածկոցներ, պատշգամբի դռան կողքին' զարդարված վանդակի մեջ ծլվլացող դեղձանիկ, պատերի նկարները' անիրական թվացող դաշտավայրի կատարյալ տեսարան, օրացույց, որի ամեն էջին Թուրքիայի մշակույթի և բնության տարբեր պատկերներ են, աչքուլունքներ, բույսեր և չթե գլխարկն անտեսանելի բազմությանը թափահարող սմոքինգ հագած Աթաթուրքի նկարը' պատին: Ամբողջ սենյակը լի էր իրերով և հուշանվերներով, պայծառ գույներ' մուգ կարմիր, ծովի կանաչ, փիրուզագույն: Արմանուշին ներսը փայլուն թվաց, կարծես սպասում էր' ուր որ է այս լամպերից դուրս ինչ-որ տեղից, գուցե գետնի տակից մի առեղծվածային լույս է ցայտելու:

167


Հետո Արմանուշն աճող հետաքրքրությամբ նայեց ուտելիքներին:
-Ինչ հրաշալի սեղան է,- ասաց ծիծաղելով:- Իմ ամենասիրած ուտելիքներն են: Հումուս, պապականուշ, սարմա... ш'ш'ш', չյարեք էլ եք պատրաստել:
-Աաաա', do you speak "Turkish?,- զարմացած նայեց Բանու մորաքույրը, երբ գոլորշի արձակող կաթսան ձեռքին մտնում էր ներս, իսկ հետևից վազում էր Հինգերորդ Սուլթանը:
Արմանուշը տխրեց նրա հույսերը չարդարացնելու համար և կես կատակ-կես լուրջ թափահարեց գլուխը.
-Ո՜չ: Ցավոք սրտի, թուրքերեն՝ ոչ, բայց կարծում եմ, որ թուրքական խոհանոցի լեզվով կարողանում եմ խոսել:
Բանու մորաքույրը, որ վերջին խոսքը չհասկացավ, հուսահատ շրջվեց Ասյայի կողմը, բայց նա կարծես թարգմանելու մտադրություն չուներ, ամբողջովին կենտրոնացել էր թուրքական ոճով Դոնալդ Տրամպի' թիմերին տրված առաջադրանքների քննադատության վրա: Այս անգամ մասնակիցներից պահանջել էին զբաղվել տեքստիլ արտադրությամբ և նորից կարել Ֆեներբահչեի դեղին-կապույտ համազգեստը: Մրցույթում հաղթելու էր այն թիմը, որի կարածը ամենաշատ ձայնը կստանար: Ասյան այս հանձնարարության համար էլ էր այլընտրանք մտածել, բայց այս անգամ իր գաղափարը չբարձրաձայնեց: Արդեն չէր ուզում խոսել: Ճիշտն ասած' ամերիկուհին սպասվածից գեղեցիկ էր. էլի լավ է, նորից հուսախաբ եղավ: Նա կարծել էր' աղջիկը, ում դիմավորելու են օդանավակայանում, հիմար շիկահերի մեկն է լինելու, հույս ուներ, որ այդպես է: Բայց աղջիկն այդպիսի տեսք չուներ: Շատ հավասարակշռված էր երևում...
Առանց պատճառն իմանալու, Ասյան ուզում էր վիճել հյուրի հետ, բայց նույնիսկ նման ցանկության դեպքում իրականացնելու ուժ չուներ: Այնուամենայնիվ նա վճռական էր: Այս թուլամորթ «Թուրքական հյուրասիրության» ցուցադրությունից հնարավորինս հեռու էր մնալու:
-Պատմի՛ր տեսնենք, Ամերիկան ինչպիսի՞ն է,- ասաց Ֆերիդե մորաքույրը ամերիկուհու սանրվածքը ուսումնասիրելուց և այն շատ պարզ համարելուց հետո:

168


Չնայած Ասյան որոշել էր հեռու մնալ, հարցի հիմարությունը բավական էր, որ համբերությունը կորցնի: Ծաղրական ժպիտով նայեց մորաքրոջը: Բայց եթե նույնիսկ Արմանուշին այս հարցը ծիծաղելի թվար, ցույց չէր տա: Պարզ է, որ մորաքույրը դեռ չէր կորցրել հմտությունը. երեխաների հետ խոսելը նրա մասնագիտական ոլորտն էր:
-Ամերիկան գեղեցիկ է: Բայց իհարկե շատ մեծ երկիր է: Կախված նրանից, թե մարդը որտեղ է ապրում, կարելի է ասել, որ տարթեր Ամերիկաներ կան- պատասխանեց Արմանուշը. աջ այտը հումուսի կտորից մի քիչ փքվել էր:
-Հարցրո՛ւ՝ տեսնեմ Մուսթաֆան ինչպե՞ս է,- ասաց Գյուլսում տատիկը' անհասկանալի վերջին խոսքերին ուշադրություն չդարձնելով:
-Լավ է, շատ է աշխատում - ասաց Արմանուշը՝ մյուս կողմից լսելով իր խոսքերը ներդաշնակ ձայնով թարգմանող Զելիհա մորաքրոջը:- Գեղեցիկ տուն ունեն, երկու շուն: Անապատն է ահավոր: Բայց Արիզոնայում եղանակը միշտ լավ է, արևոտ...
Ապուրից ու թփով տալմայից մի քիչ ուտելով' Գյուլսում տատիկն ու Ֆերիդե մորաքույրը գնացին խոհանոց և վերադարձան երկու մեծ սկուտեղով: Լիքը ափսեները դրեցին սեղանին:
-Փլավ,- ծիծաղելով ասաց Արմանուշն ու կերակուրներն ուսումնասիրելու համար առաջ թեքվեց,- թուրշի և...
-Օ՜օ՜օ՜օ՜օ՜,- միասին ասացին մորաքույրները' տպավորվելով հյուրի թուրքերենի իմացությունից:
Արմանուշը հանկարծ տեսավ սեղանին դրվող վերջին կերակուրը.
-Երանի տատիկս տեսներ, հիանալի է, կաբուրգա...
-Օ՜օ՜օ՜օ՜օ՜,- արձագանքեց խումբը: Նույնիսկ Ասյան հետաքրքրվեց:
-Ամերիկայում շա՞տ են թուրքական ռեստորանները,- հարցրեց Ջևրիյե մորաքույրը:
-Իրականում ես գիտեմ այս կերակուրները, որովհետև դրանք հայկական խոհանոցի մի մասն են ֊ դժվարությամբ ասաց Արմանուշը:
Նա որոշել էր սկզբում այս ընտանիքին ներկայանալ որպես Մուսթաֆայի խորթ աղջիկ, որպես Սան Ֆրանցիսկոյից եկած

170


ամերիկուհի, իսկ իր ինքնության մնացածը կամաց-կամաց կբացահայտեր: Իր հայ լինելը հայտնելու էր միայն փոխադարձ վստահության հաստատումից հետո: Բայց հենց այդ պահից պլանները խախտվեցին ու չնայած դրան' վերջին պահը շատ հանգիստ էր ընթանում:
Արմանուշը, որ լարված էր. բայց միևնույն ժամանակ' վստահ, մեջքն ուղղեց և սեղանի մի ծայրից մյուսը նայեց, որ տեսնի, թե ինչպես են արձագանքելու: Նրանց դեմքերի դատարկ արտահայտությունը ստիպեց ավելի շատ բան հայտնել:
-Դե, ես հայ եմ... այսինքն' ամերիկահայ եմ:
Բառերն այս անգամ չթարգմանվեցին: Դրա կարիքը չկար: Չորս քույրերը միաժամանակ ժպտացին, բայց ամեն մեկը' յուրովի, առաջինը' բարեկիրթ, երկրորդը' մտահոգ, երրորդը' հետաքրքրությամբ, չորրորդը' ընկերաբար: Բայց ամենից աչքի ընկնողն Ասյայի արձագանքն էր: «Սկսնակ» հաղորդումը թողնելով' առաջին անգամ իրական հետաքրքրությամբ հյուրին էր նայում: ԻՆչ-որ առանձնահատկություն կար այս աղջկա մեջ: Նրա այստեղ գալու պատճառը «Իսլամը և կինը» թեմայով աշխատությունը չէր կարող լինել:
-Ուրեմն այդպես,- առաջին անգամ բերանը բացեց Ասյան և արմունկները սեղանին հենելով' առաջ թեքվեց:- Ասա տեսնեմ, ճիշտ է, որ «System of a Down>>-ը մեզ ատում է:
Արմանուշը, չհասկանալով դրա մասին խոսելու պատճառը, բավարարվեց աչքերը ճպճպացնելով: Շուրջը նայելով' նկատեց, որ միայն ինքը չի զարմացել, մորաքույրներն էլ, երևում է, ոչինչ չէին հասկացել:
-Ես շատ սիրելի ռոք խումբ ունեմ: Երաժիշտներն էլ հայ են: Դե, լեգենդներ են պտտվում, որ նրանք ատում են թուրքերին, չեն ուզում' որևէ թուրք իրենց երաժշտությունը լսի, ես էլ հետաքրքրվեցի- չուզելով ասաց Ասյան ու խմբի մասին այդքան անտեղի տեղեկություններ տալուց դժգոհ' ուսերը թոթվեց:
-Ես այդ խմբին շատ լավ ծանոթ չեմ,- ասաց Արմանուշը' շրթունքները սեղմելով: Տարօրինակ է. բայց այդ պահին հանկարծ զգաց իր օտարությունը: Ի՞նչ էր փնտրում այս անծանոթ վայրում, այս անծանոթ մարդկանց մեջ: Ինքն իրեն այստեղ հանկարծ նուրբ

171


ու փխրուն զգաց:֊ Ընտանիքս Ստամբուլից է, այսինքն՝ տատիկս...:-Պատմությունն ավելի լավ հասկացնելու համար մատնացույց արեց Մեծ տատիկին' մեծահասակ մարդու օրինակ բերելով:
-Հարցրու տեսնենք ազգանունն ի՞նչ է,֊ Ասյային մշտեց Գյուլսում տատիկը' կարծես Ստամբուլում ապրած բոլոր ընտանիքների գրանցումների գաղտնի արխիվի բանալին իր ձեռքին էր:
-Չաքմաքչյան,- ասաց Արմանուշը, երբ թարգմանեցին հարցը:֊ Եթե ուզում եք, կարող եք ինձ էմի ասել բայց իսկական անունս Արմանուշ Չաքմաքչյան է:
Զելիհա մորաքրոջ դեմքը լուսավորվեց, երբ անունը նրան ծանոթ թվաց.
-Այս լեզվաբանական կանոնը ինձ միշտ հետաքրքիր է թվացել: Մենք թուրքերս մասնագիտություն ընտրելու համար ամեն բառին -ջը, ֊ջի ածանցն ենք կցում: Օրինակ' մեր ազգանունը' Քազան-ջը:
Մտքում արթնացավ սուր, ցավոտ մի հուշ: Անցյալում ինչ-որ տեղ թաքնված հուշ, փողոցով անցնող մի քիրազջըըըը, ներսում' հիվանդանոցի մասմաքուր սենյակ, «քյուրտաժջըըը» ասող երիտասարդ կին: Անմիջապես մաքրեց մտքից այդ վատ հուշը: Դժվարությամբ սիրալիր ձայնով Արմանուշին ասաց.
-Ուրեմն հայերն էլ նույն բանն են անում: Չաքմաք... Չաքմաքչը, Չաքմաքչը-յան:
֊Դե ասեք մի ընդհանրություն էլ ունենք,- ծիծաղելով ասաց Արմանուշը:
Հանդիպման առաջին պահից որոշ բաներ հավանեց Զելիհա մորաքրոջ մեջ: Այդ աչքի ընկնող շարժունակությո՞ւնն էր գրավում Արմանուշին, կարճ շրջազգե՜ստը, չափից դուրս շատ շպարված արտաքինը, որ նրան տարբերում էր մյուսներից: Սովորության համաձայն' նրանց հայացքներում կար մարդուն նախ և առաջ հասկանալու, ամեն դեպքում չքննադատելու երաշխիքը:
-Իմ Շուշան տատը ծնվել է Ստամբուլում,- հանգիստ ասաց Արմանուշը' գրպանից մի թղթի կտոր հանելով:֊ Տան հասցեն մոտս է: Մի օր եթե ճանապարհը ցույց տայիք, կուզեի գնալ տեսնել:

172


Երբ Զելիհա մորաքույրը զննում էր թղթին գրվածը, նկատեց, որ սեղանի մյուս կողմում Ասյան ու Ֆերիդեն ինչ-որ բանից անհանգստացած են: Վտանգի մեջ ընկածի և փախուստի ճանապարհ փնտրողի պես անընդհատ նայում էր պատշգամբի դռանը:
Ասյան, առաջ գալով, բրնձի գոլորշու վրայից փսփսաց մորաքրոջը.
Շ՜շ՜շ՜շ՜. քե՞զ Ինչ եղավ:
Ֆերիդե մորաքույրը ձայնը հնարավորինս իջեցնելով' փլավի վրայից շշնջաց.
-Լսել եմ, որ հայերը վերադառնում են' տարիներ առաջ իրենց փախած պապերի թաքցրած սնդուկները գտնելու:
Մոխրագույն-կանաչ աչքերից կայծեր թռան, և նա ձայնն ավելի բարձրացրեց.
֊ Ոսկու և թանկարժեք իրերի համար են վերադառնում:- Խոր շունչ քաշեց ու հուզմունքով արձագանքեց ինքն իրեն:֊ Ոսկի և թանկարժեք իրեր:
Ասյան անտարբեր նայեց ամենախելառ մորաքրոջ դեմքին, որ այրվում էր հուզմունքից:
-Միայն չասես, որ քեզ բան չի ասել, այս աղջիկն այստեղ է եկել գանձերի սնդուկը գտնելու համար,- ավեւացրեց Ֆերիդե մորաքույրը, իսկ աչքերը փայլեցին հորինված սնդուկի զմրուխտի ու սուտակի փայլով:
-Ոնց էլ իմացա՜ր,- չդիմացավ Ասյան:- Ես քեզ, մեկ է, պատմելու էի: Երբ այս աղջիկը ինքնաթիռից իջավ, մեկ էլ ի՛նչ տեսնենք, ձեռքին ճամպրուկի փոխարեն պեղումների բահ է...
-Հանաք արա, հա՜,- նեղացած ասաց Ֆերիդե մորաքույրը: Ձեռքերը խաչելով' հենվեց աթոռին:
Այդ ընթացքում Զելիհա մորաքույրը, որ Արմանուշի այցի մեջ ավելի մեծ պատճառ էր տեսնում, հարցրեց.
-Այսինքն այստեղ ես եկել տատիկիդ տունը տեսնելու համար: Լավ, իսկ ինչո՞ւ է տատիկդ հեռացել այստեղից:
Արմանուշը և՛ գոհ էր, որ իրեն այդ հարցն էին տալիս, և' չէր ուզում պատասխանել: Արդյոք շատ շուտ չէ՞ր պատմելու համար:

173


Մինչև որտե՞ղ պիտի պատմեր պատմությունը: Եթե ոչ հիմա, էլ ե՞րբ: Բացի այդ, ինչո՞ւ կամ ինչի՞ն պետք է սպասեր: Մի կում թեյ խմեց: Անհանգիստ, բայց հոգնած ձայնով ասաց.
-Ստիպված էր գնալ:
Սակայն այդ ամենն ասելն ու տհաճությունից ցնցվելը մեկ եղավ: Այնուամենայնիվ, բերանը բացեց և հպարտությամբ ավելացրեց.
-Տատիկիս հայրը Հովհաննես Իստանբուլյանը շատ հայտնի գրող է եղել: Համայնքում մեծ հարգանք վայելող կարևոր մարդ է եղել:
-Ի՞նչ է ասում, ի՞նչ է ասում.- Ասյային հրելով' հարցրեց Ֆերիղե մորաքույրը, որը միայն նախադասության սկիզբն էր լսել:
-Նրա ընտանիքը Ստամբուլի հայտնի ընտանիքներից է եղել,-ականջին շշնջաց Ասյան:
-Ասացի, չէ՞, պետք է որ ոսկե լիրաների համար եկած լինի:
Ասյան, աչքերը ոլորելով, հոգոց հանեց: Այս արարքն իր ուզածի պես ծաղրալի չէր կարող լինել, բայց նա դադարեց խոսել մորաքրոջ հետ և ուշադրությունը կրկին սևեռեց Արմանուշի պատմության վրա:
-Ինչպես ինձ են պատմել Մեծ պապս' Հովհաննեսը, այս աշխարհում ամենաշատը կարդալ, գրել և խորհել էր սիրում: Տատիկս ասում է, որ ես նրան եմ նման: Ես էլ եմ գիրք շատ սիրում,- ավելացրեց Արմանուշը ամաչկոտ ծիծաղելով:
Լսողներից մի քանիսը ժպտացին, իսկ երբ թարգմանությունն ավարտվեց, բոլորը ժպտացին:
-Բայց, ցավոք սրտի, նրա անունը ցուցակում է եղել,- ասաց Արմանուշը գտնելով ճիշտ պահը:
-Ի՞նչ ցուցակ,- հարցրեց Ջևրիյե մորաքույրը:
-Մահվան դատապարտված հայ մտավորականների ցուցակը: Քաղաքական պարագլուխներ, բանաստեղծներ, գրողներ, լրագրողներ, հոգևորականներ... ընդհանուրը' 234 մարդ:
-Լա՛վ, իսկ ինչո՞ւ,- ասաց Բանու մորաքույրը, բայց Արմանուշն առայժմ գերադասեց խուսափել հարցից:

174


-1915 թվականի ապրիլի 24-ի ուրբաթ երեկոյան Ստամբուլում հայերին ձերբակալով հոգ են տարել նրանց անվտանգության մասին: Բոլորն այդ օրը տոնական էին հագնվել, ասես ինչ-որ արարողության էին գնում: ճեփ-ճերմակ օձիքներով նրբագեղ հագուստներ: Բոլորն էլ՝ գրագետ մարդիկ: Որոշ ժամանակ առանց որևէ բացատրության, անվտանգության պատրվակով, նրանց ձերբակալեցին, ապա աքսորեցին կա՛մ Այաշ, կա՛մ Չանղըրը: Առաջին խմբի մարդիկ երկրորդից ավելի ահավոր պայմաններում են եղել: Այաշում ոչ ոք ողջ չի մնացել: Չանղըրը աքսորվածներն էլ սպանվել են: Պապիկս այդ խմբում էր: Թուրք զինվորների հսկողության տակ գնացքով Ստամբուլից Չանղըրը են գնացել: Ստիպված են եղել ճանապարհի վերջին չորս-հինգ կիլոմետրը կայարանից մինչև քաղաք ոտքով քայլել: Մինչև այդ պահը նրանց հետ լավ են վարվել: Բայց երբ սկսել են կայարանից քայլել, բռնության են ենթարկվել: Նրանց ծեծել են փայտերով, կացնի պոչերով: Լեգենդար երաժիշտ Կոմիտասը տեսածների պատճառով խելագարվել է: Երբ եկել են Չանղըրը, նրանց առջև մի պայման են դրել. քաղաքից դուրս գալն արգելված էր: Այնտեղ սենյակ վարձելով՝ սկսել են տեղի ժողովրդի հետ ապրել: Ամեն օր երկու-երեք զինվորներ նրանց քաղաքից դուրս շրջելու էին տանում, հետո զինվորներ մենակ էին վերադառնում: Մի օր զինվորները պապիկիս էլ տարան...
Դեռևս ժպտացող Բանու մորաքույրը, որպեսզի հասկանար, թե այդ ամենն իր համար ով է թարգմանելու, մեկ աջ էր նայում, մեկ ձախ, նախ քրոջը, ապա' զարմուհուն, բայց երկու թարգմանիչների դեմքին էլ միայն զարմանք տեսավ:
-Այնուամենայնիվ տխուր պատմություն է: Ձեր ժամանակը չխլեմ այս մանրամասնություններով: Շուշան տատս երեք տարեկան է եղել, երբ հայրը մահացել է: Չորս երեխա են հղել, ամենափոքրը և միակ աղջիկը նա է: Ընտանիքն առանց հոր է մնացել, իսկ տատիկիս մայրը' այրի: Քանի որ երեխաների հետ Ստամբուլում ապրելը դժվար էր, նրանք տեղափոխվել են հոր տուն' Սվազ; Բայց հենց Սվազ են եկել, տեղահանությունը սկսվել է: Ընտանիքի

175


ամբողջ ունեցվածքը թողնելու և հազարավոը մարդկանց հետ անհայտ վայրեր գնալու հրաման է արձակվել:
Արմանուշը լսողներին լավ զննելուց հետո որոշեց պատմությունն ավարտին հասցնել:
-Քայլել, քայլել են: Տատիկիս մայրը ճանապարհին մահացել է, շատ չանցած' մյուս մեծահասակներն էլ են սկսել մահանալ: Առանց հսկողության մնացած երեխաները խառնաշփոթի մեջ կորցրել են իրար: Բայց ամիսներով առանձին ապրելուց հետո տղա երեխաները հրաշքով Լիբանանում կաթոլիկ միսիոներների օգնությամբ հանդիպել են: Միայն Շուշան տատիկին չէին կարողանում գտնել: Ոչ ոք չգիտեր, թե նրան ինչ է պատահել: Ոչ ոք չէր լսել, որ նրան բերել են Ստամբուլ ու տեղավորել մի որբանոցում:
Ասյան տեսնում էր, որ մայրն ուղիղ իրեն է նայում: Գուցե Զելիհա մորաքրոջը հետաքրքրում էր, թե իր կամակոր աղջիկն այս պատմածներից ո՞րն է թարգմանելու Քազանջը կանանց համար:
-Տարիներ պահանջվեցին, որ Շուշան տատիս մեծ եղբայրը գտներ նրան: Վերջապես Երվանդ քեռին նրան գտավ և ուղարկեց Ամերիկա' բարեկամների մոտ,֊ հանգիստ ավելացրեց Արմանուշը:
Բանու մորաքույրը, որ նրա պատմածներին հետևում էր թարգմանության միջոցով, գլուխը կախելով' սկսեց դեռևս չներկած եղունգներով ոսկրոտ մատներով քաշել սաթե համրիչի հատիկները, մյուս կողմից էլ փնթփնթում էր.
-Հասբունալլահու վենիմել վեքիլ, հասբունալլահու վենիմել վեքիլ...
-Բայց չեմ հասկանում,- իր կասկածներն առաջինն արտահայտեց Ֆերիդե մորաքույրը - նրանց ի՞նչ պատահեց: Քայլելու պատճառո՞վ մահացան:
Երբ հարցը հնչեց, Արմանուշը մի պահ կանգ առավ: Զննում էր սեղանի մյուս ծայրին նստած Մեծ տատիկին, նա' նուրբ դեմքին տասնյակ տարիների կնճիռներ, այնպիսի խղճահարությամբ էր նայում Արմանուշին, որ աղջկա մտքով երկու բան անցավ, կա՛մ պատմությունն ընդհանրապես չէր լսել, կա’մ այնքան ուշադիր էր

176


լսել, пр սովորական էր թվացել: Այնուամենայնիվ, այստեղ չէր, նրանց կողքին չէր:
-Ստիպված են եղել քայլել առանց ջրի, քաղցած, հոգնած: Նրանց մեջ հղի կանայք են եղել, ծերեր, գրկի երեխաներ... Նրանց անգամ թույլ չեն տվել կանգ առնել, շունչ քաշել: Կիլոմետրերով քայլել են: Մինչև Դեր Ձորի անապատը: ճանապարհին մարդիկ են եղել, որ հիվանդացել են, ինքնասպանություն են գործել...,- Արմանուշի ձայնն իջավ:- Ոմանք քաղցից են մահացել: Ոմանք էլ սպանվել են:
Այս անգամ Ասյան առանց մի բառ բաց թողնելու թարգմանեց:
-Ո՞վ է արել այդ դաժանությունը,- ասաց Ջևրիյե մորաքույրը՝ կարծես իր առջև անկարգապահ առաջին դասարանցի էր կանգնած:
Բանու մորաքույրն էլ միացավ քրոջը, բայց ավելի շատ վշտացած էր, քան զայրացած: Սովորության համաձայն՝ անհանգիստ ժամանակ գլխաշորի ծայրերն էր քաշքշում: Հետո, երբ միայն գլխաշորի ծայրերը քաշքշելը բավական չէր լինում, գործողությունը կրկնում էր: Սկսեց արտասանել Քուրսի այաթը:
-Ջևրիյե մորաքույրս հարցնում է, թե ո՞վ է արել,- ասաց Ասյան:
-Թուրքերն են արել,- ասաց Արմանուշը՝ առանց իր խոսքերի հետևանքների մասին մտածելու:
-Ամոթ է, մեղք է, դրանք մարդ չե՞ն,- ասաց Ֆերիդե մորաքույրը:
-Իհարկե՝ ոչ, որոշ մարդիկ հրեշից չեն տարբերվում - ասաց Ջևրիյե մորաքույրը: Քսան տարի պատմության ուսուցչուհի էր եղել, և նրա համար այնքան սովորական էր անցյալը ներկայից կոնկրետ սահմանազատելը, Օսմանյան կայսրությունը ժամանակակից Թուրքիայի հանրապետությունից կտրուկ առանձնացնելը, որ այս ամբողջ պատմությունը լսում էր որպես մի այլ երկրռւմ տեղի ունեցած խղճահարություն առաջացնող իրադարձություն: Նոր թուրքական պետությունը ստեղծվել է 1923 թվականին, այս իշխանության թվարկությունը դա է: Դրանից առաջ տեղի ունեցածը այլ շրջանի, այլ երկրի, կարճ ասած' ուրիշների խնդիրն է:
Արմանուշը շփոթվեց և մեկ առ մեկ նայեց բոլորին: Նրան հանգստացնում էր այն, որ Քազանջը կանայք իր պատմությունից

177


չվախեցան ու վատ չընդունեցին, բայց հիմա էլ վստահ չէր, որ իրեն լրիվ են հասկացել: Չնայած' ոչ հրաժարվել են հավատալուց, ոչ էլ հակաթեզեր են բերել: Ընդհակառակը, ուշադրությամբ լսեցին ու տխրեցին: Այնուամենայնիվ, դեռ չգիտեին ինչ ասեն: Արմանուշը ձեռքը սրտին դրեց: Ինչի՞ն էր սպասում իր սիրտը:
Հետո կամաց-կամաց հասկացավ, որ սպասում էր ներողության, բայց դա չէր նշանակում, որ նրանք մեղքն ընդունում էին: Թուրքերն են, որ այս ամենն արել են հայերի հանդեպ 1915 թվականին: Ինքը հայ է, նրանք էլ, եթե թուրք են, արդյոք չպե՞տք է ներողություն խնդրեն: Սակայն կարծես ոչ ոք չէր ուզում իր վրա վերցնել պատասխանատվությունը: Խնդիրն այն չէր, որ ցավը չէին կիսում, ընդհակառակը՝ կիսում էին: Խնդիրն այն էր, որ իրենց և անցյալում մեղք գործածների միջև ոչ մի կապ չկար: Շատ տարիներ անց, երբ Արմանուշը հիշի այս պահը, կհամոզվի, որ խնդիրը «ժամանակային հասկացության տարբերությունն» է: Ինքը որպես հայ աղջիկ հավատում էր, որ իր սերնդից առաջ ապրած սերունդների' պապերի հոգիներն իր մեջ են ապրում: Մինչդեռ շարքային թուրքի և իր ծագման միջև տևականության նման զգացում չկար: Հայերն ու թուրքերը հավանաբար ապրում են տարբեր ժամանակային գոտիներում: Հայերի համար ժամանակը մի շրջան է. անցյալի՝ ներկայում նորից ծնվելու, ներկայի՝ ապագա ծնելու մի շրջան: Հավանաբար, թուրքերի համար ժամանակը շատ տեղերում բաժանված, կտրտված գծի է նման, անցյալը մի կոնկրետ կետում ավարտվում է, այժմ զրոյից է սկսվել: Թուրքերի անցյալի և ներկայի միջև մասնատվածաթյունից բացի այլ բան չկա:
-Բայց ոչինչ չկերար: Դե, զավա՛կս, մի քիչ կեր,- ասաց Բանու մորաքույրը: Վշտի դեմ նրա իմացած երկու հնարքներից մեկը ուտելիք հյուրասիրելն էր:
-Ամեն ինչ համով էր, շնորհակալ եմ,- ասաց Արմանուշը' պատառաքաղը նորից ձեռքն առնելով: Զգաց, որ փլավը ճիշտ իր տատիկի պես են պատրաստել' կարագով և մայրու ընկույզով:
-Good, good. Eat, eat,- ասաց Բանու մորաքույրը' գլուխը թափահարելով:

178


Այդ ընթացքում Ասյան ճնշված հետևում էր Արմանուշի քաղաքավարությանը, կողամիսն ուտելիս նրա ցուցաբերած ջանքերին: Գլուխը կախեց, ախորժակը կորավ: Դրանից առաջ հայ ընկեր չէր ունեցել, բայց տեղահանության մասին աոաջին անգամ չէր, որ լսում էր: Դրանից առաջ էլ որոշ բաներ էր լսել, որոշ դրական, բայց ավելի շատ՝ բացասական բաներ: Բայց նրա համար նորություն էր նման պատմությունը իրական մարդուց լսելը: Սակայն Ասյային իրականում այլ բան էր հետաքրքրում' Արմանուշի հիշողությունը: Երբեք չէր հանդիպել մեծահասակի հիշողություն ունեցող երիտասարդի:
Նորից երկար չէր տևելու իր ներսի նիհիլիստական տխրությունը փարատելը: Ուսերը թոթվեց: Լա՛վ: Առանց այն էլ աշխարհը զիբիլ է: Անցյալը, ներկան, այստեղը, այնտեղը... ամեն ինչ նույնն է: Ամենուր նույն տառապանքն է: Աստված կամ չկա, կամ այնքան հեռու է, որ չի կարողանում մեզ տեսնել այս ծայր աղքատության մեջ: Կյանքը հնարավորինս անխիղճ է: Մթագնած հայացքը գցեց էկրանին, որտեղ թուրքական ոճով Դոնալդ Տրամպի կորած խմբի ամենամեղավոր երեք անդամներին անդրշիրիմյան հարցեր էին տալիս: Ֆուտբոլային թիմի համար պատրաստված համազգեստներն այնքան վատն էին, որ նույնիսկ եթե անվճար լինեին, ամենամոլի երկրպագուներն անգամ կհրաժարվեին հագնել: Այժմ մեկը պետք է թիմից դուրս գար: Քանի որ ոչ մի մասնակից դուրս չմնաց, նրանք սկսեցին մեկը մյուսի համար փոս փորել: Ոչ ոք չէր ուզում պարտվող կողմ լիներ կապիտալիզմի այս ձիավազքի մեջ: Եթե պետք լիներ, միմյանց աչքերն էլ կհանեին: Ասյան դեմքը ծամածռեց: Այս ի՞նչ դաժան համակարգ է:
Մտածմունքների թախծի մեջ սուզված Ասյան հեգնական ժպտաց: Ահա այն աշխարհը, որտեղ ապրում ենք: Պատմությունը, կրոնական վեճերը, մրցույթները, շուկայական քաղաքականությունը, ազատ շուկայական տնտեսությունը, իշխանության միջամտությունը, փոքրիկ հաղթանակի համար բոլորն իրար կոկորդ են կրծում... այս ամենի կարիքը չկա, անկասկած, այս ամբողջ...

179


...զիբիլի...

Ասյա Քազանջըն դեռ հեռուստացույց էր նայում, բայց ախորժակն արդեն լրիվ բացվել էր, և նա աթոռը առաջ քաշելով' սկսեց ափսեն լցնել: Գլուխը բարձրացնելով' տեսավ, որ մայրն ուշադիր իրեն է նայում: Սովորաբար Զելիհա մորաքույրը կարդում էր նրա հոգին: Այդ պահին աչքերը փախցրեց: Կարծես ծաղիկ լիներ, որ զղջաց բացվելու համար ու նորից փակվեց:
Ճաշից հետո Արմանուշը զանգահարելու համար մտավ «աղջիկների սենյակ»: Բջջային հեռախոսից նախ զանգեց Սան Ֆրանցիսկո: Կանգնել էր սենյակի պատի' Զոնի Քեշի հսկայական պաստառի առջև:
-Տատի՛կ, ես եմ' Արմանուշը,- ասաց հուզված, բայց շտկեց ձայնը:- Ինչպե՞ս ես, սիրելի՛ս: Այդ ի՛՛նչ ձայն է լսվում:
֊ Սարսափելի բան չկա, սիրելի՛ս: Բաղնիքի խողովակներն են նորոգում: Տիգրան քեռիդ երեկ բոլորիս խառնել է: Ստիպված եղանք նորոգող կանչել: Դո՞ւ ինչ ես անում:
Արմանուշը պատրաստ էր այդ հարցին, սկսեց խոսել դեսից-դենից: Իհարկե, ոչ թե Ստամբուլի, այլ Արիզոնայի «դեսից-դենից»: Չնայած իրեն վատ զգաց Շուշան տատիկին այդպես խաբելու համար, բայց մտածելով, որ ամենալավը դա է, փորձեց հանգստանալ: Ինչպե՞ս կարող էր ասել ճշմարտությունը: Ի՞նչ ասեր. «Տատի՛կ, ես իրականում Արիզոնայում չեմ, քո ծննդավայրում եմ»:
Հեռախոսն անջատելուց հետո մի քանի րոպե սպասեց: Սրտնեղությամբ խոր շունչ քաշեց, քաջություն առավ ու հավաքեց հաջորդ համարը: Հանգստություն պահպանելու համար եթե նույնիսկ առավելագույն ջանք թափեր, միևնույն է, մոր ձայնը լսելուն պես լարվում էր:
-Է՚մի: Ինչո՞ւ ավելի շուտ չէիր զանգում: Որտե՞ղ ես: Ինչպե՞ս ես: Այդ պառավները քեզ հետ լա՞վ են վարվում: Սան Ֆրանցիսկոյում եղանակն ինչպե՞ս է: Ե՞րբ ես Արիզոնա վերադառնալու: Թե՞ չեն թողնում գաս:

180
Последний раз редактировалось Lusine1101 14 май 2017, 15:10, всего редактировалось 3 раз(а).
Аватара пользователя
Lusine1101 (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель

Էլիֆ Շաֆաք « Ստամբուլի բիճը»

Сообщение Lusine1101 » 11 май 2017, 15:21

֊ Մայրի՜կ, խնդրում եմ, հանգի՜ստ հղիր: Ես շատ լավ եմ: Եղանակն էլ...,- Արմանուշը զղջաց, որ ինտերնետով չէր նայել Սան Ֆրանցիսկոյի եղանակը,- ...լավ է, մի քիչ քամոտ, ինչպես միշտ:
-Հըըը,-ասաց Ռոզը:- Քեզ մի քանի անգամ զանգեցի, բայց հեռախոսդ անհասանելի էր: Շատ անհանգստացա:
-Մայրի՜կ, լսիր,- ասաց Արմանուշը՝ ինքն էլ զարմանալով իր ձայնի վճռականությունից:- Երբ տատիկի տանն եմ լինում ու դու զանգում ես. անհանգստանում եմ: Արի պայմանավորվենք: Ինչ կլինի՝ որոշ ժամանակ դու ինձ մի՜ զանգիր, թող ես քեզ զանգեմ: Խնդրում եմ:
-Նրա՞նք են քեզ ստիպում այդպես ասել,- կասկածանքով հարցրեց Ռոզը:
-Ո՜չ, մայրի՜կ, իհարկե՝ ոչ, Աստծու սիրուն: Ես եմ քեզ խնդրում:
Մի քանի րոպե վիճելուց հետո Ռոզը չուզելով ընդունեց պայմանը: Հետո սկսեց իր սովորական բողոքները: Բողոքում էր նրանից, որ տնից աշխատանքի է վազում, աշխատանքից՝ տուն, որ ամուսինն անսիրտ է և իրեն երբեք չի կարողանում ժամանակ տրամադրել: Նրա ձայնն աշխուժացավ, երբ խոսեց այն մասին, որ մի Home Depote-ում զեղչեր կան, և որ Մուսթաֆայի հետ որոշել են փոխել խոհանոցի պահարանները:
-Ինձ խորհուրդ տուր,- աշխույժ ասաց Ռոզը:- Եթե կեռասենու փայտից, ինչ կասես: Մեր խոհանոցին կսազի՞:
-Երևի, երևի կսազի...
-Ես էլ եմ այդպես կարծում: Իսկ եթե մուգ գույնի կաղնի՞ լինի: Մի քիչ թանկ է, բայց ընտիր է: Քո կարծիքով ո՞րն է ավելի լավ:
-Չգիտեմ, մայրի՜կ, մուգ կաղնին էլ է լավ:
-Ա՛յ. սա էլ է լավ, նա էլ է լավ, հեչ օգնական չես,- զայրացավ Ռոզը:
Վերջապես Արմանուշը հեռախոսն անջատեց և օտարոտի նայեց շուրջը: Պատերի նկարները, հատակի թուրքական գորգը, օտար կահույքը. այլ լեզվով թերթերը...
Հանկարծ խուճապ զգաց, որ մանկությունից ի վեր չէր զգացել: ՀԻշեց:

181


Երբ Արմանուշը վեց տարեկան էր, մի օր մայրիկի հետ մեքենայով գնում էին, ու հանկարծ բենզինը վերջացավ, մնացել էին ճանապարհի մեջտեղը: Պետք էր մի ժամ սպասել մինչև ճանապարհով ուրիշ մեքենա անցներ: Ռոզը սկսեց մեքենա կանգնեցնել, և մի բեռնատար վերցրեց նրանց: Բեռնատարի մեջ երկու կոպիտ, խոշոր մարդ կային, նրանք սարսափելի էին և անճոռնի: Առանց մի բառ ասելու նրանց հասցրին լցակայան: Երբ լցակայանի մոտ իջան, ու բեռնատարը տեսադաշտից կորավ, Ռոզը փաթաթվեց Արմանուշիև: Շրթունքները դողում էին: Խուճապահար լաց եղավ. «Աստվա՜ծ իմ, ես ի՞նչ արեցի, բա որ վատ մարդիկ լինեին: Մեզ կարող էին փախցնել, հարձակվել մեզ վրա, կարող էին սպանել, ոչ ոք չէր գտնի մեր մարմինները: Ինչպե՞ս կարողացա նման վտանգի դիմել»:
Արմանուշի՝ այս պահին զգացած խուճապն այդքան ուժեղ չէր, բայց, մեկ է, դրանից չէր տարբերվում: Ստամբուլում օտար տան մեջ էր, և իր ընտանիքից ոչ ոք այդ մասին տեղյակ չէր: Ինչպե՞ս կարողացավ այսպես վարվել, այսպիսի անմտածված քայլի դիմել:
Իսկ եթե վատ մարդիկ են... Ինչպե՞ս կարողացա այսպիսի վտանգի դիմել:

182


Ինը



ՆԱՐՆՋԻ ԿԵՂԵՎՆԵՐ



Հաջորդ օրը Ասյա Քազանջըն և Արմանուշ Չաքմաքչյանը Շուշան տատիկի տունը փնտրելու համար շուտ էին դուրս եկել: Թաղամասն ու փողոցը հեշտ գտան՝ Յենիքյոյում էր: Հիմա հին առանձնատան տեղում շքեղ թաղամաս էր: Բայց առանձնատունը չկար: Նրա փոխարեն հինգհարկանի ժամանակակից շենք էր: Առաջին հարկում ձկան շքեղ ռեստորան կար: Ներս մտնելուց առաջ Ասյան ապակու մեջ հայացք գցեց իրեն, ղժգոհությամբ նայելով մեծ կրծքին' մազերն ուղղեց:
Քանի որ կեսօրվա ճաշի համար շատ շուտ էր, գիշերվա հետքերը սրբող մի քանի մատուցողներից բացի ոչ ոք չկար: Մեկ էլ ախորժակ բացող բույրերի ամպի տակ երեկոյի համար խորտիկներ և կերակուր պատրաստող կարմրաթուշ, գեր խոհարար կար: Ասյան բոլորի հետ մեկ առ մեկ խոսելով' շենքի անցյալի հետ կապված հարցեր տվեց: Բայց քուրդ մատուցողները դեռ նոր էին եկել քաղաք, իսկ խոհարարը, չնայած հին յենիքյոյցի էր, փողոցի անցյալից տեղեկություններ չուներ:
֊ Ստամբուլի բնիկ ընտանիքներից միայն մի քանիսը մնացին իրենց ծննդավայրերում- հեղինակավոր ձայնով ասաց խոհարարը՝ հսկայական վահանաձուկը դրոշի պես բարձրացնելով:- Մի ժամանակ այս քաղաքը Բաբելոնյան աշտարակի նման է եղել, ամեն տեսակի մարդ եղել է... ամեն լեզվով խոսել են փողոցներում,- շարունակեց խոհարարը՝ վահանաձկան կմախքը պոչուգլխից կոտրելով:- Այս թաղամասում լիքը հրեա հարևաններ ունեինք: Հույներ, հայեր... Երբ փոքր էի, ձուկը

183


ձկնավաճառից էինք գնում, մորս դերձակը հայ էր, հորս շեֆը՝ հրեա: Այսինքն՝ բոլորս միասին էինք ապրում: Նրանք մեր տոներն էին նշում, մենք էլ՝ իրենցը:
-Հարցրու՝ ինչո՞ւ ամեն ինչ փոխվեց,- ասաց Արմանուշն իր թարգմանիչ Ասյային:
-Ինչու փոխվե՞ց,- ասաց խոհարարը՝ հանկարծակի զայրանալով:- Ասեմ ինչի փոխվեց: Ստամբուլը քաղաք չէ: Քաղաքի նման է երևում, բայց դա պատրանք է: Իրականում սա քաղաք-նավ է: Բոլորս մի նավի մեջ ենք ապրում,- ձուկը գլխից բռնելով՝ փուշը միջից հանեց: Իր վարպետությունից գոհ' շարունակեց:- Բյուզանդացիները գնում են, օսմանցիներն են գալիս, հրեաները գնում են, ռուսներն են գալիս.. Եղբայրս հումորով ասում է, թե կնոջից բաժանվելու է, մոլդավուհու հետ է ամուսնանալու... Վաղը նրանք կգնան, ուրիշ ճամփորդներ կգան: Այսպես է...
Արմանուշը հուսահատված, իսկ Ասյան ձանձրացած' դուրս եկան ռեստորանից: Դրսում եղանակը լավացել էր: Գնացին դեպի նեղուցի հիանալի տեսարանը, որ փայլում էր անսպասելի պայծառ արևի և թափանցիկ երկնքի ներքո: Արևից պաշտպանվելու համար ձեռքները դրեցին աչքերին: Երկուսն էլ խոր շնչեցին գարնան բույրը: Քանի որ ավելի լավ ծրագրեր չունեին, հանդիպած գրեթե յուրաքանչյուր շրջիկ վաճառողից մի բան գնեցին: Սկսեցին քայլել նեղուցի երկարությամբ, խաշած եգիպտացորեն, միդիայի տոլմա, սպիտակաձավարի հալվա կերան, վերջում էլ մի հսկայական թղթե տոպրակով արևածաղիկ: Անսխալ ռիթմով սկսեցին ուտել: Ամեն ինչի մասին կարողացան խոսել, բացի երեք թեմայից' սեռական հարաբերություններ, տղամարդիկ և հայրեր: Դեռևս օտար երկու երիտասարդ աղջիկները դրանց չէին անդրադառնում:
-Ընտանիքդ սիրեցի,-ասաց Արմանուշը:- Կյանքով լի են:
-Ի՜նչ ես ասում,- թևնոցները զնգզնգացնելով՝ ասաց Ասյան: Բալագույն ծաղիկներով հիպպիի բաց կանաչ շրջազգեստ էր հագել, կարկատված քսակաձև պայուսակ ուներ ու լիքը զարդարանքներ՝ աչքուլունքով վզնոցներ, թևնոցներ, համարյա ամեն մատին՝

184


արծաթե մատանի: Նրա կողքին Արմանուշը ջինսի շալվարով ու թվիդհ բաճկոնով իրեն աղքատ էր զգում:
-Ամեն լավ բան վատ կողմ ունի - ասաց Ասյան:- Կանանցով լի տանը միակ երեխա լինելը բարդ բան է. իրենց սիրով խեղդում են: Որպես միակ երեխա շրջապատի բոլոր չափահասներից պետք է ավելի հասուն լինեմ: Ես շնորհակալ եմ այսքան սիրվելու, առաջնակարգ դպրոց գնալու և այս երկրում հնարավորինս լավագույն կրթությունը ստանալու համար: Բայց խնդիրն այն է, որ նրանք ուզում են. որ իրենց չիրականացրածը ես իրականացնեմ: Հասկանո՞ւմ ես ինչ եմ ուզում ասել:
Արմանուշը շատ լավ էր հասկանում բավական ծանոթ այդ պատմությունը:
-Ի վերջո, միաժամանակ բոլորի երազանքներն իրականացնելու համար պետք է խենթի պես ջանայի: Վեց տարեկանում սկսեցի անգլերեն սովորել: Եթե միայն դրանով ավարտվեր գործը, խնդիր չէր լինի, բայց հաջորդ տարի ֆրանսերեն սովորեցնելու համար մասնավոր ուսուցիչ վարձեցին: Ինը տարեկանում, չնայած ընդհանրապես կապ ու տաղանդ չունեի, մի տարի ստիպեցին ջութակ նվագել: Դրանից հետո մեր տան մոտերքում սահադաշտ բացվեց, ու մորաքույրներս ցանկացան, որ չմշկասահքով զբաղվեմ, որովհետև իրենց դուր էր գալիս ինձ պատկերացնել փայլուն զգեստներով սալտո կատարելիս: Եվրոպայի չեմպիոն դառնալով՝ սահադաշտի վրա մեր հիմնն էի հնչեցնելու: Կատարինա Վիտտի թուրքական տարբերակը ես էի լինելու: Վերջը ի՞նչ եղավ: Սառույցին հետույքիս վրա ընկա: Սառույցի վրա չմուշկների ճզզոցից դեռ փշաքաղվում եմ:
Արմանուշը քաղաքավարությունից դրդված չծիծաղեց, բայց Ասյային միջազգային մրցույթում սալտոներ անելիս պատկերացնելը շատ ծիծաղելի էր:
-Հետո մի շրջան ուզում էին, որ երկար տարածությունների վազորդ դառնամ: Եթե բավականաչափ աշխատեի, Օլիմպիական խաղերին Թուրքիան ներկայացնող հիանալի մարզիկ կդառնայի:

185


Այս կրծքերով պատկերացնո՞ւմ ես կանանց մարաթոնին մրցելիս, ի սեր Աստծո:
Այս անգամ Արմանուշը չկարողացավ ծիծաղը զսպել:
-Այդ մարզուհիներն ինչ են անում, չգիտեմ, բայց բոլորի կուրծքը տախտակի պես է: Երևի կուրծքը փոքրացնելու տղամարդկային հորմոններ են խմում: Ինձ պես կանայք մարզիկ լինելու համար չեն ծնվել: Մարմինը, ենթարկվելով արագության օրենքին, արագություն ձեռք բերելով առաջ է գնում: Արագության փոփոխականությունը պետք է համապատասխանի մարմնին տրվող ուժին և նույն ուղղությունը պետք է ունենա, չէ՞: Դե, հետո ի՞նչ է լինում: Կուրծքն էլ է արագություն հավաքում, բայց իրեն հատուկ անհամաչափ ռիթմով: Դու առաջ ես վազում, իսկ կուրծքը վեր ու վար անելով՝ տեմպդ դանդաղեցնում է: Անշարժության օրենք գումարած ձգողականության օրենք: Հաղթելն անհնար է: Վա՜յ, ինչ ամոթ էր,- ոգևորությամբ ավելացրեց Ասյան:- Փառք Աստծո, այդ շրջանն արագ ավարտվեց: Դրանից հետո նկարչության ու քանդակագործության դասերի գնացի: Միաժամանակ, ցավոք սրտի, ուղարկեցին բալետի դասերի: Մինչև վերջերս բալետի էի գնում: Ի վերջո, մայրս հասկանալով, որ ամեն անգամ դասերից փախնում եմ, ինձ ազատեց դրանից: Առայժմ կարծես թե հանգիստ են թողել, բայց ամեն մորաքրոջս մտքին կարող է մի նոր բան գալ, ու մեկ էլ տեսար' կրկին դասընթացների եմ հաճախում:
Արմանուշը սեփական կյանքի տարրերը ուրիշի կյանքում գտնելու ծանոթ զգացումով գլուխն օրորեց: Սեփական հորաքույրների ծայրահեղ սիրո մասին շատ թան կարող էր պատմել: Դրա փոխարեն մի հարց տվեց.
-Ես մի բան չեմ հասկանում: Քեզ հետ օդանավակայան եկած կինը, որ միշտ կարճ շրջազգեստ է հագնում...,- կմկմաց, բայց անմիջապես իրեն հավաքեց:- Զելիհան... մայրդ է, չէ՞: Բայց նրան մայրիկ չես ասում, սխալվո՞ւմ եմ:
-Ճիշտ է, մի քիչ բարդ է: Երբեմն ես էլ եմ խճճվում,- ասաց Ասյան' օրվա առաջին ծխախոտը վառելով: Նկատել էր, որ Արմանուշը

186


ծխել չի սիրում, ծուխը հակառակ կողմ' Արմանուշից հնարավորինս հեռու փչեց, բայց քամին ծուխը ուղիղ նրանց վրա էր բերում:- Կոնկրետ չեմ հիշում' երբ եմ մորս սկսել մորաքույր ասել: Գուցե ի սկզբանե. ամենասկգբից:- Ասյան ծխախոտի ծխից երկու կատարյալ օղակ սարքեց, բայց քամին երկուսն էլ ցրեց:
Ասյան մի պահ կանգ առնելով' աչքի պոչով նայեց Արմանուշին: Դեռևս լրիվ չէր ծանոթացել նոր ընկերոջ հետ, բայց նրան դասել էր «կանացի աղջիկների» շարքը: Խելքը գլխին, ծայրաստիճան հեզ աղջիկ էր, և եթե նրա համար ծխախոտը ծանր հայհոյանքի պես մի բան էր, ապա Ասյայի մյուս վատ սովորություններն ընդունելու մասին խոսք լինել չէր կարող:
-Մոր ղեր խաղացող մորաքայրների մեջ եմ մեծացել: Իմ անձնական ողբերգությունը միաժամանակ չորս կանանց միակ երեխան լինելն էր: Երևի նկատել ես. Ֆերիղե մորաքույրս մի քիչ խփնված է, երբեք չի ամուսնացել: Ջևրիյե մորաքույրս երջանիկ ընտանիք ուներ, բայց ամուսնու հետ կյանքի երջանկությունն էլ կորցրեց: Դրանից հետո իրեն նվիրեց պատմության ուսուցչությանը: Մեր մեջ ասած' ինձ թվում է, որ սեռական հարաբերությունները նրան դուր չեն գալիս, և մարդու մարմնական պահանջները զզվելի է համարում: Իհարկե, ամենամեծը Բանու մորաքույրը, աշխարհի ամենալավ մարդն է: Մինչև օրս ոչ ոքի չի նեղացրել: Մեծ մորաքրոջս սիրտը մեծ է: Բայց շատ բաներ է տեսել: Պաշտոնապես դեռ ամուսնացած է, բայց ամուսնուն հազվադեպ է տեսնում: Երկու տղա ուներ, երկուսն էլ մահացան: Այս ընտանիքի տղամարդիկ անիծված են. երկար չեն ապրում:
Արմանուշը, չիմանալով այդ խոսքն ինչպես մեկնաբանել, խոր շունչ քաշեց:
-Հասկանում եմ, թե Բանու մորաքույրն ինչու է իրեն Աստծուն նվիրել- ավելացրեց Ասյան' խաղալով վզնոցի ուլունքների հետ:-Ինչ եմ ուզում ասել, ծնվեցի և տեսա, որ չորս մորաքույր-մայր կամ մայր-մորաքույր ունեմ: Կամ բոլորին մայրիկ պիտի ասեի, կամ մորս պետք է մորաքույր ասեի: Երևի մորաքույր ասելն ավելի հեշտ եմ համարել. Զելիհա մորաքույր:

187


-Լավ, իսկ մայրդ դրա համար չզայրացա՞վ:
Դեպի բաց ծով գնացող ժանգագույն բեռնանավը նկատելն ու Ասյայի դեմքի պայծառանալը մեկ եղավ: Սիրում էր նեղուցով անցնող նավերին հետևել: Տեսնես ինչպե՞ս են ապրում նավաստիները: Ուզում էր աշխարհը նրանց աչքերով տեսնել: Իսկ ինչպիսի՞ն է նստակյացների կյանքը անընդհատ շարժման մեջ գտնվող նավաստու աչքերով:
-Չէ, չզայրացավ: Երբ ինձնով հղիացել է, տասնինը տարեկան է եղել: Տարօրինակ է հնչում, բայց մայրիկ չասելը պետք է որ հանգստացներ նրան: Չորս քույրերից չորսն էլ տեսականորեն մորաքույրս էին: Նրան այդպես անվանելը կարծես մեղմում է մորս մեղքը հասարակության առաջ: Իրականում կարծում եմ, որ իրեն սրտապնդելու համար է թույլ տվել իրեն որպես մորաքույր դիմել: Գոնե մի շրջան, իսկ հետո սովորությունից հնարավոր չի եղել ազատվել:
-Նա ինձ դուր եկավ - ասաց Արմանուշը, բայց հետո շփոթված հարցրեց:- Ի՞նչ մեղքի մասին ես խոսում:
-Ես անօրինական երեխա եմ: Մայրս...,- Ասյան ջանալով գտնել ճիշտ բառը խոժոռվեց,-...ընտանիքի սպիտակ ագռավն է: Այնքան ըմբոստ էր, որ անօրինական երեխա ունեցավ:
Այժմ մի ռուսական նավ էր անցնում: Ափին փոքրիկ ալիքներ բախվեցին:
-Նկատեցի, որ հայր չկա, բայց կարծեցի, թե մահացել է,-կմկմաց Արմանուշը:- Ցավում եմ:
-Հայրս չի մահացել, դրա համա՞ր ես ցավում,- ասաց Ասյան' չար նայելով կարմիր կտրած Արմանուշին:- Բայց ճիշտ ես, գիտե՞ս,-ասաց Ասյան որոշ ժամանակ անց. աչքերը խորհրդավոր փայլեցին:-Ես էլ եմ երբեմն այդպիսի մի բան զգում: Այսինքն' եթե հայրս մահանար, այս անորոշությունն էլ կավարտվեր: Ինձ ամենաշատը սա է ափերից հանում: Չեմ դադարում մտածել թե ով է, ինչպիսին է: Երբ մարդ չգիտի, թե հայրն ով է, երևակայությունն է գործի դնում: Պատկերացրու, գուցե հանդիպել եմ հորս: Գուցե ամեն օր նրան տեսնում եմ հեռուստացույցով կամ լսում եմ ռադիոյով: Գուցե մի օր դեմ

188


առ դեմ կանգնելու ենք. առանց իմանալու կողքով անցնելու եմ գնամ: Հորս հետ կարող ենք միևնույն ավտոբուսը նստել: Գուցե այն ուսուցիչն է. ում հետ խոսում եմ դասից հետո, այն լուսանկարիչն է, ում ցուցահանդեսին եմ գնացել կամ էլ այն շրջիկ վաճառողն է... Ով գիտի...
Միաժամանակ երկուսով շրջվելով' Ասյայի ասած շրջիկ վաճառողին նայեցին: Դիմացի ապակե սայլին թթվի տարբեր տեսակներով մեծ ամաններ կային: Երկու երիտասարդ աղջիկների ուշադրությունը գրավելուց գոհ ժպտաց: Արմանուշը զայրացած գլուխը շրջեց, իսկ Ասյան հոնքերը կիտելով խեթ նայեց թթու վաճառողին:
-Այսինքն' մայրդ դեռ քեզ չի ասել հորդ ով լինելը,- ամաչկոտ հարցրեց Արմանուշը, երբ կրկին սկսեցին քայլել:
-Մայրս բացառիկ անհատականություն է: Այնքան համառն է, որ... Իմ տեսած ամենապողպատե կամքն ունեցող կինն է: Եթե չուզի, ինձ ոչինչ չի ասի: Չեմ կարծում, որ մյուսները գիտեն հորս ով լինելը: Չեմ կարծում, թե ինչ-որ մեկին ասել է: Դե, իմանան էլ ինձ չեն ասի: Ոչ ոք ոչինչ չի ասի: Ես օտար եմ Քազանջըների ընտանիքում: Ընտանեկան արխիվների ամեն տեսակ վտանգավոր տեղեկություններից և գաղտնիքներից հեռու են պահում: Ինձ պաշտպանելու անվան տակ իրենցից հեռացրել են,- Ասյան զայրացած թքեց արևածաղկի կեղևները:- Որոշ ժամանակ անց դա վերածվեց փոխադարձ խաղի, նրանք ինձ անցյալից են հեռու պահում, ես էլ նրանց իմ գաղտնիքներից եմ դուրս նետել:
Միաժամանակ երկուսն էլ դանդաղեցրին քայլերը: Ծովում, մոտ հիսուն մետրի վրա' մի նավակի քթին կանգնած մարդ կար' մի ձեռքին վառվող ծխախոտ, իսկ մյուսին' դեղին, նարնջագույն ու մանուշակագույն փուչիկներ: Չէին նկատել, թե փուչիկ վաճառողը կապույտ ջրերի վրա գույների ինչպիսի խրախճանքի էր վերածվել և թե այդ տեսարանն ինչ հրաշալի էր: Արմաևուշն ու Ասյան անձայն հետևում էին տեսարանին' մինչև փուչիկներն անհետացան հորիզոնում:
-Մի տեղ նստենք,- ասաց Ասյան' կարծես տեսարանից հոգնած: Մոտերքում մի էժան սրճարան կար:- Ի՞նչ ոճի երաժշտություն ես

189


լսում,- հարցրեց Ասյան, երբ ազատ սեղան գտնելուց հետո, պատվերը կատարելուն պես ինքը' լիմոնով թեյ, իսկ Արմանուշը սառույցով դիետիկ կոլա էր խմում: Ասյայի համար երաժշտությունը հիմնական կապն էր աշխարհի հետ. այդ հարցն իրականում դիմացինին ավելի լավ ճանաչելու նպատակ ուներ:
-Դասական երաժշտություն եմ սիրում, նաև հայկական երաժշտություն ու ջազ...,- ասաց Արմանուշը:- Իսկ դու:
-Մի քիչ տարբեր - ասաց Ասյան' առանց պատճառի կարմրելով:- Մի շրջան շատ կոշտ բաներ էի լսում' գիտես, ալտերնատիվ երաժշտություն, փանկ, փոստ-փանկ, ինդուստրիալ մետալ, դեդ մետալ, դարքուէյվ, պսիխեդելիկ, հա, մի քիչ երրորդ ալիք սքա, մի քիչ գոթիկ... տենց բաներ:
Արմանուշը կարծում էր, որ նման երաժշտություն լսում են կամ այլասերված, կամ էլ չափից դուրս զայրացած, ուղին կորցրած պատանիները: Դրա համար էլ միայն կարողացավ ասել.
-Իսկապե՞ս:
-Այո, բայց մի տարի առաջ կանգ առա Ջոնի Քեշի երաժշտության վրա: Այդտեղ էլ մնացի: Այդ ժամանակից ի վեր ուրիշ բան չեմ լսում: Քեշին եմ երկրպագում: Այնքան խորաթափանց է, որ ամբողջ ապրածս զգում եմ:
-Լավ, իսկ տեղական երաժշտություն չե՞ս լսում: Թուրքական երաժշտություն, եսիմ... թուրքական փոփ:
-Թուրքական երաժշտությո՞ւն: Չէ՜ մի...,- ասաց Ասյւսն' ձեռքն այնպես թափահարելով' կարծես կպչուն շրջիկ վաճառողին էր քշում դռան մոտից:
Հասկանալով, որ անցնում է սահմանները' Արմանուշը չշարունակեց: Եկավ այն եզրակացության, որ երևի սեփական արմատներն ատելը թուրքերի մեջ հաճախ հանդիպող երևույթ է:
Ասյան թեյը վերջացնելով' ավելացրեց.
-Ֆերիդե մորքույրս է սիրում այդ ոճը: Չնայած վստահ չեմ' ավելի շատ երգիչներով է հետաքրքրված, թե նրանց սանրվածքներով:

190


Երկրորդ դիետիկ կոլան կիսատած Արմանուշը Սպային հարցրեց, թե ինչ գրքեր է կարդում: Քանի որ գրականությունը նրա համար կապն էր աշխարհի հետ, այս հարցն ավելի շատ դիմացինին ճանաչելու փորձ էր:
-Կարդալ սիրում եմ, բայց ոչ գրականության:
Աղջիկների ու տղաների մի խումբ մտավ սրճարան և նստեց Արմանուշի ու Ասյայի սեղանի դիմաց: Հենց նստեցին, սկսեցին ամեն ինչին և բոլորին ծաղրել: Պլաստմասե աթոռները, համեստ խմիչքները, ապակե պահարանները, ճաշացանկում անգլերեն թարգմանությունների սխալները և մատուցողների' «Ես սիրում եմ Ստամբուլը» վերնաշապիկները...
Աղմուկը խանգարեց Ասյային ու Արմանուշին, և նրանք աթոռները մոտեցրին իրար:
-Փիլիսոփայություն եմ սիրում կարդալ Բենջամին. Ադորնո, Գրամսկի, մի քիչ Ջիզեկ, մեկ էլ Դելուզ: Նրանց սիրում եմ. կարծում եմ' սիրում եմ նրանց վերացականությունը: Էքզիստենցիալիզմով էլ եմ շատ հետաքրքրվում:
Ասյան մի ծխախոտ էլ վառելով' ծխի միջից հարցրեց.
-Իսկ դո՞ւ:
Արմւսնուշը հիմնականում ռուս ու Արևելյան Եվրոպայի գրողների երկար ցուցակ թվեց:
-Տեսա՞ր,-ասաց Ասյան:- Ամենասիրածդ թեմայից խոսելիս դու էլ նախապատվությունը տեղականին չես տալիս... Գրողներիդ ցուցակը հեչ հայկականի նման չէր:
Արմանուշը հոնքը թեթևակի բարձրացրեց:
-Գրականությունը զարգանալու համար ազատության կարիք է զգում,֊ գլուխն օրորելով' ասաց նա:- Հայ գրականությունը զարգացնելու համար շատ ազատություն չենք ունեցել:
Ասյան. հասկանալով որ սահմանի է հանդիպել, չշարունակեց: Եկավ եզրակացության, որ հայերը հաճախ են խղճում իրենք իրենց...
Հետևում նստած երիտասարդները սկսեցին համր ֆիլմ խաղալ: Պեպենոտ, կարմիր մազերով մի աղջիկ հավանաբար սկսեց ֆիլմի

191


անունը ժեստերով բացատրել, ամեն շարժումից թիմը բարձրաձայն ծիծաղում էր: Ծիծաղելի էր, որ լռության վրա հիմնված խաղն այդքան աղմուկ էր առաջացնում: Արմանուշը, ում ուշադրությունը մի պահ ցրվել էր աղմուկից, որոշեց անցնել սահմանը.
-Քո լսած երաժշտությունը շատ արևմտյան է: Ինչո՞ւ սեփական արմատներիդ մոտ երաժշտություն չես լսում:
-Ի՞նչ է նշանակում սեփական արմատներիդ մոտ...,- Ասյան զարմացած էր երևում:- Մենք արևմուտքցի ենք:
-Ո՜չ, թուրքերը լրիվ միջին արևելցի են, բայց չգիտես ինչու՝ անընդհատ ժխտում են դա: Եթե թույլ տայիք, որ մենք՝ հայերս, մեր սեփական տներում մնայինք, մենք էլ այսօր սփյուռքի ժողովուրդ լինելու փոխարեն միջին արևելցի կլինեինք,- ասաց Արմանուշը և անմիջապես զղջաց, որովհետև չէր ուզում այդքան կոպիտ խոսել:
Ասյան մտածկոտ խաղացրեց ձախ այտի նշանը.
-Ի՞նչ ես ուզում ասել:
-Ինչ եմ ուզում ասե՞լ: Սուլթան Համիդի պանիսլամիստական, պանթուրքիստական լծից եմ խոսում: 1909 թվականի Ադանայի կոտորածներից կամ էլ 1915 թվականի տեղահանությունից... Սրանք քեզ մի բան հիշեցրի՞ն: Երբեք չե՞ս լսել «Հայոց ցեղասպանություն» ասվածը:
-Ես դեռ տասնինը տարեկան եմ,- ուսը թոթվելով՝ ասաց Ասյան:
Քանի որ պեպենոտ աղջիկը տրված ժամանակի ընթացքում չկարողացավ գտնել ֆիլմի անունը, նրա տեղը մեկ այլ դերասան գրավեց, ադամախնձորն ամեն շարժման հետ շարժվում էր, և բարետես տղա էր: Տղան երկու ձեռքը վեր բարձրացնելով՝ վերացական կլոր առարկա վերցրեց ու հոտ քաշեց: Ընկերների խումբը չհասկացավ, թե ինչ է ցույց տալիս, բայց հակառակորդ թիմը ծիծաղից քանդվում էր:
-Տասնինը տարեկան լինելը պատճառաբանություն չէ պատմությունը բավականաչափ չիմանալու համար,- ընդդիմացավ Արմանուշը: Նայեց Ասյայի աչքերի մեջ:- Ինչպե՞ս կարող ես այսքան անշրջահայաց ու անհոգ լինել:

192


Ասյան անշրջահայաց և անհոգ բառերի իմաստները չհասկացավ. դրա համար էլ չվիրավորվեց: Մի պահ լռեց' կույտ-կույտ ամպերի հետևից արևի՝ մի վայրկյան երևալու պահը վայելելով: Հետո մրթմրթաց.
-Դու պատմության գերին ես դարձել:
-Բայց միևնույն պատմությունը քեզ չի էլ հետաքրքրում, չէ՞,-ասաց Արմանուշը կասկածանքով և արհամարհանքով:
-Ի՞նչ օգուտ որ,- կոպիտ ասաց Ասյան:- Անցյալն իմանաս էլ, ինչ է լինելու: Եվ ընդհանուր, և անձնական հիշողությունը բեռ է մեր ուսերին:
Արմանուշը գլուխը շրջելով' ակամա դարձավ երիտասարդների կողմը: Աչքերը կկոցելով' պատմող տղայի շարժումների վրա կենտրոնացավ: Ասյան էլ շրջվելով սկսեց հետևել խաղին և իրեն չկարողանալով զսպել՝ ասաց պատասխանը.
-Լարովի նարինջ:
Երիտասարդները, նայելով կողքի սեղանի՝ իրենց խաղին մասնակցող երկու աղջիկներին, ծիծաղից խեղդվեցին: Ասյան կարմրեց: Արմանուշը գլուխը թեքեց: Անմիջապես վճարելով՝ դուրս եկան:
-Եթե վերադառնանք պատմությանը գերի ընկնելու խնդրին,-ասաց Արմանուշը, երբ կրկին իջան դեպի ծովափ,- չնայած ամբողջ դառնությանը, մեզ այսօր կյանքում միասին պահողը պատմությունն է:
-Եթե այդպես է, ապա դա բոլորին չընձեռվող առանձնահատկություն է,- պատասխանեց Ասյան:
-Այսի՞նքն:
-Տևականության զգացումը հիանալի առանձնահատկություն է: Այն մարդուն հանդուրժող է դարձնում,- ասաց Ասյան:- Ինձ սխալ չհասկանաս, խնդրում եմ: Տեսնում եմ, թե որքան կարևոր և որքան ողբերգական է պատմությունը քո ընտանիքի համար, և հարգում եմ հուշերը կենդանի պահելու ձեր ցանկությունը, որպեսզի ձեր պապերի ողբերգությունը չմոռացվի: Բայց մեր ճանապարհները հենց այստեղ բաժանվում են: Քոնը հուշերի ճամփորդություն է, հիշողության բացարձակացում: Իսկ ինչ վերաբերում է ինձ, ապա ես կնախընտրեի Մեծ տատիկիս նման լինել, երանի ոչինչ չհիշեի:

192


-Ինչո՞ւ է անցյալը քեզ այդքան վախեցնում:
Ասյան վիրավորվեց.
-Չի վախեցնում,֊ մի պահ կանգ առավ. Ստամբուլի կամակոր հարավային տաք քամին աջ ու ձախ էր քշում նրա երկար շրջազգեստն ու ծխախոտի ծուխը:- Ես չեմ ուզում կենտրոնանալ միայն անցյալի վրա, այլ գերադասում եմ ապագան: Այդքանը:
-Պարտավոր չենք երկուսից միայն մեկն ընտրել,- հակառակվեց Արմանուշը:
-Ես պարտավոր եմ: Անկեղծ եմ ասում, ինձ պես մարդը չի կարող չկենտրոնանալ անցյալի վրա: Գիտե՞ս ինչու,- հարցրեց Ասյան երկար սպասելուց հետո:- Ոչ թե անցյալն արհամարհելու համար, այլ այն պատճառով, որ նրա մասին ոչինչ չգիտեմ: Իմ կարծիքով՝ անցյալի դեպքերի մասին իմանալը ոչինչ չիմանալուց լավ է:
Արմանուշը զարմացավ:
-Բայց ասում էիր, որ անցյալդ չես ուզում իմանալ: Հիմա այլ բան ես ասում:
-Այո՜,- ասաց Ասյան:- Այսպես ասենք, այս թեմայի հետ կապված իմ ներսում հակասական ձայներ կան, - չարաճճի նայեց ընկերոջը, բայց հետո ձայնն ավելի լրջացավ:- Գիտեմ, որ անցյալիս մասին ունեցած տեղեկություններս սխալ են, բայց չգիտեմ, թե ինչն է սխալ: Ինձ համար պատմությունը հիմա է սկսվում: ժամանակի մեջ տևականություն չկա: Դեռ հորս հետքը չեմ կարողանում գտնել, ինչպե՞ս կարող եմ ինձ կապված զգալ պապերիս: Գուցե հորս անունը երբեք չիմանամ: Անընդհատ այս մասին մտածելով' խելքս կթռցնեմ: Ես էլ ինքս ինձ ասում եմ' ինչո՞ւ ես ուզում գաղտնիքները ջրի երես հանել: Չե՞ս տեսնում, որ անցյալը փակ շրջան է: Մեզ առնում է իր մեջ և անվի միջի սկյուռիկի պես վազեցնում: Հետո սկսում ենք ինքներս մեզ կրկնել, կրկին ու կրկին:
Քանդված ճանապարհներով վեր ու վար անելիս տարբեր տարիքի հետաքրքրասեր կանայք թեյ խմելով պատշգամբներից նրանց էին նայում: Թաղամասերն իրարից այնքան էին տարբերվում, որ Արմանուշը մտածեց, թե Ստամբուլը լաբիրինթոս է, քաղաք է

194


քաղաքի մեջ: Մտածեց՝ արդյոք Ջեյմս Բոլդուինն էլ է այստեղ եղած ժամանակ նույն զգացողություններն ունեցել:
Կեսօրից հետո' ժամը երեքին, հոգնած ու քաղցած մտան մի ճաշարան: Ըստ Ասյայի' քաղաքի ամենահամեղ հավի դյոներն այստեղ են պատրաստում: Երկուսն էլ մեկական դյոներ ու հսկայական բաժակով մեկական փրփրուն թան վերցրին:
-Պետք է խոստովանեմ,-ասաց Արմանուշը կարճատև լռությունից հետո,- որ Ստամբուլը մի փոքր այլ է. քան ակնկալում էի: Ավելի մոդեռն է, ինչպես և' վախեցնելու չափ պահպանողական չէ:
֊ Ջևրիյե մորաքրոջը կասես: Այնքան կուրախանա: Մեր երկիրն այսքան լավ ներկայացնելու համար ինձ մեդալ կտա,- հանդիպելուց ի վեր առաջին անգամ միասին ծիծաղեցին:
֊ Քեզ ուզում եմ մի տեղ տանեմ,- ասաց Ասյան:- Ընկերներիս հետ մի փոքրիկ սրճարանում ենք հանդիպում՝ Կաֆե Կունդերա:
-Իսկապե՞ս, իմ ամենասիրելի գրողներից է,- ոգևորությամբ բացականչեց Արմանաշը:- Ինչո՞ւ են այդ անունը դրել:
-Այդ հարցն այնտեղ չտաս,- ասաց Ասյան:- Դա անավարտ վիճաբանություևևերի առարկա է: Ամեն օր մի նոր տեսություն ենք առաջ քաշում:
Այղ պահին Արմանուշը սեղմեց Ասյայի ձեոքը.
-Ընկերներիցս մեկին ես հիշեցնում,- ասաց ժպտալով:-Երբեք չեմ ճանաչել այսքան զգացմունքային ու միաժամանակ բոլորի զգացմունքները հասկացող և այսքան սուր անկյուններ ունեցող մեկին: Բացի մեկից: Ինձ ամենատարօրինակ ընկերոջս ես հիշեցնում' Պարոն Բաղդասարյանին: Այնքան ընդհանրություններ ունեք, որ հոգևոր երկվորյակներ կարող էիք լինել:
֊ Լո՞ւրջ- ասաց Ասյան. անունը հետաքրքրել էր նրան:-- Ասա տեսնեմ' ինչի ես ծիծաղում:
-Կներես, չեմ կարող չծիծաղել ճակատագրի հեգնանքի վրա,-ասաց Արմանուշը:- Բոլոր ծանոթներիցս ամենա ամենա ամենաթրքատյաց մարդն է Պարոն Բաղդասարյանը:

195


Այդ գիշեր, մինչ Քազանջը ընտանիքի կանայք խոր քնած էին, Արմանուշը գիշերազգեստով վեր կացավ անկողնուց, վառեց փոքրիկ գրասեղանի լամպը և չաղմկելու համար առավելագույն ջանք թափելով' բացեց համակարգիչը: Առաջ չէր զգացել, թե ինտերնետին միանալն ինչ մեծ աղմուկ է առաջացնում: Հավաքեց հեռախոսահամարը, կոդը գտավ և Կաֆե Կոստանդնուպոլիս մտնելու համար գրեց գաղտնագիրը: Ինչպես միշտ կայքի քննարկման բոլոր խմբերը շրջանցելով' ուղիղ Անուշի ծառը բացեց:
-Մադամ Վտարված Հոգի՛, ո՞ւր էիր, անհանգստությունից մեռանք:
Հարցերի տեղատարափ սկսվեց:
-Լավ եմ,- գրեց Մադամ Վտարված Հոգին:- Բայց տատիկիս տունը չկարողացա գտնել: Դրա փոխարեն տգեղ ժամանակակից շենք են կառուցել: Չկա, հետքն անգամ չկա... Հետք չկա, գրառումներ չկան, դարասկզբին այդ տանն ապրած հայ ընտանիքին հիշող չկա:
-Ցավում եմ, սիրելի՜ս,- գրեց Լեյդի Սիրամարգը:- Ե՞րբ ես վերադառնալու:
-Մինչև շաբաթվա վերջ մնալու եմ,- պատասխանեց Մադամ Վտարված Հոգին:- Իսկական արկածների մեջ եմ: Քաղաքը գեղեցիկ է: Սան Ֆրանցիսկոն է հիշեցնում' բարձր փողոցներ, անընդհատ ծովի բույր, ամենաանսպասելի տեղերում' ամենաբոհեմական դեմքեր: Այս քաղաքը լաբիրինթոս է' կազմված քաղաքի մեջ գտնվող քաղաքներից: Նաև խոհանոցն է հրաշալի: Ամեն հայ այստեղ իրեն դրախտում կարող է զգալ:
Արմանուշը հասկանալով, թե ինչ է գրել, խուճապահար կանգ առավ.
-Ուզում եմ ասել' ուտելիքի տեսանկյունից,- արագ ավելացրեց նա:
-Լսի՛, ղու մեր լրագրողն էիր, բայց սկսել ես թուրքի պես խոսել: Տես հա՞ , հո քեզ չե՞ն ձուլել իրենց, թուրքացրել,- սա Հակաղավուրման էր:

196


-Ընդհակառակը, ինձ երբեք այսքան հայ չեմ զգացել: Պարզվում է' հայությունս ամբողջովին զգալու համար բավական էր գալ Թուրքիա, թուրքերի հետ ծանոթանալ... Այնքան հետաքրքիր ընտանիքի մոտ եմ մնում: Մի կողմից նմանեցնում եմ սեփական ընտանիքիս, որովհետև անմտածված առօրյա ընթացքի մի անբաժանելի մասն են: Կարծես Մարկեսի վեպերից մեկի մեջ լինեմ: Քույրերից մեկը տատուով է զբաղվում, մյուսը գուշակություն է անում, մյուսը պատմության ուսուցչուհի է, չորրողը խենթ կերպար է, կամ Ասյայի ասած' լրիվ դրույքով խենթ:
-Ասյան ո՞վ է,֊ անմիջապես գրեց Լեյդի Սիրամարգը:
-Տան աղջիկն է: Չորս մայր ունեցող ու հայր չունեցող երիտասարդ աղջիկ: Իսկական վեպի հերոսուհի է. լի է զայրույթով, հեգնանքով և խելացի է: Դոստոևսկու վեպերի լավ հերոսուհի կլիներ:
Արմանուշին հետաքրքրում էր, թե Պարոն Բաղդասարյանը որտեղ է, բայց չկարողացավ հարցնել:
-Մադամ Վտարված Հոգի, որևէ մեկի հետ խոսե՞լ ես ցեղասպանության մասին,- հարցնողը Դժբախտ Տնային Տնտեսուհին էր:
-Փորձել եմ, բայց դժվար է: Տան կանայք իմ ընտանիքի պատմությունը անկեղծ ուշադրությամբ ու տխրությամբ լսեցին, բայց դրանից բացի ոչինչ չասացին: Թուրքերի աչքում անցյալն այլ աշխարհ է:
-Եթե կանայք են այդպիսին, տղամարդկանցից ոչինչ պետք չէ սպասել- միջամտեց Սաֆոյի դուստրը:
-Անկեղծ ասած, դեռ թուրք տղամարդկանց հետ խոսելու առիթ չեմ ունեցել,- գրեց Մադամ Վտարված Հոգին' նոր զգալով դա:֊ Բայց մոտ օրերս Ասյան ինձ մի սրճարան է տանելու, ուր ընկերներով միշտ հավաքվում են: Երևի այնտեղ մի քանի տղամարդու հետ կարողանամ խոսել:
-Վայ, ուշադիր եղիր, այդ թեմայից այդքան մի խոսիր: Հատկապես եթե խմեք, զգույշ եղիր: Գիտես' ալկոհոլը մարդկանց ամենավատ կողմերն ի հայտ է բերում,- սա Ստոիկ Ալեքսն էր:
-Մի՛ անհանգստացեք: Կարծում եմ' չեն էլ խմում, մուսուլման են. չէ՞: Բայց սարսափելի ծխում են:

197


-Հայաստանում էլ է այդպես, բոլորը ծխում-փչում են: Վերջերս էի Երևան գնացել: Ամբողջ երկիրը ծխի մեջ է:
Արմանուշը շարժվեց աթոռի վրա: Լավ, Պարոնն ո՞ւր էր: Ինչո՞ւ չի գրում: Զայրացե՞լ է Արմանուշի վրա կամ նեղացե՞լ է նրանից: Մտածո՞ւմ է իր մասին... Կարոտո՞ւմ է: Եթե փայլող էկրանին վերջին նախադասությունը չհայտնվեր, կշարունակեր իրեն այս մտքերով տանջել:
-Ասա տեսնեմ, Մադամ Վտարված Հոգի, Թուրքիա գնալուց ի վեր ենիչերիների պարադոքսի մասին երբևէ մտածե՞լ ես:
Նա էր: Նա’: Նա’: Արմանուշը նորից կարդաց նախադասությունը ու սկսեց գրել.
-Այո', մտածել եմ:- Բայց հետո չիմացավ ինչ ասի: Պարոն Բաղդասարյանը, կարծես զգալով նրա կասկածանքը, շարունակեց.
-Իսկապես շատ հաճելի է, որ այդ թուրքական ընտանիքն ու դու իրար լավ եք հասկանում: Հավատում եմ նաև, երբ ասում ես, որ հետաքրքիր, լավ մարդիկ են: Լավ, չե՞ս տեսնում, որ նրանց ընկերն ես այնքան ժամանակ, քանի դեռ ինքնությունդ ժխտում ես: Ամբողջ պատմության ընթացքում թուրքերի հետ մեր վիճակն այսպիսին է եղել: Նրանց հետ միայն այսպես կարող ես ընկերություն անել: Նրանք թրքությունից չեն հրաժարվի, բայց մենք մեր հայությունից կհրաժարվենք: Սինան ճարտարապետին հիշիր: Քանի ցույց ես տալիս, որ նրանցից մեկն ես, մեծ բարձունքների կարող ես հասնել, անգամ նրանց պատմության մեջ որպես «Ամենամեծ թուրք ճարտարապետ» կհիշատակվես, կսիրեն քեզ:
Արմանուշը տխրությամբ կրծեց շուրթերը: Սենյակի մյուս կողմում Ասյան անկողնում, ասես վատ երազ տեսնելով, շրջվեց և անհասկանալի բաներ մրթմրթաց:
-Հայերի ցանկությունն է, որ մեր կորուստն ու խոր ցավը ճանաչվի: Նորմալ մարդկային հարաբերությունների զարգացմանը սա պակասում է: Թուրքերին սա ենք ասում՝ տեսեք, մենք սգում ենք, գրեթե մեկ դար սգում ենք, որովհետև մեր սիրելիներին ենք կորցրել, մեր տներից ենք վռնդվել, մեր հողից ենք վտարվել, զրկվել ենք

198


մեր ունեցվածքից, մեզ հետ վարվել են ինչպես կենդանու հետ. գառան պես մորթվել ենք: Մեր պապերի ու տատերի կրած չարչարանքները համակարգված ժխտելով մեզ ավելի մեծ ցավ են պատճառել... Ասա տեսնեմ, եթե նրանց սա ասես, թուրքերն ինչպե՞ս կարձագանքեն: Բացասակա՛ն: Թուրքերի հետ ընկերանալու մի ճանապարհ կա' նրանց չափ անտեղյակ ու մոռացկոտ լինել: Քանի որ նրանք մոռանում են անցյալը, սպասում են, որ մենք էլ պիտի մոռանանք:
Հանկարծ դուռը թեթև թակեցին, հետո համառորեն նորից ու նորից: Հուզված Արմանուշը մեխվել էր աթոռին: Ստիպված փակեց էկրանը:
- Այո,- շշնջաց նա:
Դուռը կամաց բացվեց, ու երևաց Բանու մորաքույրը: Գլխին վարդագույն, թույլ կապած շարֆ կար, երկար, բաց գույնի գիշերազգեստ էր հագել: Վեր էր կացել նամազ անելու և աղջիկների սենյակից եկող լույսը նկատելով' անհանգստացել էր:
Բանու մորաքրոջ դեմքին արտատպվել էր անգլերենի բացակայությամբ արտահայտված ամբողջ անհանգստությունը: Նա համր ֆիլմ խաղալու պես մի քանի շարժում արեց: Գլուխն օրորեց, հոնքերը կիտեց, հետո ծիծաղելով մատով նախ համակարգիչը ցույց տվեց, հետո' Արմանուշին: Արմանուշն այդ ամենն այսպես մեկնաբանեց' շատ ես դաս անում, սիրելի՜ս: Այդքան մի հոգնեցրու քեզ:
Հետո Բանու մորաքույրը մի աման բերեց: Ժպտալով շոյեց Արմանուշի ուսն ու դուռը կամացուկ փակելով' գնաց: Նրա բերած ափսեի մեջ երկու նարինջ կար' մաքրած ու կտրտած: Կրկին էկրանը բացած Արմանուշը սկսեց ուտել նարինջն ու միևնույն ժամանակ մտածել՝ ինչ պատասխանի Պարոն Բաղդասարյանին:

199


Տասը




ՆՈԻՇ



Հյուրընկալվելու հինգերորդ օրը Արմանուշն արդեն սովորել էր Քազանշըների տան ամենօրյա առավոտյան առօրյային: Ամեն առավոտ ժամը վեցին մոտ նախաճաշը պատրաստ էր լինում և մնում էր սեղանին մինչև ինն անց կես: Այդ ընթացքում ինքնաեռն անընդհատ եռում էր, և ամեն ժամ կրկին թեյ էին պատրաստում: Քանի որ անհնար էր, որ ընտանիքի բոլոր անդամները միաժամանակ սեղան նստեին, կախված աշխատանքից կամ հոգեվիճակից, նախաճաշին տարբեր ժամերի էին մասնակցում: Ի տարբերություն ընթրիքի, որը միաժամանակյա իրադարձություն էր, նախաճաշը տարբեր կանգառներում կանգնող, ուղևորներին իջեցնող և նոր ուղևորներ վերցնող առավոտյան գնացքի էր նմանվում:
Սեղանը հիմնականում Բանու մորաքույրն էր գցում, առավոտյան նամագի համար առաջին արթնացողը նա էր: «Նամազը քնելուց լավ է» մրթմրթալով' ամենամոտ մզկիթի մուեզզինի ձայնը լսելուն պես անկողնուց վեր էր կենում: Հետո աբդեստ’ անելու համար գնում էր բաղնիք Բանու մորաքույրը: Երբեմն ջուրը սաոն էր լինում, բայց ուշադրություն չէր դարձնում: «Որպեսզի հոգին արթնանա, պետք է դողա,- ասում էր նա ինքն իրեն - հոգին պետք է դողա»: Նաև ուշադրություն չէր դարձնում նրան, որ ընտանիքը մուշ-մուշ քնած է: Նրանց բարօրության համար էլ երկու անգամ ավելի էր աղոթում:
Դրա համար այս առավոտ էլ մուեզզինի «Ալլահուէքբեր» ասելու ժամանակ Բանու մորաքույրը վաղուց աչքերը բաց, գիշերանոցով պառկած էր անկողնում: Սակայն ի տարբերություն մյուս օրերի'

/. Նամազից առաջ լվացվելու արարողություն

200


այս առավոտ նրա մարմինը ծանր էր' արճիճի պես: Սենյակը լցվեց մուեզզինի ձայնով' «Ալլահուէքբեր, Ալլահուէքբեր»: Չնայած դրան, Բանու մորաքույրը դեռ պառկած էր: «Հայյե ալեսսալահ, հայյե ալելֆելահ, եկեք նամազ անելու, եկեք փրկվելու» խոսքերը լսելով անգամ չկարողացավ մարմնի կեսը բարձրացնել անկողնուց, ձախ կողմը թմրած էր, կարծես այդ մասում արյուն չլիներ, կարծես մի ծանր պարկ էր մարմնի փոխարեն:
-Էսսալատու հայրուն մինեննեվմ: Նամազը քնելուց լավ է: Ի՞նչ կա, երեխեք, ինչի՞ չեք թողնում շարժվեմ,֊ տխրությամբ հարցրեց Բանու մորաքույրը:
Ուսերին նստած ջիները նայեցին իրար:
-Ինձ մի՛ հարցրու, նրան հարցրու: Չարություն անողը նա է,֊ աջ ուսին նստած' ասաց Շեքերշեբեթ Հանըմը:
Անունից պարզ էր, որ նա լավ ջին է' արդար ու քաղցրալեզու խմբից: Նա բարություն էր տարածում, լուսավոր դեմք ուներ և գլխին վարդագույն կամ մանուշակագույն լուսապսակ կար: Բարակ, նուրբ վիզ ուներ: Այնտեղ, ուր պետք է վիզն ավարտվեր ու սկսվեր մարմինը, միայն ծուխ կար: Այդ պատճառով պատվանդանին դրված հուշարձան էր հիշեցնում և դրանից շատ գոհ էր: Բոլորն էլ լավ գիտեն, որ ի տարբերություն կին-մարդկանց կին-ջիները չեն բարդութավորվում անհամաչափ մարմին ունենալու պատճառով: Բանու մորաքույրը Շեքերշերբեթ Հանըմին վստահում էր, որովհետև նա կոռումպացված ինքնասիրահարվածներից չէր, բարեսիրտ կրոնական ջին էր: Ջիների խմբում անաստվածության ախտ էր տարածվել, դրա համար էլ նա անցել էր իսլամին: Շեքերշերբեթ Հանըմը հաճախ էր մզկիթ ու կրոնական վայրեր գնում, Ղուրանից էլ շատ բան գիտեր: Տարիների ընթացքում Բանու մորաքրոջ հետ շատ էին մտերմացել: Բայց լրիվ այլ սիրտ ունեցող Աղուլու Բեյն այլ էր: Նա գալիս էր այն վայրերից, որտեղ քամին երբեք չի դադարում ոռնալ: Աղուլու Բեյը շատ մեծ էր, ջին լինելու համար անգամ մեծ էր: Դրա համար էլ ավելի ուժեղ էր, քան երևում էր: Բոլորն էլ գիտեն, որ ջիները մեծանալով ուժեղանում են:

201


Աղուլու Բեյը Քազանջըների ընտանիքում բնակություն էր հաստատել միայն այն պատճառով, որ Բանու մորաքույրը քառասուն օրվա պասի վերջին առավոտը նրան կապել էր իրեն: Այդ օրից ի վեր ջինին պահում էր հսկողության տակ, նրան գերող թալիսմանը երբեք վզից չէր հանում: Ջինին կապելը հեշտ բան չէ: Նախ պետք է անունը ճիշտ որոշել: Դա մահացու խաղ էր, որովհետև եթե նրա անունը չիմանաս, ինքը կիմանա քոնը և կդառնա տեր, իսկ դու' նրա ծառան: Եթե նույնիսկ անունը ճիշտ իմանաս և հսկողության տակ պահես, չպետք է ընդունես, որ նրա վրա ազդեցություն անես, որովհետև դա հիմար պատրանքի է վերածվում: Մարդկության պատմության ընթացքում միայն Սուլեյման մարգարեն է կարողացել հաղթել ջիների բանակին, բայց անգամ նա օգնություն է ստացել կախարդված երկաթե մատանուց: Ուրիշ ոչ ոք չէր կարող հպարտանալ, թե Սուլեյման մարգարեի պես գերի է վերցրել կրքոտ եսասեր ջիների: Սակայն Բանու մորաքույրը ոչ կրքոտ էր, ոչ էլ եսասեր: Չնայած Աղուլու Բեյը ծառայում է նրան վեց տարի, նա իրենց հարաբերությունները որպես ժամանակավոր զինադադար էր դիտում: Նրան երբեք անուշադրության չէր մատնել կամ չէր ստորացրել: Ջիները, ի տարբերություն մարդկանց, իրենց հանդեպ արված վատությունները երբեք չեն մոռանում: Անարդարությունը երբեք չեն մոռանում: Ցանկացած իրադարձություն մինչև վերջին մանրամասնությունը գրանցող գրագրի պես է ջիների հիշողությունը: Մի օր էլ գրանցածները մեկ առ մեկ բացում են: Բանու մորաքույրը միշտ հարգանքով է վերաբերվել գերու իրավունքներին, երբեք իր ուժը չի շահագործել: Եթե ցանկանա, կարող է իր հեղինակությունն այլ կերպ օգտագործել. կարող է փող, թանկարժեք իրեր և փառք պահանջել: Չի՛ արել: Գիտեր, որ այդ ամենը պատրանք է, և որ վատ ջիները հատկապես սին պատրանքներ ստեղծելու մեծ վարպետ են: Բացի այդ, հանկարծակի ձեռք բերված հարստությունը ուրիշներից է գողացված, քանի որ բնության մեջ պարզ դատարկություն չկա: Մարդկանց ճակատագրերը գործվածքի հանգույցների պես ամուր կապված են իրար: Դրա համար էլ այս տարիների ընթացքում Բանու մորաքույրը

202


գուշակությամբ նյութական եկամուտ պահանջելուց խուսափել է: Աղուլու Բեյից միայն մի բան է ուզել տեղեկություն:
Կասկածելի իրադարձությունների, չբացահայտված սպանությունների, գաղտնի մնացած խոստովանությունների, անավարտ ու բարդ դատավարությունների, ունեցվածքի անհամաձայնությունների, ընտանեկան վեճերի, մթին գաղտնիքների, անլուծելի առեղծվածների հետ կապված գաղտնի տեղեկություններ էր ուզում իր ջինից, հիմնավոր տեղեկատվություն' իր հաճախորդներին օգտակար լինելու համար: Օրինակ' եթե մեկը հորից մնացած արժեքավոր փաստաթուղթ է կորցրել, տեղն իմանալու համար գալիս է Բանու մորաքրոջ մոտ: Թուղթ ու գիր արված կանայք էլ էին ծեծում նրա դուռը' իմանալու, թե ով է իրենց թուղթուգիր արել: Մի անգամ մի հղի կին էր եկել, հանկարծակի հիվանդացել էր, ու վիճակն օրեցօր ավելի էր վատանում: Աղուլու Բեյի հետ խորհրդակցելուց հետո Բանու մորաքույրը կնոջն ասաց, որ այգու անպտուղ լիմոնի ծառի տակը փորի, այնտեղ մանուշակագույն թավշե պարկի մեջ մի կտոր ձիթապտղի օճառ կգտնի' վրան խրված սեփական եղունգները: Կնոջը նախանձող հարևանն էր թուղթուգիր արել: Բանու մորաքույրը պատմեց, բայց վիճակն ավելի չբարդացնելու համար չասաց հարևանի անունը: Մի քանի օր հետո ստացավ կնոջ առողջանալու լուրը: Կարճ ասած, մինչ այսօր Բանու մորաքույրը Աղուլու Բեյի ծառայություններից այս կերպ էր օգտվել: Բացի մեկից: Միայն մի անգամ էր իր համար մի բան խնդրել նրանից: Հատուկ հարցրել էր' ո՞վ է Ասյայի հայրը:
Աղուլու Բեյը պատասխանել էր: Ճշմարտությունն էր ասել, որովհետև գերին իր տիրոջը սուտ ասել չի կարող: Չնայած Բանու մորաքույրը դա շատ լավ գիտեր, պատասխանը չընդունեց, հրաժարվեց հավատալ: Մինչև որ սիրտն ընդունեց այն, ինչ վաղուց ժխտում էր նրա միտքը: Այդ օրվանից Բանու մորաքույրն էլ առաջվանը չէր: Երբեմն ինքն իրեն ասում էր' երանի երբեք չհարցնեի: Տեղեկությունը, որը ձեռք ես բերում, բայց չես կարող օգտագործել, ունես, բայց նրանից պատասխան չես կարող պահանջել, միայն տառապանք է պատճառում: Գուշակի անեծքն է: Հիմա' տարիներ անց, կրկին Բանու մորաքույրը

203


որոշել էր մի բան ուզել Աղուլու Բեյից: Դրա համար էր այդ առավոտ այդքան վատ զգում: Հակասական մտքերն ամեն անգամ անուժ էին լինում ձախ ուսին ամբողջ ծանրությամբ հենված ծառայի առջև:
Չնայած նրան, որ անցյալ անգամ այդքան զղջացել էր, կրկին ուզում էր Աղուլու Բեյին անձնական հարց տալ: Դա սխա՞լ կլիներ: Ո՞վ գիտի, գուցե պետք է այս խաղին վերջ դնել, գուցե թալիսմանը հանելու, ջինին ազատ թողնելու ժամանակն էր եկել:
Շեքերշերբեթ Հանըմի օգնությամբ էլ կարող էր շարունակել գուշակությունը: Գուցե ուժը մի քիչ նվազեր, բայց ոչինչ: Այդքանը բավական չէ՞ր: Բանու մորաքրոջ մի կեսը զգուշացնում էր Գուշակի անեծքի մասին, փորձում էր նրան պաշտպանել անիմաստ տեղեկության ցավից: Մինչդեռ մյուս կողմը ցանկանում էր ավելին իմանալ, պատրաստ էր, ավելի հետաքրքրված էր, ավելին էր ուզում: Աղուլու Բեյը հասկանում էր դա ու կարծես հաճույք էր ստանում: Տիրոջ ամեն կասկածի հետ ավելի էր հենվում նրա ուսին:
-Իջիր ուսիցս,- հրամայեց Բանու մորաքույրը և վտանգավոր ջիների դեմ Ղուրանի աղոթքներից մեկը կարդաց: Հանկարծ հնազանդ դարձած Աղուլու Բեյը ցած թռչելով' թույլ տվեց, որ ցուցում տան իրեն:
֊ Տիրակա՛լ, ինձ ազա՞տ ես արձակելու,- հարցրեց Աղուլու Բեյը: Կարդացել էր նրա միտքը:- Թե՞ անձնական հետաքրքրությունդ բավարարելու համար իմ գիտելիքների աղբյուրն ես բացելու:
Բանու մորաքրոջ շուրթերից թեթև շշունջ լսվեց, բայց չհասկացվեց «այո» կամ «ոչ» լինելը: Երկնքի, աստղերի և հոգին հալածող տանջանքների տակ իրեն փոքր, շատ փոքր զգաց:
-Ուզածդ հարցը կարող ես տալ, եթե քեզ հետաքրքրում է' այդ ամերիկացի աղջիկն ինչու էր ձեզ իր ընտանիքի մասին այդ տխուր բաները պատմում: Ուզում ես իմանալ՝ պատմածները ճիշտ էին, թե ոչ: Բացի այդ, ուզում ես օգնել նրան՝ գտնել ճշմարտությունը: Դու գովեստների ես արժանի- օձի պես ֆշշաց Աղուլու Բեյը' մոխրագույն աչքերում՝ կրակոտ հաղթական հայացքով: Հետո հանկարծ հնազանդ դարձավ:- Եթե ուզում ես, ամեն ինչ կարող եմ

204


պատմել: Համենայնդեպս, այնքան մեծ եմ, որ ամեն ինչ գիտեմ: Ես էլ էի այնտեղ:
-Չեմ ուզում, լռի՛ր,- հակադարձեց Բանու մորաքույրը: Զգաց, թե ստամոքսն ինչպես է պրկվում, քերանը լցվեց թթու հեղուկով, կարծես ուզում էր փսխել:- Չեմ ուզում իմանալ: Ինձ չի հետաքրքրում: Քեզ մի անգամ հարցրի, թե ով է Ասյայի հայրը ու զղջացի: Աստվա՜ծ իմ, լեզուս պապանձվեր, երանի չհարցնեի: Եթե ոչինչ չես կարող փոխել, չես կարող ուղղել, տեղեկությունն ինչի՞դ է պետք: Մարդուն ընդմիշտ հաշմանդամ դարձնող թույն է, ուրիշ ոչինչ: Ոչինչ չես կարողանում անել և չես կարողանում մոռանալ: Չերդվեցի՞: Չերդվեցի՞, որ այլևս ոչ մի անձնական հարցով քեզ չեմ դիմելու:
Խոր լռություն տիրեց: Աղուլու Բեյը համբերատար սպասեց մինչև Բանու մորաքույրը պարտվեր ինքն իրեն: Որոշ ժամանակ անց կնոջ' գուշակության սովոր շուրթերից այս բառերը դուրս եկան.
-Համ էլ դու ի՞նչ գիտես:
Բերանից թռցրեց: Թե չէ' գիտեր, որ Արմանուշի անցյալի մասին կարող էր տեղեկանալ միայն Աղուլու Բեյից, անկասկած, միայն նա կարող էր իմանալ պատմությունը: Քանի որ Աղուլու Բեյը ջիների չար հոգիների խմբից էր: Ամենավտանգավոր, ամենադաժան տեսակը: Բայց երբ գործը կապված էր անցյալի ցավերի հետ, անկասկած, ամենաճիշտը չար հոգիներին դիմելն էր:
Իրենց տներից կիլոմետրեր հեռու թակարդ ընկած և սպանված դժբախտ զինվորներ, սարերում բքի ժամանակ սառած ճամփորդներ, անապատներ վտարված դժբախտ ժանտախտավորներ, ավազակներից թալանված ու սպանված ճամփորդներ, անհայտ աշխարհներում կորածներին խառնված հետազոտողներ, անմարդաբնակ կղզիներում մահվան դատապարտվածներ, խենթեր, քշվածներ... Չար հոգիների խումբը այս ամենը տեսել է: Երբ արյունոտ ճակատամարտերում հսկայական զորքեր էին ոչնչացվում, երբ գյուղերը սովից մեռնում էին, երբ քարավանները թշնամի զորքերի կողմից այրվում ու մոխրի էին վերածվում, միշտ պատրաստ այնտեղ կանգնած էին նրանք: Օրինակ' Յամուկի պատերազմում, երբ բյուգանդական

205


կայսր Հերակլիուսի հսկայական բանակը մուսուլմաններից պարտություն կրեց, երթ Թարըքը իր հազարավոր զինվորներին ասաց. «Հետևում ծովն է, աոջևում' թշնամին»: Երբ բղավում էր. ««Ո՞ւր եք փախչելու, իմ զինվորնե՛ր», և անմիջապես հետո, Իսպանիայի վրա հարձակվելիս, հետո, Մարթել անունը վերցրած. Արքայազն Չարլզի՝ Տուրի ճակատամարտում երեք հարյուր հագար արաբ սպանելիս, երբ մոնղոլների Հյուլագու խանը սպանում էր Հաշաշիների հայտնի վեզիր Նիզամ-ալ-Մյուլքին և ամրոցներն իրենց ամեն ինչով հողին հավասարեցնելով՝ շուրջը սարսափ էր տարածում, չար հոգիներն այնտեղ էին: Չար հոգիներն այս բոլոր արհավիրքներին վկա են եղել: Հատկապես հայտնի են նրանով, որ անապատներում քաղցած, ծարավ մարդկանց հետևից են ընկնում: Երբ մեկը մահանամ էր առանց գերեզմանի քար անգամ ունենալու՝ նրանք իսկույն հայտնվում էին դիակի կողքին: Երբեմն կերպարանքն էլ էին փոխում: Եթե հարկ լիներ, բույս, քար կամ էլ կենդանի կարող էին դառնալ, հատկապես դիակ ուտող գիշատիչ թռչունների էին վերածվում: Աղետներն էին դիտում, երբեմն քարավաններին էլ էին անհանգստացնում, խեղճ ճամփորդների գոյատևման միջոց ամբողջ ուտելիքը գողանում էին, սրբազան ճամփորդության ժամանակ վախեցնում էին ուխտագնացներին, բազմության վրա էին հարձակվում կամ էլ թիավարելիս, կամ մահվան երթի մեջ վախճանի սարսափելի նվագ էին հնչեցնում մարդկանց ականջներին: Նրանք վկան են այնպիսի պատմական իրադարձությունների, որոնք երբևէ այլ վկա կամ գրավոր հուշ չեն թողել: Ամենաողբերգական իրադարձությունների ամենաանգզամ վկաները...
Կարճ ասած, չար ոգիները մարդկության՝ միմյանց հանդեպ կատարած ամենատգեղ արարքների վկաներն են: Դրա համար էլ Բանու մորաքույրը, ցանկանալով իմանալ, թե Արմաևուշի ընտանիքն իսկապես 1915 թվականին ստիպված է եղել մասնակցել մահվան երթին, վստահ էր, որ Աղուլու Բեյը գիտի:
- Չե՞ս ուզում, որ պատմեմ,- ճռռոցով ասաց Աղուլու Բեյը՝ հաճույք ստանալով տիրոջ կասկածներից: Նստեց անկողնու ծայրին:-

206


1915 թվականն էր: Այնտեղ էի: Երկինքն անամպ էր: Վերևից նայելով շրջաններ գծեցի: Գիշատիչ թոչուն էի դարձել,- շարունակեց սուր, ծակող ձայնով- Ամեն ինչ տեսա, ամեն ինչ գրանցեցի: Քայլողներին նայեցի, զննեցի կանանց, երեխաներին, բարուրի երեխաներին: Տեսնելով, որ մոտենում եմ, վրաս քար նետողներ եղան, բայց չկարողացան ինձ բավականաչափ հեռացնել: Սպասեցի մինչև կապույտ երկնքի տակ ճչոցով ընկնեն ծնկների վրա:
-Ձայնդ կտրիր,- նյարդայնությունից դողալով՝ բղավեց Բանու մորաքույրը: Ոտքերն ու ձեռքերը սառել էին:- Բավական է: Էլ չեմ ուզում լսել: Մի մոռացիր՝ մեզնից տերն ով է:
-Իհարկե, տե՜ր իմ,- հետ քաշվելով՝ ասաց Աղուլու Բեյը:- Ամեն խոսքդ ինձ համար օրենք է: Այդպես է լինելու, քանի դեռ այդ թալիսմանն ես կրում: Բայց եթե մի օր ուզես իմանալ, թե 1915 թվականին այդ աղջկա ընտանիքին ինչ է եղել, կհարցնես: Իմ հիշողությունը քո տրամադրության տակ է, տե՜ր իմ:
Բանու մորաքույրը մեջքն ուղղել էր, դեմքը խիստ արտահայտություն էր ստացել: Վճռական էր երևում: Նպատակ չուներ Աղուլու Բեյին ցույց տալու իր թուլությունը: Մինչ փորձում էր իրեն հավաքել, սենյակից սկսեց հոտածի, աղբի ու դիակի հոտ գալ: Կամ հիմա արագ վերադառնում էր նախկին կերպարանքին, կամ անցյալ կյանքի նեխումը ներկա ժամանակ էր թափանցում: Անցյալի և ապագայի միջև սովորաբար փակ դռների կողպեքներն ուզում էին բացվել: Դռները փակ պահելու և հաստատված կարգը պահպանելու համար Բանու մորաքույրը դարակից հանեց մարգարտե զարդատուփի մեջ պահվող Ղուրանը: Մի պատահական էջ բացելով կարդաց. «Երդվում ենք, որ մենք մարդուն ստեղծեցինք: Գիտենք, թե չարությունը նրան ինչպիսի մեղքերի մեջ կարող է գցել: Մենք ենք նրա համար ամենամտերիմը»:
-Աստվա՜ծ իմ, դու ես իմ ամենամտերիմը: Օգնիր ազատվեմ այս դժվարությունից: Ինձ կամ անտարբերների անուշադրությունը, կամ իմաստունների տոկունությունը շնորհիր: Ընտրիր որն ուզում ես, երախտապարտ կլինեմ, բայց ինձ և իմաստուն և անուժ մի թող:

207


Այս աղոթքն ասելով' Բանու մորաքույրն անկողնուց վեր կացավ: Հագավ խալաթը և աբդեստի համար գնաց բաղնիք: Ներսի ժամացույցին նայեց' յոթն անց քառասունհինգ: Աղուլու Բեյի դեմ պայքարելով, սեփական խղճի դեմ պայքարելով' այդքան երկա՞ր էր մնացել անկողնում: Արագ-արագ լվաց դեմքը, ձեռքերն ու ոտքերը: Գլխաշորը կապելով' վերադարձավ սենյակ, գորգը փռելով' սկսեց նամազը:
Բանու մորաքույրն այդ առավոտ սեղանն ուշ էր գցել, բայց դա ամենաքիչը Արմանուշը կնկատեր: Քանի որ մինչև կեսգիշեր նստել էր համակարգչի առաջ, դեռ քնատ էր: Արթնացել ու հիմա պտտվում էր անկողնում, ծածկոցը վեր ու վար անում, ամեն ինչ անում էր կրկին քնելու համար: Վերջապես մի աչքը բացելով' տեսավ Ասյային. սեղանի մոտ նստած, ականջակալներով երաժշտություն լսելով ու երգին ձայնակցելով' գիրք էր կարդում:
-Ի՞նչ երգ ես երգում,֊ հարցրեց Արմանուշը:
-Հը՞,- բղավեց Ասյան, հետո ժպտաց:- Ջոնի Քեշ:
-Հա, իհարկե,- մրթմրթաց Արմանաշը:- Բա ի՞նչ ես կարդում:
-«Իռացիոնալ մարդ»՝ գոյության փիլիսոփայության մասին աշխատություն է,- բղավեց Ասյան:
֊ Լավ իսկ արածդ մի քիչ իռացիոնալ չի՞: Ոնց ես համ բարձր-բարձր երաժշտություն լսում, համ կենտրոնանում ընթերցանության վրա:
-Կարծում եմ՝ իրար համապատասխանում են,- երաժշտության ձայնն իջեցնելով' ասաց Ասյան:
֊ Ջոնի Քեշ և գոյության փիլիսոփայություն... երկուսի համար էլ մարդ ամեն ինչ անում է, որ իմանա, թե մեջն ինչ կա, ու երկուսից էլ հիսաթափված' թողնում-գնում է:
Արմանուշը դեռ խոսքը չէր ավարտել, երբ մեկը դուռը թակեց. Բանու մորաքույրը հրավիրեց աղջիկներին, որ նախաճաշի վերջին գնացքը բաց չթողնեն:

*
* *


Տեսան, որ ներսում սեղանն իրենց երկուսին է սպասում, բոլորն ավարտել էին նախաճաշը: Գյուլսում տատիկն ու Աեծ տատիկը

208


գնացել էին բարեկամին այցելության, Ջևրիյե մորաքույրը դպրոց էր գնացել, Զելիհա մորաքույրը' արվեստանոց: Ֆերիդե մորաքույրը բաղնիքում մազերը կարմիր էր ներկում: Մնացել էր միայն մի մորաքույր, որը տարօրինակ ու բավականին նյարդայնացած էր երևում:
-Ի՞նչ է եղել, ջիներդ քեզ լքե՞լ են,- հարցրեց Ասյան:
Սակայն Բանու մորաքույրը պատասխանելու փոխարեն փակվեց խոհանոցում: Երկու ժամ շարունակ խոհանոցի հացահատիկների տարաներն ուղղեց, սրբեց, չամիչով և ընկույզով կարկանդակ պատրաստեց, դարակի պլաստմասե մրգերը լվաց և մեծ ջանքեր թափեց գազօջախի անկյունում մանանեխի քարացած հետքը մաքրելու համար: Վերջապես սենյակ վերադառնալով' տեսավ, որ աղջիկները դեռ նախաճաշում ու հետն էլ ծաղրում են թուրքական հեռուստատեսության պատմության մեջ ամենաերկար սերիալներից' «Դժբախտ բաղեղի անեծք»-ի ամեն մի տեսարանը: Սակայն Բանու մորաքույրը նրանց ծիծաղից վիրավորվելու փոխարեն շատ զարմացավ ինքն իր վրա. տարիներ շարունակ հետևում էր իր ամենասիրելի սերիալին և առաջին անգամ էր այն բաց թողնում: Չէր էլ նկատել: Միայն մեծ պասի ժամանակ է բաց թողել սերիալը: Անգամ այդ ժամանակ, Աստված ների, ապաշխարանքի ժամանակ մտածում էր, թե «Դժբախտ բաղեղի անեծքը» սերիայում ինչ է կատարվում:
Բայց այսօր սերիալը բաց թողնելու պատճառ ունե՞ր: Այդքան մտահոգվե՞լ էր: Այդքան մտազբա՞ղ էր:
Բանու մորաքույրը հանկարծ նկատեց, որ աղջիկները աթոռներին նստած' ուշադիր իրեն են նայում:
-Մորաքու՜յր, Արմանուշն ուզում է իմանալ իրեն Տարոտ գուշակություն կանե՞ս,- ասաց Ասյան ամենափափուկ ձայնով:
-Ինչո՞ւ,- հանգիստ հարցրեց Բանու մորաքույրը:- Ասա, որ փայլուն ապագա ունեցող, շատ գեղեցիկ և խելացի երիտասարդ աղջիկ է: Հիմա ոչ փայլուն վիճակում գտնվողներն են ուզում իմանալ ապագան:
-Դե, հյուրին մի մերժիր: Եթե այդպես է, բոված պնդուկով բախտագուշակություն արա,- պնդեց Ասյան' առանց թարգմանելու

209


-Հիմա պնդուկով գուշակություն չեմ անում,- հակաճառեց Բանու մորաքույրը:- Պարզվեց, որ այնքան էլ լավ ձև չէ:
-Գիտե՞ս, մորաքույրս ծայրաստիճան դրական գուշակ է.- ասաց Ասյան' Արմանուշին աչքով անելով:- Գուշակության սխալները գիտականորեն է չափում:- Ասյան անգլերենը թողնելով’ թուրքերեն, ավելի լուրջ ձայնով շարունակեց:- Եթե այդպես է, սուրճով գուշակություն արա:
-Տես, դա այլ բան է,- երբեք չէր կարողանում սուրճի գուշակությունը մերժել:- Երբ ուզի' կնայեմ բաժակը:
Սուրճ եփեցին: Արմանուշինը առանց շաքարի, Ասյայինը՝ լիքը շաքարով, չնայած նա չէր ուզում գուշակությանը մասնակցել: Քսան րոպե անց, երբ Արմանուշի բաժակի տակը սառեց, սկսվեց գուշակությունը, և Բանու մորաքույրը ժամացույցի սլաքի ուղղությամբ սկսեց կարդալ նշանները:
-Այստեղ շատ նյարդային կին եմ տեսնում:
-Մայրս է,- հոգոց հանեց Արմանուշը:
-Շատ անհանգիստ է: Անընդհատ քո մասին է մտածում, քեզ շատ է սիրում, բայց լարված է, անհանգիստ է: Այստեղ կարմիր... կարմիր կամուրջներով քաղաք էլ կա: Ջուր կա, քամի և... մառախուղ: Քաղաքի վրա մառախուղ է իջել: Այնտեղ մի ընտանիք եմ տեսնում, մի խումբ գլուխներ, տե՜ս, տե՜ս, լիքը մարդ կա. շատ սեր, հոգատարություն և ուտելիք...
Արմանուշը քիչ ամաչելով այսպիսի բացահայտումից՝ գլուխն օրորեց:
-Հետո...,- ասաց Բանու մորաքույրը բաժակի վատ լուրը շրջանցելով' շուտով, շատ հեռվում մի գերեզմանի վրա ծաղիկներ էին դրվելու: Բաժակը պտտեց գիրուկ մատների մեջ: Հաջորդող խոսքերը բոլորին վախեցրին, քանի որ բարձր ձայնով ասաց:- Քեզնով մի երիտասարդ մարդ է շատ հետաքրքրվում: Սակայն մի շղարշի հետևում է... շղարշի պես մի բանի:
Կարծես Արմանուշի սիրտը կանգնեց:
-Տես հա', համակարգչի էկրանը չլինի,- չարաճճի ասաց Ասյան. Հինգերորդ Սուլթանը գիրկն էր նստել:

210
Аватара пользователя
Lusine1101 (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель

Էլիֆ Շաֆաք « Ստամբուլի բիճը»

Сообщение Lusine1101 » 17 май 2017, 16:22

-Բաժակի մեջ համակարգիչ չեմ տեսնում,֊ հակաճառեց Բանու մորաքույրը: Չէր սիրում տեխնոլոգիան խառնել հոգևոր աշխարհին: Բանու մորաքույրը հանկարծ լրջացավ, դանդաղ պտտեց բաժակը:֊ Գանգուր, սև մազերով... մեծ կրծքով...
-Շնորհակալ եմ, մորաքույր, հասկացա,- ծիծաղելով ասաց Ասյան:- Բայց գուշակությունների մեջ պետք չէ բարեկամներիդ ներառես: Դա կոչվում է կողմնապահություն:
Բանու մորաքույրը ուսերը թոթվեց:
-Այստեղ մի պարան կա, հաստ, ամուր պարան, ծայրին ամուր հանգույց կա: Դուք երկուսդ իրար շատ ուժեղ կապով եք կապվելու... հոգևոր կապ եմ տեսնում... Հավանաբար ձեր ընկերությունն է:
Բանու մորաքույրը առանց մի բան ասելու թողեց գուշակությունը, բաժակն ափսեի մեջ դնելով' մեջը սառը ջուր լցրեց, որ հետքերը մաքրվեն, ոչ ոք չտեսնի: Սուրճով գուշակության լավ կողմը դա է. ի տարբերություն Աստծո անտեսանելի թանաքով գրված ճակատագրի, սուրճի նստվածքով գրված ճակատագիրը ամեն վայրկյան կարելի է լվանալ:

*
* *


Կաֆե Կունդերա գնալիս շոգենավ նստեցին, որպեսզի Արմանուշը քաղաքն իր ամբողջ գեղեցկությամբ տեսներ: Շոգենավի ուղևորներն էլ իր պես մտասուզված էին, բայց երբ հսկայական նավը սկսեց շարժվել դեպի կապույտ ծովը, անսպասելի քամին արագ ցրեց այդ մտքերը: Եվ ներսում բազմության ձայները վերածվեցին միալար բզզոցի:
Այդ բզզոցին այլ ձայներ էլ միացան' շարժիչի դռռոցը, նավին բախվող ալիքների անդադար չլմփոցը, ճայերի կռինչը: Արմանուշն ուրախությամբ նկատեց, որ ծովի ափին հանգիստ սպասող ճայերն էլ ոգևորությամբ միացան նրանց: Երբ մի քանի ճամփորդ սկսեց սիմիթ նետել ծովը, ճայերի թիվը հանկարծ ավելացավ: Արմանուշը հետաքրքրությամբ հետևում էր այդ աղմուկին: Դասական հագնված մի գիրուկ կին էր նստած դիմաց' իր մեծ տղայի հետ: Կողք կողքի, բայց' տարբեր աշխարհներում: Արմանուշը, նայելով կնոջ դեմքին,

211


նկատեց, որ նա շատ հետաքրքրված չէ մյուսներով, արհամարհում է բազմությանը և եթե հնար ունենար, վատ հագնված մարդկանց թիակներով ծովը կնետեր: Հաստ շրջանակով ակնոցի հետևում թաքնված որդին կարծես ամաչում էր մոր այդ վերաբերմունքից: Արմանուշը մտածեց, որ իսկական Ֆլենների 0'Քոննորի կերպարների նման էին: Ով կմտածեր, որ ամերիկյան հարավային գրականության հերոսներին Ստամբուլում մի շոգենավի մեջ կհանդիպեր:
-Ինձ այդ Պարոնի մասին մի քիչ պատմիր,-հանկարծ ասաց Ասյան:- Ինչպիսի՞ն է: Քանի՞ տարեկան է:
Արմանուշը կարմրեց: Հաստ ամպերի հետևում փայլող ձմեռային արևի լույսի տակ նրա դեմքը երիտասարդ սիրահարված կնոջ դեմքի էր նման:
-Չգիտեմ: Երբեք չենք հանդիպել: Ինտերնետային ընկերներ ենք: Ես նրա հանդեպ ֆիզիկական հետաքրքրություն չեմ զգում, հիացած եմ նրա խելքով ու կրքով:
֊ Լավ, բայց մի օր չես ուզի՞ հանդիպես:
-Եվ այո, և ոչ - խոստովանեց Արմանուշը, երբ ներսի փոքրիկ ու մարդաշատ կրպակից սիմիթ առան: Մի կտոր պոկելով՝ հենվեց տախտակամածի ճաղերին ու սպասեց, մինչև մի ճայ մոտենա:
-Սպասելու կարիք չկա,- ծիծաղելով ասաց Ասյան:- Հենց մի կտոր նետես օդ, ճայն անմիջապես կգա կբռնի:
Արմանուշը լսեց նրան: Դատարկ երկնքում մի ճայ երևաց ու կերավ սիմիթը:
-Իրականում շատ եմ ուզում ավելին իմանալ նրա մասին, մյուս կողմից էլ ընդհանրապես չեմ ուզում հանդիպել: Երբ մեկի հետ սկսում ես հանդիպել, մոգությունը կորցնում է իր ուժը: Եթե Պարոնի հետ նույնը լինի, չեմ դիմանա: Նա այլ տեղ ունի իմ կյանքում: Հանդիպելն ու սեռական հարաբերություններն այլ պատմություն են: Կնախընտրեի Պարոնին սրանցից հեռու պահել:
Աննկատ անդրադարձան երեք անձեռնմխելի թեմաներին՝ սեռական հարաբերություններ, տղամարդիկ և հայրեր: Սա մտերմության նշան էր:

212


-Մոգություն - ասաց Ասյան:- Մոգության կարիքն ով ունի, որ: Լեյլա և Մեջնուն, Յուսուֆ և Զուլեյհա, Թիթեռնիկ ու Մոմ, Սոխակ ու Վարդ... Հեռվից սիրելու, առանց հպվելու սիրելու պատմություններ... Amor platonicus! Մարդու հոգին հալածող, իրար չհասնելու հիման վրա ստեղծված գաղափար: Պլատոնը ցանկացած ֆիզիկական հարաբերություն խայտառակ ու զզվելի է համարում, որովհետև մտածում է, որ էրոսն իրական է, նպատակը' գեղեցիկ: Սեռական հարաբերություններում գեղեցկություն չկա՞: Ըստ Պլատոնի' ոչ: Նա ավելի շատ «Վեհ գաղափարների» մասին է մտածում: Եթե ինձ հարցնես, շատերի պես ես էլ կասեմ, որ Պլատոնի խնդիրը որևէ մեկի հետ մարդավարի չքնելն է:
Արմանուշը զարմացած նայեց ընկերոջը:
-Կարծում էի' սիրում ես փիլիսոփայություն,- ասաց նա' առանց իմանալու, թե ինչու այդպես ասաց:
-Սիրում եմ փիլիսոփայություն,- ասաց Ասյան,- բայց դա չի նշանակում, որ ամեն փիլիսոփայի պետք է հավանեմ:
-Այսպես եմ հասկանում, որ Amor platonicus-ի կողմնակից չես:
Ասյան գերադասեց չպատասխանել: Ոչ թե նրա համար, որ չէր կարող, այլ չգիտեր, թե պատասխանն ինչպես կընդունվեր: Արմանուշն այնքան էր նման քաղաքավարի ու հնազանդ աղջկա, որ վստահ չէր, թե ուզում է իր մութ կողմը ցույց տալ նրան: Նրան ինչպե՞ս կարող էր ասել, որ չնայած տասնինը տարեկան լինելուն, շատ տղամարդկանց է հանդիպել, որ ոչ թե քննադատել է սեռական կյանքը, այլ ընդհակառակը վեհացրել է այն և կանոնավոր սեռական կյանք ապրելուց ընդհանրապես մեղքի զգացում չի ունեցել:
Ասյան հավատում էր' մինչև տղամարդու հետ չքնես, չես իմանա' ինչպիսի մարդ է: Կարո՞ղ էր դա ասել Արմանուշին: Կարո՞ղ էր պատմել, որ մարդկանց բարդույթները, որ կյանքում չեն երևում, միայն անկողնում են ջրի երես դուրս գալիս, և ինչ էլ մտածեն բոլորը, նա սեռական հարաբերությունները ոչ թե ֆիզիկական, այլ հոգևոր վիճակ էր համարում: Ինչպե՞ս կարող էր խոստովանել, որ անցյալում չափից դուրս շատ հարաբերություններ է ունեցել: Կարծես ուզում էր

213


տղամարդկանցից վրեժ լուծել, բայց չէր հասկանում, թե ինչի վրեժը: Իրար հետևից շատ ընկերներ էր ունեցել, երբեմն միաժամանակ մի քանի հոգու հետ էր հանդիպել: Միշտ հուսահատությամբ ավարտված բազում հարաբերություններ, Քագանջըների տան սահմաններից խնամքով հեռու պահվող գաղտնիքների կույտ: Կարո՞ղ էր դա բացահայտել: Արմանուշը առանց իրեն քննադատելու կհասկանա՞ր: Այդ ստերիլ բարոյականության աշտարակի վերևներից կարո՞ղ էր տեսնել Ասյայի հոգու խորքը: «Գուցե վախենում ես, որ այս ամենը խոստովանելով «Թուրք աղջիկների կուսության» թեմայով օտարերկրացու մոտ սխալ պատկերացո՞ւմ կթողնես»,- ասաց ձայնը: Նման «Կոլեկտիվ ինքնության պատասխանատվությունն» Ասյա Քազանջըի համար լրիվ նոր էր: Նախկինում իրեն հասարակության մասը չէր զգացել: Չէր զգում հիմա և ապագայում էլ այդպիսի նպատակներ չուներ: Չլսելու տվեց իր ներքին ձայնին:
Օրինակ' եթե խոստովաներ, թե ինչպես է մի անգամ փարձել ինքնասպան լինել, ինչպե՞ս կպատասխաներ Արմանուշը: Ասյան այդ տհաճ իրադարձությունից երկու դաս առավ: Առաջինը՝ խենթ մորաքրոջ հաբերը կուլ տալը կյանքին վերջ դնելու ամենալավ տարբերակը չէ: Երկրորդ՝ եթե ուզում ես ինքնասպան լինել, պետք է ձեռքիդ տակ մի պատճառ ունենաս, որովհետև նորից ու նորից բոլորից լսելու ես «ԻՆՉՈ՞Ի» հարցը: Ինչո՞ւ որոշեցիր ինքնասպան լինել: Եթե պատասխան չունես, գործերդ լավ չեն: Համենայնդեպս, հարցը տվողին չես կարող բավարարել: Կարո՞ղ էր խոստովանել, որ մինչև օրս պատասխանը չի գտել, որ իր ներաշխարհի համար չափազանց երիտասարդ, չափազանց զայրացած, չափազանց զգացմունքային է: Սրանցից ո՞ր մեկը կարևոր կլիներ Արմանուշի համար: Իսկ եթե ասեր, որ վերջերս կայունության և հանդարտության ճանապարհով է ընթանում և արդեն մի տղամարդու հետ է հանդիպում, բայց նա էլ ամուսնացա՞ծ է: Որ վաղուց ամուսնացած տղամարդու սիրուհի է, որ սեքսի և թմրանյութի միջոցով փորձում են փախչել իրենց միայնության ջրհորից, և դրա համար են հանդիպում: Կարճ ասած, ինչպե՞ս կարող էր բացատրել Արմանուշին, որ ինքն իսկական փորձանք է:

214


Դրա համար էլ սպասվող պատասխանն իրեն պահեց և դրա փոխարեն պայուսակից հանեց ձայնարկիչն ու երգ լսելու թույլտվություն խնդրեց: Այդ պահին Ջոնի Քեշի դոզայի կարիք էր զգում: Ականջակալներից մեկը տվեց Արմանուշին: Արմանուշի հիշողության մեջ դեռ թարմ էր առավոտյան երաժշտության աղմուկը, չուզելով վերցրեց ականջակալն ու հարցրեց.
-Ջոնի Քեշի ո՞ր երգն ենք լսելու:
-Սկսվում է,- լրջությամբ ասաց Ասյան:- Լսի՜ր:

I'm gonna stomp your head in the ground
if you don’t stay out of my hen house.1


Արմանուշը երգը լսելիս բառերի և իրենց գտնվելու վայրի անհամապատասխանությունից անհարմարավետություն զգաց: Այդ երգն Ասյային էր նմանեցնում' հակասություններով ու պոռթկումներով լի, աններդաշնակ, բռնկվող, զգացմունքային և պատրաստ ամեն վայրկյան պայթելու, ճիշտ Ասյայի պես: Հենվեց թիկնակին: Հետևում մրթմրթոցը վերածվեց միանվագ բզզոցի, սիմիթի կտորները կորան երկնքում: Քամու մեջ կախարդանք կար, և ջրերում ապրող բոլոր ձկների ուրվականները լողում էին նրանց հետ կապույտ ծովի մեջ:

Now if he don’t stop eating my eggs up
Though I'm not a real bad guy I'm gonna
Get my riffle and send him
To that great chicken house in the sky. 2


Երբ երգն ավարտվեց, վաղուց հասել էին ափին: Որոշ ուղևորներ, առանց սպասելու, որ շոգենավը ափ հասնի, սկսեցին ցատկել: Արմանուշը զարմացած հետևում էր ստամբուլցիների' քաղաքի ոիթմի դեմ

1 Գլուխդ կճզմեմ,
Եթե իմ հավանոցից հեռու չմնաս:

2 Հիմա, եթե նա չդադարի ուտել իմ ածած ձուն,
Չնայած նրան, որ իսկապես վատ տղա չեմ,
Կառնեմ հրացանս ու կուղարկեմ նրան
Դեպի այն մեծ հավանոցը երկնքում
: ՚

215


պայքարելու տարատեսակ ունակություններով այս ակրոբատիկ ցուցադրությանը:
Տասնհինգ րոպե անց Կաֆե Կունդերայի փայտե դուռը բացվեց, և բաց մանուշակագույն հիպպիական շրջազգեստ հագած Ապա Քազանջըն ջինսե շալվարով ու միայն մի սվիտերով հյուրի հետ ներս մտավ: Նույն խումբը, նույն վայրում, նույն հոգեվիճակում նստած էր:
-Ողջույն բոլորին,- ուրախ ձայնով ասաց Ասյան:- Սա էմին է, իմ ընկերը Ամերիկայից:
-Բարև, է’մի,- ասացին բոլորը միասին:- Բարի գալուստ Ստամբուլ:
-Առաջին անգա՞մ ես գալիս,- հարցրեց մեկը: Հետո մյուսները սկսեցին.
-Քաղաքը սիրեցի՞ր: Ուտելիքները սիրեցի՞ր: Ինչքա՞ն ես մնալու: Նորից կգաս:
Նրան ջերմ ընդունեցին, բայց շուտով կրկին վերադարձան իրենց հուսալքված վիճակին: Քանի որ ոչինչ չի կարոդ խաթարել Կաֆե Կունդերայի հոգնած ռիթմը: Արագության և փոփոխությունների կարիք ունեցողները կարող էին դուրս գալ ու գնալ, որովհետև փողոցներում նրանցից շատ կար: Իսկ այստեղ պարտադրված ծուլությունների և հավերժական կրկնությունների ապաստարան էր: Մոլեգնության, թարմացումների և անոթագրության մատնելու տարածք էր:
Արմանուշը շրջակայքը և մարդկանց ուսումնասիրելու ժամանակ ունեցավ միայն հարցերի միջև տիրող ժամանակավոր լռության դադարներին: Նկատեց, որ պատերին, շրջանակների մեջ, ճանապարհի նկարներ են, որոնց ճնշող մեծամասնությունը կամ արևմտյան զարգացած քաղաքներում էին նկարված, կամ լրիվ էկզոտիկ աշխարհների էին պատկանում: Կարծես ոսկե միջին չկար: Արմանուշը կամաց-կամաց սկսեց սրճարանի անվան հետ կապված տեսություն մշակել: Գուցե այստեղի մարդիկ փախչում էին իրականությունից: Բայց դա անելիս երազանքների աշխարհում թափառելու փոխարեն ներքին անհանգստության մեջ էին գալարվում: Օդի մեջ

216


ներծծված մռայլություն կար: Ներսի մարդիկ փորձում էին իրենց լրիվ տարանջատել դրսի մարդկանցից: Նրանք էլ այս սրճարանի պես տարանջատված էին և ասես հեքիաթից ելած լինեին... Մեկ էլ հաճախորդները մռայլված դեմքերով էին ման գալիս, ասես հուսահատ մտածում էին մոռացված սիրո ծանրությունը կրելու և նրանից ազատվելու միջև ընտրության մասին: Այս ամենը Կունդերայի վեպերի տեսարան էր հիշեցնում: Բայց նրանք դա չգիտեին, չէին կարող իմանալ: Ծովում լողացող, բայց ծովը չլցնող ձկների նման էին. շրջապատի մի մասն էին դարձել:
Սրճարանը Կունդերայի տեսարաններին նմանեցնելը Արմանուշին ավելի հետաքրքրեց: Բացի նրանից, որ սեղանի շուրջ նստածները առոգանությամբ կամ քերականական սխալներով էին անգլերեն խոսում, այլ բաներ էլ նկատեց: Կարծես անգլերենից հանգիստ անցնում էին թուրքերենին: Սկզբում Արմանուշը դա կապեց ինքնավստահության հետ, բայց երեկոյան մոտ հասկանալու էր, որ ավելի շատ լեզվի' որպես հաղորդակցության միջոցի հանդեպ զգացած անվստահությունն է: Ինչ էլ լինի, մարդ շարժվում է ըստ սեփական անձի լիովին անբացատրելի ենթադրության: Լեզուն անիմաստ բառերի ավելցուկ էր:

Մի փոքր-մոքր շրջիկ վաճառող, մատուցողներից թաքնվելով, ներս մտավ: Հսկայական սկուտեղի վրա, ապակե ամանների մեջ դասավորված մաքրած նուշ կար:
-Նո՜ւշ,- կանչեց նա, կարծես մեկի անունն էր կանչում:
-Այստեղ,- գոչեց Հարբեցող Ծաղրանկարիչը՝ կարծես իր անունն էին տվել: Այդ պահին խմած գարեջրի հետ նուշը շատ լավ կլիներ: Այլևս չէր գնում Անանուն Հարբեցողների հավաքներին: Որոշել էր ինքն իրեն փորձել: Օրինակ' այսօր երեք գավաթ գարեջուր էր խմելու: Մեկն արդեն խմել էր, մնացել էին երկուսը: Դրանից հետո էլ չէր խմելու: Առանց որևէ մեկի օգնության կարողացավ ռեժիմ սահմանել: Այդ վճռականությամբ չորս գդալ նուշ գնեց ու որպեսզի բոլորը կարողանան օգտվել, լցրեց սեղանի մեջտեղը:
Այդ ընթացքում Արմանուշի միտքը զբաղված էր: Հետևում էր բարձրահասակ, մտածկոտ հայացքով մատուցողի գրանցած

217


պատվերներին: Զարմացավ, որ մեծամասնությունը գարեջուր կամ գինի է խմում: Երևի «Անուշի ծառի» ընկերներին պիտի չասեր, որ թուրքերը ալկոհոլ չեն օգտագործում: Այստեղի ո՞ր մասն էր գրելու նրանց:
Մի քանի րոպե անց մատուցողը վերադարձավ, ձեռքին մի հսկայական փրփրոտ գավաթով գարեջուր էր ծաղրանկարչի համար, ու մի կուժ կարմիր գինի' մյուսներին: Մեծ քթով, կապույտ աչքերով թիկնեղ մարդու կողքին, բայց կիլոմետրերով հեռու մի նյարդային կին էր նստած: Արմանուշը մտածեց, որ ծաղրանկարչի կինն է: Հերթով զննեց. Հարբեցող Ծաղրանկարչի' Կյանքի հետ Անհաշտ կնոջը, Հարբեցող Ծաղրանկարչին, Թաքուն Գեյ Լրագրողին, Անհավանական Անտաղանդ Բանաստեղծին, Ծայրահեղ Ազգայնական Ֆիլմերի Ոչ Ազգայնական Սցենարիստին... Չկարողացավ ավելի երկար չզննել սեղանի անկյունում նստած երիտասարդ ու սեքսուալ թխամորթ կնոջը: Թխամաշկ կինը, որը բջջային հեռախոսի հիվանդություն ուներ, անդադար խաղում էր փայլուն վարդագույն բջջային հեռախոսով, երբեմն բացում էր, այս կամ այն կոճակն էր սեղմում, կամ հաղորդագրություն էր ուղարկում, կամ էլ ստանում էր: Այդ փոքրիկ սարքից բացի ուրիշ ոչ մի բանի ուշադրություն չէր դարձնում; Մեկ էլ երբեմն կողքին նստած մորուքավոր մարդուն էր հպվում, քսմսվում: Պարզ էր, որ Ծայրահեղ Ազգայնական Ֆիլմերի Ոչ Ազգայնական Սցենարիստի նոր ընկերուհին է: Հանկարծ գլուխը բարձրացնելով ասաց.
-Երեկ տատա եմ արել:
Խոսքն այնքան անկապ հնչեց, որ Արմանուշը սկզբում չհասկացավ, որ իրեն է ուղղված: Կամ ձանձրույթից, կամ էլ խմբին նոր միացած անդամի հետ մտերմանալու ցանկությունից Ծայրահեղ Ազգայնական Ֆիլմերի Ոչ Ազգայնական Սցենարիստի ընկե՛րուհին նրան էր դիմում.
֊ Կուզե՞ս տեսնել:
Անսպասելի բարձրացրեց բլուզը: Պորտի շուրջը կարմիր վայրի խոլորձ էր պատկերված:
-Շատ լավն է,- քաղաքավարի ասաց Արմանուշը:

218


Հաճոյախոսությունից շոյված կինը ժպտաց:
-Շնորհակալ եմ,- ասաց նա: Չնայած ոչինչ չէր կերել՝ շրթունքները անձեռոցիկով սրբեց:
Այդ ընթացքում Ասյան սեղանի անկյունից հետևում էր կնոջը, բայց' հավանություն չտվող հայացքով: Չսիրեց այդ կնոջը: Ամեն անգամ, երբ որևէ կնոջ էր հանդիպում, երկու բան էր անում, կամ սպասում էր, մինչև նա իրեն ատի, կամ էլ առանց սպասելու միանգամից ատում էր նրան: Երկրորդն ընտրեց:
Հենվեց թիկնակին և բաժակն առնելով ափերի մեջ սկսեց զննել ներսի հեղուկը: Անգամ խոսելիս հայացքը բաժակից չկտրեց:
-Իրականում եթե մտածենք, թե տատուի արվեստը որքան հին է,- սկսեց Ասյան, բայց նախադասությունը կիսատ թողնելով' այլ նախադասություն սկսեց:- 1990-ականների սկզբներին հնագետներն Ալպերում շատ լավ պահպանված դիակ են գտնում: 5000 տարեկան: Վրան հիսունյոթ տատու է լինում: Ամենահին տատուները:
-Իսկապե՞ս,- ասաց Արմանուշը:- Հետաքրքիր է՝ այդ ժամանակ ինչ պատկերներ են արել:
-Հիմնականում կենդանիներ են պատկերել, տոտեմներ... հավանաբար' ավանակ, եղջերու, բու, քարայծ... և օձ, վստահ եմ, օձի պահանջ միշտ եղել է:
-Վայ, 5000 տարեկան,- զարմացած ասաց Ծայրահեղ Ազգայնական Ֆիլմերի Ոչ Ազգայնական Սցենարիստի ընկերուհին:
-Բայց չեմ կարծում, որ պորտի վրա տատու են ունեցել,- ծոր տալով ասաց սցենարիստը: Բոլորը ծիծաղեցին: Համբուրվեցին:
Դրսում, կարծես մայթին նետված' մի քանի սեղան կար: Մի տխուր զույգ էր նստել սեղաններից մեկի մոտ, մյուսի մոտ մի լարված զույգ կար. լուրջ, մտածկոտ, անհանգիստ բուրժուական դեմքեր: Արմանուշը նրանց նմանեցրեց Ֆիցջերալդի վեպերի հերոսներից մեկին:
-Չգիտես ինչու, տատուն օրիգինալության, կրեատիվության, հատկապես ժամանակակից լինելու հետ ենք կապում: Իրականում պորտի շուրջ տատու անելն ամենահին ավանդույթներից է: Եթե հիշում եք, 19-րդ դարի վերջում մի խումբ արևմտյան հնէաբաններ

219


մումիա գտան: Եգիպտական արքայադստեր մումիա: Անունն Ամունեթ էր, ու նա հսկայական տատու ուներ: Գիտե՞ք որտեղ,- ասաց Ասյան՝ նայելով սցենարիստի աչքերի մեջ:- Պորտի շուրջը:
Այսքան տեղեկացված լինելուց զարմացած Ծայրահեղ Ազգայնական Ֆիլմերի Ոչ Ազգայնական Սցենարիստն աչքերը կկոցեց: Նրա չափ տպավորված նոր ընկերուհին հարցրեց.
֊ Այդ ամենը որտեղի՞ց գիտես:
-Մայրը տատուով է զբաղվում,- միջամտեց Հարբեցող Ծաղրանկարիչը՝ առանց աչքն Ասյայից կտրելու:
Ցանկացավ համբուրել նրա կարմիր շուրթերը: Քանի որ չէր կարող, անձայն մի գավաթ գարեջուր էլ վերցրեց: Այդ ընթացքում Ասյայի տրամադրությունը լրիվ փոխվեց, պատրաստվում էր հարձակվել Ծայրահեղ Ազգայնական Ֆիլմերի Ոչ Ազգայնական Սցենարիստի ընկերուհու վրա: Դեմքի սարսափազդու արտահայտությամբ առաջ թեքվեց ու ասաց.
-Պարզապես տատուն կարող է շատ վտանգավոր լինել:- Որպեսզի «վտանգ» բառն ուժեղ ազդի, մի քանի վայրկյան լռեց:- Տատոփ գործիքները պետք է լավ վարակազերծվեն, բայց դա չի նշանակում, որ վարակվելու վտանգը հարյուր տոկոսով անցնում է: Եթե հաշվի առնենք, որ տատոփ ամենատարածված ձևերից մեկն ասեղով մաշկի տակ թանաք ներարկելն է, ապա սա լուրջ խնդիր է...
Այնքան վատ խոսեց ասեղների մասին, որ սեղանի շուրջ բոլորն անհանգստացան: Միայն Հարբեցող Ծաղրանկարիչն էր փայլող աչքերով հետևում այդ խաղին, վայելում էր:
-Ասեղը մի վայրկյանում 3000 անգամ մաշկի տակ է մտնում.-շարունակեց Ասյան. Տուփից մի ծխախոտ հանելով և նորից տեղը դնելով' ցույց տվեց շարժումը, հետո վառեց:
Ծայրահեղ Ազգայնական Ֆիլմերի Ոչ Ազգայնական Սցենարիստի ընկերուհին ուզեց ծիծաղել այդ սեքսուալ շարժման վրա, բայց Ասյայի աչքերում դառնություն տեսնելով' հրաժարվեց այդ մտքից:
-Արյան վարակում կամ հեպատիտ կարող եք ունենալ: Այդքան մահացու հիվանդություններից միայն երկուսը: Տատոփ ամեն

220


փուլում պետք է նոր ստերիլ տոպրակ բացվի, պետք է ձեռքերը տաք ջրով ու օճառով, ստերիլ հեղուկներով լվանալ, պետք է բժշկական ձեռնոց կրել: Իրականում այդպես պիտի լինի, բայց դե ո՞վ է այդքան նեղություն տալիս իրեն:
-Բայց իմ գնացած տեղում ամեն ինչին ուշադրություն էին դարձնում, ասեղներն էլ նոր էին,- Ծայրահեղ Ազգայնական Ֆիլմերի Ոչ Ազգայնական Սցենարիստի ընկերուհին փորձեց պաշտպանվել միազարկ կրակոցներից: Սա թուրքերեն ասաց:
Ասյան հանգիստ ձայնով անգլերեն շարունակեց:
-Շատ լավ է: Ցավոք սրտի, դա բավական չէ: Իսկ թանա՞քը: Միայն ասեղները չէ, որ պետք է փոխել, այլև թանաքը, գիտե՞ս: Ամեն սեանսի համար, ամեն հաճախորդի համար պետք է նոր թանաք օգտագործել:
-Թանա՞ք,- կմկմաց աղջիկը:
-Իհարկե,- ինքնավստահ ասաց Ասյան:- Տատոփց հետո միայն թանաքի պատճառով են վարակիչ հիվանդություններ առաջանում: Դրանցից ամենատարածվածը Staphylococcus aureus-ն է: Ինչ ափսոս, որ շատ արագ է տարածվում, սրտի համար վտանգավոր է,֊ ավելացրեց նա' հոնքերը կիտելով:
Ծայրահեղ Ազգայնական Ֆիլմերի Ոչ Ազգայնական Սցենարիստի ընկերուհին, չնայած փորձում էր սառնասրտություն ցուցաբերել, լրիվ գունատվել էր: Հենց այդ պահին նրա վարդագույն հեռախոսը սկսեց զանգել, բայց նա ուշադրություն չդարձրեց:
-Գնալուց առաջ բժշկի հետ խորհրղակցե՞լ ես,- կեղծ հոգատարությամբ հարցրեց Ասյան:
-Ոչ,- ասաց նա: Վշտացել էր, աչքերի տակ նոր գծեր էին հայտնվել:
-Իսկապե՞ս: Աստվա՜ծ իմ: Դե լավ, շատ մի մտածիր - ասաց Ասյան' տարածելով ձեռքերը:- Աստված տա, վատ բան չլինի:
Հարբեցող Ծաղրանկարիչն ու Արմանուշը Ասյայի ագրեսիվ զրույցի վրա թաքուն ծիծաղեցին, բայց մյուսները ոչինչ չասացին: Հարբեցող Ծաղրանկարիչը որոշել էր մասնակցել խաղին և դեմքի չար արտահայտությամբ հարցրեց.

221


-Բայց եթե ուզի, կարող է, չէ՞, տատուն մաքրել: Մաքրելը հնարավոր է, չէ՞:
-Հնարավոր է,- ասաց Ասյան՝ փորձելով ստացած փոխանցումը վերածել գոլի:- Բայց շատ ցավոտ գործընթաց է: Երեք Մետտոդից մեկը կարող ես ընտրել: Վիրահատություն, լազերային բուժում և մաշկահանում:
Այդ ասելուց հետո մի նուշ վերցրեց ու կեղևը մաքրեց: Սեղանի շուրջ բոլորը, անգամ Արմանուշը, սարսափով նայեցին նուշին: Հանդիսատեսի ռեակցիայից գոհ՝ Ասյան նուշը հանգիստ ծամեց:
-Ես անձամբ երրորդը խորհուրդ չէի տա: Մյուսներն էլ դրանից լավ չեն: Պետք է շատ-շատ լավ մաշկաբան կամ կոսմետիկ վիրաբույժ գտնես: Ահագին թանկ է, բայց դե ինչ անես: Ամեն վիրահատությանը մի փեշ փող ես տալու, մի անգամով էլ չես պրծնի: Տատոփց հետո էլ երևացող հետք է մնալու, մաշկի գույնի տարբերությունն էլ է կարևոր: Դրանից ազատվելու համար մի կոսմետիկ վիրահատություն էլ պետք է ունենաս: Ու նորից' առանց հարյուր տոկոս երաշխիքի:
-Վայ չեմ հավատում,- աչքերը կլորացնելով' ասաց Ծայրահեղ Ազգայնական Ֆիլմերի Ոչ Ազգայնական Սցենարիստի ընկերուհին: Արմանուշն Ասյայի դաժանության վրա չծիծաղելու համար ինքն իրեն կսմթեց:
-Լավ, հերիք է տխրենք, ինչի՞ չենք խմում,- միջամտեց Հարբեցող Ծաղրանկարչի Կյանքի հետ Անհաշտ կինը:- Խմելու համար Պարոն Մատների Ծայրերից ավելի լավ առիթ կա՞: Ի՞նչ էր անունը: Կեկկե՞:
-Կեկկետի - ուղղեց Ասյան՝ անիծելով այն օրը, երբ հարբած լինելով՝ խմբին բալետի պատմություններ արեց:
-Այո՜, այո՜, Կեկկետի,- քրքջաց Անհավանական Անտաղանդ Բանաստեղծը և բացատրեց Արմանուշին:- Գիտեի՞ր, որ եթե նա չլիներ, բալետի պարողները մատների ծայրերին չէին կարողանա կանգնել:
-Տեսնես ինչի՞,- ավելացրեց մեկը: Հետո բոլորը ծիծաղեցին:
Երբ մթնոլորտը խաղաղվեց, Անհավանական Անտաղանդ Բանաստեղծը սրճարանի սովորական աղմուկի մեջ ասաց.
-Դե, Արմանո՜ւշ, պատմիր տեսնենք որտեղի՞ց ես:

222


-Իրականում էմի անունն Արմանուշի կրճատ ձևն է- միջամտեց Ասյան. երևում էր, որ դեռ սադրելու տրամադրություն ունի:֊ Որովհետև Արմանուշն ամերիկահայ է:
«Հայ» բառը Կաֆե Կունդերայում ոչ ոքի չզարմացրեց, բայց «ամերիկահայ»-ն այլ էր: «Թուրքահայ» նշանակում է «մերոնքական» լինել, լրիվ հայ լինելն էլ խնդիր չէ, լրիվ թուրք լինելն էլ է նման մի բան` նույն մշակույթից, նույն խմորից, նույն կտորից լինել: Բայց «ամերիկահայ» լինելը նշանակում էր սփյուռքում ուղեղի լվացում անցած լինել և ատել թուրքերին: Բոլորը Արմանուշին նայեցին: Հայացքներում կասկածանք ու հետաքրքասիրություն կար: Նրան այնպես նայեցին, ինչպես դրսից զարդարված, բայց ներսում պայթուցիկ ունեցող տուփի: Արմանուշը հասունացող քննադատությունների դեմ վեր քաշեց ուսերը, սակայն Կաֆե Կունդերայի ստատիկ խումբն այնպես էր ներծծվել այդ դանդաղաշարժ օդով, որ շատ արագ դադարեցին մտածել այդ թեմայի շուրջ:
Սակայն Ասյան թույլ չտվեց, որ թեման այդքանով փակվի:
-Արմանուշի ընտանիքը Ստամբուլից է,- նուշ ուտելով` ասաց նա:- 1915 թվականին տարբեր դժբախտությունների են հանդիպել... շատերը աքսորի ժամանակ են մահացել, սովից, հոգնածությունից, բռնությունից...
Լռություն տիրեց: Ոչ մի հարց, ոչ մի մեկնաբանություն: Ասյան Հարբեցող Ծաղրանկարչի լարված հայացքի ներքո շարունակեց.
-Բայց Մեծ պապիկն այդ ամենից առաջ է մահացել, միայն...,-Ասյան ասաց` Արմանուշին նայելով, բայց հաջորդ խոսքն ուղղված էր խմբի անդամներին,- մտավորական լինելու համար:
Հանգիստ խմեց գինին:
-Որպեսզի համայնքը մնա առանց ղեկավարող ուղեղների` առաջինը հայ մտավորականներն են սպանվել 1915 թվականին:
Լռությունը երկար չտևեց:
-Այդպիսի բան չի եղել,- գլուխն արագ-արագ թափահարելով` ասաց Ծայրահեղ Ազգայնական Ֆիլմերի Ոչ Ազգայնական Սցենարիստը:- Երբեք նման բան չենք լսել:- Թանձր ծուխ թողեց ծխամուրճից

223


ու ծխի միջից նայեց Արմանուշի աչքերին: Ձայնն իջավ ու նմանվեց սրտամոտ շշնջոցի:
-Շատ տխրեցի ընտանիքիդ համար, ցավակցամ եմ: Բայց այդ ժամանակ պատերազմ էր: Երկու կողմում էլ զոհեր են եղել: Գիտե՞ս հայ ապստամբները քանի թուրք են սպանել: Երբևէ մտածե՞լ ես պատմության մյուս կողմի մասին: Վստահ եմ, որ` ոչ: Իսկ դառնություն կրած թուրք ընտանիքների մասին ի՞նչ կասես: Իրադարձությունները շատ ողբերգական են, բայց պետք է հասկանանք, որ 1915 և 2000 թվականները նույն բանը չեն: Այն ժամանակ ամեն ինչ այլ է եղել: Թուրքական պետություն անգամ չի եղել, Օսմանյան կայսրություն էր: Դա աշխարհիկացումից առաջ եղած շրջան է, դրանից առաջ եղած ողբերգություններ...
Արմանուշն այնպես էր սեղմել շուրթերը, որ գունատվել էին: Այնքան հակափաստարկներ ուներ, որ չգիտեր որից սկսի: Երանի Պարոնն էլ այստեղ լիներ և այս ամենը տեսներ:
Մինչ Արմանուշը մտածում էր, թե որ քայլն է ամենաճիշտը. Ասյայի միջամտությունը լցրեց այդ պարապը:
-Աստվա՜ծ իմ, ես էլ այսքսւն ժամանակ կարծում էի, որ դու ազգայնական չես:
-Էլի որ ազգայնական չեմ, - ընդդիմացավ Ծայրահեղ Ազգայնական Ֆիլմերի Ոչ Ազգայնական Սցենարիստը ձայնը մի քանի օկտավա բաձրացնելով: Նյարդայնացած շփեց մորուքը:- Բայց պատմական իրադարձությունները ցանկացած անիմաստությունից գերադասում եմ:
Ասյան ու Արմանուշը նայեցին իրար: Այդ կարճ ժամանակահատվածում մատուցողը եկավ և գինու դատարկ սափորը վերցնելով` տեղը նորը դրեց:
-Հայ երիտասարդների ուղեղը լվացած է,- հարձակվեց սցենարիստի նոր ընկերուհին և' սիրելիին աջակցելու, և' անուղղակիորեն քիչ առաջվա տատուի թեմայի վրեժը լուծելու համար:
-Որտեղի՞ց գիտես: Գուցե քո՞ ուղեղն է լվացած,- ասաց Արմանուշը` առանց զայրանալու` հատիկ-հատիկ:

224


-Իսկապես, որտեղից գիտե՞ս,-զայրացած և արագ արձագանքեց Ասյան:- 1915-ի մասին ի՞նչ գիտենք: Այդ թեմայի շուրջ քանի՞ գիրք ես կարդացել: Քանի՞ հակադիր միտք ես համեմատել: Ո՞ր ոաումնասիրությունները, ո՞ր փաստաթղթերն ես կարդացել... գրազ գանք, այս թեմայի շուրջ ոչինչ չես կարդացել: Բայց շատ ինքնավստահ ես: Ինչ տալիս են, հալած յուղի տեղ չե՞նք ընդունում: Ամեն օր կաթիլային պաշտոնական պատմություն ես ստանում:
-Համաձայն եմ, կապիտալիստական սպառողական հասարակությունը թմրեցնում է մեր զգացմունքները, մթագնում երևակայությունը,- միջամտեց Անհավանական Անտաղանդ Բանաստեղծը:-Այս համակարգն է պատասխանատու աշխարհի անզգայացման համար: Բայց մեզ ոչ թե պատմությունը, այլ բանաստեղծությունը կարող է փրկել:
-Տես, Ա'սյա,- ասաց Ծայրահեղ Ազգայնական Ֆիլմերի Ոչ Ազգայնական Սցենարիստը:- Ի տարբերություն Թուրքիայում շատերի` մասնագիտության բերումով այս ոլորտում շատ ոաումնասիրություն եմ կատարել: Պատմական ֆիլմերի համար սցենար եմ գրում: Անընդհատ պատմություն եմ կարդում: Այսինքն` այսպես չեմ խոսում այն պատճառով, որ ուրիշներից եմ լսել կամ ինձ սխալ տեղեկություն են տվել: Ընդհակառակը, խոսում եմ որպես մանրամասն ոաումնասիրություն կատարած մարդ:- Դադար առավ ու մի կում գինի խմեց:-Հայերի պնդումները հիմնված են չափազանցության և խեղաթյուրման վրա: Լավ, էլի՜, ոմանք անգամ ասում են, որ երկու միլիոն հայ է սպանվել: Խելքը գլխին ոչ մի պատմաբան սա լուրջ չի ընդունի:
-Ըստ իս` մի հոգի էլ սպանվի, արդեն շատ է,- պնդեց Ասյան:
Մատուցողը` ձեռքին նոր սափոր և դեմքի անհանգիստ արտահայտությամբ, կրկին երևաց: Հարբեցող Ծաղրանկարչին «Շարունակելո՞ւ եք» ասելու պես մի նշան արեց: Նա էլ մատը բարձրացնելով` «Իհարկե» նշանը ցույց տվեց: Քանի որ խոսք էր տվել երեք գարեջրից ավել չխմել, հիմա անցավ գինուն:
-Քեզ մի բան ասեմ, Ասյա',- բաժակը լցնելով` ասաց Ծայրահեղ Ազգայնական Ֆիլմերի Ոչ Ազգայնական Սցենարիստը:- Հայտնի

225


Սալեմի վհուկների դատավարությունը գիտես, չէ՞: Այնտեղ հետաքրքիրն այն էր, որ վհուկության մեջ մեղադրվող բոլոր կանայք նույն խոստովանություններն են արել, նույն ախտանշաններն են ցույց տվել, անգամ նույն պահին նոպաներ են ունեցել և ուշաթափվել են... Սո՞ւտ էին ասում: Ո՛չ: Դերասանությո՞ւն էին անում: Ո՛չ: Լա՛վ ի՞նչն էր այդ նմանության պատճառը: Հասարակական հիստերիայով էին տառապում:
-Դա ի՞նչ է նշանակում,- հարցրեց Արմանուշը հանգստությունը պահպանելով:
-Այո՛, դա ի՞նչ է նշանակում,- ագրեսիվ ասաց Ասյան:
-Այն է նշանակում, աղջիկներ,- ասաց սցենարիստը, շրթունքներին հոգնած ժպիտ երևաց:- Որ եթե հասարակական հիստերիա կա, հասարակական հիշողություն էլ կա: Չեմ ասում, որ հայերը հիստերիկ են, սխալ չհասկանաք: Միայն հասարակությունների առանձին անդամների հավատը, ըմբռնումը, հատկապես մարմնական ռեակցիաները ուղղորդելու կարողություն ունեցող գիտական փաստ: Երբ մի պատմությունն անընդհատ լսում ես, յուրացնում ես: Երբ յուրացնում ես, այդ պատմությունը դադարում է պատմություն լինելուց: Իրականություն է դառնում, քո իրականությունը: Պետք է ատամներդ սեղմած պայքարես, ասես դա քո իրականությունն է: Դրա համար են քսան տարեկան ամերիկահայերը իրենց պապերի ու տատերի արած պատմություններն այսքան ցավոտ ընդունում: Ժամանակի ընթացքում սառած պատմություն:
-Կախարդված լինելու պես մի բան է,֊ ասաց Անսահման Անտաղանդ Բանաստեղծը, բայց ոչ ոք թույլ չտվեց, որ շարունակի:
Ասյան թիկնակին հենվելով՝ ծխախոտի ծուխը փչելուց հետո սկսեց խոսել.
-Գիտե՞ս հասարակական հիստերիան ինչն է. մինչ օրս գրի առած քո այդ պիղծ սցենարները, «Առյուծասիրտ Թեմուրի» բոլոր սերիաները... ի՜նչ հերոս: Կարծես մեզ պակասում են ազգային հերոսները: Հիմար բյուզանդացիների դեմ պայքարող, մի արկածից մյուսին անցնող, հերկուլեսի չափերի, ուժեղ թուրք տղամարդ: Ոչ թուրք տղամարդիկ էլ

226


բոլորը կամ բռնաբարող են, կամ բռնապետ, կամ էլ պայմաններից է կախված: Ոչ թուրք բոլոր կանայք առաջին պատահածի հետ քնում են: Եթե հանկարծ պատահի, որ մեկը մի փոքր ողջամտություն ցուցաբերի, ուրեմն կպարզվի, որ թուրք է: Սա ի՞նչ քարոզ է: Ահա սրան եմ ես հիստերիա ասում: Հենց միլիոնավոր մարդիկ յուրացնում են այս հիմար ուղերձները, հասարակությունն ընկնում է հիստերիայի մեջ:
Այս անգամ Թաքուն Գեյ Լրագրողը միջամտեց.
-Ճիշտ է ասում Ասյան: Դու միայն ծաղրում ես թշնամու կանանց, իսկ ստեղծածդ կոպիտ ու բռնակալ մաչոյոտ թուրք հերոսները միայն նահապետականության արտահայտություն են...
-Լսեք, ձեզ այսօր ինչ է եղել,- հարցրեց Ծայրահեղ Ազգայնական Ֆիլմերի Ոչ Ազգայնական Սցենարիստը` ներքևի շրթունքը դողացնելով:- Գիտեք, որ այդ հիմարություններին չեմ հավատում: Կարիք չկա, որ ասեմ, թե այդ ֆիլմերը միայն ժամանցի համար են:-Օգնություն սպասելով` հերթով նայեց բոլորին:
Արմանուշն ամեն ինչ արեց ճնշող տրամադրությունը փոխելու համար: Պարոն Բաղադասարյանը հավատում էր, որ ուժը ոչ մեկին օգուտ չի տա:
-Այս նկարը,- ասաց նա` պատը ցույց տալով:- Այս նարնջագույն շրջանակով նկարը Արիզոնայից է: Երբ փոքր էի, մայրիկիս հետ հաճախ էինք անցնում այդ ճանապարհով:
-Արիզոնա,- մրթմրթաց Անհավանական Անտաղանդ Բանաստեղծը ու խոր շունչ քաշեց, ասես այդ անունը նրա համար ուտոպիական կղզի էր, Շանգրի-լա:
Սակայն Ասյան չէր ուզում փակել թեման:
-Բայց քո դեպքում շատ վատ է: Երանի քո արած գործին հավատայիր: Եթե մի քիչ հավատ ունենայիր, հայացքներդ կքննադատեի, բայց անկեղծությունդ` ոչ: Այդ սցենարներդ զանգվածների համար ես գրում: Գրում ես, գին ես պայմանավորվում, կիլոյով փող ես առնում: Հետո գալիս ես այստեղ, մտավորականների այս սրճարանում կերպարանքդ փոխում ես, միանում ես մեզ ու ֆիլմերը ծաղրում: Երկերեսանիությունը գաղտնիքներիցդ մեկն է երևի:

227


Սցենարիստի դեմքն այլայլվեց:
- Դու ո՞վ ես, որ ինձ հետ երկերեսանիությունից կամ կրկնակի ինքնությունից ես խոսում, Բի՛ճ Օրիորդ: Ինձ կպչելու փոխարեն գնա ուրիշ թեմա գտիր:
Ասաց ու ձեռքը տարավ գինու բաժակին: Սակայն նեղություն կրելու կարիք չկար, որովհետև հենց այդ պահին մի գինու բաժակ թռավ նրա կողմը. Հարբեցող Ծաղրանկարիչը գինու բաժակը թափով շպրտեց սցենարիստի վրա: Բայց նշանակետին չհասավ: Բաժակը խփվեց պատի շրջանակին, գինին թափվեց: Անհաջող հարված կատարած Հարբեցող Ծաղրանկարիչը ձեռքերը շփեց: Չնայած Հարբեցող Ծաղրանկարչի կես չափին լինելուն ու նրա չափ հարբած չլինելուն` Ծայրահեղ Ազգայնական Ֆիլմերի Ոչ Ազգայնական Սցենարիստը կարողացավ խույս տալ առաջին հարվածից և անմիջապես անկյուն մտավ: Այնտեղ հասնելուն պես, արդեն վստահ, որ ապահով է, խոր շունչ քաշեց:
Մոտեցող հարվածը չտեսավ:
Թաքուն Գեյ Լրագրողը վեր կացավ աթոռից ու օգնության վազեց Հարբեցող Ծաղրանկարչին: Սափորը ջարդեց սցենարիստի գլխին: Սցենարիստն անմիջապես տապալվեց գետնին, քունքից արյուն հոսեց: Եթե արյուն չգար, չէր հավատա, որ իրեն խփել են: Աչքերը կկոցելով` նախ զարմացած նայեց դեմքերին, հետո մի անհայտ կետի: Բայց Կաֆե Կունդերայում, ի վերջո, կյանքի ռիթմը երբեք չի փոխվում, անշարժության և անգործության վրա հիմնված հոգնած, մտավորական սրճարան է: Հարբած կռիվների տեղ չէ: Դեռ սցենարիստի գլխից արյունը հոսում էր. երբ սրճարանում բոլորը վերադարձան կռվից առաջվա իրենց գործերին: Մեկը մռայլվում էր, մեկը գինի կամ սուրճ խմելով` զրույց անում, մեկն էլ խորացած նայում էր պատերի նկարներին:

228


Տասնմեկ




ԾԻՐԱՆԻ ՉԻՐ


Գրեթե արևածագ էր, գիշերվա ու ցերեկվա այդ խորհրդավոր շեմին հասնելուն քիչ էր մնացել: Դեռ հնարավոր էր մխիթարանք գտնել երազների մեջ, բայց դրանք նորից կառուցելու համար արդեն շատ ուշ էր: Եթե անծայրածիր երկինքը, ինչպես պատմում են, յոթ հարկանի է և յոթ գաղտնիք ունի, ապա պետք է որ նրա յոթերորդ հարկում մի աչք լինի, վերևից բոլորին հետևող Երկնային Աչք, որը երկար ժամանակ հետևում է` Ստամբուլ քաղաքում ով ինչ է անում փակ դռների հետևում, ով ինչ մեղք է գործում: Հենց այդ պահին երևում է քաղաքի ուրվագիծը նարնջագույն, կարմիր ու դեղին գույների մեջ: Այս քաղաքը նմանվում է կայծերի փնջի: Այս փայլուն քարտեզի յուրաքանչյուր կետն այդ ժամին արթուն մարդու վառած լամպի նման է: Երկնային Աչքն իր բարձրությունից տեսնում է բոլոր վառված լամպերը, որոնք համահունչ սկսում են վառվել-մարել. կարծես Աստծուն թաքուն գաղտնագրված հաղորդագրություն են ուղարկում: Կարծես քաոսի մեջ մի ներդաշնակություն կար: Այս ու այն կողմ ցրված լույսերից բացի, Ստամբուլը դեռ մթության մեջ էր: Հին թաղամասերի խոտոր փողոցներում շարված տներում, փոսերի մեջ կառուցված հետնախորշերի տներում, ներմուծվող ապրանքներ ծախող նպարավաճառների հարուստ թաղամասերի ժամանակակից բնակարաններում, քաղաքից դուրս փախչողների շքեղ թաղամասերում ամեն ինչ խոր քնի մեջ էր: Իհարկե, բացի ոմանցից:
Որոշ ստամբուլցիներ, ինչպես միշտ, մյուսներից շուտ էին արթնացել: Օրինակ` քաղաքի իմամները' երիտասարդ, թե ծեր, ծորացող, թե խզված ձայնով' մի քանի մզկիթների իմամներ վաղ էին

229


արթնացել, որ հավատացյալներին նամազի կանչեն: Հետո` սիմիթչիները: Նրանք էլ ամբողջ օրը վաճառելիք կլոր սիմիթները վերցնելու համար գնում էին թոնրատուն: Այս պատճառով հացթուխներն էլ էին արթուն: Մեծ մասը աշխատանքից առաջ մեկ-երկու ժամ էին քնում, ոմանք չէին քնում: Առանց բացառության ամեն օր հացթուխները թոնիրը կեսգիշերին էին վառում, այդպիսով` մինչև արևածագ քաղաքի թոնիրները լցվում էին հացի անուշ բույրով: Մաքրություն անող կանայք էլ են արթուն: Ոմանք աշխույժ ու արագաշարժ, ոմանք ծույլ ու դժկամ` տարբեր տարիքի կանայք էին, որ ամբողջ օրը շքեղ տներ մաքրելու համար ամենաքիչը երկու-երեք ավտոբուս պիտի փոխեին ու վաղ էին արթնանում: Նրանք այլ աշխարհ էին գնում: Հարուստ կանայք միշտ շպարվում էին ու երբեք իրենց տարիքը ցույց չէին տալիս: Ի տարբերություն մաքրություն անող կանանց ամուսինների` արվարձանների կանանց ամուսինները միշտ զբաղված, զարմանալու չափ քաղաքավարի ու նուրբ էին: Այդ թաղամասերում ժամանակը պակասություն չէր անում: Մարդիկ այն տաք ջրի պես առատ ու հանգիստ օգտագործում էին: Մաքրություն անող կանայք չէին դադարում զարմանալ այդ թաղամասերի կանանց վրա, ովքեր առավոտ-երեկո ցնցուղ կամ փրփուրով ու կաթով լոգանք էին ընդունում:
Իմամներ, սիմիթչիներ, հացթուխներ, մաքրություն անողներ, գողեր, աղբահավաքներ և աղբ փնտրողներ, տնանկներ, մարմնավաճառներ, կավատներ, ակումբներում գիշերային հերթապահությունն ավարտած հսկիչներ, պարուհիներ, տաքսիստներ, քաղաքը լքողներ և արդեն լքածներ, պատերին կոչեր գրելու համար փողոց դուրս եկած աջակողմյաններ ու ձախակողմյաններ... Այս վաղ արթնացողներից բացի, մնացած Ստամբուլը դեռ խոր քնի մեջ էր: Արդեն արևածագ էր: Քաղաքը ժելեի նման էր այդ պահին' կիսահեղուկ, կիսաչոր:
Հավանաբար Երկնքի Աչքի համար Քւսզանջըների ընտանիքը գիշերվա ստվերների մեջ նման էր փայլող գնդի: Այդ մեծ, հին տան սենյակների մեծ մասում մութ էր ու լռություն, բայց մի քանիսը լուսավոր էին: Վաղ արթնացողներն այդ սենյակներում էին:

230


Քազանջըների տանը արթուններից մեկը Արմանուշն էր: «Անուշի ծառի» անդամներին նախորդ օրվա ապշեցուցիչ իրադարձությունը պատմելու համար վաղ արթնացավ և անմիջապես միացրեց ինտերնետը: Նրանց պատմեց Ստամբուլի բոհեմի մասին, հետո Կաֆե Կունդերայում հանդիպած յուրաքանչյուր կերպարի և կռվի մասին հակիրճ պատմեց: Այժմ նրանց համար նկարագրում էր Հարբեցող Ծաղրանկարչին` ավելացնելով գինու բաժակի նոր գործառույթը:
-Ծաղրանկարիչը զվարճալի է երևամ,- գրեց Հակաղավուրման:- Ասացիր, որ քաղաքական գործիչներին պինգվինի տեսքով նկարելու համար կարող է բանտ ընկնի, չէ՞: Վա՜ա՜ա՜յ: Հումորը Թուրքիայում լուրջ են ընդունում:
-Իսկապես դեմք է երևում,- նրան միացավ Լեյդի Սիրամարգը:-Մի քիչ էլ պատմիր:
Բայց ինչպես Երևում է, նրանցից մեկն իրադարձությունը լրիվ այլ տեսանկյանից էր մեկնաբանում.
-Մի քիչ չե՞ս չափազանցնում: Ո՛չ նա, ո՛չ էլ էժան սրճարանի մյուս մարդիկ հետաքրքիր հատկանիշներ չունեն: Չե՞ք տեսնում, բոլորը Ստամբուլի բոհեմական, ավանգարդային արվեստագետների շրջանակից են: Ամբողջ աշխարհը, բայց ավելի շատ իրենց սեփական երկիրն ատող երրորդ աշխարհի էլիտա,- մեջ ընկավ Պարոն Բաղդասարյանի կոպիտ նամակը:
Արմանուշը ցնցվելով` շուրջը նայելու կարիք զգաց: Կարծես ուզում էր վստահ լինել, որ համակարգչի էկրանին ոչ ոք չի հետևում:
Բայց քնկոտ Ասյան մուշ-մուշ քնած էր սենյակի մյուս կողմում` Հինգերորդ Սուլթանը ոտքերի տակ կծկված, ականջներին` ականջակալ, ձեռքին բացված գիրք' 《Հավերժության վկայություն》, էմմանուել Լեվինաս: Ասյայի անկողնու կողքին ձայներիզի տուփ կար' Ջոնի Քեշը, ամբողջովին սև հագած, մոխրագույն, տխուր երկնքի տակ ուղիղ կանգնած, մի կողքին կատու, մյուս կողքին' շուն, իմաստուն նայում էր շրջանակից դուրս մի կետի: Ասյան ձայնարկիչը դրել էր անընդմեջ նվագի ռեժիմի վրա: Այս տեսանկյունից էլ էր մորը նման.

231


ամեն տեսակ աղմուկի պատրաստ էր, բայց լռության դեմ չէր կարողանում պայքարել:
Արմանուշը նստած տեղից չէր հասկանում երգի բառերը, բայց լսում էր ռիթմը: Ականջակալներից տարածվող Քեշի բարիտոնը, ինչպես և ներսի ու դրսի հակասական ձայները լսելը դուր էր գալիս նրան: Հեռու մզկիթներից արձագանքող առավոտյան էզանը, մոտերքում «ՔՈԻՐԴ ԵՍ, ՔՐԴԵՐԵՆ ԽՈՍԻՐ, ՄԻ' ՁՈՒԼՎԻՐ» գրությունը դեռևս չավարտած մի խմբի քշող ոստիկանության մեքենայի շչակը, նպարեղենի խանութի դիմաց կաթ լցնող կաթնավաճառի ձայները, Հինգերորդ Սուլթանի և Ասյայի զարմանալի համահունչ շնչառությունը. անհասկանալի էր, թե ձայների այդ խառնաշփոթի մեջ որն ումն էր: Պարոն Բաղդասարյանին ամենապատշաճ պատասխանը փնտրող Արմանուշի մատների ծայրերի՝ ստեղնաշարին հպվելու ձայնը... Լույսը բացվեց: Չնայած քիչ էր քնել, Արմանուշն իրեն թեթևացած էր զգում, քունը հաղթահարելու զգացումն էր: Ներքևում' ձախ կողմի անկյունում, Գյուլսում տատիկի սենյակն էր: Հիմա քնած էր, երազ էր տեսնում: Նախկին կյանքում գուցե և Իվան Ահեղն է եղել: Նրա կոպտությունն իր պատճառներն ուներ: Ինչպես բոլորը, այնպես էլ տատիկը ժամանակի ընթացքում հնացած պատմություն ուներ: Էգեյան ծովի ափին, շատ գեղեցիկ, բայց աղքատ փոքրիկ գյուղաքաղաքում է մեծացել: Իրենցից ավելի հարուստ, ավելի քաղաքաբնակ, բայց հաստատ ավելի դժբախտ Քազանջըների ընտանիք է հարս եկել: Նրան անհանգստացնում էր, որ զգացմունքային և հիվանդությունների հակված գյուղի աղջիկ հարս է եկել մի տուն, որտեղ տղամարդիկ շուտ են մահանում և ադամանդի պես թանկարժեք են համարվում: Հանկարծակի զգաց տղա երեխա ունենալու պարտավորվածությունը: Ինչքան շատ տղա ունենա, այնքան լավ, որովհետև հայտնի չէ, թե նրանք որքան կապրեն... Սակայն մեկը մյուսի հետևից աղջիկներ ունեցավ' «Վա՜յ ինձ, մի աղջիկ էլ, վա՜յ ինձ, մի աղջիկ էլ, վա՜յ ինձ, մի աղջիկ էլ»: Բացի այդ, ամեն ծնունդի հետ տեսնում էր, թե ամուսինը որքան է հեռանում իրենից:

232


Լևենտ Քազանջըն կնոջն ու երեխաներին կարգուկանոն թելադրելու համար անգամ գոտու Մետտոդին դիմող բռի մարդ էր: «Մի տղա, եթե Աստված մի տղա նվիրի, ամեն ինչ լավ կլինի...»: Մեկը մյուսի հետևից' երեք աղջիկ, հետո հրաշք' չորրորդ երեխան վերջապես տղա էր: Հուսալով, որ բախտները կբերի, մի անգամ էլ փորձեցին երեխա ունենալ, բայց աղջիկ ծնվեց: Դե լավ, Մուսթաֆան էլ հերիք էր: Նա կարող էր շարունակել տոհմը: Աղջիկներից գերադասվող, ուզածդ կամակորությունն անող, երես առած Մուսթաֆա... հետո երաժշտությունն անջատվում է, ու երազն ավարտվում. Մուսթաֆան մեկնում է ԱՄՆ և այլևս չի վերադառնում:
Գյուլսում տատիկը երբևիցե պատասխան սեր չգտած կին է, ոչ թե դանդաղ, այլ անմիջապես ծերացած կին, կուսությունից ծերության մի ցատկ կատարած, երբեք միջին տարիք չունեցած կին: Իրեն ամբողջությամբ նվիրել էր միակ որդուն, աղջիկներին երբեք հաշվի չէր առել և նրան էր երկրպագել, կյանքի զրկանքների դեմ մխիթարանքը որդու մեջ էր փնտրել: Բայց Մասթաֆայի Արիզոնա գնալուց հետո մնացին միայն կանոնավոր ուղարկվող բացիկներն ու երկտող նամակները: Երբեք ընտանիքին տեսակցելու համար Ստամբուլ չվերադարձավ: Գյուլսում տատիկն իրեն լքված էր զգում, վշտից բացի, լքվածությունն ամոթ էր, լքվածին թվում է, թե ամաչելու բան է անում և դա շտկելու համար ոչինչ չի կարող անել: Նա էլ իր ներսի ցավին վերջ դնելու համար դրսի աշխարհի վրա թափեց զայրույթը: ժամանակի ընթացքում քարի պես դարձավ:
Առաջին հարկի աջ անկյունում, ամառ-ձմեռ նարդոս բուրող սենյակում Մեծ տատիկն էր քնում' խոր քնով: Անկողնու կողքին կեռասենու փայտից մի պահարանիկ կար, վրան' Ղուրանը, սրբերի կյանքի մասին մի գիրք և մուգ կանաչ լույս տարածող հսկայական լամպ: Գրքի կողքին սաթի մեծ քարերով դեղին թզբեհ և կիսով չափ ջրով լցված ատամի բաժակ' մեջը արհեստական ատամնաշարը: Տատիկի համար ժամանակը հերթականությունը կորցրած հոսքի պատահական տկտկոց էր: ժամանակի ճանապարհին ոչ մի ցուցատախտակ, ոչ մի լուսակիր, ոչ մի բացատրություն չկար: Ցանկացած

233


ուղղությամբ կարող էր գնալ, առաջ կամ հետ, կարող էր գծերը փոխել, կուզեր ձախ կգնար, կուզեր' աջ: Կամ, օրինակ, ճանապարհի մեջտեղում կարող էր կանգնել և առաջ չգնալ, որովհետև նրա կյանքում «առաջ գնալ» ասվածը չկար արդեն: Ուղի չէր մնացել միայն տեղ-տեղ մաս-մաս հուշերի հավերժական կրկնությունն էր:
Վերջերս մանկության որոշ հուշեր էին գալիս աչքի առաջ, այնքան իրական, ասես հենց այստեղ և այս պահին են տեղի ունենում:
Ութ տարեկան, մոխրակապտավուն աչքերով, շեկ մազերը հյուսած աղջիկ էր, Սալոնիկում մոր հետ անձայն լալիս էին Բալկանյան պատերազմում զոհված հոր համար: Հետո իրեն Ստամբուլում էր տեսնում, հոկտեմբերի վերջերն են, հռչակվել է հանրապետությունը: Դրոշներ: Ամենուր դրոշներով են զարդարել:
Կարմիր-սպիտակ, կիսալուսին, թարմ լվացքի պես փողփողում էին քամու տակ: Կարծես մաքրություն էին արել հայրենիքի հողերում: Դրոշների տակ' Ռըզա Սելիմի խիստ դեմքը, թավ մորուքը, սև աչքերը: Հետո տատիկն իրեն երիտասարդ կին է տեսնում. «Բենթլի» դաշնամուրի առաջ նստած, տոնական հագնված հյուրերի համար ուրախ երգեր է նվագում: Բերանում հալվող նուշի պաշտետի համը...
Մեծ տատիկի վերևի փոքրիկ սենյակում Ջևրիյե մորաքույրն էր քնում: Այս պահին տեսնում էր վերջին տարիներին անընդհատ կրկնվող մղձավանջը, իրեն կրկին աշակերտ էր տեսնում: Առաջին դասարանում, տգեղ, մոխրագույն համազգեստ է հագել: Քրտնած ու հոգնած օրորվում է, ոտքերը ծանրացել են: Ոչ մի հարց չի հասկանում, Ջևրիյե մորաքույրն իրականում գիտի, որ լիցեյը չի ավարտել: Գրանցումների մեջ սխալ է հղել: Հիմա ավարտելու և դասավանդելու համար պետք է այս միակ քննությունը հանձնի: Ամեն անգամ նույն տեսարանից հետո արթնանում էր: Տնօրենը մատյանը բացելով' կարմիր գրիչով Ջևրիյեյի անվան դիմաց հսկայական զրո է գրում:
Վերջին տասը տարում' ամուսնուն կորցնելուց հետո, այս մղձավանջն էր տեսնում: Ամուսինը կաշառք վերցնելու համար բանտ էր ընկել, նույնիսկ եթե Ջևրիյե մորաքույրը մինչև վերջ չհավատա այս մեղադրանքին: Ազատվելուն մի ամիս էր մնացել, անիմաստ

234


կռվի մեջ մի հիմար էլեկտրական լարի վրա կանգնելով' մահացավ: Ջևրիյե մորաքույրն այս տեսարանն անընդհատ պատկերացնում էր, փորձում էր տեսնել բանտարկյալին, ով լարն այնտեղ էր գցել և պատասխանատու էր ամուսնու մահվան համար: Պատկերացնում էր. թե ինչպես է բանտի մոտ զենքը ձեռքին սպասում այդ մարդուն: Ամեն անգամ սցենարի մնացած մասերը փոխվում էին: Երբեմն ազատվելուց հետո թքում էր մարդասպանի դեմքին, երբեմն էլ միայն հեռվից էր հետևում: Ոչ թե նրան էր սպանում, այլ իրեն:
Ջևրիյե մորաքույրն ամուսնուն կորցնելուց հետո տունը վաճառեց և ընդմիշտ վերադարձավ Քազանջըների տուն: Առաջին ամիսներին միայն լալիս էր: Օրերն անց էր կացնում ամուսնու նկարներին նայելով, նրա հետ խոսելով: Աչքերը դժբախտության երկու կարմիր տոպրակի պես ուռել էին, քթի մաշկն անընդհատ մաքրելուց պլոկվել էր: Մի օր էլ գերեզմանից տուն գալով' տեսավ, որ բոլոր նկարներն անհետացել են:
- Ի՞նչ ես արել նկարները,֊ Ջևրիյե մորաքույրը բղավեց մոր վրա, քանի որ շատ լավ գիտեր, թե ով է մեղավոր:- Վերադարձրու բոլորը:
֊ Ոչ,- վճռական ասաց Գյուլսում տատիկը:- Ոչ մեկը չեմ տալու: Ամբողջ օրը դրանց նայելով լալիս ես: Արդեն մոռանալու ժամանակն է: Աչքիցդ հեռու լինեն' կկարողանաս դիմանալ:
Բայց նրա սիրտը միշտ վշտոտ, միշտ վիրավոր էր մնալու: Պատահականություն էր երևի, որ Ջևրիյե մորաքույրը նկարների կորստից հետո դարձավ պատմության խիստ ուսուցչուհի:
Նրա դիմացի սենյակում Ֆերիդե մորաքույրն էր քնում: Կարծես միտքը թունավորվել էր: Ստեղծագործող կին էր, կոլաժ-կին: Միայն թե կարողանար բոլոր մասերը միացնել: Այսքան զգացմունքային լինելն անսովոր է, անհարմարավետ, վախեցնող: Որովհետև ամեն պահի մի բան կարող է պատահել: Երբեք չէր կարող վստահ լինել, որ ոտքը ամուր հողի վրա է դնում: Ոչ վստահության, ոչ էլ հարատևության զգացողություն ուներ: Կյանքը իրար չմիացած մասերի տեսքով թափվում էր գլխին, բայց ամբողջություն չէր կարողանում ստեղծել: Երբեմն Ֆերիդե մորաքույրը երազում էր սիրելի ունենալու մասին:

235


Այնպիսի սեր էր ուզում, որն ընդուներ իրեն, սիրեր իր մելամաղձոտությունը, պարանոյան, տարօրինակութունները, աննորմալությունները: Իրենով հիացած սիրելի մարդ: Ոչ թե այնպիսի մեկը, ով իր լավ կողմերը կսիրի և կխուսափի վատ կողմերից: Սերը պետք է լավ ու վատ օրերում լինի, նորմալ ժամանակ էլ, խենթացած ժամանակ էլ, հարսանիքի տորթ ուտելիս էլ, հանգստացնող դեղեր խմելիս էլ... Գուցե այդ պատճառով է, որ խենթերը ոչ մեկի հետ չեն կարողանում հանդիպել, մտածում են, որ անհնար սեր են փնտրում:
Բայց դրանք միայն ցերեկվա պատրանքներ էին: Իսկ երազներում Ֆերիդե մորաքույրը ոչ թե գեղեցկատես սիրելիների էր տեսնում, այլ կարկատած կապոցներ: Գիշերները կախարդող գույներով ու տարբեր երկրաչափական ձևերի կարկատած կապոցներ էր պատրաստում: Օվկիանոսի հոսանքները պարում էին նրա կողքին, աշխարհն անծայր հնարավորություններով և ամենացավալի վթարներով լի գերբնական գնդի տեսք էր ստանում: Կառուցվող ամեն բան նույն պահին կարող էր փլվել: Բժիշկներն ասել էին, որ Ֆերիդե մորաքույրը չսրտնեղի, կանոնավոր ընդունի դեղերը, բայց չգիտեին, թե նրան ինչն է ուժ տալիս: Գրիր ու ջնջիր, կառուցիր ու քանդիր, տուր և վերցրու: Մի հավատա մնայունությանը, հավատա միայն պահի անցողիկությանը: Ֆերիդե մորաքրոջ միտքը հիանալի կոլաժի էր նման:
Ֆերիդե մորաքրոջ սենյակի կողքին բաղնիք կար, նրա կողքին Զելիհա մորաքրոջ սենյակն էր: Նա արթուն էր: Այս պահին նստած էր անկողնում: Ուշադիր զննում էր սենյակը, ասես այն ուրիշին էր պատկանում, ասես այստեղ ապրող օտարականին ավելի մոտ զգալու համար նրա մասին մանրամասներն էր անգիր անում:
Երկար նայեց հագուստներին, մի դյուժին կիսաշրջազգեստներ, բոլորը կարճ, բոլորը շքեղ: Իր ներսի բարոյական արժեքներն ի ցույց անելու ամենաճիշտ Մետտոդը: Պատերին նկարներ և տատուի պոստերներ կային: Զելիհա մորաքույրը մոտ քառասուն տարեկան կին էր, բայց նրա սենյակը շատ տեսանկյուններից ջահել աղջկա սենյակ էր հիշեցնում: Գուցե իր ներսի զայրույթն ակամա անցել էր դստերը, ու դեռ չէր մեծացել: Գուցե և երբեք չմեծանա: Ըստ նրա'

236


չընդդիմացող, քարացած կարգերն ու շարունակական անարդարություններն անտեսող և Աստծուց հաշիվ չպահանջող մարդը բույսից, միջատից ոչնչով չէր տարբերվում: Կյանքի սկզբունքը դիմադրությունն է: Միայն դիմադրողներն են մարդու պես ապրում: Մնացածները բաժանվում են երկու մասի' բուսականներ, նրանք հաշտվում են ամեն ինչի հետ, և թեյի բաժակներ, որոնք եթե չեն էլ հաշտվում, ընդդիմանալու համար բավականաչափ ուժ չունեն: Առաջին խումբն ամենավատն է, բայց երկրորդ խումբն ամենախեղճն է: Ջելիհա մորաքույրը խեղճություն չէր սիրում:
Ստամբուլցի կանանց ուղեցույցի զգացմունքների Երկաթյա կանոնը. Եթե թեյի, բաժակի չափ արագ ես կոտրվում, ուրեմն մի ձև գտիր, որ երբեք եռման ջրի չհանդիպես և իդեալական ամուսին գտնելով' հույս ունեցիր, որ իդեալական կյանք կվարես կամ էլ, ջանի՜կս, շտապիր կոտրվել: Եթե այդ ամենն օգուտ չբերի, գուցե կտորտանքներդ մի բանի օգտակար լինեն:

Ստամբուլցի կանանց ուղեցույցի զգացմունքների Պողպատե կանոնը. Եթե ուզում ես գոյատևել այս քաղաքում, դու դու եղիր, թեյի բաժակ մի եղիր:

Որոշել էր թեյի բաժակ չլինել և վճռական էր իր որոշման մեջ: Քազանջը կանանցից միայն նա էր կարողանում զայրանալ ճնշումից, առաջին եռացող ջրից ճաքող բաժակների վրա: Զելիհա մորաքույրը պահարանիկի վրայից վերցրեց «Մարլբորո» վառիչը, ծխախոտ վառեց: Մեծանալը չազդեց ծխելու սովորության վրա: Գիտեր, որ դուստրն էլ է ծխում: Նրանց տոհմում դա նման էր Առողջապահության նախարարության գրքույկների տխուր գրություններին. «Ծխախոտից կախվածություն ունեցող ծնողների երեխաները երեք անգամ շատ են վտանգվում ծխելու սովորությանը, քան չծխողների երեխաները»: Զելիհան Ասյայի առողջության համար անհանգստանում է, բայց խելացի է ու գիտի, որ եթե խառնվի և անվստահության նշաններ ցույց տա, հակառակ ազդեցությունը կլինի: Ասյային

237


չպետք է ցույց տար իր անհանգստությունը: Ասելն ավելի հեշտ է, քան անելը: Դժվար է հավասարակշռությունը պահել: Ճիշտ այնպես, ինչպես սեփական երեխայի կողմից «մորաքույր» անվանվելը: Այս վիճակը նրան ցավ էր պատճառում: Գիտեր, որ ավելի լավ մորաքրոջ դեր է կատարում, քան մոր, այդպիսով հավատում էր, որ երկուսի համար էլ ավելի լավ կլինի: Կարծես ֆիզիկապես ու հոգեպես միավորվելու համար նախ և առաջ պետք է անուններով բաժանվեն: Զելիհա մորաքրոջ ներսի փոթորկի միակ վկան Աստված էր: Պատճառն այն էր, որ չէր հավատում նրա գոյությանը:
Մտածկոտ ծխեց, մի քանի վայրկյան ծուխը պահելով' զայրացած դուրս փչեց: Եթե Աստված կա և այսքան բան գիտի մեր մասին, ինչու ոչինչ չարեց, ոչինչ չի անում: Ինչո՞ւ է թույլ տալիս, որ այսքան անիրավություն լինի: Ինչո՞ւ է հանդիսատեսի պես նայում աշխարհի տառապանքներին, և եթե հանդիսատես է, ինչ իրավունքով է հետո դատապարտում: Ո՜չ, Զելիհա մորաքույրը որոշել է' կրոնին չի հանձնվելու: Հատկապես նպատակ չուներ դառնալ այն շահամոլներից, ովքեր տարիքի հետ ավելի կրոնավոր են դառնում, մյուս աշխարհ գնալուց առաջ մեղքերը մաքրելու համար հանկարծակի հավատացյալ են դառնում: Որպես ագնոստիկ է ապրել, այդպես էլ կմեռնի: Սուրբ չէր, անկեղծ էր ու պարզ: Մտածում էր, որ եթե Աստված կա, պետք է գնահատական տա իր ներսի ընդդիմությանն ու մերժմանը: Միայն կանոներն անգիր անող, կրկնօրինակող կրոնի մոլեռանդ լինելուց լավ էր անհավատ լինելը ...
Երկրորդ հարկի ամենավերջին սենյակում Բանու մորաքույրն էր: Նա էլ էր արթուն այդ ժամին: Քազանջըների տան արթուններից երրորդը նա էր: Այս առավոտ տարօրինակ էր զգում իրեն: Դեմքը գունատ էր, խոշոր շագանակագույն աչքերն անհագիստ էին: Դիմացը հայելի էր դրված: Իրեն նայելիս տարիքից շուտ ծերացած կին էր տեսնամ: Տարիներ հետո առաջին անգամ էր կարոտում ամուսնուն. երբեք չթողած, բայց երբեք էլ ամբողջովին չլքած ամուսնուն:
Ամուսինն ավելի լավ կնոջ էր արժանի: Լավ մարդ էր: Երբեք ոչ մեկին վնաս չէր տվել ոչ մեկին վատ խոսք չէր ասել, բայց երեխաներին

238


կորցնելուց հետո Բանու մորաքույրը չկարողացավ նրա հետ ապրել: Երբեմն հին տուն էր գնում, այդ տան յուրաքանչյուր տարրը դեժավյուով իմացող օտարերկրացու պես շրջում էր այնտեղ: Գնալիս միշտ ծիրանի չիր էր տանում ամուսնու համար, նրա ամենասիրած բանը: Գնալուն պես մի քիչ մաքրություն էր անում, պոկված կոճակևերն էր կարում, մի քանի կերակուր պատրաստում, հավաքում տունը: Շատ հավաքելու բան էլ չկար, որովհետև ամուսինը մաքրասեր մարդ էր: Մինչ Բանու մորաքույրն աշխատում էր, նա կողքին կանգնած հետևում էր:
Երբ երեկոն էր իջնում, հարցնում էր.
-Մնալո՞ւ ես:
Բանու մորաքույրը միշտ նույն պատասխանն էր տալիս.
-Ոչ այսօր:
Տնից դուրս գալուց առաջ ավելացնում էր.
֊ Սառնարանի մեջ ուտելիք կա, ապուրը տաքացրու, փիլաքին եթե երկու օրում չուտես, կփչանա, չմոռանաս մանուշակները ջրել, պատուհանի կողքն եմ դրել:
Գլուխն օրորելով' կարծես ինքն իրեն մրթրթում էր ամուսինը.
-Մի՛ անհագստանա: Ես իմ մասին հոգ կտանեմ: Շնորհակալ եմ ծիրանների համար, լավ մնա...
Դրանից հետո Բանու մորաքույրը վերադառնում է Քազանջըների տուն: Միշտ այսպես, օրեցօր, տարեցտարի:
Հայելու կինը ծեր ու դժբախտ է երևում: Բանու մորաքույրը մտածում է, որ մասնագիտության դիմաց վճարել է արագ ծերանալով: Մարդիկ տարիներով են ծերանում, իսկ աստղագուշակները՝ պատմություններով: Եթե ուզեր, կարող էր հատուցում պահանջել, իհարկե: Մինչ այսօր ջիներից ո՛չ նյութական եկամուտ, ո՛չ էլ ֆիզիկական գեղեցկություն էր ուզել: Գուցե մի օր կուզեր: Առայժմ Աստված նրան ուժ էր տալիս գլուխ հանելու իր ունեցածից: Բայց այս առավոտ Բանու մորաքույրը Աստծուց ավելին էր պահանջելու: Նախ և առաջ "Քաֆիրուն» սուրան է կարդում Ղուրանից: Հետո աղաչում է.
-Աստվա՛ծ իմ, Ներիր, հետաքրքրությունս հաղթեց կամքիս: Ինձ ավելի շատ գիտելիք տուր, որովհետև ցանկությունս չեմ կարողանում

239


զսպել: Եթե խնդիր ունեցող մեկը դուրս է գալիս, ուզում եմ իմանալ նրա գաղտնիքները: Սակայն, միևնույն ժամանակ, այդ գիտելիքը վերացնելու ուժն ու տոկունությունը շնորհիր: Ամեն:
-Սկսե՞նք,- անկյունից ասաց Աղուլու Բեյը:
Դարակից կանաչ թզբեհ հանելով' հատիկներն էր շոյում Բանու մորաքույրը:
-Ես պատրաստ եմ, սկսենք: Աստված օգնի մեզ:
Գազի լամպը դարակին էր, որից Շեքերշերբեթ Հանըմի խոժոռ դեմքն էր երևում, դժգոհ էր հանկարծակի դիտորդի դերից, քիչ անց սենյակում տեսնելիք երևույթներից էր դժգոհ: Այդ ընթացքում Աղուլու Բեյը հաղթանակ տարածի արտահայտությամբ ժպտաց: Գոհ էր: Վերջապես համոզեց Բանու մորաքրոջը: Հավանաբար Բանու մորաքրոջը համոզողը ոչ թե Աղուլու Բեյի' ջինի հրամայական պահվածքն էր, այլ հենց իր մարդկային հետաքրքրասիրությունը: Ավելի շատ տեղեկություն ունենալու այդ պարզունակ քաղցը... Բացի այդ, ո՞վ կարող է դեմ լինել:
Հիմա Բանու մորաքույրն ու Աղուլու Բեյը միասին ճամփորդելու են դեպի անցյալ: 2005 թվականից դեպի 1915. երկար ճանապարհորդություն է երևում, բայց չար ոգիների համար' ընդամենը մի քայլ:
Հայելու ջինի ու տիրուհու միջև Մեքքայից բերած Ջամզամի ջրով լի արծաթե թաս էր դրված: Արծաթե ամանի մեջ' արծաթաջուր, ջրի մեջ՝ արծաթե պատմություն:

240
Последний раз редактировалось Lusine1101 19 май 2017, 16:58, всего редактировалось 2 раз(а).
Аватара пользователя
Lusine1101 (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель

Էլիֆ Շաֆաք « Ստամբուլի բիճը»

Сообщение Lusine1101 » 17 май 2017, 16:26

Տասներկու




ՆՌԱՆ ՀԱՏԻԿՆԵՐ


Հովհաննես Իստանբուլյանը շոյում էր ընկուզենուց պատրաստված սեղանը, որի մոտ կեսօրից ի վեր նստած էր: Զգաց, որ մատների տակով սահող պինդ, բայց միևնույն ժամանակ փափուկ ու փայլուն մակերեսն իրեն ուժ է տալիս: Սեղանը գնել էր Թյունելում խանութ ունեցող մի հրեա հնավաճառից: Այդ մարդն ասել էր, որ նման իրերը գտնելը դժվար է: Էգեյան կղզիների ընկուզենիներից էր պատրաստված սեղանը, հմուտ ձեռքի աշխատանք էր, ժանյակի պես զարդանախշեր ուներ, փոքրիկ դարակներ և գաղտնի բաժիններ: Չնայած նրբությանը բավական դիմացկուն, ամուր սեղան էր:
- Այս սեղանը քեզնից էլ, երեխաներիցդ էլ երկար կապրի,- ծիծաղելով ասաց հնավաճառը' կարծես այն փաստը, որ իր վաճառած իրերը գնորդից երկար են ապրում, ծիծաղելի էր:- Ինչ սարսափելի է, չէ՞, որ փայտի կտորը մեզնից երկար է ապրում:
Չնայած Հովհաննես Իստանբուլյանը գիտեր, որ խոսքը վաճառվող ապրանքի որակը ցույց տալու համար է ասվում, անհանգստացավ: Ստամոքսը սկսեց այրվել: Անհասկանալի տագնապ զգաց:
Բայց գնեց սեղանը: Դրա հետ մեկտեղ նույն խանութից մի զարդ գնեց' նռան տեսքով, գործված նուրբ, ոսկե թելերով, մեջտեղից կիսված, մեջը' կարմիր սուտակից նռան հատիկներով փայլուն զարդ: Հնավաճառն ասել էր, որ Սվազի մի հայ արհեստավորի ձեռքի գործն է: Հովհաննես Իստանբուլյանն այն գնել էր կնոջը նվիրելու համար: Նախատեսել էր նվերն այդ գիշեր տալ նրան' հենց որ այս գլուխն ավարտեր: Բոլոր գլուխներից ամենապահանջկոտն ու հիասթափեցնողն էր: Եթե իմանար, որ այդքան անհանգստանարու է,

241


այս գիրքը չէր գրի, կհրաժարվեր երազանքից: Բայց թողնելու համար արդեն շատ ուշ էր, մինչև կոկորդը խրվել էր այդ գրքի մեջ, ու հիմա միակ ելքը մինչև վերջ գրելն ու ավարտելն էր: Ստամբուլում հայտնի գրող և մամուլի տեսաբան Հովհաննես Իստանբուլյանը գաղտնի իր մասնագիտությունից հեռու մի գիրք էր գրում: Արդյունքում' կարող էին նրանից երես թեքել, ծաղրել կամ ստորացնել: Մինչ հսկայական Օսմանյան կայսրությունը մեծ փոխարկումների, հեղափոխական շարժումների և ազգայնական մասնատումների մեջ էր, հայկական համայնքը լի էր նորարարական գաղափարախոսություններով ու թեժ քննարկումներով, ինքը տանը զբաղված էր մանկական գիրք գրելով: Հայերեն մանկական գիրք գրելը նախկինում երբեք չփորձած նախաձեռնություն էր: Չնայած' հայկական համայնքի տպարանը վաղուց էր հիմնվել, և մեկը մյուսի հետևից արժեքավոր գործեր էին տպվել, ինչո՞ւ ահա այս ընթերցողների համար ոչինչ չկար: Հայկական փոքրամասնությունը այլևս երեխաներին որպես երեխա չէ՞ր ընդունում: Արագ մեծանալու կարիք զգացող փոքրամասնության համար մանկությունը մի միջանկյալ փո՞ւլ էր, որը մարդ պետք է արագ անցնի: Գուցե դա Ստամբուլի գրագետ մարդկա՞նց էր հատուկ: Գուցե նրանք գյուղերի իրենց հայ տատիկների խրատական սովորույթներից հեռո՞ւ էին: Ինչ էլ լիներ գրքերի աշխարհի պակասի պատճառը, մի բան հաստատ էր. Հովհաննես Իստանբուլյանն անհավանական գործ էր նախաձեռնել: Մանկական գրքի անունը «Աղավնու Կորած Ձագ և Խաղաղ Գարնան Երկիր» էր: Ընտանիքի և ընկերների հետ տաք երկրի վրայով թռչելիս կապույտ երկնքում ճանապարհը կորցրած փոքրիկ աղավնու մասին էր պատմում գիրքը: Փոքրիկ աղավնին ընտանիքը փնտրելիս մի շարք գյուղերում, գյուղաքաղաքներում ու քաղաքներում է լինում: Ամեն կանգառում նոր պատմություն է սովորում:
Այսպիսով Հովհաննես Իստանբուլյանը սերնդեսերունդ փոխանցված, վաղուց մոռացված հին հայկական ժողովրդական հեքիաթներ էր հավաքել: Ամբողջ գրքում յուրաքանչյուր հեքիաթին հավատարիմ էր, մի բառ անգամ չէր փոխում: Բայց ահա վերջին գլխում

242


որոշել էր սեփական հեքիաթը դնել և գիրքն այդպիսով եգրափակել: Որոշել էր ավարտելուց հետո գիրքը տպագրել Ստամբուլում և հայկական մեծ քաղաքներ' Ադանա, Խարբերդ, Վան, Տրապիզոն, Սվազ, նաև այլ քաղաքներ ուղարկել:
Հովհաննես Իստանբուլյանը պատկերացնում էր, որ հայ հայրերն ու մայրերն այդ պատմվածքները ամեն գիշեր երեխաներին քնեցնելիս կարդալու էին նրանց համար: Եվ ի՛նչ տարօրինակ էր, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում գիրքը ամբողջովին խլել էր նրա ժամանակը, և ուրիշների երեխաների համար գիրք գրելիս սեփական երեխաների մասին էր մոռացել: Ամեն կեսօր գալիս էր այս սենյակը, նստում սեղանի մոտ ու գրում էր: Ամեն գիշեր, երբ սենյակից դուրս էր գալիս, երեխաները վաղուց քնած էին լինում: Գրելու ցանկությունը բոլորից և ամենից ավելի կարևոր էր դարձել:
Թալիսմանի պես գերել էր նրան: Բայց արդեն ավարտում էր գիրքը: Այս գիշեր վերջին գլուխն էր գրում, ամենադժվարը: Ավարտելով' ներքև էր իջնելու, տեքստը ժապավենով կապելու էր, ոսկե զարդը մեջն էր դնելու և տուփը տալու էր կնոջը: «Աղավենու Կորած Ձագ և Խաղաղ Գարնան Երկիր»-ը նրան էր նվիրելու:
Ասելու էր. «Խնդրում եմ, կարդա՛: Եթե լավը չէ, ամբողջն այրիր: Խոսք եմ տալիս' անգամ պատճառը չեմ հարցնի: Բայց եթե հավանես, «Շաֆաք» հրատարակչատան Կարապետ էֆենդու մոտ տար»:
Հովհաննես Իստանբուլյանը ամենաշատը կնոջ կարծիքն էր հարգում: Նրա կինը գրականության և արվեստի հարցում նուրբ ճաշակ ուներ: Նրա հյուրասիրության շնորհիվ նեղուցի այս առանձնատունը դարձել էր մտավորականների, արվեստի և գրի մարդկանց հավաքատեղի: Հայտնի ու դեռևս անհայտ անհամար կարևոր մարդիկ են եկել-գնացել այս տուն: Գալիս էին այստեղ կարդալու, քննարկելու, ուտելու և խմելու համար, մյուսների ստեղծագործությունները' մասամբ, սեփական ստեղծագործությունները կրկնակի խանդավառությամբ քննարկելու համար:

243


«Երկար թռչելուց հետո Աղավնու Կորած Ձագը ծարավեց ու թառեց ժամանակից շուտ ծաղկելու պատրաստ ձնածածկ նռան ծառին: Փոքրիկ կարմիր կտուցով ձյուն առնելուց ու ծարավը հագեցնելուց հետո սկսեց լաց լինել ընտանիքի համար:
-Մի արտասվիր, փոքրի'կ աղավնի,֊ շշնջաց նռենին:֊ Սպասիր քեզ հեքիաթ պատմեմ՝ «Աղավնու Կորած Ձագի պատմությունը»:
Հանկարծակի ցնցվեց: Մի անհասկանալի բանից մտքերը խառնվեցին, կանգ առավ, շուրջը նայեց: Հանկարծ վշտի այնպիսի սուր զգացում ունեցավ, որ ինքն էլ զարմացավ: Մինչղեռ վերջին մի քանի ժամը բոլոր առօրյա մտածմունքներից ու տխուր մտքերից ազատվել էր: Հիմա փորձեց հասկանալ անհանգստության պատճառը, կարծես միտքն ինքն իրեն էր շարժվում, անհայտ անհանգստություններ էին ի հայտ գալիս: Ինքն իրեն հավաքեց: Կորցնելու ժամանակ չկար: Սա վերջին գլուխն էր, վերջին պատմությունը: Պետք է կատարյալ լիներ: Շրթունքները սեղմելով' շարունակեց գրել:
«- Բայց իմ մասին ես խոսում, ես եմ այղ աղավնին...,֊ ասաց Աղավնու Կորած Ձագը:
-Իսկապե՞ս, զարմանալի է,- պատասխանեց նռենին, բայց ձայնի մեջ զարմանքի ոչ մի նշան չկար:- Դե որ այդպես է, լսիր սեփական պատմությունդ... Չե՞ս ուզում ապագադ իմանալ:
-Եթե երջանիկ է, կուզեմ,- ասաց Աղավնու Կորած Ձագը:- Եթե տխուր է, չեմ ուզում իմանալ»:
Հանկարծ կոտրվող ապակու ձայն լսվեց: Հովհաննես Իստանբուլյանը ցնցվեց, թողեց գրելը և բնազդաբար պատուհանի կողմը շրջվելով' անշարժ ականջ դրեց: Երկար ժամանակ սուլող քամուց բացի ոչինչ չէր լսում: Դրսում քամին ասես Աստծո զայրույթն էր մարմնավորում, մահկանացուներին անհայտ պատճառով վնասելով ու դժբախտություն բերելով ոռնում էր: Տարօրինակ է, նրա համար լռությունն այս ահավոր ձայնից սարսափելի էր: Պատերը ծեծող քամու համեմատությամբ տան ներսում արտասովոր լուռ էր: Հովհաննես Իստանբուլյանը անհանգիստ շարժվեց: Վերջապես ներքևից եկող ձայները լսելով հանդարտվեց: Մեկը արագ վազեց տան մի

244


ծայրից մյուսը, ինչ-որ բանից կամ ինչ-որ մեկից փախչող անհանգիստ, վախեցած քայլեր:
«Պետք է որ Երվանդը լինի»,- տխուր մտածեց նա:
Ավագ որդին' Երվանդը, միշտ չարաճճի ու շարժուն երեխա էր եղել, բայց վերջերս նրա կամակորությունը սահմաններն անցել էր: Իրականում Հովհաննես Իստանբուլյանն իրեն մի փոքր մեղավոր էր զգում, որ նրա հետ ուզածի պես ժամանակ չէր կարողանում անցկացնել: Պարզ է, որ երեխան կարոտում էր հորը: Նրա համեմատությամբ մյուս երեխաները երկու տղա, մեկ աղջիկ, այնքան խելոք էին, որ կարծես մեծ եղբոր մեծ էներգիան նրանց վրա թմրեցնող ազդեցություն էր թողել: Երեք տարվա տարբերություն ունեցող տղաները խելացիությամբ իրար չէին զիջում: Նրանցից փոքրը' քույրը' ընտանիքի միակ աղջիկ Շուշանն էր:

«Մի անհանգստանա, փոքրի՛կ թռչուն,- ժպտաց նռենին' թափ տալով ճյուղերի ձյունը:- Այս հեքիաթը բարի ավարտ ունի: Հեքիաթները միշտ բարի ավարտ են ունենում»:
Ներքևում' միջանցքում, ոտնաձայները շատացել էին: Կարծես մի դյուժին Երվանդներ կամակորություն անելով այս ու այն կողմ էին վազում, թխկթխկացնում էին հատակին: Բայց աղմուկի արանքում կարծես հանկարծակի մի ծակող ձայն լսեց, այնքան անսպասելի էր ու կարճ, որ չէր կարող վստահ լինել... կոպիտ ու խեղդված, մի պահ անցնող-գնացող: Այդքանը: Հետո' կրկին լռություն, կարծես այդ ամենը երևակայության արդյունք էր:
Ուրիշ ժամանակ անմիջապես սենյակից դուրս վազելով' ներքև կիջներ, որ տեսնի' ամեն ինչ կարգի՞ն է: Բայց այդ գիշերը սովորական գիշեր չէր: Չէր ուզում, որ իրեն անհանգստացնեին, ո՜չ հիմա, երբ արդեն ավարտում էր տասնութ ամսվա աշխատանքը: Ծովի խորությամբ տարված սուզորդի պես փորձում էր ջրի երես ելնել: Գրի ջրապտույտը ստորգետնյա քարանձավի նման էր' կլանող, ընդգրկուն, բայց միևնույն ժամանակ' ահավոր գրավիչ: Բառերը սպասում էին չոր թղթի վրա ձև ստանալուն.

245


ցանկանում էր ավարտել պատմությունը և արդեն նրանց ազատություն տալ:
«Դե որ այպես է,-ասաց Աղավնու Կորած Ձագը:- Կարող ես ինձ պատմել կորած աղվնու ձագուկի պատմությունը: Բայց զգուշացնում եմ, եթե տխուր բան լսեմ, կթռչեմ կգնամ»:
Հովհաննես Խստանբուլյանը արագ որոշեց, թե նռան ծառն ի պատասխան ինչ է ասելու, բայց հենց սկսել էր թղթին հանձնել, մի տեղ ծաղկաման ընկավ հատակին ու կոտրվեց: Աղմուկից հետո մեկը քիթը վեր քաշեց: Անմիջապես ճանաչեց կնոջ լացը: Միայն այղ ժամանակ կարողացավ ամբողջությամբ դուրս գալ գրի քարանձավից ու մեռած ձկան պես ափ նետվեց:

*
* *


Դեպի աստիճանները վազելիս հիշեց այդ առավոտ վարսավիրանոցում պատվարժան դատապաշտպան Գրիգոր Հակոբյանի հետ տագնապալի վեճը:
- Վատ, շատ վատ շրջան է: Պատրաստվիր, որ ավելի վատ է լինելու,- մրթմրթաց Գրիգոր էֆենդին, երբ հանդիպեց վարսավիրին:- Նախ հայ տղամարդկանց տարան բանակ, ասացին' հավասարություն է, քանի որ բոլորս օսմանցի ենք, մուսուլմաններն ու ոչ մուսուլմանները թող միասին խրամատ փորեն, միասին պատերազմեն: Հետո, ասես թշնամին ոչ թե դրսից է, այլ ներսից, կարծես մենք ենք թշնամին, բոլոր հայերի ձեռքից վերցրին զենքերը: Հետո էլ սկսեցին հայ տղամարդկանց բանվորական գումարտակներում հավաքել: Հիմա էլ, ընկե՜րս, տխուր պատմություններ են պտտվում... ոմանք էլ ասում են, որ ավելի վատ օրեր են գալու:
Չնայած անկեղծ անհանգստությանը, Հովհաննես Իստանբուլյանի վրա այդ խոսքերը շատ չազդեցին: Ինքն արդեն շատ մեծ էր բանակի համար, իսկ որդիները փոքր: Ընտանիքում միայն կնոջ եղբայրը՝ Լևոնն էր բանակային տարիքի: Ստուգումների ժամանակ ազատվել էր Բալկանյան պատերազմից, քանի որ ինքն էր ընտանիքը պահում: Ընտանիքի հոգսը կրող տղամարդիկ ազատվում էին զինվորական ծառայությունից: Չնայած՝ այդ օրենքը հիմա կարող է

246


փոխվել: Վերջերս անհնար էր որևէ բանում վստահ լինել: Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում հայտարարել էին, որ միայն քսանից երեսուն տարեկաններին են կանչելու բանակ, բայց երբ պատերազմի չափերը մեծացան, միթե չսկսեցին երեսուն, անգամ քառասուն տարեկաններին կանչել:
Պատերազմելը Հովհաննես Իստանբուլյանի գործը չէր, ինչպես և՝ ծանր ֆիզիկական աշխատանքը: Եթե իրեն մնար, ո՜չ հրացան կառներ ձեռքը, ո՜չ էլ սվին: Նա սիրահարված էր բանաստեղծությանը: Նա կախարդված էր բանաստեղծությամբ, բառերով: Հայկական այբուբենի յուրաքանչյուր տառն առանձին-առանձին էր զգում: Երկար ուսումնասիրություններից հետո եկավ եզրակացության, որ հայ ժողովուրդը ոչ թե զենքի կարիք ունի, ինչպես որոշ կուսակցականներ էին պնդում, այլ գրքի կարիք: Չնայած թանզիմաթից հետո նոր դպրոցներ հիմնվեցին, և լայնախոհ, լավ կրթություն ստացած ուսուցիչների, ավելի շատ գրքերի, աղբյուրների շտապ կարիք զգացվեց, 1908 թվականի հեղաշրջումից հետո ցանկալի զարգացումը չգրանցվեց: Հայերն աջակցեցին երիտթուրքերին' հուսալով, որ նրանք ոչ մասուլմանների հանդեպ ավելի արդար կգտնվեն: Չէ՞ որ երիտթարքերն իրենց հայտարարություններում հավասարություն և ազատություն էին խոստանում.

« Օսմանյան ազգը կրոնի և աղանդների կարիք չանի: Օսմանյան ազգությունը ձեռք է բերվում կամ կորսվում է կախված օրինական հանգամանքներից: Օսմանյան ազգի մեջ բոլոր կրոններին և աղանդներին պատկանողները «օսմանցի» են: Բոլոր օսմանցիներն ունեն անձի ազատություն և իրավունք չունեն խախտել այրոց ազատաթյան իրավունքը»:

Ափսոս, որ խոստումների մեծ մասը մնաց թղթի վրա: Նրանք հավատարիմ չմնացին իրենց խոսքին, չզլացան հանուն թուրքականության լքել օսմանիզմի գաղափարը: Իհարկե, միայն նրանք չէին օսմանիզմին անհարգալից վերաբերվում: Դաշնակցության մեջ և

247


շրջապատում մի շարք հայ երիտասարդներ նույն վերաբերմունքն ունեին ազգայնականության հանդեպ: Ամեն օր մի լուրջ կռիվ էր լինում: Երկու կողմն էլ ծարավ էին արյան, հեղափոխականներն էլ, հեղափոխությունը ճնշողներն էլ առանց աչք թարթելու արյուն էին թափում: Հովհաննես Իստանբուլյանն այս պատկերը ծայրաստիճան անհանգստացնող էր համարում, բայց մխիթարվում էր նրանով, որ եվրոպական պետությունները ուշադիր հետևում էին կայսրության բոլոր զարգացումներին: Եթե հանկարծ ավելի վատ բաներ լիներ, անպայման կմիջամտեին: Պետք չէր չափազանցնել իրավիճակը: Դարասկզբին ազգայնական շարժումներից մասնատվող յուրաքանչյուր քաղաքական կառույցի պես Օսմանյան կայսրության ցնցումները բնական էին: Սա էլ եղանակի նման էր. գալու էր՝ անցներ: Հովհաննես Իստանբուլյանը նման պայմաններում հավատում էր, որ հայերի համար լավագույն տարբերակն օսմանիզմն է: Ճիշտը դա էր, ոչ թե արմատական մտքերը: Թուրքերը, հույները, հայերն ու հրեաները դարերով միասին են ապրել: Եթե այդքան ժամանակ մի ծածկի տակ միասին ապրել են, ապա դրանից հետո էլ պետք է միասին ապրելու ճանապարհները գտնեն, կարողանան գտնել: Միայն թե ազատություն և հավասարություն լինի...
-Ոչինչ չես հասկանում, չէ՞,- զայրացած ընդդիմացավ Գրիգոր Հակոբյանը, ով այլևս չէր կարողանում լսել այդ ամենը:- Դու հեքիաթի մեջ ես ապրում:
Հովհաննես Իստանբուլյանը նրան երբեք այդքան նյարդային ու բռնկվող չէր տեսել: Բայց չցանկացավ կրակին յուղ լցնել:
-Ծայրահեղական հովերը մեզ ոչինչ չեն տա, հակառակը կխանգարեն,- շշնջաց նա:
Հավատում էր, որ ազգայնական տրամադրությունները մի ողբերգության փոխարեն երկուսն են ստեղծում, անպայման գործում են կարիքավորների ու չքավորների դեմ: Ի վերջո, հավանաբար փոքրամասնությունները մեծ գին վճարելով՝ կարող էին իրենց անջատել ընդհանուրից, բայց ում էր պետք նման բաժանումը՝ բացի սեփական բռնակալներ ստեղծելուց՝ Ազգայնականությունը միայն

248


թարմացնում է իշխողների և բռնակալների զգեստները, ուրիշ ոչինչ: Տարբեր էթնիկ արմատներ ունեցողների կողմից ճնշման ենթարկվելու փոխարեն սեփական էթնիկ խմբիցդ մեկն է, ի վերջո, քեզ ճնշելու:
-Ասում ես ծայրահեղական հովե՞ր...,- Գրիգոր Հակոբյանի դեմքը վերածվել էր անթափանց դիմակի:- Անատոլիայի գյուղերից լուրեր են գալիս, տղամարդ չի մնացել: Զենք փնտրելու պատրվակով տներն են մտնում, հետո էլ թալանում են: Ադանայի դեպքերից դաս չառա՞ր: Տիկին Զապելի «Ավերակներու մեջ» գրքում պատմած ցավը վրադ չազդե՞ց: Չե՞ս հասկանում: Բոլոր հայերին արտաքսելու են: Բոլորի՜ն: Այս ամենն անտեսելով՝ դավաճանում ես սեփական ժողովրդիդ:
Հովհաննես Իստանբուլյանը, բեղերը կրծելով, մի պահ լուռ մնաց: Հետո ծանր, բայց ինքնավստահ մրթմրթաց.
-Տիկին Զապելի գիրքն իհարկե կարդացել եմ: Անտարբեր չեմ տեղի ունեցածի հանդեպ: Իհարկե, գիտեմ, թե ինչպես է հայ ժողովուրդը ժամանակ առ ժամանակ իրենց չափը չիմացող աղաների, իշխանությունը չարաշահող փաշաների պատճառով ստորացվել: Բայց հավատում եմ, որ ապստամբությունը լուծում չէ: Կուսակցականները կրակի հետ են խաղում: Պետք է բոլորս միասին աշխատենք հրեաները, քրիստոնյաներն ու մուսուլմանները: Դարեր շարունակ կայսրության կտուրի տակ ենք: Այսքան ժամանակ միասին ենք ապրել, խնդիրը հավասար լինելն էր: Արդեն կարող ենք արդարություն հաստատել, կարող ենք միասին փոխել այս կայսրությունը:
Ահա այդ ժամանակ Գրիգոր Հակոբյանը աչքերը կկոցելով՝ ձայնը իջեցրեց և այդ հոռետես խոսքերն ասաց.
-Արթնացիր, ընկե՛րս, արդեն արթնացիր: Արդեն «միասին» ասվածը չկա: Եթե նուռը մեջտեղից կիսվում է, անհնար է թափված հատիկները տեղը դնել:

Այժմ աստիճանների գլխին կանգնած՝ տան խորհրդավոր լռությունը լսելիս Հովհաննես Իստանբուլյանն ակամայից հիշեց այդ

249


սարսափելի տեսարանը, կիսված նուռ էր ընկած՝ կարմիր և տխուր: Ակնհայտ խուճապով ձայն տվեց կնոջը.
-Արմանո՜ւշ: Արմանո՜ւշ, որտե՞ղ ես:
Ձայն չեկավ:
«Պետք է որ բոլորը խոհանոցում լինեն» - մտածեց նա և արագ իջավ առաջին հարկ:
Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուց հետո երկրում զորահավաք հայտարարվեց: Չնայած Ստամբուլում բոլորը դրա մասին էին խոսում, զորահավաքի ազդեցությունն ավելի շատ գյուղերում էր զգացվում: Փողոցներում կրկին թմբուկ զարկելով բղավում էին՝ զորահավա՜ք: Հայ երիտասարդներին այդ ժամանակ տարան բանակ: Երեք հարյուր հազարից ավելի մարդ: Սկզբում այղ բոլոր զինվորներին զենք էին տվել, մուսուլման տարեկիցների պես: Բայց կարճ ժամանակ անց պահանջել էին զենքերը հանձնել: Ի տարբերություն մուսուլման զինվորների՝ հայերին ընդգրկեցին հատուկ բանվորական գումարտակներում: Ասում էին, որ այդ որոշումը էնվեր փաշան է կայացրել, ասել է. «Զինվորական ճանապարհների համար բանվորների կարիք ունենք»:
Հետո սկսեցին տարբեր վատ լուրեր տարածվել: Այս անգամ բանվորական գումարտակների մասին: Ասում էին, որ հայերը ճանապարհների կառուցման ծանր աշխատանքներ են անում, չնայած ոմանք գումար վճարելով՝ ազատվում էին: Ասում էին, որ գումարտակները միայն արտաքինից են ճանապարհաշինական, իրականում խրամատներ էին փորում, բավականին խոր ու լայն... ասում էին, որ հայերին հենց իրենց փորած փոսերի մեջ էլ թաղում էին:
-Ի՞նչ է ասել էնվերը, գիտե՞ս: Ասել է, որ հայերն այս տարի Սուրբ ծննդյան ձուն սեփական արյունով են ներկելու,- այսպես ասաց Գրիգոր Հակոբյանը վարսավիրանոցից դուրս գալուց առաջ՝ դեմքի շատ հանգիստ, ավելի շուտ՝ սառած արտահայտությամբ:
Հովհաննես Իստանբուլյանն այդ խոսքերին չէր հավատում: Իհարկե տեսնում էր, որ վատ շրջան է, բայց ինչքան էլ վատը լիներ, վատ լուրերի սիրահարները սիրում էին խոսքը ծաղկացնել: Առաջին

250


հարկ իջնելով՝ նորից ձայն տվեց կնոջը: Երբ պատասխան չստացավ, խոր շունչ քաշեց: Դուրս եկավ բակ: Կեռասենու փայտից սեղանի մոտով անցնելիս, որի շուրջը լավ եղանակներին նախաճաշում էին, «Աղավնու Կորած Ձագը և Խաղաղ Գարնան Երկրից» նոր տեսարան պատկերացրեց:
«Դե որ այդպես է, սեփական պատմությունդ լսիր,- ճյուղերը թափահարելով և ձյունը վրայից թափ տալով՝ ասաց նռենին:- Լինում է, չի լինում, Աստծո ստեղծածները հացահատիկի չափ շատ են լինում, շատ խոսելը մեղք է լինում:
-Բայց ինչո՞ւ,- անհագստացած հարցրեց Աղավնու Փոքրիկ Ձագը:- Ինչո՞ւ է շատ խոսելը մեղք»:
Խոհանոցի դուռը փակ էր: Իսկապես տարօրինակ էր, որ այդ ժամին Արմանուշը տարիներով իրենց մոտ աշխատող Մարիի և երեխաների հետ փակվել էր խոհանոցում: Դուռը երբեք չէին փակում: Հովհաննես Իստանբուլյանը ձեռքը բռնակին տարավ, բայց մինչ կբացեր, փայտե դուռը ներսից բացվեց, և նա դեմ առ դեմ ելավ մի թուրք տասնապետի: Երկուսն էլ այդ հանդիպումից զարմացած՝ մի պահ կանգնած մնացին: Առաջինը տասնապետը սթափվեց: Մի քայլ հետ գնալով՝ ոտքից գլուխ զննեց դիմացինին: Հայացքը շատ խիստ էր, թե չէ գեղեցկադեմ կարող էր համարվել, երիտասարդ, շագանակագույն աչքերով մարդ էր:
-Ի՞նչ է կատարվում այստեղ,- բղավեց Հովհաննես Իստանբուլյանը՝ տեսնելով կնոջը, երեխաներին և Մարիին' խոհանոցի պատի մոտ պատժված երեխաների պես կանգնած:
-Ձեր տունը խուզարկելու հրաման ունենք,- ասաց տասնապետը: Ձայնի մեջ թշնամանք չկար, սակայն բարեկամական էլ չէր: Հոգնած էր երևում: Գուցե գործն ավարտելով՝ տաքուկ անկողին էր ուզում վերադառնալ:
-Եթե խնդրեմ, ձեր աշխատասենյակը ցույց կտա՛ք:
Հերթով բարձրացան մեծ կլոր աստիճանները: Սկզբում Հովհաննես Իստանբուլյանը, հետո՝ տասնապետն ու զինվորները: Աշխատասենյակ բարձրանալուց հետո զինվորները գնացին սենյակի

251


տարբեր անկյունները, վայրի ծաղիկներով լեցուն մարգագետնում թռչող մեղուների պես ամեն մեկը մի իրի գլխին կանգնեց: Սկսեցին խուզարկել պահարանները, դարակները, պատեպատ ձգվող գրադարակների յուրաքանչյուր դարակը:
Գրքերը փորփրելով՝ գաղտնի փաստաթղթեր էին փնտրում, ոչինչ չգտնելով՝ գրքերը կամ գետնին էին նետում, կամ տեղը դնում: Մեկ առ մեկ նայեցին Հովհաննես Իստանբուլյանի սիրելի, բազմիցս կարդացած գրքերը' Չարլզ Բոդլերի «Չարի ծաղիկները», Գերարդ դե Ներկալի «Խոհերը», Ալֆրեդ Մյուսեի «Գիշերները», հետո ամենասիրած գրողներից Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» և «Փարիզի Աստվածամոր տաճարը»: Մինչ կապուտաչյա, թիկնեղ մի զինվոր Ժ.Ժ. Ռուսսոյի «Հասարակական համաձայնությունն» էր փորփրում, Հովհաննես Իստանբուլյանն ակամա մտածեց այդ գրքի գլուխների մասին, որոնց այդ մարդը նայում էր, բայց չէր տեսնում:

«Մարդն ազատ է ծնվում, բայց ամենուր շղթայվում է: Իրականում տարբերությունն այն է, որ վայրի մարդն իր մեջ է ապրում, իսկ սոցիալական էակը՝ իրենից դուրս և միայն մյուսների մտքերում: Այնքան, որ կարող է սեփական գոյությունն իրեն հետաքրքրող մարդկանց միջոցով զգալ»:

Գրքերի հետ գործն ավարտելով՝ սկսեցին ընկուզենուց պատրաստված սեղանի դարակները խառնել: Ահա այդ ժամանակ զինվորներից մեկը նկատեց զարդը: Շուրջը հպանցիկ հայացք նետելով՝ ավարն իրենով արեց:
Հովհաննես Իստանբուլյանի մեջքով սառը քրտինք անցավ:
- Կնոջս է պատկանում,- ասաց նա դողացող ձայնով:
Զինվորը չլսելու տվեց և գուցե կանցներ-կգնար, բայց այդ պահին տասնապետի աչքերին հանդիպելը բավական էր զարդը նրան հանձնելու համար:
Տասնապետը ափի մեջ նախ շուռումուռ տվեց մանրակերտ նուռը, ձեռքի մեջ պահած' ուսումնասիրեց սուտակները և վերադարձրեց տիրոջը.

252


-Նման թանկարժեք իրն այստեղ մի թողեք, վերցրեք,-հանգիստ ասաց նա:
-Ճիշտ է, շնորհակալ եմ: Կնոջս համար էի գնել,- կմկմաց Հովհաննես Իստանբուլյանը:
Տասնապետն ըմբռնումով նայեց նրան, բայց հաջորդ պահին դեմքին մի վայրկյան առաջվա փափկությունից նշույլ իսկ չէր մնացել:
-Այստեղ ի՞նչ է գրված,- հարցրեց՝ ցույց տալով դարակներից մեկից գտած հայատառ ոլորած թղթերը:
Հովհաննես Իստանբուլյանը բանաստեղծությունն անմիջապես ճանաչեց: Տարիներ առաջ էր գրել: Շատ լավ էր հիշում, որովհետև բարձր տաքություն ուներ, երեք օր դողէրոցքի մեջ անցկացնելով՝ մնացել էր անկողնում: Արմանուշն ամբողջ ընթացքում անկողնու կողքին էր նստել, քացախի մեջ թաթախած սառը սրբիչներ դրել ճակատին, կուրծքը սառույցով էր շփել: Երրորդ օրվա վերջում, երբ ջերմությունն արդեն իջել էր, այս տողերն էին միտքը եկել: Բառերն ինքնաբերաբար էին հոսել:
Հովհաննես Իստանբուլյանը բանաստեղծությունը համարում էր իր ցավերի հատուցում: Չնայած հավատացյալ մարդ չէր՝ հավատում էր աստվածային հատուցմանը:
-Կարդա,- տասնապետը նրան մեկնեց թղթերը:
Հովհաննես Իստանբասանը բարակ շրջանակով ակնոցը դնելով՝ առաջին տողերը կարդաց.

Երբ երեխան առանց պատճառի լալիս է քնի մեջ.
Սրտի խորքում սիրո կարիք ունի և միայնակ է,
Ահա այդպես եմ ես քեզ կարոտում.
Ահա այդպես եմ պահպանում քո անունը:

-Սա բանաստեղծություն է,- հուսահատ ձայնով միջամտեց տասնապետը:
-Այո,- Հովհաննես Իստանբուլյանը գլուխն օրորեց՝ չիմանալով դա լա՞վ բան է նշանակում, թե ոչ:
Բայց տասնապետի աչքերի արտահայտությունն այնքան էլ թշնամական չէր: Գուցե հավանել էր բանաստեղծությունը: Գուցե զինվորներին էլ վերցնելով՝ գնար արդեն:

253


-Հով-հան-նես Իս-տան-բուլ-յան,- մրթմրթաց տասնապետը՝ բառերը կլորացնելով:- Կարդացած, գրագետ մարդ ես: Հայտնի ես, հարգանք-պատիվ ես վայելում: Քեզ պես ականավոր մարդը ինչո՞ւ պետք է մի բուռ ավազակների հետ համագործակցի:
Հովհաննես Իստանբուլյանը, սև աչքերը թղթից կտրելով, զարմանքով նայեց նրան: Չգիտեր՝ իրեն ինչպես պաշտպաներ, որովհետև չէր հասկացել, թե ինչում են մեղադրում:
-Հայ ապստամբները... կուսակցականները... քո բանաստեղծությունները կարդալով՝ մեծ սուլթանի դեմ են ապստամբում,-խոժոռվելով ասաց տասնապետը:- Նրանց դրդում ես ապստամբության:
Մի վայրկյանում Հովհաննես Իստանբուլյանը հասկացավ մեղադրանքն ու նրա ծանրությունը:
-Պարոն տասնապետ,- ասաց նա՝ առանց իրեն ուղիղ նայող տասնապետից հայացքը փախցնելու, վախենալով, որ եթե աչքերի կապը կորցնի, իրենց միջև կամուրջը կփլվի ընդմիշտ:- Դուք էլ եք կրթված մարդ և հասկանում եք իմ վիճակի ծանրությունը: Բանաստեղծություներս իմ երևակայության արտացոլանքն են: Ես գրում ու տպում եմ դրանք, բայց անհնար է հետևել, թե ով ինչ նպատակով է ընթերցում:
Տասնապետը, թևերը խաչած, մեկ առ մեկ ճտտացրեց տասը մատները: Հետո, կարծես ցանկանալով շեշտել ասելիքի կարևորությունը, կոկորդը մաքրեց.
-Հասկանում եմ, որ դա դժվար է, բայց կարող ես խոսքերիդ հետևել, դու ես գրում դրանք: Բանաստեղծ չե՞ս...
Աստիճանաբար աճող անհանգստությամբ շուրջը նայեց Հովհաննես Իստանբուլյանը, մինչև տեսավ դռան մոտ կանգնած իրենց լսող որդուն: Ե՞րբ էր դուրս եկել խոհանոցից: Ինչքա՞ն ժամանակ է՝ հետևում էր իրենց: Տղայի այտերը զինվորիների հանդեպ ունեցած զայրույթից կարմրել էին: Հովհաննես Իստանբուլյանը, փորձելով որդուն համոզել, որ ամեն ինչ լավ է, ժպտաց, հետո ասաց, որ գնա մոր մոտ: Բայց Երվանդը չշարժվեց:
-Վախենամ՝ մեզ հետ գաք,- ասաց տասնապետը:

254


- Չեմ կարող գալ,֊ ասաց Հովհաննես Իստանբուլյանը՝ մի պահ չիմանալով ինչ պատասխանի: Միայն վերջին պահին հասկացավ, թե որքան անհիմն է պատճառը: «Այս գիշեր պետք է ավարտեմ գիրքս... վերջին գլուխը» ասելու փոխարեն կնոջ հետ խոսելու թույլտվություն խնդրեց:
Այդ չարագուշակ գիշերվա վերջին հուշը կնոջ դեմքի արտահայտությունն էր. բիբերը խոշորացած, շրթունքները գունատ: Հոգնած էր երևում, կարծես իրադարձություններն ամբողջ ուժն առել-տարել էին: Հովհաննես Իստանբուլյանը հետո անիծելու էր իր կապ ընկած լեզուն: Ինչքա՜ն էր ուզում տնից դուրս գալուց առաջ բռնել կնոջ ձեռքերը և ասել որ քաջությունը չկորցնի հանուն երեխաների և հանուն իրեն: Արմանուշը չորս ամսական հղի էր: Միայն երկու զինվորների ուղեկցությամբ տնից մութ փողոց ելնելիս հիշեց, որ մոռացել է նվերը տալ կնոջը: Ձեռքերը տարավ գրպանները և երբ մատների ծայրերով չհպվեց ոսկե նռանը, հանդարտվեց: Զարդը տանն էր թողել, սեղանի դարակում: Մտածելով, թե Արմանուշը որքան կուրախանա նվերի համար, կարծես թե ժպտաց:

*
* *


Հենց զինվորները գնացին, դռան շեմին անհանգիստ ոտնաձայներ լսվեցին: Թուրք հարևաններն էին գալիս: Մշտապես ուրախ տրամադրություն ունեցող հարևանի դեմքի սարսափահար արտահայտությունը տեսնելով' Արմանուշը կարողացավ դուրս գալ շոկից: Միայն այդ ժամանակ հասկացավ դրության լրջությունը, միայն այդ ժամանակ կարողացավ լացել: Երվանդին կանչեց իր մոտ.
֊ Շուտ գնա Լևոև քեռու տուն... Ասա թող անմիջապես այստեղ գա: Պատմիր նրան' ինչ է եղել:
Լևոն քեռու տունը մոտ էր' շուկայի անկյունում: Մի համեստ տան մեջ էր ապրում, որի առաջին հարկը արհեստանոց էր: Երիտասարդ տարիքում մի հույն գեղեցկուհու էր սիրահարվել, բայց աղջկան չէին տվել նրան: Այդ ժամանակից ի վեր չէր ամուսնացել, ամբողջ ժամանակը նվիրել էր մասնագիտությանը: Հայտնի էր դարձել

255


իր արհեստի նրբությամբ և աշխատանքի դիմացկունությամբ: Լևոն քեռին կաթսայագործ էր, և հսկայական կայսրության լավագույն կաթսաները նրա ձեռքի գործն էին:
Երվանդը, փողոց դուրս գալով, մի քանի քայլ արեց դեպի Լևոն քեռու տունը, բայց հանկարծ կանգ առավ ու շրջվեց, սկսեց վազել այն կողմը, ուր հորն էին տարել: Բայց չկարողացավ գտնել նրա հետքը: Կարծես հայրը զինվորների հետ անհետացել էր:
Շուտով հասավ Լևոն քեռու տուն, բայց վերևում ոչ մեկին չգտավ: Մտածելով, որ արհեստանոցում է, դուռը թակեց: Լևոն քեռին շատ էր աշխատում, մինչև ուշ ժամերը: Բայց դուռը բացեց նրա աշակերտ Ռըզա Սելիմը. ներամփոփ, աշխատասեր երիտասարդ էր, ճենապակու պես սպիտակ մաշկով, սև ու գանգուր մազերով:
-Քեռիս որտե՞ղ է,- հարցրեց Երվանդը:
-Լևոն վարպետը գնաց,֊ դժվարությամբ լսվող խեղդուկ ձայնով ասաց Ռըզա Սելիմը:- Զինվորները կեսօրին եկան տարան:
Ռըզա Սելիմն այլևս չկարողացավ զսպել արցունքները: Նա որբ էր, ու Լևոն վարպետը վերջին վեց տարին նրան հայրություն էր արել:
-Չգիտեմ ինչ անեմ,- ասաց նա:- Սպասում եմ...
Այդ երեկո տուն վերադառնալուց առաջ Երվանդը թափառեց փողոցներում: Զառիթափերից քարեր էր նետում, դատարկ փողոցներում սուլելով շրջում էր: Անցավ դատարկված սրճարանների, լքված հրապարակների, անշուք տների մոտով, որտեղից տարբեր հոտեր ու երեխաների լացի ձայներ էին գալիս: Կենդանության միակ նշանը կեղտոտ ջրափոսի մոտ դառնորեն մլավող կատվի ձագն էր. երբեմն մլավելը դադարեցնելով՝ փորի վերքից հոսող արյունն էր լպստում:
Տարիներ անց հոր մասին մտածելիս Երանդը այդ մութ, դատարկ փողոցում միայնակ մլավող կատվի ձագին էր հիշելու. Սվազում տատիկի և պապիկի մոտ ապաստան գտած, բայց մի գիշեր տուն մտած զինվորների կողմից հայկական կաթոլիկ Փիրկինիկ գյուղ վտարվելիս, ավելի ուշ ահավոր ցեխի, փսխուքի, արյան և արտաթորանքի միջով առաջ շարժվելիս, կամ երբ չէր իմանում' ինչպես դադարեցնի փոքրիկ քրոջ' Շուշանի լացը, հետո մի օր, խառնաշփոթ

256


մի պահի ճեռքը բաց թողնելիս և նրան կորցնելիս, կամ երբ տեսնում էր, թե ինչպես են մոր ոտքերը ուռչում ու մանուշակագույն դառնում, թե ինչպես է նա ուռենու տերևի պես փոթորկից քշվելով' անձայն ընկնում ու մահանում, երկու եղբայրներին հայրություն անելիս, ամբողջ ճանապարհին հոտած դիակներով, ծխով, կրակով ու ճիչերով լի ախոռներ տեսնելիս, առանց ուտելիքի մնալով՝ Սիրիայի անապատում ոչխարների պես արածելիս, գաղթի ճանապարհին կորած որբերին հավաքող մի խումբ ամերիկացի միսիոներների կողմից փրկվելիս, այդ ամբողջ ճանապարհով վերադառնալով՝ ապաստան դարձած Սվազի ամերիկյան քոլեջ գալիս, հետո Ամերիկա ուղարկվելիս, տարիներ անց փոքր քրոջը՝ Շուշանին վերջապես գտնելով՝ Սան Ֆրանցիսկո բերելիս և թոռների հետ բազմաթիվ խաղաղ ընթրիքների ժամանակ անգամ միշտ այդ կատվի ձագը հիշողության մեջ մեխված էր մնալու:

*
* *


-Բավական է,- դողալով հրամայեց Բանու մորաքույրը: Շարֆը հանելով՝ ծածկեց գունդը:֊ Էլ չեմ ուզում տեսնել: Ինչ ուզում էի իմանալ՝ իմացա:
-Բայց ամբողջը չտեսար,- լկտի ձայնով հակաճառեց Աղուլու Բեյը:- Ոջիլների մասին դեռ չեմ պատմել:
-Ո-ոջիլնե՜ր,- կմկմաց Բանու մորաքույրը: Կարծես կորցրել էր քիչ առաջվա վճռականությունը: Շարֆը հանելով՝ մի անգամ էլ նայեց գնդի մեջ:
-Այո, տիրակա՜լ, ոջիլները բավական կարևոր մանրամասն են,֊ ասաց Աղուլու Բեյը:- Հիշեք այն պահը, երբ փոքրիկ Շուշանը եղբոր ձեռքը բաց է թողնում ու հանկարծակի կորչում բազմության մեջ: Ուտելիք գտնելու հույսով մի ընտանիքի է մոտենում: Բայց ոչ միայն չի կարողանում ուտելիք գտնել, այլև ոջլոտում է նրանցից: Մի քանի օր անց փոքրիկ Շուշանը տաքությունից այրվում էր. բծավոր տիֆով էր վարակվել:
Բանու մորաքույրը շարֆի ծայրերը շտկելով՝ հառաչեց:

257


-Այնտեղ էի: Ամեն ինչ տեսա: Շուշանն ընկավ ծնկներին: Այդ մարդկային բազմության մեջ նրան ոչ ոք չէր կարող օգնել: Նրան այդտեղ թողեցին՝ ճակատը՝ քրտնած, մազերը՝ ոջլոտ:
-Լավ, արդեն այդքանը բավական է,- վեր թռավ Բանու մորաքույրը:
-Բայց ամենաազդեցիկ մասը չե՞ք լսելու: Փոքրիկ Շուշանին ինչ պատահեց՝ չե՞ք ուզում իմանալ,- հարցրեց Աղուլու Բեյը՝ կարծես նեղանալով:- Չէի՞ք ուզում ձեր հյուրի ընտանիքի մասին տեղեկություններ իմանալ: Իմ պատմության փոքրիկ Շուշանը ձեր հյուրի տատիկն է:
-Այո,- պատասխանեց Բանու մորաքույրը,- այդքանը հասկացել էի: Շարունակիր:
-Լավ,- ասաց Աղուլու Բեյը' հաճույք ստանալով իր հաղթանակից:- Ճանապարհի եզրին կիսամեռ մնալուց և ամբոխի՝ հորիզոնում անհետանալուց հետո փոքրիկ Շուշանին մոտակա թուրքական գյուղերից երկու կին են գտնում: Մայր ու աղջիկ էին: Հիվանդ երեխային տուն տանելով՝ լողացրին սարի ուրցի օճառով: Մազերի ոջիլները վայրի խոտերից պատրաստած դեղերով մաքրեցին: Նրան կերակրեցին ու ոտքի կանգնեցրին: Երեք շաբաթ անց մի բարձրաստիճան սպա իր մարդկանց հետ գյուղում շրջելով հարցնում է՝ այդ շրջանում հայ որբեր չե՞ն գտել: Այդ ժամանակ այս թուրք մայրը, որպեսզի Շուշանին վնաս չտան, նրան թաքցնում է դստեր օժիտի սնդուկում: Մեկ ամիս անց փոքրիկ աղջիկը ոտքի է կանգնում, բայց շատ չէր խոսում, գիշերները քնի մեջ լալիս էր:
-Ասում էիր, որ Ստամբուլ են բերում:
-Հետո: Վեց ամիս այս մայրն ու աղջիկը նրան իրենց երեխայի պես են նայել, հավանաբար՝ կշարունակեին: Բայց հետո մի ավազակախումբ եկավ ու կողոպտեց նրանց տունը: Այդ շրջանի բոլոր թուրքական, քրդական ու զազայական գյուղերը թալանեցին: Այդ ժխորի մեջ հայ աղջկան գտնելը երկար չտևեց: Չնայած մոր ու աղջկա աղաչանքներին՝ Շուշանին տարան: Տասներկու տարեկանից փոքր բոլոր հայ որբերին երկրի որբանոցներ հանձնելու հրաման էին ստացել,

258


կամ էլ հույս ունեին այդպիսով փող պոկել: Կարճ ասած, Շուշանը հայտնվեց Հալեպի որբանոցներից մեկում, բայց շուտով, քանի որ այնտեղ տեղ չկար, նրան ուղարկեցին Ստամբուլի դպրոցներից մեկը: Գթասիրտ և խելացի, սառը և նյարդային դաստիարակչուհիներին հանձնվեց: Այնտեղի բոլոր երեխաների պես նրան էլ ճերմակ զգեստ և առանց կոճակների սև վերարկու հագցրեցին: Տղաներ ու աղջիկներ էին: Տղաներին թլպատեցին, բոլոր երեխաներին նոր անուններ տվեցին: Իհարկե՝ Շուշանին էլ: Բոլորը նրան արդեն Շերմին էին ասում: Մեկ էլ ազգանուն տվեցին՝ 626:
-Այսքաևը բավական է - շարֆով ծածկելով արծաթե ամանն ու ջինին խեթելով՝ ասաց Բանու մորաքույրը:
֊ Լավ, տիրուհի՛, ինչպես կամենաք,- մրթմրթաց Աղուլու Բեյը, հետո ավելացրեց:- Դուք էլ գիտեք, որ գիտությունը հնազանդվում է գիտելիքին:
Բանու մորաքույրն իրեն ճնշված զգաց.
-Գիտության հականիշն անտեղյակությունն է: Իսկ տաղանդի հականիշը՝ ժխտողականությունը: Գիտելիքով է մարդ ձեռք բերում գիտակցություն, լայնախոհություն և խիղճ: Այո՛, Աստված վկա, գիտությունը հնազանդվում է գիտելիքին:
-Միայն պատմության ամենակարևոր մասը բաց թողեցիք,-ասաց Աղուլու Բեյը:- Եթե կուզեք դա էլ իմանալ միայն ձեր խոսքը բավական է, որովհետև մենք՝ չար ոգիներս, ամեն բան գիտենք: Այնտեղ էինք: Այս երեկո ձեզ պատմեցի մի ժամանակ փոքրիկ աղջիկ, Իսկ այժմ Արմանուշի տատիկ Շուշանի անցյալը: Բաներ, որ ձեր հյուրը չգիտի: Կներեք հետաքրքրությանս համար, տիրուհի՛, բայց նրան պատմելո՞ւ եք: Չե՞ք կարծում, որ իրավունք ունի իմանալու:
Բանու մորաքույրը լուռ էր: Այդ գիշեր լսածը պատմելո՞ւ էր Արմանուշին: Եթե նույնիսկ ուզեր պատմել, ինչպե՞ս էր ասելու, որ նրա ընտանիքի պատմությունը ոգուց է լսել: Արմանուշը կհավատա՞ր իրեն: Եթե նույնիսկ հավատա, ավելի լավ չի՞ լինի, եթե աղջիկը չիմանա այս ողբերգական մանրամասները:

259


Բանու մորաքույրն օգնության համար շրջվեց Շեքերշերբեթ Հանըմի կողմը: Բայց այս խոնարհ ջինից պատասխան լսելու փոխարեն հարց լսեց: Լուսապսակով ջինը ամաչկոտ հարցրեց.
- Մարդկանց անցյալն իմանալն իսկապես լա՞վ բան է: Մարդը հեշտ չի բավարարվում, մարդը չի հասկանում գրի պատասխանատվությունը, իսկ եթե ավելի շա՞տ բան ուզի իմանալ: Եվ ավելի ու ավելի... Մինչև ո՞ւր: Եվ ո՞ւմ է պետք: Թե՞ ավելի լավ է անցյալի մասին հնարավորինս քիչ իմանալ, իմացածն էլ հնարավորինս արագ մոռանալ:
Վերջապես լույսը բացվեց: Գիշերվա ու ցերեկվա այդ խորհրդավոր շեմից մի քայլ արեցին: Երազների մեջ ընկղմվելու համար վաղ էր, բայց արդեն ուշ էր նոր երազ սկսելու համար: Եթե Աստծո գթառատ և իմաստուն և բարեգութ աչքը, ամենատես, երբեք չփակվող, երբեք չթարթող աչքը լիներ էլ, ոչ ոք չէր կարող ասել, որ աշխարհը մշտական հսկողության տակ գտնվող վայր է: Եթե այս վայրը Երկնային Հանդիսատեսի համար իրար հետևող ներկայացումների բեմ է, պետք է որ վարագույրի իջնելու պահեր էլ լինեն, ինչպես երբեմն բարակ շարֆն է ծածկում արծաթե ափսեն:
Ստամբուլը տասը միլիոնանոց մարդկային խառնաշփոթ է: Տասը միլիոնի անցյալի պատմություններից բաղկացած բաց գիրք: Ստամբուլն այժմ արթնանում է անհանգիստ քնից, պատրաստ է ամենաանհանգիստ ժամին: Այս պահից սկսած շատ աղոթք է լսվելու, շատ հայհոյանք, աչքից չվրիպող շատ մեղսագործ ու պաշտպանության կարիք զգացող շատ անմեղ է լինելու:
Ստամբուլում առավոտ էր:

260


Տասներեք




ԾԻՐԱՆԻ ՉԻՐ


Ստամբուլում տարվա ամիսները գիտեն, թե որ եղանակին են պատկանում և ըստ այդմ են վարվում, բացի մի ամսից՝ մարտից: Մարտը Ստամբուլում ամենաանհավասարակշիո ամիսն է և՜ հոգևոր. և՜ ֆիզիկական առումով: Մեկ որոշում է, որ ինքը գարնան ամիս է՝ գոլ ու հոտավետ, մեկ էլ անմիջապես մտափոխվում, ձմեռ է դառնում, քամի է փչում, կարկուտ է գալիս: Այսօր մարտի տասնինն է. անսովոր արևոտ շաբաթ օր, սովորականից բավական բարձր ջերմաստիճան: Ասյան ու Արմանուշը Օրթաքյոյից Թաքսիմ ձգվող լայն ճանապարհով քայլելիս սվիտրները հանել էին: Ասյան բաց դարչնագույնի ու կարամելի երանգներով երկար ճմռթված զգեստ էր հագել: Յուրաքանչյուր քայլին շարան-շարաև վզնոցներն ու թևնոցները զնգզնգում էին: Իսկ Արմանուշը կրկին հավատարիմ էր իր ոճին՝ ջինսե տաբատ, «UNIVERSITY OF ARIZONA» գրությամբ շապիկ, պաստելային վարդագույն: Տատուի արվեստանոց այցելելու համար Թաքսիմ էին գնում:
-Ուրախ եմ, որ ի վերջո քեզ Արամի հետ եմ ծանոթացնելու,-ասաց Ասյան՝ կտորի պայուսակը մի ուսից մյուսը գցելով:- Շատ հաճելի մարդ է:
-Ավելի շուտ էլ էիր տվել նրա անունը, բայց չգիտեմ, թե ով է:
-Արամը Զելիհա մորաքրոջ...,- Ասյան անգլերենով ճիշտ բառը գտնելու համար լռեց: «Ընկեր» ասելը քիչ էր, «ամուսին»՝ տեխնիկապես սխալ, «ապագա ամուսին»՝ հնարավոր չէր, «նշանած»՝ ավելի հարմար էր, բայց պաշտոնապես չէին նշանվել:- Զելիհա մորաքրոջինն է - ի վերջո ասաց նա:

261


Ճանապարհի դիմաց նրբակերտ կամարի տակ կանգնած երկու գնչու երեխա գրավեցին նրանց ուշադրությունը: Մեկը աղբից հավաքած թիթեղյա տուփերը սայլի մեջ էր լցնում, իսկ մյուսը սայլի ծայրին նստած՝ կարծես տուփերը բաժանելու գործով էր զբաղված, բայց իրականում արևն էր վայելում: Ասյան համոզվեց, որ նման կյանքն այնքան էլ վատ չէ: Սայլի միջի երեխայի տեղը լինելու համար ամեն ինչ կտար: Նախևառաջ կգնար, ամենահոգնած, ամենաէժան ձին կառներ: Հետո ամեն օր սայլը Ստամբուլի զառիվեր փողոցներով վերուվար կաներ, թերթ-մերթ կհավաքեր, հաճույքով անպետք իրեր կհավաքեր, փայլուն մակերեսի տակ հոտող մնացորդները սիրով կգրվեր:
Եթե աղբահավաք լիներ, կնստեր սայլը, քամին կշոյեր մազերը, արևը կտաքացներ ոսկորները, ինքն էլ, Ջոնի Քեշի երգերը սուլելով, կթափառեր փողոցներում: Եթե մի անամոթ այդ խաղաղության ներդաշնակությունը խախտելու համարձակություն ունենար, հսկա գնչուական տոհմը, որի յուրաքանչյուր անդամը հավանաբար այլ մեղք գործելու պատճառով բանտ է ընկել-դուրս եկել, կհարձակվեր նրա վրա, կվախեցներ: Ժամանակի ընթացքում ինքն էլ հանցանք կգործեր: Ժամանակ առ ժամանակ կբռնվեր, հարկադրված և արագորեն կվարժվեր ձեռնաշղթաների սառնությանը:
Ասյան եկավ այն եզրակացության, որ չնայած դժվարություններին, քանի դեռ սառնամանիք չէ, աղբ հավաքելը բավականին զվարճալի է: Եթե հանկարծ համալսարանն ավարտելուց հետո ավելի լավ աշխատանք չգտներ, պետք էր այս տարբերակը մտապահել: Հետո սկսեց սուլել.

Up in the mornin' out on the job
Work like the devil for my pay.
But that lucky old sun has nothin' to do
But roll around heaven all day.1

1 Առավոտ, կանուխ աշխատանքի եմ գնում,
Շան պես աշխատում եմ, որ վաղ վաստակեմ:
Մինչդեռ այս հաջողակ արևը առանց մի բան անելու
Թափառում է երկնքում:


262


Միայն ոտանավորի վերջին հասնելով՝ նկատեց, որ Արմանուշը մի քանի րոպե առաջ տված հարցին դեռ մանրամասն պատասխանի է սպասում:
-Աստված գիտի, թե որքան ժամանակ են Զելիհա մորաքույրն ու Արամը միասին: Երևի նրան «խորթ հայրիկ» կարող էի ասել, կամ ավելի ճիշտ՝ «խորթ փեսա»... նման մի բան:
-Ինչո՞ւ չեն ամուսնանում:
-Ամուսնանա՞լ,- Ասյան այս բառն այնպես ասաց, կարծես ատամների արանքում մնացած սննդի մնացորդ էր թքում: Հենց այդ պահին անցնում էին աղբահավաքների մոտով և ավելի մոտենալով՝ զարմանքով նկատեց, որ աղջիկներ էին: Դա նրան ավելի դուր եկավ: Աղբահավաք ղառնալու մեկ այլ պատճառ կարող էր լինել սեռերի միջև տարբերություն դնելը: Մի ծխախոտ դրեց բերանը, բայց վառելու փոխարեն շոկոլադի ձողիկի պես մի պահ ծայրը ծամեց: Հետո արտահայտեց մտքերը.
-Չեմ կարծում, որ Արամը մտածում է ամուսնանալու մասին, Զելիհա մորաքույրն էլ է հեռու այդ թեմաներից:
-Լավ, բայց ինչո՞ւ,- հարցրեց Արմանուշը:
Քամու ուղղությունն արագ փոխվեց, և Արմանուշը շնչեց ծովի սուր հոտը: Այդ քաղաքը բույրերի իսկական խառնարան էր. կեղտոտ, վատ հոտեր կամ մեքենաների օծանելիքի պես քաղցր ու հաճելի: Բոլոր բույրերն Արմանուշին մի կերակուր էին հիշեցնում: Եթե մի քիչ էլ մնար այստեղ, Ստամբուլը կընդուներ որպես ճաշատեսակ: Այս քաղաքը պանրով կարկանդակ էր. արանքներում շերտ-շերտ պատմություն, վրան արևմտականացման լիքը կրեմ, այստեղ-այնտեղ բոհեմի նախշեր են տարածված, ծայրերին արևելականության սոուս է քսվել, ու եզրափակումը՝ հղկված մոդեռնիզացում: Ութ օր է՝ այստեղ էր, և Ստամբուլը ամեն օր առաջին օրվանից խառն էր երևում: Դեռ չէր ընտելացել քաղաքին, գուցե ընտելանում էր այս քաղաքում օտար լինելուն:
-Կարծում եմ՝ հորիցս հետո, ով էլ որ լիներ, Զելիհա մորաքույրը անտարբեր է դարձել ամուսնության հանդեպ,- շարունակեց Ասյան,- Հավանաբար՝ չի վստահում տղամարդկանց:

263


-Հասկանում եմ նրան,- ասաց Արմանուշը:
-Լա'վ, իսկ հարաբերություններից հետո չե՞ս կարծում, որ միասին ապրելու հարցում կնոջ ու տղամարդու կարծիքների միջև մեծ տարբերություն կա: Այսինքն՝ կանայք, չհաջողված ամուսնությունից կամ հարաբերությունից, կամ ուրիշ մի զիբիլից հետո սովորաբար երկար ժամանակ խուսափում են նոր հարաբերություն սկսելուց: Իսկ տղամարդկանց հատուկ է ճիշտ հակառակը, մի փորձանքից ազատվելուն պես անմիջապես նորն են փնտրում: Տղամարդիկ չեն կարողանում մենակ ապրել:
Արմանուշը գլխի շարժումով հաստատեց նրա ասածները, բայց սեփական ծնողների դեպքը այդ օրինաչափությանը չէր համապատասխանում: Մայրը առաջին ամուսնուց բաժանվելուց անմիջապես հետո ամուսնացավ, իսկ հայրը մինչ օրս մենակ է: Սակայն այս հակառակ օրինակը մեջբերելու փոխարեն հարցրեց.
-Արամը որտեղի՞ց է:
-Այստեղից, մեզ նման,- առանց մտածելու ասաց Ասյան, բայց դեռ խոսքը չավարտած՝ կանգ առավ: Անմիջապես հասկացավ հարցը: Սեփական անտեղյակության վրա ինքն էլ զարմանալով՝ ծամած ծխախոտը վառեց, ծխեց: Ինչպե՞ս չէր հասկացել: Արամը Ստամբուլի հայ ընտանիքի երեխա է: Տեսականորեն հայ է:
Արամին նայելով չէիր հասկանում՝ հայ է, թուրք, թե այլ ազգի ներկայացուցիչ: Արամը միայն Արամ կարող էր լինել, բացառիկ անձնավորություն: Իրեն հատուկ տեսակի մարդ էր: Նա կախարդող էր, անհերքելի ռոմանտիկ: Քաղաքական գիտությունների պրոֆեսոր էր, մտավորական, որ հաճախ էր խոստովանում, թե դասախոսած համալսարանի մոտերքում՝ Միջերկրականի ափին, մի լքված գյուղում սիրում է ձկնորսություն անել: Նա այս հասարակության մեջ փխրուն սիրտ էր, բյուրեղյա հոգի, քայլող խիղճ, քաղցրախոս ուտոպիստ, լավ քաղաքացի, պոտենցիալ շրջմոլիկ: Խելացի և պատվարժան մարդ: Այսպիսին էր Արամը՝ ոչ ավել, ոչ պակաս: Ասյան նրան երբեք չէր համարում հասարակության մի մասը: Դրա մասին ինչ-որ բան էր ուզում ասել, բայց իրեն պահեց ու կամացուկ ասաց.

264


-Իրականում հայ է:
-Ենթադրում էի,- ասաց Արմանուշը՝ թեթև ծիծաղով:
Մնացած ճանապարհին շատ չխոսեցին: Հինգ րոպե անց տատուի խանութում էին:
-Բարի գալուստ,- նրանց ուրախությամբ դիմավորեց Զելիհա մորաքույրը: Երկուսին էլ ամուր գրկեց. օծանելիքը շատ էր՝ համեմունքների ու հասմիկի խառնուրդ: Կարճ ջինսե շրջազգեստ, նեղ սև վերնաշապիկ, երկար ոտքերը գրկող նեյլոնե գուգագուլպաներ էր հագել, սև շրթներկ էր քսել, նույն գույնի քարով փիրսինգ դրել: Սև մազերը գրավիչ խոպոպների տեսքով թափվում էին ուսերին, նրանցից մի քանիսն այնքան փայլուն էին ներկված, որ հալոգեն լույսերի տակով ամեն անգամ անցնելիս շողում էին: Արմանուշի բերանը բաց էր մնացել: Առաջին անգամ Ասյայի՝ մոր հանդեպ մանկությունից ի վեր զգացած վախի հետ միախառնված հիացմունք զգաց:
Ներսը փոքրիկ թանգարանի նման էր: Մուտքի դիմաց շրջանակի մեջ հսկայական նկար կար. անհայտ ազգի կնոջ համաչափ մարմին, գոտկատեղից վերև խայտաբղետ տատուները ցուցադրելու համար մեջքով էր շրջվել: Իրականում մինչև կնոջ գոտկատեղն իջնող տատան Օսմանյան մանրանկար էր: Նման էր բազմամարդ խնջույքի տեսարանի. մարդկանց արանքում կրակով ու օձերով աճպարարությունն անողներն իրենց տաղանդն էին ցուցադրում: Մի լարախաղաց քայլում էր կնոջ մի ուսից մյուսը ձգվող պարանի վրայով: ժամանակակից կնոջ մեջքին նման մանրանկար տեսնելը վախեցնող էր: Շրջանակի տակ գրված էր. «ՏԱՏՈԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ ԱՆԴԻՆԻՑ ՈՒՂԱՐԿՎԱԾ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ է ՆՐԱՆ, ՈՎ ԿԱՐՈՂ է ԿԱՐԴԱԼ»:
Արվեստանոցի բոլոր անկյուններում տատոփ հարյուրավոր պատկերներ ու փիրսինգի հավաքածուների նեղ, երկար ցուցափեղկեր կային: Արմանուշը հասկացավ, որ տատուները տարբեր խորագրերի տակ են հավաքված՝ «Վարդեր և փշեր». «Արյունոտ սրտեր», «Վիրավոր սրտեր», «Շամանական ոճ», «Սարսափազդու փետրավոր արարածներ», «Անփետուր, բայց սարսափազդու էակներ», «Ազգայնական

265


թեմաներ>>, «Թվեր և անուններ», «Սիմուրգ և թռչունների ընտանիք» և ի վերջո՝ «Սուֆիական խորհրդանշաններ»:
Չնայած ներսում շատ մարդ չկար՝ աղմուկը չէր դադարում: Արմանուշն առաջ երբեք չէր տեսել, որ այսքան քիչ մարդ այսքան շատ աղմուկ անի: Բացի նորեկներից, վեց հոգի կար սենյակում: Զելիհա մորաքույրը, գազարագույն մազերով, ասեղը ձեռքին մի էքսցենտրիկ տիպ, մի երիտասարդ ու նրա մայրը և 1970-ականների ռոք երաժշտի նման և կարծես այդ տարիներից ի վեր թմրանյութերի ազդեցության տակ մնացած երկու երկարամազ, չսափրված մարդ: Վերջին երկուսից մեկը հսկայական, հարմարավետ բազմոցին էր նստել, անընդհատ ընկերոջ հետ էր խոսում, մյուս կողմից էլ նրա ձախ թևին մանուշակագույն մժեղի դաջվածք էին անում: Ասեղով էքսցենտրիկ տիպը Զելիհա մորաքրոջ օգնականն էր և դաջվածքի տաղանդավոր մասնագետ: Մինչ նա աշխատում էր, Արմանուշը հետևում էր՝ զարմանալով, թե դաջվածքի ասեղն ինչպես կարող է այդքան շատ աղմուկ առաջացնել:
-Մի' անհանգստանա, աղմուկն ավելի շատ է, քան ցավը,֊ ասաց Զելիհա մորաքույրը՝ կարծես կարդալով նրա միտքը: Հետո աչքով անելով շարունակեց:- Բացի այդ, այս հաճախորդը սովոր է. արդեն քսաներորդ դաջվածքը կլինի: Տատուն երբեմն կախվածություն է առաջացնում: Մեկը բավական չէ: Ամեն նոր տատուից հետո մի հատ էլ ես ուզում անել: Կախվածությունների դեմ պայքարող կենտրոններն ինչո՞ւ սա չեն գումարում իրենց ցուցակներին:
Արմանուշը թափթփված երաժշտին աչքի պոչով հետևելով՝ երկար ժամանակ լուռ էր: Հետո չդիմացավ.
-Մարդ ինչո՞ւ պետք է մժեղի դաջվածք ուզի՞ որ:
Զելիհա մորաքույրը շատ բան տեսած մարդու պես ծիծաղեց.
-Ինչո՞ւ: Այստեղ այդ հարցը երբեք չենք տալիս: Այս արվեստանոցում ոչ ոք նորմալ չի: Հաճախորդն ինչ դաջվածք էլ ուզի, վստահ եմ, որ մի պատճառ ունի, անգամ ինքը չգիտի այդ պատճառը: Երբեք չեմ հարցնի՝ ինչո՞ւ:
-Իսկ փիրսինգնե՞րը:

266


-Նույնն էլ դրանք,- ասաց Զելիհա մորաքույրը՝ ցույց տալով քթի փիրսինգը և ծիծաղելով:- Այս փիրսինգը տասնինը տարեկան է: Ասյայի տարիքում եմ արել:
-Իսկապե՞ս:
-Այո՜, փակվեցի բաղնիքում, հետս փոքրիկ գազար, ստերիլացված ասեղ, թմրեցնելու համար սառույց ու լիքը զայրույթ էի վերցրել: Այդ տարիքում ամեն ինչի հանդեպ ահավոր զայրացած էի, ամենաշատը՝ ընտանիքիս: Ինքս ինձ ասացի՝ ես կանեմ դա: Ձեռքերս նյարդայնությունից դողում էին, դրա համար էլ սկզբում սխալ տեղ ծակեցի: Շատ արյուն եկավ: Բայց հետո ձևը սովորեցի:
-Իսկապե՞ս,-նորից ասաց Արմանուշը, բայց այս անգամ կարծես լսածին չէր հավատում:
-Ահա,- ասաց Զելիհա մորաքույրը և հպարտությամբ շոյեց քիթը:- Մի օղակ դնելով՝ դուրս եկա բաղնիքից: Այդ ժամանակ շատ էի սիրում մորս խենթացնել:
Անկյունում նստած Ասյան մոր այս խոսքերին բազմանշանակ նայեց:
-Բայց իրականում քիթս ծակեցի, որովհետև դա արգելված էր: Հասկանո՞ւմ ես ինձ: Ավանդական ընտանիքից ես, փիրսինգի մասին խոսք գնալ չէր կարող: Դե որ այդպես է, ես էլ իմ գործն իմ ձեռքով արեցի: Բայց հիմա այլ ժամանակներ են: Դրա համար էլ այստեղ ենք: Այս արվեստանոցում հաճախորդներին խորհուրդներ ենք տալիս, առաջարկություն անում, երբեմն հրաժարվում ենք նրանց ցանկություններից, բայց երբեք չենք քննադատում: Երբեք չենք հարցնում՝ ինչու: Կյանքում դա շատ շուտ եմ սովորել: Եթե մարդկանց քննադատես, նրանք կգնան և ի հեճուկս քեզ՝ իրենց իմացածը կանեն:
Վաղուց մոր հետ ցուցափեղկի մոդելները նայող մի երեխա կանչեց Զելիհա մորաքրոջը:
-Կարո՞դ եք այնպես անել, որ այս թևավոր մողեսի պոչը ամբողջ թևս ծածկի: Ուզում եմ, որ արմունկիցս մինչև դաստակս տարածվի: Կարո՞ղ է այնպես լինել, ասես թևիս վրայով է սողում:

267


Դեո Զելիհա մորաքույրը չէր պատասխանել, երբ մայրը միջամտեց.
- Խե՞նթ ես: Նման բան չկա: Փոքր ու պարզ բան ենք անելու, թռչուն կամ էլ թիթեռ: Մողեսի պոչ չեմ թողնի...
Մայր ու տղա վիճելով հեռացան արվեստանոցից: Նրանցից հետո ուրիշները եկան: Ասյան ու Արմանուշը անկյունից հետևում էին գնացող-եկողին: Զելիհա մորաքույրը ծակծկում էր, իսկ օգնականը տատուի գործն էր ավարտում: Երկուսն էլ սեանսներից առաջ ու հետո օճառով ու դեղերով լվացվում էին: Այդ ընթացքում հոնքերը ծակելու համար լիցեյի հինգ աշակերտ եկան, բայց հենց ասեղը ծակեց առաջին կամավորի հոնքը, մյուսները մտափոխվելով՝ փախան: Այդ պահին սիրած թիմի նշանը կրծքին դաջել ցանկացող մի երկրպագու եկավ: Հետո եկավ մեկը, որ մատի ծայրին Թուրքիայի դրոշն էր ուզում տատու անել, այդպիսով, ամեն անգամ մատը թափ տալը և դրոշը թափ տալը միաժամանակ կարող էր անել: Ի վերջո, մի շիկահեր արվամոլ եկավ, սիրելիի անունն ուզում էր գրել մատների միացման կետերի վրա: Միակ խնդիրն այն էր, որ սիրելիի անունը յոթ տառից էր բաղկացած: Զելիհա մորաքույրն ու նա միասին մտածեցին, թե տառերն ինչպես են բաժանելու տասը մատի վրա և թե մնացած երեք մատերին ինչ են նկարելու: Ի վերջո, որոշեցին ձախ ձեռքից սկսելով՝ յուրաքանչյուր միացման վրա մի տառ գրել, իսկ մնացածներին երեք երիցուկ նկարել:
Վերջապես, երբ մութն ընկավ, տատուի արվեստանոց մտնողներից տարբերվող նորմալ տեսքով մի մարդ մտավ ներս: Ուրիշ ոչ մեկին չնկատող աչքերը նայեցին Զելիհա մորաքրոջը: Արմանուշի համար դժվար չէր իմանալ, թե մարդն ով է:
Արամ Մարտիրոսյանը բարձրահասակ, թիկնեղ, բարետես մարդ էր: Խաղաղ դեմք ուներ, սև կարճ մորուք, խառը թավ մազեր, և ամեն անգամ ժպտալիս այտերին խոր փոսիկներ էին հայտնվում: Կարճատեսի աչքերը անշրջանակ ակնոցի հետևից խելացի փայլում էին: Անհնար էր նրա հայացքում չնկատել Զելիհա մորաքրոջ հանդեպ հավանությունն ու սերը: Նա և Զելիհա մորաքույրը լրացնում

268


էին իրար: Միասին հրաշալի ներդաշնակություն ստեղծող երկու աններդաշնակներ էին:
Երբ սկսեց Արամի հետ խոսել, ակամա «սկսնակների համար անգլերեն»-ի անցավ Արմանուշը, ինչպես և խոսում էր Ստամբուլում յուրաքանչյուր նոր ծանոթացած մարդու հետ: Հնարավորինս դանդաղ անգլերենով ներկայացրեց իրեն: Ի պատասխան Արամի բրիտանական անգլերենը լսելով՝ զարմացավ: Ակամա ասաց.
-Ձեր անգլերենը կատարյալ է: Որտե՞ղ եք սովորել. կարո՞ղ եմ իմանալ:
-Շնորհակալ եմ,- ասաց Արամը:- Լոնդոնում եմ սովորել և բակալավրիատը և մագիստրական ուսումն այնտեղ եմ ստացել: Բայց եթե ուզում ես, կարող ենք հայերեն խոսել:
-Ցավոք սրտի, չեմ կարողանում,- ասաց Արմանուշը՝ գլուխը թափահարելով:- Փոքր ժամանակ տատիկիցս մի քիչ սովորել եմ, բայց մայրս ու հայրս բաժանվեցին, նրա մոտ շատ չէի կարողանում մնալ, միշտ հեռու էինք իրարից: Չնայած այդ տարիքից մինչև տասներեք տարեկան ամեն ամառ հայկական երիտասարդական ճամբար էի գնում: Զվարճալի է, հայերենս այնտեղ զարգացավ, հետո նորից մոռացա:
-Ես էլ եմ հայերենը տատիկիցս սովորել,- ժպտաց Արամը:-Իրականում մայրս ու տատիկս ուզում էին, որ երկու լեզու իմանալով մեծանամ, բայց երկրորդ լեզվի հարցում հակառակ կարծիքներ ունեին: Մայրս ուզում էր, որ դպրոցում թուրքերեն, տանը՝ անգլերեն խոսեի, քանի որ մեծանալով այս երկրից գնալու էի. Եվրոպայում էի ապրելու. հայերենն ինչի՞ս էր պետք: Բայց տատիկս հաղթեց: Ի վերջո, դպրոցում թուրքերեն, մորս հետ շուկայում, դրսում՝ անգլերեն, տանը հայերեն խոսելով մեծացա:
Մի պահ տատիկներից խոսեցին: Սփյուռքի, Թուրքիայի, Հայաստանի տատիկներից... Արմանուշը Արամի պատմածներից ավելի շատ տպավորված էր նրա համեստությամբ: Երեկոյան 7:30-ին Զելիհա մորաքույրը արվեստանոցը հանձնեք օգնականին, և նրանք միասին ուղևորվեցին դեպի մոտակա գինետուն:

269


-Մինչև Ստամբուլից գնալդ Արամն ու Զելիհա մորաքույրն ուզում են, որ տիպիկ խմիչքային երեկո տեսնես, դրա համար են մեզ տանում գինետուն,- Արմանուշին բացատրեց Ասյան:
Ազատության պողոտային զուգահեռ մի հետնաբակով քայլելիս անցան արվամոլ մարմնավաճառների խարխուլ կացարանի մոտով: Հատկապես առաջին հարկիններն այնքան մոտ էին, որ Արմանուշը չափից դուրս շատ շպարված դեմքերը տեսավ բոլոր մանրամասնություններով: Հաստ շուրթերով, խոշորամարմին, կարմիր մազերով մի արվամոլ ծիծաղելով ինչ-որ բան ասաց.
-Ի՞նչ ասաց,- հարցրեց Արմանուշը:
-Թևնոցներիս համար խենթացավ: Բոլորը միասին կրելու համար շատ ծանր է, ասում է:
Արմանուշի զարմացած հայացքի ներքո Ասյան թևնոցներից մեկը հանեց ու մեկնեց կարմրամազ արվամոլին: Նա էլ նվերն ուրախությամբ վերցնելով՝ անցկացրեց թևին և Ասյայի կենացը խմելով՝ դիետիկ կոլան օդ բարձրացրեց: Այս տեսարանին ապշած հետևող Արմանուշը Ջին Գենետի մասին մտածեց մի պահ: Եթե այստեղ լիներ, ի՛նչ պատկերներ կկերտեր: Պատուհանի փեղկերից նայող արվամոլներ, տխուր դեմքեր, մանիկյուրով մատներ, թզբեհներով տղամարդիկ, կենացով խմվող դիետիկ կոլայի շիշ, նվեր դարձած աչքուլունքով թևնոց, քրտինքի ու սեքսի թթու հոտ, ի տարբերություն այդ ամենի՝ մնայուն անմեղություն... այս ամենը տեղի էր ունենում Ստամբուլի մի հասարակ փողոցում:

*
* *


Ճաշարանն Ասմալըմեսջիդում՝ հասարակ ու շատ ընդարձակ վայրում էր: Հենց նստեցին, երկու սպասավոր նախուտեստների սկուտեղով մոտեցան: Երբ խմելու ժամանակը եկավ, մեկ-երկու հաճախորդ մտան, շուտով ամբողջ գինետունը լցվելու էր: Այդ բոլոր օտար դեմքերի, ձայների ու հոտերի մեջ Արմանուշը կորցրեց տարածության զգացողությունը, ցանկացած վայրում էլ կարող էր լինել՝ Եվրոպայում, Միջին Արևելքում կամ

270
Аватара пользователя
Lusine1101 (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель

Էլիֆ Շաֆաք « Ստամբուլի բիճը»

Сообщение Lusine1101 » 21 май 2017, 13:19

Ռուսաստանում: Հաճախորդներն ի՜նչ աշխույժ էին. ծխելիս մեկը մյուսի ծխախոտն էր վառում, խմելիս մեկը մյուսի բաժակն էր լցնում, ատելիս մեկը մյուսի կերակուրն էր փորձում, խոսելիս մեկը մյուսի խոսքն էր կտրում, երգելիս մեկը մյուսին նվագակցում էր: Զելիհա մորաքույրն ու Արամը ռաքի էին խմում, Ասյան ու Արմանուշը սպիտակ գինի: Զելիհա մորաքույրը ծխախոտ էր ծխում, Արամը՝ սիգար: Իսկ մոր մոտ չծխող Ասյան նյարդայնացած շրթունքներն էր կրծում:
-Ի՞նչ է եղել, այս երեկո չես ծխում,- ասաց Արմանուշը:
-Էլ մի ասա,- հոգոց հանեց Ասյան: Հետո ձայնն իջեցրեց:- Շ՛շ՛շ՛, Զելիհա մորաքույրը չգիտի, որ ծխում եմ:
Արմանուշը զարմացավ, որ ամեն պահ մորը սադիստորեն զայրացնելուց հաճույք ստացող Ասյան ծխելը թաքցնում է նրանից: Ասյան ամեն հարցում կարողանում էր ուզածն անել, բայց երբ խոսքը մեծերի մոտ ծխելու մասին էր, կորցնում էր համառությունը:
Մատուցողները մեկը մյուսի հետևից ուտելիք էին բերում: Սկզբում նախուտեստներ, սառը ուտելիքներ, միջանկյալ ատելիքներ, տաք ուտեստներ և ի վերջո՝ սուրճ:
«Երևի այստեղ կարգն այսպես է,- մտածեց Արմանուշը հետևելով այդ երթուղուն,- ճաշացանկից ընտրության անելու փոխարեն ամբողջ ճաշացանկն են բերում»:
Մինչ ներսում և ծուխը, և աղմուկը շատանում էր, Արմանուշն, ի վերջո, Արամին տվեց այն հարցը, որ վաղուց տանջում էր իրեն.
-Երբևէ մտածե՞լ ես Ամերիկա գալու մասին: Օրինակ՝ Կալիֆոռնիա. այնտեղ մեծ հայկական համայնք կա ...
Արամը մի պահ ուշադիր նայեց նրան, հետո թիկնակին հենվելով՝ տարօրինակ ծիծաղեց, ասես մի կատակ էր լսել, որ միայն ինքը գիտեր: Արմանուշը կարծեց, թե իրեն սխալ է հասկացել և առաջ թեքվելով՝ փորձեց բացատրել.
-Ստամբուլից շատ հայեր կան Կալիֆոռնիայում: Դու էլ կարող ես գալ: Քեզ ու ընտանիքիդ օգնելու համար հնարավոր ամեն բան անող մեծ հայկական համայնք կա:

271


Այս անգամ Արամը չծիծաղեց: Փոխարենը՝ դառը ժպիտ երևաց դեմքին:
-Ինչո՞ւ պիտի նման բան ուզեմ, սիրելի՛ Արմանուշ: Սա իմ քաղաքն է: Ստամբուլում եմ ծնվել, այստեղ եմ մեծացել: Ընտանիքս այս քաղաքում առնվազն հինգ հարյուր տարվա պատմություն ունի: Ստամբուլի հայերը Ստամբուլին են պատկանում, Ստամբուլի թուրքերի, քրդերի, հույների և հրեաների պես: Մի ժամանակ կարողացել ենք միասին ապրել, հետո բախվել ենք իրար: Հիմա նորից աշխարհաքաղաքացիություն պետք է սովորենք: Եվս մի անգամ բախվելու հնարավորություն չկա:
Նոր մատուցող երևաց, կարմրացրած կաղամար ու միդիա բերեց:
-Բեյօղլուի յուրաքանչյուր փողոցը գիտեմ,֊ շարունակեց Արամը՝ մի կում ռաքի էլ խմելով:- Առավոտյան, երեկոյան, գիշերը ուրախանալով, հարբելով այդ փողոցներում սիրում եմ զբոսնել... Նեղուցի մոտ կիրակի օրերը ընկերներիս հետ նախաճաշելը, բազմության մեջ մենակ քայլելը ոչ մի բանի հետ չեմ փոխի: Ես սիրահարված եմ այս քաղաքի քաոսին, հոգնեցնող գրավչությանը, չծերացող գեղեցկությանը, շոգենավերին, երաժշտությանը, տխրությանը, գույներին ու սև հումորին:
Միմյանց թեմաներին հեռվից նայելով՝ ճնշող լռության մեջ խրվեցին: Զգացին, որ իրենց միջև միայն աշխարհագրական հեռավորություն չէ. Արամը կարծում էր, որ նա չափից դուրս ամերիկանացված է, նա էլ կարծում էր, որ Արամն է չափից դուրս թուրքացած:
Մնացածների երեխաների և հարկադրված գնացածների երեխաների միջև խոր անդունդն այստեղ էլ կար:
-Սփյուռքի հայերը թուրք ընկերներ չունեն: Միակ իմացածը տատիկներից-պապիկներից կամ էլ մեկը մյուսից լսած պատմություններն են: Այդ պատմություններն էլ շատ տխուր են: Բայց հավատա ինձ, բոլոր երկրների պես Թուրքիայում էլ լավ ու վատ մարդիկ կան: Շատ պարզ է: Սեփական եղբորիցս ավելի հարազատ թուրք ընկերներ ունեմ: Եվ իհարկե...,- բաժակը Զելիհայի կողմը մեկնեց,-այս խենթ ընկերուհին:

272


Զելիհա մորաքույրը երևի լսեց իր անունը, որովհետև աչքով արեց և ռաքիի բաժակը բարձրացնելով՝ ասաց.
-Շերեֆե:
Բոլորը նրան հետևելով՝ բաժակներն իրար զարկեցին՝ Շերեֆե:
Շատ չանցած Արմանուշը հասկանալու էր, որ այդ բառը յուրաքանչյուր տասնհինգ րոպեն մեկ ասվող կրկներգ է: Մոտ մեկ ժամից և յոթ «շերեֆե»-ից հետո Արմանուշի աչքերն անգամ սկսեցին ալկոհոլից փայլել: Ծիծաղելով հետևում էր, թե ինչպես է այս անգամ ալբինոս մատուցողը տաք կերակուրները բերում, կանաչ բիբարի վրա դրած խորոված ձուկ, մորոնիդ, ռեհանով զարդարված կրեմով և սպանախով սոմ ձուկ, կանաչեղենով մատուցվող ծխեցրած սպարուս, համեմունքով, սխտորով ծովախեցգետին:
Արմանուշը մի քիչ արբած ծիծաղելուց հետո կրկին Արամի կողմը շրջվեց.
-Դու էլ հաստատ դաջվածք ունես, Զելիհա մորաքույրը քեզ համար էլ է արել:
-Ոչ, - ասաց Արամը սիգարից բարձրացող ծխի հետևից:- Թույլ չի տալիս:
-Այո,-հաստատեց Ասյան:- Թույլ չի տալիս:
-Իսկապե՞ս,- զարմացած հարցրեց Արմանուշը՝ շրջվելով Զելիհա մորաքրոջ կողմը:- Կարծում էի՝ սիրում էիք տատու:
-Սիրում եմ,- ասաց Զելիհա մորաքույրը:- Տատուին դեմ չեմ, դեմ եմ իր ուզած պատկերին:
Արամը շրթունքը կախեց.
-Թզի ծառի շքեղ տեսարան եմ ուզում: Բայց պետք է տարբերվի մյուս ծառերից: Իմ թզի ծառի արմատները վերևում պետք է լինեն: Ոչ թե հողի մեջ, այլ օդում պետք է արմատ գցեն: Իրենց տեղում չեն, բայց իրենց տեղն ունեն:
Հետևելով սեղանին դրված մոմի թրթռոցին՝ մի պահ լռեցին:
-Խնդիրն այն է, որ թզի ծառը լավ նշան չէ.- ասաց Զելիհա մորաքույրը: Մի ծխախոտ էլ վառեց և առանց նկատելու փչեց Ասյայի կողմը:- Երջանկություն չի բերի: Դեմ չեմ, որ Արամի արմատները

273


դեպի երկինք տարածվեն, դեմ եմ նրա մարմնին թզի ծառ նկարելուն: Օրինակ՝ եթե նախընտրեր կեռասենի կամ կաղնի, չինար կամ ինչ էլ լինի... առանց մտածելու կանեի:
Մետաքսե ճերմակ վերնաշապիկ ու սև տաբատ հագած չորս գնչու երաժիշտ իրենց գործիքներով մտան գինետուն՝ ուդ, կլառնետ, քանոն և դարբուքա: Կերած֊խմած և արդեն երգելու պատրաստ հաճախորդների մեջ խլրտում զգացվեց:
Երբ երաժիշտները մոտեցան նրանց, Արմանուշն ամաչեց: Սակայն նրան չստիպեցին երգել: Ասյան ու Արամն էլ շատ հակված չէին երգելու: Բոլորը միասին լսում էին երաժիշտներին ձայնակցող Զելիհա մորաքրոջը, նրա ձայնը երգելիս նման էր ծխախոտից խզված խոսակցության ձայնին: Արմանուշին թվաց՝ Ասյան մորը հարցական հայացքով է նայում:
Երբ երաժիշտների ղեկավարը հարցրեց, թե ով ինչ երգ է ուզում երգել, Զելիհա մորաքույրը սեթևեթող արտահայտությամբ Արամին ասաց.
- Դե, մի երգ պատվիրիր: Դե, երգի՛ր, սոխա՛կս:
Արամը ճակնդեղի պես կարմիր կտրեց: Չնայած դրան՝ ղեկավարի ականջին ինչ-որ բան փսփսաց: Երբ երաժշտությունը սկսվեց, սկզբում անհանգիստ, բայց աստիճանաբար ուժեղացող ոգևորված ձայնով սկսեց երգել: Ո՛չ թուրքերեն, ո՛չ էլ անգլերեն երգ էր. Արամը հայերեն էր երգում:

Ամեն, առավոտ աչքս սիրելիիս ճանապարհին է...


Ծանր, տխուր երգ էր, կլառնետի ձայնը և դարբուքայի տեմպը բարձրանում էին: Արամի ձայնը խեղդվող ալիքների պես իջնում, բարձրանում էր:

Նա իմ հուշերն է պատմում,
Դեպի իմ կյանքի պատմությանը երկարող ճանապարհ է նա...


Արմանուշը բոլոր խոսքերը չհասկացավ, բայց սիրտը ցավեց: Քիչ անց գլուխը բարձրացնելով և Զելիհա մորաքրոջը տեսնելով՝

274


զարմացավ: Նրա դեմքը և երջանկություն, և վախ էր արտահայտում, միայն հանկարծակի սիրահարվածների դեմքին երևացող երջանկության վախ: Երջանիկ լինելուց էր վախենում Զելիհա մորաքույրը:
Երբ երգն ավարտվեց, և երաժիշտներն անցան կողքի սեղանին, Արմանուշին թվաց, թե Զելիհա մորաքույրը կփաթաթվի Արամին ու կհամբուրի նրան: Բայց դրա փոխարեն մոտեցավ Ասյային: Տղամարդու հանդեպ ունեցած սիրուց ավելի լավ կարող էր դստեր հանդեպ զգացած սերն արտահայտել. սիրով սեղմեց Ասյայի ձեռքը:
-Սիրելի՛ս,- մրմնջաց նա. ձայնի մեջ վիշտ կար: Բայց այդ պահին աղջկան մի բան խոստովանելու փոխարեն անմիջապես ճնշեց իր մեջ այդ ցանկությանը: Դրա փոխարեն ձեռքը տարավ «Մարլբորո Լայթսին» և Ասյային մի ծխախոտ տվեց:
Ասյան երբեք մորն այսքան զգացմունքային ու սիրառատ չէր տեսել: Հատկապես իրեն ծխախոտ հյարասիրելն էր զարմանալի: Վերցնելով՝ նախ իրենը, հետո մոր ծխախոտը վառեց: Իրենց արանքում ծանր-ծանր բարձրացող ծխի միջով մայր ու աղջիկ դողդոջուն ժպտացին: Այս լույսի տակ նայելիս շատ էին նման իրար: Դեմդիմաց կանգնած, ընդմիշտ միմյանց արտացոլելու երդում տված երկու հայելի: Երկու դեմք, որոնցից մեկը երբեք անցյալ չի ունեցել, իսկ մյուսը նախընտրում է հնարավորինս այն չհիշել: Ահա Արմանուշը Ստամբուլ գալուց ի վեր այդ պահին զգաց քաղաքի ոիթմը: Զգաց, թե ինչու մարդիկ չեն կարողանում լքել Ստամբուլը, չնայած նրանց այդքան տառապանք է պատճառում, ինչպես են կարողանում սիրահարվել քաղաքին: Արամը ճիշտ էր: Նման ցավ պատճառող գեղեցկություն ունեցող քաղաքից մարդ հեշտ չէր կարող հրաժարվել: Գուցե գնացողներն էլ դատապարտված են նրան ընդմիշտ իրենց հետ կրելուն: Եթե լքես էլ, չես կարող մոռանալ Ստամբուլը: Այս հայտնագործության համար բարձրացրեց գավաթը.
-Շերեֆե:

275


Տասնչորս



ՋՈԻՐ



- Ի՞նչ անեմ, մտնեմ ասեմ, որ ձայնն իջեցնե՞ն,- մտահոգված մրթմրթաց Ֆերիդե մորաքույրը: Հայացքը՝ դռան բռնակին, աղջիկների սենյակի առաջ սպասում էր; կարծես հերթի մեջ կանգնած լիներ:
-Հանգիստ թողեք ջահելներին,- դժգոհեց Զելիհա մորաքույրը՝ շրջվելով թախտի վրա:
-Լավ է, էլի՞, տե՛ս, երաժշտության ձայնը մինչև վերջ բարձրացրել են,֊ ասաց Ֆերիդե մորաքույրը:
-Հա, ի՞նչ կլինի: Ջահելների արյունը եռում է: Այս երեկո էլ թող ցրվեն: Մարդ հենց հոգնում է, այսպես է երաժշտություն լսում,- շեշտելու համար Զելիհա մորաքույրը բղավեց.- ԲԱՐՁՐ:
-Ցրվել են,- հակառակվեց անկյունում նստած Գյուլսում տատիկը:- Տեսնես ինչո՞ւ: Այսքան ժամանակ մեր ընտանիքին ամոթով թողնելը քեզ հերիք չի՞: Ոտքերիդ քշտած այդ կտորին նայիր, որ շրջազգեստ ես կոչում: Երեխայիդ առանց հոր մեծացրած մայր ես, ամուսնալուծված այրի: Ավելի թեթևամիտ ես դարձել, մինչդեռ պետք է խելքդ գլուխդ հավաքած լինեիր: Քեզնից բացի քթին ականջօղ անցկացրած ուրիշ այրի չեմ տեսել: Պետք է ինքդ քեզնից ամաչես:
Զելիհա մորաքույրը գլուխը դժվարությամբ բարձրացրեց բարձից, որին փաթաթվել էր:
-Մայրի՛կ, կներես, բայց կարծում եմ մի բանում սխալվում ես. մարդուն ամուսնալուծված կոչելու համար նախ պետք է. որ նա ամուսնացած լինի: Մի' աղավադիր ճշմարտությունը, խնդրում եմ: Ինձ չի կարելի ո՛չ ամուսնալուծված, ո՛չ էլ այրի կոչել: Դժբախտ կանանց չեն համապատասխանում անգամ բառարանային տերմինները:

276


Ընդունի՛ր ու հանգի՛ստ եղիր: Քո ամենափոքր աղջիկը կարճ շրջազգեստ էլ է հագնում, մեղք էլ է գործում: Այս զավակդ էլ այսպիսին է: Քթին անցկացրած օղն էլ է սիրում, արտամուսնական կապից ծնված երեխային էլ: Կուզես հավանի՛ր, կուզես' ոչ:
-Հերիք չի Ասյային երես ես տալիս, թույլ ես տալիս, որ ծխի, հիմա էլ խեղճ հյուրին ես շեղում ճիշտ ճանապարհից: Նա Մուսթաֆայի խորթ աղջիկն է, այս տանը քո եղրոր հյուրն է: Ի՞նչ իրավունք ունես խեղճ աղջկա բարոյականության հետ խաղալու:
-Եղբորս աղջիկն է: Իհարկե՛,- Զելիհա մորաքույրը հեգնական ծիծաղելով՝ աչքերը փակեց:
Այդ ժամանակ աղջիկների սենյակում Ջոնի Քեշի երգի վերջին տունն էր լսվում: Ասյան ու Արմանուշը, կողք կողքի նստած, անթարթ նայում էին համակարգչի էկրանին: Այնքան էին խորացել ինտերնետի մեջ, որ չէին լսել դռան առջև ծագած վեճը: Արմանուշը միացել էր «Անուշի ծառին» և այս անգամ որոշել էր Ասյային էլ մասնակից դարձնել:
«Բարև բոլորին: Կարոտե՞լ եք Մադամ Վտարված Հոգուն»,- գրեց:
«Կեցցե՛ս, Ստամբուլի պատերազմի սուրհանդակը վերադաըձավ: Որտե՞ղ էիր: Թուրքերը հո քեզ չկերա՞ն»,- գրեց Հակաղավուրման:
«Մի մարդակեր էլ հիմա կողքիս է: Բոլորիդ ուզում եմ ծանոթացնել իմ թուրք ընկերուհուն»:
Ոչ ոք ոչինչ չգրեց:
«Իհարկե, նա էլ կեղծանուն ունի: Ահա այն՝ Թուրքական Անունով Աղջիկ»:
«Ի՞նչ է նշանակում»,- չդիմացավ՝ հարցրեց Ստոիկ Ալեքսը:
«Եթե կեղծանունը նկատի ունես, ապա Ջոնի Քեշից է վերցրել: Ինքդ հարցրու: Նա այստեղ է: Սիրելի՛ «Անուշի ծառ», ձեր առջև Թուրքական Անունով Աղջիկն է: Սիրելի՛ Թուրքական Անունով Աղջիկ, քո առջև «Անուշի ծառն է»,- ասաց Արմանուշը:
«Ողջույն: Բարևներ Ստամբուլից»,- գրեց Ասյան:
Պատասխան չեկավ:
«Հույս ունեմ հաջորդ անգամ բոլորդ Արման...,- Ասյան զգաց իր սխալը միայն երբ Արմանուշը հարվածեց ձեռքին,- ...Իմ սիրելի Մադամ Վտարված Հոգու հետ կգաք Ստամբուլ»:

277


«Շնորհակալ եմ քաղաքավարի հրավերիդ համար: Բայց, անկեղծ ասած, չեմ պատրաստվում տուրիստական այց կատարել մի երկիր, որ ընտանիքիս հազարավոր տառապանքներ է պատճաոել»: Այս ամենը գրողը Հակաղավուրման էր, ով նորից չդիմացավ:
Հիմա Ասյայի լռելու հերթն էր:
«Սխալ չհասկանաս, քո դեմ ատելություն չենք զգում, լա՞վ»,- ավելացրեց Դժբախտ Տանտիկինը:- Վստահ եմ՝ շատ գեղեցիկ ու տեսարժան քաղաք է, բայց ճիշտն ասած' մենք' Անատոլիայից վտարված քրիստոնյա ընտանիքների երեխաներն ու թոռները, թուրքերին չենք վստահում: Թող Աստված ների, բայց եթե անցյալս մոռանամ. Մեսրոպը գերեզմանում շուռ կգա»:
«Մեսրո՞պն ով է»,- հարցրեց Ասյան Արմանուշին՝ չհավատալով լսածներին: Բայց առանց պատասխանին սպասելու, անհամբերությամբ նորից կենտրոնացավ համակարգչի էկրանին:
«Լավ, սկսենք սկզբից՝ հասարակական հիմնական ճշմարտությունից և պատմական իրողություններից: Եթե այս հարցերում հասկանանք իրար, կկարողանանք այլ բաներից էլ խոսել,- ասաց Լեյդի Սիրամարգը:- Սկսենք Ստամբուլի տուրիստական այցից: Վստահ եմ՝ Մադամ Վտարված Հոգուն մի շարք շքեղ կառույցներ ու վայրեր ես ցույց տվել: Իսկ տուրիստներին ցուցադրած ձեր այդ հիասքանչ մզկիթներն ո՞վ է կառուցել: Սինանը: Պալատներ, հիվանդանոցներ, գմբեթներ է կառուցել: Սինանի խելքը շահագործել եք: Պաշտոնական տարեգրության ոչ մի էջում ճշմարտությանը տեղ չեք տվել: Ժխտել եք Սինանի հայ լինելը»:
«Լավ է: Չգիտեի, որ ճարտարապետ Սինանը հայ է,- զարմացած գրեց Ասյան:֊ Բայց Սինանը թուրքական անուն է»:
«Փոքրամասնություններին թուրքական անուններ տալը լավագույն ընտրությունն է եղել,- պատասխանեց Հակաղավուրման:-Ահա այդպես ձուլեցիք մեզ»:
«Լավ, հասկանում եմ' ինչ եք ուզում ասել: Գուցե ճիշտ է, որ պաշտոնական տարեգրությունը հիմնված է գրաքննության և ընտրության վրա, բայց դա հատուկ է բոլոր ազգերի պատմությանը: Միայն

287


մենք չենք: Բոլոր ազգային պետությունները նախ հնարում են իրենց լեգենդները, հետո կուրորեն հավատում են դրանց.-Ասյան գլուխն ու ուսերը բարձրացրեց, կարծես պատրաստվում էր հարված ստանալ, ապա շարունակեց գրել:- Թուրքիայում կան թուրքեր, քրդեր, չերքեզներ, վրացիներ, լազեր, հրեաներ, աբխազներ, հույներ: Այստեղ միատարր ազգ չկա: Կան դասային բաժանումներ, գաղափարական տարբերություններ: Մեզ գործարանում մի սերիայուվ չեն արտադրել, որ բոլորս նույնը լինենք: Անկեղծ ասած՝ կարծում եմ «դուք թուրքերդ...» խոսքով սկսվող արտահայտություններ անելն ավելի վտանգավոր է: Մենք դաժան բարբարոսներ չենք: Ավելին, օսմանյան մշակույթով զբաղվող գիտնականներից շատերը ձեզ կասեն, թե այդ մշակույթը շատ տեսանկյուններից որքան մեծ է և արդարացի: Ինչ վերաբերում է 1910-ականներին, ապա 20-րդ դարի սկիզբն այլ էր, դժվար ժամանակներ էին: Բայց այսօր արդեն այս հողում ոչինչ 100 տարի առաջվա նման չէ»:
«Ուզում ես ասել, որ փոխվե՞լ եք»,- հարցրեց Ստոիկ Ալեքսը հետաքրքրված ոչ այնքան թուրքերի փոփոխության ձևով, որքան ծավալով:
Բայց Լեյդի Սիրամարգն անմիջապես միջամտեց. «Ես ընդհանրապես չեմ հավատում, որ թուրքերը փոխվել են: Եթե փոխված լինեին, այսքան ժամանակ դեռ իրենց պնդումներով չէին ժխտի ցեղասպանությունը»:
«Ցեղասպանությունը չափազանց ծանր, շատ ծանր բառ է,- գրեց Թուրքական Անունով Աղջիկը:- Դա նշանակում է համակարգված, կազմակերպված կոնկրետ ռասիստական փիլիսոփայության վրա հիմնված տոտալ ոչնչացում: Անկեղծ ասած' վստահ չեմ, որ այն ժամանակ Օսմանյան պետությունը նման կառույց է ունեցել: Բայց գիտեմ, որ հայերի հանդեպ անիրավություններ են արվել: Տեսեք, ես պատմաբան չեմ: Այս թեմաներից քիչ տեղեկություն ունեմ և կողմնապահ եմ: Բայց ընդունեք, որ դուք էլ եք այդպիսին: Այս պարագայում մեր անելիքն ապագային նայելն է, այն այլ կերպ կառուցելը...»
«Ահա մեր տարբերությունն էլ այստեղ է երևում: Դու հեշտությամբ կարողանում ես ասել «Եկեք նորից սկսենք»: Մենք չենք

278


կարողանում: Դաժանությունը անցյալի հետ կապ չունի: Իսկ ճնշվածությունը կարող է միայն անցյալից կախված լինել,- ասաց Սաֆոյի դուստրը:- Դրա համար էլ դու ասում ես եկե՛ք մոռանանք, իսկ մենք' եկե՛ք հիշենք»:
Արմանուշը ծածուկ ժպտաց: Մինչ այդ պահը ամեն ինչ տառ առ տառ ընթանում էր այնպես, ինչպես կարծում էր: Բացի Պարոն Բաղդասարյանից: Նա դեռ չէր պատասխանել:
Այդ ընթացքում Ասյան, որ աչքը էկրանից չէր կտրում, շարունակում էր գրել. «Բայց ես չեմ ժխտում ձեր անցյալը: Ընդունում եմ ձեր կորուստն ու վիշտը: Ընդունում եմ, որ ձեզ հետ վատ են վարվել: Ես միայն հավատում եմ, որ կարիք չկա կենտրոնանալ անցյալի վրա»:
«Հասարակությունները և անհատները ձևավորվում են անցյալի շնչով: Կամ նրա շնչով, կամ չգոյությամբ: Երկու դեպքում էլ հիշողությունն ահավոր է: Նրանք, ովքեր աշխատում են փախչել անցյալից, ընկնում են կեղծ թեթևության գիրկը - գրեց Լեյդի Սիրամարգը:- Օրինակ՝ մտածի՛ր քո անցյալի մասին... Եթե չգիտես հորդ պատմությունը, քո սեփական պատմության տերը չես կարող դառնալ»:
Ասյան մի պահ առանց ձայն հանելու դատարկ հայացքով նայեց էկրանին: Այս վերջին նախադասությունն ազդեց նրա վրա. «Ես ո՛չ հորս պատմությունը գիտեմ, ո՛չ էլ գիտեմ, թե նա ով է: Նույնիսկ եթե անցյալիս մասին ավելի շատ իմանալու հնարավորության ունենայի, որքան էլ որ այն ցավալի լիներ, արդյոք կուզեի՞ իմանալ, թե՞ ոչ: Ահա սա է իմ կյանքի դիլեման: Մի կեսս ուզում է խորանալ, փորփրել անցյալս, մյուս կեսս ասում է՝ մոռացի՛ր, անցյալը քեզ ի՞նչ, գործի՛դ նայիր»:
«Հակասություններով լի ես»,- քննադատական պատասխանեց Հակաղավուրման:
<<Երևի, բայց վստահ եմ՝ հարգելի Ջոնի Քեշը չէր առարկի»,-առաջին անգամ միջամտեց Մադամ Վտարված Հոգին:
<<Ասե՛ք տեսնեմ, այսօր, մեր օրերի շարքային թուրքից ի՞նչ եք սպասում, Աստծու սիրուն... Ձեր ցավը, ձեր վիշտը սփոփելու համար ի՞նչ կարող եմ անել»:

279


Այս հարցը երբեք ոչ մի թուրք «Անուշի ծառ»-ում հայերին երբեք չէր տվել: Անցյալում այստեղ երկու թուրք հյուր էր եղել, երկուսն էլ անհասկանալի է՝ որտեղից հանկարծակի հայտնված հաքերներ էին, ազգայնամոլ երիտասարդներ: Նրանք անմիջապես անհետացան՝ ասելով, թե թուրքերը հայերին ոչինչ չեն արել, իրականում հայերն են ապստամբել Օսմանյան վարչակարզի դեմ և գրոհելով գյուղերը՝ սպանել են թուրք տատիկներին ու մանուկներին: Ոչ ոք ոչ մեկին չէր լսում: Հաքերներից մեկն այնքան ոգևորվեց, որ ասաց՝ եթե Օսմանյան կայսրությունը ցեղասպանություն իրականացնելու կարիք ունենար, ապա շատ ավելի շուտ կաներ, և այսօր ոչ մի հայ չէր մնա, որ դրա մասին խոսեր: Այսօր թուրքերի դեմ խոսող շատ հայերի գոյությունը պարզ ապացույցն է այն բանի, որ օսմանցիները նրանց չափից դուրս ազատություն են տվել: Մինչ այժմ «Անուշի ծառի» և թուրքերի հանդիպումները հիմնականում անցել էին թեժ վիրավորանքների և նյարդային մենախոսությունների տեսքով: Սակայն այս անգամ կար արտահայտության U բովանդակության կոնկրետ տարբերություն: Առաջին անգամ թուրքի հետ «զրույց» էին անում: «Պետությունդ կարող է ներողություն խնդրել»,- ասաց Դժբախտ Տանտիկինը:
«Իմ պետությո՞ւնը: Ես գործ չունեմ իմ պետության հետ:- Ասյան գրելիս մտածում էր վարչապետին պինգվինի կերպարանքով նկարելու համար դատապարտված Հարբեցող Ծաղրանկարչի մասին:-Համ էլ ես նիհիլիստ եմ»: Իրեն հազիվ զսպեց, որ հատվածներ չգրի Անձի Նիհիլիզմի մանիֆեստից:
«Եթե այդպես է, ինքդ կարող ես ներողություն խնդրել»,- միջամտեց Հակաղավուրման:
«Ուզում եք ներողություն խնդրեմ մի բանի համար, ինչի հետ անձամբ կապ չունե՞մ»:
«Քեզ է այդպես թվում,- գրեց Լեյդի Սիրամարգը:- Իրականում կապ ունես: Որովհետև բոլորս ծնվում ենք ժամանակի հոսքի մեջ, և անցյալը շարունակում է ապրել ներկայի մեջ: Մենք սերում ենք մեկ ազգից, մեկ

280


մշակույթից, ժողովրդից: Ձեր պետությունը ժխտում է պատմությունը, և այդ պետությունն էլ դուք եք ստեղծում: Նշանակում է՝ մեղսակից եք: Միասին ժխտողական քաղաքականություն եք վարում...»:
Ասյան նորից նայեց էկրանին, կարծես անգիրն անելիս մոռացել էր բանաստեղծության տողերը և չգիտեր՝ ինչ աներ Հինգերորդ Սուլթանին մտածկոտ շոյելուց հետո մատները նորից ձգվեցին դեպի ստեղնաշարը:
«Ասենք՝ հորս Մեծ պապը հանցագործություն է կատարել: Ես պատասխանատո՞ւ եմ դրա համար»:
«Ոչ թե հորդ Մեծ պապի հանցագործության, այլ այն ժխտելու և անտեսելու համար»,- գրեց Հակաղավուրման:
Ասյան զարմացավ այս խոսքերի անկեղծությունից: Զգաց, որ լարվում է, նյարդայնանում, բայց ցույց չտվեց: Մտածում էր: Համակարգչից արձակվող լույսի տակ դեմքը գունատ էր ու պաղած: Մինչև հիմա, եթե զգացել էր անցյալի չգոյության կարիքը, մյոա բոլորը զգացել են անցյալը միշտ կենդանի պահելու կարիքը: Այս հակասությունը հետաքրքրեց նրան:
«Ամբողջ կյանքում ուզել եմ անցյալ չունենալ... Երազում էի սկլերոզ ունենամ: Բիճ լինել նշանակում է ոչ միայն հայր չունենալ, այլև անցյալ չունենալ... Հիմա էլ դուք կանգնել և ասում եք, որ տեր կանգնեմ անցյալիս ու երևակայական հորս Մեծ պապիկի անունից ներողություն խնդրեմ»:
Պատասխան չեկավ, սակայն Ասյան չէր էլ սպասում: Նա շարունակեց գրել' կարծես մատները իրենց կամքով էին շարժվում, կարծես աչքերը փակ էր գրում:
«Մենք տարբեր տեղերում ենք: Բայց հենց այդ պատճառով է, որ իրար կարողանում ենք շատ ավելի լավ հասկանալ, ես՝ այսքան անանցյալ, դուք՝ այդքան անցյալին կապված: Ծայրերն իրար ավելի մոտ են, քան կենտրոնին: Ես կարող եմ ընդունել, որ կարևոր է մարդկային հիշողության հարատևությունը... կարող եմ... և կարող եմ ներողություն խնդրել բոլոր ցավերի համար, որ իմ պապերն են պատճաոել ձեր նախնիներին»:

281


Հակաղավուրման չբավարարվեց. «Իրականում մեզնից ներողություն խնդրելդ կարևոր չէ,- միջամտեց նա:- Թուրք հասրակության առջև կանգնած՝ բարձրաձայն ներողություն խնդրիր»:
«Հո չասեցի՛ր, մի չափազանցրու,- Արմանուշը, չկարողանալով զսպել միջամտելու ցանկությունը, մի պահ ստեղնաշարը իր կողմը քաշեց:- Դա միայն փորձանք կբերի նրա գլխին»:
«Անկեղծ ասած, պետք է որ փորձանք բերի»,- զայրացավ Հակաղավուրման:
Բայց ոչ ոք չհասցրեց պատասխանել, որովհետև անսպասելի մեկնաբանություն ստացան:
«Եթե ուզում եք ճշմարտությունն իմանալ, սիրելի՛ Վտարված Հոգի և սիրելի՛ Թուրքական Անունով Աղջիկ... Սփյուռքի հայերի մեջ կան մարդիկ, ովքեր ընդհանրապես չեն ուզում, որ թուրքերն ընդունեն ցեղասպանությունը: Որովհետև եթե թուրքերն ընդունեն, կնշանակի, որ մեր ոտքի տակից գորգը քաշում են, վերացնում են մեզ միավորող ամենաուժեղ, գուցե և միակ կապը: Ճիշտ այնպես, ինչպես թուրքերն ունեն իրենց կատարած անիրավությունը ժխտելու սովորություն, այնպես էլ հայերը, կառչելով ոճրագործությունների հիշողություններից, իրենց «ճնշված» ինքնությունից հաճույք ստանալու սովորություն ունեն: Եթե նայենք՝ երկու կողմն էլ պետք է փոխվեն: Երկու կողմն էլ ունեն կաղապարված դոգմաներ, որոնցից անհապաղ պետք է հրաժարվել»:
Գրողը Պարոն Բաղդասարյանն էր:

*
* *


-Դեռ քնած չեն,- ասաց Ֆերիդե մորաքույրը՝ աղջիկների դռան մոտ հետուառաջ անելով:- Գուցե ինչ-որ բա՞ն է պատահել:
Զելիհա մորաքույրը կծկվեց հյուրասենյակի թախտի վրա: Մեծահասակները քնած էին, ամեն օր նույն ժամին քնող Ջևրիյե մորաքույրը նույնպես, ինչպես վայել է կարգապահ ուսուցչուհուն:
-Դե, սիրելի՛ս, գնա՛ դու էլ պառկիր: Ես դռան մոտ կսպասեմ և ուշիուշով կհետևեմ նրանց,- ասաց Բանու մորաքույրը՝ շոյելով քրոջ

282


ուսը: Երբեմն, երբ հիվանդությունը գլուխ էր բարձրացնում, Ֆերիդե մորաքույրը սկսում էր վախենալ արտաքին աշխարհի հնարավոր վտանգներից:
-Ես գիշերային հերթապահություն եմ անում,- ծիծաղելով ասաց Բանու մորաքույրը:- Դո՜ւ գնա քնիր:
Հետո բռնելով Ֆերիդե մորաքրոջ ուսերից' դժվարությամբ փորձեց որսալ նրա հայացքը:
-Մի՛ մոռացիր, հենց մութն ընկնում է, ուղեղդ վերածվում է անծանոթի: Անծանոթների հետ ի՞նչ չենք անում:
-Անծանոթների հետ չենք խոսում,- ասաց Ֆերիդե մորաքույրը' փախցնելով անհանգիստ աչքերը:- Հենց գիշերը գալիս է, ուղեղս օտար է դառնում, նրա հետ չեմ խոսի: Թե չէ ինձ երկու կես կանի, կվախեցնի:
-Բարի գիշեր,- գլուխն օրորելով' ասաց Ֆերիդե մորաքույրը և մի պահ նմանվեց հեքիաթից դուրս եկած փոքրիկ աղջկա:
-Բարի գիշեր, Ֆերիդե...,- ասաց ձայնը: Կարծես թե մեծ քրոջ' Բանոփ ձայնն էր: Գուցե ուրիշն էր: Ետ չնայեց: Ոտքերը քստքստացնելով' գնաց սենյակ:
Կաֆե Կոստանդնուպոլսից դուրս գալուն պես Արմանուշն անհանգիստ նայեց ժամացույցին: Մորը զանգելու ժամն էր: Ամբողջ շաբաթ նրան ամեն օր նույն ժամին էր զանգում և ամեն անգամ նախատինքներ լսում ավելի հաճախ չզանգելու համար: Փորձելով չնյարդայնանալ այս կրկնվող կաղապարից, համարը հավաքելով' սպասեց, որ մայրը պատասխանի:

*
* *


-է՜մի,- Ռոզը բղավում էր:- Է՛մի, դո՞ւ ես:
-Այո՛, մայրի՛կ, ես եմ: Ինչպե՞ս ես:
-Ինչպե՞ս եմ: Ինչպե՞ս եմ,- կրկնեց Ռոզը, ձայնի մեջ անճարություն ու խուճապ կար:- Հիմա պետք է անջատեմ հեռախոսը, պետք է մտքերս հավաքեմ: Բայց խոսք տուր, որ տասը, չէ, ինչ տասը, տասը բավական չէ, ուղիղ տասնհինգ րոպեից ինձ նորից ես

283


զանգելու, լա՞վ: Գլուխս խառն է, պետք է մտածեմ, հետո զանգիդ եմ սպասելու: Խոսք տուր, խոսք տուր,-կրկնեց Ռոզը հիստերիկ ձայնով:
-Լավ, մայրի՛կ, խոսք եմ տալիս, տասնհինգ րոպեից նորից կզանգեմ,- կմկմաց Արամանուշը:- Դու լա՞վ ես: Ի՞նչ է կատարվում:
Բայց Ռոզը վաղուց անջատել էր:
Արմանուշը հեռախոսը ձեռքին սառած մնաց, չիմացավ ինչ անել: Նայեց Ասյային.
-Մայրիկս ամեն անգամվա պես իրեն հաճախ չզանգելու համար նախատելու փոխարեն անջատեց և խնդրեց, որ նորից զանգեմ: Շատ տարօրինակ է: Սա նրա նման չէ:
-Հանգի՛ստ,- ասաց Ասյան' անկողնու մեջ շրջվելով, ու գլուխը հանելով վերմակի տակից,- գուցե մեքենայի ղեկին էր, գուցե կողքին ինչ-nր մեկը կար, չէր կարող խոսել:
Բայց Արմանուշը գլուխն անվստահ օրորեց, անհանգստության ստվեր անցավ դեմքով:
-Աստվա՜ծ իմ, հաստատ մի բան է եղել: Լուրջ խնդիր կա:

*
* *


Ռոզի աչքերը լացելուց ուռել էին, քիթը կարմրել էր: Անձեռոցիկ վերցնելիս կրկին սկսեց լացել: Մի հսկա կտոր կտրելով' տևական մաքրեց քիթը: Միշտ նույն խանութից նույն անձեռոցիկն էր գնում' պինդ, ներծծող, կրկնակի շերտով, փիրուզագույն նախշերով. «Սփարքլ» ֆիրմա: Կազմակերպությունը դրանք տարբեր ձևերով է արտադրում, ամեն ձևին մի անուն է տալիս: Ռոզն ամենաշատը «Նավաստին» էր սիրում: Այն զարդարված էր ծովի տեսարաններով, ձկներով ու նավերով: Նկարների արանքում ուշադրություն էր գրավում այս գրությունը.
«Քամին ուզածիս պես չեմ կարող փոխել, բայց առագաստներս միշտ կարող եմ ուղղել դեպի իմ ցանկացած նավահանգիստը»:
Տարիներ շարունակ Արիզոնայում բնակվող Ռոզը նավաստիության հետ ոչ մի կապ չուներ: Նա միայն այս նախշն էր սիրում և տակի կարգախոսը: Բացի այդ, անձեռոցիկի մուգ կապույտը տան

284


իր ամենասիրած հատվածի՝ խոհանոցի հատակին էր համապատասխանում: Այդ տունը հիմնականում ընտրեցին խոհանոցի համար: Ռոզը տեսնելուն պես սիրահարվել էր խոհանոցին: Այսպես էր գրված տան վաճառքի հայտարարության մեջ.

«Հարավամերիկյան հրաշալի տուն.
3 ննջասենյակ, հատակը՝ հատակ ձևավորված, հյուրասենյակում՝ բուխարի, սենյակներից բացվում է անապատի տեսարան, կա երեք պատշգամբ և հրաշալի տեսարանով ծածկապատշգամբ, որտեղ կարող եք վայելել ձեր խմիչքը:
Շատ պարկեշտ շրջակայք, հետևի այգում՝ մանրախճով տեսարան, գազով բարբեքյուի սարք, ամբողջովին առաջնակարգ սալիկներով պատած խոհանոց»:


Չնայած տունն այդքան հավանելուն՝ գնելուց հետո սկսեց պահարանները փոխելու մասին երազել: Առաջին գործը եդավ այստեղ-այնտեդ գույնզգույն պահարաններ ու գրավիչ սեղաններ դնելը: Իսկ Մուսթաֆան, չնայած խմիչքի հետ սեր չուներ, անկյունում 36 շշանոց գինու բար տեղագրեց, կաղնու աթոռներ դրեց:
Հիմա Ռոզը խուճապահար նստած էր այդ աթոռներից մեկին, ասես ձուլված լիներ դրան:
-Աստվա՜ծ իմ, ընդամենը տասնհինգ րոպե ունենք: Հիմա ի՞նչ ենք անելու: Ի՞նչ ենք ասելու էմիին, երբ զանգենք: Որոշում կայացնելու համար միայն տասնհինգ րոպե ունենք, որի հինգ րոպեն արդեն անցել է...
֊ Ռո՛զ, սիրելիս, հանգիստ, խնդրում եմ,- ասաց Մուսթաֆան՝ աթոռից վեր կենալով: Աթոռակին նստել չէր սիրում, այդ պատճառով էլ խոհանոցում երկու փայտե նստարան կար. մեկը՝ իր համար, մյուսն էլ իր համար: Կնոջը մոտենալով, նրա անհանգստությունը փարատելու հույսով ձեռքը բռնեց:- Պետք է հանգիստ լինես: Եթե խուճապի մատնվես, ամեն ինչ ավելի վատ կլինի: Առանց զայրանալու, առանց նախատելու հարցրու, թե հիմա որտեղ է: Առաջինը պետք է դա հարցնես, լա՞վ, սիրելի՛ս:
-Իսկ եթե չասի՞,- ասաց Ռոզը:

285


-Կասի: Եթե լավ խոսես, կասի,֊ ասաց Մուսթաֆան հաստատուն ձայնով,- բայց նախատել, բղավել չկա: Սառնասրտությունդ պահիր: Մի քիչ ջուր խմիր:- Ռոզը գողացող ձեռքերով վերցրեց բաժակը:
-Հնարավո՞ր բան է: Միակ երեխաս ինձ խաբում է, բոլորիս հիմարացնում է, ես էլ չզայրանա՞ մ: Ի՞նչ հիմարություն արեցի նրան վստահելով: Այսքան ժամանակ կարծում էի՝ Սան Ֆրանցիսկոյում՝ տատիկի տանն է: Դու մի ասա ստել է... Հիմա էլ տատիկը... Աստվա՜ծ իմ, ինչպե՞ս ասեմ նրան:
Մի օր առաջ, երբ երկուսն էլ խոհանոցում էին, Ռոզը կրեպ էր պատրաստում, իսկ Մուսթաֆան «Արիզոնա Դեյլի» էր կարդում, հեռախոսը զանգեց: Պատասխանեց և ապշեց: Սան Ֆրանցիսկոյից էին զանգում: Նախկին ամուսին Բարսամ Չաքմաքչյանն էր: Քանի տարի էր՝ երկու խոսք չէին փոխանակել: Բաժանվելուց հետո երեխայի հետ կապված հազվադեպ խոսում էին: Բայց Արմանուշի մեծանալուց հետո խոսակցությունները պակասեցին ու, ի վերջո, լրիվ ընդհատվեցին: Կարճատև ամուսնությունից երկու բան էր մնացել փոխադարձ վիրավորանքն ու դուստրը:
-Կներես, որ անհանգստացնում եմ, Ռո՛զ,- ասաց Բարսամը մեղմ, բայց հոգնած ձայնով:- Եթե շտապ չլիներ, չէի զանգի: Պետք է խոսեմ դստերս հետ:
-Մեր դստեր,- շտկեց Ռոզը, բայց հենց խոսքը բերանից դուրս եկավ, զղջաց:
֊ Ռո՛զ, խնդրում եմ, չվիճենք, Արմանուշին տխուր լուր ունեմ հայտնելու: Խնդրում եմ, հեռախոսի մոտ կկանչե՞ս: Բջջային հեռախոսին չի պատասխանում, ստիպված եղա տուն զանգել:
-Մի րոպե սպասիր... սպասիր, Արմանուշը... էմին այդտեղ չէ՞:
-Ի՞նչ ես ուզում ասել:
-Սան Ֆրանցիսկոյում՝ ձեր մոտ չէ՞,- հարցրեց Ռոզը՝ շրթունքները դողացնելով:
Բարսամին թվաց, թե նախկին կինն իր հետ խաղ է խաղում: Նյարդայնացավ:

286


֊ Ռո՚զ, բավական է: Արդեն չեմ հավատում այս խաղերիդ... Շատ լավ գիտես, որ այստեղ չէ: Գարնանային արձակուրդների համար վերադարձել է Արիզոնա:
-Աստվա՜ծ իմ, բայց այստեղ չէ: Քեզ հետ է: Երեխաս որտե՞ղ է: Ի՞նչ ես արել նրան,- Ռոզը սկսեց հեծկլտալ ու խուճապի մատնվեց: Միայն այդ ժամանակ Բարսամը հասկացավ, որ նախկին կինը խաղ չի անում: Չնայած անհանգստությանը՝ փորձեց հանգստացնել նրան:
-Ռո՛զ, հանգի՛ստ, խնդրում եմ, չգիտեմ ինչ է եղել, բայց պետք է պարզենք: Արմանուշին ամբողջ սրտով վստահում եմ. սխալ չի անի: Նա պատասխանատու մարդ է: Վերջին անգամ ե՞րբ ես նրա հետ խոսել:
-Երեկ: Ասաց՝ դու մի զանգիր, ես քեզ կզանգեմ: Ամեն օր զանգում է... Սան Ֆրաևցիսկոյից:
Բարսամը լռեց: Չասաց, որ Արմանուշն իրեն էլ է ամեն օր զանգում: Մի տարբերությամբ իրեն Արիզոնայից էր զանգում: Երևում է՝ ոչ թե Ռոզն է խաղ խաղում, այլ Արմանուշը:
-Լա՛վ, ուրեմն լավ է: Գուցե ուզում է հանգստանալ: Պետք է վստահենք նրան: Խելքը գլխին աղջիկ է, դու էլ գիտես: Մի անգամ էլ որ զանգես, առանց ցույց տալու, որ ամեն ինչ գիտենք, ասա թող անմիջապես ինձ զանգի: Ասա, որ շտապ է, բայց խուճապի չմատնվես: Հասկացա՜ր, Ռո՛զ, կարո՞ղ ես անել:
-Ա՜յ, ա՜յ, ա՜յ,- Ռոզն սկսեց բարձրաձայն լացել: Այդ պահին կարողացավ հեծկլտոցների մեջ խեղդված ձայնով հարցնել,- Բարսա՛մ, ասացիր, որ վատ լուր ունես: Ի՜նչ է պատահել:
-Ա՜խ,- ծանր լռություն տիրեց, գրեթե հավերժական լռություն: Մայրս...-Խոսքը ավարտելու համար իրեն պիտի հավաքեր:-Արմաևուշին ասա, որ այս առավոտ Շուշան տատիկը քնի մեջ մահացավ: Չկարողացավ արթնանար:

*
* *


Տասնհինգ րոպեն Արմանուշի համար երբեք այդքան ծանր չին անցել: Ասյայի անհանգիստ հայացքի տակ գնում-գալիս էր սենյակում: Այնքան լարված էր, որ ոչ ոք նրան չէր մոտենում:

287


Վերջապես եկավ մորը զանգելու ժամանակը: Այս անգամ Ռոզը հեռախոսն առաջին զանգից վերցրեց.
-Էմի, դո՞ւ ես: Հիմա քեզ մի հարց եմ տալու և ինձ ճիշտն ես պատասխանելու: Խոստանո՞ւմ ես: Խոստացիր, որ ճիշտ կասես:
Արմանուշը զգաց ստամոքսի այրոցը:
-Ասա, որտե՞ղ ես,- դողացող ձայնով հարցրեց Ռոզը: Ինչ էլ ասեր Մուսթաֆան, ինչ էլ խնդրեր Բարսամը, ոչ ոք չէր սպասում, որ նա հանգիստ է լինելու:- Ո՞ր գրողի ծոցում ես: Բոլորիս խաբել ես: Սան Ֆրանցիսկոյում չես: Որտե՞ղ ես:
Արմանուշը սառեց: Մի պահ ժամանակը կանգ առավ: Վերջապես քաջությունը հավաքելով' շշուկով խոստովանեց.
-Ստամբուլում եմ, մայրի՛կ:
-Ի՞նչ,- Ռոզը ձեռքով փակեց խոսափողը:- Երեխաս Ստամբուլում է,- ասաց նա ամուսնուն, կարծես նախատում էր, կարծես դա նրա մեղքն էր: Հետո ամբողջ ուժով բղավեց հեռախոսի մեջ.
-Ի՞նչ գործ ունես այդտեղ:
-Մայրի՛կ, ամեն ինչ կբացատրեմ, խնդրում եմ, հանգստացիր: Մի՛ ջղայնանա, խնդրում եմ:
Ռոզի ձեռքերն ու ոտքերը թուլացան: Հոգնել էր, որ բոլորը սովորեցնում էին հանգիստ լինել:
-Մայրի՛կ, խնդրում եմ, լսիր: Իսկապես շատ եմ տխրում քեզ այսքան անհանգստացնելու համար: Չպետք է անեի: Զղջում եմ, բայց հավատա ինձ, անհանգստանալու պատճառ չկա:
Ռոզը մուգ կապույտ նախշերով անձեռոցիկից մի կտոր էլ պոկելով՝ աղմուկով մաքրեց քիթը: Լացելիս ավելի շատ էր խղճում իրեն: Լացելիս ավելի շատ էր ուզում լացել:
-Մի շաբաթ է՝ Ստամբուլում եմ: Օտար տանը չեմ: Սկեսուրիդ տանն եմ մնում: Հրաշալի ընտանիք է:
Կարծես ապտակ ստացած Ռոզը նորից փակեց խոսափողը, կրկին զայրացած շրջվեց Մուսթաֆայի կողմը: Այս անգամ զայրույթի չափաբաժինը մեծացավ.
-Ընտանիքիդ մոտ է մնում, իմացա՞ր:

289


Մուսթաֆա Քազաևջըն գունատվեց: Սիրտը լարվեց: Մեջը ինչ-որ բան խլրտաց: Խոսքերն այնքան անիմաստ, այնքան անհավատալի էին, որ չգիտեր ինչ պատասխանել: Մինչ նա տանջվում էր. Ռոզը կրկին բղավեց հեռախոսի մեջ.
֊ Մենք էլ ենք գալիս այդտեղ: Տես՝ չկորես: Հեռախոսդ էլ սրանից հետո չանջատես:
Առանց ասածը լսելու զայրացած անջատեց հեռախոսը:
-Ի՞նչ ասացիր,- կմկմաց Մուսթաֆան՝ կառչելով կնոջ թևից:-Սա ի՞նչ հիմարություն է: Ի՞նչ է կորցրել էմին Ստամբուլում: Ո՞վ է կանչել: Մե՞զ ինչու չի ասել:- Մի աթոռակի վրա նստելով՝ գլուխն առավ ձեռքերի մեջ:- Ես չեմ գալիս:
-Այն էլ ինչպես ես գալիս,- հակառակվեց Ռոզը:- Գնում ես, գնում եմ, գնում ենք: Միակ երեխաս Ստամբուլում գերի է ընկել:
Վերջին խոսքերը չափազանցության համար չէր, որ ավելացրեց Ռոզը, այդ պահին իսկապես հավատում էր, որ Արմանուշի գլխին փորձանք է եկել, որ Ստամբուլում գերի է ընկել:
-Գործ ունեմ, չեմ կարող թողնել հիմա:
-Ուրեմն մի քանի օրով թույլտվություն կվերցնես: Եթե հակառակվես, երդվում եմ, մենակ կգնամ,- ասաց Ռոզը:- Կգնանք, որ վստահ լինենք, որ աղջիկս ապահով վայրում է, հետո էլ նրան վերցնելով՝ ողջ-առողջ տուն կբերենք: Գաս էլ, չգաս էլ, ես գնում եմ:

*
* *


Այդ գիշեր բոլորը պատրաստվում էին քնել, երբ Քազանջըների հեռախոսը զանգեց:
-Այս ի՞նչ զանգ է գիշերվա կեսին, Աստվա՜ծ իմ,- անկողնում անհանգիստ մրմնջաց Մեծ տատիկը՝ ձեռքին թզբեհ, դեմքին՝ անհանգստություն: Ձգվեց դեպի արհեստական ատամների բաժակը և առանց աղոթքը դադարեցնելու՝ մի կում խմեց: Միայն ջուրը կարողացավ հանգստացնել նրան:
Ֆերիդե մորաքույրն առաջինը վազեց: Քանի որ հեռախոսով խոսելիս մարդուն չէր տեսնում, բոլորից ավելի նա էր սիրում չաչանակել:
-Ալո՜:

290


-Ալո՛, բարև, Ջևրիյե, դո՞ւ ես,-ասաց մի օտար ձայն: Առանց պատասխանի սպասելու ավելացրեց:- Ես եմ... Ամերիկայից... Մուսթաֆան:
Եղբորը լսելուն չհավատացող Ֆերիդեն բերանը մինչև ականջները բացեց:
-Մուսթաֆաա՜աա՜ա՜ա՜: Ես եմ... Ֆերիդեն... այ տղա, ձայնս չճանաչեցի՞ր... իհարկե, չես ճանաչի, երբեք չես զանգում: Աչքս ճամփիդ է: Բանու քույրիկի գուշակություններում էիր մի անգամ երևացել: Ինչո՞ւ չես զանգում, չես հարցնում: Ինչո՞ւ չես գալիս:
-Ֆերիդե՛, սիրելի՛ս, լսիր ինչ եմ հարցնելու քեզ: էմին... Արմանուշն այդտե՞ղ է:
-Այո, այո, այստեղ է: Որտե՞ղ պետք է լիներ: Քո ուղարկած հյուրին բա կթողնե՞նք: Շատ սիրեցինք հա՜ այս օտարականին,- ուրախ-ուրախ ասաց Ֆերիդե մորաքույրը:- Ինչո՞ւ դու էլ նրա հետ չեկար, կնոջդ հետ գայիր: Տարիներով այսքան բաժանում կլինի՞:
Բայց Ֆերիդե մորաքույրը չկարողացավ շարունակել նախատինքը, որովհետև Գյուլսում տատիկը հեռախոսը խլեց նրա ձեռքից: Դողացող ձայնով խոսեց.
-Տղա՛ս, որդի՛ս... դո՞ւ ես, Մուսթաֆա՛: Ինչպե՞ս ես: Ե՞րբ ես գալու մեզ տեսնես:
-Մայրի՛կ, գալիս ենք, գալիս ենք: Մեկ-երկու օրից գալիս ենք: Գալիս ենք էմիին տանենք,- ասաց Մուսթաֆան: Հետո զգալով, որ մի բան մոռացել է, ավելացրեց.- Գալիս ենք... ձեզ տեսնենք:
Այս խոսքերն ակամա դուրս թռան բերանից: Կարծես աշխարհի տարբեր կողմերում չէին, կարծես կապը չէր կտրվել ընտանիքի հետ, իրենց տոհմը կտորների ու հատվածների շղթայի չէր վերածվել, կարծես կարող էին կանգնած տեղից շարունակել, առանց անցյալի, առանց հիշողության, հավերժական, այս պահի մեջ կարող էին ապրել... Կարծես հեքիաթի ժամանակում էին ապրում... երկնքից երեք խնձոր ընկավ... կարծես ժամանակը մի շրջան է, որն ամեն վայրկյան վերադառնալով՝ կարող ես ջնջել... լինում է, չի լինում, գուցե ոչինչ տեղի չի ունեցել...
Նշանակում է՝ Մուսթաֆա Քազանջըն ընտանիքին այցի էր գալու, կարծես տնից դուրս գալուց ի վեր քսան տարի չէր անցել...

291


Տասնհինգ




ՉԱՄԻՉ



Մուսթաֆայի և ամերիկուհի կնոջ Ստամբուլ գալու հրաշալի լուրը Քազանջըների ընտանիքում մի շարք գործողությունների առիթ դարձավ: Առաջին քայլը լայնածավալ մաքրության գործողություն սկսելն էր: Հին տան յուրաքանչյուր հարկը, յուրաքանչյուր սենյակը խոշորացույցով զննեցին: Դույլերով ջուր լցրին, փրփրոտ լվացքի փոշի օգտագործեցին: Ամբողջ տունը ծայրեծայր մաքրվեց: Պատուհանները փայլեցրին, դարակների փոշին մաքրեցին, վարագույրները լվացին և արդուկեցին, երեք հարկի բոլոր հատակները լվացին: Որտեղ մի փոշու հատիկ էր երևում, անմիջապես վերացվում էր: Ջևրիյե մորաքույրը հյուրասենյակի բոլոր բույսերի տերևները մեկ առ մեկ մաքրեց' ծխածաղկինը, զանգակածաղկինը, խնկենունն ու մարգարտածաղկինը, անգամ՝ պատկառուկինը: Այդ ընթացքում Ֆերիդե մորաքույրը տարիներ շարունակ օժիտի մեջ պահած ամենաթանկարժեք ժանյակները հանելով՝ բոլորին զարմացրեց: Բայց, իհարկե, տեսակցության լուրի համար ամենաշատը Գյուլսում տատիկն ուրախացավ: Որքան էլ դժվար էր հավատալ, որ միակ որդին այսքան տարիներ անց այցելության է գալու, համոզվելուց հետո նախ և առաջ տենդագին պատրաստություններ սկսեց: Անմիջապես փակվեց խոհանոցում: Ամենասիրած որդու համար ամենասիրած կերակուրներն էր պատրաստելու: Ոչ միայն խոհանոցի, այլև ամբողջ տան օդը ծանրացավ փռից նոր հանած խմորի հոտից: Նախ երկու սկուտեղ կարկանդակ պատրաստեց՝ մեկը՝ սպանախով, մյուսը՝ պանրով: Հետո՝ ոսպով ապար, ուզբեկական փլավ, գառան ղափամա: Իսկ

292


քյուֆթան կտապակեր, երբ հյուրերը գային, արդեն պատրաստ էր: Չնայած մինչև երեկո մի դյուժին էլ կերակուր էր որոշել պատրաստել, ճաշացանկի ամենակարևոր տարրը քաղցրավենիքն էր' աշուրե: Մանկության ու վաղ պատանեկության տարիներին Մուսթաֆա Քազանջըն աշուրեն գերադասում էր բոլոր քաղցրավենիքներից: Եթե այդ սարսափելի սնունդը նրա նախասիրությունները դեռ չի փչացրել, ով գիտի, սառնարանում իր ամենասիրած քաղցրավենիքը ամանների մեջ տեսնելով ինչքան կուրախանա: Գուցե աշուրեի շնորհիվ նորից գտնի կորցրած ընտանեկան ջերմությունը: Կարծես կյանքն այստեղ դեռ նույնն էր և իր թողած տեղից նորից շարունակվելու էր:
Աշուրեն շարունակելիության և կայունության խորհրդանիշ էր: Ամենաուժեղ, ամենասարսափելի փոթորկից հետո անգամ եկող գեղեցիկ օրերին շողացող արևի խորհրդանիշ:
Գյուլսում տատիկը բաղադրիչների մեծ մասը մի օր առաջ թրջել էր, հիմա էլ պատրաստվում էր եփել: Պահարանը բացելով՝ մի հսկա կաթսա հանեց: Աշուրե պատրաստելու համար անպայման կաթսա էր հարկավոր:

Բաղադրիչներ
1/2 բաժակ լոբի
1 բաժակ ցորեն
1 բաժակ բրինձ
3 բաժակ ջուր
1/3 բաժակ չամիչ
1/3 բաժակ թզի չիր
1/3 բաժակ ծիրանի չիր
1/2 բաժակ նարնջի կեղև
1/2 բաժակ կեղևահան նուշ
1/2 բաժակ պիստակ
1/2 բաժակ մայրու ընկույզ
1/2 բաժակ պնդուկ


293


1 ու 1/2 թաժակ շաքարավազ
1 փոքր գդալ վանիլ

Զարդարելու համար
2 թեյի, գդալ դարչին
1/2 թաժակ նուռ
2 թեյի գդալ վարդի հյութ


Պատրաստումը
Բաղադրիչները նախորդ գիշեր թրջեք առանձին ամաններում: Լոբին մի ամանի մեջ դնելով՝ մի գիշեր պահեք սառը ջրի մեջ: Ցորենն ու բրինձը լավ լվանալուց հետո ջրի մեջ լցնել: Թուզը, ծիրանն ու նարնջի կեղևները 1/2 ժամ սառը ջրի մեջ թողնելուց հետո քամել և քամած ջուրը պահել, աղալ ու չամիչի հետ խառնելով՝ դնել մի կողմ:
Եփելը
Լոբին դնել սառը ջրի մեջ: Մինչև փափկեքը մոտ մի ժամ եռացնել: Այդ ընթացքում 2.5 լիտր ջուր եռացնելով՝ մեջը գցել ցորենն ու բրինձը, թույլ կրակի վրա խառնել, մինչև փափկի, մոտ մեկ ժամ եփել:
Պահած մրգահյութը, շաքարավազը, ծեծած պնդուկը, պիստակը գցել կաթսայի մեջ և անընդհատ խառնելով՝ միջին ուժգնության կրակի վրա եռացնել: 30 րոպեի չափ: Սպասել մինչև համատարր զանգված դառնա: Վանիլը, չամիչը, թուզը և ծիրանի չիրը ավելացնելով՝ 20 րոպե ևս խառնել ու եփել: Կրակն անջատելով՝ ավելացնել վարդի ջուրը: Աշուրեն մի ժամի չափ պետք է մնա սենյակային ջերմաստիճանում: Զարդարում են դարչինով, մաքրած նուշով ու նռան հատիկներով:



*
* *


Աղջիկների սենյակում Արմանուշն առավոտից մտածկոտ նստած էր: Ոչ ուզում էր դուրս գալ, ոչ որևէ բան անել: Ասյան էլ նրան ընկերակցելու համար մնացել էր տանը: ժամեր շարունակ նարդի էին խաղում, Ջոնի Քեշ լսում:

294


-Դու շեշ: Բայց դեմք ես, հա՞:
Սակայն Արմանուշը զառի հաջողության համար կարծես չէր ուրախանում: Տխուր նայեց քարերին:
-Վատ զգացողություն ունեմ, կարծես շատ վատ բան է եղել, և մայրս ինձնից թաքցնում է:
-Մի անհանգստացիր, խնդրում եմ,- ասաց Ասյան՝ նիկոտինի քաղցից խենթացած՝ մատիտի ծայրը կրծելով: Չէր նախատեսել, որ տանը փակվելը կարող է նման վատ ազդեցություն ունենալ:- Մայրիկիդ հետ խոսեցիր, չէ՞, ոչինչ չի պատահել: Քո շնորհիվ առաջին անգամ Ստամբուլ են գալիս: Քեռուս հասցրիր էստեղ, հա՜, շա՛տ ապրես: Կգան քեզ տանելու, մեկ-երկու օր կմնաք, հետո, ողջո՛ւյն, Ամերիկա... շուտով տանը կլինես...
Ասյան ուզում էր հանգստացնել նրան, բայց չգիտես ինչու խոսքը նախատինքով ասվեց: Փորձում էր ցույց չտալ, բայց Արմանուշի գնալու մասին մտածելիս տխրում էր: Կանանց չսիրող Ասյայի ամբողջ կյանքի առաջին և հաստատ միակ ընկերուհին Արմանուշն էր լինելու:
-Չգիտեմ, չեմ կարողանում ազատվել այս զգացողությունից,֊ խոր շունչ քաշելով՝ ասաց Արմանուշը:- Դու մորս չգիտես: Նա հեշտությամբ ոչ մի տեղ չի գնա: Մուսթաֆան էլ, նա էլ խրվել-մնացել են Արիզոնայում: Հիմա հանկարծակի Ստամբուլ գալը խելքին մոտ բան չէ...,-Արմանուշը մտքերից խեղդվելով՝ օդում մտածկոտ պտտեց նարդու զառը:- Մյուս կողմից էլ մորս շատ նման է այսպիսի հանկարծակի պահվածքը: Վերահսկողության դաշտից դուրս եմ եկել, երևի խուճապի է մատնվել: Չի դիմանա, եթե կյանքս չվերահսկի: Միայն ինձ աչքի առջև պահելու համար եթե պետք լինի աշխարհը շուռ կտա:-Մինչ Արմանուշը մտածում էր՝ ինչպես խաղա, Ասյան համբերությամբ ոտքերը դրեց տակը ու սկսեց աշխատել «Անձի Նիհիլիզմի Մանիֆեստի» նոր կետի վրա:

Տասներորդ կետ. Եթե սիրելի ընկեր գտնես, մի ընտելացիր նրան, որովհետև բոլորս մենակ եևք, և անվերջ մենակությունը վաղ թե ուշ ամեսաանսպասելի ընկերություններն Էլ է հաղթահարում:

295


Արմանուշը, մտածկոտ էր, բայց նարդու ունակությունները հոգեվիճակից չէին տուժել երկու վեցով հաղթեց Ասյային:

Կետ տասնմեկ. Ասյան ատամներով կծեց մատիտը: Ախ, եթե մի ծխախոտ ծխեր հիմա, ո՜նց կխաղար: Եթե անգամ տասներորդ կետը մոռանայու չափ մոտ ընկեր գտնես, մի մոռացիր, որ կյանքի մյուս բնագավառներում նա կարող է քեզ ջախջախել: Ամենալավ ընկերն անգամ դժվար պահերին կարող է լքել քեզ: Ծնվելիս և մահանալիս, ինչպես նարդիում, մենակ ենք:

Ասյան երկու բաց դռան հնարավորություն ուներ. կամ «դու բեշ» կամ էլ «ժուդ սե» պետք է նետեր: Պարտությունից փրկվելու այլ ճանապարհ չկար: Հաջողության համար թքեց ափի մեջ, բիբերում սև-սպիտակ զառեր պտտող արարածին՝ նարդու ջինին աղոթեց: Հետո զառը նետեց՝ 3 և 2: Գրո՜ղը տանի: Ձեռքերն իրար զարկելով՝ մրթմրթաց:
-Վա՜յ, ափսոս,- չար ասաց Արմանուշը:
Ասյան մնացած երկու սև քարը դրեց մեջտեղն ու ականջ արեց դրսում անցնող շրջիկ վաճառողի բարձր ձայնին.
-Չամի՜չ, չամի՜չ, դեղին չամի՜չ: Երեխաներին, անատամ տատիկներին, որպես դեղ բոլորին չամիչ է եկել, հանըըըմ:
-Վստահ եմ, մայրդ լավ է,- վաճառողի ձայնը խլացնելու համար բարձր ասաց Ասյան:- Դե, մտածիր, եթե լավ չլիներ, Արիզոնայից ինչպես կկարողանար գալ Ստամբուլ:
-Ճիշտ ես,- գլուխն օրորելով ասաց Արմանուշը ու նորից զառը գցնց. կրկին երկու վեց:
-Տեսնում եմ՝ սովորություն ես դարձրել երկու վեցը: Թե՞ խարդախություն ես անում,- կասկածանքով ասաց Ասյան:
Արմանուշը ծիծաղեց:
-Որ իմանայի՜:- Բայց հենց ուզում էր երկու քարը տեղագրել, հանկարծ գունատվելով՝ կանգ առավ,- Աստվա՜ծ իմ, ո՞նց չհասկացա,- անհանգստացած ասաց նա:- Մայրս չլինի, օրինակ՝ հայրս: Միայն հորս գլխին փորձանք գալու դեպքում իրեն այսպես կպահեր մայրս... Աստվա՜ծ իմ, հորս մի բան է եղել:

296


-Իզուր ես անհանգստանում,- ասաց Ասյան:- Վերջին անգամ ե՞րբ ես հորդ հետ խոսել:
-Երկու օր առաջ,- ասաց Արմանուշը:- Արիզոնայից զանգեցի, լավ էր, ամեն ինչ կարգին էր:
-Ինչպե՞ս թե: Ի՞նչ է նշանակում Արիզոնայից զանգեցի:
Արմանուշը կարմրեց:
-Սուտ եմ ասել...,- հետո, մի անգամ կատարած սխալից գոհ՝ թոթվեց ուսը:- Այս ճանապարհորդության համար ընտանիքիս բոլոր անդամներին խաբել եմ: Եթե ասեի, որ մենակ Ստամբուլ եմ գալիս, այնքան կանհանգստանային, որ ոչ մի տեղ չէի կարողանա գնալ: Այնքան շատ է ճնշումն ինձ վրա, որ այլ կերպ չէի կարող: Ես էլ մտածեցի՝ նախ գնամ Ստամբուլ, հետո վերադառնալով ճշմարտությունը կխոստովանեմ: Այսպիսով, հայրս գիտի, թե մորս մոտ եմ՝ Արիզոնայում, մայրս էլ գիտի թե հորս մոտ եմ՝ Սան Ֆրանցիսկոյում: Այսինքն գիտեր... մինչև երեկվա օրը...
Ասյան կլորացած աչքերով նայեց, բայց շատ չանցած զարմանքին փոխարինեց հարգանքը: Գուցե Արմանուշը իր մտածածի չափ անթերի ու թիթիզ աղջիկ չի: Գուցե այդ փայլուն աշխարհում մթության, կեղտի ու շեղումների տեղ էլ կա: Այս խոստովանությունը Ասյային սրտնեղություն պատճառելու փոխարեն, հակառակը, ավելի մտերմացրեց Արմանուշի հետ: Նարդին փակելով՝ դրեց թևի տակ: Սա պարտությունն ընդունելու նշան էր: Ափսոս, որ Արմանուշն այս մշակութային ժեստի մասին չգիտեր:
-Սպասիր տեսնենք, անմիջապես մի հուսահատվիր: Չեմ կարծում, որ հորդ վատ բան է եղել... բայց եթե անհանգիստ ես, ինչո՞ւ չես զանգում,- հարցրեց Ասյան:
Արմանուշն ասես գործողության անցնելու համար այս խոսքերի կարիքն ուներ, անմիջապես ոգևորվելով՝ վերցրեց հեռախոսը: Եթե հաշվեր ժամանակային տարբերությունը, ապա Սան Ֆրանցիսկոյում վաղ առավոտ պիտի լիներ: Հեռախոսն առաջին զանգից վերցրին, բայց ամեն անգամվա պես ոչ թե Շուշան տատիկը, այլ հայրը:

297


-Աղջի՜կս, վերջապես զանգեցիր,- Բարսամ Չաքմաքչյանը Արմանուշի ձայնը լսելուն պես խոր հոգոց հանեց: Մի պահ չիմանալով ինչ ասել՝ լռեցին: Գծի մեջ խնդիր կար. աշխարհագրական հեռավորությունը հիշեցնող խշխշոց:
-Ես էլ քեզ էի զանգելու քիչ անց: Գիտեմ, որ Ստամբուլում ես, մայրդ է ասել:- Բարսամ Չաքմաքչյանի ձայնում կարոտ կար: Խուսափելով հարցի լրջությունից՝ աղջկան ոչ նախատեց, ոչ էլ բացատրություն պահանջեց:- Ես էլ, մայրդ էլ, քեզ համար շատ անհանգստացանք: Ռոզը հիմա խորթ հորդ հետ Ստամբուլ է գալիս... Կգան քեզ կվերցնեն: Վաղը ցերեկվա կողմ այդտեղ կլինեն:
Հիմա էլ Արմանուշը սառեց: Տարօրինակ մի բան կար: Այն էլ շատ տարօրինակ: Հոր ու մոր խոսելը, ավելին՝ նման համերաշխության ցուցադրությունները փորձանքի նշան էին:
-Հայրիկ, բա՞ն է պատահել:
Բարսամ Չաքմաքչյանը մանկության մի հիշողությունից վշտացած՝ լռեց: Երբ փոքր էր, ամեն տարի սրածայր գլխարկով ու սև վերարկուով մի մարդ էր գալիս իրենց թաղամաս, քահանայի հետ շրջում էր դռնեդուռ: Այդ մարդը Հայաստանից եկած վանահայր էր. հավատացյալ տղա երեխաներ էր փնտրում՝ երկիր տանելու և հոգևոր մարդ մեծացնելու համար:
-Հայրի՛կ, լա՞վ ես: Ի՞նչ է կատարվում,- ասաց Արմանուշը:
-Լավ եմ, սիրելի՛ս, քեզ շատ եմ կարոտել,- դժվարությամբ կարողացավ ասել նա: Բարսամը մանուկ ժամանակ շատ էր հետաքրքրվում կրոնով և կրոնական արարողություններով: Կիրակնօրյա դպրոցի ամենափայլուն աշակերտն էր: Այդ պատճառով սև գլխարկով մարդը հաճախ էր իրենց տուն գալիս, Շուշանի հետ խոսում էր որդու ապագայի մասին: Երևում էր, որ Բարսամը հակված էր հոգևորական դառնալուն: Նրա հետ պետք է գնար Հայաստան: Շուշանն ամեն անգամ վանահորը հարգանքով լսում էր, բայց >էր կարողանում հավանություն տալ նրա ցանկությանը: Մի օր Բարսամը, մայրը և վանահայրը խոհանոցում թեյ էին խմում, երբ մարդն ասաց, որ արդեն որոշում կայացնելու ժամանակն է: Բարսամ

298


Չաքմաքչյանն այդ պահին մոր աչքերում երևած վախն ամբողջ կյանքում չի մոռանա: Ինչքան էլ հարգանք տածեր այդ մարդու հանդեպ, ինչքան էլ իրեն դուր գար որդուն քահանայի հագուստով մեծ մարդ տեսնելու գաղափարը և, ի վերջո, որքան էլ ցանկանար, որ միակ որդին Աստծուն ծառայեր, Շուշանն այնպես ցնցվեց, ասես դիմացինը մանկագող էր, որն ուզում է իրեն երեխայից բաժանել: Հայաստանից եկած վանահայրը, զգալով, որ կինն անցյալում մութ պատմություն է ունեցել, չպնդեց, հասկացավ և գլուխն օրորեց: Բաժանվելուց առաջ շոյեց Շուշանի ձեռքը, ասաց, որ մայր ու որդի պատասխանատու են միմյանց համար և երկուսին էլ օրհնեց: Հետո գնաց և այլևս երբեք այդ հարցը չկրկնեց: Այդ օրն այս ամենին ականատես Բարսամ Չաքմաքչյանը մի կասկած ապրեց, որ երբեք չէր զգացել և երբեք չէր զգալու. մարմնով անցնող սարսուռի զգացողություն: Միայն երեխային կորցրած մայրը կարող է երեխային հեռու ուղարկելու մտքին այդպես վերաբերվել: Գուցե Շուշանն այլ ժամանակ այլ վայրում թողած տղա ունի... Այժմ մոր սուգը պահող Բարսամ Չաքմաքչյանը չէր հասկանում, թե ինչու հիշեց այս պատմությունը, ինչու չի կարողանում քաջությունը հավաքել և աղջկան ասել ճշմարտությունը:
- Հայրի՛կ, խոսիր,- խուճապահար ասաց Արմանուշը:
Բարսամ Չաքմաքչյանն այլ բաներ էլ էր հիշում, երբեմն ավելին, քան կարող էր դիմանալ: Մոր նման հայրն էլ էր 1915 թվականին Թուրքիայից աքսորված մի ընտանիքից: Սարգիս Չաքմաքչյանը և Շուշան Իստանբուլյանն ընդհանուր բաներ ունեին, որ երեխաները զգում էին, բայց երբեք չէին հասկացել: Բառերի արանքում տարածված լռություններ: Բարսամը հիշում էր, թե հայրն ինչպես էր ավանդական պարերի ժամանակ պարում մոր շուրջը, հորիզոնում թևերը տարածած թռչնի պես' սիրելիի շուրջը շրջաններ էր գծում: Երաժշտությունը նախ ծանր էր սկսվում, հետո աստիճանաբար արագանում էր. Միջին Արևելքը չտեսած երեխաների համար միայն անկյունից հիացմունքով դիտվող միջինասիական պար: Բարսամի ստացած կրթությունից բացի անցյալում ամենավառ հետքն այս երաժշտությունն էր թողել: Տարիներ շարունակ մի հայկական

299


նվագախմբում կլառնետ էր նվազել ավանդական հագուստով, սև տաբատով, դեղին վերնաշապիկով: Հայկական պարեր էր պարում: Տարիներ անց մի այլ տեղ տեղափոխվելուց հետո շրջակայքի միակ հայկական ընտանիքն իրենք էին լինելու: Հիշում էր, թե ինչպես էին թաղամասի երեխաները ծաղրանքով իրեն նայում, երբ փորձի կամ համերգի համար ավանդական հագուստով էր դուրս գալիս տնից: Ամեն անգամ հույս ուներ, որ երեխաները տեսածը կմոռանան կամ իրեն հանդիպելիս այլևս չեն ծաղրի: Ամեն անգամ հուսախաբ էր լինում: Ամբողջ մանկության ընթացքում մի հայկական սոցիալական միջոցառումների կազմակերպությունից մյուսը վազելիս իրականում միակ ցանկությունը մյուս երեխաների պես պարզ ամերիկացի լինելն էր, ոչ ավել, ոչ պակաս: Միայն ամերիկացի լինել, ազատվել այդ թուխ հայկական մաշկից: Տարիներ անց Շուշանը Բարսամին պատմում էր, թե նա ինչպես է հարցրել վերևի հարկի հոլանդացիներն ու ամերիկացիները ի՞նչ օճառով են լվացվում: Ուրեմն հույս ուներ, որ եթե նույն օճառով լվացվեր, մաշկի գույնը կբացվեր: Բարսամն այդ տարիքում ցանկանում էր նրանց չափ սպիտակ լինել, նրանց պես սպիտակ ամերիկացի: Հիմա, երբ մանկության հուշերը խլրտում էին մտքում, Բարսամ Չաքմաքչյանն իրեն մեղավոր զգաց երիտասարդ տարիքում սովորած սակավ հայերենն էլ արագ մոռանալու և տոհմածառից հնարավորինս հեռու փախչելու փորձերի համար: Տխուր էր, որ ժամանակին մորից հայերենի կամ հայկական մշակույթի մասին ավելի շատ չի սովորել և դստերն էլ ավելի շատ չի սովորեցրել:
-Հայրի՛կ, ինչո՞ւ ես լռում,- հարցրեց Արմանուշը: Արդեն շատ էր անհանգստացել:
֊ Սիրելի՛ս, կներես, մտքերի մեջ ընկա... Փոքր ժամանակ հիշում ես. որ երիտասարդական ճամբար էիր գնում, Արմանո՚ւշ:
Այդ ճամբարը հայ երեխաների համար էր: Ամերիկայի չորս կողմից եկած հայ երեխաներին իրենց լեզուն, կրոնը, մշակույթը սովորեցնելու համար ստեղծված ամառային ճամբար:
-Այո, ինչպե՞ս կարող եմ չհիշել:
-Զայրանո՞ւմ էիր, որ քեզ երկրորդ անգամ չուղարկեցի այնտեղ:

300
Аватара пользователя
Lusine1101 (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель



Вернуться в Վեպեր