«Առանձին վերցրած ամեն մարդ և բոլորը միասին, կարելի է ասել, ունեն որոշակի նպատակ, որին հասնելու համար նրանք մի բան ընտրում են, մեկ ուրիշից խուսափում»
«Առանձին վերցրած ամեն մարդ և բոլորը միասին, կարելի է ասել, ունեն որոշակի նպատակ, որին հասնելու համար նրանք մի բան ընտրում են, մեկ ուրիշից խուսափում»

«Կրքերին իշխում է ոչ թե նա, ով բոլորովին խուսափում է դրանցից, այլ նա, ով դրանցից օգտվում է այնպես, ինչպես կառավարում են նավը կամ ձիուն, այսինքն` դրանք ուղղում են այնտեղ, ուր հարկավոր և օգտակար»

«Սխալվել կարելի է տարբեր կերպ, ճիշտ վարվել կարելի է միայն մեկ ուղիով, այդ պատճառով էլ առաջինը հեշտ է, իսկ երկրորդը` դժվար. վրիպելը ճիշտ է, նպատակին խփելը` դժվար»

«Երաժշտությունն ընդունակ է որոշակի ազդեցություն գործելու հոգու բարոյական կողմի վրա, և քանի որ երաժշտությունն ունի այդպիսի հատկություններ, ապա, ակնհայտորեն այն պետք է ընդգրկվի երիտասարդության դաստիրակության առարկաների թվում»

«Տգետը զարմանում է, որ իրերն այնպիսին են, ինչպիսին որ կան, և այդպիսի զարմանքը գիտելիքների սկիզբն. իմաստունը, ընհակառակն, կզարմանար, եթե իրերը լինեին այլ կերպ, այլ ոչ թե այնպիսին, ինչպիսին նա գիտի դրանց»

«Խելացին վազում է ոչ թե այն բանի ետևից, ինչը հաճելի է, այլ նրա ետևից, ինչն ազատում է տհաճություններից»

«Կատակը լարվածության թուլացում է, քանի որ այն հանգստություն է»

«Ամեն ինչի մեջ միայն ծիծաղելի կողմը տեսնելու սովորությունը մանր հոգու ամենաստույգ նշանն է, քանի որ ծիծաղելին մակերեսի վրա է գտնվում»

«Գիրքը լավն է, եթե հեղինակը նրանում արտահայտում է միայն այն, ինչ պետք է, և անյպես, ինչպես պետք է»
