«Ով առաջ է շարժվում գիտությունների գծով, բայց ետ է մնում բարոյականության մեջ, նա ավելի շատ ետ է գնում, քան առաջ»
«Ով առաջ է շարժվում գիտությունների գծով, բայց ետ է մնում բարոյականության մեջ, նա ավելի շատ ետ է գնում, քան առաջ»

«Խիզախությունն առաքինություն է, որի շնորհիվ մարդիկ հիանալի գործեր են կատարում վտանգի դեպքում»

«Ոչ ոք չի կարող խիզախից ավելի լավ հաղթահարել սարսափելին»

«Խիզախ է կոչվում նա, ով անվախ ընդառաջ է գնում գեղեցիկ մահվանը»

«Զինված անարդարությունից ավելի հրեշավոր բան չկա»

«Բարոյապես լավ մարդուն է ավելի սազական դրսևորել իր ազնվությունը»

«Ստոր մարդու խիղճը արթնացնելու համար հարկավոր է նրան ապտակել»

«Բարեկամությունն ամենաանհրաժեշտ բանն է կյանքի համար, որովհետև ոչ ոք առանց ընկերների կյանք չի ցանկանում իրեն, նույնիսկ եթե նա ունենա մնացած բոլոր բարիքները»

«Բարեկամությունը բավականանում է հնարավորով, չպահանջելով հարկ եղածը»
