Աղոթքիս մեջ հարություն առնող երազներս, որ մեռել էին առօրյա գործերիս մեջ, արտասվեցին իմ աչքերում ու ձգվեցին դեպի երկինք՝ ամփոփվելով ամպերի մեջ՝ քուլա՜-քուլա... իսկ ես կշարունակեմ դեռ աղոթել. չդատարկվի երկինքն հանկարծ իր ամպերից...
Ուշ է, էլ չեմ սպասի. հավաքեմ երազանքներով լեցուն սեղանս... Ու երբ թափ տամ ճերմակ սփռոցս երազանքներիս փշուրներից, երկինքը կլցվի աստղերով... Ուշ է, գիշեր է արդեն...