«Եղբայրը կարող է ընկեր չլինել, բայց ընկերը միշտ եղբայր է»
«Եղբայրը կարող է ընկեր չլինել, բայց ընկերը միշտ եղբայր է»

«Եթե ցանկանում ես խոր քնել` քեզ հետ անկողին վերցրու մաքուր խիղճ»

«Անազնիվ ոչ մի բան չի կարող իրոք բարերար լինել»

«Դժվար է պատկերացնել, թե մարդ ինչպիսի ուժ կարող է ձեռք բերել մատերիայի նկատմամբ»

«Փորձությունը մի դպրոց է, որտեղ դասերը թանկ արժեն, բայց դա միակ դպրոցն է, որտեղ հնարավոր է սովորել»

«Ոչ թե սխալն ուղղելը, այլ նրանում համառելն է գցում ամեն մի մարդու կամ մարդկանց կազմակերպության պատիվը»

«Ծուլությունը, ինչպես ժանգը, քայքայում է ավելի արագ, քան աշխատանքն է մաշում»

«Համբերելու ընդունակ մարդը ընդունակ է հասնելու այն ամենին, ինչ նա ցանկանում է»

«Երկրագործը, որ կանգնած է իր ոտքերի վրա, անհամեմատ ավելի բարձր է ծնկաչոք ջենտլմենից»
