
«Բոլոր դեղերից լավագույնները հանգիստն է ու ինքնազսպումը»

«Եթե ցանկանում ես կյանքդ երկարացնել` կրճատիր խնջույքները»

«Զայրութը միշտ էլ հիմքեր ունենում է, բայց հազվադեպ` բավարար ծանրակշիռ»

«Երեք հոգի կարող են գաղտնիքը պահել, եթե նրանցից երկուսը մեռած են»

«Գոռոզները ատում են ուրիշների հպարտությունը»

«Զբաղված մարդու մոտ հազվադեպ են հյուր գնում անբանները` ճանճերը չեն թռչում դեպի եռացող պուտուկը»

«Ծուլությունը մտքի և մարմնի ժանգն է. այն բանալին, որից հաճախ են օգտվում, միշտ փայլում է ինչպես նորը»

«Խորհուրդներ չլսող մարդկանց հնարավոր չէ օգնել»

«Բարեկամ ընտրիր առանց շտապելու, էլ ավելի քիչ աճապարիր նրան փոխելու»
