СТАНЬ VIP
Владимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуАрхиепископ Микаел Аджапахян ответил Пашиняну

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին կարծիքս

(40.83 Кб) Скачиваний: 4897
(43.44 Кб) Скачиваний: 4731

Արդեն այս տարվա հունվարի 1-ից գործողության մեջ մտավ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքը, ըստ որի` 1974 թ. ծնվածներից սկսած, ՀՀ քաղաքացիները պետք է անցնեն պարտադիր բաղադրիչով կենսաթոշակային միջոցներ կուտակելուն: Մյուս կողմից եթե նայելու լինենք, ապա հարց է առաջանում, որով դիմում եմ «Մեծարգո» կառավարությանը. «Այդ ինպե՞ս է լինում, որ Ձեր իսկ որակավորմամբ «այս կատարայալ մշակում անցացած ու անգերազանցելի ծրագիրը » երբ դեռ փորձարկման ՝ «կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգ», փուլում էր դրան միացան, Ձեր իսկ տվայալներով 3-4 հոգի»: Վերջերս հրավիրված մամուլի ասուլիսներց մեկի ընթացքում էլ «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանը հարցրեց կառավարությանն ու նախագահին, թե եթե սա այդքան ոգևորիչ ներդրում է, ինչո՞ւ կամավորության սկզբունքի ժամանակ իրնեք կամ իրենց մտերիմները չներգրավվեցին այս համակարգում:

Երկար-բարակ չխոսելու և համակարգի քննարկման սիրողական մակարդակից անցնելով մասնագիտական տիրույթ ընդհամենը մեջբերեմ տնտեսագետ Սամվել Ավագյանի վերջերս տված հարացազրույցից մի հատաված՝ որում մասնագետը հստակ մատնանաշում է համակարգի բացասական կողմերը.
«Համակարգը ռիսկային է, պահանջում է տնտեսական ու քաղաքական կայունություներկարատև շրջան: Դրան գումարած նաև ցածր եկամուտ ունեցողները չեն շահում, քանի որ նրանց թոշակը միևնույն է՝ ցածր կստացվի: Կարևոր հանագամանք է նաև հղիների հարցը. տուժում են հղիները, հղիության նպաստից մասհանում չի արվում, դրանք կորցրած ժամանակներ են կենսաթոշակի առումով: Բացթողումների շարքում էական է նաև մարդկանց եկամտի փաստացի զգալի նվազումը, ինչը սոցիալական խնդիրներ է հարուցում» :

Իսկ այսքանից հետո, դե արի ու մի ասա.«Դուք մեր մասին մի մտածեք, Ձեր տված գրոշներն էլ Ձեզ պահեք մեր «շատ սիրելի կառավարություն» : Եթե անփորձ ու երիտասարդ կարողանում ենք գոյատևել, արդեն հասուն ու փորձառու հաստատ առանց Ձեր ողորմության էլ կապրենք» …

Կարեն Հովսեփյան / ՀԵԿ