Բարև Ձեզ Gisher-ցիներ,այսօր կխոսենք մի ծրագրի ամսին,որի հետ ծանոթացել եմ մեկ շաբաթ առաջ: Շատ օգտակար ծրագիր,որը կօգնի գտնել ֆայլերը համակարգչից:
Launchy
Ոչ շատ հայտնի ծրագիր,որը թույլ է տալիս արագ որոնել,գտնել և բացել Ձեր ցանկացած ֆայլը համակարգչի ցանկացած կետից: Օրինակ, եթե ցանկանում եք բացել Chrome բրաուզերը, ծրագիրը տեղադրելուց հետո արդեն անհրաժեշտություն չի լինի այն պահել աշխատասեղանին և կուրսորով գտնել այն: Հարկավոր կլինի միայն ծրագրի օգնությամբ գրել անհրաժեշտ ծրագրի անունը:
Ծրագիրը տեղադրելուց հետո, անհրաժեշտ է ընտրել, թե ինչ կոճակներ սեղմելուց հետո նա կբացվի: Իմ դեպքում ընտրված է ALT + F2 կոճակները (խորհուրդ եմ տալիս):
Հետո անհրաժեշտ է ընտրել այն ֆայլերը կամ տարածքները,որոնք կորոնվեն ծրագրի օգնույթամբ: Իմ տարբերակում, ես ծրագրի օգնությամբ որոնում եմ *.mp3,*.lnk,*.jpg և *.exe ֆայլերը:
Խորհուրդ եմ տալիս բոլորին փորձել՝ Ներբեռնել / Download
Օրինակներ՝
Այս տարբերակում պատրաստել եմ *.url ֆայլեր,որոնք որոնելիս գտնում եմ իմ ցանկացած կայքը և Enter հրամանով հայտնվում եմ այնտեղ՝
*.mp3
Համակարգիչ ՝ Միացնել,Անջատել,Վերսկսել







