Բարև Ձեզ սիրելի Gisherցիներ: Վերնագրում գրված հարցը երևի շատերին է հուզում և շատերը կցանկանան արագացնել իրենց Andorid սարքերը առանց Root-ի: Մինչ սկսելը կարող եմ ասել,որ այս ամենը փորձել եմ իմ հեռախոսով և արդյունքը իրոք շատ լավ էր:
Սկսելու համար Ձեզ անհրաժեշտ է ներբեռնել երեք ծրագիր:
1) Autorun Manager (MobiWIA - AndRS Studio)
Առաջին անհրաժեշտ ծրագիրը «Autorun Manager (MobiWIA - AndRS Studio)»-ն է: Այն անհրաժեշտ է ներբեռնել Google play-ից կամ ներբեռնել ֆայլը համակարգչով:
Ծրագրի հիմնական նպատակը մեկնարկային հավելումների կասեցումն է: Ծրագրի օգնությամբ կարող եք սահմանել այն ծրագրերը,որոնք պետք է չգործարկվեն ինքնուրույն:
Բացեք ծրագիրը > ընտրեք «Базовый режим» > սեղմեք այն ծրագրերի վրա,որոնք չափով ավելի ծանր են և անհրաժեշտություն չկա ավտոմատ մեկնարկման համար:
Օրինակ ՝ Facebook, Dropbox, Odnoklassniki, Skype ... այս ծրագրերը ուղղակի անիմաստ խլում են հավելյալ ՕՀ (ОЗУ):
2) Advanced Task Manager -Убивает (INFOLIFE LLC)
Երկրորդ ծրագիրը «Advanced Task Manager»-ն է: Այս ծրագիրը «սպանում» է բոլոր այն ծրագրերը,որոնք հեռախոսից խլում են անիմաստ հիշողություն և աշխատում են ֆոնային ռեժիմում: (դուք դուրս եք գալիս ծրագրից,բայց նա դեռ շարունակում է աշխատել): ԱՆՊԱՅՄԱՆ դիտեք վերևի նկարը և «Настройки» բաժնից անպայման միացրեք «Screen OFF kill» , «Regular kill» և «Startup kill» ֆունկցիաները,որ օգնությամբ ծրագիրը առանց ձեր օգնության ավտոմատ կմաքրի անիմաստ ծանրաբերռնվածությունը միացնելիս և քնի ռեժիմից դուրս գալիս: Կարող եք ներբեռնել Google play-ից:
Բացեք ծրագիրը > Սեղշմեք աջ հատվածում գտնվող նշանի վրա (կամ հեռախոսի ձախ սենսորային սեղմակը) > ընտրեք «Настройки» բաժինը > միացրեք «Screen OFF kill» , «Regular kill» և «Startup kill» ֆունկցիաները:
3) FMR Memory Cleaner (Fantasmo soft)
Երրորդ ծրագիրը մաքրում է այն ամենը, ինչը չեն մաքրում մյուսները: Այս ծրագիրը ազդում է գործողությունների վրա,որոնք հաճախ օգտագործվում են ծրագրերի կողմից: Կարող եք ներբեռնել Google play-ից:
Բացեք ծրագիրը > սեղմեք «clean» > սպասեք և սեղմեք «end»
Այս երեք գործողությունները կատարելուց հետո համուզված եղեք,որ Ձեր Andorid սարքը կաշխատի անհամեմատ արագ:


