СТАНЬ VIP
Трамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомАрхиепископ Микаел Аджапахян ответил Пашиняну
75 записей блогов • Страница 1 из 15

Հայերի կողմից ամենափնտրված բառերը Google-ում (2018թ. 1-ին եռամսյ

Изображение

1 - facebook
2 - youtube
3 - odnoklassniki
4 - google
5 - ok
6 - eleni oragir@
7 - list
8 - переводчик
9 - armenia
10 - list am
11 - translate
12 - merjvace
13 - friv
14 - vk
15 - eleni oragir
16 - instagram
17 - list.am
18 - dasaran
19 - vivaro
20 - одноклассники


Ու Էլենը իրա օրագրով դառնում ա ամենաշատ փնտրված ֆիլմ/սերիալը հայաստանում:


Google Trends

Հայաստանում կիբեր հանցագործությունների դեմ ուղղված հոդվածներ

Հոդված 181. Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ

1. Ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով եւ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով կամ առանց դրա:

2. Նույն գործողությունը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) խոշոր չափերով՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով եւ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունը, որը կատարվել է՝

1) առանձնապես խոշոր չափերով,

2) կազմակերպված խմբի կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ...

[Продолжается]

Շնորհավո՜ր 2018 ԳԻՇԵ՜Ր



Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ, որ գալիք 2018 թվականը լինի նոր նախաձեռնությունների, ձեռքբերումների, առաջընթացի և հաղթանակների տարի:

Լիահույս ենք, որ գալիք տարին նույնպես կլինի գիտակրթական բարեփոխումների, արդյունավետ համագործակցության, ստեղծագործ և արգասաբեր աշխատանքի տարի:

Նոր գործեր նախաձեռնելու վստահությամբ դիմավորենք գալիք տարին .սեր և բարօրություն բոլորիս ընտանիքներին և մեր երկրին:

Թող,որ բոլոր նախաձեռնությունները կյանքի կոչվեն իսկ GISHER.ORG-ը ունենա մեծ շա՜տ մեծ հաջողություններ,որպեսզի կարողանա ապահովել մեր զվարճանքը համացանցում:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

ՄԻ՛ ԽԵՂՃԱՑԻՐ - Գրետա Մեջլումյանը


ՄԻ՛ ԽԵՂՃԱՑԻՐ
Կարդում է Գրետա Մեջլումյանը
Հեղինակ՝ Հրանտ Մաթևոսյան



Լա՛վը չես, խեղճ ես, լավը չես, զավա՛կս, որդիս, առաջնեկս, իմ հույսս, իմ թանկս, լա՛վը չես, մեջդ վրեժ չկա: Քո պապ ու իմ հեր Իշխանը արնագույն պուճուր մի ձի ուներ, էնքան պուճուր, որ բանակ չէին տարել ասում է, չարությունից պայթում էր՝ որ մի ձի իրենից առաջ էր ընկնում: Հևում էր, թոքերը շխկշխկում էին, քթերից կրակ էր թռչում - իր պուճուր տեղով տրաքում էր չարությունից: Քո պապի պահած շունն էլ պիտի էդպես լիներ, նրա զավակն էլ ու չափարի բանջարն էլ ու պատի օձն էլ պիտի էդպես լինեին: Դու լավը չես: Ինչ իմացողի հարցնում եմ՝ գովում ու ծիծաղում է - իբր թե լավն ես, խղճով ես, և էդ ծիծաղն իմ սրտին դանակ է դառնում, զավակս, զավակս: Իմ հեր ու քո պապ Իշխանը խելոք բաներ ոչ ասում էր, ոչ էլ մտածելու ժամանակ ուներ, նա գործի մարդ էր, գետինը նրա ոտի տակ վառվում էր- բայց մի անգամ կիսաբերան ասել է ուսի վրայով իմ մերացվին հացի փող շպրտելու պես, ու ...

[Продолжается]