...Առաջնահերթ նշանակություն ստացավ ազգային պետության անկախության պահպանման հարցը, որի երաշխիքը կարող էր լինել մարտունակ բանակի ստեղծումը։ 1992–1993թթ. երկրապահ կամավորական ջոկատների և բանակ զորակոչված զինակոչիկների միավորումով ստեղծվեց բանակ։ 1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը։ Հենց այս փաստաթուղթն էլ ազդարարեց ազգային բանակի ստեղծման սկիզբը։ Այդ պատմական որոշումով նորաստեղծ նախարարության ենթակայությանը հանձնվեցին գոյություն ունեցող որոշ գնդեր։ Հայոց բանակի ակունքներում կանգնած էին նաև դեռևս 1990 թվականի սեպտեմբերին կազմավորված Երևանի հատուկ գունդը և Արարատի, Գորիսի, Վարդենիսի, Իջևանի և Մեղրու ինքնապաշտպանական վաշտերը։
Հայկական զինված ուժերի կանոնավոր զորամիավորումները ձևավորվեցին գերազանցապես խորհրդային բանակի հիմքի վրա։ Աստիճանաբար աճեց բանակի թվաքանակը։ Նկատի առնելով
[Продолжается]




