Սուրբ ծննդյան տոնն է այսսօր: Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ից: Սուրբ Ծննդի տոնը սկսվում է ճրագալույցի Սուրբ պատարագով: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ: Ճրագալույցին վառվում են եկեղեցու ջահերն ու կանթեղները, եկեղեցի եկած մարդկանյց վառվող մոմեր են բաժանվում, որից հետո մատուցվում է Սբ. Պատարագ: Սուրբ Ծնունդից առաջ մեկշաբաթյա պահքը լուծվում է այդ Ծննդյան պատարագով:Եկեղեցուց տուն բերված մոմերը վառում են ընթրիքի ժամանակ.մոմերը աստվածային լույսի, եկեղեցու օրհնության նշան են:
Տոնական սեղանին դրվում է ձուկ: Ձուկը քրիստոնյաների խորհրդանիշն է, որով դեռ հնում տարբերվում էին հեթանոսներից և անհավատներից: Սեղանին դրվում է նաև բրնձով, յուղով և չամիչով փլավ: Սա ևս պատահական չէ. բրինձը մարդկությունն է, իսկ չամիչները` ...
[Продолжается]


ՇՆՈՐՀԱՎՈՐ

