Աշխարհ իմ, քեզնից մի բան եմ հարցնելու,
Ճի՞շտ է ,որ քեզ մի օր դրախտ են դարձնելու,
Աշխարհ իմ,քեզնից մի բան եմ խնդրելու
Իրավունք առաքիր քեզ նորից փնտրելու։
Աշխարհ իմ, ականջիդ մի բան եմ ասելու
Քեզանից փախչելիս քո գիրկն եմ վազելու։
Աշխարհ իմ,քեզ նորից մի բան եմ հուշելու
Քո բոլոր մեղքերը ես էլ եմ քաշելու։
Աշխարհ իմ,ՀԱՎԱՏԱ՛,որ քեզ չեմ ներելու,
Թե՜ ինքդ քո գլխին փորձանք ես բերելու։
Աշխարհ իմ,քեզանից բան չունեմ շահելու
Քո բոլոր մեղքերը կրծքիս եմ շարելու։
Աշխարհ իմ,ԱՇԽԱՐՀԻՑ ԲԱՆ ՉՈՒՆԵՄ ՏԱՆԵԼՈՒ
Չգիտեմ ԱՌԱՆՑ ՔԵԶ ԵՍ ԻՆՉ ԵՄ ԱՆԵԼՈՒ՞։
Աշխարհ իմ, ինձանից այքանն է մնալու,
Իմ հոգուց մի մասունք այս տանն է մնալու...