Տիկին Առլեկին
Ժպտում ու այնքան անչար ես նայում այս ծեր աշխարհի կնճռապատ դեմքին,
Լացող մի ցավ կա քո ջինջ ծիծաղում,ԴՈՒ ողբախնդուն ՏԻԿԻՆ ԱՌԼԵԿԻՆ
Մարդիկ քրքիջով քեզ կանչում են բեմ,քո հոգում իրենց մեղքը լվանում,
Դու նրանց կանանց ներում ես անքեն ու դու ոչ–ոքի չես դավաճանում։
Դու չես շպարվում ձևերով էժան,չես հրապուրվում ընծաներով սին,
Քո բացության մեջ որքա՜ն ես դաժան,անխարդախ ցնորք ՏԻԿԻՆ ԱՌԼԵԿԻՆ։
Պարկեշտ կույսերը բամբասում են քեզ,քո գիշերների ցանկությամբ հալվում,
Դու հասարակաց ատյանին ի տես՝ քո խաղով նրանց վարքն ես ձեռ առնում։
Ի՞ՆՉ ԷՐ ԱՆԵԼՈՒ ԱՇԽԱՐՀՆ ԱՌԱՆՑ ՔԵԶ,
ԻՆՉ ԷՐ ԱՆԵԼՈՒ ԱՇԽԱՐՀՆ ԱՌԱՆՑ ՔԵ՜Զ,
Դու ժպիտ նրա զառամյալ դեմքին...
Բայց այս աշխարհի հետ մենակ ես այնպե՜ս,
Արցունքոտ ծիծաղ ՏԻԿԻՆ ԱՌԼԵԿԻՆ։
1 комментарий • Страница 1 из 1
Vard • 19 ноя 2010, 19:10