ՔՈ ՄԵՋ ՓՆՏՐԻ
Ամեն մեկս այս աշխարում
Հյուր ենք գալիս ու գնում,
Հյուր ենք գալիս դատարկ ձեռքով,
Դատարկ ձեռքով հեռանում:
Չտանելով մենք ոչ մի բան,
Այնպես,ինչպես եկել էինք,
Եկել էինք դատարկ ձեռքով,
Դատարկ գնում այս աշխարից:
Դատարկ գնում,բայց թողնելով
Ամեն մեկս մեր արժանին,
Ոմանք թողնում բարի համբավ,
Իսկ ոմանք էլ ոչ արժանին:
Երնեկ նրան ով իր կյանքում
Նա չի գործում ոչ մի զանցանք,
Եվ լինելով ազնիվ,բարի
Նա թողում է միայն հարգանք:
Միշտ կերտելով հարգանք,պատիվ,
Ծնված օրից մինչև մահ,
Կամենալով նա բոլորին
Միշտ կմնա նա անմահ:
Նա կունենա,եվ կթողնի
Այն,ինչ կերտեց կյաքի օրոք,
Ապրեց ցավով դիմացինի
Նրա ցավը իմն ասելով:
Եկեք բացենք ճակատը մեր
Եվ աշխատենք պահել մաքուր,
Որ ոչ մեկը չար մարդկանցից
Չգտնի մեր ճակատին մուր:
Հեյ՜ չար ընկեր,մի երազի
Որ ճակատիս դու գտնես մուր,
Քո աջքերը կպահես վար
Երբ աջքերիս նայես մաքուր:
Դու մի կարծի թե մենակ ենք
Քեզ թվում է կույր՞ են մարդիկ,
Նրանք իսկույն կնկատեն
Թեև ոչինչ,ոչինչ չասեն:
Կնկատեն,ու կիմանան թե ով ես դու,
Թե ինչ մարդ ես,ինչ ես շնչում,
Եվ մի օր էլ կառհամարվես,
Բայց պատճառը քո մեջ փնտրի,գուցե գտնես:
Գուցե գտնես, ինչի համար ,
Ինչի նրանք այդ արեցին,
Քո մեջ փնտրի այդ բոլորը,
Քո մեջ փնտրի,մի զարմացի:
Մի զայրացի նրա վրա,
Մի հայհոյի նրան դու,
Այլ պատճառը փորձիր գտնել,
Փնտրիր քո մեջ դրանք դու:
Խոսքս լսեք համայն մարդիկ
Հարգեք,սիրեք իրար դուք,
Հիշեք,հյուր ենք մենք բոլորս Այս մեծ ու չար աշխարում: