ՉԿԱ ՄԵԿԸ
Մի՞թե սուտ է աշխարհը այս,
Մի՞թե սուտ էր կյանքը իմ,
Չկա մեկը ինձ հասկանա
Որ ես կիսեմ դարդը իմ:
Չկա մեկը դարդս պատմեմ
Բացեմ վերքերն իմ սրտիս,
Վերքեր, որոնք այնքան խորն են
Ես ում՞ պատմեմ ցավը իմ:
Այս աշխարհում մեկը ճկա
Զգա դարդը իմ սրտիս,
Գուցե շուտով խելագարվեմ
Ու հեռանամ այս կյանքից:
Ահավոր է կյանքս այսօր,
Շուրջ բոլորս սառնություն,
Դատարկվել է խիճը մարդկանց
Ես չեմ զգում տաքություն:
Ես չեմ զգում հարգանք,պատիվ,
Վերաբերմունք, քաղցրություն,
Միթե՞ նրանց մայր չի ծնել,
Չունեն նրանք մարդկություն:
Չկա մեկը ինձ հասկանա ,
Չունեմ մեկը իմ կողքին,
Հիասթափված,տանջված հոգով
Ախ եմ տալիս մեռնողին: