Популярные блоги
Ռեինկորնացիա
Ձյունը հալչեց
Երակներում
Վիրահատված
Երեքնուկի
Ու ես սկսեցի
Պարանը քանդել
Վերարտադրումի…
Վիրակապերով
Շունչս ինձ պահած
Ես գտա
Գարնան
Վերամարմնավորումը
Իմ զարկերակում…
Գիտես,
Ես առաջ
Սարսափ էի առնում
Հանգը կոտրելուց…
Զգեստս թափանցվեց
Եթերում երկնի
Ու ես ժպտացի
Անամոթաբար…
Հոգիս գլանել
Գարնոտված
Ձյունին
Մեջս պահելով
Անցյալս
Ձյան հետ…
Երակներս
Ամփոփվեցին
Կացնահարված
Ամպիկներին
Ու ես զգացի
Կաթի համը
Գարնանային…
Ճառագայթումը
Վառվող արևի
Իմ հոգին
Լցրեց
Սեթևեթությամբ…
Ու ես զգացի
Գարունը իմ մեջ
Ներարկված սրտից…
Ես չեմ վախենում
Այլևս ցրտից,
Բոլոր հանգերը
Ստիպում են
Գոռալ
Թռիչքիս մասին…
Ես իմ մարմինը
Հրամցրեցի
Կամայականության
Ճակատագրին
Ու քամին տարավ
Էությունը իմ,
Մարմնավորումս
Արևադարձի…
Ես համբառնացի
Իմ հանգույցներից
Թիթեռնիկների
Թափահարման հետ…
Ու առատության
Եղջյուրը դրվեց
Լուսապսակին
Իմ ապագայի…
Ձյունը հալչեց
Այսօր օդում
Լռությունով
Խլացուցիչ
Ու ճչացի,
Գարնան նման,
Որ այսուհետ
Էլ չեմ լինի,
Երեքնուկի նման
Տխուր,
Վտարանդի…
08.04.2013
Ձյունը հալչեց
Երակներում
Վիրահատված
Երեքնուկի
Ու ես սկսեցի
Պարանը քանդել
Վերարտադրումի…
Վիրակապերով
Շունչս ինձ պահած
Ես գտա
Գարնան
Վերամարմնավորումը
Իմ զարկերակում…
Գիտես,
Ես առաջ
Սարսափ էի առնում
Հանգը կոտրելուց…
Զգեստս թափանցվեց
Եթերում երկնի
Ու ես ժպտացի
Անամոթաբար…
Հոգիս գլանել
Գարնոտված
Ձյունին
Մեջս պահելով
Անցյալս
Ձյան հետ…
Երակներս
Ամփոփվեցին
Կացնահարված
Ամպիկներին
Ու ես զգացի
Կաթի համը
Գարնանային…
Ճառագայթումը
Վառվող արևի
Իմ հոգին
Լցրեց
Սեթևեթությամբ…
Ու ես զգացի
Գարունը իմ մեջ
Ներարկված սրտից…
Ես չեմ վախենում
Այլևս ցրտից,
Բոլոր հանգերը
Ստիպում են
Գոռալ
Թռիչքիս մասին…
Ես իմ մարմինը
Հրամցրեցի
Կամայականության
Ճակատագրին
Ու քամին տարավ
Էությունը իմ,
Մարմնավորումս
Արևադարձի…
Ես համբառնացի
Իմ հանգույցներից
Թիթեռնիկների
Թափահարման հետ…
Ու առատության
Եղջյուրը դրվեց
Լուսապսակին
Իմ ապագայի…
Ձյունը հալչեց
Այսօր օդում
Լռությունով
Խլացուցիչ
Ու ճչացի,
Գարնան նման,
Որ այսուհետ
Էլ չեմ լինի,
Երեքնուկի նման
Տխուր,
Վտարանդի…
08.04.2013
***
Ես կգամ լուսաբացին,
Երբ ցողով պատված կլինեն դաշտերը
Եվ սառած կլինեն քարերը...
Ես կգամ արևի հետ։
Ջրի կարոտ, հողի պես
Ճաքած շուրթերով
Քո այտերի վրա թողնելու
Համբույրը իմ կոշտ։
Ես կգամ սիրելիս,
Քեզ ասելու միայն,
Որ սերը չի մեռնում երբեք։
Վան Կարնո
***
Երանելի օրերն անցնում են անդարձ և մնում են միայն կերպարները մաքուր, դեմքերն այն ջինջ, որ ուզում ես պահել հավերժ...
Ես կգամ լուսաբացին,
Երբ ցողով պատված կլինեն դաշտերը
Եվ սառած կլինեն քարերը...
Ես կգամ արևի հետ։
Ջրի կարոտ, հողի պես
Ճաքած շուրթերով
Քո այտերի վրա թողնելու
Համբույրը իմ կոշտ։
Ես կգամ սիրելիս,
Քեզ ասելու միայն,
Որ սերը չի մեռնում երբեք։
Վան Կարնո
***
Երանելի օրերն անցնում են անդարձ և մնում են միայն կերպարները մաքուր, դեմքերն այն ջինջ, որ ուզում ես պահել հավերժ...
2101 записей блогов • Страница 224 из 421



