steve-jobs-31.jpg

Նրա ամեն մի պրեզենտացիան ասես մի հրաշալի բեմադրություն լիներ՝հետաքրքիր սյուժե, հերոսներ, հակառակորդներ, բեմական ռեկվիզիտներ, գրավիչ վիզուալ էֆեկտներ, մի խոսքով այն ամենը, ինչը լիովին արդարացնում էր մուտքավճարը:

Ոչ մի այլ ձեռնարկատեր այսպիսի ոգևորությամբ չէր ներկայացրել իր արտադրանքը, որքան Սթիվ Ջոբսը: Ո՞րն էր նրա հանրային ելույթների հաջողության գաղտնիքը: Որպեսզի կարողանաք Սթիվ Ջոբսի պես տպավորություն գործել բավական չէ լավ պատմություններ պատմելը, պետք է դա կարողանալ անել ճիշտ:

Ջոբսն ինքը հետևում էր որոշակի կանոնների, որոնք օգնում էին իրեն տեղ հասցնել միտքը լսարանին: Ամերիկացի գրող Կարմեն Գալլոն «Սթիվ Ջոբսի պրեզենտացիաների գաղտնիքները» գրքի հեղինակն է: Ահա թե ինչ եզրակացությունների է նա հանգել` մանրակրկիտ ուսումնասիրելով Ջոբսի բոլոր հանրային ելույթները:

ԵՐԵՔԻ ԿԱՆՈՆԸ
Վաղուց պարզ է արդեն, որ մարդը չի կարող կենտրոնացած պահել իր ուշադրությունը մեծ թվով իրերի կամ թեմաների վրա: Հաջողակ հռետորները, դասախոսները, ...

[Продолжается]