Популярные блоги
ՍԽԱԼ ՔԱՐՏԵԶ
Ժամանակին, հորս տանը պատի վրա մի քարտեզ կար,
Քարտեզի տակ՝ մի փայտե թախտ, թախտի վրա՝ մի հին մինդար:
Ճիպոտ էի ծառից պոկում, և երբ մենակ էի մնում,
Ես այդ ծուռտիկ ցուցափայտով ապրելավայր էի ընտրում:
Նշան էի բռնում կետին, որտեղ ուզեցել եմ ապրել,
Իմ մոլագար սերը դարձած "Ереван"-ն էր գրված այնտեղ:
Փակ աչքերով՝ ցուցափայտով ծակել եմ աշխարհի կեսը
Բայց այդպես էլ ոչ մի անգամ չեմ ընկել երազած տեղըս:
Դեռ է՛ն գլխից, (հեյ վախ, հեյ վախ), երազանքիս չէր վիճակված
Գոնե այդպե՛ս, խաղի՛ տեսքով դառնալ մասն իրականության:
Կեսդար անցավ ու ավելին... Հիմա նայում եմ քարտեզին,
Կրկին հեռու՜ եմ քեզանից անհա՛ս երազ, իմ հայրենիք...
Ռ.Խաստյան

2101 записей блогов • Страница 94 из 421