СТАНЬ VIP
Архиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом Трампом

Последние блоги

Հավասարակշռություն բացակայություն

Մարմնիս կեսն,
Այսօր,
Վերելակի մեջ
Դնելուց հետո,
Անցա,
Հետմահու
Հետաքրքրության
Բաժակը գուցե
Լցնելու համար,
Մյուս կեսը փնտրել...
Ու վարկիանապես,
Երկակի հոս գիծ
Հատեցի մտքում,
Աշխարհի բոլոր
Առաստաղների
Ու միանման
Կտուրների մեջ...
Հետաքրքիր է,
Որ ամեն մեկը,
Իր հերթին կանգնած,
Բարձր է ավել
Իրեն համարում
Այդ նույն շենքերի
Միջին բնակվող
Հատակից անտեր...
Փաղչելով
Այդ հին,
Աստիճանային,
Բամբասանքներից,
Անթույլատրելի
Վազանցք արեցի
Վրձնամանների
Ու զեբրանման
Դաշնամուրային
Ստեղնաշարերի
Միջնակետի մոտ...
Հետաքրքիր է,
Որ նրանք գիտեն,
Թե ով է ստեղծում
Ու ինչի համար
Մշակույթը մեր
Ու ամեն մեկը
Գիտի, որ գործին
Ինքն է ծանրագույն
Նժարը դրել...
Մարմնիս կեսն
Այսօր
Վերելակի մեջ
Դնելուց հետո
Ուղարկեցի վեր,
Որ այն ազատվեր
Բամբասանքներից...
Մնաց,
Խենթացած,
Մյուս կեսը
Գտնել,
Որ հանկարծակի,
Թեկուզ կիսով չափ,
Չհամալրել
Շարքն
Աստճանային
Դասակարգերի...

8.07.11

Անձրև պիտի գա

Այսօր, ինչ-որ,
Ծիծեռնակներն
Ցածր են թռչում
Հիմնականից
Իմ սենյակում...
Երևի թե
Անձրև պիտ գա
Գլխիս վրա...
Շատ էլ լավա,
Ես սիրում եմ
Անձրևը տապ եղանակին...
Ինչ ցնորված,
Ինչ թեթև են,
Մկրատի պես
Կտրատելով,
Տարանջատում
Իմ երեկվա
Արշավանքից
Հետո թողած,
Համար քառասուն
Հետքերը կրող
Պատերը սեղմող
Վեհ առաստաղից
Իրենց անկանոն
Թռիչքով միայն...

Հրաշք է բնավ
Բնությունն
Իմ տան...
Հիշում եմ,
Կարծես,
Երեկ էր դեռ դա,
Ինչպես դուրս եկան,
Պատին փակցված,
Նկարի միջից
Ծիծեռնակները
Առաջին անգամ...
Ու ինչպես
Տան մեջ
Լիաթոք թռիչք
Կատարելուն պես
Ինձ ուղեկցեցին,
Մուլֆիլմի նման,
Պատին փակցված,
Նկարների մեջ...
Կարծես անցել են
Արդեն տարիներ,
Բայց ես այդպես էլ
Դեռ չեմ որոշել,
Վերջնականորեն
Որտեղ բնակվել...

Անձրև պիտի գա,
Ծիծեռնակները
Ցածր են թռչում
Առավոտվանից,
Հիմա միջուկի
Պոչից կփչեմ
Ու տապի պահին
Երկար սպասված
Անձրևը կգա
Տետրակիս վրա...

7.07.11

Հակասություն

Ես չեմ հոգնելու
Երբեք կտրատել
Մեջքիս ետևում
Հավիտյան կանգնած
Հրեշտակների
Փետուրներն անձև...
Հիմա Դուք կասեք.
"Էս ի՞նչա փչում,
Ո՞նց կարողա նա
Էտպես բան անի
Իր հրեշտակի
Փետուրների հետ..."
Նրանք ինձ մանկուց
Երես են տվել
Ու չեն նեղանում
Իմ ամենօրյա
Չարություններից...
Ու իրականում,
Հագու խորքերում
Նրանք սիրում են
Ամեն առավոտ
Ծառի պես
Էտվել,
Աղջկա նման
Մազերն հարդարել
Ամեն օր
Նոր ձև...
Ու ես քաղում եմ
Իմ օգուտն
Այստեղ,
Ինչպես որ ասենք
Վաճառականն է
Դնում իր հոգին
Դրամապանակում,
Երբեք իհարկե
Չմոռանալով
Այն ամուր պահել
Ծոցագրպանում...
Ու հավաքում եմ
Մեղքիս ետևից
Նրանց փետուրներն,
Ամեն առավոտ,
Ու հատիկ հատիկ
Կպցնում մեջքիս
Ու վաղը նորից,
Հենց նույն կանոնով...
Բայց ասում են, որ
Ձևափոխվելը
Չկրկնվելու
Համար է միայն...
Այդ դեպքում
Ներեք,
Ընկեր Հարություն,
Բայց չեմ հասկանում,
Թե ոնց չեք հոգնել,
Ամեն առավոտ
Փետուրներ կտրել...

6.07.11

Աքսիոմի նման

Այսօր արթնացա
Կրկնակի անգամ
Հաելային դարձած,
Դա Վինչիական
Տողերի նման,
Շատ տարորինակ,
Բայց և գեղեցիկ
Զգացողությունով
Չբացատրված...
Ու ինչ-որ մի բան
Ինձ դուրս էր կանչում
Իմ իսկ մարմնից
Ու ինչ-որ մի տեղ
Ուղարկում էր տուն
Մանկության բակից,
Միաժամանակ...
Ու խառնվելով
Մորս ձայնի հետ
Առաջին հարկի
Պատուհաններից,
Այդ ինչ-որ բանը
Ինձ միավորեց
Խրախճանքներին,
Որոնք եղել են,
Որոնք կլինեն
Հասարակ մարդու
Հաելային դարձած
Ճանապարհներին,
Թեկուզ երկակի,
Դա Վինչիական,
Միևնույն պահին,
Ինքդ քո առաջ,
Չբացատրված
Ու անգամ երբեք
Կարիք չզգացող
Որևե անմիտ,
Սուտ բացատրության,
Աքսիոմի նման...
Այսօր արթնացա
Հիմար ժպիտը
երեսիս խփած
Ու նայեով ետ
Քմծիծաղ տվի.
-Անցյալն անցյալով,
Գնում ենք առաջ...

5.07.11
2101 записей блогов • Страница 274 из 421