Harutin » 22 окт 2010, 00:36
Մեղքի պատմություն
Նույնիսկ թանաքն եմ ափսոսում,
այս պատմությունը գրելու համար:
Գրածս ի՞նչ է՝մեղքի պատմություն՝
իմ նախամոր հետ ինչպես շնացա:
I
Տասնյոթամյա պատանի էի դեռ՝
մաքուր, անբասիր,
որը խորշում էր
հենց միայն այդ մեղք
բառը լսելուց,
որը խորշում էր
իրեն իսկ անձից,
երբ որ սեփական
կաշին փրկելու
բնազդից դրդված՝
սուտ խոսք էր ասում:
II
Դու հայտնվեցիր
ինձ՝ անմեղիս դեմ
իբրև քրմուհի,
մարգարեուհի
ու հավատացրիր,
թե կարող ես տալ
գանգս ծվատող
բոլոր հարցերի
պատասխանները,
և քանի որ ես
հավատում էի
բազում հաստափոր
գրքերում գրված
սին հեքիաթներին
մեծ սիրո մասին,
քեզ հետ գնացի
դեպի անկողին,
որտեղ էլ դու ինձ
առաջին անգամ
քո մեծ ուսմունքի
դասը տվեցիր:
III
Դու բացատրեցիր,
որ այս աշխարհում
երբևէ եղած,
կամ թե լինելիք
կրոնների մեջ
չկա մի չնչին
իսկ տարբերություն.
դրանք բոլորն էլ
աստծո են պաշտում:
Իսկ մեծագույնը
աստվածների մեջ
Էրոսն է Մեծ՝
արքան հաճույքի:
- Իսկ Սերն աստված չէ,-
ասում էիր դու,-
նա հրեշտակ է,
ծառան Էրոսի:
IV
Եվ փշրվեցին
մի գիշերվա մեջ
իմ երազները
մեծ սիրո մասին,
Եվ ես հասկացա,
որ դու Եվան ես,
քեզ սատանան է
ուղարկել ինձ մոտ,
որ ամեն գնով
համոզես դու ինձ
համտեսել պտուղն
արգելված ծառի:
Եվ ես հիշեցի,
որ ինչ-որ մի տեղ
ինչ-որ ժամանակ
ես կարդացել եմ
պատվիրանն Աստծո,
որն արգելում էր
մարդկանց շնանալ:
V
Սակայն ճամփեքով՝
Ադամի անցած,
ես էլ գնացի...
Հա դե ի՞նչ անենք...
կյանքն է այդպիսին...
