СТАНЬ VIP
Миграционная служба МВД анонсировала новую систему управления очередямиВице-президент Еврокомиссии посетит Ереван с целью запуска диалога по либерализации визового режимаВ Ереване заподозрили Баку в подготовке к возможной агрессииГлава МИД Ирана назвал красной линией и абсолютно неприемлемым изменение границ соседних странВ Армении седьмой месяц подряд сокращается рождаемостьВ Армении вводят запреты и штрафы за нарушения правил вождения самокатов

ԷԴՈՒԱՐԴ ՀԱՐԵՆՑ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԷԴՈՒԱՐԴ ՀԱՐԵՆՑ

Сообщение Harutin » 04 окт 2010, 07:16

ԷԴՈՒԱՐԴ ՀԱՐԵՆՑ

Eduard Harenc.jpg
Eduard Harenc.jpg (3.84 кб) Просмотров: 2409
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԷԴՈՒԱՐԴ ՀԱՐԵՆՑ

Сообщение Harutin » 04 окт 2010, 07:16

****
Կապույտը քո շատ է կարմիր, երբ կարմիրն իմ շատ է սպիտակ,
Ես` կյանքի մեջ, և… կյանքից դուրս` բախտահոլով մի խենթ թռչուն,
Ճախրը սրտիս` հանուն բաղձի, բաղձանքներս` կոպերիդ տակ,
Գիշերաճայթ աչքերս ճողփ-աղոթքներով էի թրջում:

Երկինքն իմ մեջ, ես` երկնքում, ճախրանքներս` երկնից այն կողմ,
Թռչնածիրս` ինձ կենսերակ, թռչներակներն իմ` աներանգ,
Ձյուն էր դառնում կարոտն աչքիս, բայց դեռ գիտեր սիրտս անքուն.-
Բիլ երակի համար ճախրիս` կա’ դեռ պահված նռե երազ:

Ես`արփամուտ բոսորներից հալչող վերջին թռչուն-փաթիլ,
Բայց իմ թևե՞րն էին մրսում, թե՞ քո հմայքն է այդքան ջերմ,
Զի թվում է` միշտ անունդ գույներն են ինձ եղել եթեր,
Կամ` պոե’տն է մա’հը կյանքի, բայց ես նրա լուռ մուսան չե’մ:

Կապույտը քո շա’տ է կարմիր, երբ կարմիրն իմ շա’տ է սպիտակ…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԷԴՈՒԱՐԴ ՀԱՐԵՆՑ

Сообщение Harutin » 04 окт 2010, 07:16

****
Ինչը` ինչպես, ինչպեսն` ինչու,
Առեղծվածն է լույսը ծամում,
Կարոտն` անծիր, ծիրը` թռչուն.
Ժպիտներ է թևին տանում:

Ու երկինքն են կորզած տանում.
Ինչպեսը` ինչ, ինչուն` ինչպես,
Անսեր մութի մոխրամանում
Կույր բվերն են խաղում կրկես:

Խաղարկվում են անգին մահվան
Դեղատոմսեր, այն էլ` զեղչով:
Էլ չեն սպասի ձրի վաղվան.
-Ինչուն` ինչպե՞ս, և ինչն` ինչո՞ւ:

Շուտով նաև զե’ղչն է զեղչվում.
Մահվան դերերն են վերջանում:
Եվ սակայն` ինչ, ինչպես, ինչու.-
Դեռ գաղտնիքն է լույսը ծամում…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԷԴՈՒԱՐԴ ՀԱՐԵՆՑ

Сообщение Harutin » 04 окт 2010, 07:17

****
Ես յուրաքանչյուր վայրկյան մեռնում եմ`
Հաջորդ վայրկյանին ծնվելով կրկին,
Միայն ծնվելի’ս ես ինքնուրույն եմ,
Իսկ մեռնելուս մեջ օգնում եք դուք ինձ:

Մահն ընկալում է ինձ իբրև պոեմ,
Իսկ ես ծնվում եմ որպես բանաստեղծ,
Որքան էլ ցավի ձեռքերը փայեմ,
Միշտ դժգոհում է, թե ինձ կարոտեց:

Կյանքը չի’ սիրում պոեմներ կարդալ,
Բախտը պաշտո~ւմ է բանաստեղծներին,
Ես` սրանց միջև և’ բեմահարթակ,
Ե’վ միակ հերոս, և’ դերերգ դերի:

Ես յուրաքանչյո~ւր վայրկյան մեռնում եմ`
Հաջորդ վայրկյանին ծնվելով նորից…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԷԴՈՒԱՐԴ ՀԱՐԵՆՑ

Сообщение Harutin » 04 окт 2010, 07:17

****
Իսկ դու կարո՞ղ ես թարգմանել գույնը,
Թռչունը կարդալ, տերևը լսել,
Կարո՞ղ ես կավից աղոթքներ քերել,
Կամ ճակատագրեր քանդել մայթին:

Կարո՞ղ ես խմել ճշմարտությունը,
Ծամել սխալը, և … ճի’շտը մարսել,
Երբ շուջդ լոկ սո~ւտ հրաշտակներ են.
Աղոթքը մորթում, ներկում են վարդին:

Երբ շուրջ-բոլորդ մա’հ է, և թո’ւյն է,
Եվ կեսօրներդ` չափից դուրս մսե:
Երբ հույզերիդ կուրծք տալու փոխարեն
Կյանքը փորձում է սիրտդ մկրատել:

Երբ վանկատլով բախտիդ անունը`
Դավե’րն են ըմպում արյունիդ լույսը…
Երբ մորմոքներիդ ասում են բարև
Ովքեր, թվում էր` քեզ պիտի ատեն:

Կարո՞ղ ես… Ուրեմն հեղի’ր անունդ,
Որ դավն ու սուտը քեզանից մրսեն,
Որ երբ արյունդ համբարձվի վերև,
Բախտիդ դուստրերի մեղքը փարատի:

Ռոնդո
Իսկ ես ինձ հանկարծ ջրվեշ զգացի`
Քնարերգության թարթիչներն ի վար:
Բառի կույսերը` աղբյուրի ծարավ,
Իսկ ես ինձ հանկարծ ջրվեժ զգացի…

Մուսայի կարոտն` օգոստոսյան ձի,
Գիշերները` տոթ, ամառը` խավար,
Իսկ ես ինձ հանկարծ ջրվեժ զգացի`
Քնարերգության թարթիչներն ի վար:

Շրթունքներ կային, որ չժպտացին,
Աղոթքներ կային` չունեին հավատ,
Երազներ կային` չդարձան սիրվարդ:
Աստվածնե’ր կային, որ հավատացին,
Իսկ ես ինձ հանկարծ ջրվեժ զգացի…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԷԴՈՒԱՐԴ ՀԱՐԵՆՑ

Сообщение Harutin » 04 окт 2010, 07:17

Extase

Կենսացավերից ես ունենում եմ հոգեկծկումներ
Եվ ինտուիտիվ ճնշմամբ ելնում եմ ինքս իմ միջից,
Ձայնս թռչո~ւմ է հանկարծ հայացքիս վարդե առէջից,
Հետքերս են ճչում` որպես ապակե թռչնի անուններ:

Ձայնս թռչում է` տանելով թևին հոգուս արյունը,
Որ ջրվիժում է հանդարտ քայլերիս ողնաշարն ի վար,
Ու ջրվեժն ի վեր պարերգող լույսի երկու երիվար
Երկինք են հղում երջանիկ բախտիս շնչառությունը:

Եվ հրեշտակն այն, որ պիտի խաչվեր, ցավերիս ուժով
Իջնում է խաչից, որ սաղմոսերգի արյունը ձայնիս
Եվ ապաշխարել սովորեցընի խավարին վիժող…

Իսկ ես դառնում եմ ինքնաներարկվող աղոթքը սիրո
Եվ խաչակնքող հրեշտակների բախտի մորենուց
Շատրվանո~ւմ եմ երկրին` նորելուկ երգիս ստվերներով…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԷԴՈՒԱՐԴ ՀԱՐԵՆՑ

Сообщение Harutin » 04 окт 2010, 07:18

***
Բանաստեղծությու՛նն այս,
Որ ինձ հայր է կոչում,
Որի աչքերն անծի՜ր ծիծաղներով լիքն են,
Իմ տխրության պահին
Ղողանջու՜մ է այնպես,
Կարծես իմ ժպիտը
Իր կորցրած խաղալի՛քն է…
Բոլոր խաղերում հաղթում է միշտ,
Պատմում է իր սիրած աղջիկների մասին,
Իսկ քնելուց առաջ
Հրամայում է,
Որ ես հեքիաթնե՛րը պատմեմ
իմ մանկության...
Ու ես ցնդա՜ծ աշնան նման
Փու՜լ եմ գալիս հրաշքիս դեմ...
Ու զավակիս ճիչերն առած ափերիս մեջ`
Շշնջում եմ.
– Հեքիա՛թը հենց դու՛ ես, խենթու՛կ:–
... Եվ այն հրճվանքից,
Որ ես ոչ մի կերպ
հեքիաթ չե՛մ հիշում,
Նա խնդմնդու՜մ է վրաս
ողջ գիշեր`
մինչև լուսաբաց...
Հետո–
Կոպերի արանքում պահած զնգոցը խինդի`
ներս է մտնում նինջի խորան:

Թե քնու՛մ է երգս,– միայն աչքերը բա՛ց...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԷԴՈՒԱՐԴ ՀԱՐԵՆՑ

Сообщение Harutin » 04 окт 2010, 07:18

***
Ճակատամարտն ավարտված է այլևս:
Եվ հսկա գիշերն, իբրև նվաճող,
Քաղաք է խուժում ու կանգնում նրա
Արնոտ կոպերին:Բայց մինչդեռ մութի
Զորքերը դաժան բռնաբարում են
Կիսակործան քաղաքի
Վերջին-կիսամեռ ստվերներին,
Հսկա գիշերը հաղթած Պյուռոս է.
Քաղաքի արնոտ թարթիչներն
Իբրև խաչքարեր գրկած`
Տառապալից հաղթանակից հետո
Տխրահանդեսն է իր տոնում…
Շուտով քաղաքի ավերակներում
Գիշերա հոգնած մարմինն ու հոգին
Պիտի նվաճեն
Բոց-երազները անմեռ պոետի…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԷԴՈՒԱՐԴ ՀԱՐԵՆՑ

Сообщение Harutin » 29 июн 2011, 15:39

Նոբելյան բանախոսություն

Երգի Հայը խելագարվեց,
որովհետև ուղեղ չուներ.
Աստված ի՛նքն էր ուղեղի տեղ։
Եվ մարդիկ,
Այս անգամ էլ
Ո՛չ թե Աստծուն խաչ հանեցին,
Այլ՝
Ե՚րգը խաչեցին Աստըծո վրա։
Աղոթքը գույնի նևրոզն է։
Ու երբ ավարտեց իր վերջին գույնը,
Աստված որոշեց համբարձվել...
Մարդիկ տեսա՛ն այդ ամենը, ընկալեցին,
Հիշեցին,
Աակայն
Չհավատացին...
Եվ այդ պատճառով էլ կարծեցին,
Թե՝
Օրհան Փամուքը ... խելագարվե՜լ է...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԷԴՈՒԱՐԴ ՀԱՐԵՆՑ

Сообщение Harutin » 29 июн 2011, 15:39

1984 թ.,22 հունիսի

Նախօրեին
Ռադիոն հայտնում էր,որ
Հետևյալ օրը
Մարդկային ճակատագրերի երկայնքով մեկ
Սպասվում է +45° հիշողություն ու հիշատակ,
Որ 39-ին երդված օրիորդների նշանի մատանու
կորած ակերի տեղում կնկատվեն արցունքի կաթիլներ,
Որ գերմագնիսական դաշտը բոլորին քարշ կտա
դեպի գերեզմաններ,հուշարձաններ,եկեղեցիներ,
Որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտեսիվությունը
խաղաղության սպիներից կբեկվի 45° անկյան տակ,
Որ օդի խոնավությունը գնահատող ինդեքսը կունենա
զոհվածների անմահության և ապրողների կյանքի արժեքը։
Առավոտյան
Ամենաշոշափելի հրեշտակների Օլիմպոսից
Ուղիղ եթերով հաղորդեցին,
Որ Հայոց աշխարհի մշակութային ծննդատանը
Գյումրեցի մի կնոջից լույս աշխարհ է եկել
2000-ականների պոետիս մուսան,
Որին,ի պատիվ իոնական մեղրի,
անվանել են Նեկտար...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ԷԴՈւԱՐԴ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ
    1 ... 7, 8, 9Вложения Harutin » 28 сен 2010, 21:26
    85 Комментарии
    3572 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    29 окт 2011, 13:46