СТАНЬ VIP
Премьер-министр: Влиятельные силы хотели открыть второй фронт в ГрузииВ России заблокировали ViberВ России депортируют граждан Армении после инцидента с ребёнком в КраснодареТурция подчеркнула свою ключевую роль на КавказеЦАХАЛ: Израильские войска ликвидировали более 90% выявленных стратегических ракет класса «земля-воздух» в СирииГенсек НАТО: Президент России стремится полностью уничтожить Украину

ԷԴՈւԱՐԴ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԷԴՈւԱՐԴ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Сообщение Harutin » 29 окт 2011, 13:42

ԿՅԱՆՔ

Վաղուց
Հայտնվել եմ այս կինոդահլիճում,
Ֆիլմը`
Եռաչափ,
Վատ մոնտաժ արած
Նույն ֆիլմն է:

Երբեմն թափահարում եմ ձեռքերս,
Շարժում եմ ոտքերս,
Ասես մասնակիցն եմ ֆիլմի,
Բայց բոլոր կադրերն ընթանում են
Իմ կամքից ու մտածողությունից անկախ…
Ահ…
Հոգնեցի,
Էլ չեմ դիմանում,
Ուզում եմ սուլել,
Ուզում եմ բղավել.
«Սա՜պո՜ժնի՜կ»,
«Սա՜պո՜ժնի՜կ»,
«Սա՜պո՜ժնի՜կ»…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԷԴՈւԱՐԴ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Сообщение Harutin » 29 окт 2011, 13:42

ՄԱՀՎԱՆ ՀԵՐԹ

Ցուրտ ու խավար տարիներին
Հերթի եմ կանգնել`
Հացի համար,
Նավթի համար,
Ջրի համար
և…
Մշտապես տուն եմ վերադարձել
Ձեռնունայն ու գլխիկոր.
«Խեղճ ես, խեղճ» ասում էին տնեցիները:

Է՜հ, ինչ անեմ…
Ուզում էի
Հերթը հերթ լինի,
Օրենքը` օրենք,
Արդարությունը` արդարություն…

Հիմա նորից
Ամեն օր
հերթի եմ կանգնում`
Մահվան հերթի…
Եվ ամեն օր տուն եմ վերադառնում
Ձեռնունայն ու գլխիկոր,
Բայց տնեցիներն ու ընկերներս չգիտեն`
Ուր եմ գնում և
Ինչի հերթ է,
Վախենում եմ
նորից նախատեն ու ասեն`
Խեղճ ես, խեղճ…

Ասում են դրախտը համբերատարներինն է…
Ասում են…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԷԴՈւԱՐԴ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Сообщение Harutin » 29 окт 2011, 13:43

***
Մնացի
Ու չեկա քո ետևից…

Ուզում էի տեսնել
Հեղաշրջումը
Եվ փոփոխությունն ամեն ինչի:

Հեղաշրջում եղավ,
Ու ամեն ինչ փոխվեց:

Ես չդարձա արքա
Եվ ոչ էլ զորավար,
Դու բաժին հասար մեկ ուրիշին,
Որ նույնպես արքա չէր
Եվ ոչ էլ զորավար…

Ես հիմա քրքրում եմ գրքերը`
Քո հետքը որոնելով,
Գնում եմ էտյուդի`
Քո պատկերը փնտրելով,
Ու խմում եմ ծիրանի օղի,
Ու խմում եմ ծիրանի օղի,
Ու մտածում եմ`
Ինչ լավ է մնացի
Ու չեկա քո ետևից…

Կարծում եմ
Նորից հեղաշրջում կլինի,
Եվ ամեն ինչ կփոխվի
Եվ դու որպես մոռացված արքայադուստր
Բաժին կհասնես ինչ-որ արքայի
Կամ զորավարի,
Իսկ իմ թագն ու թուրը
Ես հանձնել եմ,
Վաղուց հանձնել եմ
Երկրագիտական թանգարանին,
Հիշու՞մ ես…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԷԴՈւԱՐԴ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Сообщение Harutin » 29 окт 2011, 13:43

***
Ծովը չափազանց հեռու է,
Բայց շարունակ ծովի բույրն եմ առնում,
Վաղուց ջարդված է նավակս
Եվ ուռկանս` քրքրված…

Չգիտեմ` ինչու եմ ծովը հիշել,
Ախր,
Ո՛չ ճամփորդ եմ,
Ո՛չ նավաստի եմ և ո՛չ էլ
Ձկնորս,
Անգամ չունեմ նավակ և ուռկան…

Գրողը տանի,
Ինչեր ասես չես մտածի,
Երբ քո կողքին չէ
Հատկապես հենց նա,
Ով կողքիդ պիտ լիներ, և
Մայրամուտին,
Երբ ծովից տուն վերադառնայի,
Հենց ծովափին,
Խրճիթի դռան մոտ,
Ծիրանի օղի մատուցեր,
Ուռկանը կարկատեր,
Իսկ ես նորոգեի ջարդված նավակս…

Գիշերը հոգնած պառկեի ծովափին,
Նայեի աստղազարդ երկնքին,
Լսեի խեցիներից լսվող փերիների կանչը,
Իսկ առավոտյան
Նավակս ջուրը նետեի,
Բացեի առագաստները,
Ու մարտնչելով ծովի ալիքների և
Շնաձկների դեմ,
Գնայի նրա ետևից,
Հատկապես հենց նրա,
Ով իմ կողքին պիտի լիներ և …

Բայց ծովը չափազանց հեռու է,
Եվ ես ոչ մի կապ չունեմ ծովի հետ…
Ախր,
Ո՛չ նավակ ունեմ
Եվ ո՛չ էլ ուռկան…

Միայն հիշում եմ`
Շատ տարիներ առաջ
Մեկը
Գնաց ծովերից ու օվկիանոսներից այն կողմ,
Իսկ մնացյալը` մի հին,
Շատ հին ֆիլմից է,
Նույնիսկ ծովի բույրը,
Որ չի հեռանում իմ քթի միջից…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԷԴՈւԱՐԴ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Сообщение Harutin » 29 окт 2011, 13:43

***
Չգիտեմ` ինչու
Մեծ հարգանք եմ տածում
Այն մարդկանց հանդեպ,
Ովքեր թաքուն
Տափաշիշ են պահում ծոցագրպանում
Եվ խոսում են արվեստի մասին…

Առավել
Մեծ հարգանք եմ տածում
Այն մարդկանց հանդեպ,
Ովքեր սիրում են խմելը,
Սիրում են ծոցագրպանի տափաշիշը,
Բայց ո՛չ տափաշիշ ունեն
Եվ ո՛չ էլ ծոցագրպան,
Բայց խոսում են արվեստի մասին…

Մեծագույն հարգանք եմ տածում
Այն մարդկանց հանդեպ,
Ովքեր
Սիրում էին խմել,
Սիրում էին տափաշիշը,
Սիրում էին այն ծոցագրպանները,
Որ հագեցած էին
Ընտիր կոնյակով,
Բայց նրանք վաղուց
Ապրում են գերեզմանատանը
Եվ ոչինչ չասելով
Արվեստի մասին`
Ամեն անգամ
Իրենց հողոտ ձեռքն են պարզում`
Մեր կենացը խմելով…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԷԴՈւԱՐԴ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Сообщение Harutin » 29 окт 2011, 13:43

***
Ձիերը չունեն սուրբ գիրք,
Բայց եթե ունենային…

Շները չունեն սուրբ գիրք,
Բայց եթե ունենային…

Թռչունները չունեն սուրբ գիրք,
Բայց եթե ունենային…

Մարդիկ չունեն սուրբ գիրք,
Բայց եթե ունենային…

Հ.Գ.
Մարդիկ,
Ըստ հավաստի աղբյուրների,
Ունեն սուրբ գիրք
/Աստվածաշունչ. Թորաթ, Ղուրան և… այլն /
Եվ ըստ այդ գրքերի`
Աստված մարդուն ստեղծել է իր նմանությամբ,
Եվ մարդը նման է Աստծուն:
Հ.Գ.
Ձիերը չունեն սուրբ գիրք,
Շները չունեն սուրբ գիրք,
Թռչունները չունեն սուրբ գիրք,
Բայց եթե ունենային…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԷԴՈւԱՐԴ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Сообщение Harutin » 29 окт 2011, 13:44

***
Սևաթույր ագռավ,
Ի՜նչ գունազարդ ես
Տերևաթափ աշնանային այս այգում…

Չորացած ճյուղերն այրվել են
Մենության խավար գիշերում…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԷԴՈւԱՐԴ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Сообщение Harutin » 29 окт 2011, 13:44

***
Ինչքա՜ն մեծ ես, կռունկ,
Եվ ինչ խաղաղ է քո ճախրանքը
Գարնանային երկնքում…

Ո՞վ է տուն դառնում
Հազարամյա պանդխտությունից…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԷԴՈւԱՐԴ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Сообщение Harutin » 29 окт 2011, 13:44

***
Գիշերը
Ծաղկած ծիրանենիների վրա
Իջել էր փափուկ մաքուր ձյունը,

Առավոտյան
Այգու խորքից լսվում էր ձայնը դուդուկի…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԷԴՈւԱՐԴ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Сообщение Harutin » 29 окт 2011, 13:44

***
Լուսինը գլխահակ
Նայում է սառած փողոցներին.
Ծառերը տագնապի մեջ են…

Կտավից դուրս վեր է ձգվում
Տանիքներից բարձրացող ծուխը…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ԷԴՈՒԱՐԴ ՀԱՐԵՆՑ
    1, 2, 3Вложения Harutin » 04 окт 2010, 07:16
    24 Комментарии
    3730 Просмотры
    Последнее сообщение Klar Simonyan Перейти к последнему сообщению
    13 авг 2015, 15:11