СТАНЬ VIP
Глава дипломатии ЕС: Конец диктатуры Асада - это позитивное и долгожданное событиеГлава МИД Армении допустил возможность транзита товаров между Арменией и АзербайджаномТАСС: Башар Асад прибыл с семьей в МосквуРоссия запросила экстренные консультации СБ ООН по ситуации в СирииЕС прогнозирует, что 2024 год станет самым жарким за всю историю наблюденийДесять европейских стран прекратили принимать заявки сирийских беженцев на убежище

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Сообщение Harutin » 10 окт 2010, 08:01

Մայր

Սանդերքի վրա մշուշ է գզում մայրս մեռած։
Նա որ մեր տունն էր հսկում թխսի զգոն բնազդով,
Հիմա աշխարհի գմբեթն է բացում
Արևի դիմաց։
Ի՞նչ անեմ, լացե՞մ փեշերից կառչած,
Թե" ձեռքդ օրհնեմ համայնին շոյող։

Օվկիանոսները քեզ «մա՜յրե են ասում,
Քեզ «մայրե են կոչում անհունները լուրթ,
Ինձ արնակից են արշալույսները,
Լուսնով թրատված մութը գիշերվա։
Ի՞նչ անեմ, գնա՞մ հեռուները բաց,
Թե՞ նստած մնամ շեմին մեր տան։

Եվ ուր էլ գնամ, դու ինձ ճամփող,
Եվ ուր էլ հասնեմ դու՝ դիմավորող։
Լաչակդ ճախրող աղավնի է մի
Հայացքս վերև ձգելու համար։
Ի՞նչ անեմ, ասեմ, որ ողջն եմ գրկում,
Ինչպես քո ոտքը մանուկ ժամանակ։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Сообщение Harutin » 10 окт 2010, 08:01

Այծերը

Կգան այծերն արածելու իմ այգում։
Նրանց առաջ նաև ջուր եմ դնելու։
Իսկ աղաքար դեռ չունեմ։

Հովիվը մի տղա է։ Նա գիտի, որ գրում եմ
Եվ բառերը ոլործուն այծեղջյուրի նման
Դեպի սիրտն են երկարում։

Տղայի հետ խոսում ենք այծի կաթից ու պանրից,
Որ Կանադա են ճամփում։
Թող օրհնվի Կանադան իր սառցալեռներով։

Հանկարծ մի այծ ծառի կեղևն է կրծում,
Տղան զարկեց ճիպոտով, այծը փախավ հովի պես։
Ինչ հրաշք է պատիժը, երբ տեղին է։

Այս վերջին տողը, թե այծը գրեր,
Կկարդայինք. Երանի թե դուք լինեիք այծամարդ,
Նաև շվի նվազեիք։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Сообщение Harutin » 10 окт 2010, 08:02

***
Մի սրբիր հոգիդ կակաչով,
Նույնն է, թե կրակն հանգցնես կրակով։

Քո ներսում սևը չի լինում լոկ սև,
Եվ կարմիրը կարմիր, ձուլված են խառնաձև։

Խաչաձևվում են հյուսիս ու հարավ,
Օրհնանք ու հիշոց, գինի ու ծարավ։

Նրան ասում ք^մի սրբիր հոգիդ կակաչով,
Նույնն է, թե կրակն հանգցնես կայծակով։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Сообщение Harutin » 10 окт 2010, 08:02

Բալի կտերը

Երկու հատիկ բալի կուտ
Կարմիր-կարմիր վերջակետ։

Այնքան լուռ ու բոլորակ,
Աղոթում ես ակամա։

Սերն է ծփում քո սրտից,
Նրանց հողն ես նետելու։

ժամանակը ուշ գարուն,
Ոչ մեկն էլ ծիլ չի տալու։

Վերջակետը կտերի.
Հավերժական կտևի։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Сообщение Harutin » 10 окт 2010, 08:02

***
Խոզապահի լայն գոգնոցով, տիեզե՛րք,
Բտում ես մեզ երազներով սիրազեղ։

Ով չի ուզում մասնակցել քո այդ խաղին
Առասպել ես հյուսում նրա կմախքին։

Գիշերը գիժ ու ցերեկը վառ ցնորք,
Պտտվում են դերվիշի պես անողոք։

Հուր է սերը մութ լինի թե լուսաբաց,
Նա թխում է հավիտյանի համար հաց։

Եվ խժռում է ամենակուլ հափրանքով
Իրեն արդեն տեր հորջորջած ամեն ով։

Ինչ կլինի, թե Տերն հանկարծ ուշքի գա,
Կծիծաղի՞, թե սեղանը շուռ կտա։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Сообщение Harutin » 10 окт 2010, 08:03

Խանութը

Հագուստեղենի խանութ է մահը։
Երբ նոր ծնվեցի բարուրի պես էր
Նա ինձ սպասում,
Երբ քիչ մեծացա ճերմակ շապիկի։
Հետո՝ դպրոցական համազգեստի,
Ապա կոստյումի նման ջոնջոլե
Եվ մի փողկապի ծաղկավոր խաղով՝
Խեղդելու պատրաստ։
Հիմա կանգնել է բրդյա ու խավոտ
Վերարկուի պես խիստ թանկագին,
Թևերը բացած, աստառը փայլուն։
Իսկը Նյուտոնի թիկնոցն է, եղբայր։
Բայց ես, ներիր ինձ, պիտի ընտրեմ
Քունջ ու պուճախում կոլոլված ու հին
Շաղրածուի շորն ու դիմակը այն,
Որի պատկերից մահն ինքը խնդա։
Հի՜-հի՜-հի՜ հա՜-հա՜-հա՜,
Այ թե խելառ մահ եմ, հա՜։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Сообщение Harutin » 31 мар 2011, 21:11

ՎԱՐՈՒԺԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԹԱՂՈՒՄԻՑ ՄԻ ՕՐ ԱՆՑ

1.

Թվում էր բիզոնի պես կխրվես հողը

Գիսախռիվ մազերով ինքնանկարի

Շիլ աչքերով`

Գիշերվա սարսուռն համտեսած,

Հեգնական ժպիտով ծուռ,

Ինչպես մեղրաջրած բեղերը Դալիի

Կամ պոռթած գույնի ցասկոտ

Սմբակներով,

Իբր խաչակրաց արշավանքից`

Հաղթանակած,

Ապա թե տխուր-տխուր`

Կիլիկյան նավի մթնականաչ ցռուկ

Եվ կայմ ծռված, թեքված

Մեռյալ ծովի, մեռյալ ցամաքների վրա:

Եղո՜ւկ և ավա՜ղ չասելու համար

Դու այնքան խաղաղ հայացքով էիր,

Լրիվ փակ աչքերով,

Մաքուր ճակատով,

Ճերմակ մորուքով,

Ասել կուզի` տեսար այն, ինչ մենք դեռ չենք տեսել,

Մեր ախպեր ամեհի,

Եվ խոնարհ` խաչի դեմ,

Որ հողագունդն է այլևս:



2.

Այդպես ազատագրված ներսից

Ստվերածառս,

Կապանքներից` հին ու նոր քարանձավային

Ժայռապատկերների,

Հաղթ անուններից` տապարակերպ ու դասական,

Կացութաձևերից փոփոխական և անալի վռիկ

Եվ քնձռոտ, ճանճասպան, կպչուն

Խոսքերից մշակութակեր,

Միայն մի շող բռնած (ինչպես մանուկ),

Որ եկել էր մոխրացած աստղի է-ից

Եվ դեպ նա է վերադառնալու

Քո լարախաղաց ճախրանքով,

Քո ծաղրածուի կարմիր ու կանաչ երգով,

Առհասարակ պարով, որ չտեսավ ոչ ոք

Եվ բաց դոշով,

Որի տակ սիրտն էր երևում

Արյուն մղելու ցլական ջանքով,

Որից կյանքը կարմիր էր այնքան,

Որ սևն էր դողում

Ներդաշնակելու անզուսպ մոլությամբ:

Դու կարող էիր փաթաթվել քո իսկ կտավով,

Բայց մինչ այդ

Ձեռքդ դեռ տեգ էր բռնում մարտական ու խոժոռ:



3.

Դու մի քիչ շիլ էիր (կամ ինձ այդպես էր թվում) ու երբ մոտ են

Բիբերը կայծքարերի պես`

Բոց, կիրք, ճիչ, քֆուր ու աղոթք

Խառնվում են իրար պղտոր ձեթի մեջ:

Կասեիր` Դանիել Վարուժանն էլ` շիլ,

Որքան նման էիր «Հարճը» պոեմին:

Մարմարյա սներ,

Պար շիկահերի ու սևահերի,

Առևանգում ձիարշավ,

Ձի քրտնմխած,

Հայերենի բաղնիք արծաթյա թասերի զնգոցով,

Կմախքի արյուն, որ հոսում է, ինչպես գետերը

Եփրատ ու Տիգրիս:

Բանականության միջանցքում` մահ և կյանք,

Հանդիսավոր քայլքով խաղում են

Արքա ու ճորտ:

Քո սարքած Բաբելոնյան աշտարակից

Մեկ էլ մեկը գոռում է նիզակը վեր պարզած`

Հե՜յ, Վարուժ, հան քո լայնեզր սաղավարտը,

Սա հողմաղաց չէ,

Դու խնդա Սանչոյի պես,

Գինի խմի, ախպեր, գինի,

Սոխ ու պանիր կեր:

Եվ եղավ հոգեհացը քո,

Եվ այդժամ ընկավ լուսանկարդ ահեղ շրխկոցով,

Այդպես մասնակից եղար քո իսկ հոգեհացին:



4.

Նախորդ օրը հոգեհանգիստ էր

Կոնդի եկեղեցում:

Պատարագ ասես, բուրվառի ճոճք,

Խնկահոտի մեջ քրոջ ողբ:

Ի՜նչ թեթև է գրաբարը ականջի համար,

Որ չի ուզում այլևս լսել ոչ մի բառ:

5.

Հետո, իրիկվա կողմ` սեղան,

Տղերքով` քեզ համար մի խում:

Դու ոնց կանեիր` այդպես,

Առանց ավելորդ ողբերգականության:

Անգամ` կատակ առտնին,

Նույնիսկ այլ բաներ, ասենք` թղթախաղ,

Համ էլ` շախմատ:

Հանկարծ հիշեցինք`

Դու հեռու էիր ամենայն խաղից:

Լուրջ էիր չափազանց զառ բռնելու համար:

Նորից` կենացդ, այս անգամ` կենդանի:

Երբ գիշերն իջավ և սեղանի ֆոնը

Մի քիչ հարբած էր,

Էդվարդ Խարազյանը` Խարազը, քո մասին մի խոսք ասաց,

Բոլորը տեսան, որ նա նման է Պողոս Առաքյալին

Էլ Գրեկոյի.

«Երբ մի տարի առաջ զանգեցին ինձ, թե մահացել է

հոգեբուժարանում, թռել է պատշգամբից, ես ասի`

հերիք է հոգին ուտեք, ի՞նչ եք ուզում»:

Հետո նա, մի քիչ հետո ասաց.

«Մահը մոտեցավ մեզ, անցավ մեր կողքով»:



6.

«Ողորմի» կարծես չասեցինք այդ գիշեր:

Մեր բերանը աղ ու հացին սովոր,

Ապրեցնում էր քեզ,

Ինչքան հնարավոր է մահկանացուների կողմից:

Ասեմ քեզ, եղբայր`

Դու մեծ էիր քո մահից:

Եվ այդ խաղը դու լավ խաղացիր:



7.

Հիմա, երբ մի օր է անցել քո և հողի

հանդիպումից,

Գիտեմ, կհասկանաք իրար առանց որևէ

Բառի:

Ձեռքիդ վրձին չկա, նրա ձեռքում` ոչինչ:

Հավասարի նման:

Կպտտվեք իրար հետ,

Կպտտվեք մեր և արևի շուրջ

Եվ օղակ-օղակ կտարածվի

Այն,

Ինչ սկզբում և հետո կոչվում է

Բան:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ