Harutin » 11 сен 2010, 22:35
***
Տեսնես ջութակներ կա՞ն էն աշխարհում,
կա՞ հրաշքը նրանց արծաթահունչ,
կա՞ն գրքեր, քանդակներ, կտավներ
համր ու աստվածաշունչ:
Տեսնես էն կյանքում
կա՞ն կրքեր ու սեր,
կա՞ն շքեղ ստեր, առանց որոնց մենք
չե՛նք ապրել :այստեղ:
Տեսնես գույժեր կա՞ն, որ պիտի գուժեն,
և կա՞ մոռացում,
կա՞ն անմեռ հուշեր,
և ցավ կա՞, տեսնես, որ պիտի
բուժենք,
և արցունքներ կա՞ն,
և կա՞ն աստվածներ, որ ամոքեն իմ
մեղքն անապական,
որ հենց ի՛նքս, ե՛ս
իմ հախից չգամ:
Էն կյանքում հսկա
Բեթհովենը կա՞,
և երբ ուզենամ` կլսե՞մ նրան:
թե կա, ասել է`
բերել է բախտս:
Իսկ եթե չկա,
էլ ինչի՞ս են պետք, ախ, ինչի՞ս են պետք
դժոխքս այնտեղ կամ թե դրախտս: