ՖՐՈՒՆԶԻԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
***
ՈՒ գիշեր է մութ: ՈՒ թվում է` թե
երազ է լույսը. եղել է` չկա:
Սև է ամենուր, ամենուր մութ է-
չկա ո՛չ մի զոհ ու ո՛չ մի վկա:
Ամայի են, սև երկինք ու երկիր,
ու չկան, ասես երկինքներ չկան.
և այս քաոսից մեզ ո՞վ կփրկի,
ո՞վ կբերի մեզ լույսն արարչական:
ՈՒ քուն եմ մտնում` խռով ինձանից,
մինչև գա պահը - հուսավառ, անհույս,
մինչև կզարթնեմ մթնում իմ քնից
ու կշշնջամ.- Թող եղիցի՛ լույս:
Եվ լու՛յս կլինի:
Мы не участвуем в премьер-министрской гонке, у нас даже нет кандидата: МарукянЭксклюзивная запись: В Армавире студентов принудительно сгоняют на митинг ПашинянаАрмения прощается с легендой: ушел из жизни народный артист Николай ЦатурянПашинян назвал Самвела Карапетяна «безмозглым шпионом», впал в истерику и сорвался на крикИсторический саммит в Пекине: Трамп и Си Цзиньпин открывают новую главу в отношениях США-КитайВ Армении переименуют Министерство высокотехнологичной промышленности: в название добавят ИИНеожиданный поворот в эволюции кактусов: форма цветка важнее размераЕвровидение-2026: Армения не прошла в гранд-финал«Эй, хамбал, чего ты хочешь?»: Кочарян обратился к Пашиняну
Ֆրունզիկ Կիրակոսյան
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով
Сообщений: 17
• Страница 1 из 2 • 1, 2
ՖՐՈՒՆԶԻԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
***
- Կյանքը շեղվե՞ց,- ասում են ինձ,- սակայն քե՞զ ինչ,
երազը գեթ պահիր վառ ու
երկնագնա:
Սուտ է ողջը, պատրանք է սին:
մահ է ապրող, թե կյանք մեռած`
պասե՛ք է նա:
Ժամացույցը կանգ է առել ճամփակեսին,
չկա մեկը` հրի առաջ,
ասի` գնա:
- Կյանքը շեղվե՞ց,- ասում են ինձ,- սակայն քե՞զ ինչ,
երազը գեթ պահիր վառ ու
երկնագնա:
Սուտ է ողջը, պատրանք է սին:
մահ է ապրող, թե կյանք մեռած`
պասե՛ք է նա:
Ժամացույցը կանգ է առել ճամփակեսին,
չկա մեկը` հրի առաջ,
ասի` գնա:


Harutin (Автор темы)- Gisher.Ru Team

ՖՐՈՒՆԶԻԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
ՅՈ՞ ԵՐԹԱՍ
Պարտություններդ ոչինչ չե՞ն ասում,
երբ կյանքը հանկարծ դառնում է գեհեն,
երբ խառնվում են մարդ ու անասուն,
և չկա՛ ոչինչ բարձր ու ոգեղեն:
Եվ չկա մեկը, որին վստահես,
քո սրտի՛ն անգամ էլ չես հավատում,
երբ սիրո տեղակ անարվեստ ու հեզ
հին ոխն ու թույնն են դեռ քեզ ծվատում:
Երբ կյանքի՛ գնով բոլորն անխտիր
հարստության են ձգտում ու գահի`
կաշառքով, ստով, ճառերով ընտիր
խաբելով ամե՛ն օրինապահի:
Շուրջը թալան է, և սով, և կորուստ,
մարդասպանները` անպարտ ու հարգված,
անմեղը` աղքատ, գծուծը` հարուստ,
հերոսը` բանտում, միտքը` անարգված:
Եվ քարավաննե՛ր հեռուն սողացող,
սին երազների ճամփեքով բանուկ,
և լքումների վրա դողացող
ծերե՛ր ալեհեր, և մեր, և մանուկ:
Երկրում, ուր մի օր սուրբ էր ամեն մարդ,
արդարությունն են առնում ու ծախում,
և հանցագործն է ճանաչվում անպարտ
ու անմեղության դեմքին ծիծաղում:
Եվ սրբությունն էլ ինչո՛վ հմայի,
երբ տրվում է լոկ գող ու կավատին,
որոնք դարձնում են հոգին ամայի,
ձեռք մեկնում անգամ: Տիրո՛ջ գավաթին:
Սակայն կա մի պահ, երբ հավատում ես`
կհասնի՛ շուտով մեզ կանչը վերի,
ու կգա Տերը, կհասնի՛ դեռ մեզ,
որ մեր հավատը վատը չավերի:
Բայց: պահը անցնում, շուրջը մթնում է,
ու - խո՛րթ - նայում ես ծանոթ տեղերին,
սթափվում հանկարծ ու քեզ գտնում ես`
խառնված վայրի արջի ցեղերին:
Պարտություններդ ոչինչ չե՞ն ասում,
երբ կյանքը հանկարծ դառնում է գեհեն,
երբ խառնվում են մարդ ու անասուն,
և չկա՛ ոչինչ բարձր ու ոգեղեն:
Եվ չկա մեկը, որին վստահես,
քո սրտի՛ն անգամ էլ չես հավատում,
երբ սիրո տեղակ անարվեստ ու հեզ
հին ոխն ու թույնն են դեռ քեզ ծվատում:
Երբ կյանքի՛ գնով բոլորն անխտիր
հարստության են ձգտում ու գահի`
կաշառքով, ստով, ճառերով ընտիր
խաբելով ամե՛ն օրինապահի:
Շուրջը թալան է, և սով, և կորուստ,
մարդասպանները` անպարտ ու հարգված,
անմեղը` աղքատ, գծուծը` հարուստ,
հերոսը` բանտում, միտքը` անարգված:
Եվ քարավաննե՛ր հեռուն սողացող,
սին երազների ճամփեքով բանուկ,
և լքումների վրա դողացող
ծերե՛ր ալեհեր, և մեր, և մանուկ:
Երկրում, ուր մի օր սուրբ էր ամեն մարդ,
արդարությունն են առնում ու ծախում,
և հանցագործն է ճանաչվում անպարտ
ու անմեղության դեմքին ծիծաղում:
Եվ սրբությունն էլ ինչո՛վ հմայի,
երբ տրվում է լոկ գող ու կավատին,
որոնք դարձնում են հոգին ամայի,
ձեռք մեկնում անգամ: Տիրո՛ջ գավաթին:
Սակայն կա մի պահ, երբ հավատում ես`
կհասնի՛ շուտով մեզ կանչը վերի,
ու կգա Տերը, կհասնի՛ դեռ մեզ,
որ մեր հավատը վատը չավերի:
Բայց: պահը անցնում, շուրջը մթնում է,
ու - խո՛րթ - նայում ես ծանոթ տեղերին,
սթափվում հանկարծ ու քեզ գտնում ես`
խառնված վայրի արջի ցեղերին:


Harutin (Автор темы)- Gisher.Ru Team

ՖՐՈՒՆԶԻԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
***
Աստված մարմին տվեց մեզ,
սերը` հե՛չ - հոգի,
բայց այդ հոգին էլ ասես
պետք չի ոչ ոքի:
ՈՒ ապրում ենք ակամա
երազում մոգիչ -
կյանքը անմիտ է հիմա,
մարդը` անհոգի:
Մեր հոգում է մարմրում
լույսը մեզ հասած:
- Եվ ոչ բեմ է աշխարհը,
ոչ մենք` դերասան:
Աստված մարմին տվեց մեզ,
սերը` հե՛չ - հոգի,
բայց այդ հոգին էլ ասես
պետք չի ոչ ոքի:
ՈՒ ապրում ենք ակամա
երազում մոգիչ -
կյանքը անմիտ է հիմա,
մարդը` անհոգի:
Մեր հոգում է մարմրում
լույսը մեզ հասած:
- Եվ ոչ բեմ է աշխարհը,
ոչ մենք` դերասան:


Harutin (Автор темы)- Gisher.Ru Team

ՖՐՈՒՆԶԻԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
***
Աստված մի դրախտ ստեղծեց միայն
խաղաղ ու անդորր, վեհանձն ու բարի.
ձանձրանալու չափ անխռով էր այն
ու տաղտկանալու չափ` մարդավարի:
Եվ որ բարությամբ իրար չտանջենք,
ու չդատարկվի դրախտն անիմաստ,
տեսնելով, որ չէ՛, դրախտի բան չենք`
դժոխքն ստեղծեց դրախտի դիմաց:
Աստված մի դրախտ ստեղծեց միայն
խաղաղ ու անդորր, վեհանձն ու բարի.
ձանձրանալու չափ անխռով էր այն
ու տաղտկանալու չափ` մարդավարի:
Եվ որ բարությամբ իրար չտանջենք,
ու չդատարկվի դրախտն անիմաստ,
տեսնելով, որ չէ՛, դրախտի բան չենք`
դժոխքն ստեղծեց դրախտի դիմաց:


Harutin (Автор темы)- Gisher.Ru Team

ՖՐՈՒՆԶԻԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
***
Դրախտ ընկնեմ թե հանկարծ
(անիծյալ բա՛խտ է մարդու),
հրեշտակներ սրբակյաց
կասեն` բարո՛վ եկար դու:
Ես թափ կտամ բախտավոր
այն, ինչ ուսիս բեռ թվա,
ու կսկսվեն նորից-նոր
հոգս ու հոգոցն երեկվա:
Դրախտ ընկնեմ թե հանկարծ
(անիծյալ բա՛խտ է մարդու),
հրեշտակներ սրբակյաց
կասեն` բարո՛վ եկար դու:
Ես թափ կտամ բախտավոր
այն, ինչ ուսիս բեռ թվա,
ու կսկսվեն նորից-նոր
հոգս ու հոգոցն երեկվա:


Harutin (Автор темы)- Gisher.Ru Team

ՖՐՈՒՆԶԻԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
***
Քանի՛ տարի է` դրախտում չեմ եղել:
Տեսնես ի՞նչ են անում հիմա այնտեղ
ճրագվառոցի այս ուշ ժամին:
ՈՒ հիշու՞մ են, տեսնես, այնտեղ ինձ դեռ
իմ բարեկամը և թշնամին:
Քանի՛ տարի է` դրախտում չեմ եղել:
Տեսնես ի՞նչ են անում հիմա այնտեղ
ճրագվառոցի այս ուշ ժամին:
ՈՒ հիշու՞մ են, տեսնես, այնտեղ ինձ դեռ
իմ բարեկամը և թշնամին:


Harutin (Автор темы)- Gisher.Ru Team

ՖՐՈՒՆԶԻԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
***
Ներիր, հայելիս,
նայել եմ քե°զ էլ
ու միա՛յն ինձ եմ
միշտ քո մեջ տեսել:
Իսկ քո խորքերում
դու ո՛նց ես բանտել
խռովք ու ներում,
լքումնե՛ր անտեր:
քեզ նման էլի՛
մենակ եմ ես էլ:
Ներիր, սիրելիս,
ես քեզ չե՛մ տեսել:
Ներիր, հայելիս,
նայել եմ քե°զ էլ
ու միա՛յն ինձ եմ
միշտ քո մեջ տեսել:
Իսկ քո խորքերում
դու ո՛նց ես բանտել
խռովք ու ներում,
լքումնե՛ր անտեր:
քեզ նման էլի՛
մենակ եմ ես էլ:
Ներիր, սիրելիս,
ես քեզ չե՛մ տեսել:


Harutin (Автор темы)- Gisher.Ru Team

ՖՐՈՒՆԶԻԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
***
Ինձնից փախչող ճանապարհով
դեպի ինձ էր գալիս մի կին:
Ախ, մշուշ էր սերն ու կարոտ
գաղտնիքներով իր անմեկին.
կանչում էր մութ գիշերներով`
իրեն տված հուշի մեգին:
Հազա՛ր անգամ լքեց: սիրով,
հազա՛ր անգամ եկավ կրկին:
Նա հո ի՛նձ չէր ըղձում կարոտ,
նա փնտրում էր ինչ-որ մեկին:
ՈՒ ինձ եկող ճանապարհով
հեռանում է անհայտ մի կին:
Ինձնից փախչող ճանապարհով
դեպի ինձ էր գալիս մի կին:
Ախ, մշուշ էր սերն ու կարոտ
գաղտնիքներով իր անմեկին.
կանչում էր մութ գիշերներով`
իրեն տված հուշի մեգին:
Հազա՛ր անգամ լքեց: սիրով,
հազա՛ր անգամ եկավ կրկին:
Նա հո ի՛նձ չէր ըղձում կարոտ,
նա փնտրում էր ինչ-որ մեկին:
ՈՒ ինձ եկող ճանապարհով
հեռանում է անհայտ մի կին:


Harutin (Автор темы)- Gisher.Ru Team

ՖՐՈՒՆԶԻԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
***
Պոկվեց ծաղկից, որ փախչի,
սլանա եթեր:
օ՛, խենթ թիթեռ, խենթ աղջիկ
երգի պես թեթև:
Դեռ թվում է` սիրո դեմ
ամեն դու՛ռ է բաց,
ու հալվում է ճախրի մեջ`
ճախրանքով արբած:
Մինչ մթնշաղն է արդեն
երկինքը քամում:
Օ, խեղճ աղջիկ, խեղճ թիթեռ -
գերված չար քամուն:
Պոկվեց ծաղկից, որ փախչի,
սլանա եթեր:
օ՛, խենթ թիթեռ, խենթ աղջիկ
երգի պես թեթև:
Դեռ թվում է` սիրո դեմ
ամեն դու՛ռ է բաց,
ու հալվում է ճախրի մեջ`
ճախրանքով արբած:
Մինչ մթնշաղն է արդեն
երկինքը քամում:
Օ, խեղճ աղջիկ, խեղճ թիթեռ -
գերված չար քամուն:


Harutin (Автор темы)- Gisher.Ru Team

Сообщений: 17
• Страница 1 из 2 • 1, 2
Вернуться в Բանաստեղծություններ