***
Ինչ ասեմ, ինչ ասեմ,
Այստեղ ձանձրույթից հյուսվում է իմ օրը,
Քաշքշվում եմ տարածության
Եվ բութ բորենիների արանքում,
Եվ ոչնչի ուշք չեմ դարձնում...
Միայն` սերը,
Որին նոր միայն սկսում եմ պեղել,
Բայց չեմ հասել նյութին,
Որովհետև աչքիս առաջն են կախաղանները,
Դահճի քոթուկը և ճիզվիտների հրդեհը,
Հոգիս իզուր էլ էգի մեջ մտավ,
Մարմինս իզուր էլ ծաղկեց,
Ես մի երգեհոն եմ, որին չկպա՜ն
արվեստի մատները,
Թե ծա՜ռ էլ լինեի, փայտահատը կպտտվեր շուրջս...