ՄԻՋՊԵՏԱԿԱՆԸ
Ամայուտով նախ անցնում է մեկը,
Ոչ ոք չի հիշում ով էր նա և ուր գնաց...
ապա գալիս են երկրորդը, երրորդը... Անհաշիվ բարեպաշտ, ավազակ ու
խեղկատակ՝
անցնում են գնում... Ո՞ւր՝ ոչ ոք չի հիշում... Նրանց ոտքերն են այստեղ գլխավորը,
որ տափանում են հողը, որ վազում են, կանգնում,
կարկամում կասկածով և դոփում տեղում և նետվում ետ ու առաջ -
ու լեռներով վեր, հովիտներով ցած ձգվում է սրտագրության զիգզագների նման
ոստոստող
ճանապարհը... Հետո գալիս է պետությունը, տաք ձյութը
փռում է ճանապարհին ու գլանող ծանր մեքենաներով ճզմում-թաղում
ձյութի տակ մարդկային մեծ ու փոքր պատմությունները:
Մյուս ծայրից գալիս է հարևան պետությունը: Նրանք նման են շուրջկալող
ոստիկանների:
Իսկ ճանապարհը կոչվում է միջպետական:
Точка невозврата: США и Израиль атаковали ИранМой брак с Николом Пашиняном завершен. Анна АкопянThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие требования РоссииСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласился
Ղուկաս Սիրունյան
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով
Сообщений: 39
• Страница 2 из 4 • 1, 2, 3, 4
ՂՈՒԿԱՍ ՍԻՐՈՒՆՅԱՆ
ՊԱՀ
Դաշտերի մեջ աշունը պայթել է
ու գույները թափվել են դուրս,
ցայտել են օդի մեջ,
լղոզվել հովվին, ոչխարներին,
ծնողներիս շիրմաքարերին՝ բարդիների պսակի տակ,-
և սիրախաղով տարված զույգ բզեզներին
օշինդրի ծաղկաթերթերի մեջ:
Անհասկանալի մշմշոց կա օդում,-
հրեշտակների թևերի ձայնն է
ու լռությունն է՝ երկնքի չափ խոր:
Ասում եմ՝ մարդ ծնված չլիներ,
ծնվեր հենց հիմա, այս պահին:

Harutin (Автор темы)- Gisher.Ru Team

ՂՈՒԿԱՍ ՍԻՐՈՒՆՅԱՆ
ԴԵՂԱՏՈՄՍ
Պրոֆեսոր Ախտը մի կողմ դրեց լրագիրը,
նայեց ստվերի պես ներս եկած հիվանդին,
զննեց նրա ներսն ու դուրսը և դատավճռի պես ասաց.
- Եթե ուզում ես ապրել, ուրեմն
գնա անցիր երկրե-երկիր և դեղիդ համար
ճարիր մի գավաթ ջուր և մի ափ հող,
որոնց համար արյուն չի թափվել աշխարհում,
ճարիր մի գրկաչափ լույս ու խավար,
որոնք միամիտ լինեն ինչպես երեխան,
ճարիր մի բարեկամ, որ քեզ տասն անգամից պակաս սպանած լինի,
ճարիր մեծ մտքեր քունքերի տակ անցորդների,
որոնք ներկայից փախչում են ինչպես վրաերթող գնացքից,
ճարիր անկում, որ թռիչքի պես լինի վեհ,
ճարիր մի երկինք, որ լինի գմբեթի նման խորիմաստ
և ոչ թե ծակ առաստաղի՝ թշվառների գլխի վրա կախված ահալի...
ճարիր մաքուր դժոխք և դրախտ անխարդախ
որոնք հեռու լինեն իրարից գոնե մի գիշերվա չափ,
ճարիր մի ցերեկ, որ վարակված չլինի գիշերվա բացիլով,
մի գիշեր ճարիր, որ հավատա առավոտի բացվելուն,
ճարիր մի սատանա, որ միայն սատանա լինի,
ճարիր մի երդում, որի տակ ձվադրած չլինի դրժումը,
ճարիր մի ժամ, որ իրեն հավերժություն չկարծի,
ճարիր մի վերև, որ չի խորշում ներքևից,
ճարիր մի ներքև, որ չի տենչում մահը վերևի,
ճարիր երկու զուգահեռ գիծ, որ երբևէ չշեղվեն՝ ինչ էլ պատահի.
ճարիր մի կին, որ բաժանվելիս քեզ թողնի քո կյանքը...
Մինչ պրոֆեսորն իր դեղատոմսն էր շարադրում հիվանդի գլխին,
Սա լուծվեց դռան ետևում թանձրացող մթան գալարքներին
և դարձավ գիշեր, նրանցից, որ ասում ենք՝ էս ե՞րբ եկավ, հենց նոր լույս էր կարգին...
Պրոֆեսորը հոգոց հանեց, վառեց լուսամփոփը և ձեռքն առավ լրագիրը...

ԿԻՐԱԿԻ
Առավոտ կանուխ պստլո տղան անցնում էր բակով՝
շներին ու աղավնիներին արձագանքելով-
Կմճթելով նա ուտում էր թևատակի մատնաքաշից
ու գցում նրանց:
Նայենք վերևից ես ու դու, նայենք
ու մենք էլ կշտանանք:

ԷՀ, ՊԱՐՏԻԶՊԱՆ, ՊԱՐՏԻԶՊԱՆ
Երկինքը ջրում է հավասարապես
իմաստության և անիմաստության արմատները,
քանի որ երկուսն էլ աճում են կողք-կողքի
երկրային պարտեզում:
Իսկ նա, ում տրված է խնամքը պարտեզի,
պոկում-շպրտում է իմաստության արմատը՝
համարելով մոլախոտ անպիտան:
Անիմաստության համար պետք չէ ջանք թափել,
Նա ինքն է հրամցվում սեղանին
և հաճույքով խժռում սեղանակիցներին...
Երկինքը նայում է վերևից
և խորամանկ ժպտում
անիմաստության արմատների տակ ծամծմվող պարտիզպանին:

ԴԵՌ ՕՐԵՐ ԿԱՆ
Ողջույն, ով 10 դրամանոց, որ մայթեզրի ջրափոսում
պառկած ինձ ես սպասում, ինձ, ով իր կյանքն անցնում է
ուշացած գնացքի նման, և նրան պատահում է այն,
ինչից ուրիշները փախչում են գլխապատառ,
և այն, ինչը երազելով երազում են ուրիշները...
Ով 10 դրամանոց, ես քեզ քնքշանքով եմ առնում ափիս մեջ
և զմայլությամբ նայում վրադ,
որովհետև չնայած աննշան, բայց դե հաջողություն ես
10 դրամի չափով, որ Տերը կամեցել է ուղարկել ինձ:
Հիմա դու իմն ես, ափիս մեջ՝ թրջված ու խեղճ,
թրջված ու խեղճ իմ հաջողություն,
ես քեզ ի՞նչ անեմ այս ծով քաղաքում, ուր խճճված են իրար
վերևն ու ներքևը, ուր կորցրեցի այն,
ինչը կարող է կորցնել ժպտացող մարդը:
Երևի քեզնով մի լուցկի գնեմ, միակ բանը, որ կտան այստեղ
ու փորձեմ հրդեհել այս անձրևը չդադարող
ու տաքանամ ջրե խարույկի մոտ,
մինչև ձյան գալը դեռ օրեր կան, հասկանո՞ւմ ես դու,
ով 10 դրամանոց:

ԱՐԱՐԱՏԻ ԴԻՄԱՑ
Կապտասև բազալտի նման
մութը վիմացել է Արարատյան դաշտի վրա,
մանր-մունր թրթռոցներ են Արարատի ուղղությամբ:
Դրանք լույսեր չեն, կարծում եմ, մեղք է լույս անվանել
ռազմակայանների հրե երախները:
Արարատը առայժմ չկա...
Քիչ էլ համբերեք, պարոնայք զբոսաշրջիկներ,
Երվանդ Քոչարի ձեռքը
կտաշի բազալտի ավելորդ բեկորները
և դուք կտեսնեք Արարատի արձանը՝
հատուկ ձեզ համար կերտված:
Կտեսնեք, կդիտեք ու կանցնեք-կգնաք՝
հեռու են ժամանյալ արվեստասեր այցելուներդ՝
տանելով ձեզ հետ նոյյան աղավնու տեսքով հուշանվերներ
և տհաճ հոտի հիշողություն՝
Ջրհեղեղից մնացած ճահիճներից,
փոխարենը թողնելով այստեղ հետներդ բերած մեղմ խշշոցներ՝
ձեր քնքուշ առվակներից բարձրացող նոր Ջրհեղեղի:

«ՈՒՇԱՀԱՅՏ ՎԱՐԴԵՐ» շարքից
Մենք քայլում էինք առանձին՝
զգուշորեն, վախվորած, որպեսզի չարթնանային հանկարծ
անմեղ բարդիների տեսքով ծառաշար կազմած
պաղ մետաղաձայն սիրո դևերը,
որպեսզի չգար մեր հետևից ու չտարածվեր
կանաչներում հուրհրատող սիրի-սիրիների բամբասող խումբը,
որպեսզի չբռնկեր կրակը մեր մարմիններից կայծկլտացող՝
թղթե հրավտանգ այդ քաղաքում:
Մենք քայլում էինք առանձին,
մեր վրայից ծառի տերևների նման ընկնում էին
զգուշության և վախի փառահեղ ձորձերը
և մենք մտնում էինք մի տանջալի պահի մեջ,
որ նման էր ճեպով վարձած հյուրանոցի համարի:

***
Երբ որ դու եկար դեպի ինձ
և ես բացեցի գիրկս,
մենք ընդամենը լուցկու գյուտ արեցինք
քսանմեկերորդ դարասկզբին աշնան մի պուրակում
և կրակ վառեցինք՝ քիչ ջերմանալու
և քիչ էլ առաջ շարժվելու համար
ցնորամտության չքնաղ տեղանքում:

ՄԵԾԱՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Տեսած կլինեք,
թե ինչպես
մայր անտառից մատղաշ մի ծառ փախած՝
իջնում է բլրալանջն ի վար
դեպի ձորակի թփուտները թավ,
ուր
խաղում են իրար նման մի քանի ծառուկ:
Լսած կլինեք,
ինչպես է մայրը կանչում,
խիստ շառաչում,
թե՝ ետ արի, ուշ է, այ դու չար տղա,
փոթորիկը քեզ կտանի...
Տղան կանգնում է լանջին շփոթված,
չգիտի իջնի ձորակը դեպի,
թե՞ մայր անտառի գիրկը դառնա:
Ու մնում է երկար այդպես փոթորկի ահի
և պատանության չքնաղ երկնքի հանդիման՝
մեծանալու ճանապարհին:
Ապրած կլինեք...
Տեսած կլինեք,
թե ինչպես
մայր անտառից մատղաշ մի ծառ փախած՝
իջնում է բլրալանջն ի վար
դեպի ձորակի թփուտները թավ,
ուր
խաղում են իրար նման մի քանի ծառուկ:
Լսած կլինեք,
ինչպես է մայրը կանչում,
խիստ շառաչում,
թե՝ ետ արի, ուշ է, այ դու չար տղա,
փոթորիկը քեզ կտանի...
Տղան կանգնում է լանջին շփոթված,
չգիտի իջնի ձորակը դեպի,
թե՞ մայր անտառի գիրկը դառնա:
Ու մնում է երկար այդպես փոթորկի ահի
և պատանության չքնաղ երկնքի հանդիման՝
մեծանալու ճանապարհին:
Ապրած կլինեք...

Harutin (Автор темы)- Gisher.Ru Team

Сообщений: 39
• Страница 2 из 4 • 1, 2, 3, 4
Вернуться в Բանաստեղծություններ