ԺԱՄԱԴՐՎԱԾԻ ՊԵՍ
Ժամը երեքն է,- գիշերը կիսվեց՝
քնատության և գրիս արանքում...
Խորունկ քնիդ մեջ
քեզ վստահություն բերելու համար՝
ճանապարհում եմ վհատությունըս,-
ահա՛ սիրելիս,- պառկում եմ կողքիդ...
Ի վերջո, երբ էլ հորանջես՝ մի բան
անդարձ կհոսի...
Հիմա՝ հեռացող մի վերջին գնդի
քայլերն եմ հաշվում՝
Ազատագրված եզերքից անդին...
- Խաղաղվի՜ր հոգիս,- քեզ եմ շշնջում
ու լսում եմ ինձ…
Ես ամեն անգամ սերըս փրկելիս՝
քո քունն եմ հսկում...