ԱՅՆ, ԻՆՉ ՉԱՍԱՑԻ
Այն, ինչ չասացի, ինչը չուզեցիր, որ ասեմ ես քեզ`
օրերը կասեն… եւ ձյուն կտեղա…
Նույն համառությամբ չես ուզի լսել դու նաեւ ձմռան
խոսքերն անկրակ…
Եւ աշնան թողած տերեւը բոսոր` ձյունի մեջ խրված,
քեզ կհիշեցնի ժպիտն իմ վերջին…
Այն, ինչ չասացի, (չհասցրեցի պարզապես ասել),
տերե՛ւը կասի…
Կուզես տրորել… բայց կխոնարհվես,
կառնես ափիդ մեջ… ու խեցու նման կսեղմես ունկիդ…
Ու կասի նա քեզ.
-Ես քո աշնան մեջ ջերմացնող լույսի պատառիկ էի.
…այն մեկը գուցե, որ ձմռան միգում պիտի հուրհրար…
Եւ ափիդ ներսում փշրված խեցին
քամու դեմ պարզած` քեզ բո՜ց կթվա…
Այն, ինչ չասացի` դու կամ պարզապես գիտեիր հստակ
կամ… գուշակեցիր…
Google I/O 2026: Эра ИИ наступает с Gemini 3.5 и умными очками Android XRСпасение от жары: напитки, которые освежат и укрепят здоровьеМирзоян: Армения не будет «разводиться» с Россией, но свой выбор сделает сама, двигаясь к ЕСПутин и Си Цзиньпин провозгласили эру многополярности: историческая декларация подписана в ПекинеМяч Trionda ЧМ-2026: Физики раскрыли секреты аэродинамики и технологийВашингтон готовит военный удар по Кубе: санкции провалились, Трамп ищет решениеГагик Царукян: Пашинян в отчаянии, его политический конец близокАрмения на распутье: Москва ставит вопрос о статусе ЕАЭС перед ЕреваномАрест после словесной перепалки: Артура Осипян задержан после конфликта с Пашиняном в Арабкире
ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով
ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ
ԽԵՆԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԱՂԱՔԻՑ
ՔԱՄՈՏ ԵՂԱՆԱԿ
Լարախաղա՜ց,
Լարախաղա՜ց թռչունների
Երամի պես
Պար են բռնել ցնծուն
Հագուստները,-
Փախուստ պարաններից,-.
Բացված կոճակների շքերթ,
Քանդված կապ ու գոտի՝
Իրարու մոտ-մոտի,-
Իմ փեշը՝
Ոլորված քո տաբատին,
Շապիկըս ՝
Շապիկիդ թևերի մեջ.
Փախո՜ւստ,
Փախուստ մարմիններից՝
Լարախաղաց,
Լարախաղա՜ց թռչունների
Երամի պես...
ՔԱՄՈՏ ԵՂԱՆԱԿ
Լարախաղա՜ց,
Լարախաղա՜ց թռչունների
Երամի պես
Պար են բռնել ցնծուն
Հագուստները,-
Փախուստ պարաններից,-.
Բացված կոճակների շքերթ,
Քանդված կապ ու գոտի՝
Իրարու մոտ-մոտի,-
Իմ փեշը՝
Ոլորված քո տաբատին,
Շապիկըս ՝
Շապիկիդ թևերի մեջ.
Փախո՜ւստ,
Փախուստ մարմիններից՝
Լարախաղաց,
Լարախաղա՜ց թռչունների
Երամի պես...


Harutin (Автор темы)- Gisher.Ru Team

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ
ԻՆՔԸ
Խենթ էր…
Ժպիտը՝ երեսի -
իր աշխարհի լուսամուտն էր,
Չապրածի՞, թե՞
իր ապրումի հետգրության
ինչ-որ մի կայծ աչքերի մեջ,
խառնո՞ւմ էր, թե՞ տարբերակում
ճիշտն ու սուտը…
Խենթ էր՝
խենթոտ բառեր շուրթին արագահոս…
Թեթևաքա՜յլ,-
Ձեռքի հետ էլ ժամադրեց ինձ՝
ժամը ութին...
.............................................
- Հինգ է պակաս.
Մնամ տա՞նը, թե՞… իջնեմ բակ…
Խենթ էր…
Ժպիտը՝ երեսի -
իր աշխարհի լուսամուտն էր,
Չապրածի՞, թե՞
իր ապրումի հետգրության
ինչ-որ մի կայծ աչքերի մեջ,
խառնո՞ւմ էր, թե՞ տարբերակում
ճիշտն ու սուտը…
Խենթ էր՝
խենթոտ բառեր շուրթին արագահոս…
Թեթևաքա՜յլ,-
Ձեռքի հետ էլ ժամադրեց ինձ՝
ժամը ութին...
.............................................
- Հինգ է պակաս.
Մնամ տա՞նը, թե՞… իջնեմ բակ…


Harutin (Автор темы)- Gisher.Ru Team

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ
ՄԻՋՆԱՐԱՐ
Ուղիղ երեք ժամ մենախոսում էր՝
եղած բարքերից,
աշխարհի բանից,
Հռետորական ամուր շեշտերով
տիրապետում էր
կոկորդին, ձայնին…
Խոսում էր չեղյալ արդարությունից,
Հողերի մասին…,
կորցրած՝ իր տան,
Ղարաբաղից ու Նախիջևանից.
սահմանը անցավ՝
մտավ Տաճկաստան…
Շատախոսում էր մի քիչ,
երբ կոչեց իշխանությանը՝
«Պատասխանի՛ գալ…»,
Բանկերում վաղուց հոգին ավանդած
իր ավանդները հիշեց…ու
գոռա՜ց…
Ուղիղ երեք ժամ
ետուառաջ էր անում խոսելով՝
քաղաքի առաջ…,
Երրորդ ժամի հետ՝
հայհոյանքի պես
մեր մորը հիշեց…
ու նորից գոռա՜ց…
………………………………
Դառնացած կին էր,-
խելագարվե՜լ էր…
Գի՞ժ էր պարզապես,-
բայց թե՝ ո՜վ գիտի.
Ոստիկանները՝ թևը ոլորած
գիժ տարան…, թե՞ մի
քաղաքա- գետի՛…
Ուղիղ երեք ժամ մենախոսում էր՝
եղած բարքերից,
աշխարհի բանից,
Հռետորական ամուր շեշտերով
տիրապետում էր
կոկորդին, ձայնին…
Խոսում էր չեղյալ արդարությունից,
Հողերի մասին…,
կորցրած՝ իր տան,
Ղարաբաղից ու Նախիջևանից.
սահմանը անցավ՝
մտավ Տաճկաստան…
Շատախոսում էր մի քիչ,
երբ կոչեց իշխանությանը՝
«Պատասխանի՛ գալ…»,
Բանկերում վաղուց հոգին ավանդած
իր ավանդները հիշեց…ու
գոռա՜ց…
Ուղիղ երեք ժամ
ետուառաջ էր անում խոսելով՝
քաղաքի առաջ…,
Երրորդ ժամի հետ՝
հայհոյանքի պես
մեր մորը հիշեց…
ու նորից գոռա՜ց…
………………………………
Դառնացած կին էր,-
խելագարվե՜լ էր…
Գի՞ժ էր պարզապես,-
բայց թե՝ ո՜վ գիտի.
Ոստիկանները՝ թևը ոլորած
գիժ տարան…, թե՞ մի
քաղաքա- գետի՛…


Harutin (Автор темы)- Gisher.Ru Team

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ
ՀԱԿԱՍԱԿԱՆ
Թե երազելու ժամանակ եղավ՝
ապա միմիայն սոված օրերին…
Քաղցի՞ց էր եկել,-
Թե՞ չէր էլ եկել.
Դպրոցից մի օր իրեն բերել ու
կանգնեցրել էին կրկեսի մայթին…
…………………………………..
Երազե՜լ էր հա՞… Սա՞ են երազում.
Թե երազելու տարբերակ լիներ`
գուցե ո՛չ էլ գար…
- Չէ՜ր գա…,
Բայց ասա՛, էդ ի՞նչ ես ասում.
Ասում ես՝ կգա՞ր….
Թե երազելու ժամանակ եղավ՝
ապա միմիայն սոված օրերին…
Քաղցի՞ց էր եկել,-
Թե՞ չէր էլ եկել.
Դպրոցից մի օր իրեն բերել ու
կանգնեցրել էին կրկեսի մայթին…
…………………………………..
Երազե՜լ էր հա՞… Սա՞ են երազում.
Թե երազելու տարբերակ լիներ`
գուցե ո՛չ էլ գար…
- Չէ՜ր գա…,
Բայց ասա՛, էդ ի՞նչ ես ասում.
Ասում ես՝ կգա՞ր….


Harutin (Автор темы)- Gisher.Ru Team

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ
ՄԻԱԳԻԾ
Էս ե՞րբ ծերացավ,-
Էս ո՜նց ծերացավ...
Սա՝ որ անկյունում
վիճակախաղի տոմս է վաճառում՝
Երեք տարվա մեջ՝
երեք օրվա պես
Բացուխուփ արեց աչքը փողոցում
ու երեք տասնյակ տարով
ծերացա՜վ...
- Ի՜նչ մնաց կյանքից...
Էս ե՞րբ ծերացավ,-
Էս ո՜նց ծերացավ...
Սա՝ որ անկյունում
վիճակախաղի տոմս է վաճառում՝
Երեք տարվա մեջ՝
երեք օրվա պես
Բացուխուփ արեց աչքը փողոցում
ու երեք տասնյակ տարով
ծերացա՜վ...
- Ի՜նչ մնաց կյանքից...


Harutin (Автор темы)- Gisher.Ru Team

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ
ԵԶՐԻՆ
Երեխու նման
հեկեկալով մի պառավ էր լալիս՝
ճաղերին հենված...
Մութ էր փողոցում
ու ինձ թվաց թե՝ հենց երեխա է.
Առաջ քայլեցի,
իրեն մոտեցա մղումով անհարց...
- Քեզ ինչո՞վ օգնեմ,-
հետո՝ երբ տեսա, որ պառավ է մի՝
հետո՛ հարցրի...
Երեխու նման բողոքում էր՝ թե
ոտքերս են ցավում.
ու կիսատկլոր կանգնել էր իմ դեմ,
ու՝ ոտաբոբիկ...
- Տատի՛կ, սիրելիս..., գնանք իմ տունը...
(բայց ես տո՜ւն չունեմ),
վերցրու ինչ ունեմ... ու ներիր ինձ էլ
Տատի՛կ, սիրելիս...
Երեխու նման
հեկեկալով մի պառավ էր լալիս՝
ճաղերին հենված...
Մութ էր փողոցում
ու ինձ թվաց թե՝ հենց երեխա է.
Առաջ քայլեցի,
իրեն մոտեցա մղումով անհարց...
- Քեզ ինչո՞վ օգնեմ,-
հետո՝ երբ տեսա, որ պառավ է մի՝
հետո՛ հարցրի...
Երեխու նման բողոքում էր՝ թե
ոտքերս են ցավում.
ու կիսատկլոր կանգնել էր իմ դեմ,
ու՝ ոտաբոբիկ...
- Տատի՛կ, սիրելիս..., գնանք իմ տունը...
(բայց ես տո՜ւն չունեմ),
վերցրու ինչ ունեմ... ու ներիր ինձ էլ
Տատի՛կ, սիրելիս...


Harutin (Автор темы)- Gisher.Ru Team

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ
ԷԼԵԳԻԱ
Աշնան շեմն է դեռ ու երեկո է.
Հրաշք չէ՞ արդյոք իմ Երևանը.
- Ի՜նչ է՝ դավաճան հրաշք չի՞ լինում…
Եվ լռությո՜ւնն էր՝ ինձ մենավորեց,
Թե՞ ագռավները՝
Դիմացի շենքի կտուրի վրա,
Ուր ամեն օրվա մայրամուտի հետ
Հավաքվում են ու
Շարքերով նստում՝ սև քարերի պես,-
Ինձ այնպես թվաց՝
Մի բան իմ ներսում հուղարկավորվեց…
Ագռավները..., հա՜,-
Սրանք դեռ հետո իրար կողբան,-
Հիմա որ՝ անթարթ նայում են վրաս,
Ասես՝ իրենցով դատապարտվածիս…
Իսկ ահա՝ ցածից,
Կենտ ձիակառքը՝ երկու ձիերով՝
Փողոցը անցավ…,
Արձագանքի մեջ ճշտում է ասես
Իր գոյությունն ու… ներկայությունն իմ…
Սա, որ… ցուցանքի
Ու զվարճանքի համար ողջ ամառ,
Իսկ հետո՝ միայն ձմռան տոներին՝
Հրապարակի
Անցուդարձի մեջ լինում է զվարթ՝
Հիմա գալիս է կամաց՝
«Կը՜լթ-կը՜լթ-կը՜լթ»,
Ձիերի խոնարհ պարանոցների
Վերուվարի հետ քայլը չափելով,
Հարազատության,
Ապահովության նման ինչ-որ բան
Բերելով իր հետ՝
Փորձում է հիմա ինձ փափուկ գրկել
Ու փրկել արդեն
Երևանի իմ հիվանդությունից...,
Եվ մտերմաբար ուզում է հարցնել՝
Գուցե ավելի ինքն իրեն, քան ինձ.
- Ո՞նց է, որ ներսից վտարվածն էլի
Ներսինն է սիրում՝ առավել ուժգին,
Թեև այդ ներսը ուրիշ է վաղուց,
Ուրի՞շն էլ էլի՛ իրենն է կարծում…
- Բայց ագռավները այդպես չեն կարծում.
Եվ հիմա արդեն
Պոկվելով իրենց կապող տեղերից՝
Մթնշաղի «ղի՜», «ղա-ղա՜» ձևերին
Կրկնություն տալով
Հոգի են կտցում՝ բնավորվելով
Միակ հաստաբուն ծառի սաղարթում՝
Ասես իմ սրտում…,
Որ լուսաբացին՝ հազարաբերան,-
«Ղա՜-ղա՜» կանչելով վերևից տեղան,
Որ ասեմ մե-ղա՜»,- քա-ղա՜-ք-դամբարան,
Քաղաքըս՝ հսկա շրջված աղբաման,-
Մի բաց թանգարան՝ քաղաքս… ու հոգիս՝
Նույնական էսպես.
- Չուզեցի՛ միայն իմ հոգին փրկել…, և
ՔԱՂԱ՜ՔՍ ԵՄ… Ե՛Ս…
Աշնան շեմն է դեռ ու երեկո է.
Հրաշք չէ՞ արդյոք իմ Երևանը.
- Ի՜նչ է՝ դավաճան հրաշք չի՞ լինում…
Եվ լռությո՜ւնն էր՝ ինձ մենավորեց,
Թե՞ ագռավները՝
Դիմացի շենքի կտուրի վրա,
Ուր ամեն օրվա մայրամուտի հետ
Հավաքվում են ու
Շարքերով նստում՝ սև քարերի պես,-
Ինձ այնպես թվաց՝
Մի բան իմ ներսում հուղարկավորվեց…
Ագռավները..., հա՜,-
Սրանք դեռ հետո իրար կողբան,-
Հիմա որ՝ անթարթ նայում են վրաս,
Ասես՝ իրենցով դատապարտվածիս…
Իսկ ահա՝ ցածից,
Կենտ ձիակառքը՝ երկու ձիերով՝
Փողոցը անցավ…,
Արձագանքի մեջ ճշտում է ասես
Իր գոյությունն ու… ներկայությունն իմ…
Սա, որ… ցուցանքի
Ու զվարճանքի համար ողջ ամառ,
Իսկ հետո՝ միայն ձմռան տոներին՝
Հրապարակի
Անցուդարձի մեջ լինում է զվարթ՝
Հիմա գալիս է կամաց՝
«Կը՜լթ-կը՜լթ-կը՜լթ»,
Ձիերի խոնարհ պարանոցների
Վերուվարի հետ քայլը չափելով,
Հարազատության,
Ապահովության նման ինչ-որ բան
Բերելով իր հետ՝
Փորձում է հիմա ինձ փափուկ գրկել
Ու փրկել արդեն
Երևանի իմ հիվանդությունից...,
Եվ մտերմաբար ուզում է հարցնել՝
Գուցե ավելի ինքն իրեն, քան ինձ.
- Ո՞նց է, որ ներսից վտարվածն էլի
Ներսինն է սիրում՝ առավել ուժգին,
Թեև այդ ներսը ուրիշ է վաղուց,
Ուրի՞շն էլ էլի՛ իրենն է կարծում…
- Բայց ագռավները այդպես չեն կարծում.
Եվ հիմա արդեն
Պոկվելով իրենց կապող տեղերից՝
Մթնշաղի «ղի՜», «ղա-ղա՜» ձևերին
Կրկնություն տալով
Հոգի են կտցում՝ բնավորվելով
Միակ հաստաբուն ծառի սաղարթում՝
Ասես իմ սրտում…,
Որ լուսաբացին՝ հազարաբերան,-
«Ղա՜-ղա՜» կանչելով վերևից տեղան,
Որ ասեմ մե-ղա՜»,- քա-ղա՜-ք-դամբարան,
Քաղաքըս՝ հսկա շրջված աղբաման,-
Մի բաց թանգարան՝ քաղաքս… ու հոգիս՝
Նույնական էսպես.
- Չուզեցի՛ միայն իմ հոգին փրկել…, և
ՔԱՂԱ՜ՔՍ ԵՄ… Ե՛Ս…


Harutin (Автор темы)- Gisher.Ru Team

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ
ՔԱՆԴՎԱԾ ՏՈՒՆԸՍ
Մի շառաչուն ապտակ դեմքիդ իջներ
Ու ծաղրի խաղ թվար ողջը անցած
Կոպերըդ արցունքած, շուրթըդ ծարավ լիներ,
Արթնանայիր քո տան կտուրի տակ...
Խաղողի վազը գար՝ փեղկից քո ներս մտներ,
Վրան՝ մրջյունների մի շիրայոտ բանակ,
Հասած ողկույզների տեղը մատներ,
Եվ աշխարհում լիներ ծաղկուն մի բակ...
Քեզ փաթաթվեր քամին, փեշերըդ փախցներ,
Քեզ թեւանցուկ տաներ հրապարակ...
Աշխարհը հարազատ,- ճանաչելի լիներ,
Ու կորուստներ չլինեին անժամանակ...
Մի շառաչուն ապտակ դեմքիդ իջներ
Ու ծաղրի խաղ թվար ողջը անցած
Կոպերըդ արցունքած, շուրթըդ ծարավ լիներ,
Արթնանայիր քո տան կտուրի տակ...
Խաղողի վազը գար՝ փեղկից քո ներս մտներ,
Վրան՝ մրջյունների մի շիրայոտ բանակ,
Հասած ողկույզների տեղը մատներ,
Եվ աշխարհում լիներ ծաղկուն մի բակ...
Քեզ փաթաթվեր քամին, փեշերըդ փախցներ,
Քեզ թեւանցուկ տաներ հրապարակ...
Աշխարհը հարազատ,- ճանաչելի լիներ,
Ու կորուստներ չլինեին անժամանակ...


Harutin (Автор темы)- Gisher.Ru Team

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ
Ո՛Չ ՄԻԱՅՆ ՌՈՒԱՆՈՒՄ...
"...Հայտարարե՛ք հարյուրամյա պատերազմ,
Օռլեանի դուստրը մահից չի խորշում...",
Մղձավանջըդ՝ ահազարհուր, վատերա՜զ,
Քո հավատն են հերձում ժայռի մի խորշում...
Մեծադիր է մթին շուքը օտարի.
"Կախարդուհի՜...",- հնչում է ձայնը ծանոթ.
- Մատնությո՜ւն է, քեզ մատնելու են հրի,-
Վսվսում են չղջիկները շնչիդ մոտ...
Ձեռքիդ մոմե մագաղաթ է՝ բացված էջ,
Զենքի նման՝ ընդդեմ նզովք ու նետի,
Ո՜վ է մարում հոգու կրակը անշեջ՝
Խարխափելով հեծնում փախչող առնետին...
Քո աղոթքը՝ տապանակված ձեռագիր,
Հաղորդություն պիտի դեռ տաս, ընդունես...
Զուր է բոցն ու կիզարանը՝ կրկնակի,
Թե քո ներսում հնոց կրակը ունես...
Հազարամյա՜, հազարամյա՜ պատերազմ.
"Կուռքըդ՝ ֆետի՛շ... Հերետիկո՛ս... Կախարդ կի՛ն..."
Մեկը քո մեջ ճանաչել էր հին երազ
Ու իր սիրտն էր ջանում մատնել կրակին...
***
Խավարի դիմաց լույս էր բաժանում,
Հետո արեւի լույսն էլ վերջացավ...
Գիշերվա մասին հեքիաթ չէր պատմում,-
Իր հազարումեկ գիշերը անցավ...
Հետո խավարը կատարախտ թվաց...
( Աչքերը փառից ո՜նց էր մաքրելու)...
Հետո սենյակի օդը կիսով չափ
Դատարկվեց, իսկ դու... որբացար նորից...
Հետո խավարի տեղը մեծացավ,
Ու պատերն իրար տվեցին երդում՝
Լուսամուտների բաժինը խլել,
Հսկել քեզ արթուն...
Հետո կապարե անձրեւը տեղաց,
Հետո ոսկրի դող, կրճտող ատամ,
Քառասուն օրվա քառասուն մեղադ՝
Պատասխան տվեց,- առավ պատասխան...
Հետո քեզ ծանոթ մի շող ճառագեց,
Մի լուսադիմակ իջավ երեսիդ,-
Քո հրեշտակին Տերը չառարկեց,
Թողություն տվեց Տերը՝ երկուսիդ...
Հետո ամառ ու լուսաբաց եղավ,
Զմրուխտ աշխարհներ լուսամուտներով...
.............................................
Դու մնա ու տես՝ հետո ինչ եղավ...
Գնամ... Կպատմես, երբ քեզ գամ մթնով...
"...Հայտարարե՛ք հարյուրամյա պատերազմ,
Օռլեանի դուստրը մահից չի խորշում...",
Մղձավանջըդ՝ ահազարհուր, վատերա՜զ,
Քո հավատն են հերձում ժայռի մի խորշում...
Մեծադիր է մթին շուքը օտարի.
"Կախարդուհի՜...",- հնչում է ձայնը ծանոթ.
- Մատնությո՜ւն է, քեզ մատնելու են հրի,-
Վսվսում են չղջիկները շնչիդ մոտ...
Ձեռքիդ մոմե մագաղաթ է՝ բացված էջ,
Զենքի նման՝ ընդդեմ նզովք ու նետի,
Ո՜վ է մարում հոգու կրակը անշեջ՝
Խարխափելով հեծնում փախչող առնետին...
Քո աղոթքը՝ տապանակված ձեռագիր,
Հաղորդություն պիտի դեռ տաս, ընդունես...
Զուր է բոցն ու կիզարանը՝ կրկնակի,
Թե քո ներսում հնոց կրակը ունես...
Հազարամյա՜, հազարամյա՜ պատերազմ.
"Կուռքըդ՝ ֆետի՛շ... Հերետիկո՛ս... Կախարդ կի՛ն..."
Մեկը քո մեջ ճանաչել էր հին երազ
Ու իր սիրտն էր ջանում մատնել կրակին...
***
Խավարի դիմաց լույս էր բաժանում,
Հետո արեւի լույսն էլ վերջացավ...
Գիշերվա մասին հեքիաթ չէր պատմում,-
Իր հազարումեկ գիշերը անցավ...
Հետո խավարը կատարախտ թվաց...
( Աչքերը փառից ո՜նց էր մաքրելու)...
Հետո սենյակի օդը կիսով չափ
Դատարկվեց, իսկ դու... որբացար նորից...
Հետո խավարի տեղը մեծացավ,
Ու պատերն իրար տվեցին երդում՝
Լուսամուտների բաժինը խլել,
Հսկել քեզ արթուն...
Հետո կապարե անձրեւը տեղաց,
Հետո ոսկրի դող, կրճտող ատամ,
Քառասուն օրվա քառասուն մեղադ՝
Պատասխան տվեց,- առավ պատասխան...
Հետո քեզ ծանոթ մի շող ճառագեց,
Մի լուսադիմակ իջավ երեսիդ,-
Քո հրեշտակին Տերը չառարկեց,
Թողություն տվեց Տերը՝ երկուսիդ...
Հետո ամառ ու լուսաբաց եղավ,
Զմրուխտ աշխարհներ լուսամուտներով...
.............................................
Դու մնա ու տես՝ հետո ինչ եղավ...
Գնամ... Կպատմես, երբ քեզ գամ մթնով...


Harutin (Автор темы)- Gisher.Ru Team

Вернуться в Բանաստեղծություններ
- Похожие темы
- Ответы
- Просмотры
- Последнее сообщение
- Նազելի Գալստյան
Harutin » 19 июн 2011, 02:09
- 4 Ответы
- 629 Просмотры
- Последнее сообщение Harutin
19 июн 2011, 02:11
- Նազելի Գալստյան