Армине » 02 окт 2008, 15:27
***
Մի մատյան եմ ես շնչավոր, լցված ներսից ու դրսից
Միայն ձայներով, ողբ ու վայրերով,
Ճիշտ Եզեկիելի տեսիլքի նման.
Քաղաք՝ անպատվար և անհամարձան,
Տուն՝ առանց ամուր դռնափակերի,
Աղ՝ տեսքով միայն և ոչ թե համով,
Ջուր՝ դառնալեղի, անախորժելի
Ծարավածներին խմելու համար,
Գետնին՝ անօգուտ երկրագործության,
Դաշտ՝ լքված, դարտարկ ու անբույս,
Կրկնամեռ խոսուն մի տունկ եմ անհույս,
Մի ճրագ՝ իսպառ մարաճ ու անլույս:
Արդ, սրա նման պիտի վերստին
Կրկնեմ բազմաթիվ ավաղումներս,
Մանզի պահված են ինձ՝ հեգիս համար
Ամոթալի ու դառն պատուհաս,
Ատամնակրճում և անհատնում լաց՝ եղկելուս աչքին,
Անողոքելի հայրական ցասում՝ դառնացած որդուս,
Մեղսամած մարմնիս՝ աննորոգելի ապականություն,
Ախտավոր հոգուն չարիք գտնողիս՝ նոր կշտամբանքներ,
Թշվառ գերյալիս՝ տագնապալից ու տարտամ տվայտանք,
Որ պիտի հասնի երկնային զորքից օրհասիս պահին,
Երբ պիտի հայնեն, թե այրվելու եմ
Ես որոմների խրձերի նման
Եվ ազդարարեն ահարկու ձայնով հուսալքվածիս՝
“Անբուժելի ես”:
Այս բոլոր սաստիկ անճողոպրելի փորձություններից
Լոկ դու կարող ես փրկել, տեր Հիսո'ւս,
Եվ ամենամեղ հոգուս շնորհել հանգիստ ու անդորր.
Ուստի և նայիր դու, որ քաղցր ես բոլորի հանդեպ,
Ինձ շրջափակող անզերծանելի այս վտանգներին:
Կենազեն խաչիդ սրով հաղթական
Կտրատի'ր վարմիս ցանցերը բոլոր,
ըրոնք ամենուստ պարապատե են մահապարտ գերուս.
Տո'ւր հանգստություն թյուր ընթացողիս ոտներին երեր.
Բուժի'ր հրատապ տոչորումը բորբ մահախելդ սրտիս,
Վանի'ր դիվային ու չարահնար խռովքս հանցավոր.
Թարի կենակցիս մթամած հոգու
Անձկությունն անհույս հալածի'ր անհետ.
Ցրի'ր բռնակալ մեղքիս ծխամած թանձրությունն անլույս.
Ջնջի'ր, կորցրու զազիր, թխատիխ
Ախտը կրքերիս ապականարար:
Նորոգի'ր մեծ ու հզորիդ անվան
Ժաշտելի փառքի լուսապատկերը պայծառ՝հոգուս մեջ,
Հզորացրու փայլը շնորհիդ՝
Հողազանգվածիս դիմազարդլու,
Մտատեսությամվ օժտելու համար.
Սուրբ ճաճանչումով պարզի'ր մեղսամած
Այս մռայլն ու ինձ վայելչազարդի'ր,
Որ պատկերը քո երևա իմ մեջ.
Եվ աստվածային կենսատու անեղծ
Երկնավոր լույսով ծածկի'ր եռադեմ էությունն անձիս:
Զի դու ես միայն օրհնյալ հորդ հետ՝ ի գովք սուրբ հոգուդ՝
Հավիտյանս հավիտենից, ամեն:
***
Ահա քեզ կրող երկու միաբան
Անանջատլի ոտներիդ վրա
Հրեշտակաձև դու կառուցվեցիր,
Որ միշտ կրկնաբարձ, վերասլացիկ քո բազուկներով,
Ասես թևավոր, թռիչքով միայն
Երկիրն հայրենի դիտես բարձունքից.
Ո~վ հիմա'ր, հապա ինչու կամովին գետնին կորացար
Ու միշտ երկրային հոգսերով տարված՝
Անապական վայրի ցիռերի կարգը դասվեցիր:
Ինչպես բազմաճյուղ մի կանթեղ, մարմնիդ պերճ աշտանակին
Բոլորությունը գլխիդ հաստատվեց,
Որպեսզի նրա շնորհիվ երբեք
Չօտարանալով շնորհի վսեմ օրինատիպին՝
Տեսնես Աստծուն, անանցականը իմաստասիրես:
Դրա հետ նաև ճոխացար պատվով բանականության,
Որ քեզ շնորհված բարեմասնության հաղթանակները
Անկաշկանդ լեզվով պատմես բոլորին:
Կրելով գործուն, արվեստով ձեռքեր,
Ճարտար մատներիդ շարավիզներով,
Իբրև գործակից անենապարգ աջին Աստծու,
Հմացեղությամբ՝ աստված կոչվեցիր:
Բաղադրվեցիր դու երեք հարյուր վաթսուն հոդերով,
Ի լրում պատշաճ թվի՝ դրանց հետ
Միավորելով ճանաչողական հինգ զգայարան,
Որ անքննադատ չմնա մտքիդ տեսության կողմից
Քո տեսանելի կազմը նյութեղեն,
Ուր կան անդամներ՝ հաղթ ու զորավոր,
Կան, որ գողտրիկ են, բայց պիտանի,
Ըր կարծրակերտ են, բայց զգայուն,
Կան, որ փոքրիկ են, ընտիր, պատվական,
Ինչպես նաև կան, որ կարևոր են, բայց ամոթալի:
Իսկ մեկնությունը դրա կգտնես
Նկարված քո մեջ, ա~նձն իմ եղկելի,
Ինչպես մի անեղծ արձանի վրա.
Ժամանակի տարրն ու տարին կազմող
Իրարահաջորդ օրերի թիվը,
Սահմանված ասես ինչ-որ օրենքով
Մարմնիդ մասերին համապատասխան,
Պետք է որ պահվեն անսխալ ու միշտ անայլալելի:
***
Սողոմոնն ունի իր դարձի մասին
Հույշ քսմտելի և ինքնապարսավ
Կշտամբանքներով հիշատակարան,
Որպես մարդ, որը ինքնասիրության
Աշխարհը համայն մեռցրել է իր մեջ:
Եթե մեկն ուզի տեղեկություններ առնել այդ մասին,
Ապա կգտնի “Ունայնությունք”-ում
Ու մատյաններում քահանաների
Կամ սիլոնացի Աքիայի գրքում:
Խրա մեջ ողբով իր տառապալից
Կյանքի ընթացքն է պատկերում այսպես
Անօգուտ ջանքեր, իզուր աշխատանք,
Հետամտումներ անմիտ, անհեթեթ,
Գործեր ապարդյուն, անշահ արշավանք, միտումներ խոտոր,
Ոչնչության խենթ հորձապտույտ,
Նախատելի բերք, վարկածներ անճիշտ,
Խերմեր սնոտի, անկայուն վաստակ,
Խոտելի տաժանք, ավազափուլ շենք,
Ինքնամարտ կռիվ, իր հոգու դեմ դատ,
Զրաջան քրտինք, վնասակար իղձ:
Ճանապարներ ծուռ ու կորստաբեր,
Կրթությւն-ուսում կործանարար ու մոլորապատիր,
Մշտասխալ ու թյուր տեսողություն,
Հայրաահաց աչքերի պչրանք,
Պոռնկակաերպ տեսք, ախտաբորբոք նյութ,
Դժնատեսիլ գույն, բազմատխուր գեղ,
Թանձրակուտակ ծուխ, ցնդելի շոգի,
Ավարառության ենթակա վաճառք, քանդվող տաղավար,
Անտեղի գոչյուն, ծիծաղ անառիթ,
Արհամարելի անձուկ ասպարեզ,
Ինքնավաճառ գիր, մահացու ընթացք:
Անաստված մտքեր, ճառեր ստահոդ,
Վրդովիչ զրույց, դատարկ խծբծանք, անմիտ փնտրունք,
Ցուցադրումներ ամոթանքների,
Խայտառակության բացահայտություններ,
Գալիք անարգանք,
Ցավալի գործեր, անարգ պատմութուն,հեղգության տիպար:
Ծածուկ խորպորատ, որս խավարային,
Մահագուշակ վիհ, անհատակ անդունդ,
Ոճրագործերի ընկերակցություն, հիմար բարբաջանք,
Վայր՝ դարանակալ դավադիրների,
Խարխուլ օթևան, խախտված շինություն, սասանված կամուրջ,
Ճութանցիկ տեսիլ, խաբող շողոխորթ, տմարդի մատնիչ,
Ընդդեմ բարձրյալի հակառակություն:
Խոստովանական խոսքերի բոլոր
Մասերն այս որպես կանոնադրություն
Ամենքի սրտում, որոնք զղջումով դարձի են գալիս,
Ժողովողն ինքը նախասերմանեց,
Որ չպարծենա ոչ ոք մարդկանցից
Եվ բամբասանքի նետերով զինված՝
Խոցոտի իրեն ու իր ընկերոջ.
Կռապաշտ է նա, որ ծածկված քողով՝
Ձևացնում է իրեն բարեպաշտ,
Բայց կատարում է արարչի համար անախորժ գործեր:
***
Մի՞թե երկրածին ամենապատիր
Անցավոր մեկին պաղատեցի ես,
Որ աղաղակն իմ հնչի ընդունայն.
Կամ բանականի՞ մի մահկանացու,
Ըր իմ փրկության հույսը լինի սին.
Կամ թե եղծական մի ադամորդո՞ւ,
Որը ո'չ միայն տկար է խոսքով, այլև' զորությամբ.
Ինչ-որ երկրավոր գահակալների՞ աղերս ուղղեցի,
Որոնց հետ նաև անցողիկ լինեն բարիքներն իրենց.
Հարազատ եղբո՞ր, որն ինքն է կարոտ
Փնտրելու անդորր սեփական անձին.
Հո՞րն իմ երկրավոր, որ հասած կյանքի արևամուտին՝
Կորցրած լինի գորովանք ու գութ.
Կամ թե աշխարհիս թագավորների՞ն,
Որոնք ճարտար են միմիայն մահվան ու սպանության
Արվեստների մեջ, ոչ թե կյանք տալու:
Այլ քեզ, միայն քեզ, բարերար Աստվա'ծ, օրհնյալ երկնավոր,
Որ կենդանի ես, կենդանություն ես տալիս բոլորին
Այլև կարող ես վախճանից հետո անգամ լիովին
Ու անկեղծորեն վերանորոգել:
***
Չեմ պարծենում ես, որ ամեն ինրով նախատված եմ միշտ,
Եվ անարգվածս չեմ հպարտանում,
Հուսալքվածս չեմ խրոխտանում,
Պապանձվածս էլ չեմ մեծաբանում,
Խայտառակվածս էլ չեմ ըմբոստանում,
Թշվառականս չեմ երջանկանում
Եվ ամբարիշտս չեմ արդարանում:
Ինչպես որ առանց սանձկալի ձին
Անխոտոր, անգայթ չի գնա երբեք,
Եվ աննավավար նավն ալիքներով չի սուրա առաջ,
Ինչպես արորը առանղ մաճկալի
Հերկ չի կատարի հավասարապես,
Ամոլի զույգերն առանց հոտաղի
Չեն ընթացակցի հաշտ ու համաքայլ,
Ինշպես ամպերը չեն չվում առանց հողմերի,
Եվ անժամանակ չեն ցնդում աստղերն ու չեն գումարվում,
Արեգակն առանց օդի տարրեղեն
Շրջանապտույտն իր չի բոլորում,
Այնպես էլ և ես առանց ակնարկող հրամաններիդ
Ոչ մի բան անել չեմ կարող երբեք...
***
Ինչպես եմկը, որ սաստիկ հողմակոծ,
Բազմավտանգ ու ալեծուփ ծովում
Ծեծկված, չարչրկված, լլկված ուժգնորեն՝
Քշվում ընկնում է հոսանքների մեջ վայրենահեղեղ,
Ուր տագնապահար՝ ձեռքի մատները
Ձգում է տարտամ այս կողմ ու այն կողմ,
Զերթ գարնանազայր գետերի բռնի հոսանքով մղված՝
տարվում է սակայն ակամա վազքով ու թավագլոր
Եվ խառնախռիվ, մամռոտ, տղմախառն,
Գարշահոտ, պղտոր ջրեր կուլ տալով,
Իսպառ շնչասպառ, գալարքով մահվան՝
Ի վերջո խեղդվում հորձանքների մեջ խորասուզվելով.
Ճիշտ այդպիսին եմ և ես՝ եղկելիս:
Խոսում եմ ինձ հետ, և չեմ իմանում,
Գոչում եմ, սակայն չեմ լսում ոչինչ,
Ձայն եմ տալիս ինձ, և չեմ արթնանում,
Կանչում են, սկաայն չեմ շարժվում տեղից,
Փողհարում են, և չեմ ելնում մարտի,
Վիրավորվում եմ նույնիսկ՝ չեմ զգում:
Զազիր կուռքերի նման թափուր եմ,
Բայց մտքերի ներգործությունից,
Բայց իսկությունը եղուկ պատկերիս
Այս օրինակից շատ ավելի չար,
Ատելի է ու մեղադրելի
Եվ Քրիստոսի ատյանին արժան:
Ինչպես մի օտար իմաստասերի
Բարվոք թվաց չար համարել մահը,
Եթե գիտակցված, հասկացված չէ այն,
Ես էլ իմ խոսքով նույնն եմ հաստատում.
Մանզի անզգա անասունի պես
Մեռնում ենք և չենք զարհուրում,
Կործում ենղ և չենք սարսափում,
Թաղվում ենք և չենք խոնարհվում,
Կարագրվում ենք և չենք տագնապում,
Եղծվում ենք և չենք ափսոսում,
Մաշվում ենք և չենք գիտակցում,
Խամրում ենք և չենք սթափվում,
Գնում ենք, չենք զգուշացնում,
Գերվում ենք ու չենք էլ զգում:
Իսկ երանելի Հոբն համարում է մարդուս մահն հանգիստ.
Ես էլ սրբի հետ նույնը կասեի,
Եթե մահացած գործերի բեռը
Այսպես ծանրացած չլիներ վրաս.
Նամանավանդ որ որոգայթը խիստ գաղտնի է, իսկ իր
հնարադիրը աննկատելի.
Ներկան անգո է, անցյալը՝ անհայտ, գալիքն՝ անստույգ,
Ես անհամբեր եմ, իսկ բնությունս՝ խիստ թերահավատ,
Ոտքերս՝ անհաստատ, մտքերս էլ՝ ցնդած,
Կրքերս՝ բռնավոր, բարքս՝ անժուժկալ,
Մարմինս ամբողջ մեղք է մակարդված, կամքս՝ երկրասեր,
Հակամարտությունն էակից է ինձ, խառնվածքս է ներհակ,
Բնակարանս կավեղեն է, իսկ անձրևներն՝ ուժգին,
Անթվելի են իմ կարիքները, պատահարներն էլ ամենագրավ,
Միտքս է չարամետ, տենչերսէ բարյատյաց,
Կյանքս՝ միօրյա, զվարճություններս՝ աննշան, չնչին,
Խաբվում են վրաս, ինչպես մանկական խաղալիքի հետ,
Աշխատությունս է իզուր, ընդունայն,
Իսկ վայելքներս՝ փուչ, երազային,
Ամբարներս լոկ ոչնչով են լի, պահեստներս՝ հողմով,
Ինքս նման եմ դարձել ստվերի,
Իսկ կերպարանքս ծիծաղելի է:
Մանզի երբ հասավ ինձ պատվիրանը, ըստ սուրբ Պողոսի,
Անպատրաստ գտավ իր համար, մեղքերն հարություն առան,
Հանդիմանվելով արդարությունից.
Այնժամ մահացա ես կյանքի համար
Եվ կենդանացա կորստյան համար:
***
Գողացան օտար խմբերը չարի
Սրտիս ու մտքիս ունեցվածքը ողջ,
Համաձայն գրքի կանխաբանության,
Որի պատճառով իսկույն սկսեց
Իմ մեջ նվազել իմաստությունը, ըստ առակողի,
Եվ ավելանա ցանկությունները դեպի անբարին:
Հոգուս աչքերը չհառեցի ես
Իմ կյանքի գլուխ սուրբ Քրիստոսին,
Որ ընթանայի ճիշտ ճանապարհով:
Կամելով գնալ ավելի ուժգին՝ թաղվեցի սաստիկ,
Անչափին ձգտել՝ իմին չհասա,
Բարձրագույններին ծառանալ հասնել՝
Նույնիսկ տեղիցս էլ գահավիժեցի,
Երկնային ուղուց անդունդներ ընկա.
Որքան ավելի վնաս կրեցի.
Զանալով մնալ անվթար, անեղծ,
Խորտակվեցի ու ջարդվեցի իսպառ,
Մաքառել նաև ձախ կողմի վրա՝ գայթեցի աջով,
Նորը ձեռք բերել՝ նախկինն էլ կորցրի.
Թնչին բաների հետևից ընկած՝
Կարևորներից զրկվեցի հավետ.
ՄԻնչդեռ ուխտն էի պահել ցանկանում, դաշնը դրժեցի,
Ծատ սովորույթից կտրվել՝ ընկա
Նոր կորստաբեր մոլորության մեջ.
Փոքրերից փախած՝ մատնվեցի ձեռքը մեծամեծերի.
Ինչ որ ես ինքս ստեղծել էի,
Չարաչար ոսոխ դարձրի իմ դեմ:
***
Սիրտ հանրախորհուրդ, բերա չարախոս,
Հայրատատես աչք, ականջ թյուրալուր,
Մահաձիգ ձեռքեր, երիկամ անձորձ.
Մոլորուղի ոտք, աներկյուղ ընթացք, խոտոր ճանապարհ,
Ծխախառն շունչ, երթ խավարային,
Մարանման լյարդ, հեղհեղուկ մտքեր,
Անհաստատուն կամք, չարիք անփոփոխ,
Բարեմասնություն՝ խախտված հիմնովին,
Տարագիր հոգի, վաճառված ավանդ:
Վիրավոր գազան, նետահար թռչուն,
Փախչող քարավեժ, բռնված հանցապարտ, ծովակուր բանդիտ,
Անպատրաստ մարտիկ, նենգավոր զինվոր,
Ցոփ սպառազեն, թուլամորթ մշակ,
Անսիրտ աղոթիչ, ստոր բեմական,
Անխունկ քահանա, անձիր վարդապետ.
Կշտամբված դպիր, ցնդած իմաստակ, տհաճ ճարտաստան:
Լպիրշ կերպարանք, անամոթ երես,անպատկառ դեմք,
Անհրապույր գույն, ծանակելի գեղ, անմարդկային տիպ,
Փչացած խորտիկ ու գարշելի համ:
Գաղձախեղդ այգի, որդնահարված որթ,
Ուտիճակեր հասկ, փշաբեր պարտեզ,
Մեղր, որ դարձել է մկների ճարակ:
Անօգ հաշմանդամ, անապարշ անհույս,
Անճար նզովյալ, անհաշտ բաժանված
Դատարկ շաղակրատ, հավամիտ գոռոզ,
Գազան ապիրատ, դժնդակ ագահ,
Սանձազերծ լկտի, անզուսպ մոլություն, անսաստ մարդասպան,
Որոմ ու տատասկ ցանող երկրագործ,
Հեք երջանկություն, մեծություն սմքած,
Բարեզարդություն՝ զրկված պերշանքից,
Տկարացած ուժ, ընկած բարձրություն,
Փառավորություն՝ արված ոտնակոխ,
Հավիտենական պատվիրանազանց, ինքնակամ սխալ:
Նենգ խորհրդակից, կամակոր տնտես,
Գժտված բարեկամ, գողամիտ հսկիչ,
Մերձավոր կծծի, ժլատ բաշխատուր, ագահ տնօրեն:
Ըղձանքներ անսեր, սիրտ անկարեկից,
Ատող բնություն, անգութ աղիքներ, անխոհեմ վարմունք,
Հոռի գազտնիքներ և ծածկություններ նզովյալ ու պիղծ,
Դիպվածներ անարգ:
Զեխ վաճառական, շվայտ շահաբար, պաշտոնյա արբշիր,
Խարդախ գաբձապետ, բանսարկու դեսպան, դռնապան քնկոտ,
Աղքատ հպարտ ու գծուծ մեծատուն,
Նենգ ատենապետ, մատնիչ պահապան, չարախոս դրկից,
Ուշացաշ բանբեր, մեղսոտ թղթատար,
Առաքյալ՝ սադրիչ ու խռովարար, տխմար բարեխոս:
Արքա տարագիր, թագավոր անպետք, կայսր հոգեկործան,
Տիրադավ իշխան,զորավար զրկող,
Խտրող դատավոր, անաշխատ ռամիկ:
Նախատողի ծաղր, բարեկամի ողբ,
Գրողի պարսավ, հանդիմանողի ամբաստանություն:
***
Հավատում եմ ես ու վկայում եմ փորձով համոզված,
Մտատեսությամբ, որով, բարերա'ր, դու օժտել ես ինձ,
Որ շատ ավելի ըղձալի են քեզ
Աղաչանքները մեղավորների,
Քան արդարների ամեն մի խնդրանք:
Քանզի մեկն անկեղծ խոստովանելով պարտությունը իր՝
Ակնկալում է լոկ շնորքը քո
Եվ գիտակցելով չափն իր բնության
Ու ճանաչելով իրեն ներքնապես՝
Որպես ինքնոգոր ախոյան, ոսոխ
Կշտամբանքներով, դառնագին ձաղմամբ
Մարտնչում է ինքն իր իսկ անձի դեմ:
Մինչդեռ մյուսը, բարեգործությանն իր ապավինած,
Ինքնաբավական մի վստահությամբ,
Մոռացած սահմանն էության մարդու՝
Առավելապես ակնկալում է պարգևներ քեզնից, քան ողորմոթյուն:
...Ուստի հառնի'ր, տե'ր, որպեսզի հանկարծ աջն հողեղենի
Չզորավորվի քոնի համեմատ,
Ջանքեր մարդկանց չհավասարվեն
Քո աստվածային ողորմության հետ:
***
Առողջ անդամներ ունեցող մարդիկ
Կարիք չեն զգում բնավ բուժվելու,
Ոչ էլ տեսնողներն՝ անհրաժեշտություն առաջնորդերի.
Ընչաշատները չեն հածում երբեք
Լիացածների դռների առաջ,
Ու չեն սպասում հղփացածները ամեն բարիքով՝
Թափթփուկներին սեղանի հացի.
Ծարքով սրբերը կարիք չեն զգում ողորմածության.
Արդ, գթա' դու ինձ, ողորմի'ր,բարձրյալ երկնավոր հզո'ր,
Ինձ՝ վարանյալիս ամենատխուր...
***
Արդ, վերոգրյալ սաղմոսին այստեղ
Ինչո՞ւ այլ մասեր չավելացնեմ մարգարեներից.
Սակայն ի՞նչ վայելք պիտի ստանամ այն կերակրից,
Որ ուտելու եմ այսքան ցավերով անզգայացած,
եվ կամ ի՞նչ օգուտ կտա սաղմոսն ինձ,
Եթե չըմբռնեմ իմաստը նրա:
Չէ՞ որ դրանով նզովում եմ ես
Միայն ինքս ինձ ու չեմ հասկանում,
Լվացվում եմ, բայց չեմ պայծառանում,
Արևն է ծագում՝ չեմ լուսավորվում,
Մեղր եմ ճաշակում ու չեմ քաղցրանում,
Ջանում եմ անդուլ՝ մնում ռեմ դատարկ,
Ձաղվում եմ անվերջ, բայց չեմ խրատվում,
Հորդորվում եմ միշտ ու չեմ սթափվում:
***
Բուսեցնում ես անշունչ ւ մեռյալ հողից դալար խոտ.
Կառավարելով՝ ընթացք ես տալիս անշարժականին.
Անարգ արգանդից կյանքի ես կոչում քեզ կերպակիցներ.
Պատանիներին տալիս աղորիք ըմբոշխնողական.
Մաքուր այտերին հեր ես ընծայում
Ու սև վարսերի սաղարթի գույնը
Զարմանագործում ձյան ճերմակության,
Ցուցադրելով, որ զորությունդ
Անցնում է ամեն սահմանից, հզո'ր.
Շրթունքների պարզ բնախոսական
Թոթովանքները, ըստ Հոբի խոսքի,
Վերափոխում ես բանական կամքի արտահայտության:
Դու սասանում ես հիմքից երկիրն ու սյուները նրա,
Հաստվածի գոյով՝ զգալ տալով մեզ,
Որ միայն դու ես անկորնչելի:
Փոխակերպում ես տարերքներն իբրև հեղհեղուկ մի բան
Եվ ապա նորից, որպես հարակա,
Վերահաստատում նույն վիճակի մեջ,
Հայտնելով, որ մեր մեղքերը բազում
Կարող ես նույնպես դյուրությամբ պահել և կամ արձակել:
Կնօրինում ես դու արուսյակի
Էությունն անշունչ, անզգա՝ ասես երասանակով,
Ցույց տալով այդպես, որ մեր բնության հակումները չար,
Դու բոլորակը անբարբառ լուսնի
Դարձնում ես մերթ սին և մերթ պատարուն,
Հուսադրելով, որպես ավետիք, այդ տեսնողներին,
Թե պարտազանք ու շնորհակորույս մարմինը նույնպես
Կարող ես բերել իր առաջնաստեղծ
Ճոխ ու պերճափայլ կատարելության:
Համայն գնդերը անխոս աստղերի,
Որպես հոտերի աննշան խմբեր,
Մերթ բաժանում ես ու մերթ ժողովում,
Դրանով ասես հույս ակնկարելով, քաղցրահայաց աչք,
Թե աղաչանքից զուրկ լեզուներին
Կարող կլինես նույնպես ողորմել:
Ծովերում, կյանքի ու մահվան միջև,
Ապահով շավիղ, ճամփա ես հարթում,
Հավաստելով, որ նաև չսպանված վտանգի պահին
Մո պաշտպանվությամբ կմնանք անգայթ.
Կաթսաների մեջ հրից եռացող ջրերի նման
Մո կամքի խոսքով կդադարեցնես
Նաև մեղքերի մրրիկը պղտոր:
Երկրին նայելով՝ սասանում ես այն,
Անբանականի միջոցով այդպես
Զգաստացնելով մտավորներիս:
Խոլ ալիքների վրա տատանվող մակույկի նման՝
Դղրդացնում ես հողազանգվածը թանձր ու անեզերք,
Հայտնելով բոլոր արարածներին, թե կաս աներկբա
Եվ քո զորավոր խոսքով ես հաստել ամեն գոյություն:
Մարմիններն անշունչ հողում ցանելով
Եվ պահպանելով այնտեղ անկորուստ՝
Վերածնում ես նորից կենդանի.
Հողին ես հանձնում եղծականը և անեղծն ստանում,
Մահացու նյութին միավորելով նշխարդ կյանքի:
Դու հրամանիդ ակնարկով միայն
Խավարն անորոշ, չնչին վայրկյանում,
Ծերափոխեցիր ամենատեսակ գոյաձևերի:
Մո մեծ զորությամբ ու կարողությամբ
Հոլովումներով օրերի՝ տարվա
Եղանակներն ես պարբերափոխում,
Ըստ ժամանակի, յուրաքանչյուրին
Տալով վայելչանքն իր բարեպահետ:
Անմռունչներին կանչում ես իբրև կենդանիների.
Բավական է լոկ, որ ազդարարես, իսկույն կընթանան:
Այդ դու ես միայն, որ հնարամիտ, անճառ արվեստով՝
Հյուսում ես իրար առավոտ ու մեգ:
Դու առաջնաստեղխ Լինելիության
Նախասկզբնական արարչությունը գործելուց հետո,
Ըստ հիացական կանխագուշակման՝ երջանիկ գրքի,
Երբ որ մարդացար, կատարեցիր նոր
Անթիվ մեշամեթ, հրաշակերտ ու փառավոր գործեր
Եվ ստեղծեցիր այլ նվիրական մի գոյացություն՝
Նախորդից անեղծ մի ուրիշ աշխարհ:
Շնորհի'ր կրկին ողորմությունդ լքվածիս անօգ,
Ահավոր,բարի,մարդասեր,գթած,խնամակալ,սուրբ,
Կենդանի,պայծառ,անմահ թագավո'ր,
Ազդի'ր պանծալի խաչիդ զորությամբ
Անզգայացած երիկամունքիս
Եվ հուսալքված անպտուղ սրտիս
Անդաստանների վրա ուժգորեն,
Որպեսզի հզոր ամենակալիդ
Գթառատ կամքի օժանդակությամբ
Որոտա հոգիս ու վշտագնածիս աչքերով բխի
Արտասուքների վարար վտակներ
Եվ ոռոգոլով՝մաքրի փրկի ինձ՝ քեզ ի հաճություն,
Ամենապարգև տերդ բոլորի,
Փառավորյալդ հավիտյանս,ամեն:
***
Աղբյո'ւր գթության և ողորմության,
Բարեպարգև տե'ր,որդի բարձրյալի Հիսուս Քրիստո'ս,
Գթա',խնայի'ր ու մարդասիրի'ր,
Նայի'ր վտանգիս,հայացք ձգի'ր իմ սրտաբեկության,
Թշվառությանս վրա խոնարհվի'ր,
Տե'ս տագնապներս ու տվայտանքներս անդարմանելի,
Կարեկից եղի'ր իմ կորստաբեր տառապանքներին,
Շոշափի'ր ախտերս ամենաթշվառ՝ բժշկի նման,
Քաղցրությամբ ականջ դի'ր ողորմագին հեծեծանքներիս,
Լսի'ր խորախոր անդնդից շիրիմի
Մահվան անմռունչ հառաչանքներս.
Թո'ղ ամենալուր քո լսելիքը թափանցի հյուծված
Անդամներիս ձայնը պաղատագին:
Եվ էանզի հոգին՝ կենդանությանս
Գրավականը,անապական է,
Թո'ղ որ անայլայլ լինի նաև քո սերը գթառատ.
Հեզությամբ կցորդ եղի'ր դշնդակ տկարությանս,
Մեռած պատկերիս դեմ ոխ մի' պահիր,
Դատաքննության մի' մտիր անշունչ կերպարանքիս հետ,
Խեղճ մահատանջիս վրա հարվածներ նորից մի' տեղա,
Ջարդված խեցեղեն անոթիս դեմ մի' մարտնչիր ուժգին,
Բարկություններդ մի' քարկոծիր,
Ջախջախված լվիս վրա սաստկապես դու մի' որոտա,
Անպատված հողիս վրա մի' իբրև
Ամբարհավաճի մռնչա ուժգին,
Մերժելի մոխրիս մի' կանչիր դատի,
Ցնդելի փոշուս մի' համարիր դու քեզ ընդդիմամարտ,
Տրորված տիղմիս մի' հաշվիր ոսոխ,
Եղուկ անարգիս մի' վանիր իբրև գեհենի ճարակ
Եվ բազմապատիկ այսքան խոսքերով հեգ կշտամբածիս
Դու էլ վերստին մի' հանդիմանիր:
***
Միայն թագավոր հզոր ինքնակալ,
Արարի'չ երկնի,երկրի և բոլոր
Զարդարանքների,որ կա նրանց մեջ,
Տեր Հիսո'ւս,ահա քեզ ապավինած՝
Սպասում եմ ես գալստյան փրկչիդ՝
Քո ոզորմության ակնկալիքով.
Ըտներդ ընկած՝ գարշապարներիդ հետքն եմ համբուրում,
Խոսռովանում եմ պարտությունը իմ,
Հրապարակում մեղքերս բոլոր,
Կշտամբանքներիս քարերով ծեծկվում,
Այրվում եմ սրտիս հառաչանքներով,
խոցոտվում եմ խոր խղճիս խայթերով
Ու սրտիս բոցով լափված՝ տապակվում,
Եփվում եմ ցողով աղի արցունքիս,
Երիկամներիս հրայրքով կիզվում,
Ցամաքում՝օդով հուսահավատության
Եվ նվաղում եմ հողմով դառնաշունչ,
Ցնցվում եմ վշտից ու կողկողագին հեծությամբ դողում,
Տառապում՝անլուր տվայտանքներով
Ու տատանում եմ տագնապով հոգուս,
Մրրկակոծ ծփում ու սասանվում ոմ ալեբախումից.
Մարսում եմ,երբ որ լուր է սպասվում,
Գալիքն հիշելով՝ կորչում ահաբեկ,
Ատյանի տեսքից հալվում եմ իսպառ
Ու մեռնու՝ մեծիդ սպառնալիքով:
Լսի'ր,բազմագո'ւթ,քավի'չ,մարդասե'ր ու երկայնամի'տ,
Քաղցրությո'ւն անճառ,բարեպարգև օ'ր և թի'վ տենչալի,
Քանզի կարող ես ամեն ինչի մեջ,
Կարող ես նաև շունչս փչելիս ինձ փրկագործել:
***
Լքելով բոլոր երախտիքները բարերար Աստծու՝
Հակամետ եղա չարին՝ նրա հետ
Դժգոխքի խորքը նայելու համար
Ես, անարժանս ամեն բարիքի,
Երախտամոռս անշնորհակալ,դրժողս սիրո,
Կաշկանդվածս պիրկ մեղքի թոկերով,
Խոցվածս խորքից երիկամներիս,
Որ արմավենու ծառ եմ բզկտված,
Աղարտված գինի,հեղեղված ցորեն,
Ջնջոտված մուրհակ,պատառված վճիռ,խարդախված կնիք,
Դիմափոխված տեսք,այրված հանդերձանք,
Կորած ըմպանակ,խորասուզված նավ,
Փշրված մարգարիտ,ընկղմված գոհար,
Չորացած մի տունկ,խորտակված նեցուկ,
Իսպառ փտած փայտ,եղծված մանրագոր,
Փլատակված տուն,խարխլված խորան,արմատախիլ բույս,
Յուղ՝ թափված աղբոտ հրապարակում,
Մոխրակույտերի վրա հոսած կաթ,
Դժնի մահապարտ քաջերի գնդում:
Քանզի շարունակ անձն իմ ողբալի,
Հին Բաբելոնի օրինակներով,
Երուսաղեմի հետ խրատ լսեց
Մարգարետներից, բայց չխրատվեց:
Եվ ահա, այստեղ անգոսնում գտա, այնտեղ անարգանք,
Այստեղ՝ դսրովում, իսկ այնտեղ՝ պարսավներ,
Այստեղ՝ ծանակում, իսկ այնտեղ՝ նախատինք,
Այստեղ՝ դառնութհուն, այնտեղ՝ կշտամբանք,
Այստեղ՝ վարանում, իսկ այնտեղ՝ լքում,
Այստեղ՝ հեծություն, իսկ այնտեղ՝ հառաչանք,
Այստեղ՝ կասկածներ, այնտեղ՝ իրացում,
Այստեղ՝ տագնապներ, այնտեղ՝ հատուցում,
Այստեղ՝ փորձություն, այնտեղ՝ դատաստան,
Ուր չի լինի ո'չ իրավունքի խոսք, ո'չ ձայն աղերսի,
Ո'չ օրերը՝ թիվ, ո'չ ժամանակը վածճան կունենան,
Ո'չ հուսո շավիղ կգտնես, ո'չ էլ՝ ողորմության դուռ,
Ո'չ պահապան աջ, ո'չ էլ օգնող ձեռք:
***
Ինչպե՞ս դադարի ողբերգությունս
Կամ ինչպե՞ս, Ինչպե՞ս ցամաքի հեղեղն արտասուքներիս:
Զի եթե նույնիսկ քառավտակյան
Գետերը, որոնք լայն եւ հորդահոս ծավալումներիս:
Ոռոգում են ողջ եդեմն ու երկիր՝
Լիառատ կերպով բախշված բոլորին,
Իրենց ակումքով ու հոսանքներով լցվեն աչքերս,
Դարձյալ չեն կարող մարել բոցն ահեղ անթիվ մեղքերիս:
Կամ մարգարեի ըղձի համաձայն
Գլուխս անվերջ լցվի ջրերով,
Իսկ տեսողության ճրագարաններս աղբյուրներ հորդեն,
Անզոր պիտ լինեն կործանված հոգուս
Վիշտն ու ցավերը ողբալու համար:
Ոչ էլ բանահույս ու լալկան կանանց
Բազմությունը ողջ անվերջ ջայլերով
Կկարողանաս երգի վերածել ու երգելով պատմել
Վիրավոր սրտիս ու հոգուս կսկիծն ու աղետները:
***
Իմ լինելիության օրն է նզոկված,
Եվ ոչ թե Հոբի կամ Երեմիայի,
Որոնցից մեկին նույնիսկ չարժի այս աշխարհը ամբողջ.
Ոչ թե մերժելի,այլ տոնելի է ծնունդը նրանց:
Պատշաճում է այդ անեծքն այն օրվան,
Երբ աշխարհ եկա ես՝ անարժանս լույսի,բարիքի,
Կորստյան որդիս,մահվան դրացիս,մեղքի մշակս
Եվ արբանյակս անօրինության:
Չմնացի ես հաստատ,բարերար
Կյանքի այն ուխտին,որ սահմանեցիր.
Չհետևեցի անհամացուցիչ
Ու կենդանանար քո պատվիրանին.
Չչարչարվեցի երբեք արմտիք հնձելու համար,
Որ խռովահույզ ձմեռնամուտին
Պատրաստված լինեմ կերակրվելու.
Չկառուցեցի ամրակուռ որմեր
Եվ ոչ էլ հարկիս ձեղուն ձգեցի,
Որ պատսպարված լինեմ մրրկաշունչ քոթորիկներից.
Չամբարեցի գեթ մի փոքր պաշար
Անհատում ուղին դուրս գալուց առաջ,
Կկեղեքեն ինձ չնչին մուների
Մորմոքեցուցիչ ճիրաններն անզոր:
Եթե թաքնված կուչ գամ մի խորշում շտեմարանի,
Գարշ ու աղտեղի գորտերը պիտի զզվեցնեն ինձ:
Անդաստաններում եթե ինչ-որ տեղ գտնեմ ապաստան,
Պիտի պաշարեն անթիվ տարմերը շնաճանճերի:
Մի կողմ եմ թողնում խառնիճ մարախի բանանակներն հզոր,
Թունավոր թրթուր, անշունչ թվացող այլ չքոտիներ,
Զրակարծ կարկուտ, ավերիչ եղիամ,
Որոնք մեր աչքին թեպետև անզեն, խղճուկ են թվում,
Սակայն Աստծու մի ակնկարումով՝
Այնպե~ս ուժգնորեն հարված հասցրին
Ամբարհավաճ ու գոռ փարավոնի հզոր տերության,
Որ բռնապետին հաղթելով՝ տեղից դուրս վռնդեցին:
Սրանք հոգետանջ, գաղտնի վնասող
Այն լլկանքների ու տանջանքների
Գոյաձևերն են, գաղտնի ու ծածուկ,
Որ եգիպտացի անօրենները կրեցին այնժամ:
***
Արդ որովհետև քո աստվածային հոգատար ձեռքով՝
Սիրուդ մեջ, ինչպես զտող քուրայում.
Շարունակ եռում՝ չեմ պարզվում երբեք,
Խառնվում եմ անվերջ ձուլվելու համար, բայց չեմ միանում,
Ուստի երկնավոր դու արծաթագործ.
Իմ գոյացության ամենահնար
Արվեստավոր ու ճարտարապետ իմ,
Զուր ես աշխատում, ջանում ինձ համար:
Ըստ մարգարեի հայտնի առակի,
Իմ չարությունը չհալվեց երբեք:
Եվ ահա այսպես, սաստիկ մոլեգած՝
Մի ողորմելի ու մի դիվախաբ խելագարի պես
Բարբաջում եմ միշտ հանդուգն ու անկարգ,
Որով ավելի պազմապատկում եմ պարտք ու մեղքերս,
Քան թե հաշտության մի հնար գտնում:
Եվ արդ, որպեսզի հանդերձյալների
Համար պատրաստած տանջարաններում
Դեպքերն անընտել, պատահարները անվարխ, անսովոր,
Դիպվածներն անփորձ ու անօրինակ չթվան հանկարծ,
Այստեղ մարմնիս մեջ անմոռաց պահեց
Մնացորդները նախկին անեծքի,
Որպեսզի փոքր ու անարգ տարրերին
Ընտելանալով՝ մեծին սովորենք:
Կան որովայնի ինքնածին ճապուկ
Խլրտուն պես-պես բոտոտ-ճիճուներ,
Աղիքների գարշ որդեր գաղտնակուր,
Հրափայլ, այրող պալար-այտուցներ,
Պզուկներ, պուտեր, բոցի պես կիզող,
Անիծներ անձև, քրտնածին, գազիր
Կակծեցուցիչ, եռքոր հարուցող ոհմակներ անարգ
Եվ հրոսակներ վայրենաբարո,
Որ ինչպես դևեր գիշերամարտիկ,
Ինչպես մենազեն ու խավարասեր գնդեր բարբարոս
Եվ արաբական խոլ ու քանասար, կատաղի գայլեր,
Կոր-կոր ընթացքով, գույնով արջնաթույր
Եվ կարիճների խայթոցների պես
Կչկնապարույր ու կռածայր կտցով,
Ասես թե դժնիկ փշերով, անվերջ
Խայթում, խոցոտում, ծծում, քամում են արյունը խոնավ
Եվ անկողնի մեջ, հանգստի մահճում
Չարչրկում, լլկում ու տանջում են մեզ:
Իսկ եթե մեկը ձեռքը մեկնի հանկարծ
Արժանի պատիժ փոխհատուցելու,
Իսկույն զգում են իրենց պատճառած վնասը մարդուն
Եվ լերկամարմին իրենց չքությամբ,
Ասես թև առած, թռչում են փութով
Ու ոստոստանելով մարախների պես՝
Փախուստ են տալիս ամեն ուղղությամբ
Եվ բազմապատիր ու նենգաբարո աղվեսի նման
Խորամանկելով՝ մտնում ծածկուծուկ,
Որպեսզի փրկվեն մահվան երկյուղից:
Այսքան չքոտի իրենց երկյուղությամբ՝
Ոչ միայն գեղջուկ, խառնիճաղանջ ու ռամիկ մարդկանց,
Այլև ահարկու և հզորազոր թագավորներին
Փախցնում, վտարում, հանում են նրանք
Դեպի բարձրաբերձ վերնահարկերը ապարանքների
Կամ թե ստիպում ապրել բացօթյա:
Քաջարի մարդիկ, որ ամբոխների վրա իշխեցին,
Որոնք տիրեցին ժողովուրդների
Ու շատ ազգերի քաղաքներ առան,
Խոստովանում են պարտությունն իրենց հաղթ բազուկների
Ասելով՝ քանզի չկարողացանք
Մենք դիմակայլ մեզնից ավելի զորավորներին
Ուստի խույս տալով՝ հասել ենք այստեղ:
***
Անպիտան եմ ես ամեն ինչի մեջ
Եվ պարսավելի՝ որքան խոսքերը զորեն ասելու.
Ես, որ նիրհում եմ, մինչդեռ արթուն եմ,
թմրում եմ, երբ որ զգաստ եմ թվում,
Բարեպաշտելիս զայրակղվում եմ
Եվ վրիպում եմ աղոթք անելիս.
Ընթացքիս պահին կանգնում եմ տարտամ,
Դեռ չարդարացած՝ նորից մեղանչում,
Դեռ չխաղաղված՝ հուզվում եմ դարձյալ,
Արշավ չսկսած, իսկույն նահանջում,
Գնալուս պահին ընկրկում եմ ետ,
Լույսն եմ պղտորում խավարի մասով,
Օշինդր եմ խառնում քաղցր համի հետ,
Բարու հինվածքին հյուսում եմ չարիք,
Ոտքի չկանգնած՝ ընկնորմ եմ կրկին:
Ծաղկում եմ, սակայն պտուղ չեմ տալիս,
Ասում եմ, սակայն չեմ անում ոչինչ,
Խոստանում եմ, բայց չեմ գործադրում,
Պարտավորվում եմ և խեմ կատարում,
Ձեռքս պարզում եմ, բայց քաշում եմ ետ,
Ձուցադրում եմ և չեմ ընծայում,
Մոտեցնում եմ, սակայն չեմ տալիս:
Վիրավորվում եմ՝ դռ չդարմանած նախկին վերքերս,
Դեռ չհաշտեցրած՝ խռովում որից:
Անիրավորեն դատում եմ դիմում
Եվ ինքս եմ դատվում արդար ու իրավ.
Գրվում եմ, սակայն ջնջվում եմ իսկույն.
Նավարկում եմ, բայց շեղվում եմ գծից,
Սկսում եմ և չեմ հասնում վերջին:
Դեռ չամրապնդված՝ խախտվում եմ դարձյալ,
Չլցված՝ նորից մնում եմ թափուր,
Այստեղ մի փոքր կարգի եմ գալիս, այնտեղ՝ քայքայվում.
Դեռ չհավաքված՝ ցրվում եմ կրկին,
Հիմքը գցում եմ, բայց չեմ ավարտում:
Մեկը՝ վաստակում, սպառում եմ բյուր,
Գանձում՝ աննշան, վատնում եմ անթիվ:
Ուրիշներին եմ խրատում, մինչդեռ ես ինքս եմ անփորձ.
Սովորում եմ միշտ, սակայն ճշմարիտ
Գիտության հասու չեմ դառնում երբեք:
Մարած չարիքն եմ արծածում նորից.
Հազիվ մի փոքր սիրտ առած՝ դարձյալ լքվում եմ անհույս.
Լարվում եմ, սակայն հենց տեղն աւ տեղը թուլանում կրկին:
Այս կարկատում եմ, այն պատառոտում
Եղինջը քաղում, տնկում եմ տատասկ:
Հազիվ բարձրացած՝ ցած եմ գլորվում.
Մտնում եմ բույնը՝ որպես աղավնի,
Բայց դուրս եմ ելնում որպես ագռավ.
Գալիս եմ ճերմակ, վերադառնում եմ լրիվ սևացած:
Քեզ դավանող եմ համարում ինքս ինձ.
Սակայն նվիրում եմ սպանողին.
Հազիվ հանդիպած թիկունք եմ դարձնում:
Մաքրվում եմ և մրոտվում դարձյալ,
Լվացվում եմ և իսկույն զազրոտում:
Դավթի կերպարանք առած՝ անում եմ գործը Սավուղի.
Շրթունքներով ճշմարտում եմ, բայց սրտովս՝ ստում:
Աջով տնտեսում, ցրում եմ ձախով.
Ձորեն ցանելիս, որոմ եմ խառնում:
Իջած բարջրագոջյն իմաստությունից՝
Դառնում եմ ես այն, ինչ որ ինքս կամ.
Դրսից առնում եմ հրեշտակի տեսք, ներքոստ՝ դիվանում.
Ոտքով հաստատվում, բայց տատանվում եմ շարունակ մտքով.
Սուտ ձևանում եմ, իրոք խոտորվում.
Կեղծում եմ արդար, սակայն գործում եմ ամբարծտություն.
Դասվում եմ կարգը հեզամիտների,
Բայց կաքավում եմ միշտ դևերի հետ:
Մարկանցից գովվում, բայց պարսավվում եմ տեսնողիդ կողմից:
Հողածիններից “երանի~”, սակայն լուսորդներից լսում եմ “ավա~ղ”.
Հաճոյանում եմ հետին ռամկին,
Ընկնում եմ աչքից մեծ թագավորիդ.
Դատավորի սուրբ ատյանը թողած՝
Աղերս եմ անում խառնիճաղանջին.
Վեհերից մերժված՝ խաժամուժների մեջ եմ սողոսկում:
Բայց իրականում ճայի գույն ունեմ.
Մոտենում եմ, որ դաշն հաստատեմ,
բայց ուխտակորույս վռնդվում եմ դուրս.
Այսօր մր մաքուր հոգեկիր եմ ես, վաղը՝ խելագար.
Թողած տեղունի պատվիրանները՝
Հետևում եմ միշտ օձի սադրանքին:
Արիանում եմ կտրիճի նման,
Կրում եմ օրվա ծանրությունները,
Բայց վարձքի ժամին մնում եմ անմաս.
Հեռվից խոսում եմ ճոռոմ ու մեծ-մեծ,
Խակայն պապանձվում ու կարկամում եմ պատասժան տալիս.
Արևածագին հարուստ եմ թվում,
Իսկ մայրամուտին դեգերում եմ ու հածում ձեռնունայն:
Ծերակույտական աթոռին բազմած՝
Ընկերակցում եմ խելահեղներին:
Ննջում եմ ահ ու տարակուսանքով,
Արհավիրքներավ զարհուրած՝ զարթնում:
Անդաստանները սրտիս հերկում եմ վատշենաբար:
Փութաջան եմ միշտ չարիքների մեջ, անառակ որդիս,
Ես՝ անվերադարձ տարագրյալս,
Մոլորս անզղջում, տրտումս անսփոփ, ինքնակամ գերիսմ
Ապականության ու մահվան ծառաս,
Անողոքելի բազմաչարչարս,
Մատնությամբ կորածս անփրկելի,
Անպատվաստելի պատառոտվածս,
Հանգած մարածս անարծարելի,
Անկազդուրելի հեգ խորտակվածս
Ու կործանվածս աննորոգելի:
Եվ եթե պետք է ասել ավելի խիստ նախատինքներ,
Կգրեմ այստեղ, կգրեմ անվերջ
Ու չեմ խնայի անօրեն անձիս,
Որ խռիվների կույտ է գեհերում այրվելու համար:
Նախանձ ծնունդ եմ, նախկին հողածին կայենի նման,
Ես էլ երկնային մի նոր Ադամի.
Եվ որպես նշան ամբաստանության
Կրում եմ իմ մեջ աշխարհում ոչ թե շնչառությունս,
Այլ նախատինքիս խոսքերը միայն:
***
Արդ, ու՞ր կարող եմ գտնել փրկություն,
Երբ սկզբնահարն հավատի անվերջ,
Հուսահատության այս անձուկ վայրում,
Իմ անգթության չարիքներն է միշտ հիշել տալիս ինձ.
Մարգարեների մեշն է անխնա
Կոշկոճում սաստիկ խոսքի քարերով.
Արին բառեփառ նիզակ ու տեգով խոցաման անուս.
Բնաջնջում է ճշմարտի պատկերն Աքարի նման.
Վեհն աստվածարյալ հարագողների վրեժին մատնում.
Կանխատեսողն է մարգարեածին
Ամաղակեցու նման սպանում արարչի առաջ.
Վատնում է բոցով իր երկնատարափ՝ նախանձորդն Աստծու.
Հնի լրումն ու սկիզբը նորի
Հեծանոցով իր հանձնում է քամուն.
Առաքյալների պետը անողոք
Կենազրկում է Սափիրայի պես.
Հոգեքննի քարոզն իսկ կենաց՝ մահ է ինձ բուրում:
Երբ անաչառ եմ իմ հանեպ նաև
Կաճառներն ամբողջ երջանիկների,
Սպառազինված վերնայնի սաստիկ հրամաններով.
Հրեշտակների հետ նաև մարդիկ,
Այս հողանգնդի ու տիեզերքի հետ տարերքները ողջ,
Անզգաներն ու շարժուններն համայն,
Որ դատապարտված ինձ անլուր լլկանք ու տանջանքների,
Ազդարարում ու պատկերում են միշտ աչքեիս առաջ
Նաև ապագան առավել դժխեմ:
Արդ, կորցրած այսպես վստահությունն ու անդորրը կյանքիս,
Ալեկոծվում եմ սաստիկ հողմածեծ
Փոթորկահույզ ու հավերժ մրրկածուփ մի ծովի նման:
Եվ եթե մեկը քննախույզ լինի ուշիմ հայացքով,
Կտեսնի անթիվ, բյուր ու անհամար
Փոքր ու մեծամեծ, բազմատեսակ ու զանազանակերպ
Խմբեր լողացող կենդանիների,
Որոնք անհատնում ամեհի վտառ ու երամներով
Եռում, զեռում են, սուրում, սլանում մարմնիս ծովի մեջ,
Ու կհաստատի ճշմարտությունը գրած խոսքերիս:
***
Սաստի'ր քո ձեռքով ալեկոշումը մրրկահույզ հոգուս,
Դադարեցրո'ւ սրտիս ծփանքի
Մոլեգին շարժման ծավալումները,
Նվաճի'ր, զսպի'ր վայրագությունը ցնդած մտքերիս:
Թող հրամանով մեծիդ խաղաղվի
Ամենավարան բուքն այս սասանող.
Ջնջի'ր, խափանի'ր իսպառ ամոթի
Մութ գաղտնիքների անդամներն ահեղ՝
Այդ երկրացենցաղ ավազակների
Բազմակերպարան ուրվականները:
Համարի'ր աղոթք մի մշտամատույց
Ողբիս մատյանի այս ողորմաղերս
Նոր տողերը, որ թախծագին ձայնով ընծայեցի քեզ.
Հա'ն անդունդների խորքերից մահվան
Եվ չքնաղ կյանքով ապրեցրո'ւ փրկված մարգարեի պես.
Ընդունի'ր սիրով խոստովանությունն իմ այս ինքնադատ
Եվ տուր սփոփանք դառը վշտերով
Ուժգին հեծեծող հուսահատվածիս:
***
...Չկա որ մի մարդ այնքան մեղավոր, այնքան անօրեն,
Այնքան ամբարիշտ, այնքան անիրավ, այնքան չարագործ,
Այնքան մոլորված, այնքան սխալված, այնքան մոլեգնած,
Այնքան խարդախված, այնքան շաղախված, այնքան ամաչած
Ու դատապարտված, որքան որ ես եմ.
Միմիայն ե'ս եմ, ու ուրիշ՝ ոչ ոք.
Ե'ս եմ համայնը, և ամենքինն է պարփակված իմ մեջ:
Ո'չ ամենևին հեթանոսները, որ անգետ էին,
Ո'չ հրյաները, քանզի կուրացանմ
Ո'չ տգետներն ու խաժամուժ մարդիկ,
Քանզի զուրկ էին իմաստությունից.
Միայն ե'ս, քանզի, որպես իմ անձին ամբաստանություն,
ծարժապետ անուն նույնիսկ կրեցի.
Կոչվեցի ռաբբի, ռաբբի, եղծելով գովեստն առ Աստված.
Անվանվեցի և բարի, եղկություն ինձ ժառանգելով.
Մարդկանցից նաև սուրբ վկայվեցի.
Երբ անմաքուր եմ Աստծո առաջ.
Դիտվեցի արդար, երբ ամբարիշտ եմ բոլոր կողմորով.
Գովասանքներով մարդկանց՝ հրճվեցի,
Որ Քրիստոսի ատյանում ձաղվեմ.
Դեռ ավազանից կոչվեցի արթուն,
Սակայն ննջեցի մահաբեր քնով.
Հսկող հորջորջում նույնիսկ ստացա օրս փրկության,
Խակայն աչքերս խակեցի ամուր զգաստության դեմ:
Ահա և այժմ՝ արդար դատաստան, հանդիմանություն,
Նոր կշտամբանք, հին դատապարտություն,
Ամոթանք դեմքի ու հոգու տագնաօ,
Քննություն՝ փոքր բաների համար,
Որ ունեն կշիռ մեծամեծերի:
***
Ողորմի'ր մահվան մեղապարտիս, տե'ր,
Կենդանի շունչս փչելու պահին,
Երբ կողկողագին բարձունքիդ հառվի հայացքս տարտամ,
Եվ տագնապահար մտքիս տեսությամբ աչքիս դեմ բերեմ
Բազմավտանգ ու անճողոպրելի,
Անխուսափելի ընթացքիս ուղին:
Երբ հարկիս երդից շավիղը ելքիս
Դիտելով՝ թշվառ կիսամեռությամբ,
Այլալված դեմքով, մատներով դողդոջ,
Կարկամ հառաչմամբ, նվաղ հեծությամբ, ձայնով կերկերուն,
Բազմատարակույս թախծալից հոգով՝
Սրտիս խորքերից իմ արարքների համար հառաչեմ:
Բայց դու կարող ես, անշուշտ, բարեգո'ւթ,
Եվ այն ժամանակ զորավորապես հրաշագործել
Ասելով ինձ, թե «Թող առողջանա խորտակված հոգիդ»,
Եվ կամ «Թող ներվեն քո մեղքերը քեզ»,
Կամ «Գնա' հանգիստ, սրբված մեղքերից»:
Իսկ այն, ինչ որ ես չպիտի հասցնեմ այնշամ պաղատելմ
Ընդունի'ր այսօր մարդասիրաբար,
Ը~վ երկայնամիտ, բազմաշնորհ ու ամենակեցույց:
Զի ես, որ այժմ այսպես պերճախոս,
խչոխտաձայն եմ, սիգաքայլ, հպարտ, բարձրապարանոց,
Այնժամ մեկնված՝ պիտ պառկեմ որպես
Անկենդան դիակ, անխոս, անլեզու,
Ձեռքերս կապված, խեղ անդամներով,
Շրթունքներս խուփ, աչքերս փակված,
Իբր անշարժ տախտակ, կիսայրված խանձող,
Անզգա արձան անբարբառ պատկեր,
Անշունչ գոյություն, խղճալի տեսիլ,
Եղկելի կերպար, ողբալի տիպար,
Ողորմելի դեմք, արտասվելի տեսք, համրացած լեզու,
Խորշակահար խոտ, թոթափված ծաղիկ,
Այլակերպված գեղ, մարած մի կանթեղ,
Սնամեջ կոկորդ, խոպանացած սիրտ,
Գոց զգայարան, ցամաքած աղբյուր,
Թալկացած մարմին, նեխած որովայն,
Քանդված տաղավր, ջարդոտված ոստեր, մասնատված հոդեր,
Կտրատված մի ծառ, սղոցված արմատ, բարձիթողի տուն,
Հնձած անդաստան, արմատախիլ բույս,
Մոռացված պահեստ, օտար բարեկամ,
Թաղված գարշություն, մերժվախ ատելի,
Խափանված արգելք, անարգված կմախք,
Որպես անպիտան դարձած ոտնակոխ,
Մի արիքավոր այլոց մաղթանքին,
Որոնք թշվառիս հավատքի ձայնով՝
Հառաչախառն ու արտասվացող
Աղերսի երգերուղղելով մեծիդ բարեգթության՝
Բարձունքներն ի վեր պիտի տարածեն:
Նրանք զղջումով պիտի նվագեն
Դարձս դեպի քեզ, որը օրհնում եմ,
Խաչիդ փրկարար նշանը, որը երկրպագում եմ,
Ճշմարտությունը հարության, որին ես հավատում եմ,
Հայտնությունը քո սուրբ փառքի, որը բարեբանում եմ,
Ահեղությունը դատաստանիդ որ խոստովանում եմ,
Կշտամբությունը խոսքերիդ, որից զարհուրում եմ,
Ուղեկցությունը սուրբ հոգուդ ինձ հետ, որը պաշտում եմ,
Մկրտությունը օծումիդ, որը ես համբուրում եմ,
Թագավորելը քեզ հետ տեր Հիսո'ւս, որ պաղատում եմ:
Արդ, թեև լքվեց, մերժվեց, վերացավ, փախավ, սլացավ,
Ու բաժանվելով՝ զրկվեց այս կյանքից գոյակցությունս,
Բայց քո պարգևած հույսը պահվում ՝
Որպես մնայուն ու անջնջելի հիշատակաչան:
Տե'ր ամենայնի, արքա' երկնավոր,
Ամենքի համար ամեն ինչի մեջ միշտ երկայնամիտ,
Անքնին որդի' կենդանի Աստծու,
Այնտեղ իսկապես պետք է ողորմել,
Ուր չքացե է լիովին ամեն ակնկալություն.
Այն ժամանակ է բարեգործել պետք,
Երբ տեսությունն է մտքի խափանված.
Այնժամ պետք է միշտ մարդասերլինել,
Երբ տկարության վտանգը իսպառ
Տիրապետում է ներսից ու դրսից
Այն ժամանակ է լինում հարկավոր
Բժշկությունը սրբազան ձեռքիդ,
Երբ բոլորովին տեղի է տալիս կենդանությունը
Մարդու էության բոլոր մասորում.
Այնտեղ պետք է միշտ օգնության հասնել,
Ուր չկա ելքի որևէ հնար: