Harutin » 23 окт 2010, 21:15
Դ . Օրենք
...Իրիկնադեմ է,
քամին սահում է ամպերի գանգուր ծլարաններին քսելով այրվող շուրթերի մեղրը.
փախչող ջրերին խավարը կերավ ,
միայն լուսինը վեր կացավ` հացով հերկելու նրանց մարմինը քաղցած…
ու՞մ դուռը գնամ, երբ մահվան պահին ինձ խնայեցի կյանքի հեղեղատ վերադառնալու
և այն բոցը, որ, մարմինս տարավ փայլփլում է դեռ երկնքի դեմքին,
ապրելու այս կեղծ օրենքների դեմ ըմբոստանալու շապիկ վառեցի,
երբ տիեզերքի գիրքը դրված է իմ աչքի առաջ
ու ես խմում եմ սրբազան գինին հենց ճշմարտության
սակայն չեմ կարող մատուցել մարդկանց.
իմ ճանապարհը անցնում է Երկրի լեռնագագաթով
Ու երազները իմ փաթաթված են հրաշք օրերի •աղտնի հանդերձով
և ամեն մեկս թե չկորցնի մահվան կամուրջը`
արթուն պահելով ծիածանն հոգու…
օրհնվի ցուրտը` սառնամանիքի հոգևոր հայրը,
օրհնվի քամին, որ փոթորիկ է պահում սրտի մեջ
օրհնվի ջուրը,որ ջրհեղեղի դատավճիռ է պահում իր խորքում,
օրհնվի մոմը, որ կայծակներ է անվերջ մտածում...
ես ինքս նորից ինձ ո՞նց կառուցեմ` սիրտս մարմնիս վահան կարգելով
և միտքս` պատվար թափառող ոգու,
ո՞ր քարը դնեմ հիմքում ու պատին, ին՞չ շաղախ անեմ….
Սեփական շունս հավատարմության թոշակ ստանալով առաջինը հենց իմ ոտքը խածեց:
Ափս կրծելով այս անգամ էլի՞ կհաղթահարեմ հիվանդությունս`
Տիրոջից գտած պարտականությունն իմ մեջ խեղդելով;
Ով Դուք` Փնտրողներ, Ձեր ոտքերի տակ Տերն աներևույթ գորգեր է փռել
և բացվող դռներն հորիզոնների ուղեկցում են Ձեզ թիրախից թիրախ :
Ես ոչ գալիս եմ , ոչ էլ կգնամ.
թաքուն սողալով վեր կբարձրանամ քարածերպերով `
օձաբներից ձու կթռցնեմ և գիտեմ նաև ,
որ ինձ կդատեն, նրանք, որ անշուշտ չեն էլ տարբերի ձուն օձաձվից,
իսկ ժամանակի փլատակներում, ականների մեջ գաղտնիքներն հանկարծ ձագեր կհանեն
ու թև առնելով նրանք կփնտրեն հենց այն օձերին,
որոնք դուրս չեկան այդ խակ ձվերից:
Ես չեմ մոռանա այս ճանապարհի թողած հետքերը,
այն չի ամփոփվի իմ կոշիկների գերեզմանոցում,
չի տեղավորվի ցավից ճմրթված այն գլխարկներում,
որի մեջ օտար խղճի կայծերը անցքեր են թողել:
Ձորերից կախված հանդուգն ու վայրի ծիրանիները ` վախից անպտուղ,
ձեռք ձեռքի տված` քամուց, արևից յուղ են հավաքում արմատների մեջ .
գաղտնիքը նրանց ում հայտնի եղավ`
հենց նրանց ձեռքով խարույկ կնետվեն…