Եթե դու հայ ես, դու իմ եղբայրն ես,
Ու կարևոր չէ, Թե ինչ կրոն ես դավանում հիմի,
Կամ դավանում ես, թե ձև ես անում,
Քո ինչքն ու ինքը փրկելու համար,
Որ հզորանաս ու ուժ հավաքես,
Ու բիրտ ուժի դեմ քո սուրը ճոճես:
Կարևորն այն է, որ հոգուդ խորքում,
Հայա աստծուն ես դու միշտ էլ կրում,
Եթե ինքդ քեզ հայ ես համարում:
Դու վաղը կգաս ինձ կմիանաս,
Ու մենք կաղոթենք մեր Հայա էրին,
Որ լույս ու հույս է տվել աշխարհին,
Ու դրախտ երկիր մեր նախնիներին:
Կգտնենք նորից կորցրածը մեր,
Մեր նախնիների հավատն առ աստված,
Հավատը հայի իր Հայա էրով,
Որ միշտ մեզ հետ է եղել դարերով:
Վ. Թումանյան
Ближний Восток на грани: Перестрелки «Хезболлы» и ЦАХАЛ, удары Ирана по базам США и угрозы ЙеменаШон Пенн: От «плохого парня» Голливуда до оскароносного бунтаряТакер Карлсон обвиняет ЦРУ в попытке выставить его иностранным агентом ИранаВ Париже стартовали ключевые торговые переговоры между Китаем и СШАТриумф «Битвы за битвой» и исторические моменты: объявлены победители 98-й церемонии «Оскар»Недооцененный орган: Ученые раскрывают ключевую роль аппендикса в иммунитете
ԳՐԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈւԿ - ՄԵՆՔ ՄԵՐՈՆՑՈՎ
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով
Сообщений: 40
• Страница 4 из 4 • 1, 2, 3, 4
ԳՐԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈւԿ - ՄԵՆՔ ՄԵՐՈՆՑՈՎ
էս ի՜նչ հրաշք ձայն եմ լսում, ալյո', ալյո',
Հեքիաթային մի ղողանջ է իմ ականջում,
Մի՞թե դու ես, երազների'ս գեղեցկուհի,
Քո նուրբ ձայնն է իմ ականջում զնգում հիմի:
Ես սիրում եմ լռությունը քո շուրթերի,
Բայց ուրիշ է աստվածահաճ ձայնն այնտեղի,
Սիրտս պոկում, դուրս է հանում ու շպրտում,
Հոգիս քանդում, ավերում է ու հանդարտվում,
Խենթություն է լսել անուշ ձայնդ, հոգի'ս,
Որտեղ սեր կա ու մի կարոտ սարսափելի:
Վ. Թումանյան
Հեքիաթային մի ղողանջ է իմ ականջում,
Մի՞թե դու ես, երազների'ս գեղեցկուհի,
Քո նուրբ ձայնն է իմ ականջում զնգում հիմի:
Ես սիրում եմ լռությունը քո շուրթերի,
Բայց ուրիշ է աստվածահաճ ձայնն այնտեղի,
Սիրտս պոկում, դուրս է հանում ու շպրտում,
Հոգիս քանդում, ավերում է ու հանդարտվում,
Խենթություն է լսել անուշ ձայնդ, հոգի'ս,
Որտեղ սեր կա ու մի կարոտ սարսափելի:
Վ. Թումանյան

Հրաչուհի (Автор темы)- Посетитель

ԳՐԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈւԿ - ՄԵՆՔ ՄԵՐՈՆՑՈՎ
ARMEN KHOSROEV
Զգացմունքների դիմակահանդես
Սովորություն ունեմ զգացմունքներիս հետ խաղալ ,
Դիմակներն եմ այնտեղից ուժով հանում,
Վայելում եմ և արբենում պարից
Միանման գրչախմբի ծամածռությունից
Հանճար հիմարության ծաղրածուներիս :
Գրողի ծոցը մենակ քարաբեկորը,
Սովորության դեմ գնալը անապատի ուղտ դառնալ է,
Սլացիկ լինել, որ գործի վրայով անցնել :
Խաղաքարտերից տնակ եմ սարքում և այնտեղ ապրում,
Կփլվի իսկույն, բայց ինչ կարևոր է .
Իմ պատկերով փախչող է նա, Քարաբեկորը պարզեց ձեռքը :
Զգացմունքների դիմակահանդես
Սովորություն ունեմ զգացմունքներիս հետ խաղալ ,
Դիմակներն եմ այնտեղից ուժով հանում,
Վայելում եմ և արբենում պարից
Միանման գրչախմբի ծամածռությունից
Հանճար հիմարության ծաղրածուներիս :
Գրողի ծոցը մենակ քարաբեկորը,
Սովորության դեմ գնալը անապատի ուղտ դառնալ է,
Սլացիկ լինել, որ գործի վրայով անցնել :
Խաղաքարտերից տնակ եմ սարքում և այնտեղ ապրում,
Կփլվի իսկույն, բայց ինչ կարևոր է .
Իմ պատկերով փախչող է նա, Քարաբեկորը պարզեց ձեռքը :

Հրաչուհի (Автор темы)- Посетитель

ԳՐԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈւԿ - ՄԵՆՔ ՄԵՐՈՆՑՈՎ
Կլակ - Հենց այս պահին,հենց հիմա
Հենց այս պահին,հենց հիմա
Մեկը լիներ իմ կողքին
Ու ցրեր այս անավարտ,
Ասես հավերժ լուռ ոգին:
Լռություն է տաղտկալի`
Ոչ քամի կա,ոչ անձրև,
Անվերջ շարան մտքերի,
Որ չեն թողնում աչք փակել:
Հենց այս պահին,հենց հիմա
Թեկուզ մի չարք այցելեր
Ու թող մինչև այգաբաց
Ինձ հետ վիճեր,անիծեր:
Հենց այս պահին,հենց հիմա
Մեկը լիներ իմ կողքին
Ու ցրեր այս անավարտ,
Ասես հավերժ լուռ ոգին:
Լռություն է տաղտկալի`
Ոչ քամի կա,ոչ անձրև,
Անվերջ շարան մտքերի,
Որ չեն թողնում աչք փակել:
Հենց այս պահին,հենց հիմա
Թեկուզ մի չարք այցելեր
Ու թող մինչև այգաբաց
Ինձ հետ վիճեր,անիծեր:

Հրաչուհի (Автор темы)- Посетитель

ԳՐԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈւԿ - ՄԵՆՔ ՄԵՐՈՆՑՈՎ
Կլակ - Տարիներ առաջ դու ջինջ էիր գետակ
Տարիներ առաջ ջինջ էիր գետակ
Եվ ասես հպարտ հոսում էիր,երգում,
Հիմա դարձել ես մի խեղճ նահատակ
Մարդկային կոպիտ,վայրենի ձեռքում:
Ես արտասվում եմ գետակ քեզ համար
Իմ արցունքները ջրիդ հետ ձուլում,
Եվ աղոթում եմ,խնդրում առ Աստված,
Որ ջնջի մեղքը երկրային մարդու:
Տարիներ առաջ ջինջ էիր գետակ,
Եվ ասես հպարտ հոսում էիր,երգում,
Հիմա դարձել ես մի խեղճ նահատակ,
Աղոթքիս առաջ երկինքն է լացում:
Տարիներ առաջ ջինջ էիր գետակ
Եվ ասես հպարտ հոսում էիր,երգում,
Հիմա դարձել ես մի խեղճ նահատակ
Մարդկային կոպիտ,վայրենի ձեռքում:
Ես արտասվում եմ գետակ քեզ համար
Իմ արցունքները ջրիդ հետ ձուլում,
Եվ աղոթում եմ,խնդրում առ Աստված,
Որ ջնջի մեղքը երկրային մարդու:
Տարիներ առաջ ջինջ էիր գետակ,
Եվ ասես հպարտ հոսում էիր,երգում,
Հիմա դարձել ես մի խեղճ նահատակ,
Աղոթքիս առաջ երկինքն է լացում:

Հրաչուհի (Автор темы)- Посетитель

ԳՐԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈւԿ - ՄԵՆՔ ՄԵՐՈՆՑՈՎ
ԾԽԱԽՈՏԻ ՔՈ ՏՈՒՓԻ ՄԵՋ
Չգիտեմ, թե քանի մոխիր-մտածմունք կա
Ծխախոտի քո տուփի մեջ,
Բայց դու վառի’ր,
Հերթով վառի’ր ու մտորի’ր,
Հաշվի’ր հերթով.
Կորցրածդ գտածիդ հետ
Դրանք կեռիր ու կամրջիր,
Ու համոզվիր քո որոշման
Հանգուցախախտ արդյունքի մեջ,
Վառի’ր, վառի’ր, վառի’ր հերթով,
Ծխիր տուփը ծխախոտի,
Մեկը` եղած սիրո մասին,
Մյուսը` չեղած ատելության,
Մեկը` հուշի հետգրության,
Տառապանքի, համբերության,
Ծխի’ր հանուն իմ տանջանքի,
Ազնվության տարօրինակ
Եղելության, վառի’ր հերթով,
Քո սահմանած թախիծը թող
Քուլա-քուլա քեզնից անձա~յն
Անհետանա,
Ծխի’ր, վառի’ր, լիցքաթափվի’ր,
Կորցրածդ գտածիդ հետ
Զուգահեռի’ր,
Արդարացի’ր քո որոշման
Տարորոշիչ արդյունքի մեջ,
Վառի'ր լրիվ և չթողնես և ո'չ մի հատ,
Վառի’ր հերթով և անընդմեջ,
Որ հորդեն դուրս քո էության փակ խորքերից
Բացասական ամեն անբան
Միտք ու լիցքեր,
Վառիր հիմա’, միայն այսօր
Դու անտեսի’ր չարաբաստիկ
Նիկոտինի վնասը մեծ,
Միայն ես եմ քեզ խանգարել,
Ում սիրել ես, երկրպագել,
Միայն ես եմ քեզ խանգարել,
Որ նվիրել եմ ու նվիրվել,
Բաշխել եմ ինձ ծխախոտիդ
Հատիկների բյուրաքանակ
Քառակուսին,
Եվ այս ո~ւմ եմ մեծ թվերով
Զարմացնում ես,
Ինքդ գիտես` սիրել եմ քեզ
Հիմարի պես` անկեղծ, շիտակ,
Թե լռել ես, ես եմ խոսել,
Մանկան նման անբովանդակ,
Որ դու հանկարծ չբարկանաս,
Չխռովես, չհեռանաս...
Ա~խ, ո~ւր էր թե հասկանայի
Ու իմ հոգում կուտակածը
Ծխախոտիդ հատերի պես
Մեկիկ-մեկիկ նվիրեի,
Ոչ թե այսպես հեղեղվեի
Ու իմ սիրով ողողեի:
Լսի’ր, չասես և ո’չ մեկին,
Որ սիրել եմ քեզ անմեկին
Անծայրածիր ու մեծ սիրով,
Եթե ասես, կծիծաղի նա
Քեզ վրա և ո’չ թե իմ,
Որ ծխովդ քուլա-քուլա
Քո էության փակ խորքերից
Դուրս ես փչում
Հսկա բաժին երջանկություն,
Վառի’ր, ծխի’ր, խորհի’ր, դատի’ր,
Չխենթանա~ս...
27.10.08
ԱՐՈւՍՅԱԿ ՕՀԱՆՅԱՆ
Չգիտեմ, թե քանի մոխիր-մտածմունք կա
Ծխախոտի քո տուփի մեջ,
Բայց դու վառի’ր,
Հերթով վառի’ր ու մտորի’ր,
Հաշվի’ր հերթով.
Կորցրածդ գտածիդ հետ
Դրանք կեռիր ու կամրջիր,
Ու համոզվիր քո որոշման
Հանգուցախախտ արդյունքի մեջ,
Վառի’ր, վառի’ր, վառի’ր հերթով,
Ծխիր տուփը ծխախոտի,
Մեկը` եղած սիրո մասին,
Մյուսը` չեղած ատելության,
Մեկը` հուշի հետգրության,
Տառապանքի, համբերության,
Ծխի’ր հանուն իմ տանջանքի,
Ազնվության տարօրինակ
Եղելության, վառի’ր հերթով,
Քո սահմանած թախիծը թող
Քուլա-քուլա քեզնից անձա~յն
Անհետանա,
Ծխի’ր, վառի’ր, լիցքաթափվի’ր,
Կորցրածդ գտածիդ հետ
Զուգահեռի’ր,
Արդարացի’ր քո որոշման
Տարորոշիչ արդյունքի մեջ,
Վառի'ր լրիվ և չթողնես և ո'չ մի հատ,
Վառի’ր հերթով և անընդմեջ,
Որ հորդեն դուրս քո էության փակ խորքերից
Բացասական ամեն անբան
Միտք ու լիցքեր,
Վառիր հիմա’, միայն այսօր
Դու անտեսի’ր չարաբաստիկ
Նիկոտինի վնասը մեծ,
Միայն ես եմ քեզ խանգարել,
Ում սիրել ես, երկրպագել,
Միայն ես եմ քեզ խանգարել,
Որ նվիրել եմ ու նվիրվել,
Բաշխել եմ ինձ ծխախոտիդ
Հատիկների բյուրաքանակ
Քառակուսին,
Եվ այս ո~ւմ եմ մեծ թվերով
Զարմացնում ես,
Ինքդ գիտես` սիրել եմ քեզ
Հիմարի պես` անկեղծ, շիտակ,
Թե լռել ես, ես եմ խոսել,
Մանկան նման անբովանդակ,
Որ դու հանկարծ չբարկանաս,
Չխռովես, չհեռանաս...
Ա~խ, ո~ւր էր թե հասկանայի
Ու իմ հոգում կուտակածը
Ծխախոտիդ հատերի պես
Մեկիկ-մեկիկ նվիրեի,
Ոչ թե այսպես հեղեղվեի
Ու իմ սիրով ողողեի:
Լսի’ր, չասես և ո’չ մեկին,
Որ սիրել եմ քեզ անմեկին
Անծայրածիր ու մեծ սիրով,
Եթե ասես, կծիծաղի նա
Քեզ վրա և ո’չ թե իմ,
Որ ծխովդ քուլա-քուլա
Քո էության փակ խորքերից
Դուրս ես փչում
Հսկա բաժին երջանկություն,
Վառի’ր, ծխի’ր, խորհի’ր, դատի’ր,
Չխենթանա~ս...
27.10.08
ԱՐՈւՍՅԱԿ ՕՀԱՆՅԱՆ

Հրաչուհի (Автор темы)- Посетитель

ԳՐԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈւԿ - ՄԵՆՔ ՄԵՐՈՆՑՈՎ
ՄԻՔԱՅԵԼ ՍԱՐԳԻՍ
4 июня 2011 г. в 18:20
>> .
Ես տոմսակս արդեն գնել եմ
Դեպ հեռու ռուսական ձմեռ,
Եվ սրտիցս վաղուց վանել եմ
Ետդարձի հույսերն իմ ամեն...
Ես իմ սիրտը ներսից սեղմել եմ,
Որ հանկարծ հույզերից չճչա...
Տունդարձի աղոթքն էլ քամել եմ
Շուրթերից իմ անձայն ու անճար...
Ե՞րբ կգամ, կամ կգա՞մ ես կրկին`
Չգիտե՜մ, սիրելիս, հավատա'...
Գեթ հոգնած օրերիս վերջերգին`
Գեթ հիմա' մի տանջիր, ինձ գթա՜...
Տոմսակն իմ միայն մեկնման է.
Չգիտեմ` կունենա՞մ վերադարձ....
Սրտումս քո սիրո խորանն է,
Շուրթերիս` համբույրդ անկարծ...
Իմ տոմսակն ես արդեն գնել եմ`
Դեպի սիբիրյան հեռուներ...
Ներիր ինձ` անկամ ու անտեր եմ,
Անհայր եմ, անուղի, անուղեղ...
Ներիր ինձ, որ այսպես ես գնում եմ`
Չգրած մեր վեպին վերջաբան...
Ների՜ր ինձ... Այսպես հեռանում են,
Բայց հիշում են ամեն մի վայրկյան...
31.05.11
4 июня 2011 г. в 18:20
>> .
Ես տոմսակս արդեն գնել եմ
Դեպ հեռու ռուսական ձմեռ,
Եվ սրտիցս վաղուց վանել եմ
Ետդարձի հույսերն իմ ամեն...
Ես իմ սիրտը ներսից սեղմել եմ,
Որ հանկարծ հույզերից չճչա...
Տունդարձի աղոթքն էլ քամել եմ
Շուրթերից իմ անձայն ու անճար...
Ե՞րբ կգամ, կամ կգա՞մ ես կրկին`
Չգիտե՜մ, սիրելիս, հավատա'...
Գեթ հոգնած օրերիս վերջերգին`
Գեթ հիմա' մի տանջիր, ինձ գթա՜...
Տոմսակն իմ միայն մեկնման է.
Չգիտեմ` կունենա՞մ վերադարձ....
Սրտումս քո սիրո խորանն է,
Շուրթերիս` համբույրդ անկարծ...
Իմ տոմսակն ես արդեն գնել եմ`
Դեպի սիբիրյան հեռուներ...
Ներիր ինձ` անկամ ու անտեր եմ,
Անհայր եմ, անուղի, անուղեղ...
Ներիր ինձ, որ այսպես ես գնում եմ`
Չգրած մեր վեպին վերջաբան...
Ների՜ր ինձ... Այսպես հեռանում են,
Բայց հիշում են ամեն մի վայրկյան...
31.05.11

Հրաչուհի (Автор темы)- Посетитель

ԳՐԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈւԿ - ՄԵՆՔ ՄԵՐՈՆՑՈՎ
ԱՐԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ
11 апреля 2011 г. в 19:40
ՎԻՆՍԵՆՏ
Օ՜, խեղճ տղա...
…Չէր քնել այդ գիշեր...
Ո՞րն էր իր տեղը...
...սպանե՛ց
Այս մեռած լատինը,
Ա՜յ դաժան անեծք՝
Սերտել Պլատոնին...
...իսկ մի քանի ժամից՝
Նորից դասաժամ է...
(Փախուստ մի դաժանից
Մյուս դաժանը...):
Ա՜խ, ի՞նչ մեղք էր գործել,
Որ այսպես եղավ...
Քնել փորձեց՝
Չեղավ...
Գուցե իր բանը չէ
Քարոզելն իսկի...
Նու՜յն արյան կանչը՝
Դիմել ռիսկի...
Գուցե նորի՞ց փորձի
Բախտը երեկվա:
Թե՞ մի բարում կոնծի
Ու թրեւ գա...
Բայց ո՜րերորդ անգամ,
(Ի՜նչ կասեն մարդիկ)...
«Ո՜վ դու թուլակա՛մ,
Հառա՜ջ... Մարտի՜...
Անշուշտ, մի գյուղում
Կզգան կարիքն իմ...
Չէ՝, չեմ երկյուղում
Գլխիս գալիքից:
Գտնեմ միայն թե
Տեղն իմ այս կյանքում...
Ա՜խ... որբուկ անտե՛ր,
խե՛նթ ու ...անքուն...»:
Մի բարում կոնծեր
Ու գար մեղայ...
Քնել փորձեց՝
Չեղավ...
Լատինն էր պարում՝
Conservo lar...
Մի հեռու բարում
Կոնծեր ու լար...
Լար նո՜ւյն կանչը
Իր գեշ արյան...
... մի ականջը...
... մի գժարան...
Շոգից խանձվող
Մի կեռ ճամփա...
Մի գիժ հնձվոր...
Ու այն ամպը,
Որ մի նոճուց
Կարծես ելնի...
Ծխամորճը...
Մի թթենի...
Անհույս կիրճից
Փախչող առու...
Աստեղնաճի՜չ
Մի ակնառու...
Մի ծուռ աթոռ...
Մի խեղճ մերիկ...
Մի սեւ թափոր
Ագռավների...
Կնոջ վիշտը՝
Անմեղ ու հեղգ...
Արեւ — մի՛շտ ու
Ամենուրեք...
Ինչո՛՞ւ —
Այսպես եղավ...
Ո՞ւր է կանչում
Այս հեղեղը...
Կոնծե՜ր...
Ու լա՜ր մի կուշտ...
...մորմոքող ծեր...
...մի կուժ...
Խե՜ղճ տղա...
Ամբողջ գիշեր
Արյան կանչը
Պիտի գուժեր...
...իր ականջը...
...մի գժարան...
...դոկտոր Գոշե...
...ու գեշ արյան
Գույժը...
11.09.98, գիշեր
11 апреля 2011 г. в 19:40
ՎԻՆՍԵՆՏ
Օ՜, խեղճ տղա...
…Չէր քնել այդ գիշեր...
Ո՞րն էր իր տեղը...
...սպանե՛ց
Այս մեռած լատինը,
Ա՜յ դաժան անեծք՝
Սերտել Պլատոնին...
...իսկ մի քանի ժամից՝
Նորից դասաժամ է...
(Փախուստ մի դաժանից
Մյուս դաժանը...):
Ա՜խ, ի՞նչ մեղք էր գործել,
Որ այսպես եղավ...
Քնել փորձեց՝
Չեղավ...
Գուցե իր բանը չէ
Քարոզելն իսկի...
Նու՜յն արյան կանչը՝
Դիմել ռիսկի...
Գուցե նորի՞ց փորձի
Բախտը երեկվա:
Թե՞ մի բարում կոնծի
Ու թրեւ գա...
Բայց ո՜րերորդ անգամ,
(Ի՜նչ կասեն մարդիկ)...
«Ո՜վ դու թուլակա՛մ,
Հառա՜ջ... Մարտի՜...
Անշուշտ, մի գյուղում
Կզգան կարիքն իմ...
Չէ՝, չեմ երկյուղում
Գլխիս գալիքից:
Գտնեմ միայն թե
Տեղն իմ այս կյանքում...
Ա՜խ... որբուկ անտե՛ր,
խե՛նթ ու ...անքուն...»:
Մի բարում կոնծեր
Ու գար մեղայ...
Քնել փորձեց՝
Չեղավ...
Լատինն էր պարում՝
Conservo lar...
Մի հեռու բարում
Կոնծեր ու լար...
Լար նո՜ւյն կանչը
Իր գեշ արյան...
... մի ականջը...
... մի գժարան...
Շոգից խանձվող
Մի կեռ ճամփա...
Մի գիժ հնձվոր...
Ու այն ամպը,
Որ մի նոճուց
Կարծես ելնի...
Ծխամորճը...
Մի թթենի...
Անհույս կիրճից
Փախչող առու...
Աստեղնաճի՜չ
Մի ակնառու...
Մի ծուռ աթոռ...
Մի խեղճ մերիկ...
Մի սեւ թափոր
Ագռավների...
Կնոջ վիշտը՝
Անմեղ ու հեղգ...
Արեւ — մի՛շտ ու
Ամենուրեք...
Ինչո՛՞ւ —
Այսպես եղավ...
Ո՞ւր է կանչում
Այս հեղեղը...
Կոնծե՜ր...
Ու լա՜ր մի կուշտ...
...մորմոքող ծեր...
...մի կուժ...
Խե՜ղճ տղա...
Ամբողջ գիշեր
Արյան կանչը
Պիտի գուժեր...
...իր ականջը...
...մի գժարան...
...դոկտոր Գոշե...
...ու գեշ արյան
Գույժը...
11.09.98, գիշեր

Հրաչուհի (Автор темы)- Посетитель

ԳՐԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈւԿ - ՄԵՆՔ ՄԵՐՈՆՑՈՎ
ԳՈՒՆԱՊՆԱԿԻՑ ՄԻՆՉ ՄՏԱՊՆԱԿ
Արարա'ծ, բարև',
Ես նկարիչ չեմ,
Որ իմ ակամա ձեռքի վարժանքով
Նկարեմ արև
Լալկան մանուկի լացը կտրելու,
Գերելու համար:
Արարա'ծ, բարև',
Նկարիչ չեմ ես,
Ու այժմ չունեմ հին ներկապնակ,
Որ արագորեն սահեցնեմ թղթին կիսադեմը քո:
Դրա փոխարեն, հատուկ քեզ համար
Մի գաղտնիք բացեմ.
Ես ունեմ մի մե~ծ, խո~ր մտապնակ,
Գուներանգի պես մտքերս եմ խառնում,
Հակադրում բարին վատին ու չարին,
Ու ամեն ծնվող միտք-երանգներից
Քեզ թողնում բաժին` բարի հետագիծ`
Համաձայնելու, ժխտելու համար...
ԱՐՈՒՍՅԱԿ ՕՀԱՆՅԱՆ
Արարա'ծ, բարև',
Ես նկարիչ չեմ,
Որ իմ ակամա ձեռքի վարժանքով
Նկարեմ արև
Լալկան մանուկի լացը կտրելու,
Գերելու համար:
Արարա'ծ, բարև',
Նկարիչ չեմ ես,
Ու այժմ չունեմ հին ներկապնակ,
Որ արագորեն սահեցնեմ թղթին կիսադեմը քո:
Դրա փոխարեն, հատուկ քեզ համար
Մի գաղտնիք բացեմ.
Ես ունեմ մի մե~ծ, խո~ր մտապնակ,
Գուներանգի պես մտքերս եմ խառնում,
Հակադրում բարին վատին ու չարին,
Ու ամեն ծնվող միտք-երանգներից
Քեզ թողնում բաժին` բարի հետագիծ`
Համաձայնելու, ժխտելու համար...
ԱՐՈՒՍՅԱԿ ՕՀԱՆՅԱՆ

Հրաչուհի (Автор темы)- Посетитель

ԳՐԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈւԿ - ՄԵՆՔ ՄԵՐՈՆՑՈՎ
Կլակ - Հենց այս պահին,հենց հիմա
Հենց այս պահին,հենց հիմա
Մեկը լիներ իմ կողքին
Ու ցրեր այս անավարտ,
Ասես հավերժ լուռ ոգին:
Լռություն է տաղտկալի`
Ոչ քամի կա,ոչ անձրև,
Անվերջ շարան մտքերի,
Որ չեն թողնում աչք փակել:
Հենց այս պահին,հենց հիմա
Թեկուզ մի չարք այցելեր
Ու թող մինչև այգաբաց
Ինձ հետ վիճեր,անիծեր:
Հենց այս պահին,հենց հիմա
Մեկը լիներ իմ կողքին
Ու ցրեր այս անավարտ,
Ասես հավերժ լուռ ոգին:
Լռություն է տաղտկալի`
Ոչ քամի կա,ոչ անձրև,
Անվերջ շարան մտքերի,
Որ չեն թողնում աչք փակել:
Հենց այս պահին,հենց հիմա
Թեկուզ մի չարք այցելեր
Ու թող մինչև այգաբաց
Ինձ հետ վիճեր,անիծեր:

Հրաչուհի (Автор темы)- Посетитель

Сообщений: 40
• Страница 4 из 4 • 1, 2, 3, 4
Вернуться в Բանաստեղծություններ