СТАНЬ VIP
Тегеран предупредил Анкару: Иран не допустит подрыва своих региональных связей из-за необдуманных заявленийThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииИлон Маск предложил Владимиру Зеленскому сложить полномочия и покинуть территорию УкраиныВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласился

Կարեն Մարդանյան (Գարմար)

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Կարեն Մարդանյան (Գարմար)

Сообщение Harutin » 19 июн 2011, 10:29

Հերոսը

Նա ապրում էր մեր փողոցում,
Նա սիրում էր գարունները`
Լուսը, խոտը այգը բացվող:
Մեր պես նա էլ կատակում էր,
Տխրում մեր պես` ցնծում, ապրում:
Բայց արի տե՛ս,
Նա մեզանից տարբերվում էր,
Եվ նրանով, հենց նրանով,
Որ առավել` կյանքից ավել
Նա սիրում էր իր երկիրը:

2011թ.
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Կարեն Մարդանյան (Գարմար)

Сообщение Harutin » 19 июн 2011, 10:30

Իմ թագավորությունը
(գաղութ գաղտնարան)


Իմ թագավորությունը, ոչ աթոռ ունի,
Ոչ շքեղ դղյակ, ոչ իշխանությո՛ւն,
Լոկ ազատարար մի կարողություն
Եվ մի զորություն` փրկել գերվածին:
Իմ թագավորությունը` կարոտի տունն է՛,
Հյուրընկալական դռները բացե՛ք,
Եվ իսկույն այտեղ կհայտնվեք դուք.
Ուր կարոտում էին երեկ գերվածին
Այսօր փրկվածի տուն դարձն են տոնում:
Իմ թագավորությունը պարսպապատ է,
Ես ծիածանով եմ պատել անհայտը,
Քոչվոր մի ցեղից մի ուղտ եմ վարձել,
Որ թքում է միշտ տիրոջ ճակատին,
Ես գոմ եմ սարքել, բայց նա սիրում է իր անապատը.
Մի թողեք տանի նա մեր սուրբ լեռը,
Իր տիրոջ տունը` տուն չուներ տե՜րը,
Տատասկեր է մեր վարձած ուղտը,
Եվ ուխտադրուժ նրա այս տերը:
Իմ թագավորությունը բարեկամության դեսպանատունն է,
Վրիժառության սառը աղբյուրն է,
Ծարավ եմ եղբա՜յր, ես արդարության ծարավ ե՛մ.
Թե անապատում ժայթքի մի աղբյուր
Պատրաստ եմ խմել նաև այդ ջուրը,
Եվ հրահեղուկ, ջրի փոխարեն,
Միայն հագեցնեմ ծարավըս արդա՛ր:
Իմ թագավորությունը, ոչ աթոռ ունի,
Ոչ շքեղ դղյակ, ոչ իշխանությո՛ւն,
Իմ թագավորությունն ունի նպատակ,
Էլ ինչ ասեմ քեզ, դու էլ գիտես այն.
Լոկ ազատարար մի կարողություն
Փրկել գերվածին` փրկիր գերվածի՛ն:

16/02/09 թ.
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Կարեն Մարդանյան (Գարմար)

Сообщение Harutin » 19 июн 2011, 10:30

***
Ես նա եմ գուցե,
Ով գիտի հաստատ.
Թե այս աշխարհը ինչից են հունցել:
Ողջը չգիտեմ,բայց բաղադրության մեջ
Արդարություն հաստատ չեն գցել,
Այն հորինել են իմ ու քո նման «միամիտները»:
Անհամության մեջ աշխարհի հացի
Զուր մի մեղադրիր հացը թխողին,
Մեղավորն ահա խմոր հունցողն է,
Ով կամ մոռացկոտ, կամ էլ մի գող էր,
Անհայտ մի թաղի` հայտնի մանրագող,
Ով գողացավ մարդկության խիղճը`
Արդարությունը միակ ճշտախոս:
Ու դա դեռ քիչ չէ,
Աչքակապության լաթ է բաժանում,
Որ մենք չտեսնենք մեր տեսածն անգամ,
Եվ տալիս է մեզ մի ճարտար լեզու,
Որ շատ է խոսում ու կեսը իզուր,
Իսկ երբ շատ է պետք, դավաճանաբար լռում է անկամք:

Արդարություն`թղթերում գրված չգործող օրենք,
Բարձր ատյանի շահարկվող մի բառ,
Թե գումար ունես, շալակիր ու տա՛ր:

/05/09թ.
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Կարեն Մարդանյան (Գարմար)

Сообщение Harutin » 10 июл 2011, 13:15

ՈՍԿԵՇԱՊԻԿ

Մեր ճանապարհը անհայտությունն էր`
Արկածախնդիր բախտն էր քմահաճ,
Նորից հին երգն էր, կրկնվող նույնը`
Մեր ճանապարհը կոչվում էր նահանջ:
Ի՞նչ էինք ձգտում մեկնելուց առաջ
Միգուցե նոր կյանք,
Սին երազների անկատար մի ցանկ...
Որոնք որքան էլ բախշվեն ձրի՝
Մեկ է՝ այլ բան է իրականանում:
Եվ այսպես հասանք ծայրը աշխարհի
Որ դիմակայենք նոր փորձությանը
Փախուստով հնից:
Դարագլխի այս հապճեպության մեջ
Պետք էր որոշել, և անշուշտ շտապ
Մի մեծ դուռ բացել` փոքր պատի մեջ:
Եվ մենք բացեցինք պատի մեջ աշխարհ՝
Դառնալով նրա ծառան ու տերը:
Կամ յուրային ենք, կամ բնիկ օտար,
Կամ հարազատ ենք, կամ սա էլ դեր է,
Կամ ուղևոր ենք, կամ տեղ ենք հասել,
Ու հիմա բոլորըս կարոտի դեսպան`
Մեր տունն ենք սարքում աշխարհում մի տեղ,
Անունը դնում `փոքրիկ Հայաստան:
Գեթ մխիթարվենք, որ միասին ենք,
Եվ սա ուղին է այն գողգոթայի
Որով անցնում են ազգերը բոլոր՝
Գտնելու հույսով երազները սին
Կորած, անկատար...
Մեր ճանապարհը երկար է եղբա՜յր:
Գեթ մխիթարվենք,
Որ մենք քանդել ենք սահման ու պարիսպ,
Եվ ցանկապատել տարածությունը՝
Անսահմանությամբ,
Վանել ենք կամա պարզությունը զուսպ
Անցնելով այս նոր ճամփեքով դժնի:
Եվ ստացել ենք մի հին անձնագիր`
Համայն աշխարհի այն քաղաքացու,
Ով ունի միայն ճմրթված, սակայն
Անմաշ անցաթուղթ`
Մի ժպիտ, որով փակ դուռն է բացվում...
Ուստի փորձում ենք մեր այս ժպիտով,
Փոխել աշխարհի ընթացքը այս նոր,
Որ նա համաչափ սահուն պտույտով,
Ազատի իրեն կաշկանդումներից,
Քանզի աշխարհը մեծ է, երբ չկա)
Սահման, փշալար ու փակված դռներ...
Եվ մենք եկել ենք, որ ապացուցենք
Որ չկա «այստեղ» և «այնտեղ» չկա՛,
Կա լոկ հայրենիք, աշխարհը ու մենք.
Եվ մենք հարատև մի ճամպրուկ ձեռքին
Պատրաստ ենք մեկնել վերադարձի պես
Աշխարհից աշխարհ, մեր տանից մեր տուն:
Եվ ի՞նչ ենք բերել, ու ի՞նչ ենք տանում,
Կարևորն այն է թե ինչ ենք թողել.
Թողել ենք երկիր, տուն ու հայրենիք,
Խնդիրն ու մուտքն ենք թողել առանց ելք,
Կողպել ենք դուռը մենք ներս ու դրսից,
Ու գողի նման թողել հեռացել,
Գողանալով մեր մարմինը հոգուց:
Մի ցուցանակ ենք պատին փակցրել,
«Վաճառվում է տո՜ւն».
Իսկ այստեղ տան պես
Վաճառվում է հեշտ մայրենի լեզուն,
Որ ժառանգել ենք նախապապերից,
Մենք` հմուտ վարպետ,
Ժամանակների վկան ակնառո՛ւ,
Ձուլվում ենք հանգիստ աշխարհի բովում,
Ամենա-անշահ վաճառողի պես...
Իսկ հիմա հեռվում
Մեր հագին արդեն մի ոսկեշապիկ,
Արտագաղթած հոր ու նաև նրա որդու անունից
Շապիկին դաջված՝
_ Սա ուղինիշնն է այն ճանապարհի,
Որով կդառնա ներգաղթող թոռը
Բերելով իր հետ գտած իմաստը`
Տուն վերադարձի:
2008 թ.
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ