СТАНЬ VIP
Премьер-министр: Влиятельные силы хотели открыть второй фронт в ГрузииГенсек НАТО: Президент России стремится полностью уничтожить УкраинуВ России депортируют граждан Армении после инцидента с ребёнком в КраснодареВ России заблокировали ViberТурция подчеркнула свою ключевую роль на КавказеЦАХАЛ: Израильские войска ликвидировали более 90% выявленных стратегических ракет класса «земля-воздух» в Сирии

Կարեն Մարդանյան (Գարմար)

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Կարեն Մարդանյան (Գարմար)

Сообщение Harutin » 19 июн 2011, 10:26

Կարեն Մարդանյան (Գարմար)

Karen Mardanyan Garmar.jpg
Karen Mardanyan Garmar.jpg (4.39 кб) Просмотров: 1090


Գարմարը ծնվել է Վանաձորում, 1984թվին: Մանկությունը և պատանեկությունն անցել Է Դիլիջանում: 2006- ից տեղափոխվել ու ապրում է Ռուսիայում, ուր իր ասելով՝ հասկացել է Տերյանի այս խոսքը.
«Մի՞թե վերջին պոետն եմ ես»:
Հայերենը սովորել է ինքնաշխատությամբ, քանզի անցակալի պատճառներով չի կարողացել ավարտել կրթությունը, իսկ պոեզիան դարձել է իր տխուր և ուրախ օրերի անդավաճան ընկերը:
Ինքնակենսագրականի մեջ նա նշում է, որ բանաստեղծությունը պահի, զգացմունքների, տրամադրությունների մի ամբողջ փունջ ունի իր մեջ, այն իր խտացված միտքն է թղթի վրա, իր կյանքը...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Կարեն Մարդանյան (Գարմար)

Сообщение Harutin » 19 июн 2011, 10:27

Ազատություն

Ես այնքան եմ ազատ,
Որքան որ ազատ եմ.
Շատն ու քիչը սրա
Ես դեռ չեմ հասկանում:
Թե լավ բժիշկ ես,
Ինձ այս դեղը տուր
Ճիշտ չափաբաժնով`
Ազատությունը չափ ու սահմանն է:
Ես դա հասկացա.
Նայելով անշուք փշալարերին`
Կեղծ սահմանների ազատությանը:
Անազատ մարդու ազատ մտքերը
Մի՞ թե չեն անցնում ողջ սահմանները.
Անցնում են, անշո՛ւշտ,
Բայց դրանից հետո միշտ մահանում են Հրանտ Դինքերը:
2010թ.
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Կարեն Մարդանյան (Գարմար)

Сообщение Harutin » 19 июн 2011, 10:27

Մեր ճանապարհը

Մենք ընտրեցինք ճանապարհը
Թե ճանապարհն ընտրեց մեզ,
Ու գնում ենք` տուն կառուցող
Անշտապ քայլով շինարարի,
Եվ կոշիկի հիշողությամբ
Անգիր գիտենք, որտեղ է փոս,
Որտեղ ակոս:
Մեզ խաբելը շատ դժվար է,
Ինչպես մանկանն է դժվար խաբել.
Այն մանկանը, ով լավ գիտե,
Թե որտեղ կա քաղցրավենիք:
Մեր ճանապարհն այնքան նեղ է`
Հազիվ լինի աշխարհաչափ,
Բայց մենք գոհ ենք և եղածից
Դժգոհելը քանզի մեղք է:
Հավատացյալ չլինելով`
Բայց լինելով հավատավոր,
Շարունակենք մեր ընթացքը հավատալով,
Որ ոսոխը վախենում է միայն ուժից.
Մեր տաք զենքից, մեր սուր աչքից` հեռահար,
Իսկ աղոթքը հասկանում է միայն Աստված...


2010թ.
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Կարեն Մարդանյան (Գարմար)

Сообщение Harutin » 19 июн 2011, 10:27

Aborigines

Քո տեսակը ոչ գալիս է, ոչ էլ գնում`
Քո տեսակը միշտ մնայուն:
Ոչ հոգնում է, ոչ էլ ննջում`
Քո տեսակը մշտակայուն:
Ոչ նահանջում, ոչ հառաչում`
Քո տեսակը մարտընչում է:
Եվ այս լուսե` անլույս դարում,
Քեզ խավարն է պատել թեև,
Հավատում ե°մ, դու կարող ես`
Եվ խավարը ցրել լույսով:
Եվ ապրելով, լոկ ապրելով ապացուցել,
Գոյության` քո տեսակի անհետացող,
Փյունիկաբար վերածնվող` քո տեսակի հավերժական
Ապրումը հար, արդարացված`
լոկ ապրելով...



2010թ.
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Կարեն Մարդանյան (Գարմար)

Сообщение Harutin » 19 июн 2011, 10:27

Վրեժը

Ասում են.
Վրեժը սառը ուտեստ է`
Այն մատուցում են շոգ եղանակին:
Եվ դրանից չէ՞, որ
Մատուցողները համբերատար են:
Մասնագիտությամբ` ես մատուցող եմ,
Դեր Զորը վկա,
Ես սպասում եմ շոգ եղանակի:

2010թ.
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Կարեն Մարդանյան (Գարմար)

Сообщение Harutin » 19 июн 2011, 10:28

Բուրգի օրենքով

Արդարարև անտառներում,
Արևը միշտ, մեծ ծառերն է լավ արևում:
Իսկ թփերը, տնկիները սպասում են իրենց հերթին.
Օրվա մի ժամ, ճիշտ նույն ժամին` ջերմանալուն:
Այս պատմությունն ինձ պատմեցին մեր անտառում
Ծաղիկները, որ ապրում էին.
Մեծ թփերի, տնկիների ստվերներում:

2010թ.
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Կարեն Մարդանյան (Գարմար)

Сообщение Harutin » 19 июн 2011, 10:28

Գո՞հ ես Բրուտոս

Դու եղար մեր լավ օրերի վկան`
Ճոխ խնջույքների սեղանապետը,
Եղար մեր միջից, բայց չեղար մերը,
Կյանքից առավել սիրեցիր փառքը
Փառքից առավել իշխանությունը`
Սիրեցիր կյանքում:
Դո՛ւ, փառամոլ ստրուկ կրքերի,
Դո՛ւ, որ ապրեցիր ստրկավայել
Ինչպե՞ս կարող ես դառնալ մեզ արքա:
Վստահեցինք քեզ ինչպես եղբորը
Չդարաձար եղբայր` եղար Բրուտոս,
Եվ դրանի՞ց չէ, որ կորցրեցինք
Մարդու հանդեպ հավատը ապրող,
Եվ յուրայինին զննում ենք արդեն`
Հաստ խոշորացույցը ձեռքներըս առած:
Դո՛ւ, Բրուտոս, որ միշտ կրում ես
Դիմակ ընկերոջ ու բարեկամի,
Ներկա ես ամե՜ն, ամեն տեղ կյանքում,
Եվ սպասում ես՝ երբ կսայթաքի
Տերըդ, ընկերըդ եղբայրդ անգամ,
Որ քայլես ազատ, բարձրանաս միշտ վեր
Ներքևում թողած եղբայր ու ընկեր:
Գո՞հ ես Բրուտոս`
Դժգոհ ես դարձյալ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Կարեն Մարդանյան (Գարմար)

Сообщение Harutin » 19 июн 2011, 10:28

Ես ժառանգել եմ

Ես ժառանգել եմ պապերիս լեզուն
Ու հասկանում եմ ես նրանց երգը`
Պարզ արձագանքը անցած դարերի:
Ես ժառանգել եմ ապրելու կամքը
Անգամ եթե իսկ կյանքն է մահանում,
Անգամ եթե իսկ հատնում է կյանքը:

Իմ ժառանգությունն ինձ արգելում է.
Խոնարհվել մարդկանց և աստվածներին,
Եվ անկեղծներին և կեղծավորին,
Զի խոնարհումը պարտավորեցնում է.
Մնալ նույն դիրքում,
Իսկ աստվածները չունեն արժանիք
Քանզի և նրանց մարդն է հորինել:
Ես ժառանգել եմ հարատևության գաղտնիքը նաև.
Ապրել յուր ազգի հոգսով առօրյա,
Լինել անգամ կարևոր շենքի
Անշուք հիմնաքար:
Սա էլ ժառանգած իմ արժանիքն է
Ես էլ իմ հերթին քեզ եմ կտակում.
Ունեցած երգս`պապերիս լեզուն,
Սա է խորհուրդը հարատևության:

9/01/2011թ.
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Կարեն Մարդանյան (Գարմար)

Сообщение Harutin » 19 июн 2011, 10:29

Գայլի մուշտակ

Դուք քանդեցիք մեր դրախտը
Եվ քավարան սարքեցիք,
Եվ այրեցիք մեր մատյանը`
Ձեր մատյանը չգրեցիք:
Սպանեցիք տանտիրոջը`
Տուն ունեցաք վերջապես,
Եղաք և շատ և շատացող
Գայլի ոհմակ`բարբարոս ցեղ:
Թակարդ լարե՞մ, որսի գնա՞մ,
Ո՞նց ձեր ցեղին, պարտքը մեր տամ,
Անցնի անգամ հարյուր տարի,
Հազար տարի անգամ անցնի,
Չի մեղմանա ցավը վերքիս:
Դուք քանդեցիք մեր դրախտը
Եվ քավարան սարքեցիք,
Եղաք նաև հարմար գործիք,
Հարմար պահին` սուտ խամաճիկ,
Փափուկ բարձի` վարձու դերձակ,
Մինչև ե՞րբ եք ձեր այդ բարձով
Փակ պահելու ունկն աշխարհի:
Եվ պիտի գա՛ նոր ժամանակ
Արդարացի ու հատուցող,
Որսի պիտի գնան նրանք
Ովքեր երեկ եղել են զոհ:

9/01/2011թ.
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Կարեն Մարդանյան (Գարմար)

Сообщение Harutin » 19 июн 2011, 10:29

Մեր պատմությունը

Ով է ասել, լավ չեմ հիշում,
Բայց լավ գիտեմ.
Պատմությունը շատ է սիրում ուժեղներին:
Հին գրքերի փոշին մաքրեմ,
Գնամ հասնեմ անտիկ դարեր,
Գնամ քայլեմ հին օրերի փողոցներում,
Վարդանի հետ մեկնեմ մարտի,
Մաշտոցի հետ խոսեմ մի կուշտ,
Անցնեմ կորած փողոցներով,
Գիրքը փակեմ
Ու գամ նորից մեր օրերը:

Մեր պատմությունը գրում ենք հենց մենք,
Ու քանի որ սա այդպես է.
Ես սիրում եմ ժամանակը
Այն, որ հիմա ապրում ենք մենք:

2011թ.
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ