СТАНЬ VIP
Пашинян намекнул Лукашенко, что его не желают видеть в Армении, поэтому заседания ЕАЭС в Армении не будетТранспорт в Ереване парализованПрезидент Южной Кореи заявил, что отзовет свой указ о военном положении«Каскадерское» ДТП в Ереване: столкнулись два автомобиля, один из них наехал на барьерное ограждениеTasnim: Советник аятоллы Хаменеи удивлен тем, что Турция попала в ловушку, расставленную США и Израилем в СирииЭрдоган обсудил по телефону с Путиным ситуацию в Сирии

ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Сообщение Harutin » 07 окт 2010, 20:03

ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Lilit Karapetyan.jpg
Lilit Karapetyan.jpg (10.24 кб) Просмотров: 892
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Сообщение Harutin » 07 окт 2010, 20:03

Կամուրջ ճահճի վրա


Գտան: Ճահճից ոչ հեռու կանգնած տղամարդը ճարտարապետ էր: Պարզվեց նաև` աղջկա հայրը: Ենթադրվում էր աղջիկն անցել է դեպի քաղաք տանող մեծ ճանապարհն ու ընկել ճահիճը: Վկաներից մեկը պնդում էր.
- Աղջիկը վերջին պահին գոռացել է. «Կամուրջ կառուցեք»:
Ճարտարապետի գլխավորությամբ կառուցողական աշխատանքներն արագորեն սկսվեցին: Բացման օրը կտրվեց կարմիր ժապավենն, ու երեխաները առաջինը ոտք դրեցին կամուրջին: Գազով լի փուչիկները երեխաներն ուղարկեցին երկինք: Սպիտակ փուչիկները բարձրացան, բարձրացան` անէանալով երկնքում: Ճարտարապետը նայեց շուրջը: Ոչ ոք չկար: Հետո նայեց ցած. ներքևում ճահիճն էր: Ուժեղ գլխապտույտ զգաց: Աղջկա փոքրիկ ոտնահետքերը կարծես դաջվել էին ճահճին:Այլևս երբեք ճարտարապետը չկանգնեց կամրջին:
Եվ կամուրջը լցվեց մարդկանցով, մեքենաներով, աղմուկով: Փուչիկներն ու երեխաները մի տեսակ հեռավոր անցյալ թվացին: Շոգերն սկսվեցին: Հողը ճաքճքեց: Թվում էր, ճահիճը կչորանա, բայց...
Այդ օրն անձրև չէր գալիս, բայց արևն էլ չկար: Մարդիկ չիմացան արևային գլխարկ կրեն թե անձրևանոց: Ու կամուրջը մի անծանոթ կերպարանքի հետ մնաց մենակ:
Կինը սև էր հագել: Աչքի էին ընկնում կնոջ կարմիրով լաքապատված եղունգները: Կինը նայեց ճահճին.
- Ե՛տ տվեք իմ ազատությունը,- ու ամուր բռնեց կամրջի ճաղերից: Կարծես ափի մեջ ճզմելու էր: Կամուրջը ցավ զգաց: Յոթ- ութ տարի առաջ մի բեդվին գնել էր կնոջը` բնակեցնելով արու ուղտի սապատին:
Անապատը սկիզբ ու վերջ չունի: Իսկ ուխտերը շատ երկար են կարողանում ծարավ մնալ:
Հետո բեդվինը ձանձրացել էր ու կնոջը վաճառել իր հորեղբորը: Այսուհետ կինը ապրում էր էգ ուղտի սապատին: Այս մեկը, ի տարբերություն նախորդի, գեղեցիկ թամբ ուներ: Թամբի վրա նկարված ուխտը նույնպես գեղեցիկ թամբ ուներ:
Եվ այսպես շարունակ` կինը, բեդվիներն ու ուղտերը. էգ, արու, էգ, արու: Արու, արու, էգ:
-Երբ ես երիտասարդ էի,-ինքն իրեն ասաց կինը,-չնայած հիմա էլ ծեր չեմ, ոտաբոբիկ քայլում էի փողոցով, որովհետև իմ ոտքով միայն մանկական կոշիկներ կային: Երբեմն մոտակա հողամասից ծաղիկներ էի քաղում` ծաղկեպսակ հյուսելու համար: Հետո դուրս էի գնում, թափառում, փնտրում, ընկնում, ոտքի կանգնում, նայում ձկնորսներին ու երեկոյան վերադառնում:
Մի օր տղան մոտեցավ ինձ. այնքան մոտ, որ զգացի նրա շնչառությունը: Նա ինձ վաղուց էր ճանաչում: Դե՜, ինձ բոլորը գիտեին: Ես հայտնի «ոտաբոբիկ աղջիկն» էի: Տղան մի փոքր բարձրացրեց գլխիս ծաղկեպսակն ու ասաց. «Հրեշտակներն էլ են այսպիսին»: Ես ժպտացի: Ու տղան նկատեց, որ ատամնաշարիս դիմացի երկու ատամներն ավելի խոշոր են քան կողքինները:
Որոշ ժամանակ անց այդ նույն տղան ինձ ասաց. «Հեռացի՛ր»:
Ես ոչինչ չարեցի: Բարձրությունից վախենում էի: Իսկ հիմա կանեմ:
Կամուրջը լարվեց: Ինչ-որ անսովոր ու իրեն անծանոթ բան էր տեղի ունենալու:
-Ես կանգնեցի կամրջի բազրիքին,-ասաց կինը,- ու նետվեցի ցած:
Կնոջ երիտասարդ մարմինն ընկավ` շփվելով օդի հետ: Կինը նկատեց իր փոքրիկ ոտքերը ու սիրեց իրեն. Ավելի շատ, քան այն ժամանակ: Բայց դա արդեն ինքը չէր: Վերևից գոռաց.
-Ո՛չ: Ես շատ երիտասարդ էի մեռնելու համար:
Ներքևում սկյուռիկը մի քանի ցատկ արեց, նայեց կնոջն ու ժպտաց` նրա ատամնաշարի դիմացի երկու ատամներն անհամեմատ խոշոր էին, քան կողքինները:
Կամուրջն օրը դիմավորեց միայնակ: Կինը հեռացել էր:Կամուրջը սպասեց: Սպասեց կնոջը, սկյուռիկին: Ձանձրացավ: Ձանձրացավ բեռնատար մեքենաներից, դրանցից դուրս նետվող առարկաներից (շիշ, անձեռոցիկ, բուլկու մնացորդ): Ու տխրեց: Տխրեց առաջին անձրևներից, առաջին ճաքերից և ի վերջո մտածեց: Մտածեց ծերանալու մասին: Քամին փչում էր հյուսիսից` իր հետ բերելով այնտեղի սառը օդը: Կինը խոր շնչեց: Օդը մի տեսակ օտար, բայց ցանկալի թվաց: Կինը մեջքի վրա երկար պառկած մնաց կամրջին: Կամուրջը զգաց կնոջ դողացող մարմնի ջերմությունն ու նրա հետ դողաց: Կինը հիշեց. վրանում էլ էր այս դիրքով պառկում, երբ հայտնվում էր բեդվինը, ու շուռ եկավ փորի վրա:
-Ես տղամարդ եմ,-ասաց կինը և լաքապատած կարմիր եղունգներով ճանկռոտեց ասֆալտը:
Հետո սկսեց հավատալ ասածին:
-Հա, ճիշտ եմ ասում:
Կինը ասֆալտի վրա ցույց տվեց մի կետ, ինչպես քարտեզի վրա, ու ասաց.
-Այստեղ ապրում է իմ առաջին կինը որդուս հետ:Ես նրան լքեցի, երբ երկուսս էլ 19 տարեկան էինք:
Հետո հիշեց բեդվինին: Կինը չգիտեր, թե որերորդն է եղել: Իր առջևից ու ետևից ուղտեր էին գնում` կրելով խայտաբղետ հագուստներով կանանց:
-Ձորի բերանին ապրում է իմ երկրորդ կինը,-ու ցույց տվեց կամրջի փոսերից մեկը,որ անձրևաջրերից էր առաջացել,-նա ինձնից երկու աղջիկ ունի: Ես կնոջիցս միշտ պահանջում էի, որ նախաճաշին ու ընթրիքին նարնջի հյութ մատուցի: Խմելուց հետո կնոջս ու աղջիկներիս դեմքին մանր ցան էր առաջանում,որովհետև ալերգիա ունեին նարնջից: Մինչև հիմա նրանք շարունակում են նարնջի հյութ խմել, չնայած ես վաղուց նրանց հետ չեմ ապրում:
Կամուրջը անհանգիստ շուրջը նայեց: Տղամարդու էր փնտրում, բայց կամրջին դեռ միայն կինն էր`չորեքթաթ վիճակում:
-Երրորդ կնոջս հետ ես բնակվում եմ մի սենյակում, որը և՛ խոհանոց է, և՛ ննջարան,նաև հյուրասենյակ,աշխատասենյակ ու լոգարան: Նա դեռ ինձնից երեխա չունի: Մտա:
Տղամարդը ներս մտավ:
Կինը քնած էր:
-Վե՛ր կաց: Չեմ ասել, երբ գալիս եմ, պետք չէ արթնանալ, բայց պարտադիր է կանգնած լինես:
Կինը քնած էր: Տղամարդը վերմակը մի կողմ տարավ: Մարմնագույն, թափանցիկ գիշերանոցի տակից երևաց վտիտ մարմինը:
-Հանվի՛ր:
Կինը չարթնացավ:
Ապտակեց:
Կինը քնած էր:
Ջուր լցրեց վրան:
Կինը մեռած չէր:
Արկղերի մեջ տղամարդը փնտրեց կիթառը, գտավ ու հեռացավ:
Մի օր երրորդ կինն արթնացավ: Չգտնելավ տղամարդուն` փնտրեց կիթառը: Չգտնելով կիթառը` համոզվեց: Համոզվելուց հետո որոշեց նորոգել սենյակը, հանել թանձր վարագույրները, պատերին ու առաստաղին փակցված հայտնի երաժիշտների սև ու սպիտակ պաստառները:
Մութն ընկավ: Կամուրջին կանգնած կինը նայեց հեռուն, բայց տղամարդուն չտեսավ. Միայն լսեց: Տղամարդը սև էր հագել: Նրա մուգ, խոշոր աչքերը փնտրում էին մեկին: Տղամարդը չտեսավ ու չլսեց կնոջը:Կինը լուռ էր ու սև էր հագել:
Երկնքում կուտակվել էին ամպերը, ու Աստված չէր երևում:Վերևում լիալուսինն էր:Տղամարդը նայելով լիալուսնին կիթառ էր նվագում ու ոռնում:
-Առավոտ,-ասաց կինը,-ես լաց չեմ լինում,որովհետև տղամարդ եմ:Նայում եմ ճահճին ու նետում ինձ ցած:
Տղամարդը լքեց կիթառը:
Նրա ընկնող մարմինը հիմա միայն կնոջը կոպիտ թվաց,անբնական մկանոտ ու մի տեսակ խոշոր:
-Ոչ, ես այսպիսին չեմ ու չեմ ուզում այսպես մեռնել:
Ճահճի մոտ երևաց ոհմակը լքած գայլի ստվերը:Գայլի սև խոշոր աչքերը փնտրում էին մեկին`կինը սև էր հագել:
Տանկերը իրար ետևից ելան կամրջի վրա` անտարբեր անցնելով կնոջ կողքով: Տանկի շղթան ասֆալտից գրեթե ոչինչ չթողեց:
Կամուրջը ցնցվեց, իսկ երբ նայեց կնոջը, ավելի ուժգին ցնցվեց:
Կինը պատառոտում էր հագուստները.ուզում էր ազատվել կապանքներից: Հետո հիշեց, երբ նրան մերկացնում էին, ամենևին էլ ազատություն ձեռք չէր բերում:
Քամին փչում էր հարավից ու ծածանում կնոջ լայնաթև հագուստը: Կինը խոր շունչ քաշեց ու օդի մեջ զգաց անապատի փոշին:Կամուրջը ուզում էր բռնել նրան, բայց մոռացել էր…
Կամուրջները ձեռքեր չունեն:
Կինը թռավ:
Երկնքում սավառնում էր ագռավը:
Կամուրջը հեռվից եկող ինչ-որ աղմուկ լսեց: Աղմուկը եկա՜վ, եկա՜վ ու բախվեց կամրջին.Նրան հանգիստ չէին տալիս գայլերի ոռնոցը, ագռավների ճիչերը, իսկ մարմնի վրա կարծես սկյուռիկներ էին վազվզում:
Կամուրջը քանդվեց` գահավիժելով ցած:
Ճարտարապետն այդ օրը պատուհանից դուրս նայեց ու նրա աչքերը լցվեցին դատարկությամբ: Չկար աղջիկը ու չկար կամուրջը: Կամրջի քանդվելուց հետո փնտրեցին ճարտարապետին, բայց չգտան:
Մինչև այժմ էլ փորձում են վերակառուցել կամուրջը,բայց չեն կարողանում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պատմվածքներ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ԼԻԼԻԹ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ
    Harutin » 07 окт 2010, 20:18
    2 Комментарии
    460 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    07 окт 2010, 20:19