Армине » 06 авг 2008, 01:56
Սեր չէ այն,ինչ մարդիկ սովորել են անվանել ՍԵՐ,այսինքն՝ շոշափելին,առարկայականը:Սեր չէ կինը,որի հետ խոսում ենք,բացատրվում,վիճում,կռվում,հաշտվեւմ,նորեն կռվելու ու նորեն հաշտվելոր համար: Սեր չէ կինը, որին գրկում ենք,համբուրում, պաշտում, որպեսզի վայելենք եւ վայելում ենք,որպեսզի ապականենքո: Ոչ՛, դա սեր չէ: Սերը երազ է եւ երազ էլ պիտի թողնել նրան: Սերը հավիտենական է, անջնջելի,անմոռանալի, բայց անճաշակելի: Նա մի շող է, որ չի մարում,բայց եւ չի որսվում ինչպես թռչուն,մի գաղափար, որը չի հնանում, բայց եւ չի գործադրվում ինչպես մարմնավոր վայելքի միջոց,մի միտք, որ չի մաշվում,բայց եւ չի յուրացնում եւ մարմնանում: Սոսկալի է նրա պահանջը, բայց եւ հաճելի, օօօ, անսահման հաճելի եւ անսահման թունավոր-պայքարել, երբեք չհաղթելու եւ ձգտել, երբեք չհասնելու համար: Նա դրամա չթ, որ ունի հանգույց, ընթացք ու վախճան: Նա մի տրագեդիա է առանց միջարարների ու առանց դադարների: Նա ունի միայն սկիզբ եւ երբեք չունի վախճան, միայն ծնունդ եւ երբեք մահ….