hasmikhasmik » 29 апр 2011, 20:25
************
Մի փոքրիկ շուն ուներ Համոն,
Սիրում էր նրան,
Ճամփեն կարճ էր դպրոցից տուն,
Կարոտից իր շան:
Շունը ուրախ թռչկոտում էր,
Շուրջը պտտվում,
Համոն նրան պինդ գրկում էր,
Երբ մտնում էր տուն:
Անունով էր շանը կանչում,
Որ սա իմանա,
Սիրելուց էր Լիզան հաչում,
Համոն գիտեր դա:
Նրա նման ընկեր չուներ
Խաղում տնային,
Համոն պիտի նրան ներեր,
Ոնց էլ խաղային:
Երբ բժիշկ էր Համոն դառնում,
Փախչում էր Լիզան,
Գռմռոցով նրան նայում,
Չբուժվեր միայն:
Սպի ուներ Համոն քթին,
Շնիկն էր կծել,
Բայց հիվանդը շունն էր կրկին,
Պիտի բժշկեր:
****** *********
Ամանորի գիշերը
Հրաշք կատարվեց,
Իմ երազի սպիտակ ձին
Մոտս հայտնվեց:
Լուսե աստղ ճակատին,
Աչքերում` արև,
Ճերմակ բաշը իմ գրկին
Սլացավ վերև:
Շրջեցինք մենք երկուսով
Երկնքում ուրախ,
Արթնացա քնից խաղաղ
Վաղորդյան լույսով:
Ճերմակ ձիս հոգնած ճամփից
ՆՆջում էր տանը,
Որ չգնա առանց ինձ,
Կապեմ պարանը...
*******
Շարել է սեղանին ,
Սպասքը մանկական,
Լուրջ է իր մեծ խաղին ,
Փոքրիկ մեր Էվիտան:
Երեք տարեկան է,
Եփ ու թափ է անում,
Շիլան տնական է,
Չարժե դնել անուն:
Ոչ համ ունի, ոչ` հոտ,
Նրա եփած շիլան,
Բաժանում է փութկոտ
Թասով բերնե բերան:
Որ պապը կուշտ ուտի,
Տատիկը էլ կշտանա,
Հայրիկը անոթի
Մորից չնեղանա:
Բոլորն ուտում-ուտում,
Շիլան շատ են գովում,
Էվիտային գրկում,
Գանգուրներն են շոյում:
Երբ ուտելու հերթը
Նրան էլ էր հասնում,
Թափ էր տալիս ձեռքը,-
Շիլա չկար թասում…
Последний раз редактировалось ЮджиннА 30 апр 2011, 08:50, всего редактировалось 1 раз.
Причина: նախքան նոր թեմա բացելը, համոզվե'ք, որ նմանը ֆորումում դեռ չկա: