Текст:
Օդում ճախրում են վեց աղավնիներ
Ու պտտվում են բարդու վրա մեր,
Երբ չորս աղավնի նրանց միանան,
Բոլորը մեկտեղ որքա՞ն կդառնանա:
***
Ութ կաքավ գեղգեղում,
Թռչկոտում են խոտերում,
Երբ երեքը ջուրն իջան,
Որքա՞ն մնաց, Նուրիջան:
***
Ափսեում կա յոթ հատ ձու,
Կարո՞ղ ես ճիշտ հաշվել դու.
Երբ երեքը եփեցին,
Տեղում որքա՞ն թողեցին:
***
Վարդը ճտերն հանեց դուրս,
Քույրը եկավ սուսուփուս,
Մեկին բռնեց, ներս տարավ,
Վարդը նայեց, զարմացավ.
Քանի՞ ճուտ էր դուրս հանել,
Երբ ութն էին մնացել:
***
Երբ ես ծառից իջա ցած,
Զամբյուղում կար յոթ հատ տանձ,
Մի տանձը քեզ տվեցի,
Քանի՞սն ինձ մոտ պահեցի:
***
Ճիշտ գուշակիր, Հայկանուշ,
Վեց վարդ ունեմ շատ քնքուշ,
Երեք վարդը թե քեզ տամ,
Ես քանի՞ վարդ կունենամ:
***
Հովտի կանաչ խոտերում,
Իննը գառ է արածում,
Երկուսին երբ ջոկեցին,
Հովտում որքա՞ն թողեցին:
***
Շուշիկն ունի չորս եղբայր,
Տատիկ, մի քույր, հայր ու մայր,
Խնդիրն հեշտ է, շատ չի բարդ,
Այդ տան մեջ կա քանի՞ մարդ:
***
Սալվին ունի վեց եղբայր,
Երկու քույր ու հայր և մայր,
Փորձիր հաշվել, սիրուն Վարդ,
Տանը եղան քանի՞ մարդ:
***
Անին տուն բերեց 4 օղաբլիթ,
Կարո՞ղ ես հաշվել, սիրելի Լիլիթ,
Եթե դրանցից նա մեկը քեզ տա,
Անիի ձեռքին որքա՞ն կմնա:
***
Յոթ հատ նապաստակ Շավարշը բերեց,
Երկուսն էլ Սոսը այսօր նվիրեց,
Փորձիր գուշակել՝ ողջը միասին
Քանի՞ նապաստակ եղավ Շավարշին:
***
Սահմանի մոտ կան վեց ժամապահ,
Որոնք հսկում են աներկյուղ, անահ,
Եթե երկուսն էլ նրանց միանան,
Ժամապահները որքա՞ն կդառնան:
***
Կուտ ցանեցի լուսամուտից,
Վեց ծիտիկներ իջան ծառից,
Ցածում քանի՞ ծիտիկ եղավ,
Երբ երկուսն էլ բնից իջան:
***
Ձյան վրա՝ բացատում,
Ութ կաքավ են ոստոստում,
Երբ երկուսն էլ միացան,
Նրանք քանի՞ հատ դարձան:
***
Դասասենյակում կար վեց նստարան,
Երեքն էլ բերին Արսենն ու Արան,
Նրանցից հետո մտանք դասարան,
Այնտեղ մենք տեսանք քանի՞ նստարան:
***
Վեց նապաստակ ունեմ ես,
Փորձիր հաշվել, Վարդերես,
Երբ երկուսը ես քեզ տամ,
Ես քանի՞ հատ կունենամ:
***
Փորձիր հաշվել, ժիր Վարոս,
Եթե յոթից հանես չորս,
Ի՞նչ կստանաս, մտածիր,
Պատասխանը ինձ հայտնիր:
***
Տատդ քեզ տվեց անուշ, մեղրածոր
Հինգ հատ հյութալի և կարմիր խնձոր,
Երկու խնձոր էլ թե պապիկդ տա,
Նրանից քանակը որքա՞ն կդառնա:
***
Բակում խաղում են չորս ժիր տղաներ:
Նրանց մոտեցան երկու աղջիկներ,
Փորձեք, մտածել և ճիշտ կռահել
Խաղացող խումբը թվով որքա՞ն էր:
***
Շողերը գնեց մի փոքրիկ ձկնիկ,
Եղեք ուշադիր և գուշակեք ճիշտ,
Եթե չորս ձկնիկ նա ինձ նվիրի,
Շողերի ձեռքին որքա՞ն կլինի:
***
Տասը գիրք կար դարակում,
Տիգրա'ն, հաշվիր դու մտքում,
Եթե հինգ հատ դուրս հանեմ,
Տեղում որքա՞ն կթողնեմ:
***
Փոձիր հաշվել ի'մ Աստղիկ,
Սոֆյան ունի չորս ծաղիկ,
Թե երեքն էլ Աննան տա,
Քանի՞ ծաղիկ կունենա:
***
Սեդան ունի 10 գիրք,
Աշխատեցեք հաշվել ճիշտ,
Թե երեքը նա ինձ տա,
Ինքը որքա՞ն կունենա:
***
Ճյուղին ծվարած հինգ աղավնիներ
Լուռ նայում էին ձեր փոքրիկ բակին,
Երեք աղավնի եթե նորից գան,
Աղավնիները որքա՞ն կդառնան:
***
Շուշանը քաղեց յոթ կարմիր մեխակ,
Աշխատիր հաշվել, խելոք Արուսյակ,
Եթե դրանցից երեք հատ քեզ տա,
Շուշանի ձեռքին որքա՞ն կմնա:
***
Մանուշն ունի չորս նոր մատիտ,
Չորս հատ մատիտ, բարակ, վտիտ,
Թե այդքան էլ Աշխենը տա,
Քանի՞ մատիտ նա կունենա:
***
Մայրիկը թխեց վեց հատ կարկանդակ,
Դրեց սառչելու պատուհանի տակ,
Երբ Նունեն մեկ հատ առավ ու գնաց,
Տեղում սառչելու քանի՞ հատ մնաց:
***
Մանուշն ունի չորս նոր մատիտ,
Չորս հատ մատիտ, բարակ, վտիտ, Թե այդքան էլ Աշխենը տա,
Քանի՞ մատիտ նա կունենա:
***
Մի տանձ ունես քո ձեռքին
Մեկն էլ տվեց Հայարփին,
Աշխատիր ճիշտ գուշակել,
Որքա՞ն եղավ միասին:
***
Մի գիրք տրվեց Մինասին,
Իսկ երկուսը՝ Ղուկասին,
Քանի՞ գիրք է հանձնվել
Այդ երկուսին միասին
***
Սոնան ունի մի լավ տիկնիկ,
Գեղեցիկ ու մանրատոտիկ,
Երբ երեքն էլ դու տաս նրան,
Որքա՞ն կանի, տուր պատասխան:
***
Բակը մտան երկու ճուտ,
Դու տվեցիր ջուր ու կուտ,
Երբ այդքան էլ մոտենան,
Քանի՞ ճուտիկ կունենանք:
***
Ձեր տան բակում կար հինգ ծիտիկ՝
Դեղնակտուց ու պուտպուտիկ,
Մեկը բակից թռավ-գնաց,
Հաշվիր, տեղում որքա՞ն մնաց:
***
Լուսիկն ասաց. - Ա՜յ Լալիկ,
Ես ունեմ չորս խաղալիք,
Եթե մեկը ես քեզ տամ,
Ինձ մոտ որքա՞ն կունենամ:
***
Ձեռքիս ունեմ երեք խնձոր՝
Կարմրաթշիկ ու մեղրածոր,
Երբ երկուսն էլ ինձ տա Սոնան,
Որքա՞ն կանի, սիրուն Մանան:
Ու պտտվում են բարդու վրա մեր,
Երբ չորս աղավնի նրանց միանան,
Բոլորը մեկտեղ որքա՞ն կդառնանա:
***
Ութ կաքավ գեղգեղում,
Թռչկոտում են խոտերում,
Երբ երեքը ջուրն իջան,
Որքա՞ն մնաց, Նուրիջան:
***
Ափսեում կա յոթ հատ ձու,
Կարո՞ղ ես ճիշտ հաշվել դու.
Երբ երեքը եփեցին,
Տեղում որքա՞ն թողեցին:
***
Վարդը ճտերն հանեց դուրս,
Քույրը եկավ սուսուփուս,
Մեկին բռնեց, ներս տարավ,
Վարդը նայեց, զարմացավ.
Քանի՞ ճուտ էր դուրս հանել,
Երբ ութն էին մնացել:
***
Երբ ես ծառից իջա ցած,
Զամբյուղում կար յոթ հատ տանձ,
Մի տանձը քեզ տվեցի,
Քանի՞սն ինձ մոտ պահեցի:
***
Ճիշտ գուշակիր, Հայկանուշ,
Վեց վարդ ունեմ շատ քնքուշ,
Երեք վարդը թե քեզ տամ,
Ես քանի՞ վարդ կունենամ:
***
Հովտի կանաչ խոտերում,
Իննը գառ է արածում,
Երկուսին երբ ջոկեցին,
Հովտում որքա՞ն թողեցին:
***
Շուշիկն ունի չորս եղբայր,
Տատիկ, մի քույր, հայր ու մայր,
Խնդիրն հեշտ է, շատ չի բարդ,
Այդ տան մեջ կա քանի՞ մարդ:
***
Սալվին ունի վեց եղբայր,
Երկու քույր ու հայր և մայր,
Փորձիր հաշվել, սիրուն Վարդ,
Տանը եղան քանի՞ մարդ:
***
Անին տուն բերեց 4 օղաբլիթ,
Կարո՞ղ ես հաշվել, սիրելի Լիլիթ,
Եթե դրանցից նա մեկը քեզ տա,
Անիի ձեռքին որքա՞ն կմնա:
***
Յոթ հատ նապաստակ Շավարշը բերեց,
Երկուսն էլ Սոսը այսօր նվիրեց,
Փորձիր գուշակել՝ ողջը միասին
Քանի՞ նապաստակ եղավ Շավարշին:
***
Սահմանի մոտ կան վեց ժամապահ,
Որոնք հսկում են աներկյուղ, անահ,
Եթե երկուսն էլ նրանց միանան,
Ժամապահները որքա՞ն կդառնան:
***
Կուտ ցանեցի լուսամուտից,
Վեց ծիտիկներ իջան ծառից,
Ցածում քանի՞ ծիտիկ եղավ,
Երբ երկուսն էլ բնից իջան:
***
Ձյան վրա՝ բացատում,
Ութ կաքավ են ոստոստում,
Երբ երկուսն էլ միացան,
Նրանք քանի՞ հատ դարձան:
***
Դասասենյակում կար վեց նստարան,
Երեքն էլ բերին Արսենն ու Արան,
Նրանցից հետո մտանք դասարան,
Այնտեղ մենք տեսանք քանի՞ նստարան:
***
Վեց նապաստակ ունեմ ես,
Փորձիր հաշվել, Վարդերես,
Երբ երկուսը ես քեզ տամ,
Ես քանի՞ հատ կունենամ:
***
Փորձիր հաշվել, ժիր Վարոս,
Եթե յոթից հանես չորս,
Ի՞նչ կստանաս, մտածիր,
Պատասխանը ինձ հայտնիր:
***
Տատդ քեզ տվեց անուշ, մեղրածոր
Հինգ հատ հյութալի և կարմիր խնձոր,
Երկու խնձոր էլ թե պապիկդ տա,
Նրանից քանակը որքա՞ն կդառնա:
***
Բակում խաղում են չորս ժիր տղաներ:
Նրանց մոտեցան երկու աղջիկներ,
Փորձեք, մտածել և ճիշտ կռահել
Խաղացող խումբը թվով որքա՞ն էր:
***
Շողերը գնեց մի փոքրիկ ձկնիկ,
Եղեք ուշադիր և գուշակեք ճիշտ,
Եթե չորս ձկնիկ նա ինձ նվիրի,
Շողերի ձեռքին որքա՞ն կլինի:
***
Տասը գիրք կար դարակում,
Տիգրա'ն, հաշվիր դու մտքում,
Եթե հինգ հատ դուրս հանեմ,
Տեղում որքա՞ն կթողնեմ:
***
Փոձիր հաշվել ի'մ Աստղիկ,
Սոֆյան ունի չորս ծաղիկ,
Թե երեքն էլ Աննան տա,
Քանի՞ ծաղիկ կունենա:
***
Սեդան ունի 10 գիրք,
Աշխատեցեք հաշվել ճիշտ,
Թե երեքը նա ինձ տա,
Ինքը որքա՞ն կունենա:
***
Ճյուղին ծվարած հինգ աղավնիներ
Լուռ նայում էին ձեր փոքրիկ բակին,
Երեք աղավնի եթե նորից գան,
Աղավնիները որքա՞ն կդառնան:
***
Շուշանը քաղեց յոթ կարմիր մեխակ,
Աշխատիր հաշվել, խելոք Արուսյակ,
Եթե դրանցից երեք հատ քեզ տա,
Շուշանի ձեռքին որքա՞ն կմնա:
***
Մանուշն ունի չորս նոր մատիտ,
Չորս հատ մատիտ, բարակ, վտիտ,
Թե այդքան էլ Աշխենը տա,
Քանի՞ մատիտ նա կունենա:
***
Մայրիկը թխեց վեց հատ կարկանդակ,
Դրեց սառչելու պատուհանի տակ,
Երբ Նունեն մեկ հատ առավ ու գնաց,
Տեղում սառչելու քանի՞ հատ մնաց:
***
Մանուշն ունի չորս նոր մատիտ,
Չորս հատ մատիտ, բարակ, վտիտ, Թե այդքան էլ Աշխենը տա,
Քանի՞ մատիտ նա կունենա:
***
Մի տանձ ունես քո ձեռքին
Մեկն էլ տվեց Հայարփին,
Աշխատիր ճիշտ գուշակել,
Որքա՞ն եղավ միասին:
***
Մի գիրք տրվեց Մինասին,
Իսկ երկուսը՝ Ղուկասին,
Քանի՞ գիրք է հանձնվել
Այդ երկուսին միասին
***
Սոնան ունի մի լավ տիկնիկ,
Գեղեցիկ ու մանրատոտիկ,
Երբ երեքն էլ դու տաս նրան,
Որքա՞ն կանի, տուր պատասխան:
***
Բակը մտան երկու ճուտ,
Դու տվեցիր ջուր ու կուտ,
Երբ այդքան էլ մոտենան,
Քանի՞ ճուտիկ կունենանք:
***
Ձեր տան բակում կար հինգ ծիտիկ՝
Դեղնակտուց ու պուտպուտիկ,
Մեկը բակից թռավ-գնաց,
Հաշվիր, տեղում որքա՞ն մնաց:
***
Լուսիկն ասաց. - Ա՜յ Լալիկ,
Ես ունեմ չորս խաղալիք,
Եթե մեկը ես քեզ տամ,
Ինձ մոտ որքա՞ն կունենամ:
***
Ձեռքիս ունեմ երեք խնձոր՝
Կարմրաթշիկ ու մեղրածոր,
Երբ երկուսն էլ ինձ տա Սոնան,
Որքա՞ն կանի, սիրուն Մանան: