Harutin » 23 авг 2013, 22:12
ԱՆՍՅՈՒԺԵ ՆՈՎԵԼ
Գիշերեցի Թիֆլիսում ֆլեյտահարի մոտ,
Որի հետ մի օրվա ծանոթ եմ ես։
Հիշում եմ՝ սենյակը փնթի էր, կեղտոտ,
Հավաքելն՝ անիմաստ - ալարում ես։
Տխուր էր պատահական իմ ընկերը,
Մտքի աչքով անցյալին էր նայում։
Գիտուն է ու աղքատ, ու թվում է՝ ծեր է,
Ռուսերեն սերտել է Կոլիմայում։
Ձնագնդի՜ պես գլորվեց իմ կյանքն էլ-
Ես անփորձ էի, միամիտ, անկեղծ։
Բայց լա՜վ է ջահել լինել ու- այստեղ,
Այս քաղաքում արտասովոր ու մեծ։
Նախաճաշը խաչապուրին էր քարթու,
Վիճում էինք արվեստից, ու տրտում էր։
Բաժանվեցինք առավոտվա շփոթում։
Ես մոռացել եմ իր դեմքն ու տունը։
Դուդուկի տրտունջը ուղեկցում էր ինձ,
Դուրս եկա խաչմերուկ, ու սիրեցի՜ հուշիկ
Բոլոր այդ գույները, բույրերը, ձայները,
Որ արդեն դարձել են հող ու փոշի։