rozahastyan » 08 сен 2013, 01:05
ԻՄ… ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆՆ ԵՍ ԴՈՒ
Օրերի մեջ՝ անդորր ու խաղաղ
Անցնում էր կյանքն իմ՝ միապաղաղ,
Հանկարծ, պարզ ու անամպ,
Ջինջ երկնքից,
Մի պահ հայտնվեցիր՝ անէացար...
Խռովեց հոգիս, շնչահեղձ եղա
Քո խոսքերից, քո երգերից, քո կրքերից...
Սակայն՝ նույնքան արագ, որքան հայտնվեցիր,
Ես հասկացա.
Դու եկել էիր հուսադրելու համար,
Երբ սիրելու այլևս հույս չկար...
Ուրիշինն ես դու:
Բայց հավատի նման հոգուս մեջ մտար...
Ու աղոթում եմ ես մոլագարի նման,
Ո'չ թե Աստծուն, այլ պատին կախված մի նկարի,
Որի վրա դու ես պատկերված,
Իմ սրբապատկեր հնարածին…
Իմ Հայտնությունն ես դու...
Ռ.Խաստյան
Последний раз редактировалось rozahastyan 13 сен 2013, 00:27, всего редактировалось 1 раз.