Օ,ՀՐՃՎԱՆՔՆԵ՜ՐՆ ԱՅՍ, ԱՅՍ ՎԵՐՔԵ՜ՐԸ...
օ,հրճվանքնե՜րն այս, այս վերքե՜րը
և ակընթարթն այս՝
և մշտարթուն, և կենդանի,
պատվին հիշատակաց՝ օսաննա,
ապրող մատյան՝ հնամենի,
ուր, ես՝ խորհում և հանդարտվում եմ,
մտաց վրա՝ հանգրվանում,
ընթացքն եմ ուր, լսում դարի,
որտեղ հանգչում են ամփոփված՝
խոսքերը ոտանավորիս,
պատահական չէ' որտեղ որ՝
ժամանակն այս...
իսկ փառքն էլ՝
հոգու համար վտանգ չէ',
ուր օդն է հոգեղեն մաքուր,
և կյանքն է միշտ
հիասքանչ ու ճիշտ հեքիաթներ պատմում...
ուր հենց այնպես, հանգիստ խմում եմ ես
հոգևոր դարերը,
թափառելով՝ իմ հանգերում, իմ վանկերում,
և կորչելով... ինչ-որ բանում,
ծնկի գալով ինչ-որ բանի ստվերներում՝
որպես սրբոց սրբի նշխար համբուրելով,
ի սկզբանե եղած ԽՈՍՔԸ ՝ աշխարհներում...
----
Ռ.Խաստյան