СТАНЬ VIP
Схема переправки наркотиков из Ирана в Армению была раскрытаЦБ Армении: Банки обязаны обменивать банкноты и монетыДональд Трамп победил на выборах президента СШАИспанская полиция конфисковала 13 тонн кокаинаТрамп пообещал завершить конфликт на Украине и не допустить третьей мировойSpace X впервые в мире запустила в космос спутник из дерева

ՇԱՆԹ ՄԿՐՏՉՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՇԱՆԹ ՄԿՐՏՉՅԱՆ

Сообщение Harutin » 11 окт 2010, 07:34

***
Վերջ: Արդեն օրերն են թաղելու
Հարատև աշնան թափոնը,-
Իմ սիրտը ձյուներում պաղել է,
Ասես կալանված տապանը:

Ճառագե՛ց մինչև մոխիրներն իր տաք,
Իսկ հիմա՝ գլուխը թո՛ղ թեքի –
Վիթխարի մի ձմռան ոտքի տակ,
Որպես այրուքը ԱԷԿ-ի:

Փշրված վիտրաժներ աշունքի,
Խշրկուն ծաղիկները՝ պաղ,-
Եվ թափոնները հանգչող ԱԷԿ-ի
Ով է որ թողնում է անթաղ:

Իսկ գուցե տագնապի՞ց բռնկման
Կուրացան աչքերը Հոմերի,
Որ հարահոսով ալիքներ ու ամպ
Բախում են կուրծքը ահռելի ձմեռի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՇԱՆԹ ՄԿՐՏՉՅԱՆ

Сообщение Harutin » 11 окт 2010, 07:34

ՈՒՇ ՉԷ… ԵՐԲԵՔ…

Ների՜ր, որ հորինեցի Սերը-սուտ:
Չէր բոլորել դեռ տարիքը քո – տասնութ,
Եվ քեզ անհաղորդ էր թե՛ չարչարանք, թե՛ մութ:

Չէ՜ի կամենում - երբեք – քեզ խաբել,-
Անունս-արնո՛ւնս էին շուրթերիցդ արբել
Ու ինձ նետում էին հրատոչոր ափեր:

Քեզ կակաչների մահըն էր հուզում,
Մեր միջով հոսող ափեր էին վազում,
Դու երկրային ծաղկանց ողջ պայթյո՜ւնն էիր ուզում:

Քո աչքերո՜ւմ տեսա կատարյալ իմ պատկերը,
Շուրթիդ՝ ադմանդ էին իմ մտքերը,
Գլխիս թագ էիր դնում – ո՞ւր է, ո՞ւր է:

Չէ՜ի կամենում, ներիր, քեզ խաբել…
Լիալուսինն է, ես, ամպեր ու ամպեր,
Եվ արցունքն ինձ տանում է երազված ափեր:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՇԱՆԹ ՄԿՐՏՉՅԱՆ

Сообщение Harutin » 11 окт 2010, 07:36

***
Երբ ժամանակը
տրվում է որպես պատիժ,
սուզո՛ւմ է իր մեղքերի մեջ
մարդուն:

Լոկ թռչունները
չունեն ժամանակ,
և ճախրում են անմեղ
անտառում ու արտում:

Կա մարդո՛ց ժամանակը,
կա թռչնո՛ց ժամանակը
Եվ կա ժամանակը
մարդ ու թռչունի,-
հավիտենություն՝ մեկ ակնթարթում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՇԱՆԹ ՄԿՐՏՉՅԱՆ

Сообщение Harutin » 11 окт 2010, 07:37

ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱՐԵՎՆԵՐ

1
Դեղձենու այգին –
Այգաբացի՜ն դեղձան…
Հովը հալվում է,
Հպվելով բնին,
Հովը ծալվում է,
Ոնց արմունկներդ,
Եnբ մանկա՜նս ես գրկում
Քնի՜դ մեջ, քնի՜դ…

Յոթն օր ու գիշեր –
Խշշո՜ւմ եմ հրով…
Իրերն են ճարակ
Հողեղեն բոցի,
Նրանք կրակո՜ւմ են
Ծո՜վը, հեղե՜ղը,
Որ փրկեն իրենց
Ձևերն Աստուծո:

Այդպես էլ այգին –
Այգաբացի՜ն դեղձան…
Մոտենում է ձյան
Սահմանին քնի,
Ոնց արմունկներդ,
Եnբ մանկա՜նս ես գրկում,
Եվ հո՜վն է ծալվում
Կրաներկ բնին…

2
Լծորդներով իմ ուսերի
Գլորվում են երկու արև,
Իմ ուսերից իրիկնաձայն
Գլորվում են երկու ծնծղա,
Գալիս աջով, գալիս ձախով
Ու մատներիս բոցում դժգույն
Զարկըվում են հիազարհուր
Մայրամուտներ հազարավոր:
Նրանք գայթում ու պայթում են,
Պայթում են ու ի՛նձ են խայթում,
Եվ մայթերին ձյուն է տեղում՝
Ձյունեղեն հուր…

Երկու ծնծղա, երկու ծնծղա,
Ու անծիծաղ երաժշտության շուքերի մեջ
Կաղկանձում է ծուռտիկ-մուռտիկ
Տերևների պղինձը մուգ:

Հիմա հորդո՛ւմ է սելավը
Քաղաքներով անսիրտ, ամա՜,-
Ջրհեղե՜ղն է գարնանային,
Որ նորոգի թ՛ե կյանք, թ՛ե մահ..
Իսկ նավակի քիթը սուրսայր
Չափուձևն է տնտեսուհուդ հողաթափի,-
Ձեռքերը քո
Ծաղկաթերթեր են թափթփում
Կրակների՜ս, անուրջների՜ս
Ու վայրերին աներեկո…

Նավակի քիթն ահա կտրեց հորիզոնը,
Հանց մկրատը պատվո հյուրի
Ժապավենը օպերայի երակնաալ,-
Ասես ցլիկներ են զենել
Կամ զենքեր են զարկվում իրար- հենց զենիթում:

Իմ ուսերի լծորդներով
Ելնում են վեր երկու ծնծղա,-
Այդ կատաղի բզեզների հիվանդն եմ ես:
Նրանք գայթում ու խայթում են,
Եվ սա հայտ է
Բժշկարար նոր ուսմունքի,
Երաժշտության ու ասմունքի:

Եվ թողնելով, որ գլորվեն
Արևները հոգնատարած իմ ուսերի լծորդներով,
Հանց կածանն է հեծանիվի օրվա մեջ թաց,
Թողնելով, որ
Լարվեն ջլերն արեգական
Մազարմատի ծայրին կանգնած լորենու պես
Սիրո առջև՝ մահամշուշ ամպի դիմաց,
Եվ թողնելով, որ կարկինը
Կրկին խրվի գծագրում ուսագոգիս
Եվ օգնության կանչի մոգին՝
Վերծանելու հրակապո՜ւյտն անքնության,
Ես հղկվում եմ,
Հղկվում եմ- հեզ,
Իբրև մամուռ ու քարաքոս
Մի կողմ նետող եկեղեցին,
Իբրև մանկիկ՝ կարմրուկի դևին հաղթած
Օ՛դը հագած այգաբացի:
Ես մաշվո՜ւմ եմ՝ շապիկ-շապիկ,
Ոնց ներշնչված խմբավարի մատնանկար
Համերգային լուռ դահլիճում
Կամ էլ հետքը ջրահարսի - աստղալճում:
Որ չխեղեմ իմ ձևերը,
Իմ թևերը կախում եմ վա՛ր
Եվ տենչում եմ ՝ մշուշանալ,
Ա՜խ, միայն թե դու չուշանաս…
Կանգնում եմ - հե՜զ…
Ճառագայթ ու խայթերի տակ,
Կաղկանձի մեջ պղնձակեզ,
Իմ հայացքը՝ դեպ նավակիդ առագա՜ստը,
Ձայնալարերս ոլորած
Քո վարսերի ոսկեթելով, աչքերս փակ
Շշնջոցիդ քողո՜վ մետաքս,
Ու չեմ շնչում՝ չլինի թե ցնդի անդին
Վարդաբույրը ծալվեծավալ,
Ունկերս խուփ
Շրթունքներիդ մեմբրանով,
Օ՛դ որսալով - քո՛ բերանով
Իր յոթնագույն շապիկներն է տառապանքս
Հանձնում ջրին պղտորության:
Քաղաքները շուտ տանեն թող
Բարուրների վաղվա ընծան
Եվ լույս լացեն- արևներ լան…

Եվ իբրև վանք լուսաթափանց
Մայրամուտին
Քո նավակի ջրանախշով լողա դեպի
Անհայտությունն ու կապույտը,
Հեռանում եմ, հեռանում եմ՝
Մոռանալով բզեզներին այն կատաղի,
Փողոցային կաղկանձյունն ու հրե ձյունը,
Ուսագոգիս գծագրում՝ և՛ յոգերին, և՛ մոգերին,
Մոռանալով ճանկ ու խայթեր,
Ռենտգենյան ճառագայթներ,
Գալիս եմ քեզ, քեզ եմ գալիս,
Որ չպայթեն բյուր սրտերը արևների - միանգամից:

Գալիս եմ, թող
Գիշերների աստեղաշարն ուխտագնաց
Կերոնները վառի ամեն տուն ու շենքում,
Ամեն մի աստղ՝ իր մոմը մի,
Մի մոմ՝ սիրույն Մահուկյանքի:

3
Հունիսին
Ամեն շաՎաթ օր
Անձրև էր տեղում:

Սրբերից
Ամենագթառատն էր
Համբուրում յուր որդիների հողը:

Անձրևը
Հակվում էր սնարին
Մոր նման ծիծն հանած,
Եվ կանաչն էր ելնում վեր
Նույնընթաց,
Ոնց ձեռքերը մանկան
Դեպի պարանոցը:

Անձրևամութին
Խորշեր են բացվում
Որմերում մոտեցող երկնքի,
Կամարներ-
Խամրած հին եկեղեցու,
Եվ կամարների տակ, ասեղը ձեռքին,
Ալևոր դերձակն է փայլում հերարձակ:

Կիրակինե՜ր,
Անծա՜յր, պայծա՜ռ կիրակիներ,
Առավոտ կանուխ նոր շոր կունենաք…

Քնարներ գրկած
Քամիներն են գալիս,
Առույգ գուսաններ՝ քայլող դարեդար,
Հովերը ռիթմիկ
Ջութակների պիրկ իրանների վրա՝
Քուչակի նման՝ պաչը շուրթերին:
Եվ Պավարոտիի
Տենորն է հորդում
Դեպի անեզրը ապագա մեղքերի,
Խխունջն է
Զարթնում պղնձե
Տենորի բարեխոսն այդ՝ բարիտոնը:

Տոնին
Անհուն ձայներ են խշշում
Երկնքի խորշերից,
Լինի ցերեկ ցորենի, թե իրիկուն հիրիկնային…

Տեսնո՞ւմ եմ
Ասեղնափայլերը
Քո հանդերձի տոնական,
Կաղկանձո՞ւմ եմ
Լուսնի բոլորակի
Մշուշացոլ զառանցանքով,
Արևախա՞նձ եմ
Իմ մելամաղձի ճահճի մեջ կանաչ,-
Թող դաղձը բուրի ու ես կարոտեմ:

Հունիսին,
Ամեն շաբաթ օր
Անձրև էր տեղում,
Ամսին
Պոետների՜ վաղամեռ՝
Պուշկինի, Լորկայի և մեկ ուրիշի…

Հուշը
Հունիսի կարասից
Մե՜ղրն է մատով համտեսում,
Եվ մեղրաթելը՝
Քամանչի աղեղ՝
Հառաչում է սիրո ցավը տանելով,
Զմրուխտով բեռնավոր
Նավեր են մտնում
Մթար ջրերը անդրաշխարհի,
Եվ լույսն է ծլում ՝
Ձայն տատանելով…

Հունիսին,
Համբույրների տեղ՝ հունիսին,
Արյան ծածանվող գլխաշորը՝ հունիսին:

Կակաչի հետքեր՝ մարմնիս,
Վարդափշերի պաչեր՝ մարմնիս,
Յասամանի ծածկոցը՝ մարմնիս…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • Լևոն Շանթ
    Армине » 02 окт 2008, 12:35
    3 Комментарии
    7036 Просмотры
    Последнее сообщение Армине Перейти к последнему сообщению
    02 окт 2008, 12:37