СТАНЬ VIP
В МВД России сообщили, кто из иностранцев лишится водительских правМемкоин Трампа подорожал на 660% менее чем за суткиФидан и Блинкен обсудили по телефону ситуацию с курдскими силами и вопросы стабильности в СирииСфабрикованное Азербайджаном «дело» против Рубена Варданяна направлено в судЛавров и Байрамов обсудили ситуацию вокруг крушения самолета «Азербайджанских авиалиний»Трамп после инаугурации хочет посетить Китай

ՎԱՐԴԱՆ ՎԱՆԱՏՈւՐ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՎԱՐԴԱՆ ՎԱՆԱՏՈւՐ

Сообщение Harutin » 28 мар 2011, 22:21

ՎԱՐԴԱՆ ՎԱՆԱՏՈւՐ

Vardan Vanatur.jpg
Vardan Vanatur.jpg (5.19 кб) Просмотров: 614
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՎԱՐԴԱՆ ՎԱՆԱՏՈւՐ

Сообщение Harutin » 28 мар 2011, 22:21

***
Եթե չտխրեմ, ես ինչպես ապրեմ,
Հեռավորներիս մտքիս թեւերով
Ինչպես տուն բերեմ,
Ծաղկի ժպիտը ինչպես հավաքեմ
Իմ աչքերի մեջ-
Ոլորանների նինջը խռոված
Ինչպես արթնացնեմ, եթե չտխրեմ:

Եթե չտխրեմ, ինչ պիտի անեմ-
Կյանքիս մայիսն է ծաղկել մի անգամ,
Տվել մի անգամ սիրավառություն`
Տաք մտերմություն աղբյուրականչի-
Առանց կարոտի ես ինչպես ապրեմ,
Եթե չտխրեմ...

Ձեզ ինչպես նայեմ օրեր շնորհված,
Եւ ինչպես կանչեմ ճախրերի մանուկ
Իմ թռչուններին,
Եւ այն աստղերին, որոնք նայում են
Ամեն օր անձայն, անցած, գնացած
Իմ նոր հետքերին- ես ինչպես ապրեմ,
Եթե չտխրեմ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՎԱՐԴԱՆ ՎԱՆԱՏՈւՐ

Сообщение Harutin » 28 мар 2011, 22:23

***
Գարուններս ձեզ թեւածող
Իմ թռչուններ,
Ծիծաղներս ձեզ անրջող-
Ծաղկած դաշտեր...
Հոգուս լույսը, արեւը ձեզ-

Երկնասլաց լեռներ հզոր,
Ձայնս մաքուր ընծա լինի-
Արձագանքով ձորեր տխուր,
Ժպիտներս ձեզ ամեն օր-
Կապույտ-կապույտ հեռաստաններ-
Լռությունս խինդակարկաչ-
Ձեզ հմայիչ իմ անտառներ...
Բարությունս բարիք լինի-
Ձեզ, ցորյանի ոսկե արտեր`
Աստվածահաց...
Լինի մաքուր, երկինք լինի,
Երկինք լինի անձրեւներով`
Կայծակներից բեռնաթափված:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՎԱՐԴԱՆ ՎԱՆԱՏՈւՐ

Сообщение Harutin » 28 мар 2011, 22:26

Եւ հավաքում է օրվա աղմուկը

Սովը, սովը դեմքն է փոխում
Երբեմնակի եւ ավերում էությունս,
Չարչարվում է ու հեկեկում
Աստվածատուր մենությունս։

Սովը դարձավ ուսուցիչն իմ
Մանկությունից
Ու նկարեց մանկությունս
Արտերի մեջ։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՎԱՐԴԱՆ ՎԱՆԱՏՈւՐ

Сообщение Harutin » 28 мар 2011, 22:26

**
Լույս անքննելի -
Իմ հոգու գույնը երանգավորում
Ու պահում ես ինձ
Ծիածանի յոթ գույների դաշտում...

Ես անրջում եմ,
Մշտնջենական երգիդ զորությամբ
Եւ ապրում կրկին,-
Երբ փռում ես դու ձայների գորգը
Հեռաստաններին...

Լույս անքննելի -
Դու աստվածություն`
Ամենափրկիչ,
Մայր ամենատես ու երանություն -
Դու անտրտունջ կյանք,
Ես նվաճում եմ հորիզոնները,
Քո աստվածատուր շողերով անափ...

Լույս անքննելի -
Ամենափրկիչ դու հարստություն,
Անբեկանելի...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՎԱՐԴԱՆ ՎԱՆԱՏՈւՐ

Сообщение Harutin » 28 мар 2011, 22:27

***

Առավոտ կանուխ
Ընկեր եմ դառնում ես բառերի հետ,
Ընկեր են դառնում բառերը ինձ հետ,
Առավոտ կանուխ...
Տեսնում եմ նրանց ծիծաղն ու վիշտը,
Անքուն բառերի շաղոտ դեմքերին
Ծիածանվում է շողքը արեւի,
Եւ բազմանում է ծիծաղը դաշտում...
Երջանկությունը իր երգն է երգում
Ծաղկամաններում։

Տեսնում եմ նաեւ`
Սարդը կախվել է ծառի սաղարթից,
Երազն է կործում տերեւների մեջ
Այնպես տենդագին,
Որ չկորցնի թելերի խուրձը`
Ընկերանում է ծառի ճյուղերին
Եւ հավաքում է օրվա աղմուկը
Եւ գծագրում է մատղաշ թելերին։

Ես էլ ինձ համար նոր բառ եմ գտել,
Ընկերանում եմ, որ չկորցնեմ
Քնելուց առաջ,
Քնելուց առաջ բազմապատկվում են
Բոլոր բառերը ու քնում ինձ հետ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՎԱՐԴԱՆ ՎԱՆԱՏՈւՐ

Сообщение Harutin » 28 мар 2011, 22:27

***

Ինձ հետ քայլում են տերեւներն աշնան,
Քայլերս ծեր են...խաշամն է խշշում,
Նայում եմ վերեւ` ամպերը ճերմակ
Սառել են կապույտ երկնքի ծոցում։

Ինձ ուղեկցում է ամեն մի շարժում,
Կապույտ աչքերիս ցանկությամբ համակ,
Ստվերների հետ հոգիս է խաղում
Եւ սփոփում ինձ, որ չապրեմ մենակ։

Լսում եմ բոլոր ճամփեքի ձայնը,
Ինձ են մոտենում ճամփաները ծեր,
Ցանցակալվում է իմ ծերությունը -
Հերիք է տանջեք, զառամ տարիներ...

Ետ դարձեք մի պահ, գարուններ անցած,
Տողերիս նման շարվեք թղթերիս,
Տեղը չիմանամ արցունքով լցված
Տանջահար անող խոր կնճիռներիս։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՎԱՐԴԱՆ ՎԱՆԱՏՈւՐ

Сообщение Harutin » 28 мар 2011, 22:27

***
Լռությունս լուռ է -
Ինձ ասում են` լռիր...

Քամի՛ն, քամի՛ն
Խոտերի մեջ անքուն
Լռություն է փնտրում -

Ինձ ասում է` լռիր...

Երազներս գունեղ
Իմ մարմինն են ծածկում,
Հոգուս մեջ եմ թաղում
Լռությունս անմեղ -
Ինձ ասում են` լռիր...

Քեզ շատ չեղավ -
Է, հե~յ,
Տո՛, ծակգլուխ անտեր,
Ծակ գրպանի դու տեր,
Առուփախի դար է -
Զայրանում են, լռիր,
Լռությունս թերի,
Լռությունս է լալիս,
Ինչպե՞ս լռեմ ձրի...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՎԱՐԴԱՆ ՎԱՆԱՏՈւՐ

Сообщение Harutin » 28 мар 2011, 22:28

***

Վերից են գալիս հեղեղներն անվերջ -
Անհայտանում են միշտ անմեղ մարդիկ,

Փոթորիկները ցավից են լալիս -
Իրենց արմատով փախչում են մարդիկ,

Սուտը անընդհատ գահերից թափվում -
Սուտը ժողվում են, ինչ անեն մարդիկ,

Մտքերն ապրում են իրար հետ անհաշտ -
Գլուխ են կոտրում անգլուխ մարդիկ,

Ջարդվում է հույսը հոգսի ճնշումից -
Խավարին խոնավ կուլ գնում մարդիկ,

Աշխարհ, քո մահը քեզ ո՞ւր է տանում -
Ճշմարտությունը կողպել են մարդիկ,

Վերն ու վարը ստեղծողինն է -
Ուր էլ որ փախչեն, տեղ չունեն մարդիկ։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՎԱՐԴԱՆ ՎԱՆԱՏՈւՐ

Сообщение Harutin » 28 мар 2011, 22:28

***

Երգի պես նշխար,
Մի հրաշք աղջիկ իր շուրջն էր նայում...
Իմ սիրտն էր հուզվում...

Ես չեմ հավատում - աղջիկն էր ասում -
Անցնում է տարին, աշնան արցունքն է
Նորից այտերս ամպով լվանում,
Ամպերը հիմա ո՞ւր են շտապում,
Իմ գարունն հեռվում ի՞նչ է մտածում -
Ուզում եմ ծաղկել անմեղ ձեռքերում...

Քամու դաշնությամբ
Ծառերը իրենց սաղարթը դեղին
Շաղում են հողին -
Ես ու ծառերը սիրահարի պես
Նայում ենք իրար - աղջիկն է ասում -
Դաշտերով արձակ աշունն է վազում,
Ո՞ւմ ձայնն է փնտրում արեւամուտին...

Ես երազներս ուզում եմ ներկել
Ուրիշ գույներով,
Եւ քամու տենդը`
Աշնան հայացքին։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ՍՈՖԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ (ՎԱՐԴԱՆՅԱՆ )
    ՍՈՖԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ(ՎԱՐԴԱՆՅԱՆ ) » 01 мар 2017, 13:49
    4 Комментарии
    3243 Просмотры
    Последнее сообщение ՍՈՖԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ(ՎԱՐԴԱՆՅԱՆ ) Перейти к последнему сообщению
    23 мар 2017, 16:17
  • Վարդան Հակոբյան
    1, 2, 3Вложения Harutin » 04 дек 2011, 11:27
    21 Комментарии
    5011 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    04 дек 2011, 12:07
  • ԱՆԳԻՆԷ ՎԱՐԴԱՆԵԱՆ
    Harutin » 03 янв 2011, 00:10
    1 Комментарии
    380 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    03 янв 2011, 00:14
  • ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
    1 ... 4, 5, 6Вложения Harutin » 29 дек 2010, 10:40
    50 Комментарии
    4423 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    29 дек 2010, 10:50
  • ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆ
    Вложения Harutin » 20 дек 2010, 20:38
    8 Комментарии
    1325 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    20 дек 2010, 20:40